Օրվա լրահոսը

Անահիտ Թարխանյանի պոռթկումը. «Դե եկեք վառենք Այվազովսկու նկարներն ու ասենք՝ օրինական է»

Հունվարի 19-ին «Մեդիա կենտրոնում» կայացած քննարկումը «Զվարթնոց» օդանավակայանի էստակադայի ապամոնտաժման թեմայով էր: Ճարտարապետ Անահիտ Թարխանյանն անդրադարձավ քանդման թույլտվությանը, որը տրված է Երեւանի քաղաքապետարանի կողմից, եւ որին համաձայնություն է տվել քաղաքի գլխավոր ճարտարապետը: «Ի զարմանս բոլորի՝ այն տրված է առանց ճարտարապետական, շինարարական, նախագծային փաստաթղթերի…. Իմ դիմումի վերաբերյալ քաղաքապետարանի կողմից բազմաթիվ հիմքեր են բերվել, որ իրենց ընդունած

Դատարանը վերահաստատել է մեղադրյալ Խ. Խաչիկյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված կալանավորումը

«Մուսալեռ» ռեստորանա-հյուրանոցային համալիրում տեղի ունեցած սպանության դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության վարույթում քննվող քրեական գործով մեղադրյալ Խ. Խաչիկյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը դատարանը վերահաստատել է: Խ.Խաչիկյանի նկատմամբ հետախուզում էր հայտարարվել հունվարի 9-ին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (խուլիգանություն՝ մի խումբ անձանց կողմից)։ 2016 թվականի հունվարի 16-ին

Պարզվել են գիշերային ակումբի մոտ 4 անձի ծանր մարմնական վնաս պատճառելու հանգամանքները

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնի վարույթում քննվող քրեական գործով պարզվել է Ալեք Մանուկյան փողոցում գործող գիշերային ակումբի մոտ 4 անձի դանակահարության հանգամանքները, առերևույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը։: Նախնական քննության տվյալներով՝ քաղաքացի Ս.Սուքիասյանը հունվարի 14-ին՝ ժամը 02-ի սահմաններում, կենցաղային հարցերի շուրջ գիշերային ակումբի մոտ վիճաբանել է

Ֆելիքս Ցոլակյանը հրատապ խորհրդակցություն է հրավիրել. թեման H1N1 վիրուսն է

Քիչ առաջ Շիրակի մարզպետ Ֆելիքս Ցոլակյանը խորհրդակցություն է հրավիրել, որին մասնակցել են մարզի բոլոր առողջապահական հիմնարկների, այդ թվում պոլիկլինիկաների ղեկավարները: Մարզպետի հիմնական նպատակը եղել է H1N1 վիրուսի տարածման պայմաններում ճիշտ կանոնակարգել աշխատանքները: Բանն այն է, որ մարզի բնակչության գերակշռող մասը, լսելով H1N1 վիրուսի մասին, խուճապահար միանգամից դիմում է հիվանդանոց՝ չանհանգստացնելով պոլիկլինիկայի բժիշկներին՝ իրենց ընտանեկան բժշկին

Պորտֆելներ վերցնելու համար կոալիցիա կազմելը կլինի անազնիվ. Նաիրա Զոհրաբյան. «Առաջին լրատվական»

Ըստ մամուլում շրջանառվող տեղեկությունների՝ ԲՀԿ-ն և ՀՅԴն հանդիպումներ են ունեցել Սերժ Սարգսյանի հետ, քննարկվել են կոալիցիա կազմելու վերաբերյալ հարցեր: ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը «Առաջին լրատվական»– ի հետ զրույցում հերքեց այդ լուրերը. «Չեմ կարծում, որ ԲՀԿ-ից ինչ-որ մեկը կոալիցիոն քննարկումների առաջարկ է ստացել և հանդիպել է նախագահի հետ, տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը»: Ն. Զոհրաբյանի հավաստմամբ՝

Ինչո՞ւ կամ ինչպե՞ս հայկական դրամը պահպանեց իր դիրքերը

Թաթուլ Մանասերյանը՝ դրամի կայունության պատճառների մասին

Դաշնակցությունը «սկզբունքորեն» ընդունել է իշխող կոալիցիայի մաս կազմելու ՀՀԿ առաջարկը. «Ազատություն» ռադիոկայան

