Օրվա լրահոսը

ԱՍՏՎԱԾ ԿԱ

ԳԻՐՔ ՏԱՍՆՅՈԹԵՐՈՐԴ
Գլուխ քսանհինգերորդ

Խոսքի հերոսները

Խոսքի «ուժգնությունն» ամենեւին չի նշանակում դիրքորոշման հստակություն եւ գործողությունների արդյունավետություն: Եթե դուք հայհոյում եք իշխանություններին կամ նախագահի անուն-ազգանունը փոքրատառերով եք գրում, դրանից մեխանիկորեն չի բխում, որ դուք ցանկանում եք փոփոխություններ մտցնել այս երկրի կյանքում: Դա կարող է վկայել ճիշտ հակառակի մասին՝ դուք չեք ցանկանում, որ որեւէ բան փոխվի, եւ ձեր նպատակը շատ ավելի «համեստ է»՝

ԿԱՐԾԻՔ

Ծիծաղում է նա, ով Սյունիքում է ծիծաղում:

Շահին Ռզաեւ. «Բոլոր ադրբեջանցիները չէ, որ արնախում են»

Շահին Ռզաեւի կարծիքով՝ ադրբեջանցիներն ու հայերը նման են

Սերժ Սարգսյանը խոսել է Արցախ կատարած այցի մասին

Այսօր ՀՀԿ ԳՄ նիստում նախագահ Սերժ Սարգսյանը  ներկայացրել է Արցախ կատարած այցի արդյունքները: Նիստի ավարտից հետո ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովն ասաց, որ նախագահը գոհ է եղել արդյունքներից, որովհետեւ այնտեղ տեղի ունեցած զորավարժություններն աննախադեպ էին, լուրջ քանակությամբ տեխնիկա ու զինվորներ էին ներգրաված: «Դա եւս մեկ անգամ ապացուցեց, որ Հայաստանի եւ Արցախի զինված ուժերը կարող են լավագույնս

ՀՀԿ-ն սպասում է Ծառուկյանի հայտարարությանը

ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը չի կարծում, թե ոչ իշխանական ուժերը մերժել են իշխանությունների հետ բանակցությունների գնալու առաջարկը: «Ո՞վ մերժեց ոչ իշխանականներից, ՀԱԿ-ը չմասնակցեց, բայց չեն մերժել: ԲՀԿ-ից դուք լսել եք, որ մերժել են»,-այսօր ՀՀԿ ԳՄ նիստից հետո լրագրողներին ասաց Էդուարդ Շարմազանովը: Դիտարկմանը, թե այդ մասին ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը  եւ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբիկ

Գուրգեն Եղիազարյան. «Մաքսային միության անդամակցելով հայ ազգը զերծ կմնա թուրքերի ոտնձգություններից»

Գուրգեն Եղիազարյանը համարում է, որ Հայաստանի՝ Մաքսային միությանն անդամակցությունը Արաքսի ափով մեկ թուրքի համար պարտադրված խաղաղ սահման կսահմանի

Մարգարիտ Եսայան. «Չերազեք, որ կհեռանանք մեր խրամատից»

«Օրենքների նախագծերը նրա համար են, որ ընդունվեն կամ չընդունվեն եւ եթե որեւէ օրենքի նախագիծ ինչ-որ պահի չի ընդունվում, չարժե դրանից ողբերգություն սարքել, ուրեմն, կստացվի ավելի ուշ»,-Aravot.am-ի հարցին ի պատասխան ասաց ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մարգարիտ Եսայանը: Aravot.am-ը պատգամավորից հետաքրքրվել էր`այն, որ խորհրդարանն այսօր չկարողացավ ընդունել երկու կարեւորագույն օրենքների նախագծեր, չի՞ վկայում արդյոք, որ խորհրդարանական մեծամասնության ոտքերի

