Օրվա լրահոսը
Քոչարյանական մեթոդները հետ են գալիս
ՍԴՀԿ ատենապետ Նարեկ Գալստյանը` «դիմակով մարդ ծեծելու» ավանդույթի եւ «մեկ-երկու ասեղ կամ ատամի խոզանակ ավելի հայտարարագրելու» մասին – Շաբաթ օրը դեպի Արցախ Հիմնադիր խորհրդարանի ավտոերթի ժամանակ Բերձորում ԼՂՀ ոստիկանության հետ տեղի ունեցած միջադեպը տարբեր կերպ մեկնաբանվեց: Ձեր գնահատմամբ` ի՞նչ եւ ինչո՞ւ եղավ: – Անկեղծ ասած՝ այստեղ հարցը պետք է բաժանել երկու մասի: Այն, ինչ որ
Վանաձորի քաղաքապետը մերժեց արտահերթ նիստ հրավիրելու առաջարկը
ՀՔԱ Վանաձորի գրասենյակի Վանաձորի ավագանուն և քաղաքապետին ներկայացվել էր Գյումրու ոճրագործության մեջ մեղադրվող Գյումրու ռուսական ռազմաբազայի զինծառայող Վ. Պերմյակովին ՀՀ իրավապահ մարմիններին փոխանցելու պահանջով Վանաձոր համայնքում իրականացված ստորագրահավաքի արդյունքները և առաջարկ՝ հանդես գալ ՀՀ գլխավոր դատախազին ուղղված ավագանու ուղերձով: ՀՔԱ Վանաձորի գրասենյակի կողմից ավագանուն ներկայացվեց նաև ուղերձի նախագիծը, սակայն Վանաձորի քաղաքապետը 2015 թ. փետրվարի 4-ի
Բորդյուժան վերահաստատել է ՀԱՊԿ անվերապահ աջակցությունը ԼՂ հիմնախնդրի խաղաղ կարգավորմանը
Փետվարի 4-ին արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժային։ Ողջունելով հյուրին՝ նախարար Նալբանդյանը նշեց, որ Հայաստանը կարևորում է անվտանգության ապահովման կարևոր բաղադրիչ հանդիսացող ՀԱՊԿ շրջանակներում համագործակցությունը և շարունակելու է հետևողական ջանքերը՝ Կազմակերպության շրջանակներում դաշնակցային փոխգործակցության ամրապնդման ուղղությամբ: Հանդիպմանը քննարկվեցին Հավաքական անվտանգության խորհրդի՝ 2014թ. դեկտեմբերին կայացած նստաշրջանի որոշումների իրականացման ընթացքն ու
Շախմատային նոր գերմրցաշար՝ միայն ընտրյալների համար
Եկող տարվանից շախմատասերները մի նոր գերմրցաշարի հետեւելու հիանալի առիթ կունենան: «Ոսկե լիգա»՝ 1 միլիոն ֆունտ մրցանակային հիմնադրամով: Այն մտնելու է «Գրան պրիի» օրացուցային պլանի մեջ: Անցկացվելու է չորս մրցաշար՝ Ստավանգերում, Սենթ-Լուիսում, Լոնդոնում եւ, հնարավոր է, Ջակարտայում: Մրցաշարերին մասնակցելու են միայն համաշխարհային վարկանիշային դասակարգման առաջին տասնյակում տեղ զբաղեցրած շախմատիստները եւ մեկական հոգի կազմակերպիչներից: Մրցաշարը, ըստ լրատվամիջոցների
«Հայաստանը պետք է ճանաչի Պաղեստինի անկախությունը»
«Հայաստանը պետք է առավել հստակ դիրքորոշում ցուցաբերի պաղեստինա-իսրայելական հակամարտության հարցում: Ես կարծում եմ, որ առաջին քայլը պետք է լինի Հայաստանի խորհրդարանի կողմից Պաղեստինի ճանաչումը»,- «Առավոտի» հետ զրույցում նման հայտարարությամբ հանդես եկավ «Գլոբալիզացիայի եւ տարածաշրջանային համագործակցություն» հասարակական կազմակերպության ղեկավար, քաղաքագետ Ստեփան Գրիգորյանը: Նա այդ քայլը բնավ էլ հայաստանյան խնդիրների համատեքստից դուրս կամ ժամանակավրեպ չի համարում: Ավելին՝
Գալուստ Սահակյանը Ռուբեն Հակոբյանին ինքնահավան անվանեց
