Օրվա լրահոսը
Ֆրանսիայում հայ մարզիկների առաջին բարձր նվաճումները
Ֆրանսիայի Նիցցա քաղաքում սեպտեմբերի 7-ին մեկնարկած Ֆրանկոֆոնիայի միջազգային 7-րդ խաղերին Հայաստանի մարզիկներն արձանագրել են առաջին նվաճումները: Խաղերի առաջին իսկ օրը՝ սեպտեմբերի 8-ին, ազատ ոճի ըմբիշներ Հայաստանի բազմակի չեմպիոն Օհան Գիքինյանն ու ՀՀ առաջնությունների հաղթող Նարեկ Սիրունյանը պարտության մատնելով մրցակիցներին՝ նվաճեցին ոսկե մեդալներ, համապատասխանաբար` 55 և 66 կգ քաշային կարգերում: Այսպիսով եզրափակիչ փուլում պարտության մատնելով կանադացուն՝
«Դեմ ենք եվրոպական եւ եվրասիական ինտեգրացիաների զույգ վեկտորներին». «Հայազն» կուսակցություն
«Ինտեգրացիան այս կամ այն ոլորտում համագործակցությունը չէ, առեւտուրը չէ, որպես կուսակցություն ` մեր ծրագրում ամրագրված դրույթներից է չմիացման սկզբունքը: Եվ մենք դեմ ենք որեւէ դաշինքի , որը մեկ այլ դաշինքի դեմ են կամ մրցակից, անդամակցությանը՝ նույնպես: Այսօր հանդես ենք գալիս եվրոպական եւ եվրասիական ինտեգրացիաների զույգ վեկտորներին դեմ»,- այսօր «Տեսակետ» ակումբում ասաց «Հայազն» կուսակցության վարչության անդամ
411 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց
Սեպտեմբերի 9-ին «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ-ում կայացել է 800 000 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք` 411 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին կշռված փոխարժեքով: Փակման գինը կազմել է 411 դրամ:
Մորտեն Օլսեն. «Հունիսի 11-ին Հայաստանից կրած պարտությունը Դանիայի համար սեպտեմբերի 11 էր»
Դանիայի հավաքականի գլխավոր մարզիչ Մորտեն Օլսենն այսօր «Արմենիա Մարիոթ» հյուրանոցում հրավիրված մամուլի ասուլիսում անդրադառնալով Կոպենհագենում Հայաստանի հավաքականից կրած 0:4 խոշոր հաշվով պարտությանը` այն համեմատեց սեպտեմբերի 11-ի հետ: «Հայաստանի եւ Դանիայի հավաքականները վերջին հանդիպումում հաղթել են: Հունիսի 11-ին Հայաստանից կրած խոշոր հաշվով պարտությունը Դանիայի համար սեպտեմբերի 11-ը եղավ: Եվ այսօր հույս ունեմ, որ վաղվա խաղում ոչ
«Մեդիա կենտրոն»-ում տեղի ունեցավ «Պարադա» ֆիլմի փակ ցուցադրությունը
«Մեդիա կենտրոն»-ում տեղի ունեցավ սերբ ռեժիսոր Սրջան Դրագոևիչի «Պարադա» ֆիլմի փակ ցուցադրությունը, որին հաջորդեց քննարկում: Քննարկման բանախոսներն էին կինոքննադատ Րաֆֆի Մովսիսյանը, մշակութաբան Վարդան Ջալոյանը և ՄԱԿ Հանրային տեղեկատվության վարչության ներկայացուցիչ Մարիա Դոցենկոն: Րաֆֆի Մովսիսյանի կարծիքով` «Պարադա»-ն վերջին 10 տարիների ընթացքում նկարահանված լավագույն կատակերգություններից մեկն է: Կինոքննադատի փոխանցմամբ` Սրջան Դրագոևիչը հիմնականում նկարահանել է փոքր բյուջեով, պատմական
Հայկակ Արշամյանի մոտ կողերի կոտրվածք են հայտնաբերել
