Օրվա լրահոսը

Վահե Ղազարյանը խոսել է կիբերհանցավորության աճի միտումների ու համացանցով թմրամիջոցների և հոգեմետ նյութերի տարածման խնդիրների մասին

Սեպտեմբերի 15-ին Ղազախստանի Հանրապետության Թուրքեստան քաղաքում տեղի ունեցավ ԱՊՀ մասնակից պետությունների Ներքին գործերի նախարարների խորհրդի հերթական նիստը, որին մասնակցում էր ՀՀ ՆԳ նախարար Վահե Ղազարյանի գլխավորած պատվիրակությունը: Օրակարգում ԱՊՀ մասնակից պետությունների տարածքում անձանց միջպետական հետախուզման, ճանապարհային երթևեկության անվտանգության բարձրացման, Համացանցում թմրամիջոցների անօրինական շրջնառության հակազդման, կիբերհանցավորության դեմ պայքարի, երկաթուղային, ջրային և օդային տրանսպորտի օբյեկտներում հասարակական կարգի

Վիգեն Հակոբյան. «Ավագանու ընտրություններում շեմը կարող է հաղթահարել չորս կամ հինգ քաղաքական ուժ»

Քաղտեխնոլոգի մեկնաբանմամբ, նրանք, ովքեր չեն մասնակցելու ընտրությանը, ակամա աջակցելու են իշխանությանը: Այնպես որ, ըստ Վիգեն Հակոբյանի՝ հատկապես այն երեւանցիների համար, որոնք դեմ են այս իշխանությանը, մասնակցությունը անհրաժեշտ է:

«Բոլոր ընտրախախտումների պարագայում լիովին առաջատար է ՔՊ-ն»․ «Ականատես»-ի երկարաժամկետ դիտորդների համակարգող

Ըստ զեկույցի՝ քարոզչության ամենամեծ ծավալը նկատվել է ՔՊ-ի և «Ապրելու երկիր» կուսակցությունների մոտ։ Ամենապասիվը բնութագրվել է Հայաստանի եվրոպական կուսակցության իրականացրած քարոզարշավը։

Առաջարկություններ հակակոռուպցիոն ռազմավարության և դրա իրականացման գործողությունների ծրագրի նախագծի վերաբերյալ

Հայաստանի քաղաքացիական հասարակության մի խումբ կազմակերպություններ՝ Ժողովրդավարության զարգացման հիմնադրամը, Թրանսփարենսի Ինթերնեյշնլ հակակոռուպցիոն կենտրոնը, «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» կազմակերպությունը և Իրավունքի զարգացման և պաշտպանության հիմնադրամը, առանցքային նշանակության առաջարկություններ են ներկայացրել Արդարադատության նախարարության կողմից մշակված նոր հակակոռուպցիոն ռազմավարության և դրա իրականացման 2023-2026 թվականների գործողությունների ծրագրի նախագծի վերաբերյալ։ Առաջարկությունների ընդգրկուն մասը վերաբերում է դատական համակարգին։ Մասնավորապես, առաջարկվում է

ԵԽ տեղական և տարածքային իշխանությունների կոնգրեսի դիտորդական առաքելության ներկայացուցիչներն այցելել են ԿԸՀ

ԵԽ Տեղական և տարածքային իշխանությունների կոնգրեսի դիտորդական առաքելության ներկայացուցիչները սեպտեմբերի 15-ին հյուրընկալվել են ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովում։ ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանը դիտորդական առաքելություն իրականացնող կազմակերպությանը շնորհակալություն է հայտնել Երևանի ավագանու ընտրությունները դիտարկելու համար և ներկայացրել ավագանու ընտրությունների ընտրակարգը։ Հովակիմյանը հյուրերին է ներկայացրել էլեկտրոնային գործիքակազմերը, որոնք կիրառվել են այս ընտրական գործընթացում և պատասխանել դիտորդական առաքելության ներկայացուցիչների

Ամենայն Հայոց Կաթողիկոսը հյուրընկալել է «Մարի Մանուկյան» վարժարանի սաներին

Սեպտեմբերի 15-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում հյուրընկալեց Բուենոս Այրեսի (Արգենտինա) Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության «Մարի Մանուկյան» վարժարանի ավարտական լսարանի սաներին։ Վեհափառ Հայրապետը, իր հայրական օրհնությունը բաշխելով աշակերտներին, ուրախությամբ ընդգծեց, որ գեղեցիկ ավանդույթ է դարձել վարժարանի ավարտական լսարանի սաների այցելությունը Հայաստան և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին։ Այս

