Օրվա լրահոսը

Կլոր սեղան-քննարկում` ՀՀ վարչական իրավախախտումների օրենսգրքի նախագծի շուրջ

Ծաղկաձորում հունիսի 27-28-ը տեղի է ունեցել կլոր սեղան-քննարկում` Հայաստանի Հանրապետության վարչական իրավախախտումների օրենսգրքի նախագծի շուրջ: Աշխատանքային հանդիպմանը մասնակցել են ՀՀ արդարադատության նախարարի առաջին տեղակալ Արսեն Մկրտչյանը, ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Արման Թաթոյանը, ԵԽ երևանյան գրասենյակի ներկայացուցիչ Լիլիթ Դանեղյանը, Սլովենիային Հանրապետության արդարադատության նախարարության քարտուղար Պիտեր Պավլինը, Իսպանիայի թագավորության Կոմպլուտենսեի համալսարանի դոկտոր, պրոֆեսոր Լորենա Բաքմայեր-Վինթերը, ԵՊՀ Սահմանադրական

Բողոքի ցույցերի պատճառով ՀԷՑ-ը հնարավոր է վաճառվի. Коммерсант

Էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման դեմ վերջին օրերին Հայաստանում անցկացվող բողոքի ակցիաները կարող են ստիպել ռուսական «Ինտեր ՌԱՈ» ընկերությանը վաճառել իր 100% դուստր ընկերությունը՝ «Հայաստանի էլեկտրական ցանցերը» (ՀԷՑ): «Коммерсант»-ի տեղեկություններով՝ «Ինտեր ՌԱՈ»- արդեն բանակցություններ է վարել հայկական ծագումով ռուս բիզնեսմենների հետ, այդ թվում՝ «Տաշիր» խմբի սեփականատեր Սամվել Կարապետյանի հետ: Սակայն նոր սեփականատեր գտնելը հեշտ չէ, քանի որ

«Ունենք երկու հաղթանակ, իշխանությունները հասկացան՝ տանը մարդ կա». Հովհաննես Ազոյան (Տեսանյութ)

Բաղրամյան պողոտայում հիմա հաշված ցուցարարներ են: Բարիկադների վրա նստած՝ քննարկում են պողոտան ազատելու, չազատելու հարցը: Նրանք հակված են այստեղ մնալուն ու այստեղ պայքարը շարունակելուն: Այստեղ իրավիճակը խաղաղ է եւ անորոշ: Ցուցարարների պահանջներով պաստառները հիմա ոչ թե ցուցարարների ձեռքին են, այլ՝ ոտքերի տակ: Ազատության հրապարակում էլ այս պահին նստացույց անողների թիվը հասնում է հազիվ տասի: Այնտեղ

ՄԱԱ նախագահը շնորհակալություն է հայտնում լրագրողներին եւ հատկապես «Ազատություն» ռադիոկայանին

Բոլոր այն լրագրողները, խմբագիրները, ովքեր այս օրերին հավատարիմ մնացին մասնագիտական բարձր արժեքներին, նրանք բոլորը հարթեցին Հայաստանի ուղին դեպի ժողովրդավարություն:

Ո՞ւր ես, պարոն ընդդիմութիւն

Երէկ  Բաղրամեանի վրայ  յայտնի եղած տեսարանը մի քանի կարեւոր իրադրութիւններ պարզեց: Մեր բոլորին մտավախութիւնը ոստիկանութեան ուժ կիրառելու վտանգն էր: Այդ վտանգը շատ ծանր հետեւանքներ կրնար ունենալ, ոչ միայն հաւաքի մասնակիցներուն այլ  Հայաստանի արդի շրջանի պատմութեան վրայ:  Բոլորս գիտենք, որ մեզի չեն պակսիր սեւ թուականները եւ ի զուր  թափուած արիւնը: Յետոյ  երէկ առաւօտ քաղաքական կարգ մը

Էլեկտրաէներգիայի թանկացման հետևանքով առաջացած ներքաղաքական իրավիճակի մասին հայտարարություն

