Օրվա լրահոսը
Կարեն Պետրոսյանի հայրը ճանաչել է որդու դիակը
Չինարիի գյուղապետը չգիտի, թե երբ կլինի թաղումը Բերդի տարածաշրջանի սահմանամերձ Չինարի համայնքի ղեկավար Սամվել Սաղոյանը հայտնեց, որ Կարեն Պետրոսյանի հայրը ճանաչել է որդու դիակը: Գյուղապետն ասաց, որ չգիտի,թե երբ կլինի Կ. Պետրոսյանի թաղումը, քանի որ դիակը պետք է դեռ դատաբժշկական փորձաքննության ենթարկվի: 31-ամյա Կ. Պետրոսյանը օգոստոսի 7-ին գերեւարվել էր Ադրբեջանի Աղբուլաղ գյուղում, մեկ օր անց
Ստյոպա Սաֆարյանը՝ ԵՏՄ-ի մասին.«Կրեմլում քասթինգ է լինելու եւ ընտրելու են, թե ով կլինի Հայաստանի գուբերնատորը»
Ստյոպա Սաֆարյանը վստահ է՝ Ռուսաստանի խաղը Ադրբեջանի հետ շարունակվելու է «Երեկ փաստացի Հայաստանի անկախությունը եւ ինքնիշխանությունը պատանդ թողնվեց մի կասկածելի կառույցում, որտեղ Հայաստանի օգուտները շատ մշուշոտ են, իսկ վտանգները՝ չափազանց տեսանելի»,-այսօր «Հենարան» ակումբում այս տեսակետը հայտնեց Միջազգային անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի հիմնադիր ղեկավար Ստյոպա Սաֆարյանը՝ անդրադառնալով երեկ Հայաստանի ԵՏՄ անդամակցության պայմանագրի ստորագրմանը։ «Այդ ավտորիտար ղեկավարների
Դատական դեպարտամենտի գործով
Բոլոր մեղադրյալները, որոնք դիրքորոշում հայտնեցին մեղադրանքի շուրջ, զարմացան, որ իրենք էլ հանցավոր համաձայնությամբ կայուն խումբ են ստեղծել: «Միսակ Մարտիրոսյանի գործով նախաքննության ամենասկզբից էլ մենք հայտարարել ենք, որ նրան առաջադրված բոլոր մեղադրանքները շինծու են, իսկ դրանց հիմքում դրված՝ մի քանի անձանց «ցուցմունքները» իրականության հետ որեւէ ընդհանուր բան չունեն, դրանք հորինված են եւ ձեռք են բերվել ապօրինի
«Հայ ժողովրդին սպասում է հուսահատության նոր ալիք, անհաջողությունների նոր փուլեր». Եվրասիական միության վատ օրինակները
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը վերջապես ստորագրեց Եվրասիական տնտեսական միությանն անդամակցելու պայմանագիրն ՝այսպիսով կոտրելով շուրջ մեկ տարի տևող անորոշությունը, սակայն առավել մոտեցնելով կանխատեսվող վտանգներն ինչպես տնտեսական ու քաղաքական դաշտում, այնպես էլ մարդու իրավունքների ու խոսքի ազատության ոլորտներում: Թեև փորձագետները բազմիցս նշել են, որ տնտեսական համարվող, սակայն ավելի շատ քաղաքական նկրտումներ ունեցող այս կառույցը Հայաստանի համար շահավետ
«Քաղաքապետարանի նվիրած բնակարանը շատ փոքր է, եւ ես այն վաճառքի եմ հանելու»
Արման Խաչատրյանը երեք անչափահաս երեխայի հայր է, ով ունենալով երկուսենյականոց բնակարան Շինարարների փողոցի 15 վթարային շենքում, այժմ ապրում է վարձակալած բնակարանում: «Առավոտն» անդրադարձել էր Արմանի՝ բնակարանից վտարելու հարցին եւ նշել, որ Երեւանի քաղաքապետարանը բնակարանից վտարելու հայցով պահանջ էր ներկայացրել Աջափնյակ եւ Դավիթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան: Դատարանը բավարարեց քաղաքապետարանի հայցապահանջը եւ Արմանին, ընտանիքի մյուս