Գյումրեցիները հրաժարվում են աղբատարի վարորդ աշխատել

Aravot.am-ի հետ զրույցում Գյումրու քաղաքապետարանի բնակկոմունալ բաժնի պետ Կնյազ Մանասյանն ասաց, որ քաղաքապետարանի 14 աղբատարներից երկուսը վարորդ չունեն և դժվար է այս աշխատանքի համար համապատասխան կադրերը գտնելը: Ընդ որում` նշենք, որ աշխատավարձը 170 հազար դրամ է: «Հայտարարություն ենք տալիս, մարդիկ արձագանքում են, գալիս են: Ու քանի որ մեր քաղաքում աշխատանք գտնելու խնդիր կա, դիմում են

Հոգեբուժարանի ոստիկաններին կանչել են հատուկ քննչական

Aravot.am-ի տեղեկություններով այսօր Հատուկ քննչական ծառայություն են կանչվել Նուբարաշենի հոգեբուժարանում հեթապահություն իրականացնող ոստիկաններին՝ Սամվել Այդինբյանին, Հակոբ Գեւորգյանին, Արսեն Պապոյանին, Արայիկ Մանուկյանին: Նրանք ներկայացնում են ՀՀ ոստիկանության կարեւորագույն օբյեկտների եւ հիմնարկ-ձեռնարկությունների պահպանության գունդը: Քննիչ Գ.Հովակիմյանի մոտ ոստիկանները լինում են երկրորդ անգամ: Նրանց հերթապահության օրը, գիշերվա ժամը 1-2-ի սահմաններում փորձաքննվող կալանավորը դիմել էր փախուստի: Փախուստից 2 ժամ

Աղվան Հովսեփյանի հրամանով ստեղծվել է աշխատանքային խումբ՝ Օմբուդսմենից ստացված գրություններում բարձրացված խնդիրներն ուսումնասիրելու նպատակով

ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Աղվան Հովսեփյանի հրամանով ստեղծվել է աշխատանքային խումբ՝ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանից ստացված գրություններում բարձրացված խնդիրները վեր հանելու, դրանց քննարկման արդյունքում տրված պատասխանների լիարժեքությունն ու իրավաչափությունը պարզելու նպատակով։ Աշխատանքային խմբի հանձնարարվել է ուսումնասիրել և ամփոփել 2014 թվականի տասն ամիսների ընթացքում ՀՀ մարդու իրավունքների պաշտպանից ստացված գրություններում բարձրացված հարցերի շրջանակը, դրանց քննարկման արդյունքներում

Վահրամ Միրաքյան. «Տպավորություն կա, որ ադրբեջանական լրատվամիջոցները Ադրբեջանին պատրաստում են հայկական նոր ցեղասպանության»

Վահրամ Միրաքյանի խոսքերով՝ ուղղաթիռին հարվածը ադրբեջանական լրատվամիջոցները մեծ ուրախությամբ ընդունեցին

Քաղաքապետարանի աստիճաններին կանգնելու համար վարչական պատասխանատվության են կանչել

Այսօր Վարչական դատարանը քննեց ոստիկանությունն ընդդեմ քաղաքացիական ակտիվիստ Ռուզաննա Գրիգորյանի հայցը: Քաղաքապետարանի աստիճաններից հեռանալու ոստիկանի օրինական պահանջը չկատարելու համար ոստիկանությունը Ռուզան Գրիգորյանին վարչական պատասխանատվության ենթարկելու պահանջ է ներկայացրել: «Ես որեւէ  օրենք չեմ խախտել: Որովհետեւ աստիճաններին կանգնելու համար երբեւէ խնդիր չէր առաջանում, կարողանում էինք հանգիստ կանգնել, իսկ ահա կամայական մի օր, կախված թե ինչ ակցիա ենք

Ադրբեջանի ԱԳՆ-ն արձագանքել է Մինսկի խմբի հայտարարությանը. «Ազատություն»

Ադրբեջանի արտգործնախարարության խոսնակ Խիկմետ Հաջիևը հայտարարել է, որ Մինսկի խմբի համանախագահների նոյեմբերի 19-ի հայտարարության մեջ «չեզոք տարածք» արտահայտության օգտագործումն անընդունելի է: Ինչպես հայտնում է APA լրատվական գործակալությունը, Հաջիևն ասել է, թե Հայաստանի զինված ուժերին պատկանող ռազմական ուղղաթիռը ոչնչացվել է Հայաստանի կողմից օկուպացված Ադրբեջանի Հանրապետության Աղդամի շրջանի տարածքում: Ավելի վաղ համանախագահների հայտարարությանն անդրադարձել էր Ադրբեջանի պաշտպանության

