Օրվա լրահոսը
Քննիչը կազմել է կեղծ պաշտոնական փաստաթուղթ
ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ՀՀ դատախազության Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների դատախազի զեկուցագրի հիման վրա նախապատրաստված նյութերով` ՀՀ քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածի 1-ին մասով հարուցվել է քրեական գործ: Ըստ նախապատրաստված նյութերի` ՀՀ քննչական կոմիտեի Էրեբունու քննչական բաժնում հարուցված քրեական գործով նախաքննություն իրականացնող քննիչը, հանդիսանալով պաշտոնատար անձ, անձնական այլ դրդումներով կամ խմբային շահերից ելնելով՝
Ընդլայնված խորհրդակցություն`ձմռան նախապատրաստական աշխատանքների ընթացքի վերաբերյալ
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ` Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Կամո Արեյանը ընդլայնված խորհրդակցություն է անցկացրել, որի ընթացքում քննարկվել է ձմռան նախապատրաստական աշխատանքների ծրագիրը: Խորհրդակցությանը մասնակցել են քաղաքապետարանի համապատասխան վարչությունների պետերը, մայրաքաղաքի վարչական շրջանների ղեկավարները, կենսապահովման ոլորտի կառույցների ներկայացուցիչները, մայրաքաղաքի հասարակական տրանսպորտի ոլորտի ղեկավարները, ինչպես նաև ՀՀ Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի հրամանատարը: Մայրաքաղաքի վարչական շրջանների
ԱՆԵԿԴՈՏ
Լոռեցի Ռուբենը քայլելով, դիմացը չնայելով, փոսն ընկնելով ու փոսից դուրս գալով՝ մտածում է. – Էս ի՜նչ չար պատահականություն էր: Երկրորդ անգամ նույն փոսն ընկնելով ու փոսից դուրս գալով՝ Ռուբենը մտածում է. – Էս ի՜նչ չար զուգադիպություն էր: Երրորդ անգամ նույն փոսն ընկնելով ու փոսից դուրս գալով՝ Ռուբենը մտածում է. – Չեղավ. էս արդեն խասյաթ ա
Շատ օրենքներ՝ շատ ավազակներ
Վերջերս հայտնի իրավաբաններից մեկը իմ ուշադրությունն է հրավիրել մի օրինաչափության վրա՝ Հայաստանում եւ մեզ նման երկրներում օրենսգրքերը «հաստանում են», իսկ Արեւմուտքում՝ «նիհարում»: Մենք աշխատում ենք առավել մանրամասն նկարագրել բոլոր դեպքերը՝ սողանցք չթողնելու համար, ավելացնում ենք նորանոր հոդվածներ, իսկ Արեւմուտքում ստեղծված ավանդույթներն ու մշակույթը «թեթեւացնում են» օրենքները: Այս օրինաչափությունը հայտնի է դեռեւս շատ հին ժամանակներից. մեր
«Սթրիթ վորքաութ» նշանակում է՝ բակային, փողոցային մարզումներ
Նոյեմբերի 20-ին Երեւանում կայանալու է «Զանգվածային սպորտի զարգացումը Հայաստանում» թեմայով առաջին գիտաժողովը, իսկ հաջորդ օրը կանցկացվի «Սթրիթ վորքաութի» հանրապետության առաջնությունը, որի հաղթողը դեկտեմբերի 1-ին կմեկնի Ղազախստան՝ մասնակցելու աշխարհի առաջնությանը: Այս միջոցառումների նախօրեին «Ուրբաթ» մամուլի ակումբում «Սթրիթ վորքաութ ընդ Սթրիթլիֆտին» ՀԿ համանախագահողներ Ղազար Հակոբյանն ու Արթուր Հարությունյանը հանդիպեցին լրագրողների հետ: «Բառացի թարգմանած՝ «Սթրիթ վորքաութ» նշանակում է
ԵԱՀԿ ՄԽ համանախագահները կոչ են անում դադարեցնել կրակահերթը խոցված ուղղաթիռի անկման վայրում