Կինոյի ու թատրոնի Մալյանները
Անվանի կինոռեժիսոր Հենրիկ Մալյանի ֆիլմերը, այդ թվում՝ «Նվագախմբի տղաները», «Մենք ենք մեր սարերը», «Եռանկյունին», «Հայրիկ», «Նահապետ», «Կտոր մը երկինք», վաղուց իրենց տեղն են գտել հայ կինոյի գանձարանում ու սիրվել մի քանի սերունդների կողմից: Վարպետը կինոյից առավել արժեւորել է թատրոնը, ժամանակին ստեղծել թատերախումբ, որը դուրս էր կաղապարներից, ազատ էր ու նորարարական: Այստեղ էլ հանդիսատեսը սիրեց ու
«Արցախի սահմանին Մաքսակետի տեղադրումը նշանակում է Ղարաբաղի հանձնում Ադրբեջանին»
Տնտեսագետ Աշոտ Եղիազարյանն այսօր «Հենարան» ակումբում անդրադառնալով երեկ Հայաստանի՝ Եվրասիական Տնտեսական Միության անդամակցության պայմանագրի ստորագրմանը, հայտնեց, որ այն, ինչ տեղի ունեցավ երեկ՝ ֆորմալ առումով մայիսի 29-ի շարունակությունն էր, եւ անդամ երկրները ուղղակի իրենց դեմքը փրկելու համար պետք է ստորագրեին այդ փաստաթուղթը։ Ըստ տնտեսագետի՝ Հայաստանը, Մաքսային Միության եւ ԵՏՄ-ի կողմ արտահայտվելով, փաստացի խորացրեց այն մեկուսացումը, որի
«Սլավիկ Չիլոյանին ձերբակալել էին ոչ թե բանաստեղծության համար, այլ դեբոշի»
Վաղամեռիկ բանաստեղծի ընկեր Դավիթ Հովհաննեսի հիշողությունները «Առավոտի» հոկտեմբերի 7-ի համարում տպագրված «Գնում էինք գլխիկոր…» հրապարակման առիթով արձագանքել է վաղամեռիկ բանաստեղծ Սլավիկ Չիլոյանի (լուսանկարում) ընկեր, բանաստեղծ Դավիթ Հովհաննեսը: Նա իր նկատառումներն է հայտնել հոդվածի որոշ կետերի հետ կապված. «Օրինակ, հրապարակման վերջում ասվում է հետեւյալը. «Իսկ բանաստեղծի արխիվը, ամենը, ինչ տվել էր ինձ ի պահ, կարճ ժամանակ
Քաղաքագետը հանրահավաքի ուղերձի մասին. «Մեր երկիրն ավելի հաճույքով պատանդ կհանձնենք, քան իշխանությունները»
Ըստ Ռուբեն Մեհրաբյանի, Քառյակը/Եռյակը ո՛չընդդիմություն է «Քաղաքական եւ միջազգային հետազոտությունների հայկական կենտրոնի» փորձագետ Ռուբեն Մեհրաբյանին Aravot.am-ը հարցրեց՝ ի՞նչ տպավորություն է ստացել հոկտեմբերի 10-ի Եռյակի հանրահավաքից: «Ցավալի տպավորություն ստացա: Այն փորձը, որ հանրահավաքը ներկայացվեց իբրեւ միջազգային կոնտեքստից միանգամայն կտրված միջոցառում, որը ինչպես հռչակվեց, ուղղված էր անարդարության դեմ, կարծում եմ՝ թատրոն էր՝ միամիտների համար: Այն, ինչ երեկ
Երբ պարի լեզվով խոսում է հավասարությունը
