Օրվա լրահոսը

ԱՄՆ դոլարով գործարք չի կնքվել

Փետրվարի 3-ին “ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ” ԲԲԸ-ում ԱՄՆ դոլարով գործարք չի կնքվել: NASDAQ OMX Armenia

Հայաստանի տնտեսական հնարավորությունների վերաբերյալ համաժողով Իտալիայի Բոլոնիա քաղաքում

Հունվարի 29-ին Իտալիայում ՀՀ դեսպանության և Էմիլիա Ռոմանիա նահանգի Փոքր և միջին ձեռնարկությունների դաշնության նախաձեռնությամբ Բոլոնիայում գտնվող Դաշնության կենտրոնակայանում կայացավ Հայաստանի տնտեսական և ներդրումային հնարավորություններին նվիրված գործարար համաժողով, որին մասնակցում էին նահանգի տնտեսության տարբեր ոլորտները ներկայացնող 30-ից ավելի փոքր և միջին ձեռնարկությունների ներկայացուցիչներ: Ներկաներին ողջույնի խոսքով դիմեցին Դաշնության նախագահ Պաոլո Գովոնին և արտաքին կապերի պատասխանատու

CoV նոր վիրուսից պաշտպանվելու համար Արմեն Մուրադյանը միջոցներ է ձեռնարկում

Կառավարությունը կթարմացնի այն վիրուսների ցանկը, որոնք ունեցող մարդիկ չեն կարող Հայաստան մուտք գործել

Ցեղասպանության զոհերի հավաքական սրբադասում

Շուրջ 400 տարվա ընդմիջումից հետո վերականգնվում է սրբադասման կարգը: Ապրիլի 24-ին ընդառաջ՝ Հայ առաքելական եկեղեցին կկատարի Եղեռնի զոհերի սրբադասման կարգ: Ապրիլի 23-ին տեղի ունենալիք արարողության համար մշակվել է հատուկ ծիսակարգ, որը կիրականացվի Մայր աթոռ սուրբ Էջմիածնում՝ բաց խորանի առջև: Կլինի հատուկ այս առիթով գրված վկայաբանության ընթերցում, նկարների օծում, մասունքների հանդեպ խոնարհում, կհնչի նոր գրված շարական:

Հայաստանում կազմակերպվելու են մարզիչների վերապատրաստման միջազգային դասընթացներ

ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Գաբրիել Ղազարյանն այսօր՝ փետրվարի 3-ին, ընդունել է  Գերմանիայի Դաշնային Հանրապետության  Լայպցիգի համալսարանի սպորտային գիտության ֆակուլտետի միջազգային հարաբերությունների գործադիր տնօրեն Դանիել Էկերտ Լինդհամմերին: Հանդիպման ընթացքում քննարկվել է Լայպցիգի համալսարանի կողմից կազմակերպվող մարզիչների ամենամյա վերապատրաստման դասընթացներն այս տարի Հայաստանում անցկացնելու առաջարկությունը: Նախարարը, ողջունելով հյուրին, իր գոհունակությունն է հայտնել այդ նախաձեռնության համար՝

Ասիական զարգացման բանկը պատրաստ է օժանդակել ՀՀ կառավարությանը

Վարչապետ Հովիկ Աբրահամյանն ընդունել է Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) Կենտրոնական և Արևմտյան Ասիայի տարածաշրջանային տնօրեն Կլաուս Գերհաուզերի գլխավորած պատվիրակությանը: Կառավարության ղեկավարը կարևորել է համագործակցությունը Ասիական զարգացման բանկի հետ և նշել, որ բանկի հետ իրակա­նացվող բոլոր ծրագրերը գտնվում են իր մշտական ուշադրության և հսկողության ներքո: Միաժամանակ, Հովիկ Աբրահամյանը շեշտել է դոնորների ֆինանսավորմամբ իրականացվող ծրագրերի արդյունավետության բարձրացման

Գողություն՝ «Էներգաչափ» ՓԲԸ-ից

Երևանի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում շարունակվում է « Էներգաչափ» ՓԲԸ-ի տնօրենի ընդունարանից գողություն կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի քննությունը: Միջոցներ են ձեռնարկվում՝ առերեւույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը պարզելու ուղղությամբ։ Դեպքը տեղի է ունեցել 2014թ. դեկտեմբերի 09-ին՝ ժամը 12:15 -12:45 ընկած ժամանակահատվածում, «Էներգաչափ» ՓԲԸ-ի տնօրենի ընդունարանի պահարանից հափշտակվել է Ա.Բարսեղյանին

