Օրվա լրահոսը
ՀՌՀ-ն հաստատել է ավագանու ընտրությունների նախընտրական քարոզչության կարգի պահպանման վերաբերյալ եզրակացությունը
Այսօր՝ սեպտեմբերի 1-ին, Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը գումարել է նիստ, օրակարգում՝ տեսալսողական մեդիածառայություն մատուցողների կողմից Երևանի ավագանու 2023 թվականի սեպտեմբերի 17-ի ընտրությունների նախընտրական քարոզչության սահմանված կարգի պահպանման վերաբերյալ Հանձնաժողովի կողմից իրականացված մշտադիտարկման արդյունքների և եզրակացության հրապարակման վերաբերյալ հարցը։ Օրակարգի հաստատումից հետո Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը ամփոփել և հրապարակել է Երևանի ավագանու 2023 թվականի սեպտեմբերի 17-ի
Պուրճ Համուտում կը շարունակուի Արցախի զօրակցական ստորագրահաւաքը
Պուրճ Համուտի հրապարակին վրայ կը շարունակուի Արցախի զօրակցական ստորագրահաւաքը: ՀՅԴ Լիբանան
ՀՀ-ն վերահաստատում է իր սկզբունքային դիրքորոշումը՝ Ադրբեջանի զինված ուժերի բոլոր ստորաբաժանումները պետք է դուրս բերվեն ՀՀ ինքնիշխան տարածքից. ԱԳՆ
Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակումը վերացնելու հասցեական կոչերի և աճող ճնշման պայմաններում Ադրբեջանի կողմից իրականացվող այս սադրանքը նաև միտված է շեղել միջազգային հանրության ուշադրությունը և խուսափել իր պարտավորությունների կատարումից:
Ադրբեջանի այս նոր հարձակումը ՀՀ ինքնիշխան տարածքի վրա ուղիղ վնաս է հասցնում ԱՄՆ-ի, Ֆրանսիայի և Եվրոպայի միջնորդական ջանքերին. Մարուքյան
Ագրեսորը պետք է պատասխանատվության ենթարկվի հրադադարի խախտումների և բոլոր հետևանքների համար»
Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանում ավարտվեց կրթամշակութային ամառային դպրոցը
Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանում ավարտվեց հունիսի 1-ից մեկնարկած ամառային դպրոցը: Ամռան երեք ամիսների ընթացքում աշխարհի տարբեր երկրներից (Ռուսաստան, ԱՄՆ, Կանադա, Բելգիա, Շվեյցարիա և այլն) հայ և օտարազգի շուրջ 80 երեխա մասնակից դարձավ գրադարանի կողմից կազմակերպված կրթամշակութային, ճանաչողական, ժամանցային այցերին ու միջոցառումներին: Գրադարանում երեխաները մասնակցել են գրքի ընթերցումների ու քննարկումների, սովորել ասեղնագործել ու շախմատ
Զերծ մնալ ծնողներին դասագրքերի էլեկտրոնային տարբերակները պատճենելու ուղղորդումներից. ԿԳՄՍՆ
ԿԳՄՍ նախարարությունը շրջաբերական նամակով դիմել է Երևանի քաղաքապետարանին և ՀՀ մարզպետարաններին, որով առաջարկվում է իրենց ենթակա ուսումնական հաստատություններին հանձնարարել 2-րդ, 5-րդ և 7-րդ դասարանների դասագրքերի էլեկտրոնային տարբերակների պատճենները տրամադրել աշակերտներին կամ ուսուցումը կազմակերպել էլեկտրոնային եղանակով: Նշված դասարաններում 2023/24 ուսումնական տարում ներդրվում է հանրակրթության նոր չափորոշիչը, որով պայմանավորված՝ փոխվում են նաև դասագրքերը և ուսումնական նյութերը: Նոր