Օրերս Երեւանում անցկացվող «Հայֆեստ» փառատոնի շրջանակներում Բրիտանական խորհրդի հովանավորությամբ տեղի ունեցավ «Ne me quitte pas» պարային ներկայացման առաջնախաղը, որին անմիջապես հետեւեց եւս 2 ներկայացում: Վերջինս բեմադրել էր ՀՀ վաստակավոր արտիստ, Փոքր թատրոնի գեղարվեստական ղեկավար Վահան Բադալյանը: Թե՛ նախաձեռնության գաղափարը եւ թե՛ վերջնական արդյունքն արժանի են բարձր գնահատականի: Հայտնի երգի տարբեր մեկնաբանությունների ներքո բեմադրված պարային ներկայացումն
Սպանություն՝ Երևանում. հարուցվել է քրեական գործ
Հոկտեմբերի 11-ի՝ առավոտյան՝ ժամը 08։20-ի սահմաններում, ահազանգ է ստացվել, որ Քանաքեռում՝ գնացքի գծերի մոտ, կա տղամարդու դիակ։ Ահազանգի հիման վրա անմիջապես դեպքի վայր է մեկնել օպերատիվ- քննչական խումբը: Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի Ծարավ Աղբյուր փողոցի վրա գտնվող ռուսական զորամասի հարևանությամբ՝ գնացքի գծերի մոտ, հայտնաբերվել է 25-30 տարեկան տղամարդու դի՝ գլխի շրջանում հրազենային վնասվածքով։ Դեպքի առթիվ ՀՀ
Ռուբեն Հակոբյան. «Եռյակը չի համալրվել` ի դեմս ՀԺԿ-ի»
Պատասխանելով Aravot.am-ի հարցին, իսկապե՞ս Եռյակը համալրվել, դարձել է Քառյակ՝ ի դեմս ՀԺԿ-ի, ինչի մասին հայտարարել էր նաեւ ՀԱԿ առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանը, ասելով, թե ՀԺԿ-ն Եռյակի հետ միասին գործում է նույն ձեւաչափում, ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը պատասխանեց. «Մենք կողմ ենք, որ ավելի ընդլայնվի շարժումը, շարժմանը միանան ավելի շատ կուսակցություններ, ինչ վերաբերում է ձեւաչափին, Եռյակում
Նախագահ Սերժ Սարգսյանը հանդիպում է ունեցել Սերբիայի նախագահի հետ
Նախագահ Սերժ Սարգսյանի հրավերով երեկ երեկոյան պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն է ժամանել Սերբիայի Հանրապետության Նախագահ Տոմիսլավ Նիկոլիչը: ՀՀ Նախագահի նստավայրում այսօր տեղի է ունեցել Սերբիայի Նախագահի դիմավորման պաշտոնական արարողությունը, որին հաջորդել է երկու երկրների նախագահների երկկողմ ձևաչափով հանդիպումը: Ողջունելով բարձրաստիճան հյուրին՝ Նախագահ Սերժ Սարգսյանն ընդգծել է, որ հայ-սերբական բարեկամությունը խորը արմատներ ու պատմություն ունի, և
Հովիկ Աբրահամյանը հանդիպում է ունեցել Համաշխարհային բանկի հոլանդական խմբի տնօրենի հետ
Հոկտեմբերի տասին վարչապետ Հովիկ Աբրահամյանը հանդիպել է Ամերիկայի հայկական համագումարի ներկայացուցիչների հետ: Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են հայ-ամերիկյան հարաբերությունների ամրապնդմանը, տնտեսական կապերի զարգացմանը, տարածաշրջանային խնդիրներին առնչվող հարցրեր: Վարչապետը շնորհակալություն է հայտնել Ամերիկայի հայկական համագումարի ներկայացուցիչներին հայանպաստ գործունեության համար և կարևորել նրանց դերը հայ-ամերիկյան հարաբերությունների խորացման գործում: Նույն օրը Հովիկ Աբրահամյանը հանդիպում է ունեցել Համաշխարհային բանկի