«Ասացին, որ փակ կոտրվածքներ են, վիրահատության կարիք չկա»,-ի պատասխան մեր հարցի՝ թե ի՞նչ է սպասվում հիմա, ասաց Հայկակ Արշամյանը եւ կատակեց՝ պիտի «իր յուղով տապակվի, անցնի»:
Գագիկ Ղազինյանը կնշանակվի ՀՀ Արդարադատության խորհրդի անդամ
Aravot.am-ի ունեցած տեղեկություններով, չորեքշաբթի օրը խորհրդարանում տեղի են ունենալու Արդարադատության խորհրդի երկու անդամների ընտրություններ, քանի որ ԱԺ-ի քվոտայով նշանակվող անդամներից մեկի պաշտոնավարման ժամկետը լրացել է, իսկ մյուս տեղը թափուր է: Մեր աղբյուրի փոխանցմամբ, խորհրդում այսուհետ ներկայացված է լինելու նաեւ պետհամալսարանի իրավաբանական ֆակուլտետի դեկան Գագիկ Ղազինյանը: Նա կհամալրի վաղուց թափուր տեղը: Գրիշա Բադիրյանը, ով ԱԺ-ի կողմից
«Բանդայի գործով» դատավորը չեկավ «դեպքի վայր»
Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մխիթար Պապոյանը այդպես էլ չվերադարձավ «դեպքի վայր»՝ թիվ 2 նիստերի դահլիճ, ուր «Բանդայի գործով» ժամը 12-ին նշանակված դատական նիստի ժամանակ ինքնավնասման փորձեր կատարեցին ամբաստանյալներ Դավիթ Գալստյանն ու Սամվել Դավթյանը: Դեպքի վայրում աշխատում էին ոստիկանության Կենտրոնի բաժնի հետաքննիչները, ամբաստանյալներին էլ բուժօգնություն էին ցույց տալիս բժիշկները: Դատարանը լքել
Արսեն Արշակյան. «Այս պահին «Փարքինգ սիթի սերվիսի» ոչ մի մեքենա ոստիկանության հատուկ պահպանվող տարածքում չկա» (Տեսանյութ)
Հանրապետություն ներկրվող տրանսպորտային միջոցների աճի պատճառով վթարների թիվն ավելացել է
«Փարկինգ սիթի սերվիս» ընկերությունը քաղաքացիներին ոչ մի ծառայություն չի մատուցում
«Աքիլլես» ավտովարորդների պաշտպանության ՀԿ նախագահ Էդուարդ Հովհաննիսյանը այսօր հրավիրված մամուլի ասուլիսում չքննադատեց Երեւանում վճարովի ավտոկայանատեղիների համակարգը։ Նա պարզաբանեց, որ ուսումնասիրել է փաստաթղթերը եւ համոզվել, որ ամեն ինչ նորմալ է։ Մինչ այդ նա նշել էր, թե անընդունելի է, որ անկախ նրանից քաղաքացին վճարովի կանգառում կանգնել է 5 րոպե կամ մեկ ժամ, վճարի նույնքան գումար։ Սակայն հիմա
ԲՀԿ-ական պատգամավորը չի վիճարկում Սերժ Սարգսյանի որոշումները
ԱԺ ԲՀԿ խմբակցության անդամ Գրիգորի Մարգարյանը կարծում է, որ Հայաստանի՝ Մաքսային միությանն անդամակցությունը բավականին լավ պայմաններ կստեղծի թե մեր ազգաբնակչության, թե պետության համար, տնտեսական, քաղաքական առումով պետք է արդյունավետ լինի։ Նա այդ մասին հայտարարեց այսօր`խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում: Իր ամբողջական կարծիքը, սակայն, ԲՀԿ-ական պատգամավորը կհայտնի համաձայնագրի փաթեթի խորհրդարանական քննարկումներից հետո: Հարցին՝ ինչո՞ւ է Սերժ Սարգսյանը
«Սատանայապաշտների համար Քրիստոսը սատանա է». Կոմիտաս Վարդապետ
