Օրվա լրահոսը
ԻՆՔՆԱԿԱՐԳԱՎՈՐՎԵՆՔ, ԱՅԼԱՊԵՍ ՄԵԶ ՇԱՏ ՑԱՎՈՏ ԿԱՐԳԻ ԿՀՐԱՎԻՐԵՆ
Այս նախազգուշացումը երեկ հնչեց նաեւ Թբիլիսիում՝ ԶԼՄ-ների հարավկովկասյան 4-րդ համաժողովում, որը նվիրված է ինքնակարգավորման խնդիրներին: «Ինչպե՞ս կարող է այդ լրատվամիջոցն անկախ լինել, եթե նրա եկամուտների 100 տոկոսը ստացվում է գովազդից»,- Baltic News Service գործակալության լիտվական ծառայության ղեկավարն իր այս հարցադրումը վերջերս Վիլնյուս այցելած հայ լրագրողներիս բացատրեց այսպես, որ եթե եկամուտներդ այդ միջոցով ես ստանում՝ չես
Գումարները գրպանե՞լ է
«Սեւակ» համատիրության նախագահը բնակվարձերը գանձում է ու չի գրանցում «11 տարի է՝ համատիրությանը պարտաճանաչ մուծումներ եմ անում, բայց այսօր մի տեղեկանք եմ ուզում՝ չեն տալիս, կոյուղու խողովակները մաքրելը եւս համատիրության պարտականությունն է, ինչը նույնպես անտեսվում է: Արդեն 10 տարուց ավելի է՝ ոչ մի անգամ չեն մաքրել, ինչի հետեւանքով մեր բնակարաններից գարշահոտ է գալիս»,- «Սեւակ» համատիրության
ՀԱՎԵՐԺՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԲԱՐԳԱՎԱՃՈՒՄ ԵՐԵՎԱՆԻՆ
Մեկնարկեցին մայրաքաղաքի օրվան նվիրված միջոցառումները Երեկ Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի ճեմասրահում «Երեւանն իմ աչքերով» ֆոտոցուցահանդեսի բացումով մեկնարկեց «Երեւանի օր» տոնակատարությունների շարքը: Մոռացված այս տոնը արդեն մի քանի տարի է, ինչ վերականգնվել է եւ նշվում է հավուր պատշաճի ու կրկին դարձել է ավանդական: Ցուցահանդեսին հետեւեց Երեւանի 2789-ամյակին նվիրված տոնական համերգը՝ Հայաստանի
ՀԱՅՈՒԹՅՈՒՆԸ՝ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԼՈՒՐՋ ԳՈՐԾՈ՞Ն
Ազգային ժողովի նախագահ Տիգրան Թորոսյանը ԱԺ արտահերթի հերթական նիստն սկսելուց առաջ ՀՀ խորհրդարանականների անունից երախտագիտություն հայտնեց ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին գործերի հանձնաժողովի անդամներին՝ Ցեղասպանությունը ճանաչող թիվ 106 բանաձեւին հավանություն տալու համար. «Ուզում եմ պատգամավորների անունից մեր երախտագիտությունը հայտնել ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի արտաքին գործերի հանձնաժողովի մեր գործընկերներին, որոնք, դրսեւորելով բարձր բարոյական հատկանիշներ եւ չենթարկվելով տարատեսակ
ԲԱՐՈԶՈՆ 2008-Ի ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ԴՐԱԿԱՆ ԱԿՆԿԱԼԻՔՆԵՐ ՈՒՆԻ
Հոկտեմբերի 10-ին Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բարոզոյի հետ համատեղ ասուլիսի ժամանակ Ռոբերտ Քոչարյանը հայտարարել է, թե ողջունում է ԱՄՆ Կոնգրեսի՝ Հայոց ցեղասպանության ճանաչմանն ուղղված ջանքերը: Ինչպես հաղորդում է «Մեդիամաքսի» հատուկ թղթակիցը Բրյուսելից, Քոչարյանը նշել է, որ «պատմական անարդարության ճանաչումը չի կարող վնասել երկկողմ հարաբերություններին»: Նա հիշեցրել է, որ չնայած Ֆրանսիայում Ցեղասպանության ճանաչումից հետո ստեղծված
