Օրվա լրահոսը

Վահան Շիրխանյան. «Նորատ Տեր-Գրիգորյանցը քիչ է ծառայել բանակում»

Գեներալ-լեյտենանտ Նորատ Տեր-Գրիգորյանցը վերջերս ռուսական RT հաղորդման ժամանակ պատմել է, թե ինչու է ինքը վիրավորված գնացել Հայաստանից: 1in.am-ի տեղեկացմամբ՝ գեներալը նշել է, որ Արցախյան պատերազմն ավարտվեց Բիշքեկում ստորագրված խայտառակ զինադադարի պայմանագրով, որը ամենամեծ դավաճանությունն էր: Եվ հենց այդ պայմանագրի պատճառով էլ լուրջ անհամաձայնություն է առաջացել իր եւ ՀՀ ռազմաքաղաքական ղեկավարների հետ: Այս առնչությամբ «Առավոտի» հետ

Հայտարարություն 2015 թ. հունվարի 31-ին Բերձորում տեղի ունեցած բռնությունների վերաբերյալ

ՀՔԱ Վանաձորի գրասենյակը խստորեն դատապարտում է 2015 թ. հունվարի 31-ին «Հիմնադիր խորհրդարանի» կազմակերպած տեղեկատվական ավտոերթի մասնակիցների, այդ թվում կանանց, երեխաների և լրագրողի նկատմամբ ԼՂՀ Բերձոր համայնքի մոտ ԼՂՀ իրավապահ մարմինների ներկայացուցիչների կողմից իրականացված շուրջկալ օպերացիայի միջոցով իրականացված բռնությունները: ՀՀ իշխանություններից պահանջում ենք պաշտոնապես և անհապաղ դիմել ԼՂՀ պաշտոնատար մարմիններին՝ ապօրինություններ թույլ տված իրավապահ մարմինների աշխատակիցներին

Շրջանառության հարկի մասին օրենքը կքննարկվի հաջորդ քառօրյայում

Այսօր, խորհրդարանի նիստի ժամանակ, ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը եռյակի կողմից առաջարկեց ԱԺ նախագահի մոտ խորհրդակցություն անցկացնել` կառավարության ներկայացուցիչների մասնակցությամբ, եւ կարգավորել «Շրջանառության հարկի մասին» նախագծի շուրջ առաջացած աղմուկը: ԱԺ նախագահը մերժեց եռյակի առաջարկը: Սակայն, ավելի ուշ, ինչպես արդեն տեղեկացրել ենք, անակնկալ խորհրդարան եկավ ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը: ԱԺ նախագահի մոտ խորհրդակցության ավարտից հետո «Ժառանգություն»

Շավարշ Քոչարյան. «Անկարան հերթական անհաջող փորձն է կատարում»

Հարց. Պարոն Քոչարյան, թուրքական կողմը անընդունելի է որակել Հայաստանի արձագանքը՝ Գալիպոլիի ճակատամարտի տարեդարձին նվիրված միջոցառումներին ՀՀ Նախագահին ուղղված հրավերին։ Ինչպե՞ս եք դա գնահատում։ Շավարշ Քոչարյան. Պարզվում է, թուրքական դիվանագիտության համար ընդունելի է ապրիլի 24-ին Օսմանյան կայսրությունում իրականացված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված միջոցառումներին մասնակցելու՝ Թուրքիայի Նախագահին ուղղված ՀՀ Նախագահի հրավերին չպատասխանելով՝ հենց այդ օրը տեղափոխել Գալիպոլիի

