Օրվա լրահոսը

«Կարծում եմ՝ մեզ շատ վատ օրեր են սպասվում». Նաիրա Մելիքյանը եւ Զարուհի Փոստանջյանը սահմանից են վերադարձել

Նրանք նաեւ ՊՆ-ից պահանջում են պարզաբանել՝ հայկական տարածքներում՝ 5-10 հազար մետր խորության վրա կրակակետերն ինչո՞ւ են կառուցվել, որոնք նախ միմյանց հետ կապվածություն չունեն, հետո՝ անգամ մայրուղուց են տեսանելի:

Սրբուհի Գալյանը և ԱՄՀ փորձագետն անդրադարձել են հակակառուպցիոն ոլորտում արձանագրված հաջողության պատմություններին

Գալյանն առանձնացրել է ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման ոլորտում արձանագրված հաշտության երեք համաձայնությունները, որոնց արդյունքում ՀՀ-ին է վերադարձվել շուրջ 5 մլն դոլար արժողության գույք:

«Ֆասթ Սպորտը» ստացավ հանրային մուլտիպլեքսում սլոթի օգտագործման լիցենզիա

Առաջին անգամ Հայաստանն ունի սպորտային ազգային հեռարձակող: «Ֆասթ Սպորտ»-ը ստացավ հանրային մուլտիպլեքսում սլոթի օգտագործման լիցենզիա: Այսուհետ հայկական ու միջազգային ամենակարևոր սպորտային իրադարձություններին հեռուստադիտողը կհետևի «Ֆասթ Սպորտ» հեռուստաալիքով, որը կհեռարձակվի Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքով: Այն հասանելի կլինի նաև FastTV ՕԹԹ-ի հարթակում: «Ֆասթ Սպորտ» հեռուստաալիքը շարունակելու է համագործակցությունը հայկական վերահեռարձակող օպերատորների՝ UCom, Rostelecom, Team և այլ ընկերությունների

«Մենք միութենական պետությունում չենք տեսնում Հայաստանը, մեզանից ուզում են ստեղծել հրեշ, չի՛ հաջողվելու իրենց». Մանե Թանդիլյանը՝ ՔՊ-ին

Ըստ Թանդիլյանի, սա իշխանական ֆեյքային իրավիճակն է, որը մի օր ավարտվելու է. «Չհամարձակվի մեկը մտածել, որ մեզ համար ՀՀ պետական շահը ինքնիշխանությունը որեւէ ձեւաչափով, որեւէ տեղ կարող է հարցականի տակ դրվել: Դա այսօրվա իշխանությունների վարած քաղաքականությունն է, որ մարդիկ սարսափում են՝ կարո՞ղ է Էրիվանում զարթնեն մի օր: Մեզանից ուզում են ստեղծել հրեշ, չի՛ հաջողվելու իրենց»:

«Տրավիատան»` երևանյան բաց երկնքի տակ

170 տարի առաջ «Կամելիազարդ տիկինը» պիեսի հիման վրա օպերային բեմ բարձրացավ կյանքի պայքարի ու սիրո ամենաազդեցիկ և դրամատիկ պատմությունը՝ Ջուզեպպե Վերդիի  «Տրավիատան»: Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնը բեմադրությունը ներկայացրեց երևանյան բաց երկնքի տակ: ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆ

«Ճի՞շտ է, որ թմրանյութեր եք օգտագործում, ճի՞շտ է, որ բանակից ազատվել եք կաշառքով». Մեսրոպ Առաքելյանը՝ Ավինյանին ուղղված հարցերի մասին

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը գրառում է արել, որ քաղաքապետի թեկնածուները շատ են, ակնհայտ քաղաքապետը՝ մեկը, ձեզանից ո՞ր մեկին նկատի ուներ՝ Թանդիլյանը պատասխանեց. «Հարկ չեմ համարում Ալեն Սիմոնյանին մեկնաբանել, մարդու, ով մեր քաղաքացու դեմքին փողոցում թքում է, ինքնահաստատվում եւ արժանի պատասխանատվություն չի կրում դրանից հետո»:

«ՔՊ թեկնածուի քարոզարշավին թաղապետեր կան, թաղապետարանների, քաղաքապետարանի աշխատողներ». Արման Ղուկասյան

