Օրվա լրահոսը

Բյուջետային քննարկումներ՝ Անդրկովկասում

Անդրկովկասյան երեք պետություններում էլ բյուջետային քննարկումներ են ընթանում: News.am-ի փոխանցմամբ, 2011-ի համար ամենախոշոր բյուջեն ներկայացրել է Ադրբեջանը՝ $15 միլիարդ եկամուտով եւ $15, 8 միլիարդ ծախսով: Նախորդ տարվա համեմատությամբ մոտ 10%-ով ավելացվել են պաշտպանական ծախսերը, միայն ռազմական ծախսերը կազմում են $1,6 միլիարդ, ռազմական հատկացումների ծավալը գերազանցում է $2,3 միլիարդը: Վրաստանի 2011 թվականի բյուջեի նախագիծը մոտ $3,8

ԵԿԳ-Ն ավարտեց խաղողի մթերումները Արմավիրի մարզում

Երեւանի կոնյակի գործարանը 100%-ով ավարտել է խաղողի մթերումները Արմավիրի եւ Այգեւանի մասնաճյուղերում: Tert.am- ի փոխանցմամբ, այս մասին երեկ լրագրողներին տեղեկացրել է ԵԿԳ գործադիր տնօրեն Արա Գրիգորյանը՝ հավաստելով, որ գյուղացիների նկատմամբ պայմանագրային պարտավորություններն ամբողջությամբ կատարվել են: Եվս մեկ շաբաթ մթերումները կշարունակվեն Տավուշի մարզում: «Վերջին մեկ շաբաթվա ընթացքում, անձրեւային եղանակներով պայմանավորված, խաղողով բեռնված մեքենաների կեսը ջուր էր,

ՈՉ ԹԵ ԼՈԶՈՒՆԳՆԵՐՈՎ, ԱՅԼ ԳՈՐԾՆԱԿԱՆ ՔԱՅԼԵՐՈՎ

ՏՏ ոլորտի մասնագետները համոզված են՝ միայն այսկերպ առաջնորդվելու դեպքում «Տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացման հայեցակարգը» թղթին չի մնա: Գարեգին Չուգասզյանը եւ Կարեն Վարդանյանը: «Անընդհատ հայտարարում ենք՝ տեղեկատվական տեխնոլոգիաները տնտեսության զարգացման գերակա ճյուղ են եւ այլն, բայց այդ բառակապակցությունը մենք արդեն չարաշահել ու արժեզրկել ենք, որովհետեւ այն արագությունը, տեմպերը, որով այսօր IT ոլորտը զարգանում է, բավարար չէ»,- «Առավոտի»

Այցի ձախողումը Լինդբլադի թերացումն էր

Արձանագրում է ԵԽԽՎ Հայաստանի պատվիրակությունում «Ժառանգություն» խմբակցության ներկայացուցիչ Զարուհի Փոստանջյանը: ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակության անդամ Զարուհի Փոստանջյանը երեկ «Փաստարկ» ակումբում պատմեց, որ դեռ հունիսին էր փորձել պարզել, թե Հայաստանի հարցով (այդ ժամանակ) նորանշանակ համազեկուցող Գորան Լինդբլադը ե՞րբ է մտադիր այցելել Հայաստան. «Սեպտեմբերի 9-ին նախատեսված էր Մոնիթորինգի հանձնաժողովի նիստը, եւ պիտի նախապես այցելեր, որ հնարավորություն ունենար ներկայացնել

Ի՞ՆՉ ԱՐԺԵՆ ՄՐՑՈՒԹԱՅԻՆ ԽՈՍՏՈՒՄՆԵՐԸ-1

«Դար 21»-ը խոստացել էր հասարակական-քաղաքական ծրագրեր հեռարձակել, «Երեւան» հեռուստաընկերությունը՝ «Ուրախ իրարանցում…  քնելուց առաջ» հաղորդաշարը, իսկ TV-5-ը՝ համատեղ հեռուստաշարքեր Գիտությունների ազգային ակադեմիայի հետ: Հոկտեմբերի 10-20-ը Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովը հայտեր է ընդունում թվային հեռարձակման ցանցի միջոցով հեռարձակում իրականացնելու հեռուստահեռարձակողների արտոնագրման մրցույթներին մասնակցելու համար: Հոկտեմբերի 22-ին հայտնի կդառնան մրցույթների մասնակիցների անունները, իսկ դեկտեմբերի 16-ին կկայանա արտոնագրված

