Օրվա լրահոսը
Ուղիղ միացում. «Դեմ առ դեմ»` Վարդան Պողոսյան եւ Անդրիաս Ղուկասյան
«Դեմ առ դեմ» հաղորդաշարի հերթական թողարկումը՝ բանավեճ քաղաքական գործիչ Անդրիաս Ղուկասյանի եւ Սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովի անդամ, սահմանադրական իրավունքի մասնագետ Վարդան Պողոսյանի հետ: Թեման՝ Որքանով է սահմանադրական Հայաստանի՝ ԵՏՄ-ին անդամակցելը: Հաղորդումը վարում է Արամ Աբրահամյանը:
Բողոքի ակցիա՝ ԵԱՀԿ գրասենյակի դիմաց. «Ա1+»
Հայկական ուղղաթիռի խոցումից մեկ շաբաթ անց միջազգային կազմակերպությունների անգործունեությունը անընդունելի է։ Օդաչուների մարմինները ադրբեջանական կողմը դեռ չի վերադարձրել ու պարզ էլ չի՝ երբ կվերադարձնի։ «Սա նմանվում է մոտ 100 տարի առաջ հայերի ցեղասպանության ժամանակ անտարբերության դրսեւորմանը»,- այսօր հայտարարեց «Երիտասարդ համալսարանականների միավորման» նախագահ` Գեւորգ Մելքոնյանը։ Երիտասարդ համալսարանականները հավաքվել էին ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի դիմաց՝ հստակ պահանջներով։ Մանրամասն՝ կարդացեք այստեղ
Ռուբեն Բալոյան. «Շամշյանի տեսանյութի հիման վրա մի շարք ծավալուն հետեւությունների հանգելը աբսուրդ է»
Վարդան Պետրոսյանի գործով Ռուբեն Բալոյանի առարկությունները
Խոստացել էր փոխհատուցել, սակայն զեղչեցին 30 տոկոսով
Զեղչը վերաբերում է սահմանամերձ բոլոր համայնքների ուսանողներին
Դեսպանի խնդրանքով, Տեր-Պետրոսյանը անդրադարձել է Հայաստանի ներքաղաքական հարցերին
Նոյեմբերի 19-ին ՀՀ Առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը հանդիպել է Հայաստանում իր դիվանագիտական առաքելությունն ավարտող՝ Լեհաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Զդիսլավ Ռաչինսկու հետ` վերջինիս նախաձեռնությամբ։ Դեսպանի խնդրանքով, Նախագահ Տեր-Պետրոսյանը անդրադարձել է Հայաստանի ներքաղաքական հարցերին, հնարավոր զարգացումներին ու քաղաքական պրոցեսների հանգուցալուծման հեռանկարներին։ Առաջին նախագահը ներկայացրել է նաեւ տարածաշրջանային համագործակցության եւ անվտանգության, ինչպես նաեւ աշխարհաքաղաքական հիմնախնդիրների վերաբերյալ իր
Խոցված ուղղաթիռի անձնակազմի ճակատագիրը մեկ շաբաթ է՝ անորոշ է
Ալիեւը հարվածեց նաեւ ԵԱՀԿ Մինսկի խմբին ու բանակցային գործընթացի շարունակականությանը Արդեն մեկ շաբաթ է, ինչ անորոշ է նոյեմբերի 12-ին ադրբեջանական զինված ուժերի կողմից խոցված ԼՂ ռազմաօդային ուժերի` Մի-24 ուղղաթիռի անձնակազմի ճակատագիրը: Ինչպես վստահեցնում են Հայաստանից եւ Ղարաբաղից` Ադրբեջանն այդ հատվածը կրակի տակ է պահում, եւ հնարավոր չէ մոտենալ այդ հատվածին: Խոցված ուղղաթիռի անձնակազմի անդամներին կրակագծից
ՀԱԱՀ-ը նախագծել է խաղողի այգու մշակության նոր մեքենա
Խաղողագործությունը Հայաստանի Հանրապետության տնտեսության ռազմավարական ճյուղերից մեկն է: Խաղողի այգիների մշակության տեխնոլոգիական գործընթացների գերակշիռ մասը` այգեթաղ, այգեբաց, միջվազային տարածության մշակում, վազերի էտ, բերքահավաք և այլն, դեռևս գտնվում են մեքենայացման բավական ցածր մակարդակի վրա կամ իսպառ բացակայում են: Այդ տեսակետից հատկապես կարևորվում է խաղողի միջվազային տարածության մշակության տեխնոլագիական գործընթացը, որը հանրապետությունում դեռևս իրականացվում է բացառապես ձեռքի
