Օրվա լրահոսը
Արցախի ԱԳ նախարար Սերգեյ Ղազարյանը հարգանքի տուրք է մատուցել «Եռաբլուր» զինվորական պանթեոնում
Արցախի Հանրապետության հռչակման 32-րդ տարեդարձի կապակցությամբ ԱՀ արտաքին գործերի նախարար Սերգեյ Ղազարյանը սեպտեմբերի 2-ին «Եռաբլուր» զինվորական պանթեոնում Արցախի իշխանությունների ու ժողովրդի անունից ծաղկեպսակ ու ծաղիկներ է խոնարհել հայրենիքի անկախության ու ազատության համար իրենց կյանքը նվիրաբերած քաջորդիների հիշատակին։ Նախարար Ղազարյանը ծաղիկներ է զետեղել նաև այն զինծառայողների շիրիմներին, որոնց հարազատներն Արցախի տևական շրջափակման պատճառով հնարավորություն չունեն այցելելու
Այսօր, առավել քան երբևէ, մենք պարտավոր ենք համախմբված, ուժերի գերլարումով պաշտպանել մեր հայրենիքը. հայտարարություն
Սիրելի՛ արցախցիներ, սիրելի՛ հայրենակիցներ, Շնորհավորում ենք բոլորիս Արցախի Հանրապետության Անկախության հռչակման օրվա առթիվ, մաղթում խաղաղ երկինք ու անսասան հավատ, միասնություն ու վճռականություն, անպարտելի հայրենիք ու հզոր պաշտպանվածություն։ Այսօր, առավել քան երբևէ, մենք պարտավոր ենք համախմբված, ուժերի գերլարումով պաշտպանել մեր հայրենիքը` Արցախը եղե´լ է, կա´ ու կլինի´ հայկական, արցախցին ապրելու և արարելու է իր թանկ հողի
Խոշոր հրդեհ Վայոց ձորում․ գյուղացիները պայթյունի ձայն են լսել, որին հետեւել է հրդեհը
Հայտարարվել է տագնապ, հրդեհի մարմանը ներգրավել են Վայքի, Ջերմուկի եւ Եղեգնաձորի հրշեջ-փրկարար ջոկատները։
Ադրբեջանի սադրանքի հետևանքով վիրավորված Նարեկ Պողոսյանը տեղափոխվել է Կենտրոնական հոսպիտալ․ Banak.info
Սեպտեմբերի 1-ին Ադրբեջանի սադրանքի հետևանքով վիրավորված Նարեկ Պողոսյանը տեղափոխվել է Կենտրոնական հոսպիտալ։ Banak.info -ի հետ զրույցում Պաշտպանության նախարարությունից նշեցին, որ նա ենթարկվել է բարդ վիրահատական միջամտության, վիրահատությունը հաջող է անցել, վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր։ Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում
5 ոսկե, 1 արծաթե և 2 բրոնզե մեդալ՝ պարաբազկամարտի աշխարհի առաջնությունից
Հայաստանի բազկամարտի ֆեդերացիայի հավաքական թիմը ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ Ղազախստանի Ալմա-Աթա քաղաքում մասնակցել է պարաբազկամարտի աշխարհի 25-րդ առաջնությանը: Աշխարհի չեմպիոններ են հռչակվել մինչև 55 կգ քաշային Սարգիս Հարությունյանը (ձախ ձեռքով), մինչև 80 կգ քաշային Սարգիս Ստեփանյանը (ձախ ձեռքով) և +65 կգ քաշային Նաիրա Մեսրոպյանը (աջ և ձախ ձեռքով): ԱԱ-ի հաղթող է ճանաչվել նաև 65 կգ քաշային
Արցախի հարցը կարևոր տեղ է զբաղեցնում ՀԱՍԱԿ-ի արտաքին քաղաքական օրակարգում․ հայտարարություն