ՀԱՎԱՏԱՔ-ՉՀԱՎԱՏԱՔ

ՀՅԴ մամլո դիվանը երեկ արձագանքել է հոկտեմբերի 12-ին «Առավոտում» հրապարակված «Ո՞վ տապալեց Լինդբլադին» վերտառությամբ հոդվածին, որտեղ կասկածի տակ էր առնվել ԵԽԽՎ-ում Հայաստանի հարցով համազեկուցող, շվեդացի Գորան Լինդբլադի՝ այդ երկրի խորհրդարանական ընտրություններում տապալվելու գործում ՀՅԴ Հայ Դատի գրասենյակի ունեցած ներդրումը: Հրապարակման մեջ ասվում էր, որ ՀՅԴ Հայ Դատի գրասենյակը հավակնում է հակահայ պատգամավորի տապալման դափնիներին, իսկ

ՀԱՅ-ԹՈՒՐՔԱԿԱՆ ՍԱՀՄԱՆԸ, ԱՅՆՈՒԱՄԵՆԱՅՆԻՎ, ՀԱՏԵԼ ԵՆ

«Հզոր Թուրքիա» կուսակցության նախագահ Թունա Բեքլեւիչը հայտարարել է, թե իրենք հայ-թուրքական սահմանն անցնելիս նպատակ չեն ունեցել վեճ առաջացնել ռուս սահմանապահների եւ Հայաստանի միջեւ։ Թուրքական Akifhaber-ի փոխանցմամբ, Թունա Բեքլեւիչը նշել է, թե իրենք հայ-թուրքական արձանագրությունների ստորագրման մեկ տարվա կապակցությամբ, ի նշան բողոքի, որ դեռ փակ է հայ-թուրքական սահմանը, խորհրդանշական ուղերձ են հղել՝ անցնելով բնական սահման հանդիսացող

Հոկտեմբերն ակտիվ կլինի

Ընդդիմությունը նախատեսում է հոկտեմբերին երկու համապետական հանրահավաք անցկացնել Հայ ազգային կոնգրեսը ծրագրում է Երեւանում համապետական հանրահավաքներ ու ցույցեր անցկացնել ոչ միայն հոկտեմբերի 15-ին, որի մասին հայտարարվել էր ավելի վաղ, այլեւ հոկտեմբերի 19-ին: ՀԱԿ կենտրոնական գրասենյակի համակարգող Լեւոն Զուրաբյանի փոխանցմամբ, հոկտեմբերի 19-ին կայանալիք հանրահավաքը կապված է Երեւանում անցկացվելիք Եվրոպայի Խորհրդի «Հանուն ժողովրդավարության ապագայի» եռօրյա համաժողովի հետ:

«ՈՂՋ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆՆ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՎՐԱ Է»

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների դաշտային առաքելության առաջին փուլի ավարտին ղարաբաղյան մի շարք հ/կ-ներ դիմել են համանախագահներին: ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների դաշտային առաքելությունն արդեն իրականացվել է մի քանի շրջաններում, եւ երեկ Արցախում համանախագահները ցանկություն են հայտնել հանդիպել լրագրողներին եւ որոշ հարցերի պատասխանել: Ֆրանսիացի համանախագահ Բեռնար Ֆասիեն հայտարարել է, թե շատ ծանր աշխատանք են իրականացնում, եւ այդ

ԱԺ ՔԱՌՕՐՅԱՆ Է ԽԱՆԳԱՐԵԼ

Այլապես առաջադիմականներն արդեն ԲՀԿ-ական կլինեին Հոկտեմբերի 9-ին կառավարության նիստերի դահլիճում պետք է կայանար Հայաստանի առաջադիմական կուսակցության համագումարը: Նախատեսվում էր, որ օրակարգային գլխավոր հարցը պետք է լիներ կուսակցության լուծարումը եւ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանը միանալը: Համագումարը, սակայն, չկայացավ: Իսկ մինչ այդ «Առավոտի» հետ զրույցում Հայաստանի առաջադիմական կուսակցության նախագահ Տիգրան Ուրիխանյանը հրաժարվել էր մեկնաբանություններից, լրագրողների հարցին ի պատասխան՝

