Օրվա լրահոսը

Օպտիմալացում՝ կառավարությունում. կրճատում են տեսչությունները

Կառավարությունը տեսչական բարեփոխումներ է ուզում իրականացնել եւ ԱԺ-ի հաստատմանն է բերել մի օրինագիծ՝ «Տեսչական մարմինների մասին»: Էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանն ասաց, որ տարբեր երկրների փորձն են ուսումնասիրել՝ եւ զարգացած երկրների, ե՛ւ զարգացող: Նիդերլանդներում 26 պետական տեսչություն, օրինակ, միավորվել է եւ ձեւավորվել 12 տեսչություն: Նախատեսվում է, որ մինչեւ 2015-ը ՀՀ-ում բոլոր տեսչական մարմինների քանակը չի գերազանցելու

Հայաստանցի պատանի կարատիստները Ռիգայում նվաճել են թիմային 2-րդ տեղը

Օրերս Ռիգայում ավարտվել է «Դուքենդո-Ֆուլ կոնտակտ» կարատեի Եվրոպայի առաջնությունը, որտեղ Հայաստանը ներկայացրած 20 պատանի մարզիկները նվաճել են 7 ոսկե, 5 արծաթե եւ 5 բրոնզե մեդալ: Այսօր Հայաստանի «Դուքենդո կարատեի» ֆեդերացիայի նախագահ Հայկ Վարդանյանը, նրա տեղակալները, միջազգային ֆեդերացիայի փոխնախագահ Էդմոնդ Մուրադյանը եւ պատանի մարզիկներից մի քանիսը հանդիպեցին լրագրողներին: «Մեր հավաքականը 12 երկրների մրցակցությունում գրավեց թիմային 2-րդ

Ադրբեջանը փորձում է Հայաստանին ներքաշել լայնամասշտաբ պատերազմի մեջ (տեսանյութ). a1plus.am

Նոյեմբերի 12-ը օգոստոսյան դեպքերի շարունակությունն էր։ Ըստ նախկին պատգամավոր, կրոնագետ Վարդան Խաչատրյանի՝ Ադրբեջանը չկարողացավ մարսել, այդ իսկ պատճառով էլ իր հասարակության մեջ տպավորություն գործելու համար գնաց նման սադրիչ քայլի։ «Այս պարագայում մենք պետք է ամենայն զգուշավորություն դրսևորենք՝ Հայաստանին լայնամասշտաբ պատերազմական գործողությունների մեջ չներքաշելու համար»,-ասաց նա։ Ըստ նրա՝ Հայաստանի ցանկացած պատասխան պետք է լինի համեմատաբար տեղային,

«Եվրամիության համար Հայաստանը կարող է դեր խաղալ Ռուսաստանի հետ առեւտրական կապերը զարգացնելու նպատակով»

Ֆիլիպ Սուինեի խոսքով՝ Հայաստանի եւ Եվրամիության երկրների միջեւ տնտեսական կապերը կարող են ազդել քաղաքականության վրա

ԵՊՀ-ում քիմիայի ֆակուլտետի, որպես այդպիսին, պահպանումը համալսարանական բնագիտական կրթության անհրաժեշտությունն է

Երեւանի պետական համալսարանը (ԵՊՀ) Հայաստանի Հանրապետության մայր բուհն է: Նրա ուսումնագիտական գործունեությունը բնագիտության ասպարեզում առաջին հերթին պետք է ուղղված լինի բնագիտության հիմք կազմող քիմիա, ֆիզիկա, կենսաբանություն եւ մաթեմատիկա ֆակուլտետների պահպանմանն ու զարգացմանը: Ցավոք, քիմիայի ֆակուլտետի գիտխորհրդի որոշմամբ, որն այնուհետեւ հաստատվեց ԵՊՀ գիտխորհրդում (25.06.2014), քիմիայի ֆակուլտետը վերանվանվեց ԵՊՀ Դեղագիտության եւ քիմիայի ֆակուլտետ: Այդ որոշումը կայացվեց ուսումնական

Արտակ Զաքարյան. «Վաղուց արդեն ժամանակն է, որ Մինսկի խումբը հասցեական վերաբերմունք ունենա»

«Մեր կողմից արձագանքը միշտ եղել է այնպիսին, որ մենք ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին կոչ ենք արել հասցեական դիրքորոշում ունենալ և տվյալ պարագայում Ադրբեջանին ի ցույց դնել որպես կոպիտ խախտում իրականացրած կողմ: Այս դեպքն իր մեջ պարունակում է շատ կոշտ և կոպիտ դիվերսիոն գործընթաց՝ ուղղված բանակցային խաղաղ գործընթացը խաթարելուն: Այսինքն՝ ադրբեջանական գործողություններն ուղղված են նաև ԵԱՀԿ