Հայաստանի Հետ Յարաբերութիւններուն Մէջ Մինչեւ Ապրիլ Փոփոխութիւն Չենք Ակնկալեր. Թուրքիոյ Փոխվարչապետ

yerakouyn.com. Թուրքիոյ փոխվարչապետ Պիւլենթ Առընչը Daily Sabah թրքական օրաթերթին տուած հարցազրոյցի մը ընթացքին խօսած է Հայաստանի հետ յարաբերութիւններ հաստատելու հեռանկարին, հայկական սփիւռքի, Ապրիլ 24-ի կարեւորութեան եւ Հայաստանէն ակնկալիքներուն մասին: Այս մասին կը հաղորդէ tert.am-ը: Առընչը պնդած է, թէ 24 Ապրիլ 2015-ը հայերուն, յատկապէս` սփիւռքի համար շատ կարեւոր է, եւ Ցեղասպանութեան “պնդումները” սփիւռքի կողմէ աւելի կ՛արծարծուին,

Մարտին Կարապետյանն ազատվել է Վ. Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի պետի պաշտոնից

Նախագահի հրամանագրով Մարտին Կարապետյանն ազատվել է Վ. Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի պետի պաշտոնից Նախագահ Սերժ Սարգսյանը հրամանագիր է ստորագրել գեներալ-լեյտենանտ Մարտին Նազարի Կարապետյանին Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի պետի պաշտոնից ազատելու մասին: ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Պարգևատրումներ՝ Երևանի քաղաքապետարանի էլեկտրոնային կառավարման համակարգի բարեփոխման համար

Երևանի քաղաքապետարանի էլեկտրոնային կառավարման համակարգն ամբողջությամբ և արմատապես վերափոխելով ժամանակակից պահանջներին համապատասխանացնելու և համաշխարհային ամենաբարձր չափանիշներով պատրաստելու գործում ունեցած ձեռքբերումների ու աշխարհի խոշորագույն 100 քաղաքների քաղաքապետարանների էլեկտրոնային համակարգի գնահատման արդյունքում 5-րդը ճանաչվելու համար Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը ոլորտի մի շարք աշխատակիցների պարգևատրել է պատվոգրերով և շնորհակալագրերով: Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության

Զ.Փոստանջյանի նամակը Բակո Սահակյանին

Պարոն Բակո Սահակյանին ԼՂՀ նախագահ Արցախ, Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն   Հարգելի պարոն Սահակյան, Արցախցին` տոգորված ազատության ոգով, իրագործելով Հայրենիքում ազատ և անվտանգ ապրելու ու ստեղծագործելու մեր նախնիների երազանքը և ժողովրդի բնական իրավունքը, դրսևորելով անսասան կամք` զարգացնելու և պաշտպանելու ինքնորոշման իրավունքի հիման վրա 1991 թվականի սեպտեմբերի 2-ին ստեղծված և 1991 թվականի դեկտեմբերի 10-ի հանրաքվեով անկախ հռչակված

Մերժվել են 52 օբյեկտների ժամը 24:00-ից հետո աշխատելու դիմումներ

Երևանի քաղաքապետարանում և մայրաքաղաքի վարչական շրջաններում գործող «Թեժ գծերի» հեռախոսահամարներով ստացվող զանգերի և դրանց տրվող պատասխանների ընթացքի հետ կապված աշխատանքային հերթական խորհրդակցությանը՝ զեկուցել է, որ նախորդ շաբաթ 166 հեռախոսազանգերով բարձրացված հարցերից լուծում է ստացել 106-ը, իսկ մյուս հարցերը կատարման ընթացքում են: Քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանձնարարել է աշխատանքները պահել ամենօրյա ուշադրության կենտրոնում և պարբերաբար հանրությանը իրազեկել

Մարտուն Գրիգորյանը չտվեց Գեւորգ Կոստանյանի անունը

ԲՀԿ-ական պատգամավոր Մարտուն Գրիգորյանը՝ Վլադիմիր Գասպարյանի հայտարարության, քաղաքական PR-ի եւ Գյումրիում զարգացումների մասին – Օրերս ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը հայտարարել էր. «Շատ ճիշտ են անում, որ Գյումրիի ցուցարարները հրավիրվում են ոստիկանություն: Չի լինում այդպես, որ կարող է ինչ-որ մարդկանց տրամադրեն նման երեւույթների եւ անպատիժ մնան կազմակերպիչները: Ովքեր կազմակերպել են այդ ջարդը` մտքներով անցել է, որ

