Օրվա լրահոսը

Լեւոն Ջուլֆալակյան. «Լաս-Վեգասում փորձելու ենք միանգամից օլիմպիական վեց ուղեգրերն էլ նվաճել եւ պայքարել մեդալների համար»

Օրեր առաջ հունահռոմեական ըմբշամարտի Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Լեւոն Ջուլֆալակյանը հրապարակել էր Լաս-Վեգաս՝ աշխարհի առաջնություն մեկնող ըմբիշների անունները: Մեկնելուց առաջ մեր ընտրանին «Հավաքականների կենտրոնում» բաց մարզում անցկացրեց լրատվամիջոցների ներկայացուցիչների առջեւ: «Հավաքականն անցել է պլանավորված բոլոր ուսումնամարզական հավաքները, մասնակցել մրցաշարերին: Գոհ եմ մեր բոլոր մարզումներից ու մրցաշարերից: Տղաները լավ են մասնակցել: Բոլորս էլ քաջ գիտակցում

Հայաստանի չեմպիոնները մեկնարկում են շախմատի աշխարհի առաջնությունում

Վաղը Խանտի-Մանսիյսկում մեկնարկում է շախմատի մինչեւ 20 տարեկան տղաների եւ աղջիկների աշխարհի առաջնությունը, որին մասնակցելու հայտ ներկայացրել են, համապատասխանաբար, 61 եւ 47 շախմատիստներ: Հայաստանը տղաների եւ աղջիկների մրցապայքարներում ներկայացված է լինելու մեկական մասնակցով: Նրանք են. հանրապետության չեմպիոններ, գրոսմայստեր Կարեն Գրիգորյանը եւ Սուսաննա Գաբոյանը: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Վրաերթի ենթարկվածը մահացել է, իսկ վարորդը դիմել է փախուստի

Օգոստոսի 31-ին, ժամը 21.40-ին, հիվանդանոցից ոստիկանության Մարտունու բաժնում հաղորդում է ստացվել, որ դիահերձարան է տեղափոխվել 1955 թ. ծնված Դավիթ Դավթյանի դիակը: Պարզվել է, որ նույն օրը, ժամը 21.10-ի սահմաններում, Սևան-Մարտունի-Գետափ ճանապարհի 68-րդ կմ-ին անհայտ մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել Դ. Դավթյանին, որը տեղում մահացել է, իսկ վարորդը դեպքի վայրից դիմել է փախուստի: Ձեռնարկվում են

Չինական կրկես (պատմվածք)

Հովհարաձև լեռան ժայռոտ բարձունքներից առյուծների պրայդը սրընթաց գալիս էր դեպի քաղաք։ Դա աննախադեպ և աներևակայելի բան էր, այն էլ այնպիսի երկրում, ուր առյուծներ չեն լինում։ Քաղաքը խուճապից քարացել էր. Տեր Աստված, սա մղձավանջային երա՞զ է, թե՞ պատուհաս… —Հե՜յ…հե՜յ…այստեղ սարսափելի բան է կատարվում,– լռության մեջ տարածվեց ինչ–որ մեկի աղաղակը,– սա աշխարհի վերջն է, փախե՜ք, փրկեցե՜ք ձեզ…

«Եթե ընդդիմադիրների երեխաները կարող են գնալ «Այբ», ես հանգիստ կարող եմ դա ինձ թույլ տալ». Արմեն Աշոտյան

Քառասուն հազարից ավելի փոքրիկներ այսօր առաջին անգամ ոտք դրեցին դպրոց: Նախորդ տարի նրանց թիվը 38 հազար էր: Բայց, ցավոք, այսօր ոչ բոլոր երեխաներն են գնացել դպրոց: «Չգնացողների թվի մասին տարբեր տվյալներ կան. մարզերից մի թիվ են ասում, հասարակական կառույցները մեկ այլ թիվ են ասում»,- այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը:

Վահրամ Բաղդասարյանը՝ Զուրաբյանին. «Ես պարզապես ժպտում եւ անցնում եմ»

Օրերս Վենետիկի հանձնաժողովի անդամները հանդիպեցին ԱԺ խմբակցությունների, արտախորհրդարանական ուժերի հետ՝ քննարկելու Սահմանադրական փոփոխությունների նախագիծը: ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանն այդ հանդիպման ժամանակ քննադատեց իշխանություններին եւ Վենետիկի հանձնաժողովին ներկայացրեց, թե ինչ եղավ եռյակի հետ, Գագիկ Ծառուկյանի հետ, երբ ընդդիմացան այդ փոփոխությունների գործընթացին: Պարոն Զուրաբյանի հնչեցրած քննադատություններին Aravot.am-ի հետ զրույցում ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանն այսպես արձագանքեց.

