Օրվա լրահոսը

Փետրվարի 05-ի գիշերը, 08-ին, 09-ին սպասվում են տեղումներ

Հանրապետության տարածքում՝ Փետրվարի 05-ի գիշերը , 08-ին, 09-ին շրջանների մեծ մասում սպասվում են տեղումներ: 05-ի ցերեկը, 6-7-ին սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ: Քամին` հարավ-արևմտյան` 2-5 մ/վրկ, փետրվարի 08-ին, 09-ին հատկապես Լոռիում, Տավուշում և Սյունիքում սպասվում է քամու ուժգնացում` 20-25 մ/վրկ: Օդի ջերմաստիճանը փետրվարի 05-ի ցերեկը, 06-ի գիշերը կնվազի 3-4 աստիճանով, 07-ի ցերեկը և 08-ի գիշերը

Փոխհամաձայնությունը ՀՀԿ-ի եւ ոչ իշխանականների միջեւ կայացավ

Այսօր վերջապես քվեարկության դրվեց ԱԺ ժամանակավոր հաշվիչ հանձնաժողովի ձեւավորման հարցը: ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը ներկայացրեց իրենց առաջարկը, որը կոմպրոմիսային տարբերակ էր: Ըստ այս նոր առաջարկի, Հաշվիչ հանձնաժողովը բաղկացած կլինի 12 անդամից, որից 6-ը՝ ՀՀԿ ներկայացուցիչներ, 2-ը ԲՀԿ, մնացած խմբակցությունները կունենան մեկական անդամ: Հիշեցնենք, որ ԱԺ առաջին նիստին  ՀՀԿ-ն առաջարկել էր, որ իրենք ունենան 7 ներկայացուցիչ,

Ակտիվիստ. «Վարդան Այվազյանը առաջինը պետք է կանգնի հայելու առաջ, ասի՝ եղբայր, ես էլ եմ խոշոր, արի գնա հարկային դաշտ»

Ակտիվիստները թերահավատությամբ են լցված, չեն հավատում, որ Շրջհարկի մասին օրենքը կարող է ընդունվել հօգուտ ձեռներեցների

Անցել են պրիմիտիվ միջոցներով հույզ կորզող կինոյի ժամանակները

Անդրեյ Զվյագինցեւի «Լեւիաթան» ֆիլմի առիթով Անդրեյ Զվյագինցեւի «Լեւիաթան» ֆիլմն ամենաքննարկվածներից է, կինոյի մարդիկ այն որակել են իբրեւ «տարվա կինեմատոգրաֆիական իրադարձություն», «գեղարվեստական հայտնություն»… Այն բազմաթիվ հեղինակավոր, այդ թվում Կաննի, Մյունխենի, Լոնդոնի կինոփառատոների մրցանակակիր է, նաեւ «Օսկարի» հավակնորդներից: Չնայած ռեժիսորը հարցազրույցներից մեկում խոստովանել է, որ «Օսկարն» իր համար եղանակ չի փոխում: Իսկ ինչո՞ւ «Լեւիաթան»: Աստվածաշնչյան պատմության վիթխարի

ՀՀ ՔԾԽ նախագահը կրտսեր պաշտոնների զբաղեցման հավաստագրեր հանձնեց թեստավորման հաղթողներին

ՀՀ քաղաքացիական ծառայության խորհրդի նախագահ Մանվել Բադալյանը հանդիպեց քաղաքացիական ծառայության կրտսեր պաշտոնների հավակնորդների թեստավորման` այս տարվա առաջին փուլին մասնակցած և հաղթած մի խումբ երիտասարդների: Շնորհավորելով վերջիններիս թեստավորման արդյունքում հավաստագիր ստանալու իրավունք ձեռք բերելու առթիվ՝ պարոն Բադալյանը նշեց, որ պետական կառավարման համակարգի արդյունավետության բարձրացման գրավականներից մեկը հատկապես համակարգի մուտքն ապահովող կրտսեր պաշտոնների մակարդակում կիրթ, զարգացած, բանիմաց

Ոչ իշխանականները, ի նշան բողոքի, լքեցին ԱԺ դահլիճը

ԱԺ-ում այս պահին կիսադատարկ դահլիճում ընթանում է Վերահսկիչ պալատի 2013-ի հաշվետվությունը: Ինչպես տեղեկացրել ենք,  ընդդիմության պատգամավորները պահանջում էին, որ հենց Իշխան Զաքարյանը ներկայացնի հաշվետվությունը, մինչդեռ նա, ինչպես բացատրեցին, գտնվում է արձակուրդում: Իշխան Զաքարյանի փոխարեն ԱԺ էր եկել ՎՊ խորհրդի անդամ Սեյրան Ավագյանը: Ի նշան բողոքի, երբ Գալուստ Սահակյանը ոչ մի կերպ տեղի չտվեց եւ չհետաձգեց

Միքայել Մելքումյան. «Հարկային աշխատողի ամեն այց դիսկոմֆորտ է ստեղծում ՓՄՁ-ի համար» (Տեսանյութ)

 ԲՀԿ-ական պատգամավորը կարծում է կապիտալի շեմի բարձրացումը կտանի բանկերի մենաշնորհացման

«Ժամանակն է՝ ինքներս մեզ լավ ճանաչենք»

Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնի գեղարվեստական  ղեկավար Երվանդ Ղազանչյանը՝ նորաստեղծ փոքր սրահի նշանակության մասին: Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում փետրվարի 5-ին կկայանա փոքր սրահի բացումը: Միջին եւ մեծ թատրոնների համար նման սրահների գոյությունը պարտադիր է, որպես օրինակ, հիշեցնենք, որ ակադեմիական թատրոնների ծաղկուն շրջանում Ազգային օպերային թատրոնում գործել է Հայելապատ սրահը: Գ.

Շրջանառության հարկի փաստաթղթավորման պահանջը կասեցվեց

ԱԺ-ում այսօր քվեարկության դրվեց «Շրջանառության հարկի մասին» օրենքի պարտադիր փաստաթղթավորման պահանջի կասեցման հարցը: ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը, մինչ քվեարկությունը հայտարարեց, որ իրենք ձեռնպահ են լինելու. «ԲՀԿ-ն ասել է, որ ժամանակ ձգելը հարցի լուծում չէ: Մենք փորձեցինք կոնստրուկտիվ դաշտում պայմանավորվել, հույս ունենք, որ շատ կարճ ժամկետում հիմնավորապես կլուծվի այդ խնդիրը եւ կհանի ՓՄՁ-ների մտահոգությունը: Բնականաբար,

Ի պաշտպանություն Աշոտ Առուշանյանի հացադուլ հայտարարած անձանց նամակը Սերժ Սարգսյանին

Հայաստանի Հանրապետության Նախագահ պարոն Սերժ Սարգսյանին Մեծարգո Նախագահ, Մենք՝ Աշոտ Առուշանյանի հարազատներս, տասնչորս օր է ՀՀ նախագահի նստավայրի դիմաց հացադուլ ենք անում՝ ակնկալելով, որ Դուք կընդունեք մեզ և կլսեք մեր արդարացի պահանջը: Սույն թվականի հունվարի 31-ին Սիրահարների այգու մոտ Անահիտ Առուշանյանի խնդրանքին պատասխանեցիք, որ մեզ կընդունեք Վճռաբեկ դատարանի որոշումից հետո, նշեցիք նաև, որ բոլոր դատական

Զոյա Թադեւոսյան. Հայաստանի եւ Ղարաբաղի հասարակությունների միջեւ սեպ խրողը ղարաբաղյան կլանն է

Զոյա Թադեւոսյանի կարծիքով՝ անսպասելի էր, որ հայ մարդը կարող է այդպիսի վայրագությամբ ծեծել հայ մարդուն

«Սա թուրքի հետք է, ԴՆԹ-ով հայը նման բան չի կարող անել»

«Ելուզակները դուրս եկան ու ձեռք բարձրացրին սրբության սրբոցի՝ կանանց ու երեխաների վրա, ու այսօր արդեն կատարվածը արդարացնողներ կան»,- այսօր «Հայելի» ակումբում Բերձորի միջադեպի մասին ասաց Գուրգեն Եղիազարյանը: Նրա խոսքով, ինքը Ժիրայր Սեֆիլյանի գաղափարախոսությունը կիսողներից չէ, բայց Բերձորում կատարվածին արդարացում չկա. «Հարձակվեցին 23 տարեկանում անկողինը Բեյրութում թողած ու Ղարաբաղի ժողովրդի համար մարտնչող Ժիրայրի վրա: Ամբողջ իշխանությունների

Պատգամավորները պահանջում են Իշխան Զաքարյանին. «Ո՞ւր է, նախագահն արգելե՞լ է նրան ելույթ ունենալ»

Այս պահին ԱԺ-ում Վերահսկիչ պալատի շատ սպասված 2013-ի հաշվետվությունն է ներկայացվում: Պատգամավորները սպասում էին, որ հաշվետվությունը պետք է ներկայացնի Իշխան Զաքարյանը, սակայն ՎՊ-ից ներկայացել էր խորհրդի անդամ Սեյրան Ավագյանը: ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը բողոքեց. «2012-ի սկանդալային բացահայտումներից հետո Իշխան Զաքարյանն այլեւս ԱԺ չի գալիս: Մեզ ասում եք, թե ՎՊ նախագահն արձակուրդում է:  Մենք բոլոր

ՊՆ պաշտոնյա. «Պաշտոնանկություններ կլինեն՝ ընդհուպ մինչև տեղակալների մակարդակով»

«Շփման գծում, հայ-ադրբեջանական սահմանին 2014 թվականին հրադադարի ռեժիմի խախտման դեպքերն աննախադեպ էին, լարվածությունը մեծացել էր: Հունվարին հայկական կողմն ունեցել է 7 զոհ»,-այսօր «Դիալոգ» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց պաշտպանության նախարարի խորհրդական, նախարարին առընթեր հասարակական խորհրդի նախագահ Գեղամ Հարությունյանը: Նա նշեց, թե ադրբեջանական ուժային շանտաժի քաղաքականությունը շարունակվեց նաև այս տարվա հունվարին: Գեղամ Հարությունյանը նկատեց, թե

Հայ նետաձիգներն ի զորու են պայքարել օլիմպիական ուղեգրերի համար

Հայաստանի նետաձգության ֆեդերացիան մրցաշրջան 2015-ում իր առջեւ Ռիո դե Ժանեյրոյի օլիմպիական խաղերի ուղեգրեր նվաճելու հավակնոտ նպատակներ է դրել: «Առավոտը» զրուցել է ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Բորիս Վասիլյանի հետ: – Պարոն Վասիլյան: Դուք որպես գլխավոր մարզիչ տեսնո՞ւմ եք այդպիսի նետաձիգների: – Այս տարին այդ առումով մեզ համար շատ դժվար ու պատասխանատու է: Չէի ասի, թե մարզիկների

«Գեներալի որդին լկտիացել էր». Վ. Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի կուրսանտի հայր

ՀԱԿ անդամ Գուրգեն Եղիազարյանը պնդում է, որ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտում տիրում են բարդակային, գողական բարքեր: Ըստ նրա, հենց այդ բարքերի հետեւանքով էլ նախօրեին մահացավ ինստիտուտի 19 ամյա սպա Հայկազ Բարսեղյանը: Հիշեցնենք, որ նախնական տեղեկություններով՝ սպային ծեծել են չորս համակուրսեցիները, հետո կախել: Այսօր «Հայելի» ակումբում պարոն Եղիազարյանն ասաց, որ նման բարդակային բարքեր լինում են

Թմրամիջոց՝ դրամապանակից

Փետրվարի 3-ին, ժամը 17.30-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության և Մալաթիայի բաժնի ծառայողները Երևանի Շերամի փողոցի թիվ 51 շենքի մոտից, թմրանյութ պահելու կասկածանքով, բերման են ենթարկել 1981 թ. ծնված Արմեն Հ.-ին: Խուզարկությամբ նրա դրամապանակից, ծխախոտի փայլաթիթեղների մեջ փաթաթված, հայտնաբերվել է «սուբոտեքս» թմրամիջոցի նմանվող 1 ամբողջական և կես դեղահաբ: Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության: Կատարվում է քննություն: ՀՀ

Գիծը գնված է /պատմվածք/

Շարժվելու ժամն էր: Եթե մի քիչ էլ սպասեր, ուղևորները վրա կտային: Ավտոբուսը լեցուն էր, նստատեղերի միջև ընկած տարածքում ևս մարդիկ կային, որը` կանգնած, որը` կռթնած թիկնակին, կախված բռնաձողից, նստած կործած դույլի, արկղի կամ թե կաթսայի վրա, որոնցով առավոտները միրգ, ձու, կաթնեղեն եւ էլի ինչ իմանաս ինչ էին բերում շուկա ու հիմա ետ պիտի տանեին` հաջորդ

Հայրենիքի վրա կախված վտանգը՝ որպես միավորող ուժ

Ադրբեջանական մամուլի հրապարակումներից եւ պաշտոնական անձանց ելույթներից հետեւում է, որ նրանք ուշի ուշով հետեւում են Հայաստանի Հանրապետության եւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կյանքին, ներքին եւ արտաքին քաղաքական զարգացումներին: Հատկապես Իլհամ Ալիեւին ոգեւորում է ՀՀ-ում արտագաղթի տեմպերի ավելացումը, որը նա կապում է Ադրբեջանի եւ Թուրքիայի կողմից շրջափակման, սահմանային շփման գծում լարվածության, դիվերսիոն գործողությունների հետ: Բաքվի իշխանությունները 1992-94թթ.

Սիրիայում տրվեց Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումների մեկնարկը

Փետրվարի 3-ին Դամասկոսի Ալ-Ասադի Ազգային գրադարանի սրահում տեղի ունեցավ Սիրիայում ՀՀ դեսպան, պատմական գիտությունների դոկտոր Արշակ Փոլադյանի` «Ականատեսների հուշերը Հայոց ցեղասպանության մասին Օսմանյան կայսրությունում» արաբերեն լեզվով գրքի շնորհանդեսը: Միջոցառումը կազմակերպել էր Սիրիայում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումների հանձնաժողովը` Սիրիայի մշակույթի նախարար Իսաամ ալ-Խալիլի հովանավորությամբ: Միջոցառմանը ներկա էին Սիրիայի մշակույթի նախարար Իսամ ալ-Խալիլը, Սիրիայի նախագահի խորհրդական

Կոչ. տեր կանգնել Անիի ճարտարապետական արժեքներին

X դարում հայոց մայրաքաղաք հռչակված Անին՝ թեև ավերված, բայց մինչ օրս էլ զարմացնում ու հիացնում է իր անկրկնելի տեսքով. պարիսպների հզորությամբ ու եկե­ղեցիների առատությամբ, մշակութային բարձրարժեք կոթողներով ու հայ­կա­կա­նու­թյան անհերքելի փաստերով: Սակայն այսօր մեծ վտանգ է սպառնում հայոց հինավուրց մայրաքաղաքի հայ­կա­կա­նու­թյա­նը. Թուրքիայի կառավարությունը մշակութային կոթողների վերականգնման քողի տակ Անիի եկեղեցիների վերանորոգումը վստահել է թուրք և

Ավանդատուների մի մասը գերադասել է դրամային խնայողությունները վերափոխել տարադրամայինի. «Հայոց աշխարհ»

Հայաստանի արժութային շուկայի վերջին զարգացումները նվազեցրել են հասարակության վստահությունը ազգային արժույթի նկատմամբ Դա նկատելի է հատկապես առեւտրային բանկերում պահվող խնայողությունների դեպքում։ Չնայած առաջարկվող շատ ավելի բարենպաստ պայմաններին, այնուհանդերձ ավանդատուների մի մասը գերադասել է դրամային խնայողությունները վերափոխել տարադրամայինի։ Մի բան, որ հանգեցրել է դոլարացման մակարդակի հետագա խորացմանը։ Տարեվերջին արժութային շուկայի դրսեւորումները եւ դրամի արժեզրկումը բացասաբար են

«Քոչարյանի քավորությամբ Արցախի ու ՀՀ բնակիչների միջեւ անջրպետը խորացավ»

«Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանի գնահատմամբ, Բերձորում նախօրեին «Հիմնադիր խորհրդարանի» անդամներին ծեծելու ու Արցախից «քշելու» միջադեպը լուրջ խնդիրներ առաջացրեց հայ ժողովրդի երկու հատվածների միջեւ: «Հայ ժողովրդի երկու հատվածների միջեւ տարանջատումը սկսել էր դեռ 98 թվականին՝ Ռոբերտ Քոչարյանի նախագահության տարիներին, նրա քավորությամբ: Այդ միջադեպը նոր անջրպետ բացեց»,- այսօր «Հայելի» ակումբում ասաց պարոն Մակեյանը: Հետո իր

Ճոյտն արդեն որպես գործիք առաջվանը չէ. «Չորրորդ իշխանություն»

Վկայությանն էլ Սերժ Սարգսյանին չլսելն ու նրա ինադու «ֆիլմ» հեղինակելն է։

Վազգեն Կարախանյան. «Առանց ֆինանսական աջակցության՝ նման երթ հնարավոր չէր կազմակերպել». «Հայոց աշխարհ»

Տեսանկարահանող սարքերի առաջ պատառոտված շորերով նկարվում ու ձայնագրվում են, որ իրենց տերերին ցույց տան, թե պատվերը լավ են կատարում, որ նրանք էլ այնտեղից մեծ աղմուկ, աղաղակ բարձրացնեն:

ԼՂՀ-ում ձեւը գտել են. իրե՛նք են ծեծել. «Չորրորդ իշխանություն»

ԼՂՀ նախագահի աշխատակազմի տարածած հաղորդագրության համաձայն, ոստիկանությանը հասարակական կարգը պահպանելու համար է մեկնած եղել Բերձոր, որովհետեւ հավաստի տվյալներ է ունեցել, որ Քաշաթաղի շրջանից հարյուրավոր մարդիկ մտադիր են գնալ այնտեղ եւ կասեցնել ավտոերթը։ «ՉԻ» – Փաստորեն ոստիկանները գնացել էին Բերձոր, որպեսզի թույլ չտան, որ «հարյուրավոր մարդիկ» ծեծեն ավտոերթի մասնակիցներին։ Եվ պատկերացրեք՝ ձեւը գտել են. իրե՛նք են

ԼՂՀ ոստիկանության պետի հրամանով նշանակվել է ծառայողական քննություն

2015թ. հունվարի 31-ին ԼՂՀ-ում «100-ամյակը առանց ռեժիմի» շարժման կողմից իրազեկման ավտոերթի անցկացման ժամանակ հասարակական կարգի և հասարակական անվտանգության ապահովում իրականացրած ոստիկանության ծառայողների ծառայողական պարտականությունների կատարմանը, նրանց գործունեությանն ու դրսևորած վարքագծին առնչվող հարցերի քննության նպատակով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանի  հանձնարարականով՝ ԼՂՀ ոստիկանության պետ, գեներալ-մայոր Կամո Աղաջանյանը սույն թվականի փետրվարի 3-ին հրաման է ստորագրել ծառայողական քննություն նշանակելու

Արսեն Արշակյանը աշխատանքից ազատվելու դիմում է ներկայացրել. «Առաջին լրատվական»

Երևանի ՃՈ պետ, ոստիկանության փոխգնդապետ Արսեն Արշակյանը աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանին: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում Արսեն Արշակյանը նշեց, որ աշխատանքից ազատման դիմումը պայմանավորված է այլ աշխատանքի անցնելու հետ:  

Միայնակ ցուցարարը հուշում ուներ Ղարաբաղի ոստիկաններին

Երեկ Վարդգես Գասպարին միայնակ բողոքի ցույցի էր դուրս եկել Հայաստանում ԼՂՀ ներկայացուցչության առաջ՝ Բերձորի մոտ կատարված հայտնի դեպքերի մասին պաստառով: Միայնակ էր, որովհետեւ կազմակերպիչները չեկան: Ցուցարարն «Առավոտին» ասաց, թե անկախ նրանից՝ ինչպիսին են քննարկումները Հիմնադիր խորհրդարանի ավտոերթի մասին, միեւնույն է՝ այն խաղաղ ցույց էր, որը բռնությամբ կասեցվել է: «Քանի որ Հայաստանի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներս Հայաստանում

ՀՀ ՊՆ-ն պատրաստ է համագործակցել ադրբեջանական կողմի հետ՝ անհայտ կորածների տվյալների փոխանակման հարցում

Փետրվարի 3-ին ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանն  ընդունել է Հայաստանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի պատվիրակության ղեկավար Սարա Էպրեխտին: Հանդիպման ընթացքում քննարկվել են ղարաբաղյան հակամարտության հետևանքով անհայտ կորածների վերաբերյալ տվյալների փոխանակման համաձայնությունների իրագործման հնարավոր ուղիները: ՀՀ  պաշտպանության նախարարի առաջին տեղակալն ընդգծել է, որ հայկական կողմը սկսած 1992 թ. արդյունավետ կերպով համագործակցում  է  ԿԽՄԿ-ի հետ

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031