Օրվա լրահոսը
«Սախարով»-ի մրցանակը շնորհվել է Ադրբեջանի քաղբանտարկյալներին. Contact
Նորվեգիայի Հելսինկյան կոմիտե իրավապաշտպան կազմակերպությունը Անդրեյ Սախարովի անվան մրցանակը շնորհել է Ադրբեջանի քաղբանտարկյալներին, հայտնում է «Կոնտակտ»-ը: «Նրանք մեծ քաջություն են դրսևորում և հսկա աշխատանք են կատարում երկրում արժանապատվության, ժողովրդավարական արժեքների և մարդու իրավունքների պաշտպանության հաստատման համար», – հայտնել է կազմակերպության գլխավոր քարտուղար Բիերն Էնգեսլանդը, – «Այս պարգևը շնորհվում է բոլոր քաղբանտարկյալներին: Ցավոք, բոլորի անունները հնչեցնել
Լողանալու «վաննայի» մեջ հացի խմոր են արել
Կաթնամթերքի, հացաբուլկեղենի, մսամթերքի շուկաներում բարձիթողի վիճակ է
Հայաստան-Եվրոպա հերթական ճգնաժամն է հասունանում
ՀՅԴ-ական պատգամավորը` ԵԽԽՎ-ում Ղարաբաղի մասին զեկույցի եւ Հայաստան-ԵՄ խորհրդարանական հանձնաժողովում հասունացող ճգնաժամի մասին: «Ինքնին հերթական, կարծում եմ, Հայաստանի համար բացասական նշանակություն ունեցեղ դեպք է, երբ բուն Ադրբեջանում են բռնություններ կատարվում, անհանդուրժողականություն սերմանվում, այլատյացություն քարոզվում, բայց Ադրբեջանը կարողանում է Եվրախորհրդում նման բանաձեւեր ընդունել տալ Ղարաբաղի եւ հարակից տարածքների վերաբերյալ»,- «Առավոտի» հետ զրույցում ասաց ՀՅԴ խմբակցության քարտուղար
«Միկան» եւ «Ալաշկերտը» դեռ կանդրադառնան իրենց ֆուտբոլիստների վարքագծին
Ֆուտբոլի Հայաստանի բարձրագույն խմբի առաջնության 9-րդ տուրի «Ալաշկերտ»-«Միկա» խաղի վերջնամասում երկու կողմերի ֆուտբոլիստների միջեւ ծայր առած քաշքշուկի («Ալաշկերտի» կիսապաշտպան Գոռ Մալաքյանը եւ «Միկայի» պահեստային դարպասապահ Արմեն Ֆիշյանը հեռացվել են, իսկ «Միկայի» խաղացողներ Տիգրան Բարսեղյանն ու Հայկ Ոսկանյանը` դեղին քարտ ստացել) առիթով Aravot.am-ը երկու ակումբների մամուլի քարտուղարներից մեկնաբանություն վերցրեց տեղի ունեցածի մասին: Աշոտ Մարտիրոսյան, «Միկա» ՖԱ:
Վարչապետը ՓՄՁ ներկայացուցիչներին ուղարկեց Գագիկ Խաչատրյանի մոտ (Տեսանյութ)
Վարչապետը խոստացել է լուծել խնդիրը
Արմեն Հարությունյանի նկատմամբ հովանավորչություն՝ ՄԻԵԴ-ում դատավոր ընտրվելու համա՞ր
«Իսկ ո՞վ պետք է լիներ, ֆինանսների նախարա՞րը»,-Aravot.am-ի հարցին՝ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (ՄԻԵԴ) դատավորի պաշտոնում ՀՀ կողմից առաջադրվող թեկնածուների ընտրության մրցույթի հարցազրույցի փուլի հանձնաժողովի կազմից գո՞հ է, այսպես պատասխանեց ՄԻԵԴ դատավորի պաշտոնում ՀՀ-ի կողմից առաջադրված թեկնածուներից Արմեն Հարությունյանը: Նա այսօր ՀՀ Վճռաբեկ դատարանում անցավ հարցազրույցի փուլը: Ըստ նրա՝ գործընթացը նորմալ է ընթանում, միջազգային չափանիշներին համապատասխան:
Սեպտեմբերի 26-ից հոկտեմբերի 2-ն ընկած ժամանակահատվածում մայրաքաղաքում ծնվել է 449 երեխա
Սեպտեմբերի 26-ից հոկտեմբերի 2-ն ընկած ժամանակահատվածում Երևանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործող ամբուլատոր-պոլիկլինիկական բուժհաստատություններ է այցելել 37044 քաղաքացի: Նույն օրերի ընթացքում Երևանի քաղաքապետարանի «Շտապբուժօգնություն» ծառայությունն արձանագրել է 3898 կանչ, որոնց արդյունքում հոսպիտալացվել է 849 քաղաքացի: Կանչերի թվում գերիշխել են սիրտ-անոթային, սուր շնչառական խնդիրները և տարաբնույթ վնասվածքները: Սեպտեմբերի 26-ից հոկտեմբերի 2-ն ընկած ժամանակահատվածում մայրաքաղաքում ծնվել է 449 երեխա`
Շանթ Հարությունյանի ընկերների հարազատները պատրաստ են նստացույց ու հացադուլ սկսել
«Ցեղակրոն» կուսակցության նախագահ Շանթ Հարությունյանի գործով մեղադրյալ Սեւակ Մնացականյանի մայրը զղջում է, որ ազնիվ ու հայրենասեր տղա է մեծացրել: «Կառավարությունը ցույց տվեց, թե ազատության, արդարության համար պայքարող մարդկանց տեղը որտեղ է, այնտեղ, որտեղ գտնվում են Շանթն ու ընկերները»,- այսօր «Նոյան տապան» ակումբում ասաց Սեւակի մայրը`Նորա Մնացականյանը Մեղադրյալ Վահե Մկրտչյանի կինն էլ` Մարգարիտա Ստեփանյանը շարունակեց, թե
Մայրը որդիների կարոտից ծերանոցից տեղափոխվել է հոգեբուժարան
Աղջիկը եկել է ծերանոցում ապրող մորից թոշակը տանի, որ երեխայի ծնունդը նշի «Մեկ տղա եմ ունեցել՝ պաշտոնյա էր, մահացավ, ու ինձ բերեցին այստեղ»,-«Առավոտի» հետ զրույցում արցունքն աչքերին պատմեց Նորքի տուն-ինտերնատում ապրող տարեցներից մեկը, որը չցանկացավ ներկայանալ, որպեսզի նրա տղայի ընկերները չիմանան, որ ինքը հայտնվել է ծերանոցում: Այստեղ տարբեր ճակատագրերով, բայց միեւնույն ցավով ապրող 230 տարեցներ
Ուսուցչի տոնի կապակցությամբ Սուրիկ Խաչատրյանը պատվոգրեր է հանձնել մի խումբ մանկավարժների
Ուսուցչի տոնի կապակցությամբ երեկ Կապանի մշակույթի կենտրոնում կազմակերպված միջոցառման ժամանակ սպորտի, մշակույթի, կրթության ոլորտի բազմաթիվ աշխատակիցներ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի ու Կապանի քաղաքապետ Աշոտ Հայրապետյանի կողմից արժանացան պատվոգրերի ու շնորհակալագրերի: Պարգեւատրվողների մեջ աշխատակիցներ կային քաղաքային եւ գյուղական կրթական հաստատություններից: Ուսուցչի տոնի կապակցությամբ՝ շնորհավորեց Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը եւ հաջողություններ մաղթեց նրանց պատասխանատու ու նվիրական աշխատանքի
Հանձնակատարին հանձնված նամակում 17 քաղբանտարկյալի անուն կա. forrights.am