«Հանուն սոցիալական արդարության» կուսակցության հայտարարությունը Արցախի անկախության օրվա կապակցությամբ Սեպտեմբերի 2-ին «Հանուն սոցիալական արդարության» կուսակցության վարչությունը այցելեց Արցախի ներկայացուցչություն ԱՀ անկախության օրվա կապակցությամբ։ Այցի շրջանակներում տեղի ունեցավ շփում Արցախի արտաքին գործերի նախարար Սերգեյ Ղազարյանի հետ։ Մենք ասում ենք, որ Արցախը եղել է և կմնա հայկական և երբեք չի լինի Ադրբեջանի կազմում։ Արցախի հարցը կարևոր տեղ
«Մենք այստեղից պիտի լրացուցիչ բենզին չլցնենք Արցախի իրավիճակին». Մանե Թանդիլյան
Մենք տեսնում էինք, որ առաջնորդության խնդիր կա եւ դա որեւէ մեկի համար գաղտնիք չի: Պարբերաբար անկայուն մթնոլորտում Սահմանադրություն փոխել, տանել ԱԺ, հետ կանչել, նորից տանել, հետ կանչել, այդ առաջնորդության բացը տեսանելի է բոլորին:
Մենք շարունակում ենք պնդել, որ Լաչինի միջանցքը և Լեռնային Ղարաբաղը պետք է ճանաչվեն որպես ՄԱԿ-ի ենթամանդատային տարածք. զորակցական ուղերձ Արցախի ժողովրդին
Արեւելյան գործընկերության քաղաքացիական հասարակության ֆորումի Հայաստանի ազգային պլատֆորմի զորակցական շնորհավորական ուղերձը Արցախի ժողովրդին Արցախի սիրելի հայրենակիցներ, շնորհավորում ենք ձեզ Արցախի անկախության օրվա կապակցությամբ եւ մեր զորակցությունը հայտնում ձեր հերոսական մաքառմանը, որի շնորհիվ ադրբեջանական բռնապետությանը չի հաջողվում եւ չի հաջողվելու կոտրել ձեր ազատատենչ ոգին եւ սեփական հողում անվտանգ եւ արժանապատիվ ապրելու երազանքը։ Սիրելի արցախցիներ, վստահ եղեք,
«Հայաստանն ու Արցախը ամեն օր պարտությունների եւ զիջումների են գնում ստիպված, բանակցողը պիտի փոխվի». Թանդիլյանը՝ Արցախի ներկայացուցչությունում
«Մոտեցել են Երեւանին, մարդիկ բացահայտ իրենց քարտեզները Հայաստանի տարածքով են նկարում, մենք դրանից ի՞նչ ենք եզրակացնում»:
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հերթական ապատեղեկատվությունն է տարածել
Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունն այն մասին, թե իբր սեպտեմբերի 2-ին` ժամը 12։58-ի սահմաններում, ՀՀ ԶՈՒ-ն կրակ է բացել սահմանագոտու հարավարևմտյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, հերթական ապատեղեկատվությունն է։ ՀՀ ՊՆ
Սուրեն Պապիկյանը տեսակցել է սեպտեմբերի 1-ին ադրբեջանական սադրանքի հետևանքով վիրավորում ստացած 2 զինծառայողներին
Սեպտեմբերի 2-ին պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն այցելել է ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ, տեսակցել սեպտեմբերի 1-ին ադրբեջանական սադրանքի հետևանքով վիրավորում ստացած 2 զինծառայողներին: Նախարար Պապիկյանին ռազմաբժշկական վարչության պետ, գնդապետ Գեղամ Փաշիկյանը ներկայացրել է մանրամասներ զինծառայողների առողջական վիճակի և բուժման ընթացքի վերաբերյալ: Պաշտպանության նախարարը զրուցել է նաև վիրավոր զինծառայողների ծնողների հետ՝ հույս հայտնելով, որ նրանց զինծառայող
Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ Սեպտեմբերի 2-7-ին Արագածոտնի, Կոտայքի, Վայոց ձորի նախալեռներում, Արարատյան դաշտում, Սյունիքի հովիտներում և Երևանում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ։ Երևան քաղաքում՝ Սեպտեմբերի 2-ի ցերեկը, 3-7-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հանրապետության տարածքում` Սեպտեմբերի 2-ին, 7-ին կեսօրից հետո, 3-ին գիշերը և կեսօրից հետո, 4-ի գիշերն առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, 2-3-ին առանձին
«Դա ասողները, եթե իգական սեռի են, իրենց բռնաբարեն, արական սեռի ամենասուրբ մասունքները ոչնչացնեն, դա իրենց համար ո՞նց է». Տիրան Խաչատրյան
«Եթե ես ինչ-որ բանի հետ համաձայն չեմ, ես մինչեւ վերջ կանգնած եմ իմ մտքին, ինձ կա՛մ պետք է ֆիզիկապես ոչնչացնեն, կա՛մ էլ չի ստացվելու»:
Ձեռնարկվում են միջոցառումներ Ադրբեջանի զինված ուժերի հանցավոր արարքներին վերջնական և լիարժեք իրավական գնահատական տալու ուղղությամբ
2023 թվականի սեպտեմբերի 1-ին՝ ժամը 07։50-ից, Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները ռասայական, ազգային, էթնիկ ծագումով պայմանավորված ատելության, անհանդուրժողականության, թշնամանքի շարժառիթով, ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ, շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով, տարբեր զինատեսակներից տևականորեն հարվածներ են հասցրել ՀՀ արևելյան սահմանագոտու՝ ՊՆ N զորամասի պահպանության շրջանի մարտական մի քանի դիրքերի ուղղությամբ: Դրանց արդյունքում նույն զորամասի զինծառայողներ Անդրանիկ Արշակի Անտոնյանը,
«Առաջիկա մի քանի ամսվա ընթացքում ականատես ենք լինելու հետաքրքիր զարգացումների թե՛ Հայաստանի ներսում, թե՛ մեգամակարդակով». Աբրահամ Գասպարյան
«Արցախում շատ լավ գիտեն ճգնաժամային իրավիճակներում գործելու, պարտվողական քաղաքականությունն արգելակելու եւ առաջ շարժվելու բոլոր տեխնոլոգիաները, ինչի ականատեսը քայլ առ քայլ տեսնում ենք»:
Պետք է հավատանք մեր ուժերին և թույլ չտանք, որ մեր մեջ սերմանվի պայքարի անկարողության, անճարության կործանարար զգացումը. Արման Թաթոյան
Իրավունքի և արդարության կենտրոն «Թաթոյան» հիմնադրամի ղեկավար Արման Թաթոյանի ֆեյսբուքյան գրառումը Այս օրը խորհրդանշում է պայքարը մեր ժողորդի անբաժան մասի` Արցախի բնիկ հայ ժողովրդի արժանապատվության, պաշտպանված իրավունքների ու անվտանգ կյանքի համար: Չպետք է մոռանանք նաև, որ Ադրբեջանը վարել և հիմա էլ շարունակում է հայատյաց ֆաշիստական քաղաքականություն թե´ Արցախի, թե´ Հայաստանի, էթնիկ հայկական ինքնության դեմ` բարձր
«Երեւանում անհոգ կյանքով ապրելով, ռեստորաններ այցելելով, Սնուփ Դոգերի համերգներով մենք չենք կարող արժանի լինել արցախցիների պայքարին». Չալաբյան
Ավետիք Չալաբյանը նշեց, որ եթե նույնիսկ այսօր Արցախը դեռեւս ՀՀ-ի հետ չի միավորվել, դա այն ապագայի խնդիրն է, որը մեր սերունդը պետք է լուծի:
Դավիթ Իշխանյանն Արցախի պետական այրերի ուղեկցությամբ մասնակցել է Հանրապետական մաղթանքին
Այսօր՝ սեպտեմբերի 2-ին, Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Դավիթ Իշխանյանը պետական այրերի ուղեկցությամբ մասնակցել է Արցախի Հանրապետության Անկախության տոնի առթիվ Ստեփանակերտի Սուրբ Աստվածածին առաջնորդանիստ եկեղեցում կատարված Հանրապետական մաղթանքին: Արարողության ավարտին պաշտոնյաներն այցելել են Եղբայրական գերեզման-հուշահամալիր, ծաղկեպսակներ խոնարհել և մասնակցել հոգեհանգստյան կարգին: Արցախի Հանրապետության ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի բաժին
Անվճար տրանսպո՞րտ, թե՞ ով կարող է՝ թող վճարի․ «Առերեսում»
«Եթե այդ ավտոմեքենաները չկանգնեն այդտեղ՝ երթեւեկություն առնվազն 50-60 տոկոսով ավելի արագ կլինի»,– ասաց Երվանդ Թարվերդյանը։ Հավելեց, թե որոշ ժամերի պետք է ընդհանրապես արգելված լինի ավտոմեքենաների մուտքը քաղաքի կենտրոն։
Մենք շարունակում ենք ԼՂ հայության անվտանգության եւ իրավունքների պաշտպանության խնդիրների մասին խոսել․ Ալեն Սիմոնյան
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի ուղերձը ԼՂ անկախության հռչակագրի ընդունման օրվա կապակցությամբ Սիրելի՛ հայրենակիցներ, 32 տարի է անցել Լեռնային Ղարաբաղի անկախության հռչակագրի ընդունումից: Հռչակագիրն այդ տարիներին արյունաքամ եղած Լեռնային Ղարաբաղի հայության փրկօղակը դարձավ: Ցավոք, մեր հայրենակիցների հանդեպ չեն դադարում Ադրբեջանի սպառնալիքները, շրջափակումն անդառնալի հետեւանքներ է թողնում նրանց կենսակերպի վրա: 120 հազար հայ յուրաքանչյուր օր արթնանում
Ի՞նչ է ապրանքային նշանը, ինչպե՞ս են գրանցում, ի՞նչ փուլեր, ժամկետներ, պետտուրքեր կան
2007-ին ՀՀ տնտեսական դատարանում քննվում էր «Բի Լայն»-ն ընդդեմ «ԱրմենՏել» եւ «Վիմպելկոմ» ընկերությունների գործը: Ըստ հայցվոր ընկերության, այդ երկու ընկերությունները օգտագործել էին իրենց ապրանքային նշանին ու ֆիրմային անվանմանը շփոթության աստիճանի նման ապրանքային նշան, ինչը օրենքի խախտում էր… «Միջազգայիններից», թերեւս, հնչեղություն ստացավ «Ուրախների եւ հնարամիտների ակումբի» հիմնադիրներից մեկի՝ Մուրատովի հարազատների դատը ՈՒՀԱ ընկերության եւ Մասլյակով կրտսերի
Իրադրությունն առաջնագծում՝ ժամը 12:30-ի դրությամբ
Ժամը 12:30-ի դրությամբ իրադրությունն առաջնագծում հարաբերականորեն կայուն է: Շրջանառվող տեղեկություններն այն մասին, թե իբր ժամը 12:00-ի սահմաններում Սոթքի հատվածում հայկական դիրքերը ենթարկվել են ականանետային հարվածների, չեն համապատասխանում իրականությանը: ՀՀ ՊՆ
Արցախի ԱԳ նախարարը քննադատությամբ է հանդես եկել ԵՄ որոշ պաշտոնյաների հասցեին՝ մեղադրելով վերջիններիս «Ադրբեջանի հետ կանոնավոր փոխգործակցության մեջ
Ղազարյանը կոչ է անում «պատժամիջոցներ կիրառել Բաքվի դեմ», և դժգոհում է Ադրբեջանի դեմ միջոցներ ձեռնարկելու որոշման հարցում ԵՄ-ի դանդաղկոտությունից՝ ընդգծելով, որ «այս պահվածքը Ադրբեջանին վստահություն է տալիս սեփական անպատժելիության առումով»:
Ինչ են թաքցնում հիմնականում կալանավայրերում
«Ձերբակալված եւ կալանավորված անձանց պահելու մասին» ՀՀ օրենքի 36-րդ հոդվածի 4-րդ մասի եւ Հայաuտանի կառավարության 2006 թվականի օգոստոսի 3-ի թիվ 1543-Ն որոշման հավելվածի 231-րդ կետի 1-ին պարբերության 2-րդ նախադասության համաձայն` պատժախցում գտնվելու ժամանակամիջոցում արգելվում են տեսակցությունները, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի, հեռախոսակապից օգտվելը, նամակագրություն վարելը… Հեռախոսակապից օգտվելը կարող է տույժի պատճառ դառնալ նաեւ պարզապես խցում օգտվելիս:
Արցախի հարցի լուծումը Երևանում է եղել միշտ, Երևանում է նաև հիմա․ Մեսրոպ Առաքելյան
Այսօրվա իշխանություններն անթաքույց հրաժարվել են Արցախից, չգիտակցելով, որ կորցնել Արցախը, նշանակում է կորցնել Հայաստանը: Արցախից հրաժարվողները չեն կարող պաշտպանել Հայաստանը:
«Բոչկի Ձոր» կոչվող տարածքում հայտնաբերվել է վթարված «Nissan» մակնիշի ավտոմեքենա․ կա երկու զոհ
Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ չի հաջողվում կապ հաստատել Երևանից Գորիս քաղաք գնացող ավտոմեքենայի վարորդի հետ
Մեզ պատուհասած այս փորձությունը մեզ այլ ելք չի թողել, քան շարունակել պայքարը՝ հանուն Արցախի Հանրապետության․ Կարեն Սարգսյան
Անկախ մեր հայրենիքի շուրջ ծավալվող աշխարհաքաղաքական բարդ իրադրությունից ու պաշարման հետևանքով ստեղծված ծանր իրավիճակից, այս օրը արցախահայության երազանքի օրն է, որն ամրագրվեց 1991 թվականին Ստեփանակերտում տեղի ունեցած մարզային և Շահումյանի շրջանային խորհրդի համատեղ նստաշրջանում:
Մարգարիտ Ոսկանյանն ու «Պատարագը»
Երաժշտարվեստում անփոխարինելի են խմբային կատարումները, քանի որ անսամբլների, երգչախմբերի, նվագախմբերի մասնակիցները մեկտեղում են իրենց ձայները, որը ունկնդրին է հասնում իբրեւ մեկ ամբողջականություն։ Արդյունքը հեռու կլիներ երաժշտություն կամ ստեղծագործություն կոչվելուց, եթե հիշատակված խմբերի առջեւ կանգնած չլիներ դիրիժորը կամ խմբավարը՝ նյութի իր գիտությամբ, զգացողությամբ ու կատարյալին հասնող ներդաշնակության ապահովմամբ։ Տաղանդավոր մի երաժշտի ենք ուզում ներկայացնել, ով վերը
Ադրբեջանի ՊՆ-ն սադրանքը շարունակելու նպատակով տեղեկատվական հիմք է պատրաստում․ ՀՀ ՊՆ
ՀՀ ԶՈւ ստորաբաժանումները ականանետից կրակ չեն բացել հակառակորդի ուղղությամբ. ՀՀ ՊՆ
Արցախն էափոխման իր նախադեպ օրինակով ճանապարհ է նշմարում․ Րաֆֆի Հովհաննիսյան
Միացյալ Արցախի օրինավոր ու իրավակարգ անջատումն անկախացող Խորհրդային Ադրբեջանից և Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության վերականգնման հանրաքվեն մեր ժամանակակից պետականության հիմնասյուներն են։


















































