Օրվա լրահոսը
Հայկ Մարության․ Մեր մտքերով ու աղոթքներով մեր արցախցի քույրերի ու եղբայրների հետ ենք
Սիրելիներս, խնդրում եմ պինդ եղեք։
Արցախի ԱԳՆ․ Արցախի ժողովրդի դեմ տարվող ցեղասպանական քաղաքականության կանխման կարևոր երաշխիքներից մեկը կարող է դառնալ Արցախի Հանրապետության միջազգային ճանաչումը
Հորդորում ենք ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում ներգրավված բոլոր միջազգային դերակատարներին ձեռնարկել անհետաձգելի և գործուն քայլեր՝ կանխելու Արցախի էթնիկ զտումն ու նրա բնիկ ժողովրդի հայրենազրկումը։
Անդրանիկ Թեւանյան․ 88-ի շարժման գաղափարներին ու մեր երկրի առաքելությանը տեր կանգնելը դառնում է թիվ մեկ խնդիրը
Եթե ուրացվում է Ղարաբաղյան շարժման գաղափարը, եթե Արցախը ճանաչվում է Ադրբեջանի մաս, եթե Հայաստանը հրաժարվում է Արցախը պաշտպանելու իր հանձնառությունից, ապա վերանում է մեր երկրի առաքելությունն ու գոյության իմաստը:
Խնդրում եմ ձեզ չհավատաք այն չարագուշակ տեսակետին, թե հայությունը ձեզ մենակ է թողել․ Գագիկ Ծառուկյանը՝ արցախցիներին
Չկա նման բան, չկա մի նորմալ հայ, ում սիրտը չլինի ձեզ հետ, ով իր հանգիստն ու քունը չի կորցրել այս դժվար օրերին։ Այսօր դուք ձեր կամքով ու անմարդկային զրկանքներին դիմակայելու ուժով, և սեփական հայրենիքում ապրելու ձեր անկոտրում կամքով պահում եք ամբողջ հայության արժանապատվությունը։
Ամենայն հայոց կաթողիկոս․ «Ամեն ինչ հանուն Արցախի» նշանաբանով պիտի դիմակայենք ու հաղթահարենք մեզ պատուհասած փորձությունները
Այսօր ծանրացած սրտով և խոր մտահոգություններով ենք դիմավորում Արցախի անկախության տոնը։ Արցախը վերստին կանգնած է գոյաբանական սպառնալիքների առջև։ Ադրբեջանը, հայատյացությունը պետական քաղաքականություն դարձրած, շարունակում է անթաքույց իրագործել Արցախը հայաթափելու և բռնազավթելու ոճրագործ իր մտադրությունները՝ ցեղասպանական գործողությունների նորանոր դրսևորումներով:
Արթուր Վանեցյան․ Երբ արցախահայությունը որոշեց հռչակել ԼՂՀ–ն, իրավիճակը պակաս օրհասական չէր, քան այսօր է
Բայց միասնությունն ու անկոտրում կամքը մեզ առաջնորդեցին դեպի հաղթանակ։ Համոզված եմ, որ այդ որակները դրսևորելու դեպքում հայ ժողովուրդը թվացյալ անելանելիության այս իրավիճակից կարող է դուրս գալ հաղթանակած՝ մեկընդմիշտ ու վերջնական։
Նման կեղծ հայտարարությունների պարբերական տարածմամբ Ադրբեջանը նպատակ ունի միջազգային հանրության ուշադրություն շեղել Լաչինի միջանցքի ապօրինի շրջափակման հետևանքով առաջացած հումանիտար աղետից
Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը չունի իրականության հետ որևէ առնչություն։ Ինչպես բազմիցս նշել ենք նախկինում, հիշյալ երթուղիներով թռիչք իրականացնող օդանավերը չեն հատում ԱՀ օդային սահմանները։ Հատկանշական է նաև, որ իբրև թե ռադիոճնշման ենթարկված օդանավերը շահագործող որևէ ընկերություն կամ որևէ երկիր երբևէ չի ներկայացրել որևէ բողոք այդ առնչությամբ։
