Օրվա լրահոսը
Առավել քան մտահոգիչ են Հայաստանի իշխանությունների անհամաչափ արձագանքներն ու վարքագիծը. Գերագույն Հոգևոր Խորհուրդ
Գերագույն Հոգևոր Խորհրդի կոչն է մեր ժողովրդին` ամենայն սթափությամբ գնահատել երկրում ստեղծված իրավիճակը, թոթափել անտարբերության թմբիրը, հանձնառություն ստանձնել հայրենիքի համար և ամենուր մասնակից ու աջակից դառնալ Արցախի անկախության պաշտպանությանն ուղղված ծրագրերին ու միջոցառումներին:
Ոստիկանության բաժնում քաղաքացու նկատմամբ բռնության առնչությամբ ՄԻՊ-ը պարզաբանումներ ներկայացնելու պահանջով գրություններ կուղարկի իրավասու մարմիններին
Խիստ դատապարտելի է բռնության ցանկացած դրսևորում, և յուրաքանչյուր կոնկրետ դեպքով պետական մարմինները պարտավոր են իրականացնել պատշաճ քննություն
Լոս Անջելեսում Բաքվի հյուպատոսության հրապարակը պաշտոնապես անվանվեց Արցախի հրապարակ
Ցուցանակի վրա գրված է՝ «Ի աջակցություն` խաղաղության, մարդու իրավունքների և ժողովրդավարության»։
Չնայած ստեղծված իրավիճակին՝ Սոթքի 15 առաջին դասարանցիները գնացել են դպրոց. Սևակ Խաչատրյան
Սոթք բնակավայրի վարչական ղեկավար Սևակ Խաչատրյանի ֆեյսբուքյան գրառումը Սոթք վարչական շրջանն այս տարի ունի 15 առաջին դասարանցի։ Չնայած ստեղծված իրավիճակին` Սոթքի առաջին դասարանցիները, բոլոր առաջին դասարանցիների պես, այս առավոտ ծաղիկներով գնացել են դպրոց, կայացել է նախապես ծրագրած միջոցառումը։ Բարի երթ ձեզ սիրելի դպրոցականներ և խաղաղություն մեր երկրին…
Չեղարկում ենք այսօրվա քարոզչական հանդիպումները Երևանում: Թիմակիցներով գնում եմ Սոթքի ուղղությամբ. Թևանյան
«Մայր Հայաստան» դաշինքի առաջնորդ, քաղաքապետի թեկնածու Անդրանիկ Թևանյանի ֆեյսբուքյան գրառումը Ադրբեջանն այսօր հարձակվել է: Ցավալիորեն ունենք 2 զոհ և 1 վիրավոր: Թշնամին չի դադարեցնում կրակը։ Ելնելով ստեղծված իրավիճակից՝ չեղարկում ենք մեր այսօրվա քարոզչական հանդիպումները Երևանում: Թիմակիցներով գնում եմ Սոթքի ուղղությամբ՝ տեղում իրավիճակին ծանոթանալու և մեր հայրենակիցների հետ լինելու համար:
Ժամը 14:50-ի դրությամբ կրակի ինտենսիվության նվազումը պահպանվում է
Ժամը 14:50-ի դրությամբ իրադրության էական փոփոխություն չկա. կրակի ինտենսիվության նվազումը պահպանվում է: Իրադրության վերաբերյալ պաշտպանության նախարարությունը հանդես կգա լրացուցիչ հաղորդագրությամբ: ՀՀ պաշտպանության նախարարություն
Ինչո՞ւ է մեզ հիմա պետք հանրաքաղաքական հետևանքային խոսույթ։ Կարո՞ղ ենք առանց դրա ունենալ ժողովրդավարություն, առավել ևս՝ ազատություն. Վահան Զանոյան
«Նորմալ» չէ, որ իշխանության գալուց հինգ տարի անց ժողովրդավարական հասարակությունը դեռևս մեղադրում է նախկին կառավարություններին երկրի ներկայիս գրեթե բոլոր դժբախտությունների համար: Կասկած չկա, որ նախկինում թույլ են տրվել լուրջ և ճակատագրական սխալներ։ Սակայն Հայաստանում շատերը դեռ հակված են բոլոր մեղքերը կողմերից մեկին վերագրելուն և մյուսին լիովին արդարացնելուն: 2020 թվականի պատերազմի ելքը առնվազն մասամբ անցյալի սխալների արդյունք էր։ Միևնույն ժամանակ իշխանությունը, որը ղեկավարում էր պատերազմը, չի կարող հեշտությամբ արդարանալ և պատերազմի ավարտից հետո իր ռազմավարական սխալների ու բացթողումների մեղքը բարդել ուրիշների վրա:
ՊՆ տեսանյութում երևում է՝ ինչպես է Ադրբեջանի ԶՈՒ-ն լրացուցիչ միջոցներ կենտրոնացնում Սոթքի ուղղությամբ