«Անկախությունից եւ երկրաշարժից հետո է, որ հայտնվել են տարատեսակ աղանդներ, որոնք նպատակ ունեն պառակտել մարդկանց: Հայ ժողովրդին բաժանել են մասնիկների, ամենավերջին աղանդը, որը ներմուծվել է Հայաստան, կոչվում է «Քրիստոնեական միջազգային ընտանիք»: Այս աղանդը փորձում է տեղ գտնել Հայաստանում»,-այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ Հայաստանում տարածվող նոր աղանդի մասին նշեց Կոմիտաս Վարդապետ Հովնանյանը: Նրա խոսքով, քրիստոնեության անվան
Ի՞նչ է փոխվում կնոջ կյանքում մայրանալուց հետո
«Կնոջ համար մայրանալն ամենամեծ երջանկությունն է, երբ տեսնում ես, որ քո մի մասնիկն է այն կողմում վազվզում, երբ գրկում ես նրան, կերակրում ես… դրանից ավելի մեծ ուրախություն երևի թե չկա, – ասում է 25-ամյա Հասմիկը, ում բալիկն արդեն 2 տարեկան է, – երեխայի մեծանալու հետ մեկտեղ ինքդ էլ ես մեծանում, հասունանում ու հասկանում ես, որ
Նալբանդյանը կգա խորհրդարան
Aravot.am-ի տեղեկություններով` վաղն առավոտյան, ժամը 10.30-ին խորհրդարան է գալու ՀՀ Արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը: Նախատեսվում է փակ քննարկում, որին մասնակցելու են բոլոր խորհրդարանական խմբակցություններից ներկայացուցիչներ: Քննարկման թեման, բնականաբար, Սերժ Սարգսյանի`Մոսկվայում կատարած հայտարարությունն է Հայաստանի`Մաքսային միությանն անդամակցության մասին: Ենթադրվում է, որ Նալբանդյանը պատգամավորներին կներկայացնի իր բրյուսելյան այցի մանրամասները եւ Հայաստանի եվրոպացի գործընկերների հետ տեղի ունեցած
«Այնպիսի խաղ կազմակերպեցին մեր գլխին». Էմիլ Բուդաղյանը դժգոհում է
Փաստաբանի խոսքերով, որոշման մեջ այնպես է ներկայացված, որ իբր մեքենայի մեջ ոչ թե Սուրիկ Խաչատրյանն ու իր թիկնապահն են ծեծել Ավետիք Բուդաղյանին, այլ միայն թիկնապահը՝ Զարզանդը, իսկ Սուրիկ Խաչատրյանը մեքենայի մեջ քնած է եղել
Արտակ Կիրակոսյան. «Իշխանությունները երկակի խաղ են խաղում»
Օգոստոսի 22-ից սեպտեմբերի 5-ն ընկած ժամանակահատվածում Երևանում տեղի են ունեցել ակտիվիստների դեմ հարձակումներ:Մասնավորապես ծեծի են ենթարկվել Անուշավան Գրիգորյանը, Միհրան Մարգարյանը, Բաբկեն Տեր-Գրիգորյանը, Միքայել Տոնոյանը, Հայկակ Արշամյանը, Սուրեն Սաղաթելյանը, Արման Ալեքսանյանը: Քաղաքացիական հասարակության ինստիտուտ ՀԿ-ի կարծիքով՝ այս ամենը նախապես կազմակերպված, ուղղորդված է: «Իշխանությունը վարում է ձեռքերը լվալու և ոստիկանությանը որպես պատնեշ օգտագործելու քաղաքականություն: Իսկ սա կհանգեցնի
Հետապնդել են Նախախորհրդարանի անդամ Իրինա Ղափլանյանին
Այսօր առավոտյան Նախախորհրդարանի անդամ Իրինա Ղափլանյանի` «Բլուր» կոչվող թաղամասում գտնվող տան մոտ անհայտ անձինք «հերթապահել են» Տոյոտա Կարոլա մակնիշի սև գույնի 006 ՈՈ 01 պետհամարինիշի ավտոմեքենայով: Ժամը 08:35 րոպեին, երբ Ի. Ղափլանյանի ամուսինը երեխայի հետ իր ավտոմեքենայով դուրս է եկել բակից, նշված ավտոմեքենան սկսել է հետապնդել նրան: Հետապնդումը չի դադարեցվել անգամ այն ժամանակ, երբ Ի.