Երևան, Բաղրամյան պողոտա: Կարծես թե Ազգը կազմակերպվում է, ինքնամաքրվում և ինքնաճանաչվում: Արթնանում է հույսն ու հավատը սեփական ուժերի նկատմամբ։ Զգացվում է ազգային միասնության ուժը։ Սա գործընթաց է, որը պետք է օժանդակել և պաշտպանել: Ուղիղ 100 տարի առաջ, չունենալով կազմակերպվածություն, կորցրեցինք Հայրենիք: 100 տարի հետո գուցե հասկացել ենք, որ պետք է կազմակերպվենք՝ վերականգնենք Հայրենիքը և ստեղծենք

Լարված գիշերվանից հետո՝ Բաղրամյան պողոտայում այժմ խաղաղ է

Ոստիկանությունը գիշերը Բաղրամյան պողոտան ազատելու գործողություններ չի իրականացրել։ «Կենդանի պատի» անդամները ողջ գիշեր մնացել են ցուցարարների եւ ոստիկանների մեջտեղում: Առավոտյան այստեղ էր Երեւանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը, որին դիմելով՝ ցուցարարն ասաց. «Շնորհակալություն, հանգիստ գիշեր ենք անցկացրել»: Գիշերը տարածքում էր ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը, որը դիտարկումներ հայտնեց Ազատության հրապարակ գնացածների եւ Բաղրամյան պողոտայում մնացածների վերաբերյալ. «Ես այստեղ՝ Ազատության

Րաֆֆի Հովհաննիսյան. «Ես ավելի լայն օրակարգի կողմնակից եմ» (Տեսանյութ)

Բաղրամյան պողոտայում գտնվող ցուցարարների մեջ է նաեւ «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը: Նա լրագրողների հետ զրույցում  հիշեց նախագահական ընտրությունները, Եվրասիական միությունը եւ այլն: Նաեւ ասաց, որ «7 լուման չէ հարցը»,  կոչ արեց չվախենալ քաղաքական գործիչների, քաղաքական հոսանքների մասնակցությունից: «Չեմ կարծում, որ ճիշտ է քննադատել քաղաքական ուժերին՝ միջամտելու մեջ: Քաղաքական ուժերը պատշաճ հեռավորություն են պահպանել, միայն

Աշոտ Աղաբաբյան. «Մենք յոթ դրամի համար չենք պայքարում, պայքարում ենք, որ ամեն տարի յոթ դրամով չբարձրացնեն»

Բաղրամյան պողոտայի ցուցարարների մեջ է հայտնվել նաեւ ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Աշոտ Աղաբաբյանը: Խոսելով պայքարի մասին նա ասում է «մենք». «Մարդկային պահանջ է: Մենք որեւիցե մեկին դեմ չենք, մենք մեր արժանապատվության կողմ ենք: Արդարացի եմ համարում պայքարը: Մենք կանգնած ենք ոչ թե յոթ դրամի համար, այլ որ ամեն տարի 7 դրամով չթանկանա: Եթե էսքան մարդ պայքարում

Բաղրամյան պողոտայում ծանուցում են՝ ինչպես շփվել ոստիկանների հետ. «Ոստիկանները մեր բարեկամները չեն»

Բաղրամյան-Մոսկովյան խաչմերուկում՝ Բաղրամյանի սկզբնամասում, ակցիայի մասնակիցներին ծանուցումներ են բաժանվում՝ «Ինչպես շփվել ոստիկանների հետ. հուշումներ պայքարող քաղաքացիներին»: Այս ծանուցման մեջ կետ առ կետ գրված է, թե ինչ պետք է անեն  քաղաքացիները բողոքի ակցիաների ժամանակ, երբ լարվածություն է լինում, օրինակ` կետերից մեկն է. «Ոստիկանները մեր բարեկամները չեն, նույնիսկ եթե նրանց մեջ կարող են լինել մեր հարազատներից մարդիկ,

Ո՞վ է ոստիկանական ջրցանին եւ բռնություններին միջնամատով արձագանքած երիտասարդը. news.am