«Ազատության» հետ հարցազրույցում ՀՅԴ բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը նշեց, որ այդ հարցի շուրջ երկու օր առաջ բանակցություններ են ունեցել Հանրապետության նախագահ և իշխող կուսակցության ղեկավար Սերժ Սարգսյանի հետ:

Հայկ Կյուրեղյանը հացադուլը շարունակում է ջրադուլով

«Առողջական վիճակը շատ վատ է: Հյուծված է ու հազիվ էր խոսում»:

Հայաստանի Մտավորականների Ֆորում. «Այդպիսի զենքով սովորաբար գնում են ճնճղուկ որսալու և  ոչ  իշխանափոխության»

Անհեթեթ քայլ կատարելը վերահաս պարտության նախանշան է: Այդպիսի քայլ կատարվեց «Հայրենիք ու Պատիվ» կուսակցության առաջին դեմքի՝ հետխորհրդային շրջանի առաջին ազատ ընտրություններով երկրի նախագահի պաշտոնը զբաղեցնելու համար առաջադրված Գառնիկ Մարգարյանի նկատմամբ: Նրան ազատազրկեցին «զինված միջամտությամբ իշխանությունը գրավելու» պատճառաբանությամբ: «Խուզարկությամբ» տնից գտել էին օրինականորեն գրանցված երկու որսորդական հրացան: Ակամա հակվում ես մտածելու, որ տեղի ունեցածը ոչ շատ

Որոշ ավտոճանապարհներին ձյուն է տեղում

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 19-ին՝ ժամը 15:00-ի դրությամբ, Գորիսում, Սարավանում, Ջերմուկում և Մեղրիում տեղում է ձյուն: Բքի և տեսանելիության բացակայության պատճառով փակ է Վարդենյաց լեռնանցքը: Խիստ ցածր տեսանելիության պատճառով դժվարանցանելի է Մեղրու լեռնանցքը: Ծանրաքաշ ավտոմեքենաների վարորդներին խորհուրդ է տրվում առայժմ չերթևեկել նշված ճանապարհով: Միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց

Արա Գյուլերի մասին ֆիլմը` Վաշինգտոնի կինոփառատոնում. Ermenihaber.am

Ստամբուլահայ աշխարհահռչակ լուսանկարիչ Արա Գյուլերի մասին պատմող վավերագրական ֆիլմը այս տարվա մարտ ամսին կներկայացվի Վաշինգտոնի կինոփառատոնում: «Daily Sabah»-ի տեղեկացմամբ` «Ստամբուլի աչքը» անվանումը կրող ֆիլմը իրեն իրենից ներկայացնում է լուսանկարչի կյանքի և աշխատանքների կինոդիմանկարը: Ֆիլմի առանցքում Գյուլերի նախապատրաստումն է լուսանկարների ցուցահանդեսին, աշխատանքների ընտրությունը և լուսանկարչի մտորումներն իր արխիվների ապագայի մասին: Արա Գյուլերն աշխարհահռչակ պոլսահայ լուսանկարիչ-լրագրող է։

Դինքի մահվան տարելիցի օրը ցեղապաշտական գրություն` Կ.Պոլսի հայկական դպրոցի պատին. Akunq.net

Հունվարի 19-ին, լրանում է պոլսահայ լրագրող և հրապարակախոս, «Ակօս» հայկական շաբաթաթերթի գլխավոր խմբագիր Հրանտ Դինքի սպանության 9-րդ տարին: Այսօր` Դինքի մահվան տարելիցի օրը, Կ.Պոլսի Սկյուտար թաղամասում գտնվող Գալֆայան հայկական դպրոցի պատին հայտնվել է ցեղապաշտական գրություն: Այդ մասին, ըստ Akunq.net-ի, հաղորդում են թուրքական լրատվամիջոցները: Աղբյուրի համաձայն` պատին մասնավորապես գրված է եղել «ստրուկ հայ» արտահայտությունը: Նշենք, որ

