Օրվա լրահոսը
Քաղաքացուն մեղադրանք է ներկայացվել մեկ այլ քաղաքացու կյանքին սպառնալու, ոստիկանների նկատմամբ բռնություն գործադրելու, խուլիգանություն կատարելու համար
Նախաձեռնվել է քրեական վարույթ Ոստիկանության Շենգավիթի բաժնում նրա նկատմամբ առերևույթ բռնություն գործադրելու վերաբերյալ
Խստորեն դատապարտում եմ Թալինի համայնքապետարանի կողմից կազմակերպված՝ Սուպեր Սաքոյի համերգային ծրագրի անցկացումը. Դավիթ Մանուկյան
Թալինի ավագանու «Ապրելու Երկիր» խմբակցության ղեկավար, կուսակցության քաղաքական խորհրդի անդամ Դավիթ Մանուկյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Որպես Թալին համայնքի ավագանու անդամ, «Ապրելու Երկիր» խմբակցության ղեկավար, խստորեն դատապարտում եմ Թալինի համայնքապետարանի կողմից կազմակերպված՝ Սուպեր Սաքոյի համերգային ծրագրի անցկացումը։ Ադրբեջանի կողմից իրականացված սադրանքների հետևանքով ունենք զոհեր և վիրավորներ, իսկ Թալինի կենտրոնական հրապարակում համերգ է։ Սա արժեհամակարգի
«Հաղթանակ» կուսակցության անդամները, քաղաքացիներ երթով ընթացան Եռաբլուր
«Հաղթանակ» կուսակցությունը չեղարկեց Մալաթիա-Սեբեստիա վարչական շրջանի բնակիչների հետ հանդիպումը։
Հայաստանում ԵՄ պատվիրակության նորանշանակ ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսն իր հավատարմագրերի պատճենն է հանձնել ՀՀ ԱԳ նախարարի տեղակալին
Սեպտեմբերի 1-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Եվրոպական միության պատվիրակության նոր ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսին՝ հավատարմագրերի պատճենի հանձնման կապակցությամբ: Շնորհավորելով պաշտոնը ստանձնելու առթիվ՝ Պարույր Հովհաննիսյանը հաջողություն է մաղթել դեսպանին պաշտոնավարման ընթացքում։ Հանդիպման ընթացքում զրուցակիցներն անդրադարձ են կատարել Հայաստանի և Եվրոպական միության միջև բազմաշերտ հարաբերությունների օրակարգային մի շարք հարցերին, ԵՄ կողմից
«Թող ուտեն իրենց հրապարակած թվերը». Արտակ Զեյնալյանը մեջբերեց Լևոն Տեր-Պետրոսյանին
Պրովոկցիոն հարցեր են, ես հասկանում եմ, հարկավոր է պրովոկացիան պոկելու համար անել այն ինչ անհրաժեշտ է, բայց մենք դրա պատասխանը տվել ենք, մեր մրցակիցը, քաղաքական հակառակորդն այսօրվա իշխող քաղաքական մեծամասնությունն է: Երբ ժողովուրդը կորոշի, թե ով է լինելու ավագանու անդամ, և եթե մեծամասնությունը մենք լինենք , կարծում եմ մեզ հետ բոլորը կհամագործակցեն:
Ռուբեն Վարդանյանն ամրագրել է այն կարևոր ուղենիշները, որոնք սկզբունքային համաձայնությամբ հռչակվել են Ճակատի գործունեության հիմքում
«Արցախի անվտանգության և զարգացման ճակատի» Խորհուրդն այսօր գումարել է հերթական նիստը, որի օրակարգում` օգոստոս ամսում կատարված աշխատանքների հաշվետվությունն էր, ինչպես նաև, երկրում ստեղծված իրավիճակի շուրջ մտքերի փոխանակումը: Մարտակերտի, Մարտունու, Ասկերանի տարածքային ստորաբաժանումներին միացել են նաև Հադրութի և Շուշիի խմբերը: Շարժման գործունեության մեջ ճգնաժամն իր սրբագրումներն է անում և խոչընդոտներն էլ հաղթահարվում են ուժերի գերլարումով: Սակայն