Սեփական եկամուտների հունվար ամսվա կատարողական կազմել է 113 տոկոս

Երևանի քաղաքապետարանում հրավիրված աշխատանքային ամենշաբաթյա խորհրդակցության ժամանակ համայնքային բյուջեի սեփական եկամուտների հավաքագրման գործընթացի հետ կապված՝ եկամուտների հաշվառման և գանձման վարչության պետը զեկուցել է, որ քաղաքապետարանի և վարչական շրջանների 2015 թվականի առաջին ամսվա կատարողականի ընդհանուր ցուցանիշը կազմել է 113 տոկոս: Քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանձնարարել է շարունակել աշխատանքները նույն սկզբունքով՝ պահպանելով 100 և ավելի տոկոս ցուցանիշը: Տարվա

Վիտալի Վատուլյա. «Երաժշտությունը սրտից սիրտ է անցնում»

«Երաժշտություն հանուն խաղաղության» միջազգային բարեգործական նախագծի երաժիշտներն արդեն Հայաստանում են և փետրվարի 4-ին՝ ժամը 19:00-ին, Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը հանրությանը կներկայանան իրենց համերգային ծրագրով: «Երաժշտություն հանուն խաղաղության» միջազգային բարեգործական նախագծի համերգին մասնակցում են միջազգային մի շարք մրցույթների դափնեկիր երաժիշտներ՝ դաշնակահարուհի Մարիա Նեմցովա (Ռուսաստան), սաքսոֆոնահար Վիտալի Վատուլյա (Ռուսաստան) և ուրիշներ: Համերգին ելույթ կունենան նաև ռուս

2015թ. բյուջեով նախատեսվում է վերելակներով կահավորել ևս 10 ավտոբուս

Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ զեկուցվել է, որ ընթացքի մեջ են հենաշարժողական խնդիրներ ունեցող անձանց համար իրականացվող ծրագրերի շրջանակում հասարակական տրանսպորտի 10 ավտոբուսները վերելակներով կահավորելու աշխատանքները: Քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանձնարարել է հնարավորին սեղմ ժամկետում ավարտել ավտոբուսների կահավորման աշխատանքներն ու շահառուների մասնակցությամբ դրանք փորձարկելուց հետո հանձնել շահագործման: «Այս տարվա բյուջեով մենք նախատեսել ենք

Ջհանգիրյանը հիշեց Լենինին. «Բա որ սա մարմին չի, ի՞նչ է»

ԱԺ-ում քննարկվում է մի փաթեթ, որի հետ կապված մի շարք խնդիրներ են տեսնում ինչպես ընդդիմության, այնպես էլ մեծամասնության պատգամավորները: Խոսքը Գալուստ Սահակյանի, Գագիկ Մինասյանի, Արծվիկ Մինասյանի, Սամվել Նիկոյանի, Հրանտ Բագրատյանի, Խոսրով Հարությունյանի, Սուքիաս Ավետիսյանի եւ Մհեր Շահգելդյանի հեղինակած «Ազգային ժողովի կանոնակարգ» օրենքում, ՀՀ բյուջետային համակարգի մասին օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրինագծերի փաթեթի մասին

Երևանի ավագանու առաջիկա նիստը կհեռարձակվի համաժամանակյա ռեժիմով

Երևանի քաղաքապետարանի պաշտոնական համացանցային կայքում ավագանու նիստերի առցանց հեռարձակումն ապահովելու ուղղությամբ ձեռնարկվել են համապատասխան միջոցներ, և իրականացված աշխատանքների շնորհիվ փետրվարի 10-ին կայանալիք Երևանի ավագանու 5-րդ նստաշրջանի 1-ին նիստը համաժամանակյա ռեժիմով կհեռարձակվի: Այս մասին քաղաքապետ Տարոն Մարգարյանին զեկուցվել է աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ: Քաղաքապետը հանձնարարել է հանրությանը իրազեկել ավագանու նիստը համաժամանակյա ռեժիմով դիտելու հնարավորության մասին, ինչպես