NEWS.am-ին հաջողվել է գտնել եւ զրուցել Հայաստանում վերջին շրջանի ամենալայնամասշտաբ պայքարի ամբողջ «դուխն» արտահայտող եւ խորհրդանիշ դարձած լուսանկարի հերոս, 21-ամյա Կարո Ղուկասյանի հետ, որը մյուս երիտասարդների նման շարունակելու է պայքարել մինչեւ իրենց պահանջի լիակատար բավարարումը: «Այդ ժեստով զայրույթս եմ արտահայտել: Ժեստն այդ իրավիճակի եւ ոստիկանների վերաբերմունքի համար եմ արել»,- նշեց ջրցան մեքենային եւ ոստիկանների բռնությանը

«Ոչ թալանին» նախաձեռնության անդամ. «Մենք չենք նահանջել, մենք շարունակում ենք պայքարը»

Քիչ առաջ Ազատության հրապարակում գտնվող ցուցարարների համար խոսեց «Ոչ թալանին» նախաձեռնության անդամ Արթուր Քոչարյանը, որը բացատրում է, թե ինչ է տեղի ունեցել: «Մենք երկու տեղում էլ գտնվում ենք, մենք չենք հրաժարվել պայքարից, մենք շարունակելու ենք: Ովքեր ուզում են գնան Բաղրամյան, թող գնան, ովքեր ուզում են գալ այստեղ, թող գան: Շատ ապատեղեկատվություն է տարածվում այստեղից այնտեղ, այնտեղից

Վաղինակ Շուշանյանի վիճակը վատացավ

Քիչ առաջ Վաղինակ Շուշանյանը հոգեբանական ճնշումներից իրեն վատ զգաց, նրան առաջին բուժօգնություն ցուցաբերեցին: Բանն այն է, որ Ազատության հրապարակում ներկա ցուցարարները պահանջում են, որ իրենք միանան Բաղրամյան պողոտայի ցուցարարներին, որին ոչ բոլորն են համաձայն, եւ Վաղինակից էլ պահանջում են կոնկրետ որոշում: Այդ ճնշումից Վաղինակ Շուշանյանը իրեն վատ զգաց: Նրա այս վիճակը, ըստ երեւույթին նաեւ պայմանավորված

Հավաքի մասնակիցները և ոստիկանները բռնել են մի երիտասարդի, որը զինված հարձակման կոչեր էր անում

Հունիսի 28-ին, ժամը 23.50-ի սահմաններում, Ազատության հրապարակում հավաքի մասնակիցները և ոստիկանները բռնել են մի երիտասարդի, որը զինված հարձակման կոչեր էր անում և դիմադրություն է ցույց տվել ոստիկանության ծառայողներին: Կոչեր անողը բերման է ենթարկվել ոստիկանության Կենտրոնականի բաժին, որտեղ ճշտվել է նրա ինքնությունը. 1993 թ ծնված Արամ Հակոբյան: Դեպքի հանգամանքները պարզվում են: ՀՀ ոստիկանություն

Բաղրամյան պողոտայի հարակից շենքի տանիքում ցուցարարները կասկածելի անձանց նկատեցին

Այս պահին Բաղրամյան պողոտայում խուճապ առաջացավ: Պատճառն այն էր, որ ցուցարարները նկատեցին հարակից շենքի տանիքին ինչ-որ կասկածելի մարդկանց: Ցուցարարները գլխարկով անձ են նկատել, դրան զուգահեռ ոստիկանական ուժեր են կենտրոնանում: ՀՀ ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքյանը ելքի ճանապարհ է համարում բանակցությունները: Նա վստահեցրեց. «Ցրելու տարբերակն ակնհայտ է, որ չի գործելու, ոստիկանությունն էլ է ասել, որ նման բան չեն

Ցուցարար. «Մեր նպատակը իշխանություն փոխելը չէ»

Այս պահին Ազատության հրապարակում ցուցարարները խմբերի բաժանված քննարկումներ են անում: Аravot.am-ը ցուցարարներից Սոս Հայկազունուց փորձեց հետաքրքրվել իրենց անելիքների մասին: Նա պատասխանեց, որ եթե իրենք փոխեն շարժման գաղափարախոսությունը եւ գնան պահանջելու նախագահի հրաժարականը, փակուղի են մտնելու, որովհետեւ ըստ նրա, իրենց ունեցած հաջողությունը դեռ ոչ ոք չի ունեցել. «Հետեւաբար մեր նպատակը իշխանություն փոխելը չէ, այլ այս շարժումը