Երեւանի բուժհիմնարկները ավագանու վերահսկման տակ, բուժկենտրոն՝ սոցանապահովների համար, բժիշկների համար գրավիչ պոլիկլինիկաներ․«Հաղթանակ»-ի նախընտրական առաջարկները
«Հաղթանակ»-ի ավագանու թեկնածու Լիլիթ Կուջոյանը ներկայացնելով կուսակցության նախընտրական ծրագրի առողջապահությանը վերաբերող դրույթներն, ասում է՝ համակարգային փոփոխություններ են պետք
2023թ. սեպտեմբերի կլիմայական բնութագիրը
Օդի ամսական միջին ջերմաստիճանը կանխատեսվում է նորմայից բարձր 1-2 աստիճանով, տեղումների քանակը` նորմայի սահմաններում
Սահմանային լարված իրավիճակից ելնելով՝ «Հանրապետություն» կուսակցությունը դադարեցրել է քարոզարշավը
Սահմանային լարված իրավիճակից ելնելով՝ «Հանրապետություն» կուսակցությունը սեպտեմբերի 1-ին, ժամը 12-ից բոլոր վարչական շրջաններում դադարեցրել է Երևանի ավագանու ընտրությունների քարոզարշավը: Հետագա որոշումների մասին կտեղեկացնենք լրացուցիչ: «Հանրապետություն» կուսակցության քաղաքական խորհուրդ
Արգելափակել Բայդենի նոր նշանակումները պետքարտուղարությունում. Հայ դատի Ամերիկայի հանձնախմբի կոչը ԱՄՆ Սենատին
Բայդենը վճռական քայլեր չի ձեռնարկում Արցախի 120․000 բնակչության նկատմամբ ադրբեջանական շրջափակումը վերացնելու ուղղությամբ։
Արայիկ Հարությունյանը հորդորել է սթափորեն գնահատել իրավիճակը և սատար կանգնել նոր ձևավորվող իշխանությանը
Հարությունյանը ներկայացրել է ԱՀ նորանշանակ պետական նախարար Սամվել Շահրամանյանին
Ucom-ում մեկնարկում են շարժական ցանցի արդիականացման աշխատանքները
«Յուքոմ» ընկերությունը մեկնարկում է շարժական ցանցի արդիականացման աշխատանքները։ Արդիականացումը կմեկնարկի առաջիկա շաբաթում՝ սեպտեմբերի 4-ից, Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանից և մասամբ կներառի Արաբկիր վարչական շրջանը։ «Մեր սիրելի բաժանորդներին ուզում ենք նախապես տեղյակ պահել, որ սա դեռ սկիզբն է։ Աշխատանքն իրականացվելու է փուլերով, որպեսզի մինչև տարեվերջ դուք ունենաք ավելի սահուն ու ժամանակակից մարդու պահանջները բավարարող փորձառություն
Ոստիկանության միջանցքում անգիտակից պառկած վիճակում տեսա վստահորդիս. փաստաբան
Նա գտնվում էր արնաշաղախ վիճակում, արնաշաղախ վիճակում էր գտնվում նաեւ այդ միջանցքի հատակն ամբողջությամբ. փաստաբան
Անչափահասների կողմից կատարված 220 և անչափահասների նկատմամբ կատարված հանցագործություններով 699 քրեական վարույթ․ 2023թ. առաջին կիսամյակում
ՀՀ քննչական կոմիտեն ամփոփել է 2023թ. առաջին կիսամյակի ընթացքում անչափահասների կողմից կատարված հանցագործությունների, ինչպես նաև անչափահասների նկատմամբ կատարված հանցագործությունների վերաբերյալ քրեական վարույթների ընդհանուր շարժընթացը։ Ըստ այդմ՝ 2023թ. 1-ին կիսամյակի ընթացքում անչափահասների կողմից կատարված հանցագործությունների վերաբերյալ ՀՀ քննչական կոմիտեի ստորաբաժանումներում քննվել է 220 քրեական վարույթ։ Նշված վարույթներից 24-ն ավարտվել է մեղադրական եզրակացությամբ և 33 անչափահասի նկատմամբ