Fitch-ը իջեցրեց Հայաստանի վարկանիշները. «Ազատություն» ռադիոկայան

Fitch վարկանիշային կազմակերպությունը իջեցրել է Հայաստանի թողարկողի դեֆոլտի երկարաժամկետ վարկանիշները արտարժույթով և ազգային արժույթով՝ «BB-» մակարդակից «B+», վարկանիշների կանխատեսումը՝ «Կայուն»: Fitch-ի հաղորդագրության համաձայն, երկրի առաջնային չապահովված պարտատոմսերի վարկանիշները արտարժույթով և ազգային արժույթով նույնպես իջեցվել են ՝ «BB-» մակարդակից «B+», վերանայվել են նաև այլ ցուցանիշներ: Հեղինակավոր կազմակերպությունը իր որոշումը պայմանավորում է առաջին հերթին նրանով, որ Հայաստանը

«Սերժիկի, Պուտին ձյաձյայի հրամանն էր, ամո’թ». քաղաքացիները բորբոքվել են

«Ցեղակրոն» կուսակցության նախագահ Շանթ Հարությունյանի եւ ընկերների գործով Վերաքննիչ դատարանի այսօրվա որոշումը դահլիճում հավաքվածների զայրույթը առաջացրեց: Նրանք սկսեցին վիրավորանքներ ուղղել դատարանի, ՀՀ նախագահի հասցեին ու հասան մինչեւ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին: «Ձեզանից այլ բան չէինք էլ ակնկալում»,- դատավճռի հրապարակումից հետո եղավ առաջին արձագանքը: Հետո մյուսները շարունակեցին. «Սերժիկի հրամանն է, ամոթ»: «Պուտինի հրամանն է, ինչո՞ւ է

Հովիկ Աբրահամյանն ԱԺ-ում է. քննարկվում է շրջանառության մասին օրենքի նախագիծը

Քիչ առաջ, բավական անսպասելի, խորհրդարան է եկել ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը: Այս պահին ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի մոտ խորհրդակցություն է ընթանում: Քննարկման թեման`Շրջանառության հարկի մասին ՀՀ օրենքն է: Քննարկմանը մասնակցում են խորհրդարանական խմբակցությունների ներկայացուցիչները: Հիշեցնենք, այդ վիճելի նախագիծն այս նստաշրջանի առաջին քառօրյայում, կրկին կրքեր բորբոքեց:Եռյակի ներկայացուցիչները, ինչպես որոշել էին ուրբաթ օրը կայացած նիստում, մտադիր են

Հովհաննես Մարգարյանը փոքրիկ Սերյոժայի մասին խոսելիս արտասվեց

Գյումրեցիներն ասում են՝ «մեծ դարդին մեծ խելք է պետք» Երեկ «Առավոտի» հետ զրույցում ՕԵԿ խմբակցության գյումրեցի պատգամավոր Հովհաննես Մարգարյանը որոշ ուշագրավ դիտարկումներ արեց Գյումրիի ողբերգական դեպքի հետ կապված: Ինչպես հայտնի է, դեպքի վայրում 2 չկրակած պարկուճ էր հայտնաբերվել, եւ հարց էր առաջանում՝ եթե փամփուշտ ունեցել է, ինչո՞ւ է ոճրագործը փոքրիկ Սերյոժային սվինահարել: Հովհաննես Մարգարյանի պատմելով՝

Իվան Կուխտա. «Մարտական գործողությունները Ուկրաինայում կդադարեն, եթե կատարվեն Մինսկի համաձայնագրի պայմանները»

«Այս կոնֆլիկտում երեք կողմ կա. առաջինը Լուգանսկի, Դոնեցկի անօրինական զինված ուժերն են, մյուսը Ուկրաինայի կոմպետենտ մարմինները` ոստիկանություն, զինված ուժեր: Իսկ երրորդ կողմը Ռուսաստանի Դաշնությունն է»,-այսօր «Մեդիա կենտրոնում» հրավիրված «Քաղաքական զարգացումները Ուկրաինայում և հայ-ուկրաինական հարաբերությունները» թեմայով ասուլիսում հայտարարեց Հայաստանում Ուկրաինայի դեսպան Իվան Կուխտան: Ըստ նրա` մարտական գործողությունները Ուկրաինայում կարող են դադարել, եթե կողմերից մեկը՝ տվյալ դեպքում

