Օրվա լրահոսը

Ժիրայր Սեֆիլյանի 6-7-ամյա որդին ջարդուխուրդ եղած մեքենայում գոչում էր. «Փրկի’ր մեզ, Աստված»

«Հիմնադիր խորհրդարանի մոտեցմամբ՝ Արցախը Հայաստանի մի մասն է: Ուստի ինչպես այցելում էինք ՀՀ տարբեր մարզեր, այդպես էլ այցելեցինք Արցախ: Իհարկե, կար մտահոգություն, որ այսօր Արցախը կորցնում ենք»,-այսօր «Մեդիա կենտրոնում» հրավիրված քննարկման ժամանակ անդրադառնալով Բերձորում ավտոերթի մասնակիցներին ծեծի ենթարկելուն՝ հայտարարեց «Հիմնադիր խորհրդարանի» անդամ Գևորգ Սաֆարյանը: Նա մտահոգություն հայտնեց, թե ստեղծվում է անջրպետ երկու հասարակությունների միջև և

«Մունք ինք ստի կռված, էս մեր երկիրն է…». Արցախի ոստիկանները՝ ՀՀ քաղաքացիներին

Բերձորում նախօրեին ծեծի ենթարկված Հիմնադիր խորհրդարանի անդամ լրագրողների հետ՝ Արցախի ոստիկանների հարձակումներից տուժել է նաեւ «Նոյան տապան» լրատվական գործակալության լուսանկարիչ Անուշավան Շահնազարյանը: Նա այսօր «Նոյան տապան» ակումբում մանրամասներ պատմեց միջադեպից: Երբ ավտոերթի մասնակիցները մոտեցան սահմանին, երթի կազմակերպիչները դուրս եկան արդեն իրենց սպասող ոստիկանների հետ զրուցելու. «Պարոն ոստիկանն ասաց՝ Արցախի ֆիդայիններն են այն կողմում գտնվում, չեն

Վարդան Հարությունյան. «Սա նախօրոք ծրագրած գործողություն է». «168 ժամ»

Բերձորում հունվարի 31-ին Հիմնադիր խորհրդարանի և ԼՂՀ ոստիկանության միջև տեղի ունեցածն իրավապաշտպան Վարդան Հարությունյանը բարբարոսություն է որակում։ Անդրադառնալով կատարվածին՝ նա ասաց. «Եթե նրանք դեմ էին, որ այդ մարդիկ Արցախ այցելեն, հանգիստ կարող էին արգելել մուտքն Արցախ, շուռ տալ մեքենաները և հետ ուղարկել Հայաստան՝ ասելով՝ եթե դուք խնդիր ունեք ձեր երկրի իշխանությունների հետ, գնացեք և այնտեղ

Ելքը խոպան չգնալն է. «Ժողովուրդ»

2014թ. առնվազն 50.000 ՀՀ քաղաքացի 3-5 տարով զրկվեց ՌԴ մուտք գործելու հնարավորությունից։ Այդ քաղաքացիներից շատերի վկայությամբ՝ գործընթացը հայեցողական է, քանի որ իրենց վրա արգելք են սահմանում սահմանին անձնագրային հսկողություն իրականացնողները։ Միգրացիոն պետական ծառայությունից վստահեցնում են, որ այսօր կա համապատասխան տեղեկատվական բազա, եւ արգելքի սահմանումն այլեւս հայեցողական չէ։ Ազգագրագետ Ռուբեն Եգանյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում նշում է.

Մինսկի Խմբի եռանախագահներն անհանգստացած են.  «Ամերիկայի Ձայն»

«Ամերիկայի Ձայն». ԵԱՀԿ Մինսկի Խմբի համանախագահները լուրջ անհանգստություն են հայտնում ղարաբաղյան հակամարտության գոտում վերջին շաբաթներին տեղի ունեցած բռնությունների կապակցությամբ, Ամերիկայի Ձայնին տված բացառիկ հարցազրույցում հայտնել է Մինսկի Խմբի ամերիկյան համանախագահ Ջեյմս Ուորլիքը:  