ՀՀ օրակարգում է միայն Լաչինի միջանցքի շրջափակման վերացման խնդիրը, ՀՀ-ն չի պատրաստվում ներգրավվել որևէ այլ ճանապարհների շուրջ քննարկումներում. ԱԳՆ
ՀՀ ԱԳՆ խոսնակ Անի Բադալյանի պատասխանը լրատվամիջոցների հարցին Հարց. Ադրբեջանի ԱԳ նախարարությունը հերթական անգամ պնդում է, որ հուլիսի 15-ին Բրյուսելում Հայաստանի, Ադրբեջանի ղեկավարների և Եվրոպական խորհրդի նախագահի մասնակցությամբ կայացած եռակողմ հանդիպման ժամանակ համաձայնություն է ձեռք բերվել այլ ճանապարհներով Լեռնային Ղարաբաղ բեռների տեղափոխումն ապահովելու շուրջ։ Ինչպե՞ս կմեկնաբանեք այս պնդումները։ Պատասխան. Ցանկանում ենք ընդգծել, որ հուլիսի 15-ին
Էրիկ Ալեքսանյանը դատարանին խնդրեց հարգելի պատճառով թույլատրել կարճաժամկետ բացակայել երկրից
Հակակոռուպցիոն դատարանում դատավոր Վահե Դոլմազյանի նախագահությամբ այսօրվա դատական նիստում շարունակվեց նախկին դատավոր Արուսյակ Ալեքսանյանի, նրա նախկին օգնական Թամարա Պետրոսյանի եւ փաստաբան Էրիկ Ալեքսանյանի գործով գրավոր ապացույցների հետազոտումը։ Դատախազ Գեւորգյանը ներկայացրեց մեղադրանքի հիմքում դրված մեղադրական եզրակացությամբ վկայակոչված եւ մեղադրող կողմի տեսանկյունից մեղադրյալներին առաջադրված մեղադրանքի գրավոր ապացույցները, որի վերաբերյալ պաշտպանության կողմը նախորդիվ բազմաթիվ դատավարական դիրքորոշումներ էր արտահայտել։
Հայաստանը գործոն-սուբյեկտից դարձել է շահեր սպասարկող օբյեկտ. Գոռ Գևորգյան
«Ապրելու երկիր» կուսակցության ավագանու թեկնածու Գոռ Գևորգյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Հայաստանի Հանրապետության դեմ ադրբեջանական ագրեսիան սողացող հողի վրա «կառուցվող խաղաղության օրակարգի» տրամաբանական դրսևորումն է: Մեր պարագայում «խաղաղության այդ օրակարգը» կառուցվում է «զիջել զիջելու» համար սկզբունքով, ավելին՝ այն ուղեկցվում է գրեթե ամենօրյա ադրբեջանական հայատյաց քարոզով: Այս ամենին գումարվում է նաև այն հանգամանքը, որ փաստացի
Ռեանիմացիոն ինտենսիվ միջոցառումների արդյունքում Նարեկ Պողոսյանի սրտի զարկը վերականգնվել է
Քիչ առաջ պաշտպանության նախարարությունը նոր զեկույց է ստացել բժիշկներից, համաձայն որի կրկին փորձած ռեանիմացիոն ինտենսիվ միջոցառումների արդյունքում Նարեկ Կարենի Պողոսյանի սրտի զարկը վերականգնվել է։ Զինծառայողն ունի ծանր հրազենային վիրավորում, գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում, ռեանիմացիոն գործողությունները զինծառայողի կյանքը փրկելու համար շարունակվում են: Պաշտպանության նախարարությունը նախորդ հաղորդագրությունից հեռացնում է Նարեկ Կարենի Պողոսյանի անունը և հայցում հանրության
«Շատ աչք ծակող, ոչ պոպուլյար քայլեր՝ օրինակ՝ կենսունակությունը սպառած ծառերի փոփոխությունն այլընտրանք չուներ»․ Դավիթ Խաժակյան
