Օրվա լրահոսը
Արցախում մի շարք հրամանատարներ ուղղակի իրենց տեղը չեն գտնում
«Պարզ է, որ Շարմազանով կոչեցյալը նման բան պիտի ասի, բայց թուրքերի բերանում լեզու դրեց Արցախի ոստիկանությունը»,- Aravot.am-ի հետ զրույցում մեկնաբանելով ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի այն հայտարարությունը, թե «Հիմնադիր խորհրդարանի` դեպի Արցախ ավտոերթի մասնակիցները ադրբեջանական լրատվամիջոցների բերանը լեզու են դրել», -այսպես արտահայտվեց «Հիմնադիր խորհրդարանի» անդամ Գևորգ Սաֆարյանը: Նա նշեց, թե «ադրբեջանական լրատվամիջոցների բերանը լեզու դրեցին, երբ
Հորը և որդուն ծեծի ենթարկողները հայտնաբերվեցին
Ոստիկանության տեղեկացմամբ՝ հունվարի 31-ին, ժամը 23.35-ին, հիվանդանոցից ոստիկանության Գուգարքի բաժնում հաղորդում էր ստացվել, որ մարմնական վնասվածքներով բուժօգնության են դիմել հայր և որդի՝ 1964 թ. ծնված Սմբատ Փ.-ն և 1992 թ. ծնված Անդրանիկ Փ.-ն ու հայտնել, որ Փամբակ-Վանաձոր ճանապարհին անծանոթ անձինք ծեծի են ենթարկել իրենց: Մեկնած օպերատիվ խմբին Սմբատ Փ.-ն հաղորդում է տվել, որ նույն օրը,
Զուրաբյան. Կոնգրեսը ԼՂՀ մեկնելու մեջ տրամաբանություն չի տեսնում. iLur.am
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի եւ խմբակցությունների ներկայացուցիչների քննարկման արդյունքում որոշվել է պատվիրակություն ուղարկել Արցախ` հունվարի 31-ին Բերձորում «Հիմնադիր խորհրդարան» կազմակերպության ավտոերթի մասնակիցների նկատմամբ բռնությունների դեպքի վերաբերյալ տեղի իշխանությունների հետ քննարկումներ անցկացնելու նպատակով: Հայ ազգային կոնգրես խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը iLur.am-ի հետ զրույցում տեղեկացրեց, որ հեռախոսազրույց է ունեցել Գալուստ Սահակյանի հետ եւ հայտնել
Պերմյակովին ՀՀ-ում պատժելու ստորագրահավաքին Շիրակի մարզի պաշտոնյաներից միացել է միայն Միքայել Սրբազանը (Տեսանյութ)
Ինչպես տեղեկացրել ենք, երկու շաբաթ առաջ գյումրեցի ակտիվիստները Ավետիսյանների սպանդը հայ իրավապահների բացահայտմանը հանձնելու պահանջով սկսել էին ստորագրահավաք-պահանջագիր ուղղված` երկրի նախագահ Սերժ Սարգսյանին ու ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանին: Վերջիններս պահանջում են անմեղ ընտանիքի սպանության մեջ կասկածվող Վալերի Պերմյակովին հանձնել ՀՀ արդարադատությանը, ինչպես նաև Գյումրիում գտնվող ռուսական ռազմաբազայում ծառայության վերցնել որոշակի ցենզի համապատասխանող պայմանագրային զինծառայողների: Այսօր
Բագրատյան. «Պենալ ա, պետք ա խփեք ու գնաք, դարպասապահ չկա, ոնց խփեք՝ մեջն ա մտնում» (Տեսանյութ)
Այսօր պատգամավոր Հրանտ Բագրատյանը իշխանությանը «Շրջանառության հարկի մասին» օրենքի թերությունները մատնացույց անելու համար նրանց հետ խոսեց ֆուտբոլային լեզվով: Հրանտ Բագրատյանի խոսքերով՝ «Ի՞նչ է նշանակում փոքր ու միջին, շեմը կարեւոր չի, շեմը կարելի է հանել: Փոքր ու միջինը նշանակում է, որ ես հսկում եմ, թե դու ինչ գործունեություն ես արել, ինչքան ծախեցիր: Ինչ ծախս ես արել,
Պլանային ջրանջատում Էրեբունիում