«Թուրքիան մեզ համար արժեքավոր դաշնակից է». ԱՄՆ պետդեպ

Ermenihaber. ԱՄՆ պետքարտուղարության մամուլի խոսնակ Մեթյու Միլլերը մամուլի ասուլիսի ժամանակ խոսել է թուրք-ամերիկյան հարաբերությունների մասին։ «Ձեզ չի՞ մտահոգում այն հարցը, որ թուրքական ընկերությունների դեմ պատժամիջոցների կիրառումը կազդի Շվեդիայի ՆԱՏՕ-ին անդամակցելու գործընթացի վրա» հարցին ի պատասխան՝ Միլլերը նշել է․ «Ոչ չենք կարծում, որ դա որևէ ազդեցություն կունենա, և թուրքական ընկերությունների դեմ պատժամիջոցները կապված չեն Շվեդիայի՝ ՆԱՏՕ-ի

Գալուզին. «Մոսկվան պատրաստ է շարունակել երկխոսությունը Հայաստանի և Ադրբեջանի հետ»

«Ազատություն». Ռուսաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Միխայիլ Գալուզինն այսօր հայտարարել է, որ Մոսկվան պատրաստ է շարունակել երկխոսությունը Հայաստանի և Ադրբեջանի հետ: Այդ մասին փոխարտգործնախարարն ասել է «ՌԻԱ Նովոստի» ռուսական լրատվական գործակալությանը: «Մենք մշտապես պատրաստ ենք երկխոսության մեր հայ և ադրբեջանցի գործընկերների հետ: Երբ նրանց հետ կհստակեցնենք մեր հետագա միջոցառումները, լրագրողներին անպայման կտեղեկացնենք այդ մասին»,- ասել

Արցախում մեկնարկել է հացի կտրոնների բաշխման 2-րդ փուլը

Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի շրջափակման 278-րդ օր Համաձայն Արցախի կառավարության թիվ 98 տեղեկագրի՝ 15.09.2023թ. դրությամբ Արցախում շարունակում է գերխնդիր մնալ հանապազօրյա հացի ձեռքբերումը ԱՀ սոցիալական զարգացման և միգրացիայի նախարարությունից հայտնում են, որ  սեպտեմբերի 14-ից Ստեփանակերտ քաղաքում կմեկնարկի  հացի կտրոնների տրամադրման 2-րդ փուլը, որը կտևի երկու օր։ Կտրոնների տրամադրման կետերը կաշխատեն՝ համաձայն տվյալ հասցեներում էլեկտրաէներգիայի հովհարային

«Ապագայի» մածունի խմբաքանակը վաճառքի չի դրվել և վերադարձվել է արտադրողին

Տեսչական մարմինը, արագ արձագանքելով ՀՀ քաղաքացու՝ Ֆեյսբուք սոցիալական ցանցում արված գրառմանն այն մասին, թե այսօր՝ 15.09.2023թ, վաճառվում է «Ապագայի» սննդամթերք՝ մածուն «Չանախ», ժամկետը՝ 17.09.2023-25.09.2023, վերահսկողական գործողություններ է իրականացրել «Երևան Սիթի» ս/մ ցանցի Կոմիտաս 60/2 հասցեում գտնվող մասնաճյուղում: Պարզվել է, որ քաղաքացին մածունը վերցրել է սայլակի վրայից, որով խմբաքանակը բերվել է դարակաշարերի վրա տեղադրելու համար, անմիջապես

«Թատրոն, թանգարան այցելությունը պետք է դառնա կրթության պարտադիր բաղադրիչ». Ժաննա Անդրեասյան

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը հանդիպել է մշակութային ՊՈԱԿ–ների (թատրոններ, թանգարաններ, գրադարաններ և այլն) ղեկավարների հետ: Հանդիպմանը ներկա էին ԿԳՄՍ նախարարի տեղակալներ Ալֆրեդ Քոչարյանը և Դանիել Դանիելյանը, Ժամանակակից արվեստի վարչության պետ Սվետլանա Սահակյանը և Մշակութային ժառանգության և ժողովրդական արհեստների վարչության պետ Աստղիկ Մարաբյանը: ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը ողջույնի խոսքում նշել է.