Պաշտպանության նախարարությունը հրապարակում է տեսանյութ, որտեղ հստակ երևում է՝ ինչպես է Ադրբեջանի ԶՈՒ-ն լրացուցիչ միջոցներ կենտրոնացնում Սոթքի ուղղությամբ: Հիշեցնենք, որ Ադրբեջանի ՊՆ-ն հերքել էր մեր՝ այդ մասին հրապարակած տեղեկատվությունը: ՀՀ պաշտպանության նախարարություն
Ժամը 14:30-ի դրությամբ կրակի ինտենսիվության նվազումը պահպանվում է
Ժամը 14:30-ի դրությամբ կրակի ինտենսիվության նվազումը պահպանվում է: Իրադրության վերաբերյալ պաշտպանության նախարարությունը հանդես կգա լրացուցիչ հաղորդագրությամբ: ՀՀ պաշտպանության նախարարություն
Պահանջել ենք ողջամիտ ժամկետ՝ 22 հատոր գործի նյութերին ծանոթանալու՝ մերժվել է, գործն ուղարկվել դատարան։ Տուժող կողմն ապօրինի կերպով զրկվեց մինչդատական վարույթում իրացնել իր իրավունքները. Նորիկյան
Ս.թ. օգոստոսի 28-ին Ազատ գյուղի զինվորական կացարանում զոհված 15 զինծառայողների գործով քննիչի կողմից էլեկտրոնային փոստի միջոցով գրություն է ներկայացվել տուժող կողմին, որով հայտնվել է, որ նշված քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է։ Նույն օրը քննիչի կողմից դարձյալ էլեկտրոնային փոստի միջոցով տուժող կողմին է ներկայացվել նախապես նշանակված «Հրդեհատեխնիկական, պայթյունատեխնիկական ու շինարարատեխնիկական» համալիր փորձաքննության եզրակացությունը։ Բացի այդ, ս.թ.
Ադրբեջանի ԶՈՒ-ի կրակի ինտենսիվությունը Սոթքի և Նորաբակի հայկական դիրքերի ուղղությամբ նվազել է
Ժամը 14:15-ի դրությամբ Ադրբեջանի ԶՈՒ-ի կրակի ինտենսիվությունը Սոթքի և Նորաբակի հայկական դիրքերի ուղղությամբ նվազել է: Իրադրության վերաբերյալ պաշտպանության նախարարությունը հանդես կգա լրացուցիչ հաղորդագրությամբ: ՀՀ պաշտպանության նախարարություն
Սահմանին ստեղծված իրավիճակով պայմանավորված՝ այսօր քարոզարշավ չեմ իրականացնի. Մանե Թանդիլյան
Հայ զինվորի կողքին ենք․․․
Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ Սեպտեմբերի 1-6-ին Արագածոտնի, Կոտայքի, Վայոց ձորի նախալեռներում, Արարատյան դաշտում, Սյունիքի հովիտներում և Երևանում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ Երևան քաղաքում՝ Սեպտեմբերի 1-ի ցերեկը, 2-6-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հանրապետության տարածքում` Սեպտեմբերի 1-2-ին, 6-ին կեսօրից հետո, 3-ին գիշերը և կեսօրից հետո, 4-ի գիշերն առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, 2-4-ին առանձին
Հայհոյանքը սխալ է
Բայց կանոնները երբեք չպետք է ունենան կոշտ պատժի միջոցով վրեժխնդրության բնույթ Ձեզ տարօրինակ է թվում այս մոտեցումը, որ իհարկե իդեալական չէ, բայց այն նվազագույն վատագույնն է՝ թեկուզ պարունակելով բազմաթիվ թերություններ, սակայն ցանկացած այլ մոտեցում ունի տասնապատիկ ավելի թերություններ: Եթե վթարը հետեւից մեքենայի բախման դեպք չէ, իրավիճակը ուսումնասիրող փորձագետը, եթե պարզի, որ մեկ մեքենան 100%-ով մեղավոր
Ժամը 13:50-ի դրությամբ իրադրության փոփոխություն չկա. Ադրբեջանի ԶՈՒ-ն շարունակում է կրակը
ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները ձեռնարկում են անհրաժեշտ պաշտպանական միջոցներ:
Սեպտեմբերի 2-ի երեկոն զիջել ենք ՀՅԴ-ին: Այսուհանդերձ ընդգծում ենք՝ Արցախի հարցը պետք է լուծվի ՀՀ տարածքային ամբողջականության վերականգնման շրջանակում. ԱԺԲ
Չենք կիսում, այսպես կոչված, «Անկախ Արցախի» հայեցակարգը
