Օրվա լրահոսը
ՄԻ ԱՎՏՈԲՈՒՍԸ՝ 40 ՀԱԶԱՐ ԴՐԱ՞Մ
«Առավոտ» եւ «Չորրորդ իշխանություն» թերթերի արտահաստիքային ֆոտոթղթակից եւ լրագրող Գագիկ Շամշյանը երեկ, մինչ Ազատության հրապարակում կսկսվեր ՀՀ նախագահի թեկնածու Վահան Հովհաննիսյանի նախընտրական հանրահավաքը՝ ականատես եղավ հետեւյալ միջադեպին: Մի քաղաքացի մոտեցավ ՀՅԴ բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանին եւ ասաց. «Մի ավտոբուս նաֆար եմ բերել՝ մի քիչ փող տուր»: Հրանտ Մարգարյանը այդ քաղաքացուն մեկնեց 10 հազար դրամ, բայց
Արմենի արկածները շարունակվում են
Շուշիում բնակվող ֆրանսահայ Արմենի (Օլիվեր Ռակեդջյան) մասին նյութը տպագրվել է «Առավոտում» (10.01.08թ.)։ Արմենի պատմությունը մեծ արձագանք է ունեցել եւ՛ LՂ-ում, եւ՛ նրա սահմաններից դուրս: Ինչպես արդեն տեղեկացրել ենք, 2004-ին Արմենը Փարիզից տեղափոխվել է Շուշի, որտեղ շրջանի վարչակազմի եւ քաղաքապետարանի թույլտվությամբ երեք տարածք է գնել եւ բացել համակարգչային ծառայությունների կենտրոն, անշարժ գույքի գործակալություն եւ հուշանվերների խանութ:
«ՀՀ ՇՐՋԱՓԱԿՈՒՄԸ ՎԵՐԱՑՆԵԼՈՒ ԳԻՆԸ ՌԴ-Ի ՀԵՏ ԼԱՎ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ԵՆ ԼԻՆԵԼՈՒ»
Գտնում է ԱՊՀ երկրների ինստիտուտի Կովկասի բաժնի ղեկավար Միխայիլ Ալեքսանդրովը – Երեկ մեկնարկել է Ռուսաստանի վարչապետ Վիկտոր Զուբկովի պաշտոնական այցը Հայաստան: Ո՞րն է այդ այցի հիմնական նպատակը: – Նպատակը հասկանալի է. Հայաստանում նախընտրական քարոզարշավ է ընթանում, փետրվարի 19-ին նախագահական ընտրություններ կանցկացվեն: Այդ ընտրություններում Ռուսաստանը ցանկանում է ընդգծել, որ հանդես է գալիս Հայաստանի հետ բարեկամական, գործընկերական
Մտավորականները կայունություն են ուզում եւ դժգոհում ներկա վիճակից
Երեկ Թեքեյան կենտրոնում՝ «Կայունություն» հասարակական շարժման կազմակերպած խորհրդաժողովին մասնակցում էին մտավորականներ, գիտության, արվեստի, մշակույթի գործիչներ: Ելույթներով հանդես եկան «Կայունություն» հասարակական շարժման համակարգող Սուրեն Մամիկոնյանը, ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի տնօրեն Աշոտ Մելքոնյանը, ՆՄ նախագահ Կարեն Աղամյանը, ԺՄ նախագահ Աստղիկ Գեւորգյանը, ԳՄ նախագահ Լեւոն Անանյանը եւ այլք, մտահոգված՝ երկրի կայունության պահպանմամբ: Ս. Մամիկոնյանը իր ելույթում նշեց, որ
«ԿՈՆՖԼԻԿՏԸ ՄԵՆՔ ՊԻՏԻ ԼՈՒԾԵՆՔ, ՈՉ ԹԵ ՍԵՐՈՒՆԴՆԵՐԸ»
Երեկ Հայաստանում կայացած միջազգային գիտաժողովին հայտարարեց ադրբեջանցի լրագրող Զուլֆուգար Ֆարզալիեւը: Երեկ մեկնարկեց Հայերի համաշխարհային կոնգրեսի կազմակերպած «Կովկասի եւ Մերձավոր Արեւելքի երկրները՝ հնարավոր գործընկերներ տարածաշրջանային անվտանգության համակարգի ձեւավորման գործընթացում» խորագրով միջազգային երկօրյա գիտաժողովը: Մասնակցում էին ներկայացուցիչներ Ավստրիայից, Ռուսաստանից, Չինաստանից, Թուրքիայից, Ադրբեջանից եւ այլ երկրներից: Փորձագետները զեկուցումներ կարդացին եւ բանավիճեցին «Ազգային էլիտաների նոր սերունդը գլոբալացման ճանապարհին», «Միջպետական