Անհավասար մոտեցում է եւ անհավասար պայմաններ թեկնածուների հանդեպ

Կարեն Անդրեասյանը և դեսպան Սոբհանին անդրադարձել են դատաիրավական բարեփոխումների իրականացմանն ուղղված հնարավոր փոխգործակցության վերաբերյալ հարցերին

Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Կարեն Անդրեասյանն այսօր ընդունել է ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության նորանշանակ դեսպան Մեհդի Սոբհանիին: ԲԴԽ նախագահը շնորհավորել է դեսպանին պաշտոնը ստանձնելու կապակցությամբ և ողջունել երկկողմ ներդրվող ջանքերը բազմադարյա հայ-իրանական բարեկամական հարաբերություններն ամրապնդելու գործում: Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել երկկողմ հարաբերությունների զարգացման, դատական իշխանությունների միջև սերտ կապի ամրապնդման, դատաիրավական բարեփոխումների իրականացմանն ուղղված հնարավոր

«Դպրոց եք փակում, որ սահմանամերձ գյուղերը դատարկե՞ք, պրծնե՞ք»․ Գետքում կրքերը չեն հանդարտվում

Սահմանամերձ գյուղ է սա, կողքից մոլլան մի քիչ բարձր աղոթում է, նամազի ձայնը մեր գյուղ է հասնում, հիմա դուք ուզո՞ւմ եք սահմանամերձ գյուղերը դատարկ տեսնե՞լ։

«Դավիթ Խաժակյանը հատուկ հանձնարարությունով էր այնտեղ, կարեկցում եմ, բայց զարմանալ՝ չէ». Մանե Թանդիլյան

Նա պատասխանեց, որ հեռուստաբանավեճին իրենք լուրջ հարցեր էին բարձրացնում, իսկ մարդիկ «ոջիլի պատմությունն» էին սարքում:

Կանխվել է Իրանից չհայտարարագրված ծխախոտի խոշոր չափաքանակի տեղափոխումը

10 հազար տուփ ծխախոտ՝ Մեղրիի մաքսակետ ժամանած բեռնատարի ցեմենտի պարկերի արանքում

«Ես արյունահեղություններին, բռնություններին իսպառ դեմ եմ». Թանդիլյանը՝ արյամբ Փաշինյանին հեռացնելու մասին

Մենք ուզում ենք ընտրությունների միջոցով, վստահության քվեով փոփոխություն անել, որովհետեւ դա է այն մանդատը եւ ուժը, որը քեզ տանում է առաջ՝ քո պետության հետ մեկտեղ: Օրինականությունը, իրավական պետությունը մեզ համար սկզբունքներ են, ոչ թե թղթի վրա գրված խոսքեր, մենք պարտավոր ենք դրան հետամուտ լինել:

«Խաղաղության պայմանագրի դիմաց Արցախի ժողովրդից ակնկալվում է, որ հրաժարվեն ինքնորոշման միջազգային իրավաչափ իրենց իրավունքից»․ Քերոլայն Քոքս

Ըստ բարոնուհի Քերոլայն Քոքսի՝ գործընթացը կարող է խիստ վտանգավոր լինել Հայաստանի համար։

«Ինչո՞ւ են լռում Նիկոլ Փաշինյանի իշխանության մաս կազմող նախկին ՀՀՇ-ականները»

«Ինձ Նիկոլ Փաշինյանի պահվածքը, գնահատականներն ու հայտարարությունները չեն զարմացնում։ Փաշինյանը Հայաստանի հետ չունի անցյալ, չունի նաեւ ապագա, նրանը միայն խղճուկ ներկան է։ Ինձ զարմացնում է այն մարդկանց լռությունը, որոնք դերակատարում են ունեցել ՀՀ անկախության ու պետականության կայացման գործում, ինչպես նաեւ Արցախի ազատագրական պայքարում»,-«Առավոտի» զրուցակիցն է քաղաքական, հասարակական գործիչ Կարեն Կարապետյանը: – Օրերս մի գրառում էիք արել,

Մոսկվան տարբերակներ է մշակում Հայաստանի ու ԼՂ-ի միջև միջանցքի բացման ուղղությամբ. Պեսկով