Եռյակի երթից ազատամարտիկ են ձերբակալել ու ձերբակալման լուրը թաքցրել

Հոկտեմբերի  24-ին՝ եռյակի վերջին հանրահավաքից հետո տեղի ունեցած երթից ազատամարտիկ Մարտիրոս Աճեմյանը  ձերբակալվել է՝ ոստիկանին բռունցքով հարվածելու մեղադրանքով: Նա մինչեւ օրս կալանքի տակ է գտնվում: «Եռյակի երթի ժամանակ հրմշտոց է եղել, պրովոկացիոն բնույթի գործողություններ են եղել, կարմիր վերնաշապիկով մի տղամարդ հրմշտել է, բռունցքով, քացով հարվածել երթի մասնակիցներին: Մարտիրոսն էլ ասել է՝ հանգիստ, մի հրեք իրար:

ԴԱՀԿ-ն արգելանք է դրել Տիգրան Ուրիխանյանի գույքի եւ դրամական միջոցների վրա

Այսօր,  Դատական ակտերի հարկադիր կատարման գրասենյակն, առանց դատարանի վճռի,  արգելանք է դրել ԲՀԿ խմբակցության պատգամավոր պատգամավոր Տիգրան Ուրիխանյանին պատկանող գույքի ու դրամական միջոցների վրա: Aravot.am-ի հետ զրույցում պատգամավորը պարզաբանեց, որ ԴԱՀԿ-ն նման քայլի է դիմել  ընդամենը 5000 դրամ տուգանքի համար: Պատգամավորը հիշեցրեց, որ ՀՀ Սահմանադրությունը արգելում է որևէ քաղաքացու գույքի կամ դրամական միջոցների վրա արգելանք

«Երանի բոլորը կենդանի մնային, ես մեռնեի». «Կամազ»-ի վարորդ

Հոռոմի խաչմերուկում տեղի ունեցած ողբերգության հետևանքով կալանավորված ու այժմ Արթիկ քրեակատարողական հիմնարկում գտնվող «Կամազ»-ի վարորդ Մանվել Վարդանյանի պաշտպան Լիանա Բալյանն Aravot.am-ի հետ զրույցում ասաց, որ իր պաշտպանյալը դեռ գտնվում է հոգեկան ծանր, շոկային վիճակում: Նա անընդհատ ասում է՝ «Երանի բոլոր կենդանի մնային, ես մեռնեի»: Լիանա Բալյանը թեև միջնորդություն էր ներկայացրել իր պաշտպանյալին դատապարտյալների հիվանդանոց տեղափոխելու

Նոր համակարգչային լսարան ռազմական ինստիտուտում

Նոյեմբերի 20-ին ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտում տեղի ունեցավ համակարգչային նոր լսարանի հանդիսավոր բացման արարողությունը, որին մասնակցել է նաև ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը: Ռազմական ինստիտուտում Սեյրան Օհանյանը և պաշտպանական գերատեսչության բարձրաստիճան ներկայացուցիչները նախ եղել են ռազմաուսումնական հաստատության ամբողջովին նորոգված և նորովի կահավորված փառքի սրահում, այնուհետև մասնակցել են ժամանակակից տեխնիկայով, ծրագրային ապահովումներով հագեցած

Զորավար Սեպուհի աճյունասափորն ամփոփվել է «Եռաբլուր» պանթեոնում

Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումների շրջագծում Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության ջանքերով Մայր Հայրենիք է տեղափոխվել 19-րդ դարավերջին ու 20-րդ դարասկզբին հայ ժողովրդի մղած ազգային-ազատագրական պայքարի, ապա Հայաստանի Առաջին Հանրապետության բանակի կայացման նվիրյալ, ռազմական ու պետական գործիչ, Հայաստանի խորհրդարանի անդամ Զորավար Սեպուհի` Արշակ Ներսիսյանի աճյունասափորը: Նոյեմբերի 20-ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի մասնակցությամբ Զորավար Սեպուհի