Հոկտեմբերի 5-ին Եվրոպայի Խորհրդի մարդու իրավունքների հարցերով գերագույն հանձնակատար Նիլս Մուզնիեկսը Երեւանում հանդիպել է քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ: Նախքան հանդիպման մեկնարկը Հանձնակատարին Էրեբունի պլազա հյուրանոցի մոտ դիմավորել են «Շանթ Հարությունյան եւ ընկերներ» գործով կալանավորված անձանց հարազատները: Նրանք հանձնակատարին նամակ են հանձնել, ինչպես նաեւ ներկայացրել են Հայաստանում քաղբանտարկյալների դեմ հարուցված քրեական գործերն ու քաղաքական հետապնդումները: Հանձնակատարին
Մեղադրվել է պոռնկությամբ զբաղվելուն նպաստելու դեպքի առթիվ
Նաիրա Սարգսյանի պաշտպան Լ.Գրիգորյանը դիմել է ՀՀ վերաքննիչ քրեական դատարան, խնդրելով՝ իր պաշտպանյալի նկատմամբ կիրառել երկու տարվա փորձաշրջան, դատավճիռն էլ պայմանական չկիրառել: Նաիրա Սարգսյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 262 հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով նախատեսված հանցագործության կատարման մեջ եւ պատիժ է նշանակվել ազատազրկում 3 տարի ժամկետով՝ առանց գույքի բռնագրավման եւ որոշակի պաշտոններ զբաղեցնելու
Սուրիկ Խաչատրյանը հանդիպել է գործարարների հետ
Հոկտեմբերի 3-ին Սյունիքի մարզպետարանում տեղի ունեցավ աշխատանքային հանդիպում Կապան համայնքի գործարարների հետ: Քննարկվեցին Կապանում գործարար միջավայրի բարելավման, գործարարության ընդլայնման և զարգացման, աշխատատեղերի ստեղծման հարցերը,ապրանքների իրացման ու արտահանման հնարավորությունները: ՀՀ Սյունիքի մարզպետ Խաչատրյանը խոսեց Կապան քաղաքի, նրա բնակչության զբաղվածության ու կենսամակարդակի ապահովման առանձնահատկությունների մասին: Նա համայնքի գործարարներին ներկայացրեց կառավարության այն ծրագրերը, որոնք հարկային առավելություններ ու արտոնություններ
Լավագույն ուսանող-հրաձիգները տնտեսագետներն են
Հայաստանի ուսանողական մարզական 15-րդ խաղերի շրջանակներում հոկտեմբերի 5-ին կայացել է հրաձգության մրցաշարը։ Մասնակցում էր բուհական 8 թիմ՝ ՀՀ պետական և ոչ պետական բուհերից։ Թիմային պայքարում առաջին հորիզոնականը զբաղեցրեց Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանը, երկրորդ տեղում էր Հայկական բժշկական ինստիտուտը, իսկ երրորդում՝ Երևանի պետական համալսարանը։ Ուսանողներն ուժերը չափեցին նաև անհատական պայքարում։ Տղաների մրցապայքարում լավագույնը Հայկական բժշկական ինստիտուտի
«Քաղաքացիական հասարակության ինստիտուտ»-ի նախագահը դուրս է գալիս ՀՀ ոստիկանության կարգապահական հանձնաժողովից
ՀՀ ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանին Հարգելի՛ պարոն Գասպարյան, Կարևորելով հասարակական վերահսկողության դերը հավաքների ընթացքում, ես դիմել էի, որպես հասարակական կազմակերպության ներկայացուցիչ, ՀՀ ոստիկանության կարգապահական հանձնաժողովի կազմում ընդգրկվելու համար: Սույն թվականի մայիսի 21-ին ՀՀ ոստիկանությունից ստացա նամակ, որում տեղեկացվում էր, որ Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի մայիսի 8-ի թիվ 507-Ա որոշման համաձայն ես` Արման Դանիելյանս, ընդգրկվել