Մոսկվան Երևանի և Բաքվի հետ քննարկում է Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի միջև միջանցքի բացման տարբերակներ: Այս մասին հայտարարել է Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը: «Ռուսական կողմը հետևողականորեն շարունակում է իր աշխատանքը թե՛ Բաքվի, թե՛ Երևանի հետ: Մենք դա կանենք նաև հետագայում: Բոլորովին վերջերս տեղ հասավ մարդասիրական բեռի, մարդասիրական օգնության առաջին խմբաքանակը, որը կազմակերպվել էր, ի դեպ,

«Կհավաքվեն, կուրախանան, ծափ կտան, մի երկու շրջան էլ քաղաքի կենտրոնում կպտտվեն, կգնան տուն». Մեսրոպ Առաքելյանը՝ ՔՊ-ի հանրահավաքի մասին

Թանդիլյանն ասել էր, որ շռնդալից հաղթանակ են տանելու: Լրագրողները հետաքրքրվեցին՝ այսօր քարոզարշավի վերջին օրն է՝ նույն հայտարարությունը կանի՞՝ Թանդիլյանը պատասխանեց. «Այսօր ավելի եմ տրամադրված շռնդալից հաղթանակի»:

Նորայր Նորիկյան․ «Մեր պատկերացմամբ՝ անցողիկ շեմը հաղթահարած մի քանի ուժեր միասին կձեւավորեն քաղաքային իշխանություն»

«Արդար Հայաստան» կուսակցության քաղաքապետի թեկնածուն վստահ է, որ Երեւանի ավագանու ընտրություններում որեւէ ուժ 50+1 քվե չի կարող ստանալ, այդքան վստահություն չունի եւ չի կարող միանձնյա ձեւավորել քաղաքային իշխանությունը

Ակնկալում ենք շարունակել աշխատանքը ԱՄՆ Սենատի հետ՝ ավելի ուժեղ Հայաստան կառուցելու համար. ԱԺԲ

Զարմանալի չէ, որ լսումների ընթացքում քննարկումների մեծ մասը կենտրոնացած էր Հայաստանում ռուսական ազդեցության նվազեցման անհրաժեշտության վրա և օգնելու Հայաստանին կառուցել ավելի ամուր և ընդգրկուն կապեր Միացյալ Նահանգների և Արևմուտքի հետ:

«Նոր էսկալացիայի վտանգը իսկապես բավականին մեծ է»

«Առավոտի» զրուցակիցն է Թբիլիսիի Black Sea Press գործակալության գլխավոր խմբագիր, քաղաքագետ Գելա Վասաձեն – Պարոն Վասաձե, Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակն օրեցօր ավելի է վատթարանում՝ հումանիտար աղետ, ծանր ռազմաքաղաքական իրավիճակ։ Չե՞ք կարծում, որ Ադրբեջանը չի բացի Լաչինի միջանցքը եւ չի կատարի Հաագայի դատարանի որոշումը, քանի դեռ նրա նկատմամբ պատժամիջոցներ չեն կիրառվել։ – Եկեք լինենք իրատես։ Այսօր չկան

Ֆասթ Բանկը՝ «Մարզահամերգային համալիրի 40-ամյակ»-ին նվիրված միջոցառումների հովանավոր

Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրը 40 տարեկան է։ Սեպտեմբերի 9-ին լայնամասշտաբ միջոցառումներով, մեծ շուքով նշվեց համազգային նշանակություն ունեցող, թե՛ ճարտարապետական, թե՛ շինարարության ծավալների, և թե՛ ֆունկցիոնալ իմաստով Հայաստանում եզակի այս կառույցի 40-ամյակը։ Ֆասթ Բանկը, որպես սոցիալապես պատասխանատու ընկերություն, կարևորելով մեր երկրում տեղի ունեցող մարզական, մշակութային, ժամանցային միջոցառումների անցկացման գործում Մարզահամերգային համալիրի ունեցած դերը, հանդես եկավ

Քննարկվել է քաղաքացու կողմից մեքենայի հետ կապված անհրաժեշտ թվային եղանակով իրականացնելու պիլոտային ծրագիրը

ՀՀ ներքին գործերի նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը սեպտեմբերի 14-ին ընդունել է ԱՄՆ նախագահի գործադիր գրասենյակի կառավարման և բյուջեի վարչության կառավարման գծով փոխտնօրեն Դասթին Բրաունին։ Ողջունելով ներկաներին՝ Արփինե Սարգսյանը բարձր է գնահատել ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության և ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության հետ ձևավորված սերտ և արդյունավետ համագործակցությունը տարբեր ուղղություններում։ Փոխնախարարը նշել է, որ Ներքին գործերի նախարարությունում իրականացվող