ԱՄԵՆ ԻՆՉ ՀՈՍՈՒՄ Է, ՓՈՓՈԽՎՈՒՄ

ԵԽԽՎ վերջին նստաշրջանում «Ժառանգության» պատվիրակ Զարուհի Փոստանջյանի նախաձեռնությամբ շրջանառության մեջ դրված փաստաթղթերից 2-ին միացան ՀՀ իշխող կոալիցիան ներկայացնող բոլոր պատվիրակները: Մինչդեռ նախկինում նրանք մեղադրանքներ էին ուղղում տիկին Փոստանջյանին, եւ հայտնի էր, որ դա վերաճել էր անգամ անձնական հարաբերություններում լարվածության: Երեկ «Փաստարկ» ակումբում հնչած հարցին՝ իշխանության դիրքորոշումնե՞րն են փոխվել, թե՞ ինքը՝ Զարուհի Փոստանջյանը ծիծաղելով պատասխանեց. «Ինձ

ՏՂԱՆԵՐԸ ԳԵՐԱԴԱՍԵԼ ԵՆ ՏԵՂԻ ԿԱԴՐԵՐԻՆ

Հոկտեմբերի 16-24-ը Պլովդիվում անցկացվելու է շախմատի Եվրոպայի տղամարդկանց 26-րդ եւ կանանց 15-րդ ակումբային առաջնությունը, որին մասնակցող տղամարդկանց 49 եւ կանանց 16 ակումբների մեջ են նաեւ Երեւանի «Միկա» ակումբի թիմերը: Հայաստանի Շախմատի ֆեդերացիայի պաշտոնական կայքի տարածած տեղեկատվության համաձայն՝ Բուլղարիայում մեր երկիրը ներկայացնելու են. Տղամարդիկ՝ Լեւոն Արոնյան, Վլադիմիր Հակոբյան, Գաբրիել Սարգսյան, Արման Փաշիկյան, Տիգրան Պետրոսյան, Զավեն Անդրիասյան,

ՀԱՅԵՐԸ ՋԵՐՄՈՒԿՈՒՄ ԻՐԵՆՑ ԼԱՎ ԵՆ ԶԳՈՒՄ

Շախմատի համաշխարհային օլիմպիադայի չեմպիոն Կարեն Ասրյանի երրորդ հուշամրցաշարի 6-րդ տուրից հետո հայ շախմատիստներն ստանձնել են առաջատարների դերերը: Մրցաշարային աղյուսակի առաջին յոթնյակի վեց տեղերը զբաղեցնում են հայ շախմատիստները: Եվ եթե վրաստանցի գրոսմայստեր Կոնստանտին Շանավայի անունն այս յոթնյակում բնական է, ուրախացնում է Ռուսաստանը ներկայացնող եւ շախմատային որեւէ կոչում չունեցող Նիկիտա Մատինյանի ցուցանիշը, որը գրոսմայստերներ Զավեն Անդրիասյանի, Սամվել

Վարդան Մինասյան. «Պետք չէ տրվել հույզերին»

«Հաղթանակից հետո մեր նման երկրների հավաքականներին միշտ էլ շատ ավելի բարդ է դուրս գալ խաղադաշտ, անգամ՝ մեզանից անհամեմատ  թույլ հավաքականների հետ խաղում, քան անհաջողություններից հետո: Դա աքսիոմ է, ու հենց այդ աքսիոմի առաջ էլ այսօր կանգնած է Հայաստանի ազգային հավաքականը: Ընդամենը չորս օր առաջ սեփական հարկի տակ ֆուտբոլային աշխարհի համար անսպասելի՝ 3:1 հաշվով հաղթանակ տոնելով

ՄԱՆԿԱՊԱՏԱՆԵԿԱՆՆԵՐԸ՝ ԸՆԴԴԵՄ ՄԻՋԱԶԳԱՅԻՆՆԵՐԻ

Նախորդ շաբաթվա ընթացքում հայկական ֆուտբոլում տեղի ունեցավ մի աննախադեպ իրադարձություն, որը, սակայն, մնաց Սլովակիայի թիմի նկատմամբ տարած մերոնց հաղթանակի ստվերում: ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանի առաջարկով եւ բարձրագույն խմբի առաջնության մասնակից ակումբների ղեկավարների համաձայնությամբ որակազրկվել են ԲԽ առաջնությունը սպասարկող բոլոր մրցավարները: Նման որոշման պատճառը, թերեւս, վերջին շրջանում մրցավարական գործողությունների հետ կապված սկանդալներն էին, իսկ կենտրոնում՝ 22-րդ