Ռազմական ինստիտուտի նախկին պետը ներողություն է խնդրել Հայկազի ծնողներից. News.am

Երևանի Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի պետ, գեներալ-լեյտենանտ Մարտին Կարապետյանը, որն ինստիտուտում 19-ամյա Հայկազ Բարսեղյանի սպանությունից հետո ազատվել է պաշտոնից, փետրվարի 1-ին ներկա է եղել նրա հուղարկավորությանը, ներողություն խնդրել նրա ծնողներից: Այս մասին NEWS.am-ին ասաց  Հայկազի հորեղբայրը՝ Ալեքսան Վանյանը: «Ինստիտուտի ամբողջ կազմը ներկա է եղել: Իրենք նույնպես ծանր էին տանում, նույնիսկ լաց էին լինում: Մայրը, որ

Ռուբեն Մելքոնյան. «Փաստ է՝ Դարդանելի ճակատամարտը կապ չունի ապրիլի 24-ի հետ»

Ռուբեն Մելքոնյանի կարծիքով՝ Էրդողանի իշխանությունը նոր գաղափար չի կարողացել մտցնել քաղաքական հռետորաբանության մեջ

Լեւոն Զուրաբյան. «Երկրի փրկության միակ ձեւը դեմոկրատական հեղափոխությունն է»

ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանն այսօր «ԱԺ-ում Շրջանառության հարկի մասին» օրենքի պարտադիր փաստաթղթավորման պահանջի կասեցման հարցի քննարկման ժամանակ խմբակցության տեսակետը ներկայացնելիս հիշեցրեց նախկին քառյակի 12 կետերի մասին. «Շրջանառության հարկը մտցրել են, որ ՓՄՁ-ները թեթեւ շնչեն, նպաստենք նրանց զարգացմանը: Անցյալ տարի քառյակը հրապարակեց պահանջների 12 կետ, դրանցից մեկը ուղղված էր նրան, որ փորձենք հեշտացնել ՓՄՁ-ների կյանքը:

Ավետիսյանների ընտանիքի սպանության գործով ՌԴ-ն իրավասու չէ դատավարություն անցկացնել

Ըստ Դավիթ Շահնազարյանի` ռուսական ռազմակայանի ղեկավարությունը անօրինական կերպով է Պերմյակովին պահում իր մոտ Քսան օր է անցել Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի սարսափելի սպանությունների օրվանից, սակայն գործի առնչությամբ հասարակությանն այսօր հայտնի է գրեթե այնքան, որքան հանցագործությունից ժամեր անց: Հայտնի է, որ Հայաստանի ՌԴ քննչական կոմիտեների նախագահներն օրեր առաջ աշխատանքային քննարկումների արդյունքում համաձայնություն են ձեռք բերել՝ հունվարի 12-ին

Այվազյանը մեղքը բարդեց ՓՄՁ-ի վրա (Տեսանյութ)

«Խոշորը թուղթը տալիս է, փոքրին հարցնում ենք` ասում են`կորցրել ենք». շրջանառության հարկի մասին պատգամավորի դիտարկումը

ՀՀ գլխավոր դատախազը դիմել է ՌԴ գլխավոր դատախազին

ՀՀ գլխավոր դատախազ Գ. Կոստանյանը, ղեկավարվելով ՀՀ և ՌԴ միջև ՀՀ տարածքում  ռուսաստանյան ռազմական բազայի գտնվելու հետ կապված գործերով իրավասության և փոխադարձ իրավական օգնության հարցերի վերաբերյալ Համաձայնագրի 6-րդ հոդվածով, հունվարի 12-ին Գյումրի քաղաքում ՀՀ յոթ քաղաքացիների սպանության դեպքի առթիվ հարուցված քրեական գործի վարույթը  ՀՀ իրավապահ մարմիններին փոխանցելու վերաբերյալ միջնորդությամբ դիմել է ՌԴ գլխավոր դատախազ Յու.