Գյումրու Թատերական հրապարակում մեծ թվով ոստիկաններ են կանգնած. նստացույցը շարունակվում է (Ֆոտոշարք եւ տեսանյութ)

Չնայած ուշ ժամին՝ Գյումրու Թատերական հրապարակը մարդաշատ է, այստեղ են քաղաքի երիտասարդները, մտավորականները, թատրոնի դերասանները ու պաշտոնյաներից շատերը, հատկապես մարզպետարանի աշխատակիցները: Հրապարակում է նաեւ Ազգային ժողովի պատգամավոր Մարտուն Գրիգորյանն իր թիմով, նա հետեւում է, որպեսզի բախումներ չսկսվեն ցուցարարների ու ոստիկանների միջեւ: Ոստիկանների թիվը չափազանց շատ է, այնպիսի տպավորություն է, թե նրանք ամեն վայրկյան մայրաքաղաքի զարգացումներին

Վաղինակ Շուշանյան. «Թիկնեղ տղամարդիկ թույլ չեն տալիս Բաղրամյանից կանայք ու երեխաները դուրս գան»

Ազատության հրապարակում «Ոչ թալանին» նախաձեռնության անդամները հարթակից մտահոգություն են հնչեցնում, որ Բաղրամյան պողոտայում մնացել են այն մարդիկ, որոնք ունենք քաղաքական նպատակադրումներ:

Հովհաննես Սահակյան. «Շնորհակալություն «Ոչ թալանին» նախաձեռնությանը»

ՀՀԿ-ական պատգամավորը ողջամիտ է համարում պայքարն Ազատության հրապարակում շարունակելու ռազմավարությունը

Վաղինակ Շուշանյանը նստացույց հայտարարեց

Շուշանյանը հայտարարեց, որ անձամբ Վլադիմիր Գասպարյանին խնդրել է, որ ոստիկանությունը գործողություններ չկիրառի:

Ստեփան Սաֆարյան. «Տեսնում ենք քաղաքական և քաղաքացիական թևերի բաժանման շարժում»

Մի գիշերում մտան ու սկսեցին քաղաքականացնել մեր խաղաղ ցույցը: Անծանոթ դեմքեր, որոնց չէինք ճանաչում:

Վաղինակ Շուշանյան. «Եթե ցանկանանք, Հայաստանի բոլոր փողոցները կփակենք» (Տեսանյութ)

«Ոչ թալանին» նախաձեռնության անդամ Վաղինակ Շուշանյանը հարմար գտավ ցույցը տեղափոխել Ազատության հրապարակ: Նա Ազատության հրապարակում ունեցած ելույթում ասաց, որ այդ որոշումը սադրիչների հայտնվելուց հետո է կայացվել: Ըստ նրա՝ պետք չէ քաղաքականացնել հոսանքի թանկացման դեմ պայքարը եւ խաղաղ ժողովրդին դրդել հակաօրինական քայլերի: Շուշանյանի ձեւակերպմամբ, «Ոչ թալանին» նախաձեռնությունը, որն ի սկզբանե խաղաղ նպատակով էր դուրս եկել պայքարի՝

ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյան. «Հայտնվել են ուժեր, որոնց նպատակը երկրում անկայունության ստեղծումն ու մեր քաղաքացիներին բախումների մղելը»

Քիչ առաջ ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի մամուլի խոսնակ Գոհար Պողոսյանը իր ՖԲ էջում տարածեց վարչապետի հայտարարությունը, որում ասվում է. «Այսօր Բաղրամյան փողոցում հայտնվել են ուժեր, որոնց իրական նպատակը ոչ թե էլեկտրաէներգիայի սակագների բարձրացման հարցն է, այլ երկրում անկայունության ստեղծումն ու մեր քաղաքացիներին բախումների մղելը: Վերջիններս առաջին պլան են մղել ոչ թե հարցի սոցիալական կամ տնտեսական

ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատուն. Հորդորում ենք բոլոր կողմերին խաղաղ, զուսպ պահվածք ցուցաբերել

Հայաստանում ԱՄՆ-ի դեսպանատունը Twitter-ի իր էջում հայտարարություն է արել Երևանի կենտրոնում ստեղծված լարված վիճակի մասին. «Քաղաքի կենտրոնում ստեղծված լարված դրությամբ մտահոգվածությամբ` հորդորում ենք բոլոր կողմերին խաղաղ, զուսպ պահվածք ցուցաբերել` ժողովրդական արժեքներին համապատասխան»: Գրառմանը ավելացված է #‎ElectricYerevan հեշթեգը, որը «Ոչ թալանին» շարժման ամենագործածական հեշթեգն է սոցցանցերում:

Եզդիների կոչը. Աստված և Մալաք Թաուսը ՀՀ բոլոր քաղաքացիների պահապան

Երևանի Բաղրամյան պողոտայում այս պահին ստեղծվել է ծայրահեղ լարված իրավիճակ: Այս պահին մենք բոլորս պետք է զգոն լինենք և փորձենք անել ամեն ինչ, որպեսզի վաղվա լուսաբացը բարի լինի ՀՀ բոլոր քաղաքացիների համար:  Ոստիկանությանը կոչ ենք անում ցուցաբերել զսպվածություն և ցուցարարներին ժամանակ տալ, որպեսզի առանց դժբախտ դեպքերի անցնի այս իրավիճակը: Աստված և Մալաք Թաուսը ՀՀ բոլոր

Ցույցի մասնակից. Բաղրամյան պողոտայում չգիտեն, որ Ազատության հրապարակում մարդիկ են հավաքվում

Ցուցարարները արդեն քիչ-քիչ Բաղրամյան պողոտայից վերադառնում են Ազատության հրապարակ: Նրանցից մեկը Aravot.am-ի հետ զրույցում ասաց, որ նույնիսկ չգիտեր, որ Ազատության հրապարակում մարդ կա հավաքված, նա պարզապես այնտեղ էր հայրենակիցների հետ, որպեսզի բախումների դեպքում աղջիկների եւ կանանց կողքը լիներ: Նա նշեց, թե այն կարծիքը, որ Բաղրամյան պողոտայում մնացածները քաղաքական ուղղություն են տանում, այդքան էլ չի համապատասխանում

Օսիպյան. «Համակեցության կանոններ կան, խանգարում եք մարդկանց, այսքան օր համբերեցինք»

Երեւանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը դիմում է Բաղրամյան պողոտայում հավաքված տարբեր մարդկանց, բացատրելով, որ ժամը 23-ն անց է, եւ այս աղմուկը խանգարում է Բաղրամյանի բնակիներին՝ համակեցության կանոններ կան, պետք է հեռանալ: Տվյալ պահին նա դիմում էր ՀՀ նախագահի նախկին թեկնածու Ռոբերտ Ահարոնյանին, ով վերջերս իրեն հիշեցնել տվեց՝ ընդդեմ Քիմ Քարդաշյանի մեծարման ցույց նախաձեռնելով ՀՀ կառավարության առջեւ: Օսիպյանը

Անդրիաս Ղուկասյան. Ոստիկանությունը նման պայմաններում ֆիզիկական ուժ չի կիրառի

Քաղաքագետ Անդրիաս Ղուկասյանը Aravot.am-ի եւ Lragir.am-ի հետ զրույցում ասաց, որ Բաղրամյան պողոտայում մոտավոր հաշվարկներով 10.000 մարդ կլինի: Ղուկասյանի ներկայացմամբ՝ նման դեպքերում, բնականաբար, ոստիկանությունը կաշկանդված է եւ չի կարող ֆիզիկական ուժ կիրառել, որովհետեւ մեծ քանակի տուժողներ կլինեն: Ղուկասյանի խոսքերով՝ «նման իրավիճակում միակ լուծումը արտահերթ եղանակով հայտարարել, որ չեղյալ է համարվում Ռոբերտ Նազարյանի ղեկավարած հանձնաժողովի որոշումը՝ էլեկտրաէներգիայի

Լրահոս

Օրացույց
Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930