ԵՐԿՈՒՍՆ ԷԼ ԳԵՐԾԱՆՐԱԲԵՌՆՎԱԾ ԵՆ

Այս օրերին համառ լուրեր են պտտվում այն  մասին, թե վերեւներում վճռել են երկար ժամանակ առանց գեղարվեստական ղեկավարի եւ գլխավոր ռեժիսորի աշխատող Օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի ճակատագիրը: Ասում են՝ գեղարվեստական ղեկավարի թափուր պաշտոնը հնարավոր է զբաղեցնի ՀՊՖՆ գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյանը, իսկ գլխավոր ռեժիսորինը՝ կինոռեժիսոր Վիգեն Չալդրանյանը:  Փաստենք, որ Օպերային թատրոնը

Բրիտանացիների ներկայացում-էքսպերիմենտը՝ Երեւանում

Հայերը այն դժվարությամբ «մարսեցին» «Ժամանակակից Բրիտանիա» ծրագրի շրջանակում Բրիտանական խորհուրդը համագործակցել էր «Հայֆեստ» 8-րդ միջազգային թատերական փառատոնի հետ: Հոկտեմբերի 8-ին եւ 9-ին Պատանի հանդիսատեսի թատրոնում Մեծ Բրիտանիայի Միացյալ Թագավորությունից ժամանած «Imitating the dog» թատերախումբը հայ հանդիսականի դատին հանձնեց «Hotel Methuselah» ներկայացումը: «Մեր թատերախումբը չի հետեւում ընդունված թատերական կանոններին, սակայն դա չի նշանակում, որ մենք ամբողջովին

Սիրո խոստովանություն՝ ծաղիկների լեզվով

«ՀայԱրտի» անակնկալը՝ մայրաքաղաքին Օրերս Երեւանի քաղաքապետարանի «ՀայԱրտ» մշակութային կենտրոնում «ծաղկային» տրամադրություն էր՝ առիթը «Ծաղիկներ Երեւանին» խորագրով ցուցահանդեսի բացումն էր՝ նվիրված մայրաքաղաքի տոնին: Ներկայացվեցին ժամանակակից հայ անվանի նկարիչներ Հրանտ Թադեւոսյանի, Վաղարշակ Էլիբեկյանի, Վարուժան Վարդանյանի, Գրիգոր Գուրզադյանի, Նիկոլ Աղաբաբյանի, Արկադի Բաղդասարյանի  եւ ալոց գեղանկարչական աշխատանքները՝ միայն ծաղիկներ: Ի դեպ, բոլոր այցելուներին եւս ծաղիկներ նվիրեցին: Ցուցահանդեսի մտահղացումը «ՀայԱրտ»

ՄԱՐՈՒԹՅԱՆԻ ԳՈՅԱՆ ՏՊԱՎՈՐԻՉ ՉԷՐ

Վալիեխոն՝ հայկական մեկնաբանմամբ Օրերս Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում կայացավ Տիգրան Գասպարյանի եւ Արմեն Մարությանի բեմադրած «Գոյա» ներկայացման պրեմիերան՝ ըստ իսպանացի դրամատուրգ Անտոնիո Բուերո Վալիեխոյի «Բանականության քունը» պիեսի: Այն պատմում է իսպանացի հայտնի նկարիչ, ուշագրավ աշխատությունների հեղինակ Ֆրանցիսկո Խոսե դե Գոյայի մասին: Պիտի համարձակ լինել, նաեւ բավականաչափ օժտված՝ մարմնավորելու համար նման անհատին: Օրինակ հայ

ԴԵՌԱՀԱՍԻՆ ՍՊԱՆԱԾ ՈՍՏԻԿԱՆԸ ԴԱՏԱՊԱՐՏՎԵԼ Է

Հույն ոստիկան Եպամինոնդաս Կորկոնեասը, ով 2008 թվականին սպանել էր 15-ամյա պատանի Ալեքսիս Գրիգորոպուլոսին, ինչը Աթենքում զանգվածային անկարգությունների պատճառ էր դարձել, երեկ դատապարտվել է ցմահ ազատազրկման: «Ազատություն» ռ/կ-ի մատուցմամբ, 2008թ. դեկտեմբերի 6-ին տեղի ունեցած այդ միջադեպից հետո Հունաստանում երկու շաբաթ շարունակվեցին զանգվածային անկարգությունները: Կորկոնեասի հետ պատահարի օրը պարեկություն անող ոստիկան Վասիլոս Սարալիոտիսը նույնպես մեղավոր է ճանաչվել