Թուրք գրողին պարգեւատրել են Գրիգոր Նարեկացու հուշամեդալով
«Ծնունդով վանեցի այս գրողին անհնար էր չպարգեւատրել իր խիզախ գրառումների եւ անվախ գործելակերպի համար: Հետադիմական ժամանակաշրջանում, այդ խավարի մեջ նա կարողացել է անդրադառնալ այլ ազգերի վշտերին, ցավերին, տանջալից ապրումներին եւ պատմական արժեքներին»,-այսօր «Հայելի» ակումբում լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց Ազգային ժողովի պատգամավոր Արագած Ախոյանը (լուսանկարում): Վերջերս Ստամբուլում թուրք գրող Եշան Քեմալիին Գրիգոր Նարեկացու անվան հուշամեդալով
«Վատ հիշողություններից ազատվելու միջոցը ուժեղ, դրական «ես» կերպարի ստեղծումն է». Խորհուրդ հոգեբանից
«Հայտնիներից մեկն ասել է. «Եթե չես անտեսում սեփական անհաջողություններդ, դրանք դառնում են վատ հիշողություններ և հետևում քեզ մինչ կյանքի վերջ,- ասում է Աննա Մարտիրոսյանը և հավելում,- փառք Աստծո այս տողերը ինձ ժամանակին հանդիպեցին, թե չէ մինչև կյանքիս վերջ սխալը սխալի հետից էր լինելու»: Աննան մասնագիտությամբ հաշվապահ է, երկար ժամանակ աշխատելով իրենց կազմակերպությունում օրերից մի օր,
Գալուստ Սահակյանը չի բացառում Սուրիկ Խաչատրյանին կրկին մարզպետ նշանակելու հավանականությունը
«Դա լիազոր մարմինն է, իրենք հետաքննում են, իրենք էլ որոշում են»,- այսօր ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԺ Հանրապետական խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը՝ անդրադառնալով Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի որդու եւ թիկնապահի ազատ արձակմանը վերաբերվող հարցին: Հիշեցնենք, որ վերջիններս կալանավորվել էին հունիսի մեկին մարզպետի տան մոտ տեղի ունեցած ողբերգական իրադարձություններից հետո, ինչի արդյունքում զոհվեց Ավետիք
Թե ինչպես է «зубник» Սուրիկ Խաչատրյանը, ըստ Սամվել Հարությունյանի, բռնաբարել ադրբեջանցի աղջկա եւ ընկել Բաքվի բերդ
Գորիսի՝ 1992-94թթ. քաղաքապետ, տարածաշրջանի ինքնապաշտպանության կոմիտեի համանախագահ Սամվել Հարությունյանն Aravot.am-ի հետ զրույցում այսօր բացահայտեց Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի «քրեական անցյալի» եւս մեկ դրվագ. «Գորիսում 1970-ականներին լայն տարածում էր ստացել ատամնատեխնիկի եկամտաբեր մասնագիտությունը: Լիսկան եւս դառնում է «зубник» եւ Ուկրաինայի Զապորոժիեի մարզում զբաղվում այդ գործով: 1970-ականների վերջերին ամուսնանում է եւ ունենում է 2 դուստր: 1980-ականների
Սևան-Մարտունի-Գետափ ճանապարհին «Օպել»-ը շրջվել է. երկու ուղևորները մահացել են
Սեպտեմբերի 8-ին, ժամը 06.00-ի սահմաններում, Սևան-Մարտունի-Գետափ ճանապարհի 8-րդ կմ-ին «Օպել» մակնիշի ավտոմեքենա է շրջվել, ինչի հետևանքով ուղևորներ` 1992 թ. ծնված Ռուբեն Բաղյանը և 1994 թ. ծնված Գևորգ Հովհաննիսյանը տեղում մահացել են, իսկ վարորդը և մյուս ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Կատարվում է քննություն: ԱԻՆ
ՀՀ իշխանության անսպասելի որոշումն ու ԵՄ-ՀՀ համագործակցության նոր ձևաչափի ուրվագծումը
«Կամ իշխանությունները վերջին պահին ինքնաթիռում են կայացրել Մաքսային միությանն անդամակցելու որոշումը, կամ որոշումը եղել է, պարզապես թաքցրել են հասարակությունից, կամ իշխանությունից սահմանափակ թվով մարդիկ են տեղյակ եղել այդ որոշման մասին, այն էլ նույնիսկ ՀՀԿ փոխնախագահը չի եղել նրանց շարքում: Սրանցից յուրաքանչյուրն էլ չի բխում ՀՀ հասարակության շահերից»,-այսօր «Նոյյան տապան» մամուլի ակումբում հայտարարեց Ռազմավարական եւ ազգային