4 վճիռ, 5 խախտում. Հայաստանը 2014թ. ՄԻԵԴ-ում

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը 2014թ. Հայաստանի 4 գործ է վճռել, որոնցից բոլորի դեպքում էլ Հայաստանում կայացված դատական վճռում առնվազն մեկ խախտում է գրանցել, ասված Է ՄԻԵԴ-ի տարեկան զեկույցում: Գործերից երկուսում արձանագրվել է ազատության և անվտանգության իրավունքի խախտման դեպքեր, երեքում՝ գույքի սեփականության իրավունքի: Նախորդ տարի ՄԻԵԴ-ն 896 գործ է վճռել, որոնցից 756-ում (84%) Մարդու իրավունքների եվրոպական

«Գիտե՞ք որևէ երկիր, որտեղ հարկային մարմինների հետ հաճույքով են աշխատում»

Տնտեսվարողներն անընդհատ դժգոհում են հարկային մարմինների աշխատանքից, չե՞ք կարծում, որ կարիք կա վերանայել հարկայինի աշխատելաոճը, այսօր Ազգային ժողովում, լրագրողները նման հարց ուղղեցին ՀՀ ֆինանսների փոխնախարար Վախթանգ Միրումյանին: «Հարգելի գործընկերներ, դուք գիտե՞ք որևէ երկիր, որտեղ հարկային մարմինների հետ հաճույքով են աշխատում, չկա նման բան: Որևէ տնտեսվարող սուբյեկտ չի ցանկանում տեսնել հարկային տեսուչի, բայց պետությունն ունի իր

Խաղաղ մեկնարկ` Բադեն-Բադենում

Բադեն-Բադենում մեկնարկած շախմատային գերմրցաշարի առաջին տուրը խաղաղ ավարտվեց: Միավորը բաժանեցին բոլոր չորս զույգերը. Լեւոն Արոնյանը` աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենի հետ, Մայքլ Ադամսը` Արկադի Նայդիչի, Ֆաբիանո Կարուանան` Վիշվանաթան Անանդի, Էտյեն Բակրոն` Դավիթ Բարամիձեի: Այսօր` երկրորդ տուրում Արոնյանը սեւերով խաղում է Բարամիձեի հետ: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ Լուսանկարը` grenkechessclassic.de-ի

Ռուբեն Հակոբյանը՝ Հայաստանի «մոնստրների» մասին (Տեսանյութ)

«Շրջանառության հարկի մասին» ՀՀ օրենքի պարտադիր փաստաթղթավորման պահանջի կասեցման մասին հարցի քննարկման ժամանակ այսօր ԱԺ-ում խմբակցության տեսակետը ներկայացնելիս Ռուբեն Հակոբյանը խոսեց Հայաստանի հրեշների՝ «մոնստրների» մասին: Ռուբեն Հակոբյանը նշեց, որ ունենք 10-15 մենաշնորհատերեր, որոնք դուրս են օրենքի դաշտից. «Նրանք հիմնականում ներկրողներն են, որ անում են այն, ինչ ուզում են: Նրանց գլխավոր հովանավորը բարձրագույն իշխանությունն է: Եթե

Արցախում մի շարք հրամանատարներ ուղղակի իրենց տեղը չեն գտնում

«Պարզ է, որ Շարմազանով կոչեցյալը նման բան պիտի ասի, բայց թուրքերի բերանում լեզու դրեց Արցախի ոստիկանությունը»,- Aravot.am-ի հետ զրույցում մեկնաբանելով ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի այն հայտարարությունը, թե «Հիմնադիր խորհրդարանի` դեպի Արցախ ավտոերթի մասնակիցները ադրբեջանական լրատվամիջոցների բերանը լեզու են դրել», -այսպես արտահայտվեց «Հիմնադիր խորհրդարանի» անդամ Գևորգ Սաֆարյանը: Նա նշեց, թե «ադրբեջանական լրատվամիջոցների բերանը լեզու դրեցին,   երբ

Հորը և որդուն ծեծի ենթարկողները հայտնաբերվեցին

Ոստիկանության տեղեկացմամբ՝ հունվարի 31-ին, ժամը 23.35-ին, հիվանդանոցից ոստիկանության Գուգարքի բաժնում հաղորդում էր ստացվել, որ մարմնական վնասվածքներով բուժօգնության են դիմել հայր և որդի՝ 1964 թ. ծնված Սմբատ Փ.-ն և 1992 թ. ծնված Անդրանիկ Փ.-ն ու հայտնել, որ Փամբակ-Վանաձոր ճանապարհին անծանոթ անձինք ծեծի են ենթարկել իրենց: Մեկնած օպերատիվ խմբին Սմբատ Փ.-ն հաղորդում է տվել, որ նույն օրը,