Իրավական խճանկար
Իրավունքի վերականգնում՝ վարչականում ՀՀ դատական դեպարտամենտը երեկ «Առավոտին» տեղեկացրեց, որ հանրապետության նախագահի ընտրությունների կազմակերպման եւ անցկացման ընթացքում ընտրական իրավունքների խախտման վերաբերյալ հայցադիմումները ներկայացվելու են ՀՀ վարչական դատարան: Հայցադիմումը վարչական դատարան կարող է ներկայացվել օրացուցային 3 օրվա ընթացքում՝ այն օրվանից, երբ հայցվորը/քաղաքացին/ իմացել է կամ ողջամտորեն պարտավոր էր իմանալ իր ընտրական իրավունքի խախտման մասին: Վարչական դատարանի
ՔԱՐՈԶՉԱԿԱՆ ԽՃԱՆԿԱՐ
«…Ձեզ հետ է», «…ձեր թիկունքին», «… հավատում է ձեզ» Մի կենտրոնից՝ ուշացումով լուսաբանում Որեւէ մեկը կարո՞ղ է բացատրել, թե ինչու ՀՀ նախագահի թեկնածու Վահան Հովհաննիսյանի Արագածոտնի մարզ փետրվարի 5-ի այցը հեռուստաընկերությունները լուսաբանեցին նույն օրը եւեթ, սակայն այդ օրը ցուցադրեցին փետրվարի 4-ին Ավան համայնքի ընտրողների հետ ՀՀ նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանի հանդիպումը: Մի՞թե Արագածոտնից ավելի հեշտ
Տեղամասերն «անհասանելի» են
Նախագահական ընտրություններին մասնակցելու իրավունք ունեցող հազարավոր հաշմանդամներ ընտրությունների չեն գնում: Փետրվարի 19-ին կայանալիք նախագահական ընտրություններին հետեւելու են հաշմանդամների իրավունքների պաշտպանության «Ունիսոն» հ/կ-ի 13 անդամները, որոնցից 6-ը հաշմանդամ է: Այս մասին երեկ հայտարարեց նույն կազմակերպության նախագահ Արմեն Ալավերդյանը: Նրա խոսքերով՝ իրենց հ/կ-ի անդամներից 4-ը դիտորդական առաքելութամբ աշխատելու է հանրապետության 3 մարզերում՝ Լոռիում, Կոտայքում եւ Սյունիքում, մնացածը՝
ՈՍԿԻՆ ՕՐ ՕՐԻ ԹԱՆԿԱՆՈՒՄ Է
Մեր երկրում ոսկու եւ թանկարժեք քարերի բիզնեսով զբաղվողներն առիթը չեն կորցնում՝ առանց այդ էլ խիստ եկամտաբեր բիզնեսից հավելյալ շահույթներ ստանալու: Տոներին նախորդող օրերին Հայաստանում սովորաբար բարձրանում են պարենային եւ ոչ պարենային ապրանքների գները: Մեր գործարարներն առաջնորդվում են այն սկզբունքով, որ եթե պահանջարկը կա՝ որքան հնարավոր է իրենց ապրանքի գները բարձրացնեն: Նրանք վստահ են, որ անկախ
ԹԵԿՆԱԾՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՆԵԼԸ ՊԱՐՏԱԴԻՐ ՉԷ
