Օրվա լրահոսը
Անուշ Սեդրակյան. «Ավտոերթը կարող էր անտեսվել» (Տեսանյութ)
Վարդան Դեւրիկյանի կարծիքով՝ կարեւոր կլինի, որ Արցախի իշխանությունները ներողություն խնդրեն
Բիշարյանը մատնացույց է անում Սամվել Ալեքսանյանին. «Խոշորի տեղը գիտենք, բերողին գիտենք, ի՞նչ ենք ընկել այդ փոքրի ջանը»
Այս պահին ԱԺ նիստում շարունակվում է «Շրջանառության հարկի» մասին «չարչրկված» օրենքի նախագիծը, որով հիմա էլ առաջարկվում է փաստաթղթավորման պարտադիր պահանջը հետաձգել մինչեւ հուլիսի 1-ը: ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովի նախագահ, ՀՀԿ պատգամավոր Վարդան Այվազյանին հարցրեց՝ ձեր քաղաքական կամքի դրսեւորումը միայն ՓՄՁ-ների հարցո՞ւմ է. «Կամքի դրսեւորումը քաղաքական պետք է լինի, մենք պետք
«Կարմիր բերետներն» առողջապահության նախարարի ավտոմեքենան տեղափոխել են «գաի պլաշադկա». shamshyan.com
Այսօր՝ կեսգիշերին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության պարեկապահակային ծառայության 3-րդ հատուկ գումարտակի (կարմիր բերետներ) ծառայողները ճանապարհային երթևեկության կանոնները չարամտորեն խախտելու համար Օրբելի փողոցում կանգնեցրել են Toyota Camry մակնիշի 006 ԼԼ 55 համարանիշի ավտոմեքենան: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պարզվել է, որ վարորդը՝ Երևան քաղաքի 16 թաղամասի բնակիչ, 35-ամյա Շահեն Դուրգարյանը, ավտոմեքենան վարել է ոչ սթափ
Ոստիկանության աշխատակիցները հափշտակել են մետաղյա պահարաններ
ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ՀՀ ոստիկանության ներքին անվտանգության վարչությունից ստացված նյութերով պետական հատուկ ծառայություն իրականացնող անձանց կողմից խմբով, նախնական համաձայնությամբ շինություն ապօրինի մուտք գործելով գույքի գաղտնի հափշտակություն կատարելու դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով հարուցվել է քրեական գործ: Ըստ նյութերի նախապատրաստմամբ ձեռք բերված տվյալների՝ ՀՀ ոստիկանության Արմավիրի մարզային
Վճարովի ծննդօգնությո՞ւն. ՄԻԱՎ-ով ապրող կինը վճարել է բժշկական ծառայությունների և հոգեկան նվաստացումների համար
ՄԻԱՎ-ով ապրող հղիները ոչ միայն չունեն ընտրության հնարավորություն և ստիպված են ծննդաբերել միայն մեկ, առանձնացված հիվանդանոցում, ոչ միայն ավելի թանկ են վճարում բժշկական ծառայությունների դիմաց, այլ նաև ծննդօգնությունը նրանց համար անվճար չէ: 23-ամյա Լիլիթ Հովսեփյանը (անուն, ազգանունը փոխված է) ծննդաբերության համար (կեսարյան հատումով) վճարել է 110 հազար դրամ, որից 60 հազարը՝ վիրահատության, 50 հազարը՝ առանձին
Շուշանիկին հայտնաբերեցին «Զվարթնոց» օդանավակայանում
Ոստիկանության Արտաշատի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ՝ «Զվարթնոց» օդանավակայանում հայտնաբերվել և բերման է ենթարկվել 1985 թ. ծնված Շուշանիկ Դ.-ն, որը հունվարի 13-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 38-308 հոդվածի 1-ին մասի մեղադրանքով: ՀՀ ոստիկանություն
Պակասել են առաջին տասնյակում գտնվող հարկատուների կողմից բյուջեի նկատմամբ կատարված պարտավորությունները. «Հայոց աշխարհ»
Երեկ հրապարակվել է նախորդ տարվա հազար խոշոր հարկատուների ցանկը։ Ըստ այդմ, վերջիններս պետական բյուջե են վճարել ընդհանուր առմամբ 700,5 մլրդ դրամ։ Այն 35,5 միլիարդով ավել է 2013թ. համեմատ։ Խոշորների վճարած հարկերի աճը գերազանցում է 5,2 տոկոսը։ Չնայած դրան, պակասել են առաջին տասնյակում գտնվող հարկատուների կողմից պետական բյուջեի նկատմամբ կատարված պարտավորությունները։ Ընդհանուր առմամբ նրանք վճարել են
Նպատակը այդ մարդկանց տեղում «սամասուդ անելն» էր. «Չորրորդ իշխանություն»
Ենթադրենք՝ իսկապես «օտարերկրյա մութ ուժերը» փորձում են քայքայել մեր միասնականությունը, ենթադրենք՝ այդ մարդիկ իսկապես գրանտներ են ստացել եւ գործում են Հայաստանի դեմ եւ այլն։ Ինչպե՞ս պիտի վարվեր այդ դեպքում նորմալ պետությունը։ Կամ, եթե կոնկրետ փաստեր ուներ, պիտի քրեական գործեր հարուցեր այդ մարդկանց դեմ (քայքայիչ հակապետական գործունեության համար), կամ, եթե կոնկրետ փաստեր չուներ, բայց ներքին վստահություն
Կառավարության նոր որոշումը հիմա էլ բոյկոտելու են տաքսու վարորդները
Տաքսու վարորդները պատրաստվում են առաջիկա օրերին բոյկոտել լիցենզավորման կարգում կառավարության կողմից կատարված փոփոխությունը, ըստ որի՝ ամսական վարորդները պետք է 12.000 դրամ հարկ վճարեն: «Նոյան տապան» ակումբում դժգոհող վարորդներից Մխիթար Օհանյանն ասաց, որ պահանջում են կասեցնել օրենքի նոր փոփոխությունը. «Եթե 12.000 դրամով ոլորտը կարգավորվի, ես երկու ձեռքով կողմ եմ, տանը թող սոված էլ նստեն, տանեմ տամ
Նրանք, ի՞նչ է, զինված ավազակախմբի դե՞մ էին ելել. «Հայոց աշխարհ»
Չպետք է մոռանալ, որ նրանց դիմաց էլ հաճախ կանգնած են լինում նույն պատերազմի ոչ պակաս մասնակիցներ:
ՀՀ եւ ԼՂՀ նախագահները ասելու ոչինչ չունե՞ն. «168 ժամ»
Նախախորհրդարանի գործունեությունը գուցե շատերին անհասկանալի է և շատերի համար՝ անընդունելի, սակայն մեզնից յուրաքանչյուրի տեսակետները ևս նույն ճակատագիրն ունեն՝ ոմանց տարօրինակ են թվում, ոմանց՝ անհեթեթ։ Սակայն քաղաքական տարաձայնությունները հիմք ընդունել, ա՛յս ձևով ու ա՛յս հետևանքներով հաշվեհարդար տեսնել խաղաղ երթի մասնակիցների հետ, քաղաքական և, առհասարակ, տարրական տհասության մասին է վկայում։ Այն դեպքում, երբ ցանկացած խոհարարուհի կարող է
Օբաման էլ «տեղում չի եղել». «Չորրորդ իշխանություն»
Անդրադառնալով Բերձորի դեպքերին՝ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանն ասել է. «Գիտե՞ք, ես կատարվածը չեմ կարող դատապարտել, որովհետեւ ես տեղում չեմ եղել»։ «ՉԻ» – Փաստորեն Գալուստ Սահակյանին թվում է, թե որեւէ մեկը կարող է գնահատական տալ միայն այն դեպքերին, որոնց անձամբ ներկա է գտնվել։ Այ տնաշեններ, բա էդ ինչո՞ւ եք Օբամայից պահանջում, որ անպայման ճանաչի եւ դատապարտի
Սուքիաս Ավետիսյան. Արցախը քաղաքական ակցիա իրականացնելու տեղը չէ (Տեսանյութ)
Արամ Սարգսյանը համարում էր, որ բողոքի ակցիան կարելի էր իրականացնել Հայաստանում
Պլանային ջրանջատում Մալաթիա-Սեբաստիայում
«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված ս.թ. փետրվարի 5-ին ժամը 10.00-19.00 կդադարեցվի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի` Անդրանիկի փողոցի 10/1, 10/2, 10/3, 13, 15, 16, 18-ից-35, 37, 38, 40, 43, 45-ից-51, 53, 55, 57, 59, 61, 63, 65, 67, 69, 71, Սվաճյան 12, 14, 18, 20, 22, 24, 26, 32,
«Ինձ հետաքրքիր չէ՝ Բերձորում ով ում է ծեծել». ՀՀԿ պատգամավոր
Ծագումով արցախցի ՀՀ ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Համլետ Հարությունյանը Բերձորում «Հիմնադիր խորհրդարանի» անդամներին ու համակիրներին Արցախից «քշելու» ու ծեծելու դեպքը չի շտապում քննադատել: Կատարվածի մասին էլ միայն վերացական դատողություններ է անում: «Ընդհանրապես, երբ պետությունը ունենում է ճակատագրական պահեր, համազգային պատասխանատվության պահեր, նման բոլոր փորձերը՝ իշխանափոխություն, Ղարաբաղ գնալ, էնտեղ փորձել ինչ-որ բաներ անել՝ ես մերժում եմ:
Մանվել Բադեյան. «Հասարակությունը դժգոհ չի». « Իրատես de facto »
– Հայաստանում կառավարման ճգնաժամ կա՞,- հարցով դիմեցինք Մանվել Բադեյանին (ԲՀԿ խմբակցության անդամ): – Չեմ կարծում, որ այդպիսի վիճակում ենք։ Կառավարությունն աշխատում է բնականոն ռիթմով։ – Գրեթե ամեն օր կառավարության շենքի դիմաց բողոքող քաղաքացիներ են լինում, այսինքն՝ հասարակությունը դժգոհ է, դա ճգնաժամի մասին չի՞ փաստում։ – Հասարակությունը դժգոհ չի, այլ հասարակության մի հատվածը։ Ակցիաներ կան, որոնց
Շնորհահանդէս Դոկտ. Նորա Արիսեանի Եւ Լրագրող Թաթուլ Յակոբեանի Գիրքերուն. «Եռագույն»
Հայոց Ցեղասպանութեան 100-ամեայ տարելիցի ձեռնարկներու ծիրին մէջ, Կիրակի, 1 Փետրուար 2015-ի երեկոյեան ժամը 7:00-ին տեղի ունեցաւ գիրքերու յատուկ շնորհահանդէս՝ Հայկազեան համալսարանի սրահին մէջ: Այս մասին կը հայտնէ Լիբանանի «Ազդակ» օրաթերթը: Հայոց Ցեղասպանութեան Լիբանանի 100-ամեակի կեդրոնական մարմինին եւ Հայկազեան համալսարանին կազմակերպած գիտաժողովին աւարտին տեղի ունեցած այս ձեռնարկին բացումը կատարեց Հայկազեան համալսարանի պատասխանատու դասախօսներէն դոկտ. Ֆատի Ասրաուի,
Տանիքը վերանորոգելիս ատրճանակ և 10 փամփուշտ է գտել
Ոստիկանության Իջևանի բաժին է ներկայացել 1961 թ. ծնված Սոս Ի.-ն և կամավոր հանձնել ինքնաշեն ատրճանակ և «ՏՕԶ» տիպի 10 փամփուշտ ու հայտնել, որ դրանք գտել է նույն օրը Աչաջուր գյուղում գտնվող իր հայրական տան տանիքի ծածկը վերանորոգելու ժամանակ: Ներկայացվածն ուղարկվել է փորձաքննության: ՀՀ ոստիկանություն
Ժիրայր Սեֆիլյանի 6-7-ամյա որդին ջարդուխուրդ եղած մեքենայում գոչում էր. «Փրկի’ր մեզ, Աստված»
«Հիմնադիր խորհրդարանի մոտեցմամբ՝ Արցախը Հայաստանի մի մասն է: Ուստի ինչպես այցելում էինք ՀՀ տարբեր մարզեր, այդպես էլ այցելեցինք Արցախ: Իհարկե, կար մտահոգություն, որ այսօր Արցախը կորցնում ենք»,-այսօր «Մեդիա կենտրոնում» հրավիրված քննարկման ժամանակ անդրադառնալով Բերձորում ավտոերթի մասնակիցներին ծեծի ենթարկելուն՝ հայտարարեց «Հիմնադիր խորհրդարանի» անդամ Գևորգ Սաֆարյանը: Նա մտահոգություն հայտնեց, թե ստեղծվում է անջրպետ երկու հասարակությունների միջև և
«Մունք ինք ստի կռված, էս մեր երկիրն է…». Արցախի ոստիկանները՝ ՀՀ քաղաքացիներին
Բերձորում նախօրեին ծեծի ենթարկված Հիմնադիր խորհրդարանի անդամ լրագրողների հետ՝ Արցախի ոստիկանների հարձակումներից տուժել է նաեւ «Նոյան տապան» լրատվական գործակալության լուսանկարիչ Անուշավան Շահնազարյանը: Նա այսօր «Նոյան տապան» ակումբում մանրամասներ պատմեց միջադեպից: Երբ ավտոերթի մասնակիցները մոտեցան սահմանին, երթի կազմակերպիչները դուրս եկան արդեն իրենց սպասող ոստիկանների հետ զրուցելու. «Պարոն ոստիկանն ասաց՝ Արցախի ֆիդայիններն են այն կողմում գտնվում, չեն
Վարդան Հարությունյան. «Սա նախօրոք ծրագրած գործողություն է». «168 ժամ»
Բերձորում հունվարի 31-ին Հիմնադիր խորհրդարանի և ԼՂՀ ոստիկանության միջև տեղի ունեցածն իրավապաշտպան Վարդան Հարությունյանը բարբարոսություն է որակում։ Անդրադառնալով կատարվածին՝ նա ասաց. «Եթե նրանք դեմ էին, որ այդ մարդիկ Արցախ այցելեն, հանգիստ կարող էին արգելել մուտքն Արցախ, շուռ տալ մեքենաները և հետ ուղարկել Հայաստան՝ ասելով՝ եթե դուք խնդիր ունեք ձեր երկրի իշխանությունների հետ, գնացեք և այնտեղ
Ելքը խոպան չգնալն է. «Ժողովուրդ»
2014թ. առնվազն 50.000 ՀՀ քաղաքացի 3-5 տարով զրկվեց ՌԴ մուտք գործելու հնարավորությունից։ Այդ քաղաքացիներից շատերի վկայությամբ՝ գործընթացը հայեցողական է, քանի որ իրենց վրա արգելք են սահմանում սահմանին անձնագրային հսկողություն իրականացնողները։ Միգրացիոն պետական ծառայությունից վստահեցնում են, որ այսօր կա համապատասխան տեղեկատվական բազա, եւ արգելքի սահմանումն այլեւս հայեցողական չէ։ Ազգագրագետ Ռուբեն Եգանյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում նշում է.
Մինսկի Խմբի եռանախագահներն անհանգստացած են. «Ամերիկայի Ձայն»
«Ամերիկայի Ձայն». ԵԱՀԿ Մինսկի Խմբի համանախագահները լուրջ անհանգստություն են հայտնում ղարաբաղյան հակամարտության գոտում վերջին շաբաթներին տեղի ունեցած բռնությունների կապակցությամբ, Ամերիկայի Ձայնին տված բացառիկ հարցազրույցում հայտնել է Մինսկի Խմբի ամերիկյան համանախագահ Ջեյմս Ուորլիքը:
Խուզարկությամբ բազմոցից հրացան է հայտնաբերվել
Ոստիկանության Տաշիրի բաժնի ծառայողները 1987 թ. ծնված Ահարոն Բ.-ի տանը և օժանդակ շինություններում կատարված խուզարկության ընթացքում, հյուրասենյակի բազմոցի միջից, հայտնաբերել և առգրավել են «ՏՕԶ» տիպի 12 մմ տրամաչափի երկփողանի ողորկափող որսորդական հրացան: Առգրավվածն ուղարկվել է փորձաքննության: Կատարվում է քննություն: ՀՀ ոստիկանություն
Աղվան Վարդանյան. «Դաշնակցության քարը միշտ ծանր է». «Ժողովուրդ»
Ես համոզված եմ, որ կանցնի ժամանակ, ու այդ մարդիկ կգիտակցեն, թե իրենց ճիշտը որտեղ էր, բայց, բնականաբար, իրենք արդեն Դաշնակցությունում տեղ չունեն։
Ծեծել են, հետո էլ կախել. «Հայկական ժամանակ»
Երեւանի Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի 19-ամյա ուսանող (զինծառայող) Հայկազ Բարսեղյանը, ում դին հունվարի 29-ին գտել էին ինստիտուտի մարզահրապարակում պտտաձողից պարանով կախված վիճակում, իրականում դաժանորեն սպանվել է։ Հայկազ Բարսեղյանի հորեղբայրը՝ Ալեքսան Վանյանը, երեկ պատմեց, որ դեպքից դեռեւս մի շաբաթ առաջ իրենց հայտնի էր դարձել, որ զորամասում լարվածություն է եղել Հայկազի եւ մի քանի ծառայակիցների միջեւ։
Կայացել է Երևանում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումների կազմակերպչական աշխատանքները համակարգող հանձնաժողովի նիստը
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի նախագահությամբ կայացել է Երևան քաղաքում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումների կազմակերպչական աշխատանքները համակարգող հանձնաժողովի հերթական նիստը, որի շրջանակում քննարկվել են կազմակերպչական մի շարք հարցեր: Քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանը զեկուցել է, որ հանձնաժողովին կից ստեղծված աշխատանքային խմբում շարունակվում են քննարկվել բոլոր այն առաջարկները, որոնք ներկայացվել են հանձնաժողովին: Նաև զեկուցվել է, որ
Որտեղից այդքան սեր Ռուսաստանի հանդեպ. «Ժամանակ»
Երեկ հրավիրած ասուլիսում Հերմինե Նաղդալյանը երկար խոսեց, թե Հայաստանը որքան նվիրված է ՌԴ-ին, և ԵԽԽՎ-ում ՀՀ պատվիրակությունն ինչպես է միշտ ՌԴ պատվիրակության օգտին քվեարկություններ կատարում: Պարզապես այս մի քվեարկության դեպքում իրավիճակը նրանց դրդել է «ձեռնպահ» քվեարկել: Չի բացառվում նաև, որ նման իրավիճակ է առաջացել այն բանից հետո, երբ ՀՀ իշխանությունները հասկացել են, որ այդ բանաձևին
10 օր շարունակ հրեշի կերպար էին կերտում. «Հրապարակ»
Բոլորն ափսոսանք են հայտնում, հայհոյում են իշխանություններին եւ նշում են, որ «իրենց ռեխն են տվել», այսինքն, տարել եւ օգտագործել են։
Որոշ «տաք գլուխներ» արեցին մի բան, որի հետեւանքները դեռ երկար, շատ երկար դժվար է լինելու վերացնել. «Հայկական ժամանակ»
«Բերձորի դեպքերից հետո ստեղծվել է իրավիճակ, որ դժվար է վերահսկողության տակ պահել։ 1. Մեծ հարված է հասցվել աշխարհին որպես ժողովրդավարական պետություն ներկայանալու՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության երկար տարիների վաստակին։ 2. Ավելի քան երբեւէ սրվել է հայաստանցի-ղարաբաղցի ջրբաժանը։ 3. Հայաստանցիների մեջ արդարացիորեն վախ է առաջացել Լեռնային Ղարաբաղ այցելություն կատարելու նկատմամբ, հայտնվել են մարդիկ, ովքեր սորտավորում են, թե


















