Հերն էլ անիծած, թե չեն քանդում Երևանը

Այսպես լռել են նաև այն ժամանակ, երբ քանդել են Երևանի Պողոս­-Պետրոս եկեղեցին, Գեթսեմանի մատուռը, Մլեր գերեզմանատունն ու մատուռը և այդպես շարունակ:

Յունիբանկն արձանագրել է սպառողական վարկավորման հայտերի 180% աճ

Յունիբանկը շարունակում է սպառողական վարկավորման ծավալների աճ արձանագրել և ընդլայնել շուկայի իր մասնաբաժինը: Միայն 2015.-ի դեկտեմբերին բանկ է ներկայացվել 45 000-ից ավելի սպառողական վարկային հայտ, որը գերազանցում է նախորդ տարվա ցուցանիշը ավելի քան 180%-ով: 2015թ.-ի նոյեմբերի համեմատ աճը կազմում է մոտ 89%: Յունիբանկի մանրածախ վարկերի քանակը 2015թ.-ի վերջին կազմել է ավելի քան 185 000: Բնակչության

Թիվ 2/18 տեղամասի հանձնաժողովի նախագահը խոչընդոտել է Վլադիմիր Կարապետյանի լիազորությունների իրականացմանը

ՀԱԿ վստահված անձ Վլադիմիր Կարապետյանը հայտնել է, որ ՀՀ Սահմանադրության փոփոխությունների 2015 թվականի դեկտեմբերի 6-ի հանրաքվեի ընթացքում թիվ 2/18 տեղամասի հանձնաժողովի նախագահը խոչընդոտել է իր լիազորությունների իրականացմանը: Վ. Կարապետյանի հաղորդման հիման վրա՝ ՀՀ քրեական օրենսգրքի 149-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցված քրեական գործն ընդունվել է ՀՀ հատուկ քննչական ծառայության վարույթ: Կատարվում է նախաքննություն: Տեղեկացնում ենք

Երեխան պետք է դպրոցից պատրաստ լինի աղետների ռիսկի կառավարմանը

Աղետների ռիսկի նվազեցման համար ֆինանսավորումը ոչ թե ծախս է, այլ` ներդրում

Հայաստանի դպրոցականների հաղթական մեկնարկը  

Ղազախստանի Ալմաթի քաղաքում 2016թ. հունվարի 13-ից 18-ը կազմակերպված Ժաուտիկովյան միջազգային օլիմպիադային Հայաստանից մասնակցել է 22 աշակերտ: Մեր աշակերտները, շարունակելով նախորդ տարի արձանագրած մեդալների շքերթը, 2016 թվականը ևս սկսել են հաղթական մեկնարկով՝ արժանանալով 16 մեդալի՝ 3 ոսկի, 6 արծաթ և 7 բրոնզ: ՀՀ դպրոցականների թիմից մեդալների են արժանացել՝ •Էդուարդ Գոմկցյան- Ա.Շահինյանի անվան ֆիզմաթ դպրոց, 12-րդ դաս.,

Ժամը 14.20-ի դրությամբ Բավրայի մաքսակետի վրացական հատվածը բաց է

ՀՀ ՏԿԱԻՆ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնին ՀՀ ֆինանսների նախարարությունից հայտնել են, որ Վրաստանի տարածքում ուժեղ ձնաբուք է Նինոծմինդա-Ժդանովական ճանապարհահատվածում, ինչից ելնելով փակվել է Բավրայի մաքսակետի վրացական հատվածը: ՀՀ ՏԿԱԻՆ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնից կապ է հաստատվել Հայաստան-Վրաստան սահմանի չեզոք գոտում գտնվող քաղաքացիների հետ: Նրանց տեղեկացրել են ստեղծված իրավիճակի մասին և խնդրել հետ վերադառնալ` հնարավոր խցանումներից

Սերը չի մարում

Այսօր նա կլիներ 90 տարեկան, բայց չնշեց անգամ իր 60-ամյակը: Դորա Դանիելյան, Դորա Սուրենովնա՝ ինչպես իրեն հիշում են մի քանի սերնդի ուսանողները: Մեզ համար՝ ՄԱՄԱ, առանց որի, թվում է, մենք ապրեցինք արդեն մեր կյանքի մեծ մասը: Բայց արդյոք հնարավո՞ր էր, որ ներկա լինելով որեւէ մեկի կյանքում՝ նա հեռանար այդ մեկի կյանքից անհետեւանք: Կարծում եմ՝ ոչ:

Ճարտարապետ. «2 վթարային սյուն կա, բայց դա հիմք չէ՝ «Զվարթնոցի» էստակադան քանդելու համար»

Մի խումբ ճարտարապետներ եւ մտավորականներ պատրաստվում են ստորագրահավաք կազմակերպել՝ քաղաքապետի՝ «Զվարթնոց» օդանավակայանի հին համալիրի էստակադան քանդելու թույլտվության դեմ: Իսկ թե դա որքանով նպաստավոր կլինի, դժվարանում են կանխատեսել: Այս մասին Aravot.am-ին ասաց ճարտարապետ Սաշուր Քալաշյանը: Նա կարծում է, որ հարց լուծողը բիզնես-շահն է եւ, ի վերջո, «Զվարթնոց»-ը կորցնելու ենք. «Բազմիցս կոնցեսիոներին խնդրել ենք գործակցել տեղի ճարտարապետների

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 19-ի ժամը 14.00-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են: Փակ է Վարդենյաց լեռնանցքը և Շիրակի մարզում Բավրայի անցակետը: Դժվարանցանելի են  Վեդի-Լուսաշող, Սոթք-Քարվաճառ, Մադինա-Վերին Գետաշեն ավտոճանապարհները: Սյունիքի մարզի Սիսիան, Գորիս  քաղաքներում, Վայոց Ձորի մարզի Ջերմուկ քաղաքում, Կոտայքի մարզում ձյուն է տեղում: ՀՀ Վայոց ձորի

Իրերը բեռնաթափելու ժամանակ մի մասը յուրացրել են

1953 թ. ծնված Մարիամ Մ.-ն օրերս ոստիկանության Էրեբունու բաժնում հաղորդում է տվել, որ 2015 թ. դեկտեմբերի 3-ին ոմն Ռազմիկ և Հովիկ իր կենցաղային իրերը բեռնաթափելու ժամանակ դրանց մի մասը յուրացրել են: Հունվարի 16-ին պարզվել է, որ Ռազմիկը 1952 թ. ծնված Զարմիկ Բ.-ն է, իսկ Հովիկը` 1960 թ. ծնված Հովհաննես Մ.-ն, որոնք ներկայացել են բաժին: Քննությունը

Հրդեհն առաջացել էր ավտոմեքենայի անսարքության հետևանքով

Հունվարի 18-ին, ժամը 01.30-ին, ոստիկանության Վաղարշապատի բաժնում հաղորդում է ստացվել, որ Լուսագյուղ գյուղում ավտոմեքենա է այրվում: Պարզվել է, որ նույն օրը, ժամը 01.00-ի սահմաններում, այրվել է 1969 թ. ծնված Ատոմ Գ.-ին պատկանող «Ռենո» մակնիշի ավտոմեքենան: Հրդեհը մարվել է նույն օրը, ժամը 01.30-ի սահմաններում, Ատոմ Գ.-ի կողմից: Ըստ Ատոմ Գ.-ի` հրդեհն առաջացել է ավտոմեքենայի անսարքության հետևանքով:

Դունյա Միյատովիչ. «Պետք է գտնել Հրանտ Դինքի սպանության պատվիրատուներին»

Պոլսահայ լրագրող Հրանտ Դինքի սպանության 9-րդ տարելիցի կապակցությամբ` ԵԱՀԿ մամուլի ազատության հարցերով ներկայացուցիչ Դունյա Միյատովիչը հայտարարություն է տարածել, որում վերահաստատել է արագ եւ թափանցիկ դատավարություն անցկացնելու իր կոչը, որը պետք է ուղղված լինի սպանության պատվիրատուներին գտնելուն: «Ես շարունակում եմ հույս ունենալ, որ դատական գործընթացի վերջին զարգացումների շնորհիվ սպանության պատվիրատուները պատասխանատվության կենթարկվեն»,- ասել է Միյատովիչը: Նա

Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

Հանրապետության տարածքում` Հունվարի 20-ին, 23-ի օրվա երկրորդ կեսին, 24-ին շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում՝ ձյուն, հովտային և նախալեռնային շրջաններում՝ ձնախառն անձրև: Հունվարի 21-22-ին, 23-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հարավ-արևմտյան` 8-12 մ/վրկ արագությամբ: Օդի ջերմաստիճանը 20-ին կնվազի 4-6 աստիճանով: Երևանում` Հունվարի 20-ին, 23-ի օրվա երկրորդ կեսին, 24-ին սպասվում են տեղումներ:

Էդիկ Մինասյան. «Ռեալ չէ կարծել, որ մարտի 16-ին ՌԴ-ն կրկին կվավերացնի 1921թ. Մոսկվայի պայմանագիրը»

«Էրդողանն ամեն կերպ փորձում է կարգավորել հարաբերությունները Ռուսաստանի հետ, վերջինս էլ հեռու է մնում դրանից: Հետագայում, հնարավոր է, հարաբերությունները նորմալ դառնան»,- «Անդրադարձ» մամուլի ակումբում այսօր նման տեսակետ հայտնեց պատմաբան Էդիկ Մինասյանը: Նա նկատեց, որ Թուրքիայի կողմից «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորմանն աջակցելը հանդիպում է Ռուսաստանի հակազդեցությանը, ինչը եւս ազդում է այդ երկրների հարաբերությունների կարգավորման վրա: Բանախոսն

2015թ. 30 տարեց տուն-ինտերնատներից վերադարձել է ընտանիք

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ենթակայությամբ գործող տուն-ինտերնատների տնօրեններն հունվարի 19-ին նախարար Արտեմ Ասատրյանին են ներկայացրել 2015թ. կատարած աշխատանքները, 2016թ. անելիքները, հիմնական խնդիրները: Նորքի տուն-ինտերնատի տնօրենը 2015թ. ընթացքում իրականացված աշխատանքների շարքում ներկայացրել է ՀՀ վարչապետի հանձնարարությամբ տուն-ինտերնատում վերանորոգված լոգասենյակների, սանհանգույցների վերաբերյալ տեղեկատվություն: Տուն-ինտերնատի խնդիրների հետ կապված տնօրենն առանձնացրել է վերելակի վերանորոգման հարցը: Ներկա պահին

Ամանորին Արցախի Հադրութի երեխաները նվերներ ստացան

19 հունվար, Երևան – Հայ օգնության ֆոնդի (ՀՕՖ) «Այո» հարթակի այս տարվա ամանորյա ծրագիրն անակնկալներ պատրաստելն էր Լեռնային Ղարաբաղի երեխաների համար: «Նվերներ երեխաներին» ծրագրի շրջանակներում Երևանի 6 դպրոցների` Այբ, Մակսեդան, Լև Տոլստոյի անվան 128 դպրոց, Մ. Մաշտոցի անվան թիվ 2 դպրոց, Արեգնազան և Հ. Կոջոյանի անվան գեղարվեստի դպրոց, 600 աշակերտներ տուփերի մեջ նվերներ էին պատրաստել

Պատմաբան. «Դինքի սպանության իրական կազմակերպիչները բացահայտված չեն» (Տեսանյութ)

2007թ. հունվարի 19-ին Ստամբուլի Շիշլի համայնքում սպանվել է պոլսահայ լրագրող, «Ակոս» թերթի գլխավոր խմբագիր Հրանտ Դինքը: «Դա մեծ ողբերգություն էր, որն այսօր Թուրքիայում կատակերգության է վերածվել: Դինքն իրեն նվիրեց Թուրքիայում ժողովրդավարության հաստատմանը, մարդու իրավունքների պաշտպանությանը եւ թուրքահայ համայնքի շահերի պաշտպանությանը»,-այսօր «Անդրադարձ» մամուլի ակումբում, խոսելով Դինքի սպանության մասին, ասաց պատմաբան Էդիկ Մինասյանը: «Սպանողը ծոծրակից երեք կրակոցով

Լրահոս

Օրացույց
Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930