«Ժառանգության» քաղաքական քարտուղար Վարդան Խաչատրյանն է կուսակցության անունից միավորման շուրջ բանակցություններ վարում Լեւոն Տեր-Պետրոսյանի, Վահան Հովհաննիսյանի, Վազգեն Մանուկյանի եւ Արթուր Բաղդասարյանի հետ: Եվ Վարդան Խաչատրյանը վերջերս «Առավոտին» պարզաբանել էր, թե «Ժառանգության» հայտարարության մեջ նշված պայմանը, որ վերոնշյալ 4 թեկնածուներից նվազագույնը 2-ը պիտի միավորվեն՝ բնավ չի նշանակում, թե նրանցից մեկը պիտի անպայման հանի թեկնածությունը՝ նրանք ուղղակի
«Եթե Վազգեն Մանուկյանի վարկանիշը աճի…»
Շավարշ Քոչարյանի գնահատմամբ, միայն այդ դեպքում է հնարավոր երկրորդ փուլ, այլապես՝ Սերժ Սարգսյանը կհաղթի առաջին փուլում: «Բնական է, որ դա անընդունելի է, նույնիսկ այն դեպքում, երբ թեկնածուներից մեկը նստել է այն բզի վրա, որն ինքն է սրել»,- անդրադառնալով նախորդ օրը Արտաշատում Լեւոն Տեր-Պետրոսյանի հանրահավաքի ժամանակ տեղի ունեցած միջադեպին՝ երեկ «Փաստարկ» ակումբում հայտարարեց նախագահի թեկնածու Վազգեն
«ԱՌԱՆՑ ՀԱՎԱՏԻ, ԱՌԱՆՑ ՀՈՒՍՅԻ ՈՉԻՆՉ ՉԻ ՍՏԱՑՎԻ»
ՀՀ վարչապետ, նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանը Լոռու մարզում հայտարարեց, որ ինքը խոսում է ե՛ւ «հանուն», ե՛ւ «ընդդեմ»: Լոռու մարզի Սպիտակ եւ Վանաձոր քաղաքների կյանքը երեկ կարծես «կազմաքանդվել» էր: Այնպիսի տպավորություն էր, որ այստեղ մարդիկ բանուգործ չունեն ե համաձայն են օրերով կանգնել, սառել եւ սպասել Սերժ Սարգսյանին: Այս երկու քաղաքների ամենից մեծ հրապարակներում երեկ անչափելի մեծ
«ՀԱՆԵ՛Ք ՁԵՐ ՄԻՋԻՑ ՎԱԽԸ»
«Մենք արդեն հաղթած ենք»,- սրանք էին ՀՀ առաջին նախագահի պատգամները լոռեցիներին Երեկ ՀՀ առաջին նախագահ եւ նախագահի թեկնածու Լեւոն Տեր-Պետրոսյանն իր քարոզարշավի շրջանակներում երկրորդ անգամ այցելեց Լոռու մարզ: Նախատեսվում էր նրա հանդիպումները Սպիտակ եւ Ստեփանավան քաղաքներում, Ջրաշեն, Շիրակամուտ, Կուրթան գյուղերում: Լ. Տեր-Պետրոսյանի առաջին կանգառը Ջրաշեն գյուղում էր, որի հենց մուտքի մոտ տեղակայված էր ՀՀԿ-ի թեկնածու
ԾԵԾԻ ԵՆ ԵՆԹԱՐԿՎԵԼ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ԱՋԱԿԻՑՆԵՐԸ
Երեկ, ուշ երեկոյան, Նոր Նորքի 3-րդ զանգվածում ՀՀ նախագահի թեկնածու Լեւոն Տեր-Պետրոսյանի՝ փետրվարի 9-ին հրավիրած հանրահավաքի մասին իրազեկող թռուցիկները փակցնելիս Տեր-Պետրոսյանի շտաբի ներկայացուցիչներ Հովհաննես Գրիգորյանին, Գեւորգ Զաքարյանին, Աղվան Հակոբյանին է մոտեցել 33 ՍՍ 335 պետհամարանիշի «Նիսան առմադա» մակնիշի մի ավտոմեքենա, որից իջել է ՀՀԿ-ի նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանի Նոր Նորքի նախընտրական շտաբի պետ Մելիք Գասպարյանն
ՀՀՇ-ականները մամուլի ակումբներում էին
Երեկ նրանք հյուրընկալվել էին «Հայելի» եւ «Փաստարկ» ակումբներում Երեկ մամուլի երկու ակումբներում հյուրընկալված ՀՀՇ վարչության անդամներ Արամ Մանուկյանն ու Հովհաննես Իգիթյանը անդրադարձել են առաջիկա նախագահական ընտրություններին առնչվող տարաբնույթ հարցերի: Մասնավորապես, Հովհ. Իգիթյանն իր ընդդիմախոսի՝ ԱԺ ՀՅԴ խմբակցության անդամ եւ ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար Արթուր Աղաբեկյանի հետ բանավեճի ընթացքում անդրադառնալով բանակին առնչվող խնդիրներին եւ համաձայնելով իր