Ի՞նչ է ծրագրում այս «հրաշալի» զույգը. «Հրապարակ»
Ընդամենը մի քանի տարի առաջ ամենաֆանտաստիկ երազում անգամ չէինք կարող պատկերացնել, որ Լեւոն Տեր-Պետրոսյանն ու Գագիկ Ծառուկյանը դեմ դիմաց կնստեն կամ կողք կողքի կկանգնեն ու միասին հանրահավաք կանեն Ազատության հրապարակում: Բայց կյանքը լի է անակնկալներով, եւ սա անակնկալներից վատագույնը չէ: Եթե ազգի, պետության շահը սա է պահանջում՝ թող լինի, դեմ չենք: Բայց ի՞նչ է տալու
Արմեն Ռուստամյան. «Մարդափոխությանը մենք դեմ ենք» (Տեսանյութ). A1plus.am
Ազգային Ժողովի փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը դեռ նախագահ ունի, նա զարմացած է նախագահ դառնալու Գագիկ Ծառուկյանի հավակնությունից. «Որոշ մեր քաղաքական ուժեր ֆալշստարտ իրավիճակում են»։ Արմեն Ռուստամյանը գիտեր, որ Գագիկ Ծառուկյանն ուզում է նախագահ դառնալ։ Այդ պատճառով էր Դաշնակցությունն ուզում փոխել Սահմանադրությունը. «Մենք ասում էինք, որ նախագահի պաշտոնը էդ լիազորություններով վերացնել հիմա, ոչ թե նախագահի աթոռից հետո,
Վենետիկի հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել սահմանադրական փոփոխությունների նախագծին. «Ժամանակ»
«Ժամանակի» հարցազրույցը Գեւորգ Դանիելյանի հետ. – Պարոն Դանիելյան, ճի՞շտ են տեղեկությունները, որ սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովը Սահմանադրության նախագծի երկու տարբերակ է պատրաստել: Եթե այո, ապա այդ երկուսն էլ պետք է ներկայացվե՞ն նախագահին: – Խոսքը ոչ թե Հայեցակարգի նախագծի երկու ինքնուրույն տարբերակների, այլ մեկ նախագծում մի քանի հարցադրումների առնչությամբ այլընտրանքային տարբերակների մասին է: Օրինակ` խորհրդարանական կառավարման
Լեւոն Իգիթյան. «Իմ սերունդն ընդհանրապես մայրաքաղաքի բնակիչ կոչումը կրում էինք պատվով». «Հայոց աշխարհ»
Հարցազրույց Գեղագիտության ազգային կենտրոնի տնօրեն, Երեւանի ավագանու անդամ ԼԵՎՈՆ ԻԳԻԹՅԱՆԻ հետ -Ոմանք ասում են, որ պետք չէ ճոխ տոնակատարություններ անել` նկատի ունենալով նաեւ Էրեբունի-Երեւան միջոցառումը: Եվ առաջարկում են այդ գումարները հատկացնել սոցիալապես անապահով մարդկանց: -Սոցիալապես անապահովների համար էլ ծրագիր է իրականացվում նաեւ տոնակատարության շրջանակներում: Բայց չպետք է մոռանալ, որ նման միջոցառումների ծախսերի զգալի մասը հատկացնում
Աշխարհի չեմպիոնուհին պարգեւատրման ժամանակ փախել է պոդիումից
Սպորտային մարմնամարզության աշխարհի առաջնության բազմամարտում չեմպիոնի կոչումը նվաճած ամերիկացի մարմնամարզուհի Սիմոնա Բայլսը պարգեւատրման արարողության ժամանակ փախել է պատվանդանի առաջին աստիճանից: Մարզուհուն վախեցրել է մատուցված ծաղկեփնջի վրա հայտնված մեղուն: «Ես տանել չեմ կարող բզեզներին, ինձ մեղուներն էլ դուր չեն գալիս: Երբ թափահարեցի ծաղկեփունջը, մեղուն հարձակվեց վրաս: Փախա, որովհետեւ վախեցա: Չէի ցանկանում, որ նա ինձ խայթեր», –