«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված ս.թ. փետրվարի 5-ին ժամը 11.00-17.00 կդադարեցվի Էրեբունի վարչական շրջանի` Արցախի պողոտայի 1, 1ա, 4, 4ա, 6, 6ա, 8, 8ա, 8/1, 8/2, 10ա, 10բ, 10գ, 10դ, 10վ, 12, 12ա, 14, 14ա, 18, 20, 20ա, 22, 22ա, 23, 23/8, 24, 26, 28 համարների, Աճեմյան
Սեյրան Օհանյանը կարևորել է զինծառայողների սոցիալական պաշտպանության ոլորտում իրականացվող գործունեությունը
Փետրվարի 3-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում կայացել է «ՀՀ օրենսդրությամբ զինհաշմանդամների համար սահմանված սոցիալ-իրավական երաշխիքների ապահովման գործընթացի կատարելագործման ուղիները» թեմայով կլոր-սեղան քննարկում, որը վարել է ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը: Քննարկմանը մասնակցել են պաշտպանության նախարարի և ԶՈՒ ԳՇ պետի տեղակալները, մի շարք վարչությունների պետեր, բարձրաստիճան այլ զինվորականներ, քաղաքացիական հատուկ ծառայողներ և ՀՀ ՊՆ հետ համագործակցող
Հիմնադիր խորհրդարանի համակարգողի տեղակալը բացատրում է, թե ինչու են ընտրել ապրիլի 24-ը
Կարծում եմ` որևէ մեկի մոտ այլևս չպետք է կասկած մնա, թե ինչու է հենց ԱՊՐԻԼԻ 24-ը ընտրվել ռեժիմը հեռացնելու համար: Եթե ռեժիմը (Երևանում ու Ստեփանակերտում) պատրաստ է օրը ցերեկով «կոլցո» օպերացիա իրականացնել խաղաղ ավտոերթի ժամանակ, որը զուտ իրազեկման նպատակ ուներ, ապա բոլորին պարզ է, թե ինչ կլինի, երբ ռեժիմը հեռացնելը սկսվի: Ու եթե օպերացիա անելուց
Բանակի օրվան նվիրված միջոցառում Թեհրանում
Հունվարի 28-ին Իրանում ՀՀ դեսպանությունը Թեհրանի Հայ ակումբի սրահում կազմակերպել էր ընդունելություն՝ Հայոց բանակի 23-րդ տարեդարձի կապակցությամբ: Ընդունելությանը ներկա էր Իրանի մեջլիսի իրանահայ պատգամավոր Ռոբերտ Բեգլարյանը, Իրանի ռազմական կառույցների բարձրաստիճան ներկայացուցիչներ, դիվանագետներ, համայնքային մարմինների և միությունների ներկայացուցիչներ: Իր ելույթում Իրանում ՀՀ դեսպան Գրիգոր Առաքելյանը ներկայացրեց Հայոց բանակի կայացման և ձեռքբերումների ուղին: Այնուհետև ելույթով հանդես եկավ
Մայրաքաղաքի բազմաբնակարան շենքերի մուտքերի վերանորոգման 2014 թ. ծրագիրը զգալիորեն գերակատարվել է
Մայրաքաղաքի բազմաբնակարան շենքերի մուտքերի վերանորոգման 2014 թվականի ծրագիրը կյանքի է կոչվել Երևանի քաղաքապետարանի, մայրաքաղաքի վարչական շրջանների և համատիրությունների համագործակցությամբ: Մայրաքաղաքի վարչական շրջաններում անցյալ տարվա մարտ ամսից սկսված և դեկտեմբերին ավարտված աշխատանքներից հետո նախատեսված 727 մուտքի փոխարեն նորոգվել է 821 մուտք: Ընդ որում, այդ խնդրին ցուցաբերվել է համալիր մոտեցում. ի տարբերություն նախորդ տարիների, վերանորոգվել են ոչ
Կիրովի անվան մանկական զբոսայգում իրականացվում են վերակառուցման աշխատանքներ
Կիրովի անվան մանկական զբոսայգում ընթացող աշխատանքների վերաբերյալ սոցիալական ցանցերում և որոշ կայքերում տեղ գտած անհիմն հրապարակումների առնչությամբ հարկ ենք համարում տեղեկացնել, որ զբոսայգում գտնվող թվով 3 շինությունների տեղում իրականացվում են վերակառուցման աշխատանքներ՝ համաձայն օրենքով սահմանված կարգով հաստատված և բնապահպանական փորձաքննություն անցած նախագծի։ Զբոսայգու տարածքի բարեկարգման ծրագիրը քննարկվել է նաև Երևանի քաղաքապետին կից քաղաքաշինական խորհրդի բնապահպանական