Ըստ «Ազգային առաջընթաց» կուսակցության ավագանու անդամի թեկնածու Քրիստինա Վարդանյանի՝ ճիշտ կլինի բակային տարածքների կանաչապատումը վերապահված լինի վարչական շրջաններին։
Ջիհադ Ազուր. «ԱՄՀ-ն պատրաստ է հետագայում ևս աջակցել ՀՀ կառավարությանը»
Վարչապետն ընդունել է ԱՄՀ Միջին Արևելքի և Կենտրոնական Ասիայի դեպարտամենտի տնօրենին
«Պարոն Գուտերեշ, նմանվեք Ազգերի լիգայի գլխավոր քարտուղարին եւ հայտարարեք, որ Ադրբեջանը պետություն չէ, որ Արցախը չի պատկանում Ադրբեջանին»․ Ալեքսանդր Մանասյան
«Ազգերի լիգան որակել էր, որ Ադրբեջանն այս տարածքներում պետություն չէ, իսկ 1991 թվականին դա նույն Ադրբեջանն է եղել, ինչո՞ւ է ընդունվել ՄԱԿ։ Այս հարցը սկզբունքային է, եւ եթե ՄԱԿ-ը քննարկել է, մենք իրավունք ունենք իրազեկված լինել»։
Փաշինյանի «խաղաղություն» կոչված օրակարգի շրջանակում թշնամին անընդհատ լկտիանում է. Անդրանիկ Թևանյան
Մեր զինված ուժերը բավական մեծ հակահարված են տվել և ադրբեջանական դիրքերից մեկը ոչնչացված է՝ զինվորականների հետ իր զրույցի մանրամասները ուղիղ կապով հայտնեց «Մայր Հայաստան» դաշինքի առաջնորդ Անդրանիկ Թևանյանը։ Նա առավոտից դադարեցրել է քարոզարշավն ու գնացել Վարդենիսի տարածաշրջան՝ լարված իրավիճակին տեղում ծանոթանալու։ Այս պահի դրությամբ 4 զոհ և 1 վիրավոր․ սա պաշտոնականն տեղեկությունն է։ Անդրանիկ Թևանյանը
«ՄԱԿ-ից պահանջում ենք Ալիեւին զրկել իր դրամական միջոցներից եւ զենքի մատակարարումից»․ բողոքի ցույց ՄԱԿ-ի գրասենյակի մոտ
Ըստ նրա՝ այսօր միջազգային հանրությունը պետք է բանաձեւ ընդունի, որ Ալիեւը եղեռն է իրականացնում, որ Արցախում էթնիկ զտում է տեղի ունենում, հազարամյակներով իրենց հողի վրա ապրող էթնիկ բնակչությունը ոչնչանում է։
ԱՄՀ-ն պատրաստակամ է շարունակելու աջակցությունը ՀՀ կառավարությանը նախաձեռնված բարեփոխումների օրակարգը կյանքի կոչելու հարցում
Վահե Հովհաննիսյանը հանդիպում է ունեցել ԱՄՀ տարածաշրջանային տնօրենի հետ
ՀՀ բնակավայրերի անմիջական հարևանությամբ ադրբեջանական զինված ուժերի կրակոցները կրում են նաև խաղաղ բնակչությանն ահաբեկելու, մշտապես սթրեսային և տագնապային վիճակում պահելու նպատակ. ՄԻՊ
Պաշտպանի հայտարարությունը Սոթքի և Նորաբակի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ ադրբեջանական ագրեսիայի առնչությամբ
«Վայլդբերրիզը» պետբյուջե է վճարել լրացուցիչ 3594,2 մլն դրամ հարկային պարտավորություն, որից 175,0 մլն դրամ` տույժեր և տուգանքներ
ՀՀ ՊԵԿ հարկային տեղեկատվության և ռիսկերի վերլուծության վարչության կողմից իրականացրած վերլուծական աշխատանքների արդյունքում պարզվել է, որ «ՎԱՅԼԴԲԵՐՐԻԶ» ՍՊ ընկերության մոտ ներմուծման ԱԱՀ-ի մասով առկա են չհաշվարկված և պետական բյուջե չվճարված հարկեր` ԵԱՏՄ անդամ պետություններից իրականացված ներմուծման գործարքների մասով: Մայիս-հուլիս ամիսների ընթացքում ՊԵԿ-ի կողմից անհամապատասխանությունները ներկայացվել են ընկերությանը, և շուրջ 20-օրյա բազմաթիվ քննարկումների և բացատրական աշխատանքների