Կոմունիստնե՞րը կդառնան առաջադիմական
ՀԱԿ նախագահ Տիգրան Ուրիխանյանի հրաժարականից հետո այդ կուսակցությունը կարող է համալրվել: «Տաշած քարը գետնին չի մնա». այս կարծիքին է Հայաստանի առաջադիմական կուսակցության (ՀԱԿ) վարչության անդամ Յուրի Մելիք- Օհանջանյանը կուսակցության ղեկավար պոստը թողած Տիգրան Ուրիխանյանի մասին, որը օրերս պաշտոնապես ներկայացրել է իր հրաժարականը կուսակցության վարչությանը: Ինքը՝ Ուրիխանյանը, վարչության նիստին ներկա չի եղել: Վարչությունը պարզապես «ի գիտություն»
ԴԱՇՆԱԿՑԱԿԱՆՆԵՐԻ ԴԵՄ ՈՉ ՄԻ «ՏԵՌՈՐ» ԷԼ ՉԿԱ Երեկ «Առավոտին» տված բացառիկ հարցազրույցում վստահեցնում էր Շիրակի մարզպետ Լիդա Նանյանը Թեեւ Շիրակի նորանշանակ մարզպետ Լիդա Նանյանի պաշտոնավարման 100 օրը լրանալու է միայն հոկտեմբերի 19-ին, բայց անցած ամիսների ընթացքում հայաստանյան մամուլը շուրջ տասնյակի հասնող հրապարակումներով անդրադարձել է մարզպետի պաշտոնում նրա գործունեությանն ու դրա շուրջ տեղի ունեցող իրադարձությունների զարգացումներին:
«ՍՅՈՒՆՅԱՑ ԱՐԾԻՎԸ» ԴԱՐՁԱՎ ՓՈԽՆԱԽԱՐԱՐ
Այդ կազմակերպության նախագահ, ՀՀԿ անդամ Խաչիկ Ասրյանը, որը վերջերս դարձավ սպորտի եւ երիտասարդության հարցերի փոխնախարար, պատրաստ է լինել դժոխքի դարպասների պահակը։ – Ինչո՞ւ ցանկացաք չինովնիկ դառնալ: – Նախ ասեմ, որ սպորտի եւ երիտասարդության հարցերի նորաստեղծ նախարարության ձեւավորումը ՀՀ կառավարության կողմից շատ իմաստուն քայլ էր, հատկապես գաղափարական առումով, այսինքն, ի՞նչ երիտասարդություն՝ առանց սպորտի եւ ի՞նչ սպորտ՝
ՀԱՐՁԱԿՈՒՄ «ԱՌԱՎՈՏԻ» ԼՐԱԳՐՈՂԻ ՎՐԱ
Երեկ ցերեկը «Առավոտի» խմբագրություն էր ներխուժել կանանց եւ տղամարդկանց մի խումբ եւ հարձակվել թերթի լրագրող Ռուզան Մինասյանի վրա: Նրանք փորձում էին հաշվեհարդար տեսնել լրագրողի նկատմամբ՝ դժգոհ լինելով մեր թերթի նախորդ օրվա հրապարակումից: Հարձակվողները 2002 թվականի հունիսի 24-ին սպանվածների հարազատներն էին եւ իրենց վայրագությունը «բացատրում էին» նրանով, որ «Առավոտը», իրենց կարծիքով, իրավունք չուներ հրապարակել այն սպանությունների
ԽՈՅ 21.03-20.04: Հաջող օր է հատկապես բարձրակարգ մասնագետների համար: ՑՈՒԼ 21.04-21.05: Ձեր զգացմունքները ենթարկվում են բանականությանը: ԵՐԿՎՈՐՅԱԿ 22.05-21.06: Մի փոքր խորհրդատվությունը մտերիմներին՝ չի վնասի ձեր հարգանքին: ԽԵՑԳԵՏԻՆ 22.06-22.07: Բիզնեսում զգուշացեք գործընկերների խարդախությունից: ԱՌՅՈՒԾ 23.07-23.08: Սիրային կապերի համար նպաստավոր օր է: ԿՈՒՅՍ 24.08-23.09: Բոլոր չլուծված խնդիրների պատասխանները կիմանաք այսօր: ԿՇԵՌՔ 24.09-23.10: Ձեր նախաձեռնությունները արժանիորեն կգնահատվեն: ԿԱՐԻՃ
