Օրվա լրահոսը
Երեւանին նեղություն տվող կաթսայատները վաճառվում են (Տեսանյութ)
Վաճառված կաթսայատների տեղում բազմաֆունկցիոնալ շենքեր կկառուցվեն Մայրաքաղաքի սեփականությունը հանդիսացող անպիտան կաթսայատները, որոնք կորցրել են իրենց տեսքը, անպիտան են, եւ բնակիչներին ու քաղաքի տեսքին նեղություն են տալիս, աստիճանաբար կվաճառվեն: Այսօր այս մասին Երեւանի քաղաքապետարանում բրիֆինգի ժամանակ ասաց զարգացման եւ ներդրումային ծրագրերի վարչության պետ Արմեն Հարությունյանը: Նրա ներկայացմամբ` որպես պիլոտային ծրագիր, արդեն կա պատրաստի 5 փաթեթ, որը
Սմբատ Այվազյանի կոչը Սերժ Սարգսյանին
Պարոն Սարգսյան Ճակատագիրը Ձեզ եզակի հնարավորություն է ընձեռնել: Ձեզ հնարավորություն է տրվել մանր կլանային, թիմային ու կուսակցական շահերի մեջ բզկտվող պետությունը, ժողովրդից երես թեքած պետությունը դարձնել ժողովրդի պետություն: Կարծում եմ դուք այնքան խոհեմություն կունենաք, որ վեր կկանգնեք անձնական ու կուսակցական ամբիցիաներից, վեր կկանգնեք մանր շահերից ու կանեք այն քայլերը, որի կարիքը այսօր զգում է երկիրը,
Հոգեբան. Այս միտինգներն ու ցույցերը անպատասխան չեն մնա, իշխանությունը զիջումների կգնա
Ըստ Սամվել Խուդոյանի՝ «Ոմանք կարծում են, որ շուտով լարվածությունը կթուլանա, բայց նախագահական ընտրություններում Րաֆֆիի հավաքած ձայներն ինձ այլ բան են հուշում»: Այսօր «Վարկած» ակումբի հյուրն էր Երևանի Պետական Մանկավարժական Համալսարանի զարգացման և կիրառական հոգեբանության ամբիոնի վարիչ և հոգեբան Սամվել Խուդոյանը, որը փորձեց պարզաբանել ստեղծված հետընտրական իրավիճակը՝ հոգեբանական տեսանկյունից: Պարոն Խուդոյանը կարծում է, որ համեմատած նախորդ
Ռոբերտ Պլանտը Led Zeppelin-ի վերամիավորում է ակնարկում
Led Zeppelin-ի լեգենդար երգիչ Ռոբերտ Պլանտն ասել է, որ պատրաստ է հաջորդ տարի խմբի վերամիավորման համար, քանի որ ոչ մի նախագիծ չունի 2014-ին իրականացնելու: Խոսելով ավստրալական 60 Minutes հեռուստատեսային հաղորդման ժամանակ, նա ասել է, թե սպասում է կիթառահար Ջիմի Փեյջին ու բաս-կիթառահար Ջոն Փոլ Ջոնսին՝ վերամիավորումն իրականացնելու համար: Նշել է, որ վերջիններիս լռությունն այս հարցի վերաբերյալ կապված
«Ընդդիմությանը տված ձայները պիտի նոր ազդակ հանդիսանան` վերանայելու տարվող տնտեսական քաղաքականությունը». Վ. Սաֆարյան (Տեսանյութ)
Հայրենական ապրանք արտադրողների միության նախագահ Վազգեն Սաֆարյանը կարծում է, որ այն քաղաքացիները, ովքեր նախագահական ընտրություններում դեմ են արտահայտվել գործող նախագահին, հանրային կյանքում ցանկանում են լուրջ փոփոխություններ տեսնել: «Դրանք եւ սոցիալ-տնտեսական, եւ բարոյահոգեբանական միջավայրին վերաբերվող փոփոխություններ են: Կարծում եմ` իշխանությունների կողմից սխալ կլինի հաշվի չառնել տվյալ ընտրազանգվածի կարծիքը: Սա պիտի նոր ազդակ հանդիսանա էապես վերանայելու տարվող
Հրանուշ Հակոբյան. Շարունակվում է ցեղասպանությունը՝ քնած զինվորին սպանելու տեսքով
«Գիրքը օտար լեզվով թարգմանելով՝ մենք ներկայացնում ենք իրական հայ պատմությունը, որը կեղծվում է Ադրբեջանի կողմից»,-այսօր «Բաքվի նահանգի հայությունը 19-րդ դարի երկրորդ կեսին» եւ «Բաքու քաղաքի հայության պատմություն» գրքերի շնորհանդեսի ժամանակ նշեց ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը: Նրա պնդմամբ, ադրբեջանական քարոզչամեքենայի ճզմիչ ապարատը փորձում է հայատյաց քաղաքականություն սերմանել բոլոր երկրներում. «25 տարի է անցել Սումգայիթի ողբերգությունից,