Ոչ մի դիտորդական առաքելություն չի կանխել Ադրբեջանի այս քայլերը. Նարինե Դիլբարյան
Ռազմական փորձագետները վաղուց էին ահազանգում, որ Գեղարքունքի ուղղությամբ թշնամին ուժեր է կուտակում
Ադրբեջանական սադրանքի հետևանքով հայկական կողմն ունի 4 զոհ, 1 վիրավոր
Ադրբեջանական սադրանքի հետևանքով հայկական կողմն ունի 4 զոհ, 1 վիրավոր: Զոհված զինծառայողների տվյալները, ինչպես նաև վիրավոր զինծառայողի առողջական վիճակի մասին պաշտպանության նախարարությունը հաղորդագրություն կհրապարակի ավելի ուշ՝ զինծառայողների ընտանիքներին պատշաճ, սահմանված կարգով իրազեկելուց հետո: ՀՀ ՊՆ
ՔՊ-ն նունպես չի իրականացնի այսօր նախատեսված քարոզարշավը
ՔՊ նախընտրական շտաբի ղեկավար Արմեն Փամբուխչյանի ֆեյսբուքյան գրառումը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն այսօր նախատեսված քարոզարշավը չի իրականացնելու: ՔՊ նախընտրական շտաբ
Սոթքում զոհված զինծառայողները Մասիս համայնքից էին
Մասիսի համայնքապետ Դավիթ Համբարձումյանի ֆեյսբուքյան գրառումը Խորը ցավով տեղեկացա, որ Սոթքի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ ադրբեջանական ԶՈՒ կրակի հետևանքով զոհվել են մեր համայնքի բնակիչներ Անդրանիկ Արշակի Անտոնյանը և Արսեն Ալեքսանդրի Մկրտչյանը: Ցավակցում եմ մեր տղաների ընտանիքների անդամներին, հարազատներին: Ուժ ու տոկունություն Ձեզ:
Շառլ Միշելը փուլային լուծում է առաջարկում Լաչինի միջանցքի և Աղդամի ճանապարհի բացման համար
Լաչինի միջանցքը պետք ապաշրջափակվի։ Ապրանքների մատակարարումը Աղդամի ճանապարհով նույնպես կարող է կոնկրետ և կայուն լուծման մաս լինել առաջին անհրաժեշտության կարիքները հոգալու համատեքստում։
Ուզում եմ բոլորս դպրոցն ընկալենք որպես թռիչքուղի, որի միջոցով պիտի սկսվի երեխաների թռիչքն իրենց երազանքների վրայով. Փաշինյան
Գիտելիքի և դպրության օրվա առթիվ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր առավոտյան այցելել է Արմավիրի մարզի Պտղունք բնակավայրի Տիգրան Մեծի անվան նորակառույց դպրոց և Երևանի Մուրացանի անվան թիվ 18 հիմնական դպրոց: Արմավիրի մարզի Պտղունք բնակավայրի դպրոցը կառուցվել է Կառավարության 300 դպրոց, 500 մանկապարտեզ ծրագրի շրջանակում: Վարչապետը ներկա է գտնվել առաջին դասարանցիների նորամուտին նվիրված միջոցառմանը, շնորհավորել բոլորին
«Ադրբեջանի նպատակը Հայաստանի եւ Արցախի շուրջ օղակը սեղմելն է, թող հայ ժողովուրդը չիմանա, որ սա միայն Արցախի հարցն է, սա հայկական հարց է»․ Սեյրան Օհանյան
«Որքան մենք թույլ լինենք, Ադրբեջանը շարունակելու է մեզ վրա ճնշումներ գործադրել։ Երբ մենք հզորանանք, երբ տեսնեն մեր կարողությունները, նրանք արդեն զգուշավոր կլինեն մեր նկատմամբ գործողություններ իրականացնելիս»։