Լիբանանահայութիւնը պիտի շարունակէ պայքարիլ Արցախի տարածքային վերականգնումին եւ անկախութեան ճանաչումին համար
Սոցեալ դեմոկրատ Հնչակեան կուսակցութեան, Հայ Յեղափոխական Դաշնակցութեան եւ Ռամկավար ազատական կուսակցութեան նախաձեռնութեամբ, ուրբաթ, 1 սեպտեմբեր 2023-ի առաւօտէն սկսեալ լիբանանահայ պատկան մարմիններու ներկայացուցիչներ, համայնքապետներ, պատասխանատուներ, միութիւններու եւ կազմակերպութիւններու անդամներ, հայորդիներ, նոյնիսկ օտարներ իրենց ստորագրութիւնը զետեղեցին Պուրճ Համուտի հրապարակին վրայ զետեղուած Արցախի դրօշակին վրայ` հաստատելով, որ իրենք եւս պահանջատէր են արցախահայութեան իրաւունքներու յարգումին եւ զօրակից իրենց արցախահայ քոյր-եղբայրներուն:
ՀՅԴ բյուրո․ Հայաստան-Արցախ-Սփիւռք եռամիասնութեան վերականգնմամբ Արցախին ներքին եւ արտաքին ճակատներում աջակցելը այսօր առաջնահերթ անհրաժեշտութիւն է
Մեր թշնամիներին, մեր դաշնակիցներին յստակ ուղերձ պէտք է յղել, որ հայ ժողովուրդը համաձայն չէ Հայաստանը զիջումների եւ ոչնչացման տանելու, Արցախն Ադրբեջանին յանձնելու օրուայ իշխանութեան քաղաքականութեանը։
Մանե Թանդիլյան․ Պաշարված ու շրջափակված է հայրենիքը, բայց ոչ երբեք՝ արցախահայության կամքն ու ոգին
Մեր՝ որպես հայի գոյատևման հենքն Արցախն է, մեր խոցված արժանապատվությունը վերականգնվել է Արցախից և Արցախով. այն Արցախով պետք է վերականգնենք նաև այսօր։
Սեպտեմբերի 2-ը` որպես անջրպետ
Կա անբեկանելի փաստ. մինչեւ 2022 թվականի հոկտեմբերը Հայաստանի ոչ մի ղեկավար, որքան էլ նա լավը կամ վատը լիներ, չի հայտարարել, որ Արցախն Ադրբեջանի մաս է: Ադրբեջանին, Թուրքիային, ինչպես նաեւ Ռուսաստանին հենց դա՛ էր պետք, եւ նրանք օրը մեջ այդ հայտարարությունը մեզ հիշեցնում են: Ընդունո՞ւմ եք, որ Ղարաբաղն Ադրբեջան է, ուրեմն, չենք կարող բացել Լաչինի միջանցքը: Եվ ավելին՝ եթե, ընդունում եք, ուրեմն նպաստե՛ք, որ այնտեղ ապրող հայերն ինտեգրվեն Ադրբեջանի մեջ:
Արցախի ԱԺ նախագահ․ Կանգնած ենք, քանի որ բոլորիս պարտքն է՝ անարդյունք չթողնել մեր հայրերի, քույրերի, եղբայրների և զավակների թափած արյունն ու քրտինքը
32 տարիների ընթացքում Արցախը դիմագրավել է 2 լայնածավալ պատերազմ, ապրել ենք հաղթանակի բերկրանքը, ձևավորվել են պետական ինստիտուտներ, երկիրը զարգացել ու բարգավաճել է, սակայն թշնամին 2020թ-ին հրահրած պատերազմով նպատակ է դրել իսպառ վերացնել Արցախի Հանրապետությունը:
Ռուբեն Վարդանյան․ Մեզ պետք է, որ Հայաստանի իշխանություններն արցախահայերի թիկունքում Արցախի ճակատագրի մասին վտանգավոր հայտարարություններ չանեն
Ինձ համար, որպես մի մարդու, որը 20 տարուց ավելի տարբեր ծրագրեր է իրականացնում Արցախում և որն ուղիղ մեկ տարի առաջ Արցախ տեղափոխվելու որոշում կայացրեց, շատ պարզ է, որ Արցախի հայերը իրենց որոշումը չեն փոխել: Նրանց համար ոչ մի սով ու տառապանք, անգամ մահը այնքան սարսափելի չէ, որքան Հայրենիքի, ազատության ու արժանապատվության կորուստը:
Նիկոլ Փաշինյան․ Հիմնազուրկ են Լեռնային Ղարաբաղի՝ որպես տարածքային միավոր գոյություն չունենալու և Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի հանգուցալուծված լինելու մասին բոլոր հայտարարությունները
Հայաստանի Հանրապետությունը շարունակելու է ջանքերը՝ Լեռնային Ղարաբաղում բնականոն կենսագործունեության ապահովման, անվտանգության և իրավունքների պաշտպանությունն ապահովելու ուղղությամբ։ Այսօր մենք մեր գնահատանքի խոսքն ենք ասում Լեռնային Ղարաբաղի մեր բոլոր հայրենակիցներին, և մեր խնդիրն է՝ խաղաղ, քաղաքակիրթ միջոցներով, բանակցային եղանակով ապահովել խաղաղ ապրելու և արարելու նրա անօտարելի իրավունքը:
Բենիամին Մաթևոսյան․ Հույս ունենանք, որ Արցախի քաղաքական ուժերը թույլ չեն տա, որ Արցախի պետականության փշրանքները ոչնչանան․ «Փաստ»
Արցախի նոր ղեկավարությունը պետք է կանխատեսելի և վստահելի գործընկերային հարաբերություններ ունենա Մոսկվայի հետ: Արցախն անվտանգության երկու երաշխիք ունի՝ բանակը և ռուս խաղաղապահները: Վստահ չեմ, որ եթե այդ գործոններից մեկը մնա, Արցախը կկարողանա լիարժեքորեն անվտանգություն ապահովել»,ասում է զրուցակիցը:
Սերժ Սարգսյան. Արցախն արժանապատվորեն դիմակայում է՝ քաջ գիտակցելով, որ պայքարն անկախության համար այսօր էլ նույն նպատակն ունի, ինչ 32 տարի առաջ.
Ելքը իրավիճակից, ինչպես բազմիցս եմ նշել, առաջին հերթին ապազգային իշխանություններին հեռացնելն է, և չափազանց ծանր, բայց ոչ անհուսալի այս իրավիճակում հայ ժողովրդի միասնական ջանքերով Հայրենիքի արժանապատիվ պաշտպանությունը՝ զուգահեռ պատշաճ աշխատանք իրականացնելով դիվանագիտական ճակատում:
ԿԸՀ․ «Կենտրոն վարչական շրջանը տեղեկություններ է հաղորդում իրենց արած կամ անելիք աշխատանքների մասին. այստեղ չի կարող խախտում լինել»․ «Ժողովուրդ»
Եթե լիներ հրապարակում, որտեղ անդրադարձ լիներ նրան, որ Կենտրոն վարչական շրջանի ղեկավարը ավագանու անդամի թեկնածու է, ու կոչ արվեր ընտրել այդ թեկնածուին կամ մասնակցել ընտրություններին, այսինքն՝ ընտրությունների կոնտեքստով գրառում արվեր, այդ դեպքում նոր կդիտարկվեր խախտում»,-պարզաբանեցին ԿԸՀ-ից:
Ղպտի ուղղափառ եկեղեցու առաջնորդը կոչ է արել բացել Լաչինի միջանցքը
Tert.am. Օգոստոսի 31-ին Եգիպտոսում ՀՀ դեսպան Հրաչյա Փոլադյանը, Եգիպտոսի հայոց թեմի առաջնորդ Տ. Աշոտ եպիսկոպոս Մնացականյանի ուղեկցությամբ, հանդիպում է ունեցել Ղպտի ուղղափառ եկեղեցու առաջնորդ, Ալեքսանդրիայի Պապ և Սբ. Մարկոսի աթոռի պատրիարք Թավադրոս Երկրորդի հետ։ Հայտնել է Եգիպտոսում ՀՀ դեսպանությունը։ Հանդիպմանը ՀՀ դեսպան Հր․ Փոլադյանը ղպտի հոգևոր առաջնորդին է ներկայացրել Ադրբեջանի իշխանությունների կողմից Լաչինի միջանցքի ապօրինի
Մի անգամ վարչապետ Վազգեն Սարգսյանը մարզպետներին ասաց, որ եթե սեպտեմբերի 1-ին որեւէ դպրոցում դասամատյան չլինի, բոլորը մտածեն իրենց գլխի մասին