«Հերոսներին ծեծելը մի կողմից, զինվորին կախելը՝ մյուս կողմից, ի՞նչ եք ուզում անենք». Բիշարյան
«Մենք շատ լավ գիտենք, թե որտեղից է գալիս այս ամենը: Մեջտեղի կտորն ամենահամովն է, ուտում են, մնացածն իրենց չի հետաքրքրում: Դրա համար մենք այսօր պետք է ամեն ինչ անենք հնարավորություն տանք ՓՄՁ-ներին աշխատելու»,- այսօր ԱԺ նիստում Շրջանառության հարկի մասին օրենքի փաստաթղթավորման պարտադիր պահանջի կասեցման հարցի քննարկման ժամանակ ասաց ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը: Նա առաջարկեց
Հունվարի մեկի դրությամբ աշխատանք փնտրողների թիվը կազմում է 72 հազար 600
Գործազուրկների շրջանում երիտասարդների թիվը կազմում է 23,7 տոկոս
Ինչո՞ւ հիմա ձերբակալվեց Հակոբ Հակոբյանը (Ճոյտ)
Կապ ունի՞ այդ ձերբակալությունը Հակոբ Հակոբյանի հեղինակած ֆիլմի հետ, փոխնախարարը ասաց. «Կարողա-ները շատ են, բայց ֆինանսների նախարարությունը կարող է նյութեր ուղարկել համապատասխան մարմիններին բացառապես հարկերից չարամտորեն խուսափելու համար»:
Աղվան Վարդանյանը Ջհանգիրյանին հորդորում է գնալ Սահմանադրական դատարան
Այսօր ԱԺ-ում քվեարկության դրվեց եւ 78 կողմ, 17 դեմ եւ 20 ձեռնպահ քվեարկության արդյունքներով ընդունվեց Բյուջետային գրասենյակ ստեղծելու նպատակով օրենսդրական նախաձեռնությունների փաթեթը: Նախագծով առաջարկվում է, որ ԱԺ-ում ստեղծվի փորձագետների աշխատանքային խումբ՝ Բյուջետային գրասենյակ, որը պատգամավորներին, մշտական հանձնաժողովներին, խմբակցություններին կտրամադրի մասնագիտական աջակցություն եւ տեղեկատվություն: Հիշեցնենք, որ երեկ այդ հարցի քննարկման ժամանակ անգամ ՀՀԿ պատգամավորները ընդդիմանում էին,
Արթուր Օսիկյանի տեղեկացմամբ՝ 157 քրեակատարողական ծառայողներ ենթարկվել են տույժերի
Արդարադատության նախարարության ՔԿՀՎ պետ Արթուր Օսիկյանն այս տարվա իր անդրանիկ մամուլի ասուլիսի ժամանակ ասաց, որ մինչ ասուլիսը հրավիրվել էր խորհրդակցության , որի ժամանակ ամփոփվել են ՔԿՀ ծառայության անցյալ տարվա աշխատանքները, տրվել հանձնարարականներ այս տարվա անելիքների հետ կապված: Դատապարտյալների թիվը, ըստ նրա, 3923 էր, հունվարի 1-ի դրությամբ դատապարտված եւ կալանավորված անձանց թիվը՝ 3880. «Մենք ունենք նվազում:
Բակո Սահակյանը հանձնարարել է ԼՂՀ ոստիկանապետին` անցկացնել ծառայողական քննություն
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը փետրվարի 3-ին հրավիրել է խորհրդակցություն` հունվարի 31-ին Գորիս-Ստեփանակերտ ավտոմայրուղու Քաշաթաղի շրջանի հատվածում տեղի ունեցած միջադեպի հետ կապված հարցերի վերաբերյալ: Զեկույցներով հանդես են եկել ԼՂՀ ԿԱ ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արշավիր Ղարամյանը եւ ոստիկանության պետ Կամո Աղաջանյանը: Իր խոսքում Նախագահ Սահակյանը նշել է, որ «Հիմնադիր խորհրդարանի» անդամների կողմից դեպի Արցախ ավտոերթ
Ռուբեն Մելքոնյան. «Եվրոպական դատարանը իրավական վճիռ չի իրականացնելու»