Զուրաբյան. Կոնգրեսը ԼՂՀ մեկնելու մեջ տրամաբանություն չի տեսնում. iLur.am

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի եւ խմբակցությունների ներկայացուցիչների քննարկման արդյունքում որոշվել է պատվիրակություն ուղարկել Արցախ` հունվարի 31-ին Բերձորում «Հիմնադիր խորհրդարան» կազմակերպության ավտոերթի մասնակիցների նկատմամբ բռնությունների դեպքի վերաբերյալ տեղի իշխանությունների հետ քննարկումներ անցկացնելու նպատակով: Հայ ազգային կոնգրես խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը iLur.am-ի հետ զրույցում տեղեկացրեց, որ հեռախոսազրույց է ունեցել Գալուստ Սահակյանի հետ եւ հայտնել

Պերմյակովին ՀՀ-ում պատժելու ստորագրահավաքին Շիրակի մարզի պաշտոնյաներից միացել է միայն Միքայել Սրբազանը (Տեսանյութ)

Ինչպես տեղեկացրել ենք, երկու շաբաթ առաջ գյումրեցի ակտիվիստները Ավետիսյանների սպանդը հայ իրավապահների բացահայտմանը հանձնելու պահանջով սկսել էին ստորագրահավաք-պահանջագիր ուղղված` երկրի նախագահ Սերժ Սարգսյանին ու ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանին: Վերջիններս պահանջում են անմեղ ընտանիքի սպանության մեջ կասկածվող Վալերի Պերմյակովին հանձնել ՀՀ արդարադատությանը, ինչպես նաև Գյումրիում գտնվող ռուսական ռազմաբազայում ծառայության վերցնել որոշակի ցենզի համապատասխանող պայմանագրային զինծառայողների: Այսօր

Բագրատյան. «Պենալ ա, պետք ա խփեք ու գնաք, դարպասապահ չկա, ոնց խփեք՝ մեջն ա մտնում» (Տեսանյութ)

Այսօր պատգամավոր Հրանտ Բագրատյանը իշխանությանը «Շրջանառության հարկի մասին» օրենքի թերությունները մատնացույց անելու համար նրանց հետ խոսեց ֆուտբոլային լեզվով: Հրանտ Բագրատյանի խոսքերով՝ «Ի՞նչ է նշանակում փոքր ու միջին, շեմը կարեւոր չի, շեմը կարելի է հանել: Փոքր ու միջինը նշանակում է, որ ես հսկում եմ, թե դու ինչ գործունեություն ես արել, ինչքան ծախեցիր: Ինչ ծախս ես արել,

Պլանային ջրանջատում Էրեբունիում

«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված ս.թ. փետրվարի 5-ին ժամը 11.00-17.00 կդադարեցվի Էրեբունի վարչական շրջանի`  Արցախի պողոտայի 1, 1ա, 4, 4ա, 6, 6ա, 8, 8ա, 8/1, 8/2, 10ա, 10բ, 10գ, 10դ, 10վ, 12, 12ա, 14, 14ա, 18, 20, 20ա, 22, 22ա, 23, 23/8, 24, 26, 28 համարների, Աճեմյան

Սեյրան Օհանյանը կարևորել է զինծառայողների սոցիալական պաշտպանության ոլորտում իրականացվող գործունեությունը

Փետրվարի 3-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում կայացել է «ՀՀ օրենսդրությամբ զինհաշմանդամների համար սահմանված սոցիալ-իրավական երաշխիքների ապահովման գործընթացի կատարելագործման ուղիները» թեմայով կլոր-սեղան քննարկում, որը վարել է ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը: Քննարկմանը մասնակցել են պաշտպանության նախարարի և ԶՈՒ ԳՇ պետի տեղակալները, մի շարք վարչությունների պետեր, բարձրաստիճան այլ զինվորականներ, քաղաքացիական հատուկ ծառայողներ և ՀՀ ՊՆ հետ համագործակցող

Հիմնադիր խորհրդարանի համակարգողի տեղակալը բացատրում է, թե ինչու են ընտրել ապրիլի 24-ը