Լեհաստանում ՀՀ նախկին դեսպան, ՍԴ աշխատակազմի նախկին ղեկավար Էդգար Ղազարյանը «Հայելի» ակումբում խոսեց նոր ուսումնական տարվա առաջին օրը հանրակրթական դպրոցներում որոշ դասագրքերի բացակայության մասին։ «Հիմա 2-րդ, 5-րդ եւ 7-րդ դասարանի ոչ մի դասագիրք տպագրված չէ։ Ես որ կառավարությունում էի աշխատում, Վազգեն Սարգսյանը վարչապետն էր։ Մարզպետների հետ խորհրդակցության ժամանակ մարզպետներից մեկը հարց բարձրացրեց, որ նոր ուսումնական
Հակառակորդը Շուշիի շրջանում խախտել է հրադադարի ռեժիմը. ՌԴ ՊՆ
A1plus.am. Ռուսական խաղաղապահ զորախումբը շարունակում է առաջադրանքներ իրականացնել Լեռնային Ղարաբաղի տարածքում: Այս մասին հայտնում է ՌԴ ՊՆ-ն: Երեսուն դիտակետում ռուս խաղաղապահները շուրջօրյա վերահսկում են իրավիճակը և հրադադարի ռեժիմի պահպանումը։ Շուշիի շրջանում արձանագրվել է հրադադարի ռեժիմի մեկ խախտում: Զոհեր և վիրավորներ չեն եղել։ Ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարությունը ադրբեջանական և հայկական կողմերի հետ հետաքննություն է անցկացնում այս
30.000 երեխաների ծանր վիճակը հայտարարություններով չի մեղմվում․ Գեղամ Ստեփանյանի պատասխանը՝ Շառլ Միշելին
168.am. Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը թվիթերյան իր միկրոբլոգում՝ «X»-ում, պատասխանել է ԵՄ Խորհրդի նախագահ Շառլ Միշելի հայտարարությանը։ «Դուք ջանքեր եք գործադրում, դրանք տեսանելի են, բայց ոչ շոշափելի։ 120,000 մարդու, այդ թվում՝ 30,000 երեխաների ծանր վիճակը հայտարարություններով չի մեղմվում։ Մարդիկ օրվա հաց էլ չունեն։ Դիվանագիտությունը դանդաղ է աշխատում, մինչդեռ մարդիկ կանգնած են սովի առաջ»։ Հիշեցնենք, որ
ԵՄ-ն ափսոսանք է հայտնում Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղի ունեցած բախումների կապակցությամբ
«ԵՄ-ն ցավում է Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղի ունեցած բախումների համար, որոնց հետևանքով եղել են զոհեր և վիրավորներ: Կողմերին կոչ ենք անում խուսափել հետագա բախումներից և վերսկսել երկխոսությունը»։ ԵՄ ԱԳ խոսնակ Պետեր Ստանո
Սեպտեմբեր ամսվա կենսաթոշակի վճարման գործընթացը կսկսվի սեպտեմբերի 4-ից
2023 թվականի սեպտեմբեր ամսվա կենսաթոշակի վճարման գործընթացը կսկսվի սեպտեմբերի 4-ից։ Միասնական սոցիալական ծառայություն
Պետք է գործադրուին բոլոր արդիւնաւէտ միջոցները, որպէսզի Ազրպէյճանը անյապաղ եւ անվերապահ ապաշրջափակէ Լաչինի միջանցքը․Բողոքի նամակներու յանձնում
arfd.am. Այսօր, 1 Սեպտեմբեր 2023-ի առաւօտեան ժամը 10.30-ին, Կիպրոսի երեսփոխանական ժողովի ատենապետ Վահան Այնէճեան եւ Կիպրոսի Հայ Դատի Յանձնախումբի ատենապետ Յակոբ Գազանճեան, յաջորդաբար այցելեցին Կիպրոսի արտաքին գործոց նախարարութիւն, ապա Եւրոպայի դեսպանատուն։ Երեսփոխանական ժողովի ատենապետը՝ նախարարութեան հայկական հարցերու պատասխանատու տիկին Խարալամպուսին յանձնեց նամակ մը, ուղղուած Արտաքին գործոց նախարարին։ Նամակ մը յանձնուեցաւ նաեւ եւրոպական դեսպանատուն ուղղուած Եւրոպական
«Բալա՛ս, պայուսակիդ մեջ մի կտոր հաց կա, երբ սովածանաս, կուտես: Մա՛մ, բա տանը հաց կա՞ր, որ ինձ համար դրել ես…»