Որդու սպանության համար մեղադրանք է առաջադրվել հորը

ՀՀ քաղաքացի Գերման Ոսկանյանի սպանության դեպքի առթիվ Երևանի քննչական վարչության Շենգավիթի քննչական բաժնի վարույթում  քննվող քրեական գործով մեղադրանք է առաջադրվել Կ.Ոսկանյանին։ Նախաքննությամբ պարզվել է, որ Կ.Ոսկանյանը 2015թ. հունվարի 25-ին՝ ժամը 17:00-ի սահմաններում, իրեն պատկանող ավտոտնակում տանիքը վերանորոգելու հարցի շուրջ վիճաբանել է որդու՝ Գ.Ոսկանյանի հետ։ Վիճաբանության ժամանակ վերջինս կռացել է ստուգելու դիտահորում ջրի առկայությունը, և այդ

Արցախի «Շարժում 88» կուսակցությունը ներողություն է խնդրում եւ դատապարտում է Բերձորի բռնությունը

«Շարժում 88» կուսակցության հայտարարությունը «Շարժում 88» կուսակցությունը խստորեն դատապարտում է հունվարի 31-ին ԼՂՀ եւ ՀՀ սահմանին «100-ամյակն առանց ռեժիմի» ավտոերթի մասնակիցների նկատմամբ կատարված բռնությունները, ազատ կամարտահայտման եւ մարդու ազատ տեղաշարժվելու իրավունքի կոպիտ ոտնահարումները։ Կատարվածի եւ դրան հաջորդած զարգացումների ողջ պատասխանատվությունն ընկնում է իշխանությունների վրա։ Մենք կոչ ենք անում իշխանություններին զերծ մնալ մարդու իրավունքների ոտնահարմանն ուղղված

2019-ին սմարթֆոնների էկրանները կունենան 6,9 դյույմ անկյունագիծ. ItTrend

Apple ընկերությունը երկար ժամանակ պնդում էր, որ սմարթֆոնի էկրանի անկյունագիծը չպետք է գերազանցի 4 դյույմը։ Սակայն 2014-ին այս պնդումը հետ նահանջեց՝ ի շահ եկամտի, ու թողարկվեց iPhone 6 Plus-ը՝ 5,5 դյույմանոց էկրանով։ Իսկ Android-սմարթֆոնների շուկայում մեծ էկրանով մոդելները վաղուց մեծ հաջողություն են վայելում։ Ըստ androidinsider.ru– ի,  Juniper Research վերլուծական ընկերության անցկացրած հետազոտությունը ցույց է տվել, որ

Հունվարի 23-ից 29-ն ընկած ժամանակահատվածում մայրաքաղաքում ծնվել է 419 երեխա` 226 տղա և 193 աղջիկ

Հունվարի 23-ից 29-ն ընկած ժամանակահատվածում Երևանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործող ամբուլատոր-պոլիկլինիկական բուժհաստատություններ է այցելել 36758 քաղաքացի: Նույն օրերի ընթացքում Երևանի քաղաքապետարանի «Շտապբուժօգնություն» ծառայությունն արձանագրել է 4425 կանչ. հիվանդանոց է տեղափոխվել 886 քաղաքացի: Կանչերի թվում գերիշխել են սիրտ-անոթային, սուր շնչառական խնդիրները և տարաբնույթ վնասվածքները: Հունվարի 23-ից 29-ն ընկած ժամանակահատվածում մայրաքաղաքում ծնվել է 419 երեխա` 226 տղա և