ԸՆԹԱՑՔԸ ՎԱԶՈՂԻՆԸ ՉԷ
«Առավոտի» հյուրն է շախմատի ՀՀ վաստակավոր մարզիչ, ՖԻԴԵ-ի վարպետ Հովիկ Խալիկյանը – Պարոն Խալիկյան, «Առավոտը» շնորհավորում է Ձեր վերջին փայլուն ելույթը Գմունդենում (Ավստրիա) ավարտված խոշոր շախմատային մրցաշարում: – Մրցաշարը խոշոր չի կարելի որակել, բայց նման կարգի բարձրակարգ մրցաշարում 7 հնարավորությունից՝ 6 միավոր, առանց պարտության, ինձ համար շար պատվաբեր է: – Դուք շուրջ 20 տարի շախմատ
2789-ամյա Երեւանի օրը կտարբերվի
Թաղային բոլոր համայնքներում միաժամանակ հրավառություն կլինի Երեկ Երեւանի փոխքաղաքապետ Վանո Վարդանյանը ասուլիս էր հրավիրել՝ խոսելու «Երեւանի օր» տոնակատարության մասին: «Երեւանի օրվա» հանդիսավոր բացումը կկայանա այսօր՝ օպերային թատրոնում, այնուհետեւ միջոցառումները կշարունակվեն մինչեւ հոկտեմբերի 13-ը: Փոխքաղաքապետը հավաստիացրեց, որ այս տարվա տոնակատարությունը նախորդներից տարբերվելու է կազմակերպվածությամբ եւ լինելու է առավել հետաքրքիր: Տոնական միջոցառումներ կկազմակերպվեն Երեւանի 12 համայնքներում, համայնքապետերը,
«ՔՍԵՆՈՖՈԲԻԱՆ ԽԱՅՏԱՌԱԿ ԵՐԵՎՈՒՅԹ Է»
Չնայած սրան, Ռուսաստանի ԱԳՆ-ին առընթեր միջազգային կենտրոնի ներկայացուցիչ Անատոլի Նիկոլաեւը երկու երկրների հարաբերությունները դրական է գնահատում: Երեկ Երեւանի «Մոսկվայի տանը» հրավիրվեց «Ռուսաստան եւ Հայաստան. ներքին քաղաքականության ազդեցությունը երկու երկրների փոխհարաբերությունների վրա տարածաշրջանային փոփոխությունների համատեքստում» թեմայով կլոր սեղան: Քննարկմանը մասնակցում էին հայ փորձագետներ, հասարակական-քաղաքական գործիչներ, ՀՀ-ում ՌԴ-ի դեսպանության ներկայացուցիչներ: Կլոր սեղանի մասնակիցները կարծիքների փոխանակման ժամանակ փորձեցին
Face control՝ բուհում
Հայաստանի ամերիկյան համալսարանի նախկին ուսանող Էդուարդ Հովհաննիսյանին չեն թույլատրում մուտք գործել բուհ: Հայաստանի ամերիկյան համալսարանի նախկին ուսանող Էդուարդ Հովհաննիսյանը անցյալ տարի ակադեմիական անբավարար առաջադիմության պատճառով հեռացվել էր համալսարանից ու հետագայում դիմել՝ կրկին վերականգնվելու: «Բարձրագույն եւ հետբուհական մասնագիտական կրթության մասին» օրենքով՝ «Կրթությունն ընդհատած ուսանողն իրավունք ունի վերականգնվելու բարձրագույն ուսումնական հաստատությունում»: «Ես էլ շարժվեցի ըստ ՀՀ գործող
ՄԵՌԱԾԻՑ ՓՈՂ ՉԵՆ ՊԱՀԱՆՋՈՒՄ
Գտնվելով Ուկրաինայում՝ սպանել է Հայաստանո՞ւմ Երկու ամիս խորհրդակցական սենյակում մնալուց հետո՝ Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանի դատավոր Ռուբիկ Ներսիսյանը (լուսանկարում) հրապարակեց Ուկրաինայի քաղաքացի, տնտեսագիտության թեկնածու Արարատ Մուրադխանյանի դատավճիռը: Վերջինս դատապարտվեց ցմահ ազատազրկման: 1 տարի 4 ամիս դատաքննությունն ընթացավ Աջափնյակ եւ Դավիթաշեն համայնքների առաջին ատյանի դատարանի թիվ 1 դահլիճում: Նշենք, որ այս քրեական գործը