Խուզարկությամբ բազմոցից հրացան է հայտնաբերվել

Ոստիկանության Տաշիրի բաժնի ծառայողները 1987 թ. ծնված Ահարոն Բ.-ի տանը և օժանդակ շինություններում կատարված խուզարկության ընթացքում, հյուրասենյակի բազմոցի միջից, հայտնաբերել և առգրավել են «ՏՕԶ» տիպի 12 մմ տրամաչափի երկփողանի ողորկափող որսորդական հրացան: Առգրավվածն ուղարկվել է փորձաքննության: Կատարվում է քննություն: ՀՀ ոստիկանություն  

Աղվան Վարդանյան. «Դաշնակցության քարը միշտ ծանր է». «Ժողովուրդ»

Ես համոզված եմ, որ կանցնի ժամանակ, ու այդ մարդիկ կգիտակցեն, թե իրենց ճիշտը որտեղ էր, բայց, բնականաբար, իրենք արդեն Դաշնակցությունում տեղ չունեն։

Ծեծել են, հետո էլ կախել. «Հայկական ժամանակ»

Երեւանի Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի 19-ամյա ուսանող (զինծառայող) Հայկազ Բարսեղյանը, ում դին հունվարի 29-ին գտել էին ինստիտուտի մարզահրապարակում պտտաձողից պարանով կախված վիճակում, իրականում դաժանորեն սպանվել է։ Հայկազ Բարսեղյանի հորեղբայրը՝ Ալեքսան Վանյանը, երեկ պատմեց, որ դեպքից դեռեւս մի շաբաթ առաջ իրենց հայտնի էր դարձել, որ զորամասում լարվածություն է եղել Հայկազի եւ մի քանի ծառայակիցների միջեւ։

 Կայացել է Երևանում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումների կազմակերպչական աշխատանքները համակարգող հանձնաժողովի նիստը

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի նախագահությամբ կայացել է Երևան քաղաքում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումների կազմակերպչական աշխատանքները համակարգող հանձնաժողովի հերթական նիստը, որի շրջանակում քննարկվել են կազմակերպչական մի շարք հարցեր: Քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանը զեկուցել է, որ հանձնաժողովին կից ստեղծված աշխատանքային խմբում շարունակվում են քննարկվել բոլոր այն առաջարկները, որոնք ներկայացվել են հանձնաժողովին: Նաև զեկուցվել է, որ

Որտեղից այդքան սեր Ռուսաստանի հանդեպ. «Ժամանակ»

Երեկ հրավիրած ասուլիսում Հերմինե Նաղդալյանը երկար խոսեց, թե Հայաստանը որքան նվիրված է ՌԴ-ին, և ԵԽԽՎ-ում ՀՀ պատվիրակությունն ինչպես է միշտ ՌԴ պատվիրակության օգտին քվեարկություններ կատարում: Պարզապես այս մի քվեարկության դեպքում իրավիճակը նրանց դրդել է «ձեռնպահ» քվեարկել: Չի բացառվում նաև, որ նման իրավիճակ է առաջացել այն բանից հետո, երբ ՀՀ իշխանությունները հասկացել են, որ այդ բանաձևին

10 օր շարունակ հրեշի կերպար էին կերտում. «Հրապարակ»

Բոլորն ափսոսանք են հայտնում, հայհոյում են իշխանություններին եւ նշում են, որ «իրենց ռեխն են տվել», այսինքն, տարել եւ օգտագործել են։

Որոշ «տաք գլուխներ» արեցին մի բան, որի հետեւանքները դեռ երկար, շատ երկար դժվար է լինելու վերացնել. «Հայկական ժամանակ»

«Բերձորի դեպքերից հետո ստեղծվել է իրավիճակ, որ դժվար է վերահսկողության տակ պահել։ 1. Մեծ հարված է հասցվել աշխարհին որպես ժողովրդավարական պետություն ներկայանալու՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության երկար տարիների վաստակին։ 2. Ավելի քան երբեւէ սրվել է հայաստանցի-ղարաբաղցի ջրբաժանը։ 3. Հայաստանցիների մեջ արդարացիորեն վախ է առաջացել Լեռնային Ղարաբաղ այցելություն կատարելու նկատմամբ, հայտնվել են մարդիկ, ովքեր սորտավորում են, թե