«Եվ չընդհատվեց սերունդների կապը». սեպտեմբերի 1-ը` Պուշկինի անվան դպրոցում

Մոսկովյան 17-ը այն հասցեն է, որը դպրոցի ուսուցչական կոլեկտիվի խոսքով` միշտ հարազատ է բոլոր «պուշկինցիների» համար:

Աղվան Վարդանյանը սփյուռքից բողոք չի լսել

Արտերկրում բնակվող մեր հայրենակիցներն Aravot.am-ին ահազանգել են, որ Սահմանադրության նախագծում սփյուռքի դերը նսեմացված է: Նրանք գտնում են, որ Սահմանադրությունը բավականաչափ տեղ եւ դեր չի նախատեսում սփյուռքի համար եւ չի նշված, թե նրա մասնակցությունը Հայաստանի տնտեսական, քաղաքական կյանքում ինչ չափով է: Բացի այդ, դժգոհություն կա, որ սփյուռքի մասնակցությունը սահմանադրական բարեփոխումների նախագծի քննարկումներում նույնպես չի ապահովված: Այս

«Մոտ $ 25.000 չափ, տարբեր տեսակի բաներ են գնվել ու բաժանվել մեր դիրքապահներին»

Կինոռեժիսոր, սցենարիստ, «Օժանդակ օգնություն սահմանապահներին» նախաձեռնության հեղինակ Արշակ Զաքարյանի պատկերացմամբ, բանակը երեխայի պես է, պետք է սիրել իր թերություններով ու առավելություններով: Այսօր «Հենարան» ակումբում նա կարծիք հայտնեց, որ բանակի թերությունները պետք է շտկել առանց դրանք բարձրաձայնելու, հետո գովեց հայ զինվորներին. «Մեր տղաները գործնական ապացուցեցին, որ մեր 18-19 տարեկանները հազար հատ ադրբեջանական բանակի հատուկ ջոկատայիններ արժեն: Թշնամու դիվերսիոն խմբերը

Հովիկ Աբրահամյան. «Ինչի՞ համար Քաջարանի կոմբինատին կամ ցեմենտի գործարանին սուբսիդավորեմ»

Այսօր թիվ 155 հիմնական դպրոցում պատասխանելով լրագրողների հարցին, թե կառավարությունը մինչեւ էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման առիթով անցկացվելիք աուդիտի ավարտը շարունակելո՞ւ է փոխհատուցել ժողովրդին, վարչապետ Հովիկ Աբրահամյանն ասաց. «Այո: Մենք հանրապետության նախագահի հետ պայմանավորվածություն ունենք: Մինչեւ հանձնաժողովում խորհրդատվության, ոչ թե աուդիտի, ավարտը կքննարկենք մեր մոտեցումները եւ կհայտարարենք: Բայց մինչեւ այդ, մենք ազգաբնակչությանը, ինչպես ես երեկ հայտարարեցի, փոքր

«Տատիկիս վարսերը» հայկական կինոնախագիծն ընդգրկվել է Baltic Bridge East by West ծրագրի 8 ֆիլմերի ցանկում

Ծրագիրը կազմակերպվում է Տալլինի միջազգային կինոփառատոնի Baltic Event նախաձեռնության, Ռուսական RFilms և CTB Film Company ընկերությունների համատեղ ջանքերով` Եվրոպական Աուդիովիզուալ Ձեռնարկատերեր EAVE (European Audiovisual Entrepreneurs) և Creative Europe MEDIA կառույցների աջակցությամբ: B’EST-ը նախատեսված է Եվրոպական Միության և ԱՊՀ երկրները, Վրաստանը և Ուկրաինան ներկայացնող կինոպրոդյուսերների համար, ովքեր ունեն միջազգային համագործակցության նպատակ և միջազգային համատեղ արտադրության համար

«Առավոտ շուտ, սեպտեմբերի 1, Don’t Worry»

 Կինոյի եւ թատրոնի ինստիտուտի ուսանողները յուրովի նշեցին ուսումնական տարվա առաջին օրը