Պատվաստումը գլխառա՞դ են անում
ԵՊՀ-ի ուսանողները պատվաստվում են հակահիգիենիկ պայմաններում Ուսանողներին կարմրուկի եւ կարմրախտի դեմ պատվաստելու նպատակով օրերս Երեւանի պետական համալսարանի 7-րդ մասնաշենք է ժամանել բժիշկների եւ սանիտարների 4 հոգանոց խումբ: Չնայած առողջապահության նախարարության պատասխանատուները հավաստիացնում են, որ պատվաստում կատարող յուրաքանչյուր բուժաշխատող հատուկ վերապատրաստում է անցել եւ բավարար գիտելիքներ ունի պատվաստելու վերաբերյալ, ԵՊՀ-ում պատվաստումներն ընթանում են պահակների համար նախատեսված
ԳՅՈՒՄՐԻՆ ՑՆՑԵՑ ԵՎՐՈՊԱՇՏՊԱՆԻՆ
Նա ապշել էր, թե առանց բնակարանի ու ջրի՝ ինչպես կարելի է ապրել Նախորդ օրը Եվրոպական խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Թոմաս Համմարբերգը շրջայց կատարեց Շիրակի մարզի մի շարք կառույցներում, այդ թվում՝ Արթիկի քրեակատարողական հիմնարկ, ոստիկանություն, Գյումրիի քաղաքապետարան: Հանցագործությունների թվի, կալանավորների, փոքրամասնությունների ու ծերերի վիճակի մասին որոշակի տվյալներ հավաքագրելուց հետո հերթը հասավ գյումրեցի անօթեւաններին: Եվրոպաշտպանը որոշեց անձամբ
ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԲԻԶՆԵՍ ԿԱ՞
«Անկեղծ ասեմ, եթե ես շատ փող ունենայի՝ անպայման ներդրում կանեի Հայաստանում եւ ոչ մի ուրիշ երկրում»,- «Ա1+»-ի փոխանցմամբ, Բրյուսելում սկսված «Հայաստան- Բելգիա» գործարար համաժողովի մասնակիցներին խոստովանել է ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանը: Արդյունաբերողների ու գործարարների միության նախագահ Արսեն Ղազարյանն էլ իր հերթին կոչ է արել. «Եկե՛ք Հայաստան, մեզ հետ բիզնես արեք: Դուք լավ շանս ունեք՝ Հայաստանը
ՏԱՐԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՄՆՈՒՄ ԵՆ
Երեկ «Ուրբաթ» ակումբում հյուրընկալված ԱԺՄ նախագահ Վազգեն Մանուկյանն անդրադառնալով երկուշաբթի օրը ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի հետ հանդիպմանը՝ ասել է, թե նստել ու խոսել են «որոշ հարցերի մասին», բայց, ԱԺՄ նախագահի ասելով, որեւէ պարտավորություն իրար նկատմամբ չեն ստանձնել եւ պայմանավորվածության չեն եկել, թեեւ 14-15 տարիների ընթացքում խարխլված հարաբերությունները վերականգնվել էին: Վ. Մանուկյանը մասնավորեցնելով իր եւ
ՄՀԵՐ ՍԵԴՐԱԿՅԱՆԻ ՀԱՐԳԱՆՔՆ ՈՒՍՈՒՑՉԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԱՆՍԱՀՄԱՆ Է
Հոկտեմբերի առաջին կիրակին Ուսուցչի օրն է: Այդ տոնին, ի նշան մանկավարժների նկատմամբ մեծագույն հարգանքի ու երախտագիտության, ուսուցիչները տարբեր պաշտոնյաներից նվերներ են ստանում: Սակայն պարզվում է՝ ուսուցիչներին նվեր տալու մարդու ամենաանկեղծ ցանկությունն ու արարքը երբեմն ճիշտ չի ընկալվում՝ դառնալով նվիրատուին փնովելու միջոց: Այդ գեղեցիկ տոնին նվերներ տալը ոմանք անգամ փորձում են կապել առաջիկա ընտրությունների հետ: Այս
«Կռվի դաշտը» դիվանագետներինն է
Համոզված են Վահան Շիրխանյանն ու Ռիչարդ Կիրակոսյանը «Ադրբեջանը Հայաստանի դեմ պատերազմ չի սկսի, եթե այն չհրահրեն Թուրքիան կամ ՆԱՏՕ-ն»,- երեկ «Ադրբեջանի ռազմական հզորացման կոնտեքստում ռազմական կանխարգելիչ հարվածների հնարավորությունը» թեմայով քննարկման ժամանակ հայտարարեց պաշտպանության նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանը: Ու իբրեւ հնարավոր կանխարգելիչ միջոց նա համարում է այն, որ հայկական դիվանագիտական միտքը կարողանա Ադրբեջանին զրկել Թուրքիայի եւ
ՀՀ ԱՌԱՋԻՆ ՆԱԽԱԳԱՀԸ ՄԻՇՏ ԱՆԿԵՂԾ Է ԵՂԵԼ
Լեւոն Տեր-Պետրոսյանի մասին ասում է Երջանիկ Աբգարյանը Սեպտեմբերի 21-ին՝ ՀՀ անկախության տարեդարձին նվիրված ՀՀՇ-ի նախաձեռնած հանդիսավոր ընդունելության օրը, ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի ելույթի՝ ԼՂ հակամարտության կարգավորմանն առնչվող հատվածը քաղաքական շրջանակներում բուռն քննարկման առարկա դարձավ: Հատկապես իշխանական դաշտը ներկայացնող գործիչներն անմիջապես հայտարարեցին, թե Լ. Տեր-Պետրոսյանը ԼՂ հարցի լուծման ծրագիր եւ դեղատոմս չառաջարկեց, իսկ այլք հավելում
«ՄԵՆՔ ՈՉ ՄԻ ՑՈՒՑՈՒՄ ՉԵՆՔ ՍՏԱՆՈՒՄ»
«Առավոտի» հետ զրույցում ԿԲ նախագահ Տիգրան Սարգսյանը պնդում է, որ գների բարձրացումը քաղաքականության հետ կապ չունի: – Արդեն վատ ավանդույթ է դարձել՝ յուրաքանչյուր ընտրությունից հետո գները սկսում են բարձրանալ, դոլարն ու դրամը տարօրինակ փոխակերպումների են ենթարկվում: Ինչո՞վ եք բացատրում այդ երեւույթները: – Առաջին հերթին մենք ձեզ հետ միասին պետք է ընտելանանք, որ ապրում ենք շուկայական
ԱՎԱՆԴԱԿԱՆ ԿԵՑՎԱԾՔ
Երեկ, Երեւանի ժամանակով մինչեւ ուշ գիշեր, ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը շարունակում էր քննարկել հայերի ցեղասպանությունը ճանաչող թիվ 106 բանաձեւը: Ջորջ Բուշը եւ Կոնդոլիզա Ռայսը, ինչպես եւ ԱՄՆ նախորդ բոլոր նախագահներն ու պետքարտուղարները հորդորել են կոնգրեսականներին չընդունել այդ բանաձեւը՝ Թուրքիայի հետ հարաբերությունները չփչացնելու համար:
Դիրքերը բարելավել են
Երեկ ուշ երեկոյան Անթալիայում ավարտվելու էին շախմատի Եվրոպայի տղամարդկանց եւ կանանց ակումբային առաջնությունները:Հայաստանի կանանց «Միկա» ակումբը նախավերջին՝ 6-րդ տուրում 3:1 հաշվով թիմային շատ կարեւոր հաղթանակ տարավ «Վոլսկբանկ Հալլեի» նկատմամբ եւ թիմային 8,0 ու անհատական 16,0 միավորով բարձրացավ 4-րդ հորիզոնական: Իրենց անվան դիմաց մեկական միավոր գրանցեցին Էլինա Դանիելյանն ու Նինո Խուրցիձեն, իսկ Մայա Չիբուրդանիձեն եւ Լիլիթ