Արթուր Նալբանդյան. «Իրենց դժգոհությունը ինչ-որ տեղ ընտրության միջոցով արտահայտեցին» (Տեսանյութ)
Լոռու մարզպետը անդրադառնում է Վանաձորում եւ Սպիտակում նախագահական ընտրությունների ժամանակ Սերժ Սարգսյանի` քիչ թվով քվեներ ստանալու պատճառներին Այսօր ՀՀ Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը, մարզի խորհրդի այս տարվա առաջին նիստում 2012 թ. կատարած աշխատանքների հաշվետվությունը ներկայացնելուց հետո լրագրողների հետ տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ, անդրադառնալով վերջերս մամուլում շրջանառվող այն լուրերին, թե Վանաձորի քաղաքապետ Սամվել Դարբինյանը հրաժարական
ՀՀԿ խորհրդի անդամ. «Րաֆֆի Հովհաննիսյանի վերջնանպատակը անորոշ է»
ՀՀԿ խորհրդի անդամ Էդգար Հովհաննիսյանն այսօր «Արմատ» մամուլի ակումբում ասուլիսի ժամանակ անդրադարձավ հետընտրական շրջանին, ընդդիմության որդեգրած քաղաքականությանը և ընտրությունները կեղծ որակելու դիրքորոշման նպատակահարմարությանը: Խոսելով ընտրությունների գնահատականներից Հովհաննիսյանն ասաց, որ արդեն գնահատականներ են տրվել տարբեր միջազգային կառույցների կողմից, տարբեր երկրների ղեկավարների կողմից՝ շնորհավորանքների տեսքով: Եվ պնդեց, որ ընտրական հանձնաժողովներում «Ժառանգություն» կուսակցության ներկայացուցիչներից գրեթե բոլորը ստորագրել են
Լեւոն Ջուլֆալակյան. «Ըմբշամարտը միավորել է ամերիկացիներին եւ իրանցիներին»
Անդրադառնալով սպորտային ըմբշամարտը օլիմպիական խաղերի ծրագրից հանելու ՄՕԿ-ի գործկոմի առաջարկի դեմ կատարվող քայլերին` Հայաստանի հունահռոմեական ըմբշամարտի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Լեւոն Ջուլֆալակյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոսեց Իրանում անցկացված Աշխարհի գավաթի խաղարկության օրերին իր եւ մեր պատվիրակության նախաձեռնած քայլերի արձագանքի մասին: Սեուլի օլիմպիական չեմպիոնի խոսքերով, Թեհրանում աշխարհի 10 ուժեղագույն երկրների ներկայացուցիչներն այդ անհեթեթ առաջարկի
Մահվան ելքով քրեական գործի վարույթը կարճվել է
Իսկ ԱՊՊԱ-ն նախկին հարսից գումար է պահանջում ամուսնու հոր վթարի համար: Աջափնյակ եւ Դավիթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մարգարիտա Հարթենյանի նախագահությամբ այսօր սկսվեց «Նաիրի Ինշուրանս» ապահովագրական ընկերության հայցի քննությունն ընդդեմ Մարինա Առաքելյանի՝ 3 միլիոն 999.600 ՀՀ դրամի պահանջի մասին: Մարինա Առաքելյանի անունով ապահովագրված «Ֆոլքսվագեն Ջետտա» ավտոմեքենան վարել է նախկին ամուսնու հայրը՝ Մանվել Ավետիսյանը:
Սամվել Գեւորգյան. «Յուրի Պատրիկեեւը եթե շարունակի, հանդես կգա միայն Հայաստանի դրոշի ներքո»
Aravot.am-ի հարցին` հնարավո՞ր է, որ Յուրի Պատրիկեեւը մարզական կարիերան շարունակելու դեպքում հանդես գա Ռուսաստանի կամ մեկ այլ երկրի դրոշի ներքո, ըմբիշի անձնական մարզիչ Սամվել Գեւորգյանը պատասխանեց. «Եթե Յուրան որոշի շարունակել ըմբիշի իր կարիերան, հանդես կգա միայն Հայաստանի դրոշի ներքո եւ նոր մեդալներ էլ կնվաճի մեր ազգային հավաքականի կազմում: Նրա հետ մի քանի օր առաջ եմ
Հարուցվել է քրեական գործ՝ երկու ամսական երկվորյակ քույրերի մահվան դեպքի առթիվ