Դասադուլը չիրականացավ. ուսանողներին ճնշել են

Այսօր Ազատության հրապարակում «Երիտասարդական ընդվզում» նախաձեռնությունը նախատեսում էր անցկացնել սահմանադրական բարեփոխումների թեմայով ակցիա, որից հետո մի խումբ ուսանողներ իրենց նախաձեռնությամբ դասադուլ էին իրականացնելու: Սակայն, երբ այցելեցինք Ազատության հրապարակ, պարզվեց, որ նախաձեռնությունը չի իրականանալու, դասադուլ չի լինելու, ավելին, եթե քննարկում լինի էլ, ապա ուսանողների հիմնախնդիրների վերաբերյալ, ոչ թե սահմանադրական բարեփոխումների: Ազատության հրապարակում հավաքվել էին ընդամենը չորս

«Ծառուկյան» հիմնադրամը սպասում է առաջարկների

Սիրելի աշակերտներ, ուսանողներ, ուսուցիչներ և դասախոսներ. «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամի անունից սրտանց շնորհավորում եմ ձեզ ուսումնական տարվա մեկնարկի կապակցությամբ: Մեր երեխաները պետք է ունենան ժամանակին համահունչ գիտելիքներ, ստանան հայեցի դաստիարակություն, լինեն բազմակողմանի զարգացած, քանի որ միայն այդպիսի սերունդն է ունակ կյանքի կոչելու մեր ազգի ու պետության բոլոր նպատակները: Այդ գործում իրենց անգնահատելի ավանդն ունեն նաև

Մահվան ելքով ավտովթար Մարտունիում. հարուցվել է քրեական գործ

ՀՀ քննչական կոմիտեի Մարտունու քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ Մարտունիում մահվան պատճառ հանդիսացած ավտովթարի դեպքի առթիվ: 2015թ. օգոստոսի 31-ին՝ ժամը 21:10-ի սահմաններում Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի 68,2 կմ հատվածում առերևույթ հանցագործություն կատարած անձը անհայտ մակնիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել Գեղարքունիքի մարզի բնակիչ Դ.Դավթյանին, ինչի հետևանքով վերջինս տեղում մահացել է, իսկ վարորդը դիմել է փախուստի: Դեպքի առթիվ

ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը ցավակցական ուղերձ է հղել Գուրգեն Դալիբալթայանի մահվան կապակցությամբ

«Խորապես վշտացած եմ ռազմական եւ պետական հայտնի գործիչ, գեներալ-գնդապետ Գուրգեն Դալիբալթայանի մահվան կապակցությամբ: Գուրգեն Դալիբալթայանի համար զինծառայությունը սովորական աշխատանք չէր, այլ՝ պատիվ ու նվիրում, որոնց նա հավատարիմ մնաց իր ողջ կյանքի ու գործունեության ընթացքում՝ Հայաստանում ու նրա սահմաններից դուրս, մարտադաշտում թե հրամանատարական դիտակետում, ռազմական գործողություններ ծրագրելիս, դրանք ղեկավարելիս ու իրականացնելիս: Գուրգեն Դալիբալթայանի անվան հետ հայկական

Թուրք նախարար. «Հայերի ջարդեր, վստահաբար, եղել են». Today’s Zaman

Եվրամիության հարցերով թուրք նորանշանակ նախարար, «Ժողովուրդների ժողովրդավարություն» կուսակցության ներկայացուցիչ Ալի Հայդար Քոնջան լրագրողների հետ զրույցում անդրադարձել է նաեւ Հայոց ցեղասպանությանը: Այս տեղեկությունը հաղորդել է «Today’s Zaman»-ը: Լրագրողները հետաքրքրվել են, թե ինչպիսին է իր կուսակցության վերաբերմունքը Հայոց ցեղասպանության վերաբերյալ եւ ինչ կզգա ինքը, եթե այդ հարցի հետ կապված խնդիրներ լինեն Եվրոպայում: Քոնջան պատասխանել է, որ սկզբում

Հովիկ Աբրահամյանն իրեն միայն բարձր պաշտոններում է պատկերացնում

Այսօր «Գիտելիքի եւ դպրության օրվա» առիթով Երեւանի թիվ 155 հիմնական դպրոց այցելած վարչապետ Հովիկ Աբրահամյանը պատասխանեց լրատվամիջոցների բազմաթիվ հարցերին, որոնք օրվա խորհրդից դուրս էին: Հարցին, թե սահմանադրական բարեփոխումներից հետո իրեն ի՞նչ պաշտոնում է պատկերացնում, վարչապետը պատասխանեց. «Առայժմ վարչապետի պաշտոնում: Իսկ սահմանադրական բարեփոխումներից հետո ժողովուրդը պիտի որոշի»: Հարցին, թե բարձր պաշտոնի հավակնելո՞ւ է, թե գուցե դուրս