Շիրակի մարզում 1-ին դասարանցիների թիվը նվազել է
Այս տարի Շիրակի մարզում առաջին դասարանցիների թիվը նվազել է մոտ 200 աշակերտով․ անցած ուսումնական տարում 2893 էր, այս տարի՝ 2687։ Այս մասին Aravot.am-ը տեղեկացավ Շիրակի մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի բաժնի պետ Հրայր Կարապետյանից։ Պաշտոնյան շեշտեց, որ թիվը խիստ նախնական է, հնարավոր է մինչև սեպտեմբերի կես փոփոխության ենթարկվի։ «Այս պահին թվերը դեռ ճշտվում եմ, բայց
Հայտնի են ադրբեջանական սադրանքի հետևանքով զոհված զինծառայողների անունները
Սեպտեմբերի 1-ին ադրբեջանական սադրանքի հետևանքով զոհված զինծառայողներն են Անդրանիկ Արշակի Անտոնյանը, Արսեն Ալեքսանդրի Մկրտիչյանը, Վաչագան Սարոյի Վարդանյանը, Նարեկ Կարենի Պողոսյանը: Պաշտպանության նախարարությունը վշտակցում և զորակցություն է հայտնում հայրենիքն անձնվիրաբար պաշտպանելիս զոհված զինծառայողների ընտանիքների անդամներին, հարազատներին և ծառայակիցներին։ Վիրավոր զինծառայողի վիճակը գնահատվում է միջին ծանրության, կյանքին վտանգ չի սպառնում: ՀՀ պաշտպանության նախարարություն
4 մեքենայով շղթայական ավտովթար Երևանում․ կան վիրավորներ. Shamshyan.com
Shamshyan.com. Երեկ՝ օգոստոսի 31-ին, խոշոր ու շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 20։50-ի սահմաններում Հալաբյան փողոցում՝ ժողովրդին հայտնի Ֆիզիկայի խաչմերուկում, բախվել են Porsche Panamera, Mitsubishi Pajero, Toyota Prius և Nissan March մակնիշի ավտոմեքենաները։ Վթարի հետևանքով 2 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն։ Լուսանկարը՝ Կարեն Գրիգորյանի Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը
«Ո՛չ, պարոն Հարությունյան, ձեր կողմից պաշտոնին մնալը ոչ թե պատասխանատվություն էր, այլ հակառակը՝ անպատասխանատվություն». Ավետիք Իշխանյան
Ամեն դեպքում, Ռուսաստանը չի ցանկանում հեռանալ ոչ Արցախից, ոչ Հայաստանից, այդ է վկայում նաև Սյունիքում Ռուսաստանի հյուպատոսություն բացելը։ Սակայն, պետք չէ հանգիստ սպասել, թե ի՞նչ են որոշում մեր փոխարեն, վաղը կարող է նոր իրավիճակ ստեղծվել և ինչպես 1920թ․, նորից հայտնվենք զոհի կարգավիճակում։
Ադրբեջանի կրակին հայկական կողմի պատասխան գործողությունները. Banak.info-ի տեսանյութը
Banak.info ռազմական մասնագիտացված կայքի տրամադրության տակ է հայտվել բացառիկ տեսանյութ, այսօր Սոթքի ուղղությամբ հակառակորդի նախաձեռնած սադրիչ գործողություններին հայկական կողմի պատասխան գործողություններից։ Banak.info-ն իր աղբյուրներին հղում անելով՝ նշում է, որ տեսանյութում թշնամու այսօրվա 4-րդ զոհն էր։
Շրջափակման հետևանքով Արցախում 1890 քաղաքացի զրկվել է վիրահատվելու միջոցով առողջական խնդիրների լուծման հնարավորությունից