Դատապարտյալի դիմում-խնդրանքը
Ես ամիսներ շարունակ դիմել եմ տարբեր մարմինների՝ ինձ անօրինական կարգով վաղաժամկետ չազատելու եւ օրենքների խախտման մասին, եւ բարձրաձայնել այս խնդիրները նաեւ ԶԼՄ-ներով: Վերջում դիմեցի Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության դատարան՝ բողոքարկելով «Կոշ» ՔԿՀ-ի վարչական հանձնաժողովի կողմից 31.01.2014թ. իմ վերաբերյալ կազմված որոշումը, որով մերժել էին իմ վաղաժամկետ ազատումը: Դատարանը 23.05.2014թ. բավարարեց իմ բողոքը մասնակիորեն եւ վերացնելով իմ
Գագիկ Չարչյանի վարպետաց դասը Ստամբուլում. «Ֆիգուրատիվի և վերացականի միջև»
Սեպտեմբերի 30-ին նկարիչ Գագիկ Չարչյանն իր վարպետության դասն անցկացրեց Tütün Depo-ում (ժամանակակից արվեստի հարթակ Ստամբուլում)՝տեսական և գործնական աշխատանքով ցուցադրելով իր ստեղծագործական փուլերից մեկը: Գագիկ Չարչյանն անդրադարձավ գույնի ու ֆիգուրների նշանակությանը, դրանց վերափոխմանն ու նոր ընկալումներին՝ ֆիգուրատիվի եւ վերացականի համատեքստում: Վարպետության դասին մասնակցում էին ոչ միայն «Նկարիչների փոխայցելություններ» նախագծում ընդգրկված նկարիչները, այլեւ ստամբուլաբնակ արվեստագետներ եւ ցուցասրահի այցելուները:
Հերմինե Նաղդալյանի «շաշկին»՝ ԵԽԽՎ-ում. «Եթե ԼՂՀ-ն օկուպացված տարածք է, ուրեմն պետք է ազատեն տարածքը» (Տեսանյութ)
Այսօր «Փաստարկ» ակումբում ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը պատմեց, թե ինչպես են Հայաստանի պատվիրակության անդամները ԵԽԽՎ-ում խայտառակվել՝ ՀՀ իշխանությունների ապաշնորհ եւ «անգրագետ» քաղաքականության պատճառով: ԵԽԽՎ-ն որոշել է պատրաստել զեկույց՝ «Բռնության սրացումը ԼՂՀ-ում եւ Ադրբեջանի այլ օկուպացված տարածքներում» անվանումով, ինչի հիման վրա կընդունվի բանաձեւ: Զեկուցող են նշանակել Ռոբերտ Վալտերին, որը հայտնի է իր պրոադրբեջանական կողմնորոշումով: Հարցին՝
Շահեն Հարությունյանը պատասխանատվության չպետք է ենթարկվի. ասել է ԵԽԽՎ հանձնակատարը
Շանթ Հարությունյանի նախկին կինը՝ Ռուզան Բադալյանը, Շանթ Հարությունյանի եւ ընկերների գործով դատական ամբողջ գործընթացը ֆարս է համարում: «Տուժողները ոստիկաններ էին, վկաները ոստիկաններն էին, որոնց գործողությունների արդյունքում հենց նոյեմբերի 5-ին ստեղծվեց մի իրավիճակ, որ ազատության, արդարության համար մարտնչող մարտիկները այսօր դատարանի առջեւ հայտնվեցին ու հանցագործների փոխարեն պետք է իրենք բանտերում նստեն»,- այսօր «Նոյյան տապան» ակումբում ասաց
Գրավադրվել էին սեփականության իրավունքով պատկանող ոսկյա զարդեր
«Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲ ընկերության՝ ընդդեմ Էդիկ Մենեջյանի՝ 1. 546.976.30 ՀՀ դրամ գումար, տոկոսներ եւ տույժեր բռնագանձելու, բռնագանձումը գրավադրված գույքի վրա տարածելու պահանջների մասին դատական գործընթացը դեռ շարունակվում է: Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը մերժել է ՓԲ ընկերության հայցը՝ հայցային վաղեմություն կիրառելու հիմքով։ Սակայն Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 01.11.2013
Ջավախահայության ձայնն` ուղղված Վրաստանում գտնվող ՀՀ խորհրդարանական պատվիրակությանը
(հանձին պատվիրակության ղեկավար, ՀՀ ԱԺ խոսնակ պարոն Գալուստ Սահակյանի) Հարգելի պատվիրակություն, Մեզ հուզող հարցերը շատ են, սակայն առաջնային և ամենահրատապ հարցերից մեկը վերաբերում է վրացական օրենքների փոփոխություններով սահմանված օտարերկրացիների կացության և կարգավիճակային հարցերին: Հայտնի է, որ սեպտեմբերի մեկից գործող նոր օրենքով ՀՀ (և մի շարք այլ երկրների) քաղաքացիները Վրաստանի տարածքում կարող են գտնվել վեցամսյա ժամկետում
Հայի բախտ. Սկիզբը
Պարզապես մեր բախտն ուրիշ է եղել… Պարույր Սևակ Աստված ստեղծեց մարդուն՝ Ադամին, ապա կնոջը՝ Եվային, ու բնակեցրեց նրանց Եդեմում: Դա դրախտն էր, և Ադամն ու Եվան անդարդ, դրախտային կյանք էին վարում այնտեղ: Աստված որոշակի ցուցումներ էր տվել նրանց, թե ինչ և ինչպես, բայց նրանք վերին աստիճանի անլուրջ և անպատասխանատու գտնվեցին ու լսեցին սատանային, որն օձի
«Խորհրդարանական ընտրությունները դերակատարողների համար թեստ են». քաղաքագետ
«Ամեն աշուն քաղաքական առումով թեժ է, քանի որ քաղաքական սեզոնի սկիզբ է համարվում: Բայց թեժությունը պետք է պայմանավորված լինի նաև այն պոտենցիալով, որն ունի քաղաքական այս դաշտում ամեն դերակատարող: Հաշվի առնելով դերակատարողների պատրաստակամությունը՝ այդ թվում ընդդիմադիրների՝ իրենց ռեսուրսները դաշտ ներմուծելու պատրաստակամությունը, աշունը թեժ կլինի, բայց մենք առայժմ վստահ չենք՝ ինչքանով է դա համապատասխանում հայտարարություններին: Այսինքն`
Լեւոն Զուրաբյանը ԵԽԽՎ-ում նվաստացած է զգացել. «Ինչպես էին սուլում, թուղթ գցում» (Տեսանյութ)
«ԵԽԽՎ նստաշրջանում բավականին լուրջ եւ մեզ համար նշանակալից իրադարձություններ են տեղի ունեցել: Գլխավոր արդյունքը մեզ համար խայտառակ մի նոր իրողություն է ստեղծել: ԵԽԽՎ-ն որոշել է պատրաստել զեկույց՝ «Բռնության սրացումը ԼՂՀ-ում եւ Ադրբեջանի այլ օկուպացված տարածքներում անվանումով, ինչի հիման վրա կընդունվի բանաձեւ: Զեկուցող են նշանակել Ռոբերտ Վալտերին, որը հայտնի է իր պրոադրբեջանական կողմնորոշումով»,- այսօր «Փաստարկ» ակումբում
Առավոտցիներ. «Ինձ համար «Առավոտը» մնացել է նույն այն խմբագրությունը, որտեղից դուրս եմ եկել»