Բացվել է Հակոբ Կոջոյանի դիմաքանդակը

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը Գիտելիքի և դպրության օրն այցելել է «Հակոբ Կոջոյան» կրթահամալիր: Տոնական օրը դպրոցում մեկնարկել է տոնական միջոցառմամբ: Ողջունելով ու շնորհավորելով կրթօջախի սաներին և մանկավարժներին` քաղաքապետ Տարոն Մարգարյանն առանձնակի կարևորել է կրթահամալիրի բացառիկ դերը արվեստի, հոգևոր արժեքների հետ շփման և հայրենիքի պատմությունն ու մշակույթը ուսանելու հարցում: «Երևանի քաղաքապետարանը միշտ եղել և լինելու է

ՀՀ ՏԿԱԻ նախարարը հանդիպեց Մեծ Բրիտանիայի դեսպանի հետ

Սեպտեմբերի 1-ին ՀՀ ՏԿԱԻ նախարար Արմեն Երիցյանն ընդունեց Հայաստանի Հանրապետությունում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան տիկին Քեթրին Ջեյն Լիչին`վերջինիս առաքելության ավարտի կապակցությամբ: Ողջունելով տիկին դեսպանին՝ նախարար Երիցյանը գոհունակություն հայտնեց ԱԻ ոլորտում հայ-բրիտանական համագործակցության ձևավորման վերաբերյալ՝ հույս հայտնելով, որ այս համագործակցությունը կընդլայնվի և կզարգանա: Դեսպան Լիչը նշեց, որ առաջին իսկ

Արսեն Մկրտչյան. Կրթությունն է գիտակից, պաշտպանող ու պաշտպանված քաղաքացի դաստիարակելու անգերազանցելի միջոցը

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի առաջին տեղակալ, նախարարի պաշտոնակատար Արսեն Մկրտչյանն այսօր, Գիտելիքի, գրի և դպրության օրվա կապակցությամբ, այցելել է Երևանի Լև Տոլստոյի անվան N 128 հիմնական դպրոց: Նախարարի պաշտոնակատարը շնորհավորել է աշակերտներին նոր ուսումնական տարվա կապակցությամբ և նշել, որ մարդկության ստեղծած ամենամեծ բարիքներից մեկը գիտելիքն է: «Հենց դրա շնորհիվ են ազգերն ու պետությունները զարգացել, դրա

ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի ցավակցական ուղերձը Վահագն Հովնանյանի մահվան կապակցությամբ

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը ցավակցական ուղերձ է հղել հայտնի գործարար, հասարակական գործիչ, բարերար Վահագն Հովնանյանի մահվան կապակցությամբ: Ուղերձում ասված է. «Սրտի խոր ցավով տեղեկացա հայտնի գործարար, հասարակական գործիչ, բարերար Վահագն Հովնանյանի մահվան մասին: Մենք կորցրինք իսկական հայրենասերի ու նվիրյալ հայի, ում ոչ միայն անունը, այլեւ գործունեությունն ու ապրելակերպն էին կապված իր ժողովրդի ու

Ադրբեջանի իրավապահները Մոսկվայում կհարցաքննեն Գերման Ստերլիգովին. Sputnik.az

Ադրբեջանի ներքին գործերի նախարարության եւ դատախազության աշխատակիցներին գործուղել են Մոսկվա, որպեսզի հարցաքննեն ռուս գործարար Գերման Ստերլիգովին: Ըստ Sputnik.az-ի՝ այս հայտարարությունը համատեղ հաղորդագրությամբ արել են Ադրբեջանի ՆԳՆ-ն եւ դատախազությունը: Հաղորդագրության մեջ նաեւ նշված է, որ Ստերլիգովը եւ իր ընտանիքի անդամները մեղադրվում են Ադրբեջանի պետական սահմանի, անձնագրերի մասին օրենքները խախտելու մեջ. «Նրանք, չունենալով համապատասխան փաստաթղթեր, արգելված վայրում

Աշոտ Ղուլյանն այցելել է Արցախի պետական համալսարան

ԼՂՀ Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը սեպտեմբերի 1-ին այցելել է Արցախի պետական համալսարան: Հարգանքի տուրք մատուցելով Արցախյան պատերազմում զոհված ուսանող ազատամարտիկների հիշատակին՝ խորհրդարանի ղեկավարը, պաշտպանության նախարար Լեւոն Մնացականյանը, կրթության, գիտության եւ սպորտի նախարար Սլավա Ասրյանը եւ ԱրՊՀ ռեկտոր Մանուշ Մինասյանը մասնակցեցին Մայր բուհում ավանդաբար անցկացվող Անկախության դասին: Ողջունելով բուհի պրոֆեսորա-դասախոսական կազմին եւ ուսանողությանը՝ Աշոտ Ղուլյանը