ԽՈՅ 21.03-20.04: Ձեզ համար սենսացիոն նորությունները բացառված չեն: ՑՈՒԼ 21.04-21.05: Գործերն այսօր ինքնահոսի մի թողեք: Ավելորդ ինքնավստահությունը խանգարում է ձեզ: ԵՐԿՎՈՐՅԱԿ 22.05-21.06: Այսօր ավելի շատ կգործի ձեր բանականությունը, քան հուզականությունը: ԽԵՑԳԵՏԻՆ 22.06-22.07: Ձեզ անհանգստացնող հարցերի մի ամբողջ շարք արդեն անցյալ կդառնա: ԱՌՅՈՒԾ 23.07-23.08: Ինքնակրթության օր է կյանքի բոլոր բնագավառների համար: ԿՈՒՅՍ 24.08-23.09: Այսօր սկսած բոլոր
«Ջազը փիլիսոփայություն է»
Ըստ ամերիկաբնակ երգչուհի Զառա Երվանդի, դրան չպետք է նայել իբրեւ բիզնեսի: Այսօր «Ա. Խաչատրյան» համերգասրահում կկայանա ամերիկաբնակ հայտնի ջազմեն Գարրի Քյոսայանի հեղինակային երեկոն, որին շուրջ 15 տարվա ընդմիջումից հետո կմասնակցի դարձյալ ամերիկաբնակ ջազային երգչուհի Զառա Երվանդը, նույն ինքը՝ ճանաչված կոմպոզիտոր Երվանդ Երզնկյանի դուստրը: Անցյալ տարի նա մասնակցել է Նյու Յորքում ավանդական դարձած ջազ վոկալիստների համաշխարհային
«ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅՈՒՆ»՝ ԱՌԱՆՑ ԱՎԵԼՈՐԴՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ
Ճանաչված դերասան, ռեժիսոր եւ դրամատուրգ Եվգենի Գրիշկովեցը ներկայացավ հայաստանցի հանդիսատեսին: «Հայֆեստ» միջազգային փառատոնի շրջանակներում Հայաստանում է ռուսաստանցի հանրահայտ դերասան, ռեժիսոր եւ դրամատուրգ Եվգենի Գրիշկովեցը: Հոկտեմբերի 8-ին Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում նա հանդես եկավ «Թե ինչպես ես շուն կերա» մոնոներկայացմամբ, որն աշխարհի տարբեր բեմերում խաղացել է 500 անգամ: 1999-ին «Թե ինչպես ես շուն կերա»
Կարապետիչը գիրք է գրում
Եվ խոսում ՀՀ ներքաղաքական իրավիճակից «Գիշերով լուսին ես, ցերեկով արեւ/ ամբողջ օրը ողջույն ու բարեւ/ աչքս բացում եմ՝ դեմս ես հառած/ կամ էլ հարեւանի բալկոնին ես թառած/ ավելը ձեռքիցդ անպակաս՝ ամբողջ օրը թափես, լվաս/բամբասանքը շարած է լեզվիդ/ ինձ կպնում ես հարցերով անմիտ/ արի այսօր մնանք սոված/ պահենք ծոմ առ Աստված/ հիշենք քաղցր տարիներ, դաշտը հրաշք,
ԱՐԶԱՔԱՆՑՅԱՆԻ ԳՈՐԾԸ ՎԵՐԱՀՍԿՎՈՒՄ Է
15 րոպե՝ դատախազների հետ հանդիպելու համար Երեկ տեղի ունեցավ ԱՊՀ անդամ-պետությունների գլխավոր դատախազների կոորդինացիոն խորհրդի նիստը: Հայաստան էին ժամանել Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղըզստանի, Տաջիկստանի գլխավոր դատախազները: Խորհրդի նիստին դիտորդի կարգավիճակով մասնակցում էր Թուրքմենստանի գլխավոր դատախազի տեղակալ Մամետգելդի Տաչմամեդովը: Լրագրողների հարցին ի պատասխան՝ նա տեղեկացրեց, որ լիիրավ անդամ դառնալու խնդիրը դեռ ընթացքի մեջ է: Իսկ Ադրբեջանը


















