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հայտարարությունը ուղղաթիռի վերաբերյալ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները խորը մտահոգություն են հայտնում , որ չկա մարդասիրական մուտք վայրը, որտեղ ընկել է ադրբեջանական զինված ուժերի կողմից խոցված ուղղաթիռը։ Այն վայր ընկել է շփման գծի՝ չեզոք, խիստ ականապատված հատվածում։ Համանախագահները կոչ են անում կողմերին դադարեցնել կրակահերթը խոցված ուղղաթիռի անկման վայրի մոտակայքում։ 2010 թ հոկտեմբերին
Ինչպիսի «հավուր պատշաճի» պատասխան էր տալու Արման Սահակյանը վարչապետին
Այս ամբողջությունն է կոչվում «հավուր պատշաճի», այլ ոչ թե այն, ինչ փորձել են սինթեզել և մոգոնել իմ մեկնաբանություններից որոշ լրագրողներ:
Ինքնահրկիզված գյումրեցու կյանքը փրկել չի հաջողվել
Գյումրու Գործարանային 18 հասցեում իր երկու երեխաների, կնոջ ու զոքանչի աչքի առջև բենզինով ինքնահրկիզված 36-ամյա Արտակ Հովսեփյանի կյանքը փրկել չի հաջողվել: Նրան մարմնի 88 տոկոս այրվածքով տեղափոխել էին Գյումրու բժշկական կենտրոն, այնուհետ մայրաքաղաք՝ Այրվածքաբանության կենտրոն: Ինչպես մեզ փոխանցել էին Գյումրու բժշկական կենտրոնից, նա կյանքին անհամատեղելի այրվածքներ էր ստացել: Հիշեցնենք, որ երիտասարդ տղամարդը նախքան բենզինով իրեն վառելը, երկու
Ինչո՞ւ է այդպես թանկացել կարտոֆիլը. ֆերմերի պարզաբանումները
Գյումրու շուկաներում կտրուկ թանկացել է կարտոֆիլի գինը, 1 կիլոգրամ կարտոֆիլը այս պահին վաճառվում է առնվազն 250-300 դրամով: Aravot.am-ը կարտոֆիլի արտադրությամբ զբաղվող ֆերմեր, Ազատան համայնքի ավագանու անդամ Գևորգ Աբրահամյանից հետաքրքրվեց, թե ո՞րն է պատճառը, որին ի պատասխան նա թվարկեց՝ կարկտահարությունը, երաշտը, ցանքատարածության կրճատումը: Փաստորեն, ըստ մեր զրուցակցի, այս ամենը նպաստել է բերքատվության անկմանը ու պատճառ հանդիսացել
Զորավարժություններ Հայաստանի ռուսական ռազմաբազայում. «Ազատություն»
Հայաստանի ռուսական ռազմաբազայում՝ «Ալագյազ» և «Կամխուտ» բարձրլեռնային զորավարժարաններում սկսվել են սպայական կազմի հետ համատեղ պարապմունքները, որոնց մասնակցում են շուրջ 200 հրամանատարներ և նրանց տեղակալներ: Հարավային Ռազմական Օկրուգի մամլո ծառայության փոխանցմամբ՝ պարապմունքների առանձնահատկությունն այն է, որ դրանք ուսումնասիրում են բարձրլեռնային տեղանքում մարտական գործողությունների վարման հնարավորությունները: «Ազատություն» ռ/կ
ՌԴ քաղաքացիները ՀՀ նախկին գլխավոր դատախազ Սուրեն Օսիպովի որդու ծրագրված խաբեության զոհն են դարձել
«Վելես» հասարակական կազմակերպությանը դիմած ՌԴ քաղաքացիներ Ալեքսեյ Կորեպանովը եւ Դմիտրի Աֆոնինը Հայաստանի նախկին գլխավոր դատախազ Սուրեն Օսիպովի որդու ծրագրված խաբեության զոհն են դարձել: Այդ մասին այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ խոսել են ինչպես իրավապաշտպանները, այնպես էլ անձամբ օտարերկրացի ներդնողը: Ալեքսեյ Կորեպանովի խոսքով՝ իր վաղեմի ընկեր Վիկտոր Տեր-Հովսեփյանը, համոզել է իրեն բիզնես սկսել Հայաստանում: Վիկտոր Տեր-Հովսեփյանը
Վազգեն Կարապետյանի անուն-ազգանվան դիմաց գրված է «Հակոբ»
Դատարանը մերժեց Վարդան Պետրոսյանի պաշտպաններին:
Մոսկվայից ժամանած վարորդ՝ Գյումրու թանկարժեք փոշեկուլ մեքենայի համար
Ինչպես տեղեկացրել ենք, այս տարվա սեպտեմբերի 11-ին Գյումրիում փորձարկվեց «Մերսեդես» մակնիշի առաջին փոշեկուլ մեքենան, որը Գյումրու քաղաքապետարանը գնել էր Գերմանիայից և արժեքը մոտ 12 միլիոն դրամ է: Փոշեկուլ մեքենան երկար ժամանակ վարորդ չուներ: Ինչպես պատճառաբանում էր քաղաքապետարանի բնակկոմունալ բաժնի պետ Կնյազ Մանասյանը, մեքենայի մեջ համակարգիչներ են, կոճակները շատ են, և գլուխ պետք է հանել, թե յուրաքանչյուրն ինչ
Նախիջևանում սերն արգելել են. Haqqin.az
Նախիջևանում ոստիկանությունը սիրահարների նկատմամբ որս է սկսել: Տեղի ուսանողները պատմում են, որ իրավապահները սկսել են հետապնդել ոչ միայն այն զույգերին, որոնք ձեռքերը բռնած են քայլում, այլև նրանց, որոնք պարզապես կողք կողքի են գնում, գրում է «Հաքքին.ազ»-ը: Երիտասարդներն ասում են, որ սկզբում իրենց անպատվում են փողոցի հենց մեջտեղում, այնուհետև տանում ոստիկանության բաժին ու ամուսնության, նշանված կամ
Նախագահն ընդունել է Կիպրոսի Ներկայացուցիչների պալատի նախագահ Յանակիս Օմիրուին
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Կիպրոսի Հանրապետության Ներկայացուցիչների պալատի նախագահ Յանակիս Օմիրուին: Նախագահը ողջունել է բարեկամ Կիպրոսից ժամանած բարձրաստիճան հյուրին և նրա գլխավորած պատվիրակությանը, նշելով, որ այցը լավ հնարավորություն է հանգամանորեն քննարկելու հայ-կիպրական օրակարգի հարցերը, նախանշելու համագործակցության հետագա ծրագրերը: Հանրապետության Նախագահը և Կիպրոսի Ներկայացուցիչների պալատի նախագահը երկուստեք ընդգծել են, որ հայ և կիպրոսցի ժողովուրդները
Տարոն Մարգարյանը քաղաքացիների աչքերին թոզ է փչում. Նախախորհրդարանի անդամ
Այսօր Վարչական դատարանում ավարտվեց Նախախորհրդարանի անդամ Գեւորգ Սաֆարյանի դեմ ոստիկանության ներկայացրած հայցով դատաքննությունը: Ակտիվիստը սպասում է վճռի հրապարակմանը: Հիշեցնենք, որ ոստիկանի օրինական պահանջը չկատարելու համար ոստիկանությունը պահանջում է ակտիվիստին վարչական պատասխանատվության ենթարկել: Վարչական տույժի պահանջը վերաբերում է անցած տարեվերջին հանրապետության հրապարակում տոնածառի բացման առիթով, Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի ելույթի ժամանակ Գեւորգ Սաֆարյանի բողոքի ակցիային: Երբ
Ռամիլ Սաֆարովը հանցագործ է. ԵԽԽՎ-ում Ադրբեջանի պատվիրակության ղեկավար
Նոյեմբերի 18-ին Բրյուսելում տեղի է ունեցել ԵԽԽՎ Մշտական Կոմիտեի նիստը, որն օրակարգային մի շարք հարցերի թվում` ազդարարել է նաև Եվրոպայի խորհրդում ադրբեջանական նախագահության ավարտը և բելգիական նախագահության մեկնարկը: Նիստի մանրամասների շուրջ զրուցեցինք այս օրերին նիստի աշխատանքներին մասնակցելու նպատակով Բրյուսելում գտնվող` ԵԽԽՎ հայկական պատվիրակության ղեկավար, ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանի հետ: – Տիկին Նաղդալյան, օրակարգային ի՞նչ
Հովիկ Աբրահամյանն աշխատանքային այցով կմեկնի Թուրքմենստան
Վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորած կառավարական պատվիրակությունը նոյեմբերի 20-ին երկօրյա աշխատանքային այցով կմեկնի Թուրքմենստան՝ մայրաքաղաք Աշգաբադում մասնակցելու Անկախ պետությունների համագործակցության (ԱՊՀ) մասնակից պետությունների կառավարությունների ղեկավարների խորհրդի հերթական նիստին։ Այցի շրջանակում Հովիկ Աբրահամյանն առանձնազրույց կունենա Թուրքմենստանի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովի հետ: Նախատեսված է նաև Հայաստանի, Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի և Ղրղզստանի կառավարությունների ղեկավարների հանդիպում: ՀՀ կառավարություն
Հայաստանը 75 մլն դոլարին համարժեք բյուջետային վարկ կստանա
Համաշխարհային բանկը 75 մլն ԱՄՆ դոլարին համարժեք բյուջետային վարկ կտրամադրի Հայաստանի Հանրապետությանը: Այդ նպատակով նոյեմբերի 19-ին ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանը և ՀԲ հայաստանյան գրասենյակի տնօրեն Լաուրա Բեյլին ստորագրել են «Հայաստանի Հանրապետության ու Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի միջև «Զարգացման քաղաքականության երկրորդ վարկ» վարկային համաձայնագիրը: Վարկը տրվում է արտոնյալ պայմաններով` 25 տարի մարման ժամկետով, որից 14.5-ը`
Լեւոն Արոնյանի ընկերուհին` Արիանան, ժամանակին բռնցքամարտով է զբաղվել
«Դինամո» մարզադահլիճում այսօր մեկնարկած Վաչիկ Մկրտչյանի հուշամրցաշարի առաջին մենամարտերին շատերի համար անսպասելի մարզադահլիճ մտավ գրոսմայստեր Լեւոն Արոնյանի ընկերուհին` Արիանա Քաոլին: Բնականաբար, կազմակերպիչները գեղեցկուհուն տեղ հատկացրին ու Արիանան սկսեց ուշադրությամբ հետեւել մենամարտերին: Առիթից օգտվելով` Aravot.am-ը զրուցեց նրա հետ: – Արիանա, դժվար է պատկերացնել, որ դուք հետաքրքրվում եք բռնցքամարտով: – Ես վեց տարի բռնցքամարտով եմ պարապել: Բռնցքամարտը
Դատաբժիշկ-փորձագետը ձերբակալվել է կաշառք վերցնելու կասկածանքով
N զորամասի զինծառայողների միջև տեղի ունեցած վիճաբանության փաստով հարուցված քրեական գործի նախաքննության ընթացքում ՀՀ ԱՆ ԴԲԳԳԿ-ի դատաբժիշկ-փորձագետ Ս. Հայրապետյանը դատաբժշկական փորձաքննության իր եզրակացությունում մարմնական վնասվածքի ծանրության աստիճանը մեղմ նշելու համար, որպես կաշառք պահանջել և ստացել է 150.000 ՀՀ դրամ գումար: Քրեական գործով ձեռք բերված ապացույցների հիման վրա պաշտոնատար անձի կողմից կաշառք տվող անձի օգտին ակնհայտ
Հարկադիր կատարման ծառայությունը հայտնաբերել է նախկին աշխատակցի չարաշահումները
Հարկադիր կատարման ծառայությունում ստացված դիմումներից պարզվել է, որ մի քանի քաղաքացիներ կատարողական վարույթներով նախատեսված բռնագանձման ենթակա գումարները վճարել են նախկին հարկադիր կատարող Գ. Սարգսյանին, ով իր ծառայության ընթացքում սեփական հայեցողությամբ տնօրինել է այդ գումարները և պահանջատերերին չի փոխանցել: Ուսումնասիրելով դիմումներում ներկայացված փաստերը և հաշվի առնելով, որ նախկին հարկադիր կատարող Գ. Սարգսյանի գործողություններում կարող են պարունակվել
Լորետա Բարսեղյանը օգտվել է «լռելու սահմանադրական իր իրավունքից» (Տեսանյութ)
Նոյեմբերի 19-ին Գորիսում շարունակվեց Բուդաղյանների գործով դատական հերթական նիստը: Կրկին հարցաքննվում էր տուժող Լորետա Բարսեղյանը: Բուդաղյանների փաստաբան Հայկ Ալումյանը շարունակեց հարցեր տալ Լորետա Բարսեղյանին և նաև միջնորդություն ներկայացրեց դատարանին` նախաքննական մարմնին Լ. Բարսեղյանի կողմից տրված ցուցմունքները հրապարակելու համար: Իր այդ միջնորդության տրամաբանությունը Հայկ Ալումյանը հիմնավորելով՝ ասաց, որ նախաքննության ընթացքում հարց տալուց քննիչը սխալ մեջբերում է
Հայաստանի վարչապետն ընդունել է Կիպրոսի Ներկայացուցիչների պալատի նախագահին
Վարչապետ Հովիկ Աբրահամյանն ընդունել է Կիպրոսի Հանրապետության Ներկայացուցիչների պալատի նախագահ Յանակիս Օմիրուի գլխավորած պատվիրակությանը: Ողջունելով հյուրերին՝ վարչապետը նշել է, որ Հայաստանի և Կիպրոսի միջև պատմականորեն ձևավորվել են ջերմ, բարեկամական հարաբերություններ, և նման բարձր մակարդակի պաշտոնական այցերը նպաստում են երկկողմ կապերի ամրապնդմանն ու ընդլայնմանը: «Մեր ժողովուրդներն իրար են կապված դարավոր կապերով, ինչն ամուր հիմք է միջպետական
Պայմանագրային զինծառայողը համագյուղացու հետ հափշտակել է Հաղարծնի վանքին նվիրաբերված մետաղադրամները
Զինծառայողը հանձնվել է հրամանատարության հսկողությանը
Կաշառք պահանջելու և ստանալու կասկածանքով ձերբակալվել է դատաբժշկական գիտագործնական կենտրոնի փորձագետը
ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության առաջին կայազորային քննչական բաժնի վարույթում քննվող քրեական գործի շրջանակներում կաշառք պահանջելու եւ ստանալու կասկածանքով ձերբակալվել է փորձագետ Սարգիս Հայրապետյանը։ Մասնավորապես՝ նախաքննության ընթացքում ձեռք բերված բավարար ապացույցների համաձայն՝ ՀՀ առողջապահության նախարարության դատաբժշկական գիտագործնական կենտրոնի փորձագետ Սարգիս Հայրապետյանը` հանցագործությամբ տուժողի առողջությանը պատճառված վնասի ծանրության աստիճանը նվազեցնելու համար, դեպքին առնչվող զինծառայողներից
Վթարային ջրանջատումներ
«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ, վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. նոյեմբերի 20-ին ժամը 10.00-18.00 կդադարեցվի հետեւյալ տարածքների ջրամատակարարումը: Իսակովի պողոտա` Երկաթգծի կամրջից մինչև Սեբաստիա փողոց հատված և նրան հարակից մասնավոր տնատիրություններ ու հանրային օբյեկտներ, գյուղ Արգավանդ` Կենտրոնական և նրան հարակից փողոցներ, Շահումյան թաղ. 4-րդ փողոց՝ մասնակի (Բաբաջանյանից մինչև Շահումյան 4-րդ
Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 19-ին՝ ժամը 17: 30-ի դրությամբ, հանրապետության ողջ տարածքում առանց տեղումների եղանակ է: Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են: ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության լրատվական ծառայություն
Սուրիկ Խաչատրյանը պատմեց վերանշանակման մասին` անձամբ նախագահի հետ են քննարկել, վստահության հարց է եղել. yerkir.am
Մարզպետի պաշտոնում աղմուկով վերանշանակվելու, Գորիսի արյունոտ միջադեպի և մի քանի այլ հարցերի վերաբերյալ Սուրիկ Խաչատրյանը օրերս Կապանում զրուցեց yerkir.am-ի հետ: – Ինչո՞ւ որոշեցին Ձեզ վերանշանակել: – Նախապայմաններից ա եղել էն տարիների իմ փորձը, աշխատանքի նկատմամբ վստահությունը, կազմակերպչական ջիղը, մարզի իրավիճակին տիրապետելը, այսինքն` բոլոր փոքր և մեծ խնդիրներից տեղեկացված լինելը: Ի վերջո, 9 տարուց ավելի աշխատել եմ մարզպետ, և երկրի
Խոստանում են՝ շուտով «կուլտուրական» աղբահանություն կլինի
21-րդ դարում, երբ ամբողջ աշխարհում ամեն ինչ, այդ թվում նաեւ ծառայություններն ավտոմատացվում են, տեխնիկան օր օրի զարգանում է, Հայաստանում, կարելի է ասել, ոչինչ չի փոխվում: Զարգացած երկրներում աղբ-մարդ շփումը նվազագույնի է հասցված, իսկ մեզ մոտ աղբահանությունը նույն մակարդակի վրա է, ինչ 30-40 տարի առաջ էր: Աղբահավաք թափքը բաց «ԶԻԼ» մակնիշի մեքենայով մոտենում է աղբանոցին, ապա


















