Գլխավոր դատախազություն. Արմավիրի մարզի դատախազի տեղակալը քրեական գործ է հարուցել` երկվորյակ քույրերի՝ 3 ամսական Մերի եւ Մարիամ Վարդանյանների մահվան դեպքի առթիվ։ «Վաղարշապատի հիվանդանոց» ՊՓԲԸ-ից այսօր հաղորդում է ստացվել, որ 2013 թվականի փետրվարի 27-ին՝ ժամը 08:00-ի սահմաններում իրենց մոտ է ընդունվել 22.11.2012թ. ծնված Մերի Վարդանյանի դիակը: Պարզվել է, որ Մերի Վարդանյանը եւ նրա երկվորյակ քույրը՝ Մարիամ
Նախագահ Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Բաբկեն Հարությունյանի մահվան կապակցությամբ
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ցավակցական հեռագիր է հղել Հարությունյանների ընտանիքին՝ Հայաստանի Հանրապետության ԳԱԱ թղթակից անդամ, Երևանի պետական համալսարանի հայոց պատմության ամբիոնի վարիչ, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Բաբկեն Հարությունյանի մահվան կապակցությամբ: ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ
Սամվել Բեգլարյան. «Դեմ էի, որ ՀՀՇ-ն դառնա կուսակցություն»
Ես ասում էի՝ շարժումը պետք է մնա շարժում, որպեսզի ունենա վերահսկման դեր իշխանությունների նկատմամբ ,ով էլ կլինի,որպեսզի միշտ լինի ընդդիմադիր:
ԱԺ նախագահի «ողջամիտ առաջարկը» Րաֆֆի Հովհաննիսյանին
Հովիկ Աբրահամյանը պատասխանելով լրագրողներից մեկի հարցին՝ հաստատեց, որ նախօրեին հանդիպում է ունեցել Երեւանի նախկին քաղաքապետ Կարեն Կարապետյանի հետ, բայց զրույցի մանրամասները չհրապարակեց`ասելով, որ որեւէ քաղաքական հարց չի քննարկվել:
ՀՀ ոստիկանությունը տեղեկացնում է
ՀՀ ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանի հանձնարարությամբ՝ փետրվարի 26-ին Արտաշատ քաղաքում անցկացված հանրահավաքի ժամանակ տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ նշանակվել է ծառայողական քննություն: Ինչ վերաբերում է զանգվածային միջոցառումների ժամանակ իրականացվող և զանգվածային լրատվության միջոցներում շահարկման առարկա դարձած նկարահանումներին, հարկ ենք համարում նշել, որ ոստիկանության ծառայողների կողմից հասարակական վայրերում իրականացվող տեսանկարահանման լիազորությունը բխում է Անհատական տվյալների պաշտպանության մասին
Հայտարարություն. «Թեղուտի հանքավայրը շահագործող ընկերությունը գտնվում է Սերժ Սարգսյանի հովանավորչության տակ»
Վաղը՝ փետրվարի 28-ին, էկոնոմիկայի նախարարությունը Հայաստանի կառավարության նիստի հաստատմանն է ներկայացրելու որոշման նախագիծ, որով առաջարկում է 3 տարով հարկային արտոնություն տրամադրել Թեղուտի հանքավայրը շահագործող «Թեղուտ» ՓԲԸ-ին: Հարկ չհամարելով անդրադառնալ այս նախագծի մանրամասներին՝ արձանագրենք մի քանի փաստեր. 1. Դեռևս 2012թ.-ի դեկտեմբերի 21-ին մենք Հատուկ քննչական ծառայությանը հաղորդում ենք ներկայացրել Թեղուտում կատարվող քրեական հանցագործության մասին, հիմնավորելով, որ
EMPYRAY-ի մենակատարը ողջունում է Սերժ Թանկյանի քայլը, իսկ Գոռ Սուջյանը գերադասում է կարծիք չհայտնել
«Ես իմ ասելիքն ունեմ, որն ավելի խորը բան է, քան պոլիտիկան…Ինչ վերաբերում է Թանկյանին, չգիտեմ, ուրեմն իրենց մոտ ինչ-որ բան կա, որ էդ քայլն արել են»:
Ֆուրշետների կազմակերպիչը դատապարտվեց 3,5 տարվա ազատազրկման
Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գագիկ Պողոսյանի նախագահությամբ այսօր ավարտվեց «Դարմ» ՍՊ ընկերության տնօրեն Մարատ Օգանեզովի դեմ հարուցված քրեական գործի դատաքննությունը: Վերջին խոսքով հանդես եկավ Մարատ Օգանեզովը, իսկ պաշտպանական ճառով՝ նրա պաշտպան, ՀՀ փաստաբանների պալատի անդամ Լիաննա Գրիգորյանը: Հիշեցնենք, որ Մարատ Օգանեզովը զբաղվել է ֆուրշետների կազմակերպմամբ: Նրա «Դարմ» ՍՊ ընկերությունը գրանցված
Եվրադատարանում կրած 4 քաղաքացու կառավարությունը կփոխհատուցի 42 հազար 555 եվրո
Արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը ՀՀ կառավարությունից գումար ստանալու անհրաժեշտությունը հիմնավորել է` «Կառավարման մարմինների գործունեության հետեւանքով առաջացած վնասվածքների կամ վնասների վերականգնում» հոդվածով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կողմից «Գրիգորյանն ընդդեմ Հայաստանի», «Անտոնյանն ընդդեմ Հայաստանի», «Սեֆիլյանն ընդդեմ Հայաստանի» եւ «Վիրաբյանն ընդդեմ Հայաստանի» գանգատներով վճիռների պահանջները կատարելու նպատակով ՀՀ պետբյուջեի պահուստային ֆոնդից այս տարվա առաջին եռամսյակում արդարադատության նախարարությանը կհատկացվի
Հովիկ Աբրահամյանը`Րաֆֆի Հովհաննիսյանին. «Բայց մենք իրեն ե՞րբ ենք վախեցրել, որ ինքը վախենա կամ չվախենա»
Այսօր մամուլի ասուլիսում լրագրողները ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանին խնդրեցին անդրադառնալ երեկ Արտաշատ քաղաքում Րաֆֆի Հովհաննիսյանի հանդիպման ժամանակ գրանցված դեպքին: Հիշեցնենք, որ խոչընդոտվել էր Րաֆֆի Հովհաննիսյանի անցկացրած հավաքը: «Հայկական ժամանակ» թերթի լրագրողի դիտարկմանը, որ Արտաշատում տեղի ունեցած դեպքերը կապվում են Հովիկ Աբրահամյանի անվան հետ, քանի որ այդ քաղաքը նրա ազդեցության տակ է գտնվում, Հովիկ Աբրահամյանն այսպես
Լարիսա Ալավերդյան. «Սումգայիթում սպանվածները մինչ օրս չունեն հատուկ կարգավիճակ» (Տեսանյութ)
ԱԺ-ին մինչ օրս չի ընդունել Սումգայիթի ցեղասպանության շուրջ դիրքորոշում արտահայտող որոշում Ադրբեջանական ԽՍՀ-ից փախստականների համագումարը այսօր Ամերիկայի հայկական համագումարի դահլիճում կազմակերպեց կլոր սեղան-քննարկում` Սումգայիթում ցեղասպանության քսանհինգ ամյակի կապակցությամբ: ՊՆ նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանը նշեց, որ ցեղասպանության դաժան փորձություններով անցած ժողովրդի մտավորականներն այսօր միջազգային հանրության առաջ ունեն անելիք` ամեն կերպ նպաստել, որ ցեղասպանություն այլեւս աշխարհում չկրկնվի.
Արայիկ Բաղդադյան. «Հավաքականի կազմը կորոշենք վերջին հավաքի ժամանակ»
Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Արայիկ Բաղդադյանն Aravot.am-ի հետ զրույցում խոսեց Կիեւում կայացած միջազգային հեղինակավոր մրցաշարին մեր ըմբիշների մասնակցության եւ հավաքականի մոտակա ծրագրերի մասին: – Այս պահին հավաքականի անդամներն ինչո՞վ են զբաղված: – Կիեւի միջազգային մրցաշարից վերադառնալով՝ երեք օր հանգստացել են եւ հիմա շաբաթական չորս օր մարզումներ են անցկացնում Երեւանի պետական մարզական
4500 երեխա Հայաստանում վտանգի տակ է
Վերջին 2 տարիներին Անկախ մշտադիտարկման խումբը այցելություն է իրականացրել 32 հատուկ դպրոցներ եւ պատրաստել 2 զեկույց, որոնք, ըստ ՅՈՒՆԻՍԵՖ-ի, բավարար տեղեկություն չեն տալիս այդ հաստատություններում երեխաների իրավունքների ոտնահարման մասին: Հայաստանի մանկատներում եւ գիշերային խնամքի կենտրոններում ապրող, ինչպես նաեւ հատուկ դպրոց հաճախող երեխաները բռնության եւ անտեսման առավել մեծ ռիսկի տակ կարող են լինել: Այսօր ՄԱԿ-ի գրասենյակում