Գնդապետ Կարեն Բաբակեխյանի կնոջ ցուցմունքը «ցնցեց» դատավոր Պողոսյանին

Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան էին ներկայացել ոստիկանության գնդապետ Կարեն Բաբակեխյանը (լուսանկարում), նրա կինը՝ Դոնարա Նազարյանը, որդին՝ Ռուբենը՝ «Ֆինանսական բուրգի գործով»: Նրանք երեքն էլ ցուցմունք տվեցին դատարանում իրենց փաստաբան Լուսինե Օհանյանի ներկայությամբ: Ցուցմունք տալուց հետո նախագահող Գագիկ Պողոսյանին հետաքրքրեց, թե արդյոք Բաբակեխյանը, նրա ընտանիքը որեւէ գույք խլե՞լ է ամբաստանյալ Արթուր Անդրեասյանից: «Եթե

Գագիկ Ծառուկյան. Այսօր պատասխանատվությունը հիմնականում մենք ենք վերցրել (Տեսանյութ)

«Մենք պատրաստ ենք ցանկացած հարցում լինել Ձեր կողքին, մասը կազմել համաժողովրդական մեծ պայքարի, որի նպատակն անցնցում իշխանափոխությունն է», – ամփոփեցին հանդիպման մասնակիցները:

Սուտ մատնություն՝ սեռական շահագործման մասին

Երեկ Գագիկ Ավետիսյանի նախագահությամբ շարունակվեց Զոյա Զարգարյանի գործով վերաքննիչ բողոքի քննությունը: Նա մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 333-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով եւ դատապարտվել ազատազրկման 2 տարի ժամկետով: Նրա պատիժը պայմանականորեն չի կիրառվել, սահմանվել է փորձաշրջան՝ 1 տարի ժամանակով, վարքի վերահսկողությունը դնելով այլընտրանքային պատիժների կատարման բաժնի բնակության վայրի ստորաբաժանման վրա: Խափանման միջոցը՝ ստորագրություն

Գյումրեցի ուսանողները` անօթևան ընտանիքներին. «Շիրակ կենտրոն»  

Ինչպես արդեն նշել ենք, «Շիրակ կենտրոնի» ամենամյա՝ «Ջերմություն վագոն-տնակներում պատսպարված ընտանիքներին» բարեգործական ձեռնարկը, աննախադեպ արձագանք է գտել: Ակցիային միացել են մի շարք անհատ բարերարներ, կազմակերպություններ և այլ կառույցներ:«Շիրակ կենտրոնը» ձեռք բերված զգալի քանակությամբ վառելափայտը կտրելու, ջարդելու, պարկերը լցնելու և կարիքի մեջ գտնվող մեր համաքաղաքացիներին բաժանելու գործում աջակցության ակնկալիքով, օրերս դիմեց գյումրեցի ուսանողներին: Արձագանքը չուշացավ՝ Հայաստանի պետական տնտեսագիտական

ԵԱՀԿ պաշտոնյան մտահոգված է 

«Ես ուզում եմ մտահոգություն հայտնել, որ դեռևս հնարավորություն չի ընձեռվել այցելել դեպքի վայրը: ԵԱՀԿ քարտուղարի ներկայացուցիչը, կարծում եմ, բոլոր հնարավոր ջանքերը կգործադրի՝ խնդրին լուծում տալու համար»,- այսօր խորհրդարանում, լրագրողների հետ զրույցում ասաց ԵԱՀԿ ներկայացուցիչ Տորստեն Շտոդիկը` պատասխանելով հարցին`Ժնևյան կոնվենցիայի համատեքստում ինչպե՞ս է գնահատում Ադրբեջանի կողմից հայկական ուղղաթիռի խոցման դեպքը: Եվրոպացի պաշտոնյան ասաց, որ մտահոգված է

Հայ երիտասարդները երկրորդ անգամ Ֆրանկոֆոնիային կներկայացնեն իրենց նորամուծությունները

Հայաստանը ֆրանկոֆոնիային մասնակցում է երկրորդ անգամ՝ առաջին անգամ 2012 թվականին

ՀՀ միգրացիոն ծառայությունը Ռուսաստանին խնդրում է, որ մեր քաղաքացիներին հետ ընդունի (Տեսանյութ) 

Արտերկրում ապօրինի գտնվող ՀՀ քաղաքացիները www.tundarc.am-ով կարող են հետ գալու մասին տեղեկություն ստանալ

Կեղծ փողերի իրացման մեղադրանքով հետախուզվողը բերման ենթարկվեց

Նոյեմբերի 20-ին, ժամը 01.25-ին, ոստիկանության Բագրատաշենի բաժանմունքի ծառայողները  Բագրատաշենի ՍԶ ՀԱԿ-ի տարածքից բերման են ենթարկել  1987 թ. ծնված  Կարեն Խ.-ին, որը 2013 թ. հուլիսի 29-ից հետախուզվում է ՌԴ Կրասնոդարի Երկրամասի, Կրասնոարմեյսկի ՆԳԳՎ-ի կողմից ՌԴ քրեական օրենսգրքի 186 հոդվածի 1-ին մասի մեղադրանքով /կեղծ փողերի իրացում/: ՀՀ ոստիկանություն  

Թռչնաֆաբրիկայի եւ «Երեւան ջրի» հարաբերությունները պարզվում են դատարանում

Դեռեւս 2006թ. հունվարի 6-ին «Երեւան ջուր» ՓԲ ընկերության եւ «Գետամեջի թռչնաֆաբրիկա» ՍՊ ընկերության միջեւ կնքվել է խմելու ջրի մատակարարման եւ ջրահեռացման ծառայությունների մատուցման թիվ 110822012 պայմանագիրը: Ըստ այդ պայմանագրի, հայցվորի կողմից պատասխանողին է տրվել թիվ 8-12-21 բաժանորդային քարտ: 2010թ. օգոստոսի անշարժ գույքի առուվաճառքի պայմանագրով «Գրիգ Էլ Մետ» ընկերությունը ձեռք է բերել «Գետամեջի թռչնաֆաբրիկային» պատկանող անշարժ

Հայը եւ ոչ հայը. Հայը սովետական բանակում

Մենք քիչ ենք‚ սակայն մեզ հայ են     ասում։ Մենք մեզ ո՛չ ոքից չենք գերադասում: Պարույր Սևակ   –      Ո՞րն է Ձեր […] և Շեքսպիրի տարբերությունը: –      Դե, նախ և առաջ, Շեքսպիրը հայ չէր: Վիլյամ Սարոյան   Երեք ազգ եմ ճանաչում՝ ղարաբաղցի, հայ և ոչ հայ: Սովետական բանակի մի ղարաբաղցի գնդապետ   Արդյո՞ք մենք մեզ ուրիշներից չենք գերադասում: Սա հայրենասեր

Վրացական մամուլը գրում է մեր միամտության մասին. armenian-community.ge 

Մեր բազմահազարամյա պատմության վերջին մի քանի դարերի ընթացքում մեկ անգամ չէ, որ հաստատել են նույն ճշմարտությունը` մեր ազգն ընկերներ չունի: Կա ընդամենը դաշնակցի մեկ տարբերակ` Մենք ինքներս: Նաև գոյություն ունի հավանական ընկեր, որի ազգային շահերը բնական կերպով համընկնում են մեր շահերին: Մինչդեռ այդ ընկերն այսօր, և գրեթե մեկ դարի ընթացքում «մոլորվել է» «ով եմ ես

Նախախորհրդարանի քարտուղարության հայտարարությունը Արցախը Հայաստանից տարանջատող ռոումինգ համակարգի վերացման անհրաժեշտության վերաբերյալ

Նախախորհրդարանը բազմիցս հայտարարել է, որ Արցախի հարցի վերջնական լուծման միակ տարբերակը միավորման հանրաքվեի միջոցով Արցախի դե յուրե վերամիացումն է Հայաստանի Հանրապետությանը: Այս առումով միանգամայն անընդունելի է Արցախը Հայաստանի Հանրապետությունից տարանջատող ռոումինգ համակարգը, որի առկայությունն ըստ էության ջուր է լցնում հակառակորդի ջրաղացին, ինչպես նաև ծառայում է մեր ժողովրդին կեղեքելու միջոցով օտար ընկերությունների հարստացման նպատակին: Ուստի Նախախորհրդարանի

Դավիթ Հարությունյանի նկատմամբ իրավախախտումները շարունակվում են

19.11.2014թ-ին ՀՀ ոստիկանության ձերբակալված անձանց պահելու վայրերում վերահսկողություն իրականացնող հասարակական Դիտորդական խումբը տեղեկացրել էր, որ Դ. Հարությունյանը անազատության մեջ գտնվելու րոպեից` 17.11.2014թ-ին ժամը 08.50-ից,  հայտարարել էր հացադուլ և ջրադուլ, ներկայացնելով իր պահանջները իր նկատմամբ կատարված իրավախախտումների վերաբերյալ: 20.11.2014թ-ին Դիտորդական խումբը կրկին փաստեց, որ Դ. Հարությունյանի նկատմամբ իրավախախտումները շարունակվում են անտեսելով` ՀՀ սահմանադրության 16–րդ, ՀՀ քրեական

Ասֆալտապատումը ջրաշինարարական աշխատանքներով մի՛ պայմանավորեք

Ի պատասխան «Առավոտ» օրաթերթի ս.թ. նոյեմբերի 13-ի «Ներքին Շենգավիթ 2-րդ փողոցի կեսն են ասֆալտապատել» հրապարակման՝ «Երեւան Ջուր» ՓԲԸ-ն հարկ է համարում ներկայացնել հետեւյալ պարզաբանումը: Իրոք, Շենգավիթ վարչական շրջանում՝ ընդհանրապես, իսկ Ներքին Շենգավիթ թաղամասում՝ մասնավորապես ջրամատակարարման բաշխիչ ցանցի արդիականացման անհրաժեշտություն կա: Այդ ուղղությամբ տարվող աշխատանքները շարունակական բնույթ են կրում եւ տարեցտարի ընդլայնվում են: Այսպես, վերջին ամիսներին

Զորակցություն սիրիահայերին և անապահով ընտանիքներին

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Սոցիալական ծառայությունը, «Աջակցության կարիքավոր և անապահով ընտանիքներին» ծրագրի շրջանակներում, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օծման և գահակալության 15-ամյակի առիթով նոյեմբերի 4-19-ը նյութական օգնություն ցուցաբերեց Հայաստանում ապաստան գտած 150 սիրիահայ ընտանիքների: Նույն ծրագրի շրջանակներում դրամական և նյութական օգնություն է հատկացվել ՀՀ տարբեր մարզերից 70 առավել անապահով բազմազավակ ընտանիքների,

Կարեն Բաբակեխյանը «ֆինանսական բուրգի» գործով ցուցմունք է տալիս

Արթուր Անդրեասյանի դեմ հարուցված քրեական գործով դատարան ներկայացած Կարեն Բաբակեխյանը հայտնեց, որ ամբաստանյալը իր տղայի հետ որոշակի հարաբերությունների մեջ է եղել, որ Բաղրամյան պողոտայում գտնվող տարածքը վերանորոգել է եւ մտադիր էր կաֆեատիպ ինչ-որ բան ստեղծել: Նրան չի հետաքրքրել, թե որդու հետ ինչ է պայմանավորվել: «Քավորի հարաբերություն կար, օտար չի եղել Արթուր մեզ,- ասաց նա: Նա

Վազգեն Խաչիկյանի գործով պաշտպանական ճառեր այսօր չեղան

Վազգեն Խաչիկյանի եւ 12 ամբաստանյալների գործով դատական նիստը նախագահող դատավոր Արշակ Վարդանյանը հայտնեց, որ ամբաստանյալ Հովհաննես Գրիգորյանի հայրը մահացել է եւ նրան տրվել է 4 օր ժամանակ՝ հուղարկավորության համար: Դատական նիստը հետաձգվեց: Մինչ հեռանալը դատավորը հարցրեց, թե արդյոք պաշտպանական ճառերի պատրաստ էին պաշտպանները: Պաշտպանները պատասխանեցին դրական: Հիշեցնենք, որ պաշտպանական ճառերով հանդես են եկել 3 փաստաբաններ:

Զարուհի Փոստանջյան. Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի կողմից մերժումը հերթական և դատապարտելի որոշումներից մեկն է

20 նոյեմբերի 2014թ., Երևան: Ցեղասպան Օսմանյան կայսրության իրավահաջորդ՝ Թուրքիայի կողմից հայերին ցեղասպանության ենթարկելու վերաբերյալ շարունակաբար ժխտողական քաղաքականությանը այսօր միացավ նաև ՀՀ Ազգային ժողովի Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովը, որը մերժեց ՀՀ Ազգային Ժողովի «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանի կողմից ներկայացրած նախագիծը՝ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի հայտարարությունը, որով Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովը դատապարտում է Օսմանյան կայսրությունում հույների,

Մեծ ձու ածող հավերին հորմո՞ն են տալիս

«Այն, որ օրերս ասացին՝ հավերը մեծ ձու են ածում, դրա պատճառով էլ ձուն թանկացել է, ծիծաղելի է», այսօր «Հայելի» ակումբում ասաց «Սպառողների ազգային ասոցիացիայի» նախագահ Մելիտա Հակոբյանը: Նրա խոսքերով՝ եթե հավերը սկսել են մեծ ձու ածել, դա նշանակում է արտադրողները հորմոնալ խառնուրդով թռչնակեր են տալիս: Ասուլիսի մեկ այլ մասնակից՝ ասոցիացիայի ներկայացուցիչ Ռուբեն Հայթյանը, նշեց. «Մեծ

«Նրա հետ շփվելն իսկապես տոն էր»

Կկայանա համերգ՝ նվիրված Աննա Մանդալյանի հիշատակին Որպես կանոն, շատ քիչ դաշնակահարներ են կարողանում դառնալ կոնցերտմայստերներ եւ բոլոր ժամանակներում լավագույններին միշտ «ձեռքից ձեռք են խլում»: Մեր մշակութային կյանքում իրենց նվագակցելու տաղանդով փայլել են կոմպոզիտոր Ռոմանոս Մելիքյանի կինը՝ Արուս Բադալյանը, օպերային թատրոնի առաջին կոնցերտմայստերներից Մարգարիտա Բեգլարովան, կոմեդիայի թատրոնի առաջին նվագակցողներից Օլգա Դանիել-Բեկը: Տարբեր տարիներին հայ անվանի երգիչները

«Հասկանում ենք, որ Կասպշիկին չեն թույլատրել այցելել ուղղաթիռի կործանման վայր». ԱՄՆ պետդեպ

ԱՄՆ պետքարտուղարությունը ըմբռնումով է մոտենում այն հարցին, որ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկին չեն թույլատրել այցելել Ադրբեջանի կողմից խոցված Ղարաբաղի ուղղաթիռի անկման վայր, այս մասին հայտնել է պետքարտուղարության ներկայացուցիչ Ջեֆ Ռաթկեն՝ պատասխանելով հարցին, թե արդյոք ԱՄՆ-ը փորձելո՞ւ է աջակցել, որպեսզի հնարավոր լինի այցելել այդ վայրը: «Մենք հասկանում ենք, որ կա, որ կարող է

Ինքնիշխանության սահմանափակումը չի նշանակում ինքնիշխանության կորուստ. «Հայոց աշխարհ»

ԵՏՄ-ին միանալու առնչությամբ քաղաքական տարաձայնություններն այս փուլում սահուն տեղափոխվել են իրավական հարթություն, թեպետ մինչեւ Սահմանադրական դատարանի նոյեմբերի 14-ի որոշումն էլ իրավական ուղղվածության հայտարարությունների պակաս չի զգացվել: Այս առնչությամբ «Հայոց Աշխարհ»-ին պարզաբանումներ տվեց ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի սահմանադրական իրավունքի ամբիոնի վարիչ, Սահմանադրական դատարանի խորհրդական, «Սահմանադրական իրավունքի կենտրոնի» խորհրդի նախագահ, իրավագիտության դոկտոր, պրոֆեսոր ԳԵՎՈՐԳ ԴԱՆԻԵԼՅԱՆԸ:    -Հայտարարվում է,

Ծափեր՝ ԱԺ-ում. ՀՀԿ-ին չհաջողվեց անցկացնել կառավարության օրինագծերը (Տեսանյութ)

Այսօր ԱԺ նիստում քվեարկություններից հետո դահլիճում ծափեր հնչեցին: «Երբեմն էլ պետք է առիթ տամ, որ ծափեր էլ լինեն»,- ասաց ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը: Իսկ ծափերի առիթը քվեարկությունների բացառիկ արդյունքն էր: Արտահերթ նիստը մեկնարկեց մի քանի օրինածերի քվեարկությամբ, եւ ՀՀԿ-ին չհաջողվեց անցկացնել այն: Օրինագծերը չընդունվեցին: Խոսքը նախ «Անձնական տվյալների պաշտպանության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու

Վահագն Խաչատրյան. Իշխանությունն ուղղակի ազատ անկման տարբերակով է շարունակում իր գործը. «Չորրորդ իշխանություն»

Անդրադառնալով հայկական ատոմակայանի համար տրամադրվելիք ռուսական վարկին՝ Հայ ազգային կոնգրեսի տնտեսական հարցերի հանձնաժողովի նախագահ Վահագն Խաչատրյանը «ՉԻ»–ի հետ զրույցում ասաց, որ պետք է քննարկել, թե ինչով է պայմանավորված, որ այս գործընթացը մեկ տարով ավելի արագ է կատարվում, քան նախատեսված էր նախկինում։ Նշենք, որ նախկինում ասվում էր, թե էլեկտրակայանի շահագործման ժամկետի երկարացման աշխատանքները պետք է կատարվեն

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031