Խորհրդակցություն ՀՀ ՊՆ վարչական համալիրում

Նոյեմբերի 20-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել աշխատանքային խորհրդակցություն: ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի գլխավորությամբ  անցկացված խորհրդակցությանը մասնակցել են ՀՀ ԶՈւ ԳՇ պետ, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովը, ՀՀ պաշտպանության նախարարի և ՀՀ ԶՈւ ԳՇ պետի տեղակալները, վարչությունների պետեր, այլ բարձրաստիճան զինվորականներ և քաղաքացիական հատուկ ծառայողներ: Խորհրդակցության ընթացքում քննարկվել են զինված ուժերի համալրման գործընթացի, սպայակազմի

Տիգրան Քոչարյան. «Առաջատար լրատվական կայքերը ադրբեջանական «կտերը» չկերան»

Տիգրան Քոչարյանը համարում է՝ պատերազմի դեպքում Հայաստանում հարկավոր է «Ֆեյսբուք» սոցիալական ցանցը մի քանի օրով անջատել

Էդվարդ Նալբանդյանը հանդիպեց Կիպրոսի ներկայացուցիչների պալատի նախագահի հետ

Նոյեմբերի 20-ին նախարար Նալբանդյանը հանդիպեց Երևանում պաշտոնական այցով գտնվող Կիպրոսի ներկայացուցիչների պալատի նախագահ Յանակիս Օմիրուի հետ: Ողջունելով հյուրին` նախարար Նալբանդյանը նշեց, որ վերջին տարիներն առանձնացել են Հայաստանի և Կիպրոսի միջև շփումների ինտենսիվությամբ, և որ համատեղ ջանքերով երկկողմ հարաբերությունները որակապես նոր մակարդակի վրա են բարձրացվել, և առկա է երկուստեք պատրաստակամություն՝ դրանք առավել ամրապնդելու և խորացնելու համար:

Կարասին. ԵՏՄ մեկնարկով ՌԴ-ի և Բելառուսի Միութենական պետության ձևաչափը չի վերանա. «Ազատություն»

Ռուսաստանի արտգործնախարարի տեղակալ Գրիգոր Կարասինը հայտարարել է, որ Ռուսաստանի և Բելառուսի Միութենական պետությանը լուրջ հեռանկարներ են սպասվում: «Ինչ վերաբերում է Միութենական պետության ապագային, վստահ եմ, որ այն զգալի ներուժ ունի: Հաջորդ տարվանից Եվրասիական տնտեսական միության մեկնարկով Ռուսաստանի և Բելառուսի հարաբերությունները նոր մակարդակի կբարձրանան, ընդ որում՝ միութենական պետության ձևաչափը չի անհետանա, ընդհակառակը՝ հետևողականորեն կամրանա», – արտգործնախարարի

Պատգամավորները հանդիպել են Գերմանիայի Բունդեսթագի պատգամավոր Քլաուս-Պետեր Ֆլոսբախի գլխավորած պատվիրակության հետ

Նոյեմբերի 20-ին ՀՀ ԱԺ Հայաստան-Գերմանիա բարեկամական խմբի ղեկավար Արտակ Դավթյանը եւ ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը հանդիպել են Գերմանիայի Բունդեսթագի պատգամավոր Քլաուս-Պետեր Ֆլոսբախի գլխավորած պատվիրակության հետ: Հանդիպմանը ներկա էր ՀՀ-ում ԳԴՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Ռայներ Մորելը: Քլաուս-Պետեր Ֆլոսբախը նշել է, որ Հայաստան են այցելել ընտրելու «Միջազգային խորհրդարանական կրթաթոշակ» ծրագրի մասնակիցներին:

Յանակիս Օմիրու. Հայ եւ կիպրոսցի ժողովուրդները միմյանց հետ կապված են անքակտելի կապերով

ՀՀ ԱԺ նախագահի եւ Կիպրոսի Ներկայացուցիչների պալատի նախագահի համատեղ մամուլի ասուլիսը ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը եւ Կիպրոսի Ներկայացուցիչների պալատի նախագահ Յանակիս Օմիրուն նոյեմբերի 20-ին տեղի ունեցած համատեղ ասուլիսի ընթացքում ամփոփել են Կիպրոսի պատվիրակության այցը Հայաստան: ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը, անդրադառնալով Յանակիս Օմիրուի գլխավորած պատվիրակության այցին, նշել է, որ երեկ տեղի ունեցած հանդիպման ընթացքում

ԱԳՆ մամլո խոսնակ. Ադրբեջանը փորձում է սին արդարացումներ գտնել

ԱԳՆ մամլո խոսնակ Տիգրան Բալայանի պատասխանը «Թերթ.ամ» լրատվական կայքի հարցին Հարց. Ադրբեջանի ԱԳՆ-ն հանկարծակի սկսել է շահարկել Բաքվի կողմից քսան տարուց ավել մոռացված ադրբեջանական կործանված ուղղաթիռի պատմությունը։ Ինչպե՞ս կմեկնաբանեք դա։ Պատասխան. Ուսումնավարժական թռիչք իրականացնող Արցախի Պաշտպանության բանակի ուղղաթիռի սադրիչ խոցման հետևանքով առերեսվելով միջազգային հանրության հասցեագրված արձագանքին՝ Ադրբեջանը փորձում է սին արդարացումներ գտնել, մտացածին մեղադրանքներով՝ քողարկել

ԵՄ-ը Սերբիային չկարողացավ համոզել միանալ ՌԴ դեմ պատժամիջոցներին. Интерфакс

Եվրոմիությանն անդամակցելու թեկնածու Սերբիան չի ցանկանում միանալ Ռուսաստանի դեմ ԵՄ պատժամիջոցներին, հայտնում է «Ինտերֆաքս»-ը: «Սերբիայի դիրքորոշումն այնպիսին է, որ նա չի ցանկանում միանալ ՌԴ դեմ պատժամիջոցներին: Միևնույն ժամանակ Սերբիան բանակցություններ է վարում ԵՄ-ի հետ, որոնք, ամենայն հավանականությամբ, այնքան էլ պարզ ու հեշտ չեն լինի: Երևի Սերբիան տարբեր միջազգային հարցերի շուրջ պետք է քայլ առ քայլ

Ոստիկանությունն ուզում է բանակում չծառայած քաղծառայողներին պաշտոն ու աշխատանք տալ

Այսօր ԱԺ արտահերթ նիստում կառավարությունը օրենսդրական փաթեթ էր ներկայացրել՝ ոստիկանության հետ կապված: Այդ նախագծով առաջարկվում է, որ ոստիկանությունում քաղաքացիական հատուկ ծառայության անցնող քաղաքացիների համար հանել  պարտադիր զինվորական ծառայության անցնելու պահանջը՝ բացառությամբ որոշ դեպքերի: Արդեն հնարավոր կլինի քաղծառայության հատուկ ծառայության պաշտոններում նշանակել Զինապարտության մասին օրենքով սահմանված կարգով զինվորական ծառայությունից ազատված կամ տարեկետում ունեցող քաղաքացիներին եւս: ՀՀԿ

Դավիթ Բաբայան. Բացառվում է ձերբակալված սահմանախախտների փոխանակումը խոցված ուղղաթիռի անձնակազմի հետ. «Ազատություն»

Լեռնային Ղարաբաղի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում երեկ շարունակվեց կալանավորված երկու ադրբեջանցիների՝ Շահբազ Գուլիևի և Դիլհամ Ասկերովի դատավարությունը, որոնք մեղադրվում են Քարվաճառի (Քելբաջար) 17-ամյա բնակիչ Սմբատ Ցականյանի և զինված ուժերի սպա Սարգիս Աբրահամյանի սպանությունների, ինչպես նաև Քարվաճառի մեկ այլ բնակիչ Կարինե Դավթյանին ծանր վիրավորելու համար: Նոյեմբերի 19-ի նիստում դատարանը, որպես ապացույց, շարունակեց ուսումնասիրել ամբաստանյալ Դիլհամ

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031