«Դուք դրանով լավ բան չեք անում, ձմերուկ եք դնում ձեր բարձր ղեկավարության թեւերի տակ, երբ փորձում եք անմիտ փաստարկներով ապացուցել, որ այսօր ԱԺ-ն կարիք չունի Վերահսկիչ պալատի նախագահին լսելու: Դուք խաբում եք նրան»,- այսօր քառյակի անունից իր ելույթում այսպիսի հայտարարություն արեց Ժառանգություն խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը՝ Վերահսկիչ պալատի 2013-ի հաշվետվության քննարկման ժամանակ: Նրա խոսքերով՝ «Անցյալ
Տուլայից բժիշկների այցի հետքերով
Նախորդ շաբաթ Aravot.am-ն անդրադարձել էր Մանկան ուղեղային կաթված ախտանիշով հիվանդ հինգ երեխաների դեպքին, որոնց վիրահատության համար շտապ գումար էր անհրաժեշտ: Հրապարակման հեղինակիս դիմել էին երեխաների ծնողներին ճանաչող մարդիկ եւ խնդրել էին արագ արձագանքել: Խնդրին ծանոթները ներկայացրել էին, որ Ռուսաստանի Տուլա քաղաքից բժիշկներ են գալու Հայաստան եւ իրականացնելու լազերային վիրահատություն, որը հայաստանյան բժիշկները չեն անում: Մինչ
Արցախին նվիրված ցուցահանդես Չեխիայում
Փետրվարի 3-ին Չեխիայում ՀՀ դեսպան Տիգրան Սեյրանյանը հայ համայնքի մի շարք ներկայացուցիչների հետ միասին ներկա գտնվեց Չեխիայի Մորավո-Սիլեզյան եկրամասի Ֆրիդեկ-Միստեկ քաղաքում անցկացվող «Լեռնային Ղարաբաղ. երկիր,որն աշխարհը մոռացել է» խորագրով լուսանկարչական ցուցահանդեսին: «Կապիտոլա» գրատանը անցկացվող ցուցահանդեսը, որի հեղինակն է հայտնի չեխ լուսանկարիչ Լադիսլավ Վետվիչկան, գործում է այս տարվա հունվարից: Հեղինակը բազմիցս այցելել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն
Ռազմական ինստիտուտում զինծառայողին սպանելուց առաջ խմել են, նկատողություն արել ուտելու էթիկան չպահելու համար
Այսօր ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանին հարց ուղղեց Ռազմական ինստիտուտում Հայկազ Բարսեղյանի սպանության վերաբերյալ: Նա խնդրեց մանրամասներ պատմել դեպքի մասին, որովհետեւ սա արդեն երկրորդ նման դեպքն է այդ ինստիտուտում վերջին տարիներին: Սեյրան Օհանյանը պատասխանեց. «Իրոք, խոսքը մի ցավալի երեւույթի մասին է, որը տեղի է ունեցել հունվարի 29-ին՝
Փախուստի դիմած ավտոմեքենայի վարորդը ներկայացել է
Փետրվարի 3-ին, ժամը 14.00-ին, Երևանի Մոսկովյան փողոցի թիվ 31/114 հասցեի դիմաց անհայտ ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 57-ամյա տղամարդու, պատճառել վնասվածքներ և դիմել փախուստի: Տուժողը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Նույն օրը, ժամը 19.40-ին, մեղայականով Երևան քաղաքի քննչական վարչություն է ներկայացել 36-ամյա տղամարդ և հայտնել, որ «Ֆոլքսվագեն» մակնիշի ավտոմեքենայով ինքն է կատարել վրաերթը: Կատարվում է
Փաշինյան. «Եթե Գյումրիի սպանության վարույթը ՌԴ-ում է, բա ՀՀ Քննչական կոմիտեն ի՞նչ գործ է անում»
Այսօր Նիկոլ Փաշինյանը ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ «Պետական սահմանի մասին» օրենքը մեջբերեց՝ նշելով, որ սահմանախախտները բերման են ենթարկվում, կազմում են ակտ, առգրավում են զենքը, իսկ սահմանային ռեժիմը խախտողները հանձնվում են ոստիկանության մարմիններին: Նիկոլ Փաշինյանը ռուս զինվորական Վալերի Պերմյակովի դեպքը հիշեցրեց, որը նույնպես սահմանախախտ է եղել, բայց հանձնվել է ոչ թե ՀՀ իրավապահներին, այլ տեղափոխվել