«ԹԱԼԻԲԱՆԸ» ՊՆԴՈՒՄ Է, ՈՐ ՎԵՐԱՀՍԿՈՒՄ Է ԱՄԵՐԻԿՅԱՆ ՀԵՆԱԿԵՏԸ

«Թալիբան» շարժումը պնդում է, որ վերահսկողության տակ է առել Աֆղանստանի հյուսիս-արեւելքում գտնվող Կունար նահանգի Մարավար գավառում տեղակայված ամերիկյան ռազմաբազան: ԼՁԸՀ-ՁԸհհ-ի մատուցմամբ, թալիբների հրամանատար Քարի Զիյարա Ռախմանը հայտարարել է, թե ամերիկյան զինծառայողները ուղղաթիռներով հապճեպորեն լքել են հենակետը՝ թողնելով մեծ քանակությամբ զենք եւ ռազմական տեխնիկա: Ամերիկյան աղբյուրները չեն շտապում մեկնաբանել արաբական Al-Jazeera հեռուստաալիքով տարածված այդ տեղեկությունները: Ռազմական

ՇՎԱՐՑԵՆԵԳԵՐԸ ԱՅՑԵԼԵԼ Է ՄՈՍԿՎԱ

Օգտվելով ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդեւի հրավերից, Միացյալ Նահանգների Կալիֆոռնիայի նահանգապետ Առնոլդ Շվարցենեգերը Սիլիկոնի դաշտավայրում աշխատող պոտենցիալ ներդրողների եւ ընկերությունների ներկայացուցիչների պատվիրակության ղեկավարի կարգավիճակով ժամանել է Մոսկվա: Հայտնի դերասանն արդեն հանդիպել է ՌԴ նախագահի հետ: Հանդիպման ավարտին, BBC-ի մատուցմամբ, Մեդվեդեւը նստելով կառավարական «Չայկա» ավտոմեքենայի ղեկին՝ իր հյուրին ուղեկցել է մերձմոսկովյան Սոկոլովո ավան, ուր ժամանել են նաեւ

Ղրղըզստանում ընտրությունները թափանցիկ էին

Կիրակի օրը Ղրղըզստանում տեղի ունեցած խորհրդարանական ընտրություններում քվեների 80 տոկոսի հաշվարկի արդյունքում առաջատարն է ազգայնական «Աթա-Ժուրտ» («Հայրենիք») կուսակցությունը, որը վայելում է հատկապես երկրի հարավային շրջաններում բնակվող ղրղզների աջակցությունը: Հիշեցնենք, որ քվեների 8,7 տոկոսը ստացած այդ կուսակցությունը համարվում է երկրի նախկին նախագահ Կուրմանբեկ Բակիեւին մոտ կանգնած քաղաքական ուժ: Խորհրդարանում մանդատներ ստանալու համար սահմանված նվազագույն՝ 5 տոկոսանոց

Օբամայի վրա գիրք են նետել

Կիրակի օրը Ֆիլադելֆիայում Դեմոկրատական կուսակցության համակիրների ժողովին մասնակցող ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հազիվ է խույս տվել հավաքված ամբոխի կողմից գլխին գրքով հարված ստանալուց: Բրիտանական The Daily Mail-ի փոխանցմամբ, բարակ կազմով փոքր գիրքը թռել է երջանիկ ժպտացող ու իր համակիրների մոտ ետ ու առաջ քայլող նախագահի կողքով: Հնարավոր է, որ անհայտ «գրքանետը» վրիպել է հենց այն

Օդեսայից Վրաստան նավարկող բեռնանավը խորտակվել է

Երկուշաբթի լույս գիշերին, Ղրիմում, Կերչի թերակղզու ափամերձ հատվածում խորտակվել է «Վասիլի» նավը, որի տախտակամածին այդ պահին եղել է 12 մարդ՝ ՌԴ 10 քաղաքացի եւ 3 ուկրաինացի: «Ինտերֆաքսի» մատուցմամբ, գտնվել է նավաստիներից մեկի մարմինը, հաջողվել է փրկել Ռուսաստանի 8 քաղաքացիների եւ մեկ ուկրաինացու, մյուսները համարվում են անհետ կորած: Առեւտրային նավարկություն անող բեռնանավը, որը բեռնված է եղել