«Բանավեճը եւս մեկ անգամ ընդգծեց, որ պառակտումը շատ խորն է». Տիգրան Խզմալյան

Իսկ ժողովուրդն ավելի խոհեմ է, քան կարծում են քաղաքական գործիչները

Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

Երևան քաղաքում` Սեպտեմբերի 15-ի ցերեկը, 16-ին, 18-20-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Սեպտեմբերի 17-ին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ։ Հանրապետության տարածքում` Սեպտեմբերի 15-ի ցերեկը, 19-20-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Սեպտեմբերի 16-18-ին կեսօրից հետո` առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է նաև մառախուղ։ Քամին՝ հարավ-արևմտյան 2-4

Պատերազմն իրականում վերաճել է երրորդ համաշխարհայինի

Ուկրաինան եւ Արեւմուտքը կատարված ոճրագործություններն իրավական, ապացուցողական դաշտից բերում են զուտ տեղեկատվական դաշտ ու առանց հիմնավորումների եւ ապացույցների՝ Ռուսաստանի նկատմամբ մեղադրական կոչեր հնչեցնելով, կարծելով, թե դրանով հիմնավորվում է իրենց անմեղությունը եւ հակառակորդի մեղավորությունը: Իրականում, այս թատերական ներկայացումն ինձ հիշեցնում է հին ժողովրդական անեկդոտը. «Է, դու էլ ասա»… 1,5 տարուց ավելի է, ինչ սկսվել է ռուս-ուկրաինական

Ֆրենկ Փալոն. Լսումներն օգնեցին լույս սփռել Ալիևի՝ էթնիկ զտումների կանխամտածված արշավի վրա

Ալիևն ասում է, թե էթնիկ զտումներ չի կազմակերպում, բայց դա հենց այն է, ինչ նա անում է. Մենենդես

«Ալիևը փորձում է սովամահությամբ հպատակեցնել արցախահայերին». Մենենդես

Սեպտեմբերի 14-ին ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում, Ռոբերտ Մենենդեսի նախագահությամբ և ԱՄՆ պետքարտուղարության Եվրոպայի և Եվրասիայի հարցերով պետքարտուղարի օգնականի պաշտոնակատար Յուրի Քիմի ներկայությամբ անցկացվել է «Գնահատելով ճգնաժամը Լեռնային Ղարաբաղում» խորագրով լսումներ։ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի բուռն հակազդեցությունների ներքո ԱՄՆ պետդեպարտամենտի ներկայացուցիչը բազմիցս խուսափել է Արցախին պարտադրված ցեղասպան շրջափակումը վերացնելու վերաբերյալ գործուն քայլերի անհրաժեշտությանը վերաբերող հարցերին

Նորայր Նորիկյան․ «Կրիմինալը, թաղային հեղինակությունները լատենտ կերպով ներգրավված են ՔՊ-ի օգտին ձայներ հավաքելու գործընթացին»

«Արդար Հայաստան» կուսակցության քաղաքապետի թեկնածուի պնդմամբ՝ Տիգրան Ավինյանին քաղաքապետ կարգելու համար իշխանությունը վերջին 2 տարում օգտագործել է հնարավոր եւ անհնար վարչական բոլոր ռեսուրսները

Հրահանգվել է մասնակցել Երևանում նախատեսվող երթին, ուսանողներին էլ հայտնել են, թե Ավինյանի հետ հանդիպմանը մասնակցելու դեպքում նրանց բացակայությունը չի գրանցվի

«Անկախ դիտորդ»-ը ստացել է տեղեկություններ, որ ՀՀ տարբեր համայնքների վարչական ղեկավարներին, նրանց աշխատակազմերին և տարբեր համայնքային ենթակայության հիմնարկների ներկայացուցիչներին հրահանգվել է մասնակցել սեպտեմբերի 15-ին ժամը 18։00-ին Երևանում նախատեսվող երթին։ Բացի մասնակցության կամավոր/պարտադիր բնույթը, սա նաև նշանակում է, որ այդ համայնքներից երթի մասնակիցները մեկնելու են իրենց աշխատանքային ժամերին։ Հիշեցնում ենք, որ 📌 Նախընտրական կամ հանրաքվեի քարոզչության

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031