«Կատարվածի համար պատասխանատվությունը պետք է կիսի նաեւ «Նախախորհրդարանը»
ՀՀԿ-ական պատգամավորը` Բերձորի ծեծի մասին «Այն, ինչ տեղի է ունեցել, դատապարտելի է, եւ որեւէ մեկը չի կարող այլ բան ասել, քան դատապարտել որեւէ բռնարարք կամ նմանատիպ որեւէ դեպք, երբ անհամաչափ ուժ է կիրառվում: Սա ակնհայտ է, եւ քաղաքական որեւէ ուժ գոնե այս պահին այլ բան չի ասել»,- անդրադառնալով Բերձորում Հիմնադիր խորհրդարանի ավտոերթի ժամանակ տեղի ունեցածին՝
ԱՄՆ դոլարով գործարք չի կնքվել
Փետրվարի 4-ին “ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ” ԲԲԸ-ում ԱՄՆ դոլարով գործարք չի կնքվել: NASDAQ OMX Armenia
ՀՀ արդարադատության նախարարը`Բերձորի միջադեպի մասին
«Ցավում եմ, որ նման դեպք ունեցանք»,- այսօր խորհրդարանում, լրագրողների հետ զրույցում ասաց Արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը`պատասխանելով օրերս Բերձորում տեղի ունեցած Հիմնադիր խորհրդարանի անդամների եւ ԼՂՀ ոստիկանների միջեւ տեղի ունեցածին: Հովհաննես Մանուկյանը հույս ունի, որ համապատասխան քննությունը, որը պետք է իրականացվի, որոշակի պարզաբանում կմտցնի: Լրագրողներից մեկի հարցին`իսկ ինչպե՞ս է գնահատում ԼՂՀ ոստիկանության գործողությունները, նախարարը պատասխանեց. «Ես
Վերաբացվել է Երևանի համար 1 մանկապարտեզը
Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հանրակրթության վարչության պետ Գայանե Սողոմոնյանը և Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Արա Սադոյանն այցելել են Երևանի համար 1 մանկապարտեզ՝ ծանոթանալու վերաբացված նախադպրոցական կրթօջախի աշխատանքային պայմաններին։ «Մանկապարտեզը մի քանի տարի առաջ շենքային շատ վատ պայմանների պատճառով ժամանակավորապես դադարեցրել էր գործունեությունը. գրեթե բացակայում էր տանիքը, ինչի պատճառով ոչ միայն անձրևաջրերը, այլև բազմազան միջատներ՝ ընդհուպ կարիճներ
Սամվել Բեգլարյան. «Ադրբեջանցի ֆուտբոլիստը չպետք է «Ուլիս» հրավիրվեր
Շ. Կուրբանովը խաղացել է Ադրբեջանի պատանեկան եւ երիտասարդական հավաքականների կազմում
Փոստանջյանը՝ Հասմիկ Պողոսյանին. «Դուք ինձանից չեք ազատվի, ես հետապնդելու եմ ձեզ» (Տեսանյութ)
Այսօր ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ «Ժառանգության» պատգամավոր Զարուհի Փոստանջյանը մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանին հարց ուղղեց Արարատը մշակութային ժառանգություն ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից ճանաչման վերաբերյալ: Զարուհի Փոստանջյանն ասաց, որ պատասխան ստացել է, բայց այն իրեն չի բավարարում. «Երբ հռչակվեց հռչակագիրը համայն հայության, այս համատեքստում առավել եւս ՀՀ կառավարությունը պետք է մեր իրավունքներին սատար կանգնի եւ հետապնդի այս
Ցուցանակների խառնաշփոթ
Խանութները եւ սպասարկման ոլորտի օբյեկտները ամեն կերպ ձգտում են այցելու գրավել: Իսկ երբ դրանք կողք կողքի են, իսկ մրցակցությունը՝ թեժ, հաճախ երկուսն էլ ծիծաղելի վիճակում են հայտնվում: Լուսանկարում «պայքարի» բովում հայտնվել են ընտանի կենդանիների խանութն ու ընտանեկան պանդոկը: Բայց նրանց ցուցանակները միախառնվելով՝ խառնաշփոթ են առաջացնում: Դժվար է միանգամից կողմնորոշվել՝ «Ընտանեկան պանդոկում» առաջարկվող տաք ուտեստները, խորտիկները,
Տիգրան Խզմալյանին հրավիրել են ՀՔԾ, բայց չեն ընդունում
Այսօր Հիմնադիր խորհրդարանի անդամ Տիգրան Խզմալյանը հրավիրվել էր Հատուկ քննչական ծառայություն`հունվարի 15-ին ՀՀ-ում ՌԴ դեսպանատան դիմաց տեղի ունեցածի առիթով: Հիշեցնենք, խոսքը վերաբերվում է Գյումրիում, Ավետիսյանների ընտանիքի սպանդից հետո տեղի ունեցած ակցիային, որի ժամանակ ոստիկանները քաշքշել էին ցուցարարներին ու բերման էին ենթարկել: Տիգրան Խզմալյանը ներկայացել է ՀՔԾ`ծանուցագրում նշված ժամին`16.00-ին, սակայն, մինչ այժմ նա ներս չի հրավիրվել:
Հայ խանութպանին սպանած սլովակին ազատազրկեցին 19 տարով. The Slovak Spectator
Անցած տարվա սկզբին Բրատիսլավայում կողոպտել էին ոսկերիչ Թագվոր Սպարտակյանի խանութն ու սպանել նրան, ինչպես նաև վիրավորել երկու հոգու: Փետրվարի 3-ին դատարանը վճռել է 19 տարվա ազատազրկմամբ պատժել հանցագործին, հայտնում է «Սլովակ Սպեկտատոր»-ը: 66-ամյա Սպարտակյանը մահացել է 2014թ. հունվարի 14-ին, երբ 53-ամյա Ժան Կ.-ն փորձում էր կողոպտել քաղաքի կենտրոնում գտնվող նրա խանութը: Նա վիրավորվել էր թևից
Եվրասիական միությունում ռոումինգը կարող է զրոյացվել. ItTrend
Մոտակա 4-5 տարիների ընթացքում Եվրասիական տնտեսական միությունում ռոումինգը կարող է հանվել։ Այս մասին հայտնել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մրցակցության և հակամենաշնորհային կարգավորման կոլեգիայի անդամ Նուրլան Ալդաբերգենովը։ Հաղորդում է ԲԵԼՏԱ գործակալությունը: Ալդաբերգենովի խոսքով՝ ԵՏՄ երկրներում միջպետական ռոումինգի գների վերաբերյալ հետազոտություն է անցկացվել, իսկ մինչև տարվա վերջ կքննարկվեն միության երկրների բջջային օպերատորների հետ ռոումինգի գների նվազեցմանն ուղղված
Կոկորդի օրհնում՝ հայ սրբի տոնին. NJ
Հայ եպիսկոպոս Սուրբ Բարսեղի տոնին ամեն տարի կաթոլիկներն օրհնում են իրենց կոկորդները: Ինչպես գրում է «Նյու Ջերսի» պարբերականը, ԱՄՆ Տրենտոն քաղաքի Սրբազան Սիրտ եկեղեցու այցելուները փետրվարի 3-ին մասնակցել են Սուրբ Բարսեղի տոնի արարողությանը, որի ժամանակ կոկորդին երկու հատ մոմ են սեղմում և օրհնում այն՝ կանխելու կոկորդի հիվանդությունները: Ըստ ավանդության, Սուրբ Բարսեղը մահից փրկել է մի
«Սա լրջագույն հարված էր ԼՂՀ վարկին»
«Քաղաքական եւ միջազգային հետազոտությունների հայկական կենտրոնի» փորձագետ Ռուբեն Մեհրաբյանը մեկնաբանում է Բերձորում «Հիմնադիր խորհրդարանի» ավտոերթի մասնակիցների վրա հարձակման դեպքը: «Չեմ կարծում, որ սա այն դեպքն է, որ Ադրբեջանին հնարավորություն կտա շոշափելի օգուտներ քաղել: Կարծում եմ՝ ավելի շատ այս դեպքը կուրախացնի ադրբեջանցիներին»,- ասում է պարոն Մեհրաբյանը: Համոզված է, որ դեպքին կանդրադառնան մարդու իրավունքներով զբաղվող միջազգային կազմակերպություններն
Մեր արտաքին դիվանագիտության չդադարող աշխատանքը տալիս է իր արդյունքը. Հ. Նաղդալյան
-Տիկին Նաղդալյան, ինչպե՞ս եք գնահատում համանախագահ երկրների վերջերս տարածած հայտարարությունը, արդյոք կարո՞ղ ենք արձանագրել, որ սառույցը ի վերջո հալվեց և, կարծես թե, միտում կա հրաժարվելու հավասարության նշան դնելու քաղաքականությունից: -Մինսկի խմբի համանախագահների այս հայտարարությունը կարծես առաջին անգամ տարբերվում է այն ստանդարտ հայտարարություններից , որոնց վերաբերյալ հնչել են մեր բազմաթիվ դժգոհությունները, առ այն, որ հավասար վերաբերմունք
Շիրակի մարզի առողջապահության վարչության պետը՝ բժիշկների պակասի ու իր ընդունած «շքեղ» կադրերի մասին
ՀՀ աշխատանքի եւ սոցիալական նախարարության զբաղվածության պետական գործակալության պաշտոնական կայքի համաձայն, Գյումրիում մեծամասամբ թափուր աշխատատեղեր կան բժիշկների համար: Օրինակ՝ այս քաղաքում պահանջ կա էխոսկոպիստի, էնդոսկոպիստի, ընդունարանի բժշկի, թորակալ վիրաբույժի, նյարդավիրաբույժի, ուրոլոգի, շտապօգնության բժշկի, ռենտգենոլոգի , քիթ-կոկորդ-ականջաբանի, սրտաբանի և այլն: Աշխատավարձը 50-70 հազար դրամի սահմաններում է, բացառությամբ սրտաբանի, որին նախատեսված է վճարել մինչև 100 000 դրամ: Նկատի ունենալով,
Ֆրանսիայի դեսպան. «Պարզից էլ պարզ է, որ ապրիլի 24-ին Ֆրանսուա Օլանդը լինելու է Հայաստանում»
«Յուրաքանչյուր երկիր ինքնիշխան որոշում է, թե ինչ ամսաթվով պետք է կազմակերպի այս կամ այն հիշատակման արարողությունը: Յուրաքանչյուր երկիր ինքն է որոշում որ երկրին հրավիրել իր կազմակերպած միջոցառմանը: Միակ բանը, որ կարող եմ ասել՝ այն է, որ կարող եմ հստակ ասել, թե պարզից էլ պարզ է, որ Ֆրանսուա Օլանդը ապրիլի 24-ին լինելու է Հայաստանում»,-այսօր «Մեդիա կենտրոնում»
Վերահսկիչ պալատը բացահայտել է, որ բյուջեից թալանել ու վատնել են 140 մլն դոլար՝ 1 տարվա մեջ
«Մենք վիրավորված չենք, ոչ էլ նվաստացած ենք, մենք ոչ էլ ՎՊ-ի հարգանքի կարիքն ունենք: Մենք ընդամենը ասում ենք, որ ԱԺ կանոնակարգ օրենքի համաձայն, ՎՊ-ի հաշվետվության քննարկման ժամանակ հիմնական զեկուցմամբ ելույթ է ունենում ՎՊ նախագահը: Այսինքն, խախտվել է օրենք: Այսօր այստեղ պետք է հաշվետվություն ներկայացներ Իշխան Զաքարյանը»,- ԱԺ-ում Վերահսկիչ պալատի հաշվետվության քննարկման ժամանակ ասաց ՀԱԿ խմբակցության
Արմեն Աշոտյան. «Մենք բոլորս Իշխան Զաքարյան ենք»
«Ստեղ պիտի լիներ`մենք բոլորս Իշխան Զաքարյան ենք»,- խորհրդարանում նման հումոր արեց ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանն, որը լրագրողների հետ ունկնդրում էր ՎՊ նախագահ Իշխան Զաքարյանի որտե՞ղ լինելու մասին քննարկումները: Արմեն Աշոտյանին նման հումորի դրդեց ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանի ելույթը: Այդ պահին տիկին Զոհրաբյանն ասում էր, որ ԲՀԿ-ն Իշխան Զաքարյանին կհրավիրի խորհրդարան եւ
Դանակահարություն՝ վիճաբանության ժամանակ
Հունվարի 31-ին, ժամը 01.20-ին, հիվանդանոցից ոստիկանության Էրեբունու բաժնում հաղորդում էր ստացվել, որ կրծքավանդակի ծակած-կտրած վերքերով և այլ վնասվածքներով բուժօգնության է տեղափոխվել 1978 թ. ծնված Գևորգ Ս.-ն, որը, ըստ բժշկի տեղեկանքի, ի վիճակի չի եղել հաղորդում տալու: Նա բժիշկներին հայտնել է, որ «Էրեբունի» թանգարանի մոտ իրեն դանակահարել են: Ոստիկանության Երևան քաղաքի վարչության, Էրեբունու և Մաշտոցի բաժինների

















