Արցախի նախագահի խորհրդական Արտակ Բեգլարյանը գրում է. «Այսօր Արցախում ևս մեկնարկեց նոր ուսումնական տարին, բայց ադրբեջանական ցեղասպանական պաշարման հարուցած բավականին ծանր պայմաններում՝ առանց բավարար գրենական պիտույքների, ուսումնաօժանդակ նյութերի, սննդի, հիգիենայի և այլ անհրաժեշտ պարագաների: Բազմաթիվ երեխաներ ի վիճակի չեն եղել դպրոց այցելել՝ հագուստի, տրանսպորտի ու այլ պայմանների բացակայության պատճառով: Այսօր հարազատներիցս մեկը մի դեպքի ականատես
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ավարտվեց Գերագույն հոգևոր խորհրդի ժողովը
Օգոստոսի 28-31-ը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, նախագահությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, տեղի ունեցավ Գերագույն հոգևոր խորհրդի ժողովը: Ժողովի նիստերը վարեցին Արևմտյան Եվրոպայի Հայրապետական պատվիրակ Տ. Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյանը և Մայր Աթոռի դիվանապետ Տ. Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանը։ Ադրբեջանական ագրեսիայի և աշխարհաքաղաքական բարդ զարգացումների հետևանքով Հայաստանի ու Արցախի Հանրապետություններում ստեղծված կացության վերաբերյալ
Սուրեն Պապիկյանն ՀՀ-ում Իրանի դեսպանին ներկայացրել է Սոթքի ուղղությամբ ադրբեջանական սադրանքի վերաբերյալ մանրամասներ
Սեպտեմբերի 1-ին Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Մեհդի Սոբհանիին: Հանդիպմանը մասնակցել է նաև Հայաստանի Հանրապետությունում ԻԻՀ դեսպանության ռազմական կցորդ, գնդապետ Բահման Սադեղինը: Հանդիպման ընթացքում քննարկվել են հայ-իրանական համագործակցությանը, ինչպես նաև տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր: Պաշտպանության նախարարը դեսպանին ներկայացրել է սեպտեմբերի 1-ին Սոթքի
Լանջիկը ողբի մեջ է․ Սոթքի դիրքերում զոհված Վաչագանն այս գյուղից է
Սոթքի դիրքերում զոհվածներից մեկը՝ 19-ամյա Վաչագան Սարոյի Վարդանյանն Անի խոշորացված համայնքի Լանջիկ համայնքից է։ Նա ժամկետային զինծառայող էր․ բանակ էր զորակոչվել այս տարվա հունվար ամսին։ Անի խոշորացված համայնքի Լանջիկ բնակավայրի վարչական ղեկավար Գևորգ Աբաջյանն Aravot.am-ին տեղեկացրեց, որ նա տան ավագ որդին է, իրենց փոքր քույր ու եղբայր ունի։ Ծնողները՝ թե՛ հայրը և թե՛ մայրը հաշմանդամություն
Ռազմատենչ հռետորաբանությամբ զուգորդված՝ ՀՀ տարածքային ամբողջականության դեմ ոտնձգություններն Ադրբեջանի քաղաքականության շարունակությունն են. Փաշինյան
aysor.am. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը X (նախկին Թվիթեր) սոցիալական ցանցի իր էջում անդրադարձել է Գեղարքունիքի ուղղությամբ ադրբեջանական վերջին ագրեսիային: «Այսօր ադրբեջանական զինուժը անօդաչու թռչող սարքերի և ականանետների կիրառմամբ գրոհել է Սոթքի և Նորաբակի ուղղությամբ գտնվող հայկական մարտական դիրքերը, ինչի հետևանքով զոհվել է 3 և վիրավորվել 2 զինծառայող։ Հայաստանի տարածքային ամբողջականության դեմ ոտնձգությունները, որոնք զուգորդվում են


















