Ադրբեջանի ԶՈՒ-ն շարունակում է կրակը Սոթքի և Նորաբակի հատվածում հայկական դիրքերի ուղղությամբ. ՀՀ ՊՆ
13:30-ի դրությամբ Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները շարունակում են հրաձգային զենքերից և ականանետից կրակը Սոթքի և Նորաբակի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ: Պաշտպանության նախարարությունը հանդես կգա լրացուցիչ հաղորդագրությամբ: ՀՀ պաշտպանության նախարարություն
ՀՀ սահմաններին ստեղծված իրավիճակից ելնելով՝ ՀԱՍԱԿ-ը դադարեցնում է քարոզարշավը
«Հանուն սոցիալական արդարության» կուսակցության նախագահ Արման Ղուկասյանի ֆեյսբուքյան գրառումը «Հանուն սոցիալական արդարության» կուսակցությունը որոշում է կայացրել այս պահին ՀՀ սահմաններին ստեղծված իրավիճակից ելնելով՝ դադարեցնել քարոզարշավը։ Ցավալի լուրեր են գալիս սահմանից` ունենք զոհված տղերք և վիրավորներ։ Ցավակցում ենք բոլոր մեր հերոս տղերքի հարազատներին և մեզ բոլորիս։ Աստված պահապան հայ ազգին և հայոց պետությանը։
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հրաժարականի դիմում է ներկայացրել ԱԺ
Արցախի Հանրապետության Սահմանադրության 98-րդ հոդվածի համաձայն ՝ Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը ս. թ. սեպտեմբերի 1-ին հրաժարականի դիմում է ներկայացրել Ազգային ժողով: Արցախի Հանրապետության ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի բաժին
Դեռևս օգոստոսի կեսերից ադրբեջանական տեղեկատվական ցանցը նախապատրաստում էր սեփական հանրությանը ՀՀ-ի դեմ նոր գործողությունների. Տաթևիկ Հայրապետյան
Ադրբեջանը հստակ նպատակաուղղված կերպով գնում է Հայաստանի դեմ նոր ագրեսիայի
Դատավորն ընդդեմ արդարադատության նախարարության
Վահագն Գրիգորյանը 21.08.2023 թվականին հայցադիմում է ներկայացրել ՀՀ վարչական դատարան ընդդեմ ՀՀ արդարադատության նախարարության՝ խնդրելով պարտավորեցնել պատասխանողին հայցվորի կողմից 30.05.2023 թվականին ներկայացված դիմումը՝ «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 144-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված՝ «եթե դատավորի կողմից թույլ են տրվել դատավարական նորմերի այնպիսի խախտումներ, որոնք հանգեցնում են դատական պաշտպանության իրավունքի խախտման եւ արդարադատության խաթարման, ապա
Ադրբեջանի զինված ուժերի ագրեսիվ վարքագիծը կոպտորեն ոտնահարում է միջազգային իրավունքի սկզբունքները․ ՀՀ ՄԻՊ
Այսօր՝ սեպտեմբերի 1-ին, Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում ստացվել են ահազանգեր Գեղարքունիքի մարզի Սոթքի և Նորաբակի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ Ադրբեջանի զինված ուժերի կողմից ինտենսիվ կրակոցներ արձակելու առնչությամբ։ Պաշտպանի աշխատակազմի կողմից իրականացվում են մշտադիտարկում և փաստերի հավաքագրում, որից հետո Պաշտպանը հանդես կգա լրացուցիչ հայտարարությամբ։ Միևնույն ժամանակ, Պաշտպանն ընդգծում է, որ Ադրբեջանի զինված ուժերի ագրեսիվ վարքագիծը
Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները Սոթքի ուղղությամբ կիրառել են ԱԹՍ և ականանետ
Ժամը 12:50-ի սահմաններում Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները Սոթքի ուղղությամբ կիրառել են ԱԹՍ և ականանետ: Պաշտպանության նախարարությունը հանդես կգա լրացուցիչ հաղորդագրությամբ: ՀՀ ՊՆ
Գիտելիքը, նախաձեռնողականությունը կարող են ձեզ դարձնել գործի գիտակ լավ քաղաքացի, ինչն անչափ կարևոր է հատկապես Հայաստանի համար դժվար այս օրերին. Արմեն Մուրադյան