ԽՈՐՀՐԴԱՐԱՆԸ ԶԲԱՂՎԱԾ ԷՐ ՔԱՐՈԶՉՈՒԹՅԱՄԲ
Մեծամասնության ներկայացուցիչները «հարմար» հարցեր էին տալիս վարչապետին Խորհրդարանական մեծամասնությունը ԱԺ հերթական նստաշրջանը վերածել է սպորտային խաղերի: Եթե նախորդ օրը իշխանական պատգամավորների հայտարարությունները նման էին ֆուտբոլի, երբ դարպասին շարունակ հարվածում են, իսկ դարպասապահը տեղում չէ, որպեսզի պաշտպանի դարպասը (բոլոր հայտարարություններում քարկոծվում էին Լեւոն Տեր-Պետրոսյանը եւ Արթուր Բաղդասարյանը), ապա երեկ արդեն իշխանական պատգամավորները սկսել էին «վոլեյբոլ» խաղալ՝
«Սվարովսկին կհանգստացնի նյարդերը»
Չեխ դիրիժորը համոզված է, որ իր հայաստանյան համերգը դրական կանդրադառնա նախընտրական թոհուբոհով ապրող հայերի վրա: Չեխ լեգենդար դիրիժոր Հանս Վալթեր Սվարովսկու որդու՝ նույնպես ճանաչված Լեոշ Սվարովսկու՝ «Ա. Խաչատրյան» համերգասրահում փետրվարի 8-ին Հայաստանի պետական ֆիլհարմոնիկի հետ կայանալիք համերգը համընկնում է իր երկրի նախագահական ընտրություններին: Տեղեկացնենք, որ Լ. Սվարովսկին, բացի իր հայրենիքում ծավալած գործունեությունից, աշխատել է Փարիզի,
«ՀԱՆՃԱՐԻ ՀԵՏԵՎՈՒՄ ՀԱՆՃԱՐԵՂ ԿԻՆ ԿԱ»
Հարցազրույց ամերիկաբնակ նկարիչ եւ քանդակագործ Էմիլ Գազազի հետ Ճանաչված նկարիչ եւ քանդակագործ, 80-ականներից ԱՄՆ-ում հաստատված Էմիլ Գազազի դափնիներն ու մրցանակները կերազեն արվեստագետներից շատերը: Աշխարհում համարյա չկա մի անկյուն, որտեղ նա ցուցահանդես ունեցած չլինի: 2003-ին, օրինակ, մասնակցելով Ֆլորենցիայի բիենալեին՝ «Սան Պեդրոյի սեղանը» բրոնզե աշխատանքի համար նա արժանացել է «Մեդիչի» հեղինակավոր մրցանակին: Գազազը մեծ հաջողություն է ունեցել
Առաջին նախագահը՝ բացասական, Սերժ Սարգսյանը՝ դրական
Այսպիսին են ՀՀ նախագահի 2 թեկնածուները հեռարձակվող ԶԼՄ-ների մատուցմամբ: Երեկ «Ուրբաթ» ակումբում Երեւանի մամուլի ակումբի (ԵՄԱ) նախագահ Բորիս Նավասարդյանը ներկայացրեց ԵՄԱ-ի եւ «Թիմ» հետազոտությունների կենտրոնի կողմից անցկացրած՝ Հայաստանում հեռարձակվող ԶԼՄ-ներում ՀՀ 2008 թ. նախագահական ընտրությունների լուսաբանման վերաբերյալ հերթական դիտարկման արդյունքները: Դիտարկող խումբը փորձել է պարզել նախագահական ընտրությունների նկատմամբ ուշադրության աստիճանը, այսինքն՝ այն, թե ԶԼՄ-ները որքան
ԳՈՎԱԶԴԱՏՈՒՆԵՐԸ ԴԵՌ ՓԱԽՉՈՒՄ ԵՆ «ԳԱԼԱ»-ԻՑ