Կառավարությունը Հռոմի ստատուտն ուղարկել է ԱԺ՝ վավերացման
Հայաստանի կառավարությունը Ազգային ժողովի վավերացմանն է ներկայացրել Միջազգային քրեական դատարանի Հռոմի կանոնադրությունը՝ Հռոմի ստատուտ։ Այս մասին Radar Armenia-ն տեղեկացավ ՀՀ Կառավարությունից։ Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:
ՎԶԵԲ-ը նոր տնօրեն է նշանակում Կովկասի տարածաշրջանում
Ալկիս Վրյենիոս Դրակինոսը կստանձնի իր նոր պարտականությունները սեպտեմբերին
Ժամը 15:15-ի դրությամբ իրադրությունն անփոփոխ է. կրակի ինտենսիվության նվազումը պահպանվում է. ՀՀ ՊՆ
Ժամը 15:15-ի դրությամբ իրադրությունն անփոփոխ է. կրակի ինտենսիվության նվազումը պահպանվում է: Իրադրության վերաբերյալ պաշտպանության նախարարությունը հանդես կգա լրացուցիչ հաղորդագրությամբ: ՀՀ ՊՆ
Առավել քան մտահոգիչ են Հայաստանի իշխանությունների անհամաչափ արձագանքներն ու վարքագիծը. Գերագույն Հոգևոր Խորհուրդ
Գերագույն Հոգևոր Խորհրդի կոչն է մեր ժողովրդին` ամենայն սթափությամբ գնահատել երկրում ստեղծված իրավիճակը, թոթափել անտարբերության թմբիրը, հանձնառություն ստանձնել հայրենիքի համար և ամենուր մասնակից ու աջակից դառնալ Արցախի անկախության պաշտպանությանն ուղղված ծրագրերին ու միջոցառումներին:
Ոստիկանության բաժնում քաղաքացու նկատմամբ բռնության առնչությամբ ՄԻՊ-ը պարզաբանումներ ներկայացնելու պահանջով գրություններ կուղարկի իրավասու մարմիններին
Խիստ դատապարտելի է բռնության ցանկացած դրսևորում, և յուրաքանչյուր կոնկրետ դեպքով պետական մարմինները պարտավոր են իրականացնել պատշաճ քննություն
Լոս Անջելեսում Բաքվի հյուպատոսության հրապարակը պաշտոնապես անվանվեց Արցախի հրապարակ
Ցուցանակի վրա գրված է՝ «Ի աջակցություն` խաղաղության, մարդու իրավունքների և ժողովրդավարության»։
Չնայած ստեղծված իրավիճակին՝ Սոթքի 15 առաջին դասարանցիները գնացել են դպրոց. Սևակ Խաչատրյան
Սոթք բնակավայրի վարչական ղեկավար Սևակ Խաչատրյանի ֆեյսբուքյան գրառումը Սոթք վարչական շրջանն այս տարի ունի 15 առաջին դասարանցի։ Չնայած ստեղծված իրավիճակին` Սոթքի առաջին դասարանցիները, բոլոր առաջին դասարանցիների պես, այս առավոտ ծաղիկներով գնացել են դպրոց, կայացել է նախապես ծրագրած միջոցառումը։ Բարի երթ ձեզ սիրելի դպրոցականներ և խաղաղություն մեր երկրին…
Չեղարկում ենք այսօրվա քարոզչական հանդիպումները Երևանում: Թիմակիցներով գնում եմ Սոթքի ուղղությամբ. Թևանյան
«Մայր Հայաստան» դաշինքի առաջնորդ, քաղաքապետի թեկնածու Անդրանիկ Թևանյանի ֆեյսբուքյան գրառումը Ադրբեջանն այսօր հարձակվել է: Ցավալիորեն ունենք 2 զոհ և 1 վիրավոր: Թշնամին չի դադարեցնում կրակը։ Ելնելով ստեղծված իրավիճակից՝ չեղարկում ենք մեր այսօրվա քարոզչական հանդիպումները Երևանում: Թիմակիցներով գնում եմ Սոթքի ուղղությամբ՝ տեղում իրավիճակին ծանոթանալու և մեր հայրենակիցների հետ լինելու համար:


















