Սուրիկ Խաչատրյանը Շեքսպիրից ու Գյոթեից հատվածներ է արտասանել գիտաժողովի ժամանակ
Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի ատենախոսության ղեկավար, պրոֆեսոր Համլետ Գեւորգյանը պատմում է, որ երկար տարիներ Սուրիկ Խաչատրյանի գիտելիքների մասին ցածր գնահատական է ունեցել: Բայց նրա կարծիքը փոխվել է, երբ անձամբ ծանոթացել է մարզպետի հետ: Aravot.am-ի դիտարկմանը, թե Սուրիկ Խաչատրյանին ճանաչողները պնդում են, որ նա յոթամյա կրթություն ունի ու չէր կարող ատենախոսություն պաշտպանել, նա պատմեց, թե ինչպես
«Անհամեստ կամ «նապոլեոնական» են եռյակի լիդերների նպատակներն ու երեկ դրսեւորած քաղաքական կեցվածքը». «Հայոց աշխարհ»
ՀԱԿ-ԲՀԿ-«Ժառանգություն» եռյակի այնքան «գովազդված» հանրահավաքը երեկ տեղի ունեցավ ու ավարտվեց երթով: Իսկ թե ե՞րբ կլինի հաջորդ հանրահավաքը, եռյակի ղեկավարները կորոշեն եւ կասեն, առավել եւս, որ ՀԱԿ առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանը, հընթացս սահմանելով, որ եռյակ-քառյակը այլեւս համաժողովրդական շարժում է, իրեն բնորոշ՝ առարկություն չհանդուրժող տոնայնությամբ հայտարարեց. «Քառյակի ղեկավարությունն է սահմանում շարժման ընթացքի արագությունը եւ հանրային միջոցառումների ժամանակացույցը: Ուստի
Ստրասբուրգյան պատուհասը. «Ազգ»
ԵԽԽՎ-ի որեւէ բանաձեւ, անկախ նրանիցՙ դրանք հայամետ են, թե՞ հակառակը, քննարկելիս անհրաժեշտ է հիշել մի քանի առանձնահատկություններ: Նախ, համաեվրոպական այս կառույցը միջազգային այլ կառույցներից առանձնապես չի տարբերվում այն մասով, որ ընդունված բանաձեւերը, մանավանդ հայտարարությունները որեւէ իրավական ուժ չունեն եւ ենթակա չեն անմիջական կամ առհասարակ կատարման: Հաջորդը, համաեվրոպական կառույց լինելը ԵԽԽՎ-ին կոնկրետ չի ազատում սուբյեկտիվությունից, քանի
Լեւոն Տեր-Պետրոսյանը Հովիկ Աբրահամյանի մասին չհիշեց. «Ժամանակ»
Ազատության հրապարակում, այսպես կոչված, ոչ իշխանական ուժերի երեկվա հանրահավաքն առանձնացավ մի շատ հետաքրքրական հանգամանքով: Հանրահավաքի առանցքային ելույթներում չհնչեց Հովիկ Աբրահամյանի անունը: Լևոն Տեր-Պետրոսյանն էլ, որ կարծես թե վերջին շրջանում մի քանի անգամ հեգնել է Հովիկ Աբրահամյանին, այս անգամ որևէ կերպ չարտաբերեց նրա անունը: Ավելին` այդ հեռահար խնամակալությունը հասավ այն աստիճանի, որ երբ որպես իշխանության կադրային
Արդյունաբերության ծավալները 5 տարում գրեթե կրկնապատկվել են. «Ազգ»