Փոխադրողների միության նախագահ. «Ուղեվարձը պետք է դառնա 250 դրամ»
Այսօր «Հայելի» ակումբում Փոխադրողների միության նախագահ Հրանտ Եղիազարյանը հայտարարեց, որ Երեւանում ուղեվարձը պետք է դառնա 250 դրամ: Ըստ նրա` «Առայժմ աշխատում ենք հարյուր դրամով, մինչեւ որ հիմնավոր փաստաթուղթ կլինի գնի բարձրացման մասին: Եթե 250 ավտոբուս ենք նվեր ստացել, դա դեռ չի նշանակում, որ պետք է երթեւեկենք 50 դրամով, այլ պետք է այնպես անենք, որ այդ
Վարդան Մինասյան. «Ռոման Բերեզովսկու հետ կապված մեր մտահոգություններն ավելի շատ էին»
Այսօրվա մամուլի ասուլիսում Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը, խոսելով Ռոման Բերեզովսկու վնասվածքի մասին, ասաց. «Նա ծնկի շրջանում մկանային վնասվածք է ստացել: Քիչ առաջ եմ նրա հետ խոսել՝ լավ է: Մենք ավելի վատ բան էինք կասկածում, որը Ռոմանին վեց ամսով շարքից դուրս կբերեր: Բայց լավ է, որ այդպես չէ, վնասվածքը վտանգավոր չի: Նա ընդամենը
Վազգեն Սաֆարյան. «Պետությունը պետք է սուբսիդավորի տրանսպորտի ծախսերը»
Այսօր «Հայելի» ակումբում Հանրային խորհրդի անդամ Վազգեն Սաֆարյանը անդրադառնալով Երեւանում տրանսպորտի գնի թանկացմանը՝ ասաց. «Այն, որ մենք նվեր ենք ստացել ավտոբուսներ եւ այլն, չպետք է սահմանափակվել դրանով, հակառակը` քաղաքապետարանը պետք է մի քանի խոշոր հավաքակայաններ ստեղծի: Ինչ վերաբերվում է գներին, ապա դա պետք է արվի կոնկրետ հաշվարկների արդյունքում: Ես այն կարծիքին եմ, որ պետությունը, ինչպես
Ասոցացման համաձայնագրից հետ կանգնելը «խփում» է կրթական ռեֆորմին
Aravot.am-ը «Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստան» գրասենյակի ծրագրերի գծով փոխտնօրեն Դավիթ Ամիրյանից հետաքրքրվեց՝ Հայաստանի քաղաքական կուրսի փոփոխության՝ Մաքսային միություն մտնելու եւ Արեւելյան գործընկերության տապալման համատեքստում ինչպե՞ս է պատկերացնում Բոլոնյան ռեֆորմի իրականացումը Հայաստանում: «Իսկապես դժվար է պատկերացնել՝ ինչպե՞ս կարող է մեկ` առանձին վերցրած ոլորտում բարեհաջող բարեփոխում ընթանալ, եթե երկրի քաղաքական կուրսը կտրուկ փոխվում է: Արդեն իսկ հնչեցին կարծիքներ,
Արաս Օզբիլիսի խաղալ-չխաղալու հարցը կպարզվի այսօր
Խոսելով վաղը Դանիայի ընտրանու հետ կայանալիք հանդիպման նախապատրաստության ընթացքի մասին՝ ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը մամուլի ասուլիսում լրագրողներին հայտարարեց. «Չեխիայի հետ ծանր խաղից հետո արվում է ամեն բան, որպեսզի տղաները նորմալ վերականգնվեն: Նրանք թեթեւ մարզումներ են անցկացնում: Սակայն բաց մնացած դեռ մի հարց կա. հայտնի չէ, թե Արաս Օզբիլիսը վաղը կմասնակցի՞ խաղին:
Արմեն Պողոսյան. «Քաղաքապետերն իրար հետեւից փոխվում են, բայց ոչինչ չի արվում»
Այսօր «Հայելի» ակումբում Սպառողների միության անդամ Արմեն Պողոսյանն անդրադառնալով տրանսպորտի խնդրին՝ ասաց, որ տրանսպորտը Երեւանում կործանված է: Ըստ նրա, այսօր այն փոխադրամիջոցները, որ կան մեզ մոտ` անմարդկային են. «Չկա տնտեսագիտական մոտեցում, ինքնահոսի է թողնված: Այդ վիճակն է մեզ մոտ, ոչինչ պլանավորված չէ, տարիներ շարունակ զբաղված եմ այս խնդրով, քաղաքապետերն իրար հետեւից փոխվում են, բայց ոչինչ


















