Աստվածաբանական երկխոսության միջազգային միացյալ հանձնախմբի ժողով Հռոմում

Հունվարի 24-31-ը Հռոմում (Իտալիա) տեղի ունեցավ Կաթոլիկ եկեղեցու եւ Արեւելյան Ուղղափառ եկեղեցիների միջեւ Աստվածաբանական երկխոսության միջազգային միացյալ հանձնախմբի  հերթական, 12-րդ հանդիպումը: Աստվածաբանական երկխոսության թեման վերաբերում էր Եկեղեցական խորհուրդներին` կրելով «Եկեղեցական խորհուրդների պատմական զարգացումն ու աստվածաբանությունը» խորագիրը: Հայաստանյայց Առաքելական Սուրբ եկեղեցու կողմից միջազգային աստվածաբանական հանձնախմբին մասնակցում էին ԱՄՆ Հայոց Արեւելյան թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Խաժակ արքեպիսկոպոս

Դեժավյու՝ շրջանից դուրս պրծնելու հրամայականը. «Ժամանակ»

Հասարակության զայրույթի և վրդովվածության զգացումը, հունվարի 31-ին Լեռնային Ղարաբաղի մատույցներում տեղի ունեցածից հետո, աստիճանաբար տեղի է տալիս կամ առնվազն սկսում է զուգորդվել տեղի ունեցած բռնության վարկածների մասին դատողություններով: Դրանք արդեն բավականին շատ են, լայն սպեկտրով ներկայացվում են սոցիալական ցանցերի օգտատերերի շրջանակում, մամուլում: Հնարավոր վարկածները բազմաթիվ և բազմաբնույթ են, և դրանց հեղինակները փորձում են հասկանալ, թե

Գագիկ Մելիքյան. Հիմնադիր խորհրդարանն երթն իրականացրել է թուրք-ադրբեջանական փողերով. «Հրապարակ»

ԱԺ ՀՀԿ խմբակցության քարտուղար Գագիկ Մելիքյանը նշելով, որ Սեֆիլյանի եւ նրա կողմնակիցների հանդեպ ինչ արել են, լավ են արել։ «Բերձորում ի՞նչ դեպքեր են կատարվել։ Ո՞ւմ են ծեծել։ Ի՞նչ երթ էին անցկացնում եւ որտե՞ղ։ Ի՞նչ էին ուզում էդ երթի մասնակիցները։ Արցախն ի՞նչ պետություն է։ Իսկ Հայաստանի քաղաքացիներն ի՞նչ գործ ունեին Արցախում նման երթ անցկացնելու՝ Հայոց ցեղասպանության

Կայացած լինելու ապացույցը

Ոստիկանությունը կարող է անհամաչափ եւ վայրագ գործողությունների դիմել ցանկացած վայրում՝ Հայաստանում, Արցախում կամ, ասենք, Լոս Անջելեսում: Տարբերությունն այն է, որ Լոս Անջելեսում դու կարող ես դատի տալ քո դեմ անհամաչափ բռնություն կիրառած ոստիկանին եւ մեծ շանսեր ունես հաղթելու՝ եթե իրավացի ես: Հայաստանում դու նույնպես կարող ես դիմել դատարան եւ բողոքել իրավապահից, սակայն գրեթե ոչ մի

ԱՍԵԿՈՍԵ

Ազատությունը մեզ համար այն ամենն է, ինչն արգելված է օրենքով: ՈՒԻՆՍԹՈՆ ՉԵՐՉԻԼ

Ադրբեջանական զինուժը գնդակոծել է Բաղանիսը

Վնասվել են առանձնատան լուսամուտի փեղկը, ապակին  Փետրվարի 2-ին, ժամը 19.30-ի սահմաններում ադրեջանական զինուժը Ղուշչի-Այրում գյուղի հենակետերից խոշոր տրամաչափի գնդացրից կրակոցներ է արձակել Բաղանիս գյուղի վրա: Գնդակը Բաղանիսի բնակիչ Հովիկ Բեգլարյանի առանձնատան լուսամուտի փեղկը ջարդել է, դրա հետեւանքով պոկված գաջի կտորը ջարդել է տան ներսի լուսամուտի ապակին: Բաղանիսի բնակիչներից տեղեկացանք, որ այժմ սահմանի այդ հատվածում հարաբերական

Երկրպագուները գրոհել ու տարել են ֆուտբոլիստների միրգը

Կարիոկայի լիգան՝ ֆուտբոլի Բրազիլիայի Ռիո դե Ժանեյրոյի նահանգի բարձրագույն խմբի առաջնությունը սկսվել է սկանդալով: Առաջին տուրի «Մակաե»-«Ֆլամենգո» թիմերի հանդիպման մեկնարկից առաջ հյուրերի երկրպագուները հարձակվել են տանտերերի դարպասապահ Ռիկարդո Բերնի վրա: Չնայած ծնոտին ստացած բացվածքին, դարպասապահը սկսել է խաղը եւ իր թիմին օգնել հասնել ոչ-ոքիի՝ 1:1: Բայց ամենազավեշտալին այն է, որ «գրոհայինները» իրենց հետ տարել են

Դեւիդ Բեքհեմը եւ Սթիվեն Ջերարդը կասկածվում են հարկերից խուսափելու մեջ

Մեծ Բրիտանիայի հարկային մարմինները կասկածում են, որ տեղական ընկերություններից մեկի շնորհիվ մի քանի հանրահայտ անձինք հարկային արտոնություններ են ստացել Բրիտանական կինոարտադրությունում կատարած ներդրումների հաշվին: Կասկածվողների ցուցակում են Դեւիդ Բեքհեմը, նրա կինը՝ Վիկտորիան, Սթիվեն Ջերարդը եւ հայտնի երգիչ Ռոբի Ուիլյամսը, որոնց «խնայողությունները» առանձին-առանձին տատանվում են 386 հազարից մինչեւ 2 միլիոն ֆունտ ստերլինգի սահմաններում: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ Լուսանկարը՝

Գեներալի` «մուտիլովշիկների» մասին. «Կեղծ սրբերն իրենց արժանին ստանում են»

Մանվել Գրիգորյանի` «Հիմնադիր խորհրդարանին» «մուտիլովշիկներ» անվանելու վերաբերյալ Գինոսյանն ասում է. «Ժամանակն ամեն ինչ կբացահայտի»

Արցախի հանրային հեռուստատեսության ռեպորտաժը հունվարի 31-ի ավտոերթի մասին. (Տեսանյութ)

Հունվարի 31-ին նախատեսված էր Հայաստանի հիմնադիր խորհրդարանի ավտոերթը դեպի Արցախ, որի ընթացքում նախատեսվում էր նաև քարոզչական աշխատանք: Դեպի Արցախ ավտոերթը անընդունելի և անթույլատրելի են համարել արցախյան ազատամարտի վետերանները, իրենց միավորող կառույցի կողմից տարածելով հայտարարություն` հավաստիացնելով, որ չեն թույլատրելու դրա իրականացումը, քանի որ ժողովրդի անունից խոսող, սակայն նույն ժողովրդի իրական ցանկություններին և մտահոգություններին անտեղյակ մի խումբ

«Արցախի ոստիկանապետին` որպես հանցագործի, անհապաղ պիտի պաշտոնազրկեն». քաղաքագետ

Aravot.am-ի հետ զրույցում քաղաքագետ Գագիկ Համբարյանն, անդրադառնալով Բերձորում տեղի ունեցած ծեծուջարդին, ասաց, որ ինքը թեև  չի ողջունում Ժիրայր Սեֆիլյանի ու նրա ընկերների իշխանափոխություն քարոզող ավտոերթը դեպի Արցախ, սակայն միաժամանակ ցնցված է Արցախի ոստիկանության հանցագործությունից: «Ես ունեմ իմ ուրույն  տեսակետը էս հարցի վերաբերյալ: Նախ առաջինն ասեմ, որ շատ հարգելով պարոն Սեֆիլյանին` որպես Արցախի ազատամարտի կարկառուն ներկայացուցչի,

Տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչը հայտնի է

Գյումրիի սպանության գործով փաստաբան Երեմ Սարգսյանն ընդգրկվել է որպես տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ: Գյումրի քաղաքում Ավետիսյանների ընտանիքի յոթ անդամների սպանության դեպքի առթիվ հարուցված քրեական գործը քննող նախաքննական մարմնին փաստաբան Երեմ Սարգսյանն այսօր ներկայացրել է լիազորագիր` տուժողի երկու իրավահաջորդի շահերը ներկայացնելու համար: Հաշվի առնելով հանրության հետաքրքրությունը տեղեկացնում ենք, որ փաստաբան Երեմ Սարգսյանը քրեական գործով կներկայացնի տուժողի իրավահաջորդներ

«Ա1+»-ի լրագրողը հրավիրվել է առերեսման. «Ա1+»

ԱԺ դարպասների մոտ տեղի ունեցած հայտնի միջադեպի առիթով՝ այսօր Մարինե Խաչատրյանին հրավիրել էին լրացուցիչ հարցաքննության, որից հետո՝ առերեսման գործով վկայի հետ։ Մանրամասներին կարող եք ծանոթանալ` «Ա1+»-ի կայքում

«Ստրատֆոր». Հայաստանը կարող է վերանայել իր հարաբերությունները Ռուսաստանի հետ. «Ազատություն»

Ըստ «Ստրատֆոր»-ի զեկույցի՝ վերջին զարգացումները ցույց են տալիս, որ հետխորհրդային տարածքում Մոսկվայի ամենահավատարիմ դաշնակիցներ Բելառուսը և Հայաստանը հնարավոր է վերանայեն իրենց հարաբերությունները Ռուսաստանի հետ՝ Արևմուտքի հետ հակամարտության լույսի ներքո: Հետազոտական այս կենտրոնի փորձագետները հիշեցնում են, որ հունվարի 29-ի ասուլիսում Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն չբացառեց, որ Բելառուսը կարող է դուրս գալ Մոսկվայի գլխավորած Եվրասիական տնտեսական միությունից,

Դերասան Արտաշես Ալեքսանյանը Հակոբ Հակոբյանի ֆիլմում խաղալիս չի հետաքրքրվել նրա գործունեությամբ

Արտաշես Ալեքսանյանը միայն առաջին օրն է շփվել Հակոբ Հակոբյանի հետ

Հակոբ Հակոբյանին մեղադրում են պետությանը խոշոր չափի վնաս պատճառելու համար

Նախկին պատգամավորը խուսափել է վճարել գանձվող հարկերը

Հոկտեմբերի 27-ի գործով ազատազրկված Էդուարդ Գրիգորյանն`իր ֆեյսբուքյան էջի շուրջ ստեղծված աղմուկի մասին. 1in.am

Վերջին շրջանում մեծ աղմուկ բարձրացրեց այն փաստը, որ հոկտեմբերի 27-ի գործով ցմահ ազատազրկման դատապարտված Էդուարդ Գրիգորյանը Ֆեյսբուք սոցիալական ցանցի ակտիվ օգտատեր է, էջ է վարում, որտեղ տեղադրվում են իր գործով «բացահայտումներ» և այլ նյութեր: Այս փաստի շուրջ իր վրդովմունքն էր հայտնել անգամ Դեմիրճյանների ընտանիքը, որից հետո Քրեակատարողական վարչությունից արձագանքեցին, թե դատապարտյալի էջը միջնորդավորված է բացվել,

Հովիկ Աբրահամյանն ընդունել է տոնավաճառներում գործունեություն ծավալող տնտեսվարողներին

Վարչապետ Հովիկ Աբրահամյանը խոստացածի համաձայն ընդունել է տարբեր տոնավաճառներում գործունեություն ծավալող տնտեսվարողներին: Վարչապետը նշել է, որ ՀՀ նախագահի մոտ տեղի ունեցած խորհրդակցության արդյունքում որոշվել է հետաձգել «Շրջանառության հարկի մասին» ՀՀ օրենքով սահմանված ապրանքների ձեռքբերման, փաստաթղթավորման պահանջի գործողությունը մինչև հուլիսի 1-ը: Հովիկ Աբրահամյանը տեղեկացրել է, որ կառավարությունը քաղաքական ուժերի, հասարակական կազմակերպությունների և շահագրգիռ բոլոր մարմինների հետ

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031