Գովազդային բլոկադան շարունակվում է «Առավոտի» հետ զրույցում «ԳԱԼԱ»-ի նախկին գովազդատուները իրենց հրաժարվելը նրանից բացատրում էին ոչ թե հեռուստաալիքին չվստահելով, այլեւ «անցավ գլուխը շառի մեջ չգցելու» հանգամանքով: Հիշեցնենք, որ հեռուստաալիքի դեմ մենամարտելիս իշխանությունների ամենաթունոտ քայլը եղավ գովազդատուներին անձամբ մայրաքաղաք հրավիրելն ու «ԳԱԼԱ»-ից հեռու մնալու հրահանգ տալը. լրատվական ալիքը մեկ օրվա մեջ կորցրեց միանգամից 30 խոշոր գովազդատուների:
Անձրեւանոցով են զուգարան գնում
Հաշմանդամին նպաստից զրկել են ու ոչ մի օգնություն չեն տրամադրում «Ես իմ կյանքն ու առողջությունը զոհել եմ հանուն էս պետության: Մասնակցել եմ արցախյան պատերազմին, ամբողջ կյանքում աշխատել եմ, էսօր 2-րդ կարգի հաշմանդամ եմ դարձել, բայց պետությունն ինձ ոչ մի բանով չի օգնում»,- դժգոհեց օրերս «Առավոտի» խմբագրություն դիմած Շահեն Մամյանը: Նա ընտանիքի միակ կերակրողն է, իսկ
ԲՆԱԿՉԻՆ ՀՈՍԱՆՔԱՀԱՐՄԱՆ ՎՏԱՆԳԻ ՏԱԿ ԵՆ ԴՆՈՒՄ
Կադաստրն ու համայնքապետարանը, առանց «Հայէլցանցերի» տեխնիկական եզրակացության, ինքնագլուխ հողհատկացումներ են անում: Բարձրավոլտ հոսանքալարերի տարածքում հողհատկացումներ անելը հանրապետությունով մեկ զանգվածային բնույթ է կրում: Քանի որ վերջին տարիներին մեր երկրում հողի գինը զգալի բարձրացել է, հողհատկացման լիազորություններով օժտված ներկայացուցիչները՝ քաղաքապետերը, մարզպետներն ու գյուղապետերը ոչ մի բանի առաջ կանգ չեն առնում եւ աճուրդով վաճառում են անգամ վտանգավոր գոտիներում
«Խմենք ապագայի կենացը»
Նախագահի թեկնածու Վազգեն Մանուկյանին սատարող ուժերը կմիաձուլվեն Երեկ «Անի» հյուրանոցում իրեն սատարող ուժերի համաժողովում նման առաջարկ արեց ՀՀ նախագահի թեկնածու, ԱԺՄ նախագահ Վազգեն Մանուկյանը, ինչին հետեւեց թղթափուչիկային հրավառությունը: Հավաքի նպատակը նոր կուսակցության հիմնադրման մասին հայտարարելն էր: Վազգեն Մանուկյանին սատարող վեց կուսակցությունները՝ ԱԺՄ, ԱԺԿ, ԱԺԴ, ՍԻՄ (Հրանտ Խաչատրյանի ղեկավարած- Ն. Գ.), Ազգային պետություն եւ Ազգային միասնության
ՍԱԴՐՈՒՄ ԵՆ, ՈՐ ԽՈՉԸՆԴՈՏԵՆ
Երեկ Լեւոն Տեր-Պետրոսյանի՝ Արտաշատում ունեցած հանդիպման ժամանակ հերթական միջադեպը եղավ Ինչպես դեռ հունվարի 27-ին ՀՀ առաջին նախագահ եւ նախագահի թեկնածու Լեւոն Տեր-Պետրոսյանի Թալինում ընտրողների հետ հանդիպման ընթացքում տեղի ունեցած միջադեպից եւ հունվարի 28-ի ավտոերթից հետո կանխատեսում էին Տեր-Պետրոսյանի նախընտրական շտաբի առանձին ներկայացուցիչները՝ իշխանությունները որոշել են առաջին նախագահի ընտրարշավին խոչընդոտել նրա թիմակիցներին իրավական հարթություններում բանավեճի ու
ՕԵԿ ՆԱԽԱԳԱՀԸ՝ ՊԵՏԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՏԱԿ
Ազգային անվտանգության ծառայության տնօրենն ավելի լուրջ է վերաբերվել ՀՀ նախագահի թեկնածուի նկատմամբ հնչեցված սպառնալիքին, որը հեգնում էին ՀՀԿ գործիչները: Չնայած այն ուժգին հակաքարոզչությանը, որ ծավալվել է ՀՀ նախագահի թեկնածու Արթուր Բաղդասարյանի դեմ այն բանից հետո, երբ ակնարկներ արվեցին Լեւոն Տեր-Պետրոսյանի հետ նրա միավորման մասին՝ «Օրինաց երկիր» կուսակցության նախագահը նույն կերպ շարունակում է իր քարոզարշավը: Նա
ԳԼԽԻՎԱՅՐ
Երեքշաբթի օրը Ապարանում ոչ բոլոր պատանիներն էին ճշգրտությամբ ընկալել ՀՅԴ թեկնածու Վահան Հովհաննիսյանի ելույթը եւ նրա ասածները գլխիվայր շուռ են տվել (ձախից): Փոխարենը մի աչալուրջ դաշնակցական (լուսանկարը՝ աջից) փորձում էր արգելել լուսանկարել այդ պահը:
Վերանայել Կարսի պայմանագիրը
Նման առաջարկ է անում նախագահի թեկնածու Արման Մելիքյանը Հայ-թուրքական հարաբերությունները միջազգային հնչեղություն ունեցող հարց են, եւ այդ հնչեղությունը ձեռք է բերվել ոչ այնքան Հայաստանի եւ Սփյուռքի, որքան այլ տերությունների գործադրած ջանքերի շնորհիվ, ընդ որում՝ ի շահ իրենց պետության: Երեկ «Առավոտի» հետ զրույցում նման կարծիք հայտնեց ՀՀ նախագահի թեկնածու Արման Մելիքյանը: «Ես կարծում եմ, որ Թուրքիան
ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՉԵՆ ՀԱՆԳԵՑՆԻ ԿՈՒՐՍԻ ՓՈՓՈԽՈՒԹՅԱՆ
Պետության նոր ղեկավարը կշարունակի իր նախորդի ընտրած քաղաքականությունը 2008 թվականի փետրվարի 19-ին Հայաստանում կանցկացվեն նախագահական ընտրություններ: Մոտ 10 թեկնածուներից հաղթանակի հիմնական հավակնորդները երկուսն են` վարչապետ Սերժ Սարգսյանը եւ նախկին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը: Հայ հեղափոխական դաշնակցության (ՀՅԴ) կողմից Վահան Հովհաննիսյանի առաջադրումը որպես նախագահության թեկնածու, ըստ էության, նշանակում է քաղաքական երրորդ կենտրոնի ստեղծում: Փորձագետները կարծում են, որ
Ամուսնացել է, բայց կնոջը երբեք չի տեսել
Սակայն համոզված է, որ կինը գեղեցկուհի է Նարինե Ղուկասյանն ու Ալեքսանդր Ժույկովն ամուսնացել են այս տարվա առաջին օրը՝ հունվարի 1-ին: Ալեքսանդրն իր կնոջը ամուսնանալու առաջարկություն է արել առանց նրան տեսնելու: Ալեքսանդրը կույր է, սակայն դա չի խանգարել նրան, որպեսզի անգամ առանց կնոջը տեսնելու, ամբողջ հոգով սիրահարվի նրան: Ամուսինները ծանոթացել են Հայ առաքելական եկեղեցու կազմակերպած դասընթացների
ՄԱՅՐԵՐԻՆ ՇԱՏ ԵՆ ԿԱՐՈՏՈՒՄ
Մանուկների տանը երեխաներն իրենց շատ լավ են զգում, սակայն ծնողների կողքին անցկացրած ամենավատ օրերն անգամ նրանք գերադասում են մանկատնից: «Կամ զինվորական եմ դառնալու, կամ ծաղրածու: Ես կրկեսում տեսել եմ, թե ծաղրածուներն ինչպես են մարդկանց ուրախացնում, համ էլ մեր կրոնի դասատուն՝ սարկավագը, ինձ միշտ ծաղրածու է ասում»,- ապագայի հետ կապված իր ծրագրերի մասին մեզ հետ կիսվեց


















