Ռուբեն Մելքոնյանի կարծիքով՝ թուրքական իշխանությունները խիստ կարեւորում են Փերինչեքի դատավարությունը
Գալուստ Սահակյանի ակնարկը՝ Նաիրա Զոհրաբյանին. «Շատ խոշորներ շատ ազնիվ են աշխատում, մենք տեղյակ ենք»
Այսօր «Շրջանառության հարկի» մասին օրենքի պարտադիր փաստաթղթավորման պահանջի կասեցման հարցի քննարկման ժամանակ ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը հայտարարեց. «Վերջին շրջանում իշխանության կերակրատաշտին կցված առավել ակտիվ տզրուկներ և սկաուտներ խիստ անհանգստացած են, թե ինչու են մեր Սփյուռքի համայնքի տարբեր ներկայացուցիչներ հրավիրում «Բարգավաճ Հայաստանի» ներկայացուցիչներին, որպեսզի մենք այնտեղ լսենք իրենց մտահոգությունները: Հրավիրում են ՀՀ այն քաղաքացիները, ովքեր
ՓՄՁ ներկայացուցիչները վճռական են տրամադրված. «Պայքարելու ենք մինչեւ վերջ»
ՓՄՁ ներկայացուցիչները 4 պահանջ են ներկայացրել կառավարությանը
Վարդան Այվազյանը՝ ՓՄՁ-ներին. «Մեկն ասում է՝ գնա սպանի, մեկը սպանում է. երկուսն էլ մեղավոր են, չէ՞»
ԱԺ նիստում «Շրջանառության մասին» օրենքի փաստաթղթավորման պարտադիր պահանջի կասեցման մասին դրույթի քննարկման ժամանակ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանին հարցրեց՝ «Կարո՞ղ եք ասել ստվերի համամասնությունը ինչպիսին է, 20 տոկոսը ՓՄՁ-ներն են, ասենք, 80 տոկոսը խոշորը: Այդ մոտավոր գնահատականը կարո՞ղ եք տալ»: Նա նաեւ հետաքրքրվեց՝ եթե սա տարբերակ է
Բավրայի սահմանային անցակետից՝ ոստիկանություն
Ոստիկանության Աշոցքի բաժնի և ՀՀ ԱԱԾ ՍԶ «Բավրա» սահմանային անցակետի ծառայողները Բավրայի սահմանային անցակետից բաժին բերման են ենթարկել 1990 թ. ծնված Արմեն Ա.-ին, որը հունվարի 15-ից ոստիկանության Տարոնի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 118 հոդվածի /ծեծ/ մեղադրանքով: ՀՀ ոստիկանություն
Վարդան Հարությունյան. «Իշխանությունները կարող են կրակել և’ ապրիլի 24-ին, և’ ապրիլի 25-ին, և’ մարտի 1-ին»
«Ուժային կառույցները այս ամենը նախօրոք ծրագրել էին, սա հանգամանքների բերումով չէր կատարված»,- այսօր «Մեդիա կենտրոնում» անդրադառնալով Բերձորում «Հիմնադիր խորհրդարանի» ավտոերթի մասնակիցներին ծեծի ենթարկելու միջադեպին, այսպիսի կարծիք հայտնեց «Իրավունքի և ազատության կենտրոն» հ/կ նախագահ Վարդան Հարությունյանը: Նա նշեց, թե վերջին տարիներին՝ հատկապես 100 դրամների շարժման գործունեությունից ի վեր բռնություններ են կիրառվում ընդդիմադիր քաղաքական գործիչների, քաղաքականությունից հեռու,
Հայաստանում անտառային հրդեհներն ավելանալու միտում ունեն
Վերջին տարիներին Հայաստանում ավելացել է անտառային հրդեհների քանակը: Ինչպես նշված է «Անտառային հողերում, բնության հատուկ պահպանվող տարածքներում, գյուղատնտեսական նշանակության հողատեսքերում եւ բնակավայրերում բուսածածկ տարածքների հրդեհների կառավարման ազգային քաղաքականության եւ դրա իրագործման ռազմավարության» մեջ, եթե 2001-2009 թվականներին միջինում արձանագրվել է անտառային հրդեհների տարեկան յոթ դեպք, ապա 2010-2011 թվականներին այդ ցուցանիշը հասել է 50-ի: Հրդեհների արձանագրված տարեկան