Իրանը համաձայնել է ադրբեջանական գազն արտահանել Եվրոպա. Росбалт

Իրանը կարող է Ադրբեջանի և Թուրքմենստանի գազն արտահանել Եվրոպա, հայտնել է Իրանի ազգային գազի ընկերության արտաքին կապերի հարցերով տնօրեն Ազիզոլահ Ռամազանին, փոխանցում է «Ռոսբալտ»-ը՝ հղում անելով «Իրնա»-ին: «Մեր առաջարկն է՝ Իրանում ստանալ ադրբեջանական և թուրքմենական գազը, այնուհետև փոխանցել այն Եվրոպային՝ Թուրքիայի միջոցով, քանի որ այդ ուղին դեպի Եվրոպա գազ փոխանցելու համար ամենատնտեսող տարբերակն է», –

Բանակի օրվան նվիրված միջոցառում Աստանայում

Փետրվարի 1-ին Ղազախստանում ՀՀ դեսպանությունում տեղի ունեցավ ընդունելություն՝ Հայոց բանակի 23-րդ տարեդարձի կապակցությամբ: Ընդունելությանը ներկա էին Հայաստանի և Ղազախստանի պաշտպանության նախարարությունների միջև համագործակցության համաձայնագրով Ղազախստանի Պաշտպանության ազգային համալսարանում վերապատրաստման երկամյա դասընթացներ անցնող ՀՀ զինված ուժերի սպաները, Ղազախստանի հայկական համայնքի ներկայացուցիչներ, գործարարներ և մշակութային գործիչներ: Ողջունելով ներկաներին՝ Ղազախստանում ՀՀ դեսպան Արա Սահակյանը կարևորեց հայկական բանակի դերը

Արտակ Հարությունյան. «Տարեցտարի ճանապարհատրանսպորտային պատահարների զգալի նվազում ենք գրանցում»

Արտակ Հարությունյանի խոսքերով՝ տեխնիկական սարքերով գրանցված խախտումների համար 8.5 միլիարդ դրամ է մուծվել

Պետգնումներում առավելություն է տրվելու 15% թանկ ԵՏՄ-ի ապրանքներին

Երեկ կառավարությունը մի որոշում կայացրեց, որը կարծես թե հանրության ուշադրությունից վրիպեց. հասարակության մեծ մասը երեկ ավելի շատ տարված էր առեւտրականների բողոքի ակցիայով, որով նրանք պահանջում են կասեցնել շրջանառության հարկի մասին որոշումը: Բայց մասնագետների աչքից չի վրիպել պետգնումներին վերաբերող կառավարության երեկվա որոշումը: Կառավարությունը որոշեց ուժը կորցրած ճանաչել 2011 թվականի փետրվարի 10-ի N 168-Ն որոշումը, եւ բավականին

Արմեն Պողոսյան. «Եթե մարդ ինքը հենց գործարար է եւ օրենսդիր, էլ ի՞նչ գների վերահսկողության մասին կարող է գնալ խոսքը»

Ըստ Արմեն Պողոսյանի՝ նոմինալ թանկացումը ունի խորը պատճառներ, որոնք վերահսկելի են, սակայն կրիմինալ թանկացման դեմ դժվար է պայքարելը

Սուսաննա Գաբոյանն ու Տիգրան Լ. Պետրոսյանը «Moscow Open»-ում առաջատարների շարքում են

Ռուսաստանի մայրաքաղաքում մեկնարկած շախմատի «Moscow Open» ներկայացուցչական գերմրցաշարի երկրորդ տուրից հետո Հայաստանի կանանց նորընծա չեմպիոնուհի Սուսաննա Գաբոյանը, որը հանդես է գալիս կանանց ուժեղագույնների խմբում, 136 մասնակիցների պայքարում եւս 18 շախմատիստուհիների հետ վաստակել է 2,0 միավոր եւ ընթանում է առաջատարների խմբում: Հարյուր տոկոսանոց արդյունք ունի նաեւ տղամարդկանց «A» խմբում ընդգրկված գրոսմայստեր Տիգրան Լ. Պետրոսյանը, որը լրացուցիչ

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031