ՀՈՒՇԱԳԻՐ

«Դեպի կրթություն բոլորի համար. աջակցել կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների կայուն զարգացմանը» ծրագիրը թեւակոխեց իր վերջին՝ երրորդ փուլը: Ծրագրի իրականացման կապակցությամբ Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանում կնքվեց հուշագիր՝ «Առաքելություն Արեւելք» դանիական մարդասիրական օգնության հայաստանյան մասնաճյուղի, «Հույսի կամուրջ» հաշմանդամ երեխաների ու երիտասարդների իրավունքների պաշտպանության հասարակական կազմակերպության եւ ՀՀ ԿԳ նախարարության կողմից: ՀՀ ԿԳ

ՀԵՔԻԱԹ ՊԱՏՄԵԼԸ ՀԵՇՏ ԲԱՆ ՉԷ

Երեւանում Հովհ. Թումանյանի տուն-թանգարանը արդեն երկրորդ անգամ անցկացնում է ամենամյա «Երկնքից երեք խնձոր ընկավ» հեքիաթասացության եւ բարբառի փառատոն: Հոկտեմբերի 8-10-ը «բանաստեղծի բակում» 17 հեքիաթասաց Հայոց աշխարհի տարբեր բարբառներով փոքրիկներին ներկայացրին ոչ բոլորին հայտնի ու քիչ տարածված հեքիաթներ: Օրինակ, Հակոբյան Գոհարը՝ Մեղրաձոր գյուղից, Բայազետի բարբառով պատմեց «Ավճի Այմադը» («Որսորդ Ահմեդը») հեքիաթը: «Այս հեքիաթը, ինչպես նաեւ տասը

Թեստերի կազմման նոր սկզբունք

Բաց նամակ ՀՀ ԿԳ նախարարին Ավարտվեցին հայոց լեզվի եւ գրականության միասնական ավարտական քննությունները: Կարծիքների բազմազանությունը բնական էր, քանի որ քննական թեստերի կազմման թերությունների մեծ մասը թաքնված էր այն սկզբունքների մեջ, որոնցով ղեկավարվել էին թեստեր կազմողները: Հաշվի առնելով վերը նշվածը՝ առաջարկվում է քննական թեստերի կազմման հետեւյալ սկզբունքը՝ 1. Հանձնարարվում է նախարարության համակարգում գտնվող ուսուցչական կոլեկտիվներին, բուհերի

ՄՆՁՈՒՐԻՆ ՀԵՏԱՔՐՔՐՈՒՄ Է ԹՈՒՐՔԵՐԻՆ

Իսկ արեւմտահայերենը՝ թուրքաբնակ հայաստանցիների երեխաներին, ոչ այնքան Ստամբուլում է գտնվում միակ հայկական՝ «Արաս» հրատարակչությունը: Այն հիմնադրվել է 1993թ.՝ մի խումբ ստամբուլահայերի կողմից: Վերջերս, երբ «Հրանտ Դինք» հիմնադրամի հրավերով մի խումբ լրագրողներով Թուրքիայում էինք, այցելեցինք նաեւ «Արաս», որտեղ մեզ դիմավորեցին հրատարակչության խմբագիր Արտաշես Մարկոսյանը, Փայլինե եւ Թագուհի Թովմասյանները: Պարոն Մարկոսյանն ասաց, որ «Արասի» նպատակը հայկական մշակույթը

Դիլիջանում հանքային ջրերի նոր գործարան է կառուցվում

Հանքային ջրերի «Դիլիջան-Ֆրոլովա բալկա» ընկերությանը ՀՀ կառավարությունը նոր տարածք է հատկացրել, ընկերությունն էլ արդեն աշխատանքներ է սկսել նոր գործարան կառուցելու համար: Նոր գործարանի նախագծերն արդեն պատրաստ են: Այս մասին հայտնեց Տավուշի մարզպետ Արմեն Ղուլարյանը: Դիլիջան քաղաքում հանքային ջուր արտադրող մյուս՝ «Դիլիջան» գործարանը մի քանի տարվա վերակառուցումից հետո նոր դիզայնով արտադրանք է թողարկում:

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031