Մենք էլ Արցախի և Հայաստանի միացյալ դրոշներով կհակազդենք թուրքերին. arfd.info
«Նոր Յառաջ»-ի հարցազրույցը՝ ՀՅԴ Հայ Դատի Եվրոպայի գրասենյակի (Բրյուսել) հաղորդակցության պատասխանատու Պետո Դեմիրճյան-Քյուրքճյանի հետ -Կցանկանայինք ունենալ Եվրոպայի Հայ Դատի հանձնախմբի գրասենյակի կողմից Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի կապակցությամբ կազմակերպված միջոցառումների համայնապատկերը: -Այդ ուղղությամբ մեր գրասենյակը աշխատանքներ է տանում ոչ թե անհատների, այլ Եվրոպական Միության հաստատությունների հետ` նաև օժանդակելով 100-ամյա տարելիցի միացյալ հանձնախմբերին, որոնք յուրաքանչյուր երկրում կազմավորվել
Պատմվածք. «Չուղարկված նամակ»
Անտանելի շոգը խեղդում էր քաղաքը: Տղայի քունը չէր տանում: Պառկել էր մահճակալին, աչքերը հառել առաստաղին հազիվ նշմարվող սև կետին ու լարված մտածում Նրա մասին: Մտովի բակ էր դուրս գալիս, նստում աստիճանների վրա ու նայում երկնքում առկայծող աստղերին, տխրում, որ լուսինը երկնակամարում չի երևում: Նա էլ չի երևում իր պատուհանից: Գուցե Նա հիմա խաղաղ քնած է
Նախագահական նստավայրի մոտ Առուշանյանները դադարեցրել են հացադուլը. News.am
Նախագահական նստավայրի մոտ «Մանանա Գրեյն» ընկերության փոխտնօրենի մեքենայից 56 մլն դրամի գողությանն աջակցելու համար 5.6 տարվա ազատազրկման դատապարտված, HSBC բանկի նախկին աշխատակից Աշոտ Առուշանյանին արդարացնելու պահանջով արդեն 15-րդ օրը հացադուլ անող Առուշանյաններն այսօր՝ փետրվարի 3-ին, դադարեցրել են հացադուլը եւ իրենց բողոքի ակցիան շարունակելու են նստացույցով: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Աշոտ Առուշանյանի հայրը՝ Լավրենտի Առուշանյանը:
Վարդան Այվազյանը՝ Հրանտ Բագրատյանին. «Ոգեւորվել ես, չգիտեմ ինչից ա»
ԱԺ-ում շարունակվում է «Շրջանառության հարկի» մասին օրենքի փաստաթղթավորման պարտադիր պահանջի կասեցման մասին նախագծի քննարկումը: ՀՀԿ պատգամավոր, ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանը սկսեց բացատրել, որ ՓՄՁ-ներն են, որ կիլոգրամով հագուստ են բերում, բայց վաճառում են հատով. «Հիմա այդ մասն էլ ենք կարգավորում, ասում ենք՝ թափանցիկություն իրականացնենք: Մենք հետաձգում ենք եւ ասում ենք եկեք
Ամերիկյան փորձագետ. Ռուսաստանը հետաքրքրված չէ ղարաբաղյան խնդրի կարգավորմամբ. «Ազատություն» ռադիոկայան
Սթիվեն Բլանքի խոսքով, Միացյալ Նահանգները անտարբերություն է ցուցաբերում տարածաշրջանի նկատմամբ։
Արցախի հանրային խորհուրդը կոչ է անում ջանք չխնայել «պառակտում թույլ չտալու համար»
ԼՂ «Արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով հանրային խորհուրդ» վերլուծական կենտրոնը հայտարարություն է տարածել՝ դատապարտելով «2015թ. հունվարի 31-ին ԼՂՀ Քաշաթաղի շրջանում Հայաստանի Հանրապետության քաղաքացիների նկատմամբ կիրառված բռնությունը»: «Հայաստանի քաղաքացիների մուտքն Արցախ ուժային մեթոդներով արգելումը ոչ մի արդարացում չունի։ ԼՂՀ ղեկավարության ոչ համարժեք քայլերը լուրջ վնաս են հասցրել հայ ժողովրդի երկու հատվածներին և Արցախի անվտանգությանը, նաև կասկածի տակ


















