Արմեն Մարտիրոսյան. «Ի դեմս ՀՀԿ-ի, կունենանք շատ լավ ընդդիմություն»
«Ժառանգության» փոխնախագահը պատասխանում է Գալուստ Սահակյանին Այսօր «Փաստարկ» ակումբում «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանն անդրադարձավ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանի գնահատատականներին՝ հետընտրական իրավիճակի հետ կապված: Նա Հովիկ Աբրահամյանի հետ Արմեն Ռուստամյանի եւ Ռուբեն Հակոբյանի հետ հանդիպումից հետո լրագրողների հետ զրույցում ասել էր, որ նոր ընդդիմություն է ձեւավորվում, ոչ մի լարվածություն չկա եւ իրենք թույլ են
Ագրարային համալսարանի պարզաբանումը. «Ուսանողները զուսպ, քաղաքակիրթ վերաբերմունք են ցուցաբերել երթի մասնակիցների նկատմամբ»
Aravot.am, lurer.com, News.am պարբերականները փետրվարի 27-ին հաղորդում են, թե դասադուլավոր ուսանողներին Ագրարային համալսարանում դիմավորել են «հայհոյանքներով» եւ «կոշտ իր են գցել» «Հայկական ժամանակի» լրագրող Տաթեւ Խաչատրյանի գլխին: Ողջ երթը տեսագրվել է, (մանրամասները հեշտությամբ կարող ենք ճշտել փոխոստիկանապետ պարոն Վ. Օսիպյանի աջակցությամբ), իսկ դա նշանակում է, որ հստակ ամրագրված է ու նկատելի` ՀԱԱՀ աշխատակիցներն ու ուսանողները
Փոխարինող կազմով աշխարհում չորրորդ տեղը վատ արդյունք չէ
Հարցազրույց հունահռոմեական ըմբշամարտի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Լեւոն Ջուլֆալակյանի հետ – Թեհրանում մեր ըմբիշների մասնակցությունից գո՞հ մնացիք: – Ընդհանուր առմամբ՝ այո: Այն առումով, որ մեր հավաքականի առաջատարները չէին մասնակցում: Իսկ 2-րդ եւ 3-րդ կազմերով աշխարհի տասը ուժեղագույն երկրների մեջ թիմային 4-րդ տեղ գրավելը վատ չէ: Մանավանդ, որ մյուս երկրները ժամանել էին ուժեղագույն կազմերով: Մենք ընդգրկել էինք
Թատրոնի նահապետը՝ վաստակավորի կոչումով
90-ամյա Քաջազուն Գյուրջյանը 70 տարի բեմում է Օրերս Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում կայացած Գ. Սունդուկյանի «Խաթաբալայի» (բեմադրիչ՝ Գոհար Հարությունյան) առաջնախաղը նվիրված էր ՀՀ վաստակավոր արտիստ Քաջազուն Գյուրջյանի ծննդյան 90 եւ բեմական գործունեության 70 ամյակներին: Այս դեպքում որոշեցինք չանդրադառնալ նոր «Խաթաբալային», միայն նշենք, որ հայտնի այս կատակերգությունն առաջին անգամ Մայր թատրոնի բեմ է
Հովիկ Աբրահամյանը հրաժարականները դիտարկում է բարոյական հարթությունում
Aravot.am-ի տեղեկություններով, կառավարությունն այժմ չի ընդունելու այդ հրաժարականները՝ կուսակցությունը չթուլացնելու համար: Ներքաղաքական իրավիճակի կայունացումից հետո, միայն մի քանի ամիս անց, ի թիվս այլ կադրերի, ՀՀԿ-ն կանդրադառնա նաեւ այս ղեկավարներին:
«Վարդենիկցիները իջել են քվեարկել են, թռել են Չելյաբի՞նսկ»
Արմեն Մարտիրոսյանը հորդորում է իշխանությանը հաշվել Վարդենիկի բնակիչների թիվը, նոր մասնակցության թիվը խփել Որպես 8-րդ դասարանում դասադուլ արած մարդ եւ 18 տարվա դասախոսի ստաժ ունեցող մարդ՝ «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանն այսօր «Փաստարկ» ակումբում ողջունեց այս օրերին դասադուլ անող ուսաողներին: Նա ընդգծեց, որ խորհրդային ժամանակներում ավելի ժողովրդավար էին, որովհետեւ որեւէ մեկը չէր արգելում դասադուլ կազմակերպել,


















