«Առավոտում» աշխատելու տարիներն է հիշում Լիլիթ Սեյրանյանը «Երբ ես աշխատանքի անցա «Առավոտում», այն արդեն ինձ համար շատ հարազատ վայր էր: Ես արդեն բոլորին գիտեի, ճանաչում էի»,- «Առավոտում» աշխատելու տարիների մասին է պատմում Լիլիթ Սեյրանյանը: Մինչ այստեղ հիմնական աշխատանքի անցնելը՝ մշտապես թղթակցել է լրատվամիջոցին, հաճախ է եղել խմբագրությունում՝ քրոջ՝ Սաթիկ Սեյրանյանի մոտ, ու այդպես ծանոթացել է
Զանգվածային ծեծկռտուք «Ալաշկերտ»-«Միկա» խաղում. ilur.am (տեսանյութ)
Այսօր կայացած «Ալաշկերտ»-«Միկա» հանդիպման ավարտից մոտ տասը րոպե առաջ մրցակիցների երկու ֆուտբոլիստների՝ Հայկ Ոսկանյանի և Գոռ Մալաքյանի միջև ընդհարում եղավ, որը շատ արագ վերածվեց զանգվածային ծեծկռտուքի՝ միմյանց խառնվեցին երկու թիմերի ողջ անձնակազմերը, տրիբունայից խաղադաշտ էր իջել անգամ «Ալաշկերտի» նախագահ Բագրատ Նավոյանը: Ինչպես երևում է տեսագրություններում, խաղային դրվագում գնդակի համար պայքարում Գոռ Մալաքյանը բախվեց Տիգրան Բարսեղյանի
Վիճաբանության ժամանակ գազի բալոնով հարվածել է գլխին
Սեպտեմբերի 25-ին, ժամը 19.30-ին, ոստիկանության Ճամբարակի բաժնում հաղորդում էր ստացվել, որ մարմնական վնասվածքներով հիվանդանոց է դիմել 1964 թ. ծնված Լևոն Վ.-ն և հայտնել, որ վնասվածքները ստացել է բակում վայր ընկնելու հետևանքով: Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ Դպրաբակ գյուղում գտնվող խանութի մոտ, վիճաբանության ժամանակ, 1962 թ. ծնված Գառնիկ Թ.-ն գազի բալոնով հարվածել է Լևոն Վ.-ի
Սպասվում է անձրև, մառախուղ
Հանրապետության տարածքում՝ Հոկտեմբերի 6-10-ին հյուսիսային և արևելյան շրջաններում սպասվում է անձրև, առանձին հատվածներում` նաև մառախուղ: Քամին` հյուսիս–արևմտյան` 5-10 մ/վրկ: Օդի ջերմաստիճանը 6-ին ցերեկը արևելյան շրջաններում կբարձրանա 3-7, իսկ 7-8-ին հատկապես ցերեկը ամենուրեք կնվազի 6-8 աստիճանով: Երևանում` Հոկտեմբերի 6-10-ին սպասվում է փոփոխական ամպամածություն, էական տեղումներ չեն սպասվում: ՀՀ ԱԻՆ հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի պետական ծառայություն
«Բիենալեի նպատակը դաշտը փոխելն է»
Հարցազրույց Երեւանի միջազգային կոմունիկացիաների բիենալեի նախագահ, Հայաստանի գովազդային խորհրդի նախագահ Արմեն Մարտիրոսյանի հետ – Երեւանում հոկտեմբերի 16-18-ը կանցկացվի կոմունիկացիաների միջազգային բիենալե: Ինչպե՞ս կբնորոշեք բիենալեն, ի՞նչ է այն իրենից ներկայացնում եւ ի՞նչ նպատակներ ու խնդիրներ ունի: – Ի տարբերություն այլ մրցութային միջոցառումների, կոմունիկացիաների բիենալեն փոքր փառատոն է: Օրինակ, աշխարհի տարբեր քաղաքներում կան ինչպես մեծ, այնպես էլ
ՀՔԱ Վանաձորի գրասենյակի կողմից մշտադիտարկումներ են իրականացվել ՀՀ զինվորական հոսպիտալներում
Ըստ էության, առաջին անգամն է, որ ՀՀ զինվորական հոսպիտալներում նման համալիր ուսումնասիրություն է կատարվում


















