Հայ դատի աշխատանքները մեծապես պայմանավորված են Արցախում ստեղծված հումանիտար և անվտանգային իրավիճակով․ ամփոփագիր

ՀՅԴ Հայ դատի հանձնախմբերի և գրասենյակների աշխատանքների ամփոփագիր (օգոստոսի 15-սեպտեմբերի 15, 2023թ․)  Օգոստոսի 15-ից սեպտեմբերի 15-ն ընկած ժամանակահատվածում ՀՅԴ Հայ դատի աշխարհասփյուռ համակարգի աշխատանքները շարունակել են մեծապես պայմանավորված լինել ադրբեջանական ընթացիկ ցեղասպան քաղաքականության արդյունքում Արցախում ստեղծված հումանիտար և անվտանգային իրավիճակով։ Շարունակվել են աշխատանքներն Արցախի հանդեպ միջազգային զորակցության ապահովման, շրջափակման վերացման, Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության նկատմամբ պատժամիջոցների

Հայկական զինուժի տեղադրած ականներից ադրբեջանական բանակի կորուստների թիվն անցնում է 3.000-ը. Հաջիև

Ermenihaber. Ադրբեջանի նախագահի խորհրդական Հիքմեթ Հաջիևը Twitter-ում տվյալներ է հրապարակել հայկական կողմի տեղադրած ականների հետևանքով արցախյան 1-ին և 2-րդ պատերազմից հետո ունեցած ադրբեջանական զորքի կենդանի ուժի կորուստների վերաբերյալ: Ըստ այդմ՝ 1991-ից մինչ օրս հայկական ականների պայթյունից մահացել է 3.385 ադրբեջանցի: Միայն 2-րդ պատերազմից հետո ականի պայթյունից մահացածների թիվը հասնում է 55-ի, իսկ վիրավորներինը՝ 251-ի: Հրապարակման

Արցախից ՀՀ տեղափոխվող երիտասարդները զինծառայողներ չեն՝ ուսանողներ են, ՌԴ քաղաքացիներ. Արցախի տեղեկատվական շտաբ

Արցախի Հանրապետությունում ՀՀ քաղաքացի հանդիսացող զինծառայողներ չկան

Սուրիկ Խաչատրյանի և մյուսների գործի քննությունը կվերսկսվի

Հակակոռուպցիոն դատարանը մերժել է Սուրիկ Խաչատրյանի և մյուսների գործով հայցային վաղեմություն կիրառելու վերաբերյալ միջնորդությունը և որոշել է վերսկսել գործի քննությունը։ Դատական նիստը նշանակվել է հոկտեմբերի 6-ին, ժամը՝ 15:00-ին:

Արմեն Բադալյան. «Քարոզարշավին մասնակցող ֆավորիտ ուժերը գնում են Երեւանում իշխանություն ձեւավորելու, իսկ որոշ ուժեր՝ իրենց ցույց տալու»

Քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանը «Հայացք» մամուլի ակումբում ներկայացրեց Երեւանի ավագանու ընտրություններում մասնակից քաղաքական ուժերի հնարավորությունների, նրանց վարած քարոզարշավի մակարդակի, ընտրությունների հնարավոր արդյունքների շուրջ իր դիտարկումները, բայց մինչեւ բուն թեմային անցնելը մի կարեւոր շեշտադրում արեց: «Նախ, մի շատ ծեծված հարց. սա քաղաքակա՞ն, թե քաղաքային ընտրություններ են: Շատերը հատկապես քարոզարշավի սկզբում այդ լոզունգն էին առաջ տանում, թե մի

Արմավիր քաղաքի թիվ 9 մսուր-մանկապարտեզի խոհանոցի գործունեությունը կասեցվել է

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Երևանի կենտրոնի տեսուչներն Արմավիր քաղաքի թիվ 9 մսուր-մանկապարտեզ ՀՈԱԿ-ում իրականացրած ստուգման ընթացքում պարզել են, որ այն գործում է իրավական ակտերով սահմանված սանիտարահիգիենիկ նորմերի խախտումներով: Մասնավորապես՝ – արտադրական շինությունների պատերի և հատակի մակերևույթները չունեն հարթ մակերես, չեն պահվում նորոգ վիճակում, չի կանխարգելվում կեղտի կուտակումը, բորբոսի առաջացումն ու խոնավության խտացումը, – սննդի

Սամվել Շահրամանյանը հրավիրել է աշխատանքային խորհրդակցություն` քննարկելու հանրապետությունում ստեղծված իրավիճակն և դրա հաղթահարման մեխանիզմները