Կարծում եմ` որևէ մեկի մոտ այլևս չպետք է կասկած մնա, թե ինչու է հենց ԱՊՐԻԼԻ 24-ը ընտրվել ռեժիմը հեռացնելու համար: Եթե ռեժիմը (Երևանում ու Ստեփանակերտում) պատրաստ է օրը ցերեկով «կոլցո» օպերացիա իրականացնել խաղաղ ավտոերթի ժամանակ, որը զուտ իրազեկման նպատակ ուներ, ապա բոլորին պարզ է, թե ինչ կլինի, երբ ռեժիմը հեռացնելը սկսվի: Ու եթե օպերացիա անելուց

Բանակի օրվան նվիրված միջոցառում Թեհրանում

Հունվարի 28-ին Իրանում ՀՀ դեսպանությունը Թեհրանի Հայ ակումբի սրահում կազմակերպել էր ընդունելություն՝ Հայոց բանակի 23-րդ տարեդարձի կապակցությամբ: Ընդունելությանը ներկա էր Իրանի մեջլիսի իրանահայ պատգամավոր Ռոբերտ Բեգլարյանը, Իրանի ռազմական կառույցների բարձրաստիճան ներկայացուցիչներ, դիվանագետներ, համայնքային մարմինների և միությունների ներկայացուցիչներ: Իր ելույթում Իրանում ՀՀ դեսպան Գրիգոր Առաքելյանը ներկայացրեց Հայոց բանակի կայացման և ձեռքբերումների ուղին: Այնուհետև ելույթով հանդես եկավ

Մայրաքաղաքի բազմաբնակարան շենքերի մուտքերի վերանորոգման 2014 թ. ծրագիրը զգալիորեն գերակատարվել է

Մայրաքաղաքի բազմաբնակարան շենքերի մուտքերի վերանորոգման 2014 թվականի ծրագիրը կյանքի է կոչվել Երևանի քաղաքապետարանի, մայրաքաղաքի վարչական շրջանների և համատիրությունների համագործակցությամբ: Մայրաքաղաքի վարչական շրջաններում անցյալ տարվա մարտ ամսից սկսված և դեկտեմբերին ավարտված աշխատանքներից հետո նախատեսված 727 մուտքի փոխարեն նորոգվել է 821 մուտք: Ընդ որում, այդ խնդրին ցուցաբերվել է համալիր մոտեցում. ի տարբերություն նախորդ տարիների, վերանորոգվել են ոչ

Կիրովի անվան մանկական զբոսայգում իրականացվում են վերակառուցման աշխատանքներ

Կիրովի անվան մանկական զբոսայգում ընթացող աշխատանքների վերաբերյալ սոցիալական ցանցերում և որոշ կայքերում տեղ գտած անհիմն հրապարակումների առնչությամբ հարկ ենք համարում տեղեկացնել, որ զբոսայգում գտնվող թվով 3 շինությունների տեղում իրականացվում են վերակառուցման աշխատանքներ՝ համաձայն օրենքով սահմանված կարգով հաստատված և բնապահպանական փորձաքննություն անցած նախագծի։ Զբոսայգու տարածքի բարեկարգման ծրագիրը քննարկվել է նաև Երևանի քաղաքապետին կից քաղաքաշինական խորհրդի բնապահպանական

«Հերոսներին ծեծելը մի կողմից, զինվորին կախելը՝ մյուս կողմից, ի՞նչ եք ուզում անենք». Բիշարյան

«Մենք շատ լավ գիտենք, թե որտեղից է գալիս այս ամենը: Մեջտեղի կտորն ամենահամովն է, ուտում են, մնացածն իրենց չի հետաքրքրում: Դրա համար մենք այսօր պետք է ամեն ինչ անենք հնարավորություն տանք ՓՄՁ-ներին աշխատելու»,- այսօր ԱԺ նիստում Շրջանառության հարկի մասին օրենքի փաստաթղթավորման պարտադիր պահանջի կասեցման հարցի քննարկման ժամանակ ասաց ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը: Նա առաջարկեց

Հունվարի մեկի դրությամբ աշխատանք փնտրողների թիվը կազմում է 72 հազար 600

Գործազուրկների շրջանում երիտասարդների թիվը կազմում է 23,7 տոկոս

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031