Սա սոսկ մասնագիտություն չէ, առաքելություն է, նվիրում, չափազանցություն չի հնչի, եթե ասեմ՝ նաև շնորհ:
Կարմիր խաչի միջնորդությամբ 11 բուժառուներ Արցախից տեղափոխվել են ՀՀ բժշկական կենտրոններ
Այսօր՝ սեպտեմբերի 1-ին ԱՀ առողջապահության նախարարության «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ-ից 11 բուժառու՝ ուղեկցողների հետ միասին, անհետաձգելի մասնագիտացված բժշկական օգնություն ստանալու համար, Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ և ուղեկցությամբ տեղափոխվել են ՀՀ մասնագիտացված բժշկական կենտրոններ։ Նախատեսվում է օրվա ընթացքում ԿԽՄԿ մեքենաներով Արցախ վերադարձնել 4 բուժառուի, ովքեր ժամանակին պետական պատվերի շրջանակներում ուղեգրվել են ՀՀ բուժում ստանալու համար։
Սոթքի հատվածում արձանագրվում են Ադրբեջանի ԶՈՒ ռազմական տեխնիկայի, լրացուցիչ անձնակազմի կենտրոնացման միջոցառումներ
ՀՀ ԶՈՒ համապատասխան ստորաբաժանումների մշտադիտարկման արդյունքում Սոթքի հատվածում արձանագրվում են Ադրբեջանի ԶՈՒ ռազմական տեխնիկայի, լրացուցիչ անձնակազմի կենտրոնացման միջոցառումներ: ՀՀ պաշտպանության նախարարություն
Իրական Արցախը սա՛ է. առաջ գնալ, երբ բոլորին դա անհնար է թվում
Նոր ուսումնական տարին այսօր արցախցի հազարավոր դպրոցականներ սկսել են աննախադեպ իրավիճակում: Միայն Արցախում գիտեն, թե երեկ դպրոցականների ծնողների համար որքան դժվար է եղել հավաքել աշակերտական պայուսակը, երբ ոչ միայն դասագրքեր, անգամ գրենական պիտույքներ՝ հասարակ տետր ու գրիչ հնարավոր չէ գտնել: Միայն այստեղ գիտեն, թե որքան դժվար է լինելու առանց որևէ փոխադրամիջոցի ոտքով հասնել դպրոց: Որքան
«Տեսնել ու ստեղծել գեղեցիկը եւ վշտից ու անարդարությունից փրկվել այդ գեղեցկությամբ»
Հարցազրույց ռեժիսոր Իլյա Մոշչիցկիի հետ – Հարգարժան Իլյա, թեեւ սա մեր առաջին հանդիպումն է, բայց 2022թ. ՆՓԱԿ-ում ձեր ռեժիսուրայով «Բոլոր հաղորդագրությունները ջնջված են» եւ Սոս Սարգսյանի անվան Համազգային թատրոնում «Երեք գույն. ծիրանագույն» բեմադրություններից հետո, կարելի է ասել՝ դուք ցանկալի ու սպասված եք մեր հանդիսատեսի համար։ Այս օրերին էլ Համազգայինում ընթանում են ձեր հերթական՝ «Մոռանալ» պիեսի
Արցախի նախագահի նստավայրում հնչած կրակոցների դեպքով ենթադրյալ հանցագործություն կատարած անձինք կալանավորվել են
Ի լրումն սույն թվականի օգոստոսի 28-ին մեր կողմից տարածված տեղեկատվության՝ հայտնում ենք, որ նախագահի նստավայրում հնչած կրակոցների դեպքով ենթադրյալ հանցագործություն կատարած և ձերբակալված 1981, 1983 թթ.. ծնված կասկածյալները որպես մեղադրյալ են ներգրավվել և նրանց մեղադրանք է առաջադրվել ԱՀ քրեական օրենսգրքի 269-րդ հոդվածի 4-րդ մասով և 245-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործությունների կատարման համար: ԱՀ ընդհանուր
Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել Նորաբակի հատվածում հայկական դիրքերի ուղղությամբ. ՀՀ ՊՆ
Ժամը 12:25-ի դրությամբ Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները հրաձգային զենքերից կրակ են բացել Նորաբակի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ: Պաշտպանության նախարարությունը հանդես կգա լրացուցիչ հաղորդագրությամբ: ՀՀ պաշտպանության նախարարություն


















