Գիտելիքի օրվա առթիվ ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն այցելեց Նար-Դոսի անվան թիվ 14 հիմնական դպրոց

Սեպտեմբերի 1-ին գիտելիքի, դպրության օրվա առթիվ, ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն այցելեց Նար-Դոսի անվան թիվ 14 հիմնական դպրոց: Շնորհավորելով աշակերտներին, մանկավարժներին, ծնողներին նոր ուսումնական տարվա առաջին օրվա առթիվ՝ նախարարը նշեց. §Հայկական աշխարհում տոն է, քանզի կրթությունը ու գիտությունը հայ ժողովրդի համար դարեր շարունակ եղել է ամենակարևորն ու առաջնայինը: Նարդոսցի լինելը մեծ պատիվ է: Այս դպրոցի

Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

Հանրապետության տարածքում` Սեպտեմբերի 2-4-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, 5-6-ին շրջանների զգալի մասում գիշերը և երեկոյան ժամերին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ: Քամին` արևմտյան` 2-5 մ/վրկ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում` 15-20 մ/վրկ: Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 2-4-ին կբարձրանա 1-2 աստիճանով, այնուհետև էապես չի փոխվի: Երևանում` Սեպտեմբերի 2-4-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, 5-6-ի

Քաղաքապետ Տարոն Մարգարյանը շնորհավորել է մայրաքաղաքի առաջին դասարանցիներին

Սեպտեմբերի 1-ին՝ Գիտելիքի և դպրության օրը, մայրաքաղաքի բոլոր դպրոցներում տոնական միջոցառումներով ազդարարվել է նոր ուսումնական տարվա սկիզբը: Առաջին դասարանցիներին շնորհավորելու և բարի երթ մաղթելու, բազմաթիվ ծնողների հետ միասին Երևանի Լևոն Միրիջանյանի անվան թիվ 155 դպրոց էին այցելել նաև ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը և Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը: Կրթօջախն իր դռներն է բացել 206 առաջին դասարանցիների

Հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 120 անգամ

Օգոստոսի 31-ին և լույս սեպտեմբերի 1-ին հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 120 անգամ, տարբեր տրամաչափի հրաձգային և հրետանային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով ավելի քան 1200 կրակոց` այդ թվում` 230 կրակոց 60, 82 և 120 մմ ականանետերից, ՀԱՆ-17 և ՌՊԳ-7 տիպի նռնականետերից, ինչպես նաև մեկ կրակոց` TP-107 հրթիռահրետանային կայանքից: ՊԲ առաջապահ ստորաբաժանումների պատասխան

Սուբսիդավորման որոշման զավեշտն ու հետևանքները

Երեկ ՀՀ Կառավարությունը կայացրեց որոշում Էլեկտրական էներգիայի սակագնի մեղմման միջոցառման մասին: Դրանով, մասնավորապես, նախատեսվում է սուբսիդավորել էլեկտրաէներգիայի 6,93 դրամով թանկացած սակագինը բնակիչ-բաժանորդների համար ամբողջությամբ և ամսական 0.38 կՎ լարմամբ 500 կՎտԺ-ից ոչ ավել սպառող իրավաբանական անձանց համար՝ մասնակի: Այլ կերպ ասած, ամսական առավելագույնը 1732 ՀՀ դրամի չափով սուբսիդիա կստանան միայն այն կազմակերպությունները, որոնց էլեկտրաէներգիայի ամսական

Հայ վարորդին մահացու հարված հասցրած անձին հայտնաբերել են

Արդեն տեղեկացրել ենք, որ օգոստոսի 30-ին Ռուսաստանի Ռոստովի մարզի գյուղերից մեկում 100 հոգի ծեծելով սպանել են հայ վարորդ Ռաֆայել Խլղաթյանին, որը հարբած վիճակում 5 մեքենայի է հարվածել: «LifeNews»-ի տվյալներով՝ հայտնաբերվել է Խլղաթյանին մահացու հասցրած անձը: Դեպքից հետո մի շարք ականատեսներ հայտնել էին, որ այդ մարդը նույն գյուղի բնակիչ, 46-ամյա Անդրեյ Զ.-ն է: Նա ոտքով ծանր

Լրահոս

Օրացույց
Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930