Արցախի Հանրապետության նախագահ Սամվել Շահրամանյանը սեպտեմբերի 15-ին հրավիրել է աշխատանքային խորհրդակցություն: Խորհրդակցության օրակարգում Ադրբեջանի կողմից Արցախի լիակատար շրջափակման հետևանքով հանրապետությունում ստեղծված իրավիճակն էր և դրա հաղթահարման մեխանիզմները։ Արծարծվել են նաև բնակչության պարենային խնդիրների լուծման, գյուղատնտեսական ապրանքների գնագոյացման, կենսական նշանակության ապրանքների բաշխման  հետ կապված և այլ հրատապ խնդիրներ: Նախագահ Շահրամանյանը նշել է, որ կառավարությունը պետք է

Շիրակի մարզպետի աշխատակազմի պաշտոնյայի պարզաբանումը՝ Գետքում բողոքի ցույցի վերաբերյալ

«Գետքի դպրոցն այս պահին չի փակվում, բնակիչները լիարժեք տեղեկացված չեն, այդ պատճառով էլ բողոքի ցույց են անցկացրել»։

Սուրեն Պապիկյանը դիտարկել է «Արծիվ գործընկեր-2023» հայ-ամերիկյան զորավարժության ընթացքը

Սեպտեմբերի 15-ին ՊՆ խաղաղապահ բրիգադի «Զառ» ուսումնական կենտրոնում ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Քվինի, պաշտպանության նախարարի 1-ին տեղակալ, ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանի, ԱՄՆ ցամաքային ուժերի Եվրոպայի և Աֆրիկայի հրամանատարության շտաբի պետի օպերատիվ գծով տեղակալ, բրիգադային գեներալ Պատրիկ Էլիսի, 10-րդ լեռնային դիվիզիայի հրամանատար, գեներալ-մայոր Գրեգորի Անդերսոնի և

Հարցումները ցույց են տալիս, որ Հայաստանում աճել է Եվրոպական միության նկատմամբ վստահությունը

2023 թվականին Հայաստանում անցկացված հասարակական կարծիքի ամենամյա հարցման տվյալներով՝ Եվրոպական միությանը վստահում է երկրի քաղաքացիների 60 տոկոսը։ Այս ցուցանիշն այլ միջազգային հաստատությունների համեմատ ամենաբարձրն է եւ 17 տոկոսային կետով ավելի է, քան երկու տարի առաջ, մինչդեռ ԵՄ-ի եւ Հայաստանի հարաբերությունները դրական է գնահատել հարցվածների գրեթե երեք քառորդը (74%): Հարցումն անցկացվել է 2023 թվականի փետրվարին, որի

Էջմիածնի բնակչին 4 դրվագով մեղադրանք է ներկայացվել՝ խարդախությամբ հափշտակություն կատարելու համար

 ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժնում ավարտվել է էջմիածնի 37-ամյա բնակչի կողմից խաբեությամբ խոշոր չափի գումար հափշտակելու դեպքերի վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունը: Իրականացված քննչական ու վարութային անհրաժեշտ գործողությունների արդյունքում պարզվել է, որ նշված անձը հանցավոր մտադրությունն իրականացրել է խարդախության երկու սխեմայով։ Մասնավորապես, «List.am» կայքէջում և «Facebook.am» սոցիալական ցանցում նա տեղադրել է

Վիվա–ՄՏՍ–ը ներդրում է իրականացնում պոտենցիալ աշխատակիցների ապագա սերնդի զարգացման գործում

Վիվա-ՄՏՍ-ում ավարտվել է  «Viva University» («Վիվա Յունիվերսիթի») կրթական ծրագրի երկամսյա դասընթացը: Շրջանավարտների հերթական խումբը պատրաստ է ձեռք բերած փորձով ու գործնական գիտելիքով տեղ գտնել աշխատաշուկայում և լավագույն արդյունք գրանցել մասնագիտական ոլորտում: Ավարտական հավաստագիր ստացած 22 ուսանող մասնագիտական փորձ է ձեռք բերել երկու՝ տեղեկատվական տեխնոլոգիաների և վաճառքի ու բաժանորդների սպասարկման ոլորտում: Վիվա-ՄՏՍ-ի կրթական ծրագրի շրջանակում տարբեր

Նոր կյանք խաչքարերին Արարատի մարզում

Խաչքարերին նոր կյանք ծրագրի շրջանակում «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի ՊՄՊ Արարատի մարզային ծառայությունը նոր կյանք է տվել ընկած խաչքարերին։ Ջերմանիս, Ջղան, Սպիտակ վանք գյուղատեղիների տարածքներում մարզային ծառայության աշխատակիցները ուղղել, հողային շերտից մաքրել ամրակայել են 5 խաչքար: Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն

Դատախազությունը Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախկին նախագահից պահանջում է բռնագանձել 8 անշարժ գույք և շուրջ 1 մլրդ դրամ

Հակակոռուպցիոն դատարանը 2023 թվականի օգոստոսի 24-ին վարույթ է ընդունել ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ հերթական հայցադիմումը: Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը պահանջ է ներկայացրել դատարանին՝ ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախկին նախագահ Ռ.Ն.-ից և նրա հետ փոխկապակցված անձանցից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել մասնավորապես՝ • 8 անշարժ գույք Երևան քաղաքում, 3

Մաթեմատիկոս Նեշ-Վիլյամսի առաջարկած երկու վարկածները լավացնելի չեն․ պարզել են հայ գիտաշխատողները

ՀՀ ԳԱԱ Ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտի Դիսկրետ մաթեմատիկայի բաժնի գիտաշխատողները պարզել են, որ կողմնորոշված գրաֆների համիլտոնյանության համար անգլիացի հայտնի մաթեմատիկոս Նեշ-Վիլյամսի (1932-2001) առաջարկած երկու վարկածները (1966թ. և 1975թ.) լավացնելի չեն։ Գրաֆը (կողմնորոշված գրաֆը) կետերի/գագաթների բազմություն է, որտեղ գագաթների որոշ զույգեր միացված են կողերով (աղեղներով): Գրաֆը (կողմնորոշված գրաֆը), որը պարունակում է իր յուրաքանչյուր գագաթով ճիշտ

18-ամյա երիտասարդը սպանության փորձ է կատարել իր 47-ամյա հորեղբոր նկատմամբ․ վարույթն ուղարկվել է դատարան

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական առաջին բաժնում ավարտվել է 18-ամյա երիտասարդի կողմից կատարված սպանության փորձի դեպքի առթիվ նախաձեռնված վարույթի քննությունը: Իրականացված քննչական և վարութային գործողությունների արդյունքում պարզվել են դեպքի էական հանգամանքներն ու առերևույթ հանցագործության կատարման շարժառիթը: Քնննությամբ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ 2023 թվականի

«ՀՀ կառավարությունն իրավասու չէ Արցախը ճանաչել Ադրբեջանի կազմում»․ Ջոն Էյբներ

Միջազգային քրիստոնեական համերաշխության կազմակերպության միջազգային նախագահ դոկտոր Ջոն Էյբների՝ շատ ռիսկային փորձարկում կլինի, եթե ՀՀ կառավարությունն ասի, որ Արցախը չունի ինքնորոշման իրավունք։

Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանում ԵՄ պատվիրակության նորանշանակ ղեկավարին․ երկուստեք բարձր է գնահատվել ՀՀ-ԵՄ հարաբերությունների մակարդակը

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության նորանշանակ ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսին: Ողջունելով դեսպանին՝ փոխվարչապետը շնորհավորել է նրան նշանակման կապակցությամբ և մաղթել հաջողություններ նրա կարևոր առաքելության մեջ: Հանդիպման ընթացքում երկուստեք բարձր է գնահատվել ՀՀ-ԵՄ հարաբերությունների մակարդակը: Այս համատեքստում կարևորվել են Հայաստանում ԵՄ քաղաքացիական առաքելության աշխատանքները: Զրուցակիցներն ընդգծել են Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի

Ոսկե, արծաթե ու բրոնզե մեդալ՝ ինֆորմատիկայի Եվրոպայի պատանեկան 7-րդ օլիմպիադայից

Սեպտեմբերի 8-14-ը Վրաստանի Քութայիսի քաղաքում տեղի է ունեցել ինֆորմատիկայի Եվրոպայի պատանեկան միջազգային 7-րդ օլիմպիադան: Հայաստանի թիմը ներկայացրել են 9-րդ դասարանի աշակերտներ Ալեքս Գրիգորյանը (Քվանտ վարժարան), Ալեքսանդր Ղազարյանը, Վահան Աբրահամյանը և Մակար Դիլանյանը (Ա․Շահինյանի անվան ֆիզմաթ հատուկ դպրոց): Հայաստանը ներկայացնող դպրոցականներն արժանացել են 3 մեդալի. Ալեքս Գրիգորյանը նվաճել է ոսկե,  Ալեքսանդր Ղազարյանը՝  արծաթե, Վահան Աբրահամյանը՝ բրոնզե 

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031