Թուրք ֆոտոլրագրող. «Կարող ես ասել՝ այո, ես ընդունում եմ Ցեղասպանությունը, բայց խոսքերից հետո ի՞նչ ես անելու»
«Դժվար է ծածկել ակնհայտը: Մեծ խնդիր ու ցավ կա, ինչը դու կարող ես կարդալ մարդկանց երեսին: Սկզբից դու պետք է ընդունես դա, հետո անես մի բան, որպեսզի բուժես մարդկանց վերքերը եւ զգացմունքները՝ առանց վնաս հասցնելու երկու երկրների ժողովրդին, որովհետեւ կլինեն որոշ ազդեցություններ եւ հակազդեցություններ Թուրքիայում: Ցեղասպանության ընդունումը հեշտ է: Կարող ես ասել՝ այո, ես ընդունում
«Յունուսներն ու Միրկադիրովը հասարակ մարդիկ են, ինչպես ես»
Ըստ Զարդուշտ Ալիզադեի` Ալիեւն այդպես է վարվում նրանց հետ, որպեսզի «ժողովուրդն իրեն պարտավորված զգա միաբանվել ազգի «փրկչի» շուրջը» Հոկտեմբերի 27-ին Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի նախաձեռնությամբ Փարիզում հանդիպեցին Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանն ու Իլհամ Ալիեւը: Ինչպես հայտնում էին այդ օրը ֆրանսիական գործակալությունները` փարիզյան հանդիպմանը Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը Իլհամ Ալիեւի հետ տետ-ա-տետ քննարկել էր
Վաչիկ Մկրտչյանի հուշամրցաշարի արդյունքներով կձեւավորվի Հայաստանի ազգային հավաքականը
Այսօր «Դինամո» մարզադահլիճում մեկնարկեց բռնցքամարտի ԽՍՀՄ առաջնության արծաթե մեդալակիր, միջազգային մրցումների բազմակի հաղթող ու մրցանակակիր, «Նիկոլ Դուման» ջոկատի անդամ, Արցախի հերոսամարտի մասնակից Վաչիկ Մկրտչյանի ավանդական` 8-րդ հուշամրցաշարը: Մրցաշարն այս տարի հավասարեցվել է Հայաստանի առաջնությանը եւ ունի ընտրական բնույթ, քանի որ մրցաշրջան 2015-ը լինելու է շատ հագեցված: Մեր բռնցքամարտիկների առջեւ եկող տարի լուրջ խնդիրներ են դրված:
ԵԽԽՎ մշտական հանձնաժողովը դատապարտել է Ադրբեջանին՝ Սաֆարովին ազատելու համար
Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի մշտական հանձնաժողովը դատապարտել է Ադրբեջանին Եվրախորհրդի դատապարտյալների փոխանցման մասին կոնվենցիան վկայակոչելով՝ Ռամիլ Սաֆարովին ազատելու համար, ասված է ԵԽԽՎ տարածած հաղորդագրության մեջ: Վեհաժողովում Մեծ Բրիտանիան ներկայացնող Քրիստոֆեր Չոփի զեկույցի հիման վրա մշտական հանձնաժողովը, որտեղ ներգրավված են ԵԽԽՎ առաջատար 60 երկրներ և գործում են նրանց անունից, բանաձև է ընդունել, որտեղ ասվում է, որ դատապարտյալների
ՀԱԿ-ում չեն մեկնաբանում Գագիկ Ծառուկյան-Արթուր Բաղդասարյան հանդիպումը
Այսօր եռյակի նիստի ավարտից հետո, լրագրողների հետ զրույցում ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանն`ի պատասխան հարցերի, ասաց, որ նորմալ է վերաբերվում նրան, որ համաժողովրդական շարժումը համալրել են Տիգրան Կարապետյանի եւ Արամ Հարությունյանի ղեկավարած կուսակցությունները: Լրագրողները, մասնավորաբար, հիշեցնում էին Արամ Հարությունյանի հնչեցրած բացասական գնահատականները ՀԱԿ-ի եւ Լեւոն Տեր-Պետրոսյանի հասցեին: Զուրաբյանը հիշեցրեց, որ Տիգրան Կարապետյանը դեռ 2011-ին էլ
Պոլիտեխնիկի նախկին պրոռեկտոր. «Ինքս ինձ դժվար եմ պաշտպանում»
Aravot.am-ը տեղեկացրել է Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի (Պոլիտեխնիկ) քոլեջի ավարտական կուրս տեղափոխվող երկու ջավախքցի ուսանողների մասին, որոնք բացակայելով Հայաստանից՝ գարնանային քննաշրջանում, բացառությամբ մեկ առարկայի, դրական գնահատականներ էին ստացել: Միայն «էլեկտրական սարքավորումների տեղակայում եւ սպասարկում» առարկայի դասախոս Արմեն Կիրակոսյանը չէր գնահատել նրանց, սակայն այնպես էր ստացվել, որ պատմությունը հենց դասախոսի դեմ էր շրջվել: Նշել
Վարդան Պետրոսյանի ավտովթարի գործով. Վերսալի ձեռագրաբանը չի հաստատում ընթերակայի ստորագրությունը
Դերասան Վարդան Պետրոսյանի պաշտպան Նիկոլայ Բաղդասարյանը դիմել էր այլ պետության փորձագետների, թե ընթերակա Գրիշա Գասպարյանը ինքն էր ստորագրել դեպքի վայրի զննության արձանագրության տակ, թե ոչ: Դատարանում, թե քննչական գործողության ժամանակ համեմատվել էին ընթերակայի ձեռագրերը, պարզվել էր, որ դրանք չեն համապատասխանում: Ըստ Վերսալի ձեռագրաբան-փորձագետի` «այն ստորագրությունը, որն առկա է արձանագրության մեջ, ամենայն հավանականությամբ, չեն կատարվել Գրիշա
Արսեն Մկրտչյանը`Գագիկ Ջհանգիրյանին. «Ես անձամբ չարչարվել եմ, չեմ քնել…»
«Օրենքի անունը պետք է լիներ ոչ թե Անձնական տվյալների պաշտպանության, այլ անձնական տվյալները երրորդ անձանց, այլ երկրներին փոխանցելու մասին,- իր ելույթը հեգնական դիտարկումով սկսեց ՀԱԿ պատգամավոր, նախկին զինդատախազ Գագիկ Ջհանգիրյանն`անդրադառնալով խորհրդարանում քննարկվող «Անձնական տվյալների պաշտպանության մասին» կառավարության ներկայացրած նախագծին: Հիշեցնենք, սույն oրենքը կարգավորում է պետական կառավարման կամ տեղական ինքնակառավարման մարմինների, պետական կամ համայնքային հիմնարկների կամ
Նոյեմբերի 20-21-ին էական տեղումներ չեն սպասվում:
Հանրապետության տարածքում՝ Նոյեմբերի 20-21-ին սպասվում է փոփոխական ամպամածություն, արևելյան շրջաններում կա թույլ տեղումների հավանականություն: Նոյեմբերի 22-24-ին շրջանների մեծ մասում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ և մառախուղ: Քամին` հարավ-արևելյան` 2-7 մ/վրկ: Օդի ջերմաստիճանը 23-24-ին գիշերը կնվազի 2-4, ցերեկը՝ 4-6 աստիճանով: Երևանում` Նոյեմբերի 20-21-ին սպասվում է փոփոխական ամպամածություն, էական տեղումներ չեն սպասվում: 22-24-ին ժամանակ առ ժամանակ սպասվում
Կառավարությունը պահեց խոստումը
Նոր քաղաքական մշակո՞ւյթ Շաբաթ օրվա նիստում կառավարությունը հավանություն էր տվել «Սահմանամերձ համայնքների սոցիալական աջակցության մասին» ՀՀ օրենքի նախագծին, որը երեկ քննարկվեց նաեւ խորհրդարանում` լիակատար համերաշխության մթնոլորտում: Նախագիծը կարգավորում է կառավարության հաստատած ցանկում ներառված 31 սահմանամերձ համայնքներին աջակցության ցուցաբերումը: Ըստ այդմ, սահմանամերձ համայնքի բնակչության ռեգիստրում հաշվառված եւ սահմանամերձ համայնքում մշտական բնակություն ունեցող անձանց սպառած բնական գազի,
Հայաստանը խստորեն դատապարտում է Թուրքիայի կողմից Կիպրոսի Հանրապետության Բացարձակ տնտեսական գոտում ծավալված գործունեությունը
Նոյեմբերի 19-ին ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանն ընդունել է Կիպրոսի Հանրապետության Ներկայացուցիչների պալատի նախագահ Յանակիս Օմիրուի գլխավորած պատվիրակությանը: Ողջունելով հյուրերին՝ ՀՀ ԱԺ նախագահը նշել է, որ Կիպրոսի՝ Հայաստանի նկատմամբ դարեր շարունակ ցուցաբերած բարեկամական վերաբերմունքը մեծապես պայմանավորված է երկու ժողովուրդների հինավուրց պատմության ընդհանություններով եւ ճակատագրով: ԱԺ նախագահի խոսքով՝ հարուստ պատմական ժառանգությունը, հոգեւոր արժեքները եւ երկու ժողովուրդների միջեւ
Բավակա՛ն է կրթության սուղ միջոցներից ոլորտին անտեղյակ մարդկանց պետական աշխատավարձ տաք
Քաղաքական իշխանությունն անցնում է 12-ամյա պարտադիր կրթության: Սա ենթադրում է, որ մոտավորապես 4000 այն երիտասարդների համար, ովքեր հիմնական կրթությունից հետո այն չեն շարունակում, պետությունը երաշխավորելու է կրթությունն անվճար շարունակելու նրանց իրավունքը, այսինքն պարտավորվում է ապահովել նաև արհեստագործական ուսումնարանների, քոլեջների արդյունավետ գործունեությունը: Գաղտնիք չէ, որ հատկապես արհեստագործական ուսումնարանների նկատմամբ պահանջարկն ընկել է, որովհետև բացի յուրաքանչյուր մարզում
Եվրասիական տնտեսական միության պայմանագրին միանալու վերաբերյալ թեմայով խորհրդարանական լսումներ
Նոյեմբերի 19-ին Արտակ Զաքարյանի նախագահությամբ տեղի է ունեցել ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի հերթական նիստը: Մինչ օրակարգային նախագծերի քննարկմանն անցնելը՝ հանձնաժողովը որոշում է կայացրել նոյեմբերի 24-ին՝ ժամը 12:00-ին, ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի հետ համատեղ ԱԺ նիստերի դահլիճում անցկացնել ,Հայաստանի Հանրապետության Եվրասիական տնտեսական միության մասին 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրին միանալու վերաբերյալե թեմայով խորհրդարանական
Բյուջետային ԴԵԺԱՎՅՈՒ
Մինչեւ 90-ականների սկիզբը մեզ մոտ նոյեմբեր ամիսը առանձնանում էր երկու նշանակալի իրադարձությամբ՝ Հոկտեմբերյան մեծ հեղափոխության եւ Հայաստանում խորհրդային կարգերի հաստատման ֆարս-տոնախմբություններով: Հիմա այդ իրադարձությունները պաշտոնապես չեն նշվում, բայց դե, ինչպես դեռ հայտնի հռոմեական ասույթն է հուշում, ժողովրդին առանց շոու-հանդեսների չի կարելի թողնել: Ուստի հանրությանն առաջարկվում է կատակերգության, ֆարսի ու պղպջակային օպերայի մի այնպիսի խառնուրդ, ինչպիսին
Ճանապարհային ոստիկանությունը հայցում է քաղաքացիների ներողամտությունը
Տրանսպորտային միջոցների գրանցման և վարորդական վկայականների հատկացման Ճանապարհային ոստիկանության էլեկտրոնային ռեգիստրը 19.11.2014թ. ժամը 13.00-ից տեխնիկական անսարքությունների պատճառով չի գործում, ինչի հետևանքով Ճանապարհային ոստիկանության հաշվառման-քննական ստորաբաժանումները չեն կարողանում սպասարկել քաղաքացիներին: Ճանապարհային ոստիկանությունը պատճառված անհարմարությունների համար հայցում է քաղաքացիների ներողամտությունը և հավաստիացնում, որ արվում է հնարավոր ամեն ինչ տեխնիկական խնդիրներն արագ լուծելու և 20.11.2014 թ. ժամը 09.00-ից
Զորավարի աճյունասափորը կամփոփվի Եռաբլուրում. «Ա1+» (տեսանյութ)
20-րդ դարասկզբի ազգային ազատագրական պայքարի ու Հայաստանի Առաջին Հանրապետության բանակի կայացման նվիրյալ Զորավար Սեպուհի` Արշակ Ներսիսյանի աճյունասափորը վաղը կամփոփվի Եռաբլուրում։ Մանրամասն՝ կարդացեք այստեղ
Բաքուն Մինսկի խմբից պահանջում է փոխել գործելաոճը. «Ազատություն» ռադիոկայան
Պաշտոնական Բաքուն հայտարարում է՝ եթե ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի գործելաոճը չփոխվի, ապա իրենք կփորձեն հարցը լուծել սեփական ուժերով: Անդրադառնալով ղարաբաղյան հակամարտության շուրջ տեղի ունեցող վերջին զարգացումներին՝ խոցված ուղղաթիռի վերաբերյալ Արևմուտքից հնչող դատապարտող հայտարարություններին, նման հայտարարությամբ է հանդես եկել Ադրբեջանի նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Նովրուզ Մամեդովը: Նրա պնդմամբ՝ Ղարաբաղում անցկացված զորավարժությունը սադրանք էր Ադրբեջանի նկատմամբ: «Մենք Արևմուտքից
Բուհերն ու գործատուները պետք է իրար հետ համագործակցեն՝ երիտասարդների արտագաղթը կանխելու համար
70 հազար 800 գործազուրկներից 47 հազար 200 երիտասարդ աշխատանք է փնտրում Հայաստանում
Ինքնասպանության փորձ
Նոյեմբերի 19-ին, ժամը 14.07-ին ահազանգ է ստացվել, որ անձը չպարզված քաղաքացին ցանկանում է ինքնասպան լինել՝ նետվելով Դավիթաշենի կամրջից. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ և ՃԿԿ ԱԻ օպերատիվ խումբը: Հրշեջ-փրկարարները կանխել են քաղաքացու ինքնասպանության փորձը, վերջինս տեղափոխվել է ոստիկանության բաժանմունք: ՀՀ ոստիկանություն
«Հայրենադարձությունը խթանող օրենքը քնած է». «Ա1+»
«Վերադարձ Հայաստան» հիմնադրամի գործադիր տնօրեն Վարդան Մարաշլյանը ասում է, որ իրենց հիմնական թիրախը այն մարդիկ են, ովքեր հաջողության են հասել արտերկրում, և հիմա որոշում են կայացրել տեղափոխվել Հայաստան։ «Պետք է ճիշտ ներկայացնել հայրենադարձության գաղափարը սփյուռքում, և շատ կարևոր է, որպեսզի նրանք ռեալ պատկերացումներ ունենան Հայաստանի մասին»,-ասաց նա։ Կազմակերպության տնօրենը հատկապես կարևորում է հայաստանակենտրոն ինքնագիտակցության գաղափարի
Էդուարդ Շարմազանով. տարածաշրջանում անվտանգության սպառնալիքը Թուրքիան եւ Ադրբեջանն են
Նոյեմբերի 19¬ին ՀՀ ԱԺ փոխնախագահ, ՀՀ Ազգային ժողովի եւ Կիպրոսի Հանրապետության Ներկայացուցիչների պալատի միջեւ համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի համանախագահ Էդուարդ Շարմազանովը հանդիպել է պաշտոնական այցով Հայաստան ժամանած Կիպրոսի Հանրապետության Ներկայացուցիչների պալատի նախագահ Յանակիս Օմիրուի եւ նրա գլխավորած պատվիրակության հետ: Հանդիպմանը մասնակցել են նաեւ վերոնշյալ հանձնաժողովի անդամներ Մարգարիտ Եսայանը, Ռուզաննա Մուրադյանը, Կորյուն Նահապետյանը եւ Հունաստանում, համատեղության կարգով
Նիկոլայ Բաղդասարյանն առաջարկում էր ժամանակ շահելու համար շարունակել
Վարդան Պետրոսյանի գործով՝ ընդմիջում կես ժամով
Արքայազն Չարլզը հայկական եկեղեցի կայցելի՝ սիրիացիների տառապանքների մասին լսելու. Western Daily Press
Ուելսի արքայազն Չարլզը նոյեմբերի 19-ին կայցելի հայկական եկեղեցի՝ իմանալու, թե ինչպես են Սիրիայում մարդիկ հալածվում իրենց հավատքի համար, հայտնում է «Ուեսթերն դեյլի փրես»-ը: Մեծ Բրիտանիայի թագաժառանգը Լոնդոնի Սուրբ Եղիշե եկեղեցում կհանդիպի կրոնական համայնքի անդամների հետ: Հանդիպման ժամանակ Իրաքի եպիսկոպոսը կխոսի սիրիահայերի խնդիրների մասին: Այս ամսվա սկզբին Չարլզը հոգևոր առաջնորդներին կոչ էր արել ապահովել, որ մարդիկ


















