Հայաստանի արդյունաբերական արտադրանքի ծավալը 2013-ին 2009-ի համեմատ ավելացել է 1,9 անգամ` 669 մլրդ դրամից հասնելով 1 տրլն 242 մլրդ դրամի: Ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների համաձայն, ավելացել է նաեւ արդյունաբերության մասնաբաժինը Հայաստանի համախառն ներքին արդյունքում (ՀՆԱ): Եթե 2009-ին արդյունաբերության մասնաբաժինը ՀՆԱ-ում կազմել էր 13,6 տոկոս, ապա հաջորդ 5 տարիներին ընթացքում, աստիճանաբար ավելանալով, 2013-ին կազմել է
Ազատության հրապարակում հավաքված տասնյակ-հազարանոց հանրահավաքը տոնում էր Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցությունը. «168 ժամ»
Երեկ, գրեթե այն ժամին, երբ Մինսկում նախագահ Սերժ Սարգսյանը ստորագրեց Եվրասիական տնտեսական միությանը (ԵՏՄ) Հայաստանի անդամակցության պայմանագիրը, Երևանի Ազատության հրապարակում հայրենասիրական երաժշտություն էր հնչում: Թվում էր, թե երաժշտությունը չէր կարող կապ ունենալ Մինսկում ստորագրված փաստաթղթի հետ, բայց դրանից քիչ անց մեկնարկած եռյակ/քառյակի հանրահավաքը ցույց տվեց, որ Ազատության հրապարակը, ըստ էության, տոնում էր Եվրասիական տնտեսական միությանը
Պետք են նաեւ մտածող մարդիկ
Ընկերներիցս մեկը երեկ նկատել է, որ ես անվճռական եմ եւ չափից դուրս շատ եմ մտածում: Այդ պնդումն արված էր միանգամայն դրական իմաստով՝ որպես իմ արժանիք: Բայց դա, իհարկե, ունի նաեւ իր բացասական կողմերը. ես չեմ կարողանում լուծել խաչբառերը, չափազանց վատ եմ լրացնում IQ թեստերը, ակտիվ չեմ «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» խաղում: Գումարած դրան՝ դանդաղ եմ կարդում՝
ՀԱԽՎԵՐԴՅԱՆ ՊԼՅՈՒՍ
Ծեր գնչուհին բախտս կարդաց, Հետո զանգեց ու պատվիրեց տաքսի: Նա կիսաձայն ինձ շշնջաց. – Քեֆ անողին քեֆ չի պակսի:
Ավետիք Իշխանյան. ԲՀԿ-ի եւ ՀԱԿ-ի համար կարեւոր չէ Հայաստանի ինքնիշխանության կորուստը
Ավետիք Իշխանյանը հուսով է` ԵՏՄ-ն մնալու է թղթի վրա
«Սուրիկ Խաչատրյանի դիսերտացիայի պաշտպանություն տեղի չի ունեցել»,- պատմում է ատենախոսության ղեկավարը
Պրոֆեսոր Համլետ Գեւորգյանը հերքեց Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի հայտարարությունը, թե նրա՝ «Սյունիքի պետական կառավարումը վաղ անցյալից մինչեւ մեր օրերը» թեմայով ատենախոսության ընդդիմախոսն է եղել: Aravot.am-ին պարոն Գեւորգյանը պատմեց, որ ատենախոսության ղեկավարը սկզբում Մանկավարժական համալսարանի պատմության ամբիոնի վարիչն էր՝ պրոֆեսոր Մհեր Կարապետյանը, բայց նրա մահից հետո ինքը ստանձնեց ատենախոսության ղեկավարի աշխատանքը: Ըստ նրա, պաշտպանությունը նախատեսված էր
«Ոչ իշխանական ուժերը նախաձեռնել եւ իրականացնում եմ ինքնաոչնչացման գործընթաց եւ դա անում են շատ հետեւողական»
Մարգարիտ Եսայանը հորդորում է` իշխանությանը չմեղադրել


















