Շրջափակումից ի վեր 1710 տնտեսավարող սուբյեկտ (ընդհանուրի 40 %-ը) շրջափակման պայմաններում աշխատելու անհնարինության պատճառով կասեցրել է իր գործունեությունը։
Կարմիր Խաչի ներկայացուցիչները հանդիպել են առևանգված երեք արցախցի երիտասարդներին
«Ազատություն». Օգոստոսի 30-ին և 31-ին Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչներն այցելել են Լաչինի միջանցքից օգոստոսի 28-ին Ադրբեջանի ուժայինների կողմից առևանգված երեք արցախցի երիտասարդներին։ Այս մասին APA գործակալությանը հայտնել է ԿԽՄԿ ադրբեջանական գրասենյակի հասարակայնության հետ կապերի բաժնի ղեկավար Իլահա Հուսեյնովան։ Լրատվամիջոցի փոխանցմամբ` միջազգային կառույցի ներկայացուցիչներն արցախցի ուսանողների հետ «անհատական հանդիպում են ունեցել, և նրանց հնարավորություն է
Նոր ուսումնական տարվա մեկնարկը Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտում
Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտում ուսանողներին նոր ուսումնական տարվա մեկնարկի կապակցությամբ ողջունեց ԵԹԿՊԻ-ի ռեկտոր Սառա Նալբանդյանը` մաղթելով բուռն ստեղծագործական ու վերելքներով լի ուսումնական տարի։ Առաջին կուրսեցիներին դիմավորեցին կուրսի ղեկավարները։ ԵԹԿՊԻ-ի հիմնադրման 80-ամյակին նվիրված միջոցառումների շարքը մեկնարկեց հենց այսօր` «Art and Fun» թատերականացված շոուով։ Ճեմասրահում ուսանողներին, դասախոսներին և հյուրերին, որոնց շարքում էր նաև ԿԳՄՍ նորանշանակ
Էդգար Ղազարյան. Սա հնարավորություններ է տալիս Արցախում իրավիճակի փոփոխության եւ մեծ ռիսկեր է պարունակում
Վտանգ կա՞, որ հրահրվեն, չեմ ասում, թե կլինի, ասում եմ՝ վտանգ կա, հնարավոր է հրահրվեն զինված բախումներ Արցախի ներսում, կրակոցներ իրար վրա եւ այլն, ինչը Ալիեւին առիթ կտա ասելու, թե այնտեղ ահաբեկչական ապօրինի զինված խմբավորումները խուլիգանություններ են անում: Դա Հայաստանի կողմից ճանաչված Ադրբեջանի տարածք է եւ ես պիտի զորք մտցնեմ՝ այնտեղ հասարակական կարգ հաստատելու համար: Ու երեք հատ ուղղաթիռ իջեցնի Ստեփանակերտի ստադիոն եւ Ադրբեջանի դրոշ կանգնեցնի նախագահականի գլխին:
Իրադրությունն առաջնագծում հարաբերականորեն կայուն է
Ժամը 17:30-ի դրությամբ իրադրությունն առաջնագծում հարաբերականորեն կայուն է: Իրադրության փոփոխության դեպքում պաշտպանության նախարարությունը հանդես կգա հաղորդագրությամբ: ՀՀ պաշտպանության նախարարություն
Ասելու բան չկա՞: Պատասխանատվությունն ո՞վ է կրելու. Թաթոյան
Ի՞նչ էր անում ՊՆ նախարարը` գլխակորույս հերքում էր: Հատուկ այնպես էի ասում, որ ՊՆ-ին ու ամբողջ պետությանն այս հանցավոր արարքների դեմ պայքարի հիմքեր տայինք:
«Հայկ Մարությանը պիտի աշխատանքի գար, որ մի բան էլ ստեղծեր կամ չստեղծեր»․ բանավեճ ՔՊ-ական և «Ազգային առաջընթաց»-ի ավագանու թեկնածուների միջև
Ավագանու անդամների կարծիքները բախվեցին նաև Երևանի կանաչապատման թեմաներով։


















































