Օրվա լրահոսը

ՄԻՊ-ի աշխատակազմում իրականացվում է սոցիալական ցանցերում ատելության խոսքի տարածման մշտադիտարկում Արմավիրի մարզի 28-ամյա բնակչի սպանության դեպքի առնչությամբ

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում սկսվել է ուսումնասիրություն նախօրեին մամուլում տարածված` Արմավիրի մարզի 28֊ամյա բնակչի սպանության դեպքի առթիվ։ Գրություններ են հասցեագրվել պետական իրավասու մարմիններին դեպքի հանգամանքները մանրամասն և բազմակողմանի քննության առարկա դարձնելու պահանջով։ Հաշվի առնելով այն, որ ըստ մամուլի տեղեկությունների` սպանվածը տրանս կին է՝ Պաշտպանն ընդգծում է. իրավասու մարմինների կողմից  գործի քննության շրջանակներում պատշաճ գնահատման պետք

Օգոստոսի 18-ին, 19-ին փոշեփոթորկի հետևանքով Երևանի մթնոլորտային օդում դիտվել է փոշու բարձր պարունակություն

Երևանում մթնոլորտային օդի որակը. օգոստոսի 17-20-ը (2023թ.) Փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան Կենտրոն վարչական շրջանում և Շենգավիթում օգոստոսի 18-20-ը, Արաբկիրում և Նոր Նորքում՝ օգոստոսի 18-ին և 19-ին։ Ազոտի և ծծմբի երկօքսիդներիի պարունակությունները չեն գերազանցել սահմանային թույլատրելի կոնցենտրացիան։ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ

Կոչ ենք անում բոլոր քաղաքական ուժերին ու դերակատարներին զերծ մնալ հակասահմանադրական և պետականաքանդ հայտարարություններից. «Ազատ հայրենիք – ՔՄԴ»

Թե ինչ քաղաքական հետևանքներ և ինչպիսի զարգացումներ պիտի լինեն այդ հրաժարականից հետո, և ինչպես կթիրախավորվի պետականությունը նման պայմաններում՝ հասկանալի է ու պարզ բոլորի համար։

Եղիշե Կիրակոսյանն Միջազգային դատարան է ներկայացրել Ադրբեջանի Նախնական առարկությունների առնչությամբ Հայաստանի գրավոր դիտարկումները

Այսօր Միջազգային իրավական հարցերով ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը Ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին միջազգային կոնվենցիայի շրջանակներում քննվող Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի դատական գործով Հայաստանի Հանրապետության անունից Արդարադատության միջազգային դատարան է ներկայացրել Ադրբեջանի Նախնական առարկությունների առնչությամբ Հայաստանի Գրավոր դիտարկումները։   Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցիչ

Պարույր Հովհաննիսյանը հաջողություն է մաղթել Դիդիե Պարակյանին խորհրդարանական մանդատի մեկնարկի կապակցությամբ

Օգոստոսի 21-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանն ընդունել է Ֆրանսիայի Ազգային ժողովի պատգամավոր Դիդիե Պարակյանին: ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանը հաջողություն է մաղթել Դիդիե Պարակյանին խորհրդարանական մանդատի մեկնարկի կապակցությամբ՝ շնորհակալություն հայտնելով Մարսելի փոխքաղաքապետի երկարամյա պաշտոնավարման օրոք հայ-ֆրանսիական բարեկամության ամրապնդման գործում նրա անձնական ներդրման համար: Անդրադարձ է կատարվել նաև Լաչինի միջանցքի ամիսներ տևող շրջափակման հետևանքով

Դավթաշենը նոր շրջանցիկ ճանապարհահատված կունենա

Դավթաշենը կունենան նոր շրջանցիկ ճանապարհահատված: Այն 2-րդ թաղամասը կկապի առաջինին: Դեռևս խորհրդային տարիներին Երևանի գլխավոր հատակագծով նախատեսված նախագիծն այսօր գործնական փուլ է մտել: Այժմ տեղում հողահարթեցման աշխատանքներ են: «Դավթաշենի բոլոր թաղամասերը, բացի երկրորդից, իրենց սահմաններով ունեն ճանապարհներ: Ծրագրի իրագործման շնորհիվ 2-րդ թաղամասը լիարժեք կմիանա առաջինին:  Ամեն ինչ անում ենք, որ արդեն այս տարի ճանապարհը շահագործման

Մեկական ոսկի, արծաթ, բրոնզ եւ թիմային 3-րդ տեղ՝ ըմբշամարտի աշխարհի երիտասարդական առաջնությունում

Հորդանանի մայրաքաղաք Ամմանում ավարտված հունահռոմեական ոճի ըմբշամարռտի աշխարհի երիտասարդական առաջնությունում (մինչեւ 20 տարեկաններ) Հայաստանի հավաքականը նվաճել է 1-ական ոսկի, արծաթ, բրոնզ եւ թիմային հաշվարկում զբաղեցրել 3-րդ մրցանակային տեղը: Այս տարիքային խմբի աշխարհի չեմպիոն դարձել է 60 կգ քաշային Սուրեն Աղաջանյանը, որն անցկացրած հինգ գոտեմարտերում ընդհանուր հաշվարկով հաղթել է 45:4 հաշվով: Սուրենը չորս գոտեմարտում մրցակիցների նկատմամբ,

«Նախընտրելի տարբերակներից է` Մաթևոսյանի հետ նստել խոսել, բացատրել իր հայտարարությունների և քայլերի ծանր քաղաքական հետևանքները». Տիգրան Աբրահամյան

«Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. Արցախի աշխարհազորի հրամանատարը հանդես է եկել հայտարարությամբ, որտեղ անդրադառնալով Արցախում ստեղծված ծանր իրավիճակին, այդ թվում` պատերազմի հետևանքներին, նշում, որ դրանում գործող նախագահ Արայիկ Հարությունյանին պետք չէ մեղադրել: Անդրադառնալով մեղավորների խնդրին, թեման հրում «նախկինների» դաշտ ու ոչինչ չի ասում ՀՀ այն իշխանության մասին, ով հայտարարել

Մոր կողմից անչափահաս դստերը բռնության ենթարկելու նողկալի դեպքի հետքերով․ փոխնախարարի հանձնարարականը` շիրակցի տնօրեններին

Այսօր Գյումրու Օյունջյանի անվան թիվ 21 դպրոցում 2023-2024 ուստարվա մեկնարկին ընդառաջ տեղի ունեցավ տնօրենների օգոստոսյան հերթական խորհրդակցությունը։ Այն տևեց բավական երկար․ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը  տնօրեններին մանրամասն ներկայացրեց սպասվող փոփոխությունները, խոսեց հանրակրթական նոր չափորոշչի ներդրման, նոր դասագրքերի ստեղծման, ուսումնական նյութերի կիրառման, հանրակրթության ոլորտը կարգավորող իրավական ակտերի փոփոխության, դպրոցների ֆինանսավորման

Ճանապարհը շատ պարզ է. իշխանություններին իշխանազրկել Երևանում, ապա ստիպել գնալ արտահերթ ընտրությունների. Դավիթ Մանուկյան

Թալինի ավագանու «Ապրելու Երկիր» