Օրվա լրահոսը
Կին ու երեխաներով էին գնում, որ իրենց անմեղությո՞ւնն ապահովեին
«Հիմնադիր խորհրդարանի» անդամներին Բերձորում Արցախի ոստիկանության կողմից ծեծի ենթարկելու միջադեպի մասին տարաբնույթ մեկնաբանություններ եղան հանրության շրջանում. ոմանք ասում էին՝ «Հիմնադիր խորհրդարանն» իրավունք չուներ ոտք դնելու Արցախ, ոմանք բռնությունը դատապարտում էին, ոմանք էլ հայտարարում էին, թե շարասյան մասնակիցներն են սադրել ոստիկաններին: «Հայրենիքին, որի զավակները հավասար չեն մահվան եւ արդարության առջեւ, շատ դժվար ապագա է սպասվում»,- «Առավոտի»
Արգիշտի Կիվիրյանը ոստիկանության գործողությունները անիրավաչափ է համարում
Վարչական վերաքննիչ դատարանում այսօր լսվեց եւ ավարտվեց ակտիվիստ, փաստաբան եւ լրագրող Արգիշտի Կիվիրյանի վարչական բողոքը: Դատարանում վիճարկվում էր 2014թ. սեպտեմբերի 11-ին վարչական դատարանի կայացրած վճիռը ըստ հայցի Հայաստան Հանրապետության ոստիկանության ընդդեմ Արգիշտի Կիվիրյանի՝ վարչական պատասխանատվության ենթարկելու եւ հակընդդեմ հայցը Երեւան քաղաքի վարչության Արաբկիրի բաժնի ոստիկանների գործողությունները ոչ իրավաչափ ճանաչելու պահանջի մասին: Վարչական դատարանում հրապարակվեց Կիվիրյանի
«Իշխան Զաքարյանը հենց այնտեղ է, որտեղ մտածում եք». Վերահսկիչ պալատ
«Հաշվետվությունը լեգիտիմ չէ»,-այսօր ԱԺ-ում հայտարարեց ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը՝ Վերահսկիչ պալատի հաշվետվության քննարկման ժամանակ: Հիշեցնենք, որ հաշվետվությունը Իշխան Զաքարյանի փոխարեն ներկայացնում է ՎՊ խորհրդի անդամ Սեյրան Ավագյանը, ինչը վրդովվեցրել էր ոչ իշխանականներին: Նա ընդգծեց, որ խորհրդի անդամ Սեյրան Ավագյանը, որը զեկուցում է հաշվետվությունը, Իշխան Զաքարյանի տեղակալ պարոն Յոլյանը չէ, որը, ըստ օրենքի, պետք է
Տնտեսագետ. «2015 թվականին Հայաստանի պարտքերը կավելանան»
Դրամի արժեզրկմամբ պայմանավորված՝ աճել է նաեւ ՀՀ արտաքին պարտքը
Երիտասարդները սկսել են ավելի հաճախ հիվանդանալ քաղցկեղով
Քաղցկեղի բուժման միակ մեթոդը կանխարգելումն է
400 հազար դոլար ատկատ են արել բյուջեի հաշվին. Կիպրոսի հետ թանկ պայմանագիր են կնքել, գործն անել են տվել հայերին
ԱԺ-ում Վերահսկիչ պալատի 2013-ի հաշվետվության քննարկման ժամանակ ՀՀԿ պատգամավոր Վահրամ Մկրտչյանը ներկայացրեց Վերահսկիչի բացահայտումներից մեկը, որն առավել մեծ տպավորություն էր թողել իր վրա: Խոսքը հերթական «ատկատի» մասին էր, թե ինչպես են մրցույթում հաղթող ճանաչել կիպրոսյան մի ընկերության, բարձր գներով պայմանագիր կնքել նրա հետ, կիպրոսյան այդ ընկերությունը նույն աշխատանքներն անել է տվել մեր հայկական ընկերություններից մեկին՝
Ինչու փակվեց ԵՊԲՀ ընդհանուր վիրաբուժության ամբիոնը
Այս օրերին ամբողջ հանրապետությունը ուշի-ուշով հետեւում է Քաջարանի հիվանդանոցում տեղի ունեցած հանցագործ անփութության հետ կապված իրադարձություններին, երբ ծանր վարակիչ հիվանդությամբ՝ հեպատիտ «Ց»-ով են վարակվել բոլորովին անմեղ մարդիկ, հիվանդներ, որոնք եկել էին ձերբազատվելու մեկ այլ ախտից: Սակայն տվյալ իրավիճակը կապված է բուժանձնակազմի՝ ավագ եւ կրտսեր, խորը անգրագիտության հետ, ասեպտիկայի եւ անտիսեպտիկայի՝ վարակազերծման եւ կանխարգելման կանոններին չտիրապետելու
Մովսես գյուղում դիպուկահարի կրակոցից քաղաքացի է վիրավորվել
Մի քանի րոպե առաջ Տավուշի մարզի Մովսես գյուղում ադրբեջանական ԶՈւ-ի դիպուկահարի կրակոցից վիրավորվել է 85-ամյա քաղաքացի Լևոն Հովակիմի Անդրեասյանը: Ներկա պահին նա գտնվում է Բերդի հոսպիտալում: Այս մասին հայտնում է ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը։
Ամփոփվել են մայրաքաղաքի ամանորյա տոնական ձևավորման մրցույթի արդյունքները
Երևանի քաղաքապետարանի ճեմասրահում տեղի է ունեցել մայրաքաղաքի ամանորյա տոնական ձևավորման համար հայտարարված մրցույթի մրցանակաբաշխությունը: Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի անունից ողջունելով ներկաներին՝ Երևանի քաղաքապետարանի արտաքին ձևավորման և գովազդի վարչության պետ Արազ Բաղդասարյանը նշել է, որ քաղաքային իշխանությունները ջանք ու եռանդ չեն խնայում մայրաքաղաքի ամանորյա տոնական ձևավորումը տարեցտարի ավելի գեղեցիկ դարձնելու համար, սակայն արվածն ընդգրկուն ու
ՕԵԿ-ն առաջարկում է վերակառուցել դոլարային վարկերը
Երեկ, հայտարարությունների ժամին, ՕԵԿ-ական պատգամավորները հայտարարել են, որ շրջանառության մեջ են դնում օրենքի նախագիծ, որով նախատեսվում է տարադրամով տրված վարկերի վերակառուցում: Այսօր, խորհրդարանում հրավիրած մամուլի ասուլիսում, ՕԵԿ խմբակցության քարտուղար Մհեր Շահգելդյանը մի քանի հիմնավորումներ բերեց առ այն, թե ինչի՞ է պետք այժմ կարգավորել հարցը: Նա հիշեց, որ այս պահին բանկերը դրամով վարկեր չեն տրամադրում: Դրանից
«Կարանտինը վատ են արել» (Տեսանյութ)
Բերբերյանը վարակված խաղողի այգիներ ունեցող գյուղացիներին ասում է` «Թող գնան պարապ հողեր վարձակալեն ու մշակեն»
Իշխան Զաքարյանի քարտուղարուհին էլ չգիտի «շեֆի» տեղը
«Ես համոզված եմ, որ նրան Սերժ Սարգսյանն է արգելում գալ այս դահլիճ»,- լրագրողների հետ զրույցում անդրադառնալով այն փաստին, որ Վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանը չի ներկայացնում հաշվետվությունը, իր կարծիքը վերահաստատեց ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը: Նա մանրամասնեց, որ ինքն անձամբ է զանգահարել ՎՊ և համոզվել, որ ոչ ոք տեղյակ չէ, թե ո՞ւր է անհետացել Իշխան
Վթարային ջրանջատում Եղվարդում
«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված ս.թ. փետրվարի 5-ին ժամը 12.00-22.00 կդադարեցվի Կոտայքի մարզի` Եղվարդ քաղաքի ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: «Երևան Ջուր» ՓԲԸ
Փոխգնդապետի եւ շարքայինի գործը վերաքննիչ դատարանում է
Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը, դատավոր Ն. Օհանյանի նախագահությամբ, 2014 թվականի նոյեմբերի 25-ին Գարիկ Հակոբյանին մեղավոր է ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 358.1 հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանցագործության կատարման մեջ եւ պատժել՝ զինվորական ծառայության մեջ սահմանափակմամբ՝ 1 տարի ժամկետով` դրամական բավարարման գումարից 5 տոկոս պահումով: Գարիկ Հակոբյանի նկատմամբ ընտրված չհեռանալու մասին ստորագրություն խափանման միջոցը թողնել անփոփոխ՝
ԼՂՀ վարչապետ Արայիկ Հարությունյանը ընդունել է ԵԿՄ պատվիրակությանը
Հանդիպման ընթացքում զրուցակիցները մտքեր են փոխանակել նաև սահմանին տիրող իրադրության և երկրի սոցիալ-տնտեսական իրավիճակին վերաբերող մի շարք հարցերի շուրջ:
Դարձիր Յունիբանկի ավանդատու և ստացիր iPhone 6 կամ հեռուստացույց
Յունիբանկում մեկնարկում է նվերների մեծ խաղարկություն, որին կմասնակցեն 91 և ավելի օր ժամկետով ավանդ ունեցող մեր բոլոր ավանդատուները: Յուրաքանչյուր ամիս` մինչև 31.03.15թ. ներառյալ, ավանդատուները հնարավորություն կունենան շահելու 5 հատ iPhone 6 հեռախոս և 48’’ անկյունաչափի հեռուստացույց: Խաղարկության շահողները կորոշվեն էլեկտրոնային եղանակով` պատահական ընտրության մեթոդով: Մրցանակային հիմնադրամը • յուրաքանչուր ամսվա վերջին աշխատանքային օրվա դրությամբ Բանկում 91 և
Ադրբեջանը միայն «Վիեննայի փաստաթղթի» դրույթները չի խախտել
«Դժվար է Ադրբեջանի վարքագծում կանոնավորության, սահմանված կարգերին հավատարիմ լինելու մասին խոսել և ինչ-որ ակնկալիքներ փնտրել»,- լրագրողների հետ հանդիպմանը «Դիալոգ» ակումբում անդրադառնալով հարցին, արդյոք Ադրբեջանը չի՞ խախտում «Վիեննայի փաստաթղթի» դրույթները և անցկացնում է օպերատիվ-մարտավարական զորավարժություն` առանց Հայաստանին տեղյակ պահելու, ինչպես նախատեսված է փաստաթղթում, այսպիսի կարծիք հայտնեց ՀՀ պաշտպանության նախարարի խորհրդական, նախարարին առընթեր հասարակական խորհրդի նախագահ Գեղամ
Փորձում են տեղահան անել բնակիչներին և շենքը վերածել հյուրանոցային համալիրի
Նույն սցենարը փորձ է արվել կիրառել Տերյան 23, 25 եւ Լալայանց 37 հասցեների, ինչպես նաև Երևանի բազմաթիվ այլ շենքերի բնակիչների նկատմամբ։
Դերասանը հաղթեց բժշկին նաեւ վերաքննիչ դատարանում
Համացանցում դերասան Աշոտ Մելոյանը գրառումներ էր կատարել բժիշկ Ենոք Աբրահամյանի վերաբերյալ: Նրան անվանել «ֆաշիստ» «Ֆաշիստ» բառի վերաբերյալ նա դատարանում պարզաբանել էր. «Լինելով խորհրդային սերնդի ներկայացուցիչ` այդ բառը նրա համար եղել է անսրտության, դաժանության, անխղճության հոմանիշ, ինչն էլ մեկ բառում ներառում է այս ամենը: Պատասխանողը հայցվորին անվանել է ֆաշիստ, որովհետեւ հայ կնոջ համար հայ մարդն իսկապես
Երևանի կենդանաբանական այգին փակ կլինի՝ շինարարական աշխատանքների պատճառով
Փետրվարի 4-ից 6-ը Երևանի կենդանաբանական այգին փակ կլինի՝ տարածքում ընթացող շինարարական աշխատանքների պատճառով: Փետրվարի 7-ից կենդանաբանական այգին սովորականի պես բաց կլինի 10:00-ից 17:00: Վերջին ամիսներին Երևանի կենդանաբանական այգու տարբեր հատվածներ բարեկարգվում են՝ ի հայտ բերելով ժամանակակից բազմագործառույթ կառույցներ: Այժմ այգում կառուցվող ամենակարևոր շենքերից է կենդանաբուժական կլինիկան: Վերանորոգման է ենթարկվում նաև աշտարակ-թռչնարանը, որը շուտով կվերածվի տոմսարկղեր
Փետրվարի 05-ի գիշերը, 08-ին, 09-ին սպասվում են տեղումներ
Հանրապետության տարածքում՝ Փետրվարի 05-ի գիշերը , 08-ին, 09-ին շրջանների մեծ մասում սպասվում են տեղումներ: 05-ի ցերեկը, 6-7-ին սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ: Քամին` հարավ-արևմտյան` 2-5 մ/վրկ, փետրվարի 08-ին, 09-ին հատկապես Լոռիում, Տավուշում և Սյունիքում սպասվում է քամու ուժգնացում` 20-25 մ/վրկ: Օդի ջերմաստիճանը փետրվարի 05-ի ցերեկը, 06-ի գիշերը կնվազի 3-4 աստիճանով, 07-ի ցերեկը և 08-ի գիշերը
Փոխհամաձայնությունը ՀՀԿ-ի եւ ոչ իշխանականների միջեւ կայացավ
Այսօր վերջապես քվեարկության դրվեց ԱԺ ժամանակավոր հաշվիչ հանձնաժողովի ձեւավորման հարցը: ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը ներկայացրեց իրենց առաջարկը, որը կոմպրոմիսային տարբերակ էր: Ըստ այս նոր առաջարկի, Հաշվիչ հանձնաժողովը բաղկացած կլինի 12 անդամից, որից 6-ը՝ ՀՀԿ ներկայացուցիչներ, 2-ը ԲՀԿ, մնացած խմբակցությունները կունենան մեկական անդամ: Հիշեցնենք, որ ԱԺ առաջին նիստին ՀՀԿ-ն առաջարկել էր, որ իրենք ունենան 7 ներկայացուցիչ,
Ակտիվիստ. «Վարդան Այվազյանը առաջինը պետք է կանգնի հայելու առաջ, ասի՝ եղբայր, ես էլ եմ խոշոր, արի գնա հարկային դաշտ»
Ակտիվիստները թերահավատությամբ են լցված, չեն հավատում, որ Շրջհարկի մասին օրենքը կարող է ընդունվել հօգուտ ձեռներեցների
Անցել են պրիմիտիվ միջոցներով հույզ կորզող կինոյի ժամանակները
Անդրեյ Զվյագինցեւի «Լեւիաթան» ֆիլմի առիթով Անդրեյ Զվյագինցեւի «Լեւիաթան» ֆիլմն ամենաքննարկվածներից է, կինոյի մարդիկ այն որակել են իբրեւ «տարվա կինեմատոգրաֆիական իրադարձություն», «գեղարվեստական հայտնություն»… Այն բազմաթիվ հեղինակավոր, այդ թվում Կաննի, Մյունխենի, Լոնդոնի կինոփառատոների մրցանակակիր է, նաեւ «Օսկարի» հավակնորդներից: Չնայած ռեժիսորը հարցազրույցներից մեկում խոստովանել է, որ «Օսկարն» իր համար եղանակ չի փոխում: Իսկ ինչո՞ւ «Լեւիաթան»: Աստվածաշնչյան պատմության վիթխարի
ՀՀ ՔԾԽ նախագահը կրտսեր պաշտոնների զբաղեցման հավաստագրեր հանձնեց թեստավորման հաղթողներին
ՀՀ քաղաքացիական ծառայության խորհրդի նախագահ Մանվել Բադալյանը հանդիպեց քաղաքացիական ծառայության կրտսեր պաշտոնների հավակնորդների թեստավորման` այս տարվա առաջին փուլին մասնակցած և հաղթած մի խումբ երիտասարդների: Շնորհավորելով վերջիններիս թեստավորման արդյունքում հավաստագիր ստանալու իրավունք ձեռք բերելու առթիվ՝ պարոն Բադալյանը նշեց, որ պետական կառավարման համակարգի արդյունավետության բարձրացման գրավականներից մեկը հատկապես համակարգի մուտքն ապահովող կրտսեր պաշտոնների մակարդակում կիրթ, զարգացած, բանիմաց
Ոչ իշխանականները, ի նշան բողոքի, լքեցին ԱԺ դահլիճը
ԱԺ-ում այս պահին կիսադատարկ դահլիճում ընթանում է Վերահսկիչ պալատի 2013-ի հաշվետվությունը: Ինչպես տեղեկացրել ենք, ընդդիմության պատգամավորները պահանջում էին, որ հենց Իշխան Զաքարյանը ներկայացնի հաշվետվությունը, մինչդեռ նա, ինչպես բացատրեցին, գտնվում է արձակուրդում: Իշխան Զաքարյանի փոխարեն ԱԺ էր եկել ՎՊ խորհրդի անդամ Սեյրան Ավագյանը: Ի նշան բողոքի, երբ Գալուստ Սահակյանը ոչ մի կերպ տեղի չտվեց եւ չհետաձգեց
Միքայել Մելքումյան. «Հարկային աշխատողի ամեն այց դիսկոմֆորտ է ստեղծում ՓՄՁ-ի համար» (Տեսանյութ)
ԲՀԿ-ական պատգամավորը կարծում է կապիտալի շեմի բարձրացումը կտանի բանկերի մենաշնորհացման
«Ժամանակն է՝ ինքներս մեզ լավ ճանաչենք»
Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնի գեղարվեստական ղեկավար Երվանդ Ղազանչյանը՝ նորաստեղծ փոքր սրահի նշանակության մասին: Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում փետրվարի 5-ին կկայանա փոքր սրահի բացումը: Միջին եւ մեծ թատրոնների համար նման սրահների գոյությունը պարտադիր է, որպես օրինակ, հիշեցնենք, որ ակադեմիական թատրոնների ծաղկուն շրջանում Ազգային օպերային թատրոնում գործել է Հայելապատ սրահը: Գ.
Շրջանառության հարկի փաստաթղթավորման պահանջը կասեցվեց
ԱԺ-ում այսօր քվեարկության դրվեց «Շրջանառության հարկի մասին» օրենքի պարտադիր փաստաթղթավորման պահանջի կասեցման հարցը: ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը, մինչ քվեարկությունը հայտարարեց, որ իրենք ձեռնպահ են լինելու. «ԲՀԿ-ն ասել է, որ ժամանակ ձգելը հարցի լուծում չէ: Մենք փորձեցինք կոնստրուկտիվ դաշտում պայմանավորվել, հույս ունենք, որ շատ կարճ ժամկետում հիմնավորապես կլուծվի այդ խնդիրը եւ կհանի ՓՄՁ-ների մտահոգությունը: Բնականաբար,
Ի պաշտպանություն Աշոտ Առուշանյանի հացադուլ հայտարարած անձանց նամակը Սերժ Սարգսյանին
Հայաստանի Հանրապետության Նախագահ պարոն Սերժ Սարգսյանին Մեծարգո Նախագահ, Մենք՝ Աշոտ Առուշանյանի հարազատներս, տասնչորս օր է ՀՀ նախագահի նստավայրի դիմաց հացադուլ ենք անում՝ ակնկալելով, որ Դուք կընդունեք մեզ և կլսեք մեր արդարացի պահանջը: Սույն թվականի հունվարի 31-ին Սիրահարների այգու մոտ Անահիտ Առուշանյանի խնդրանքին պատասխանեցիք, որ մեզ կընդունեք Վճռաբեկ դատարանի որոշումից հետո, նշեցիք նաև, որ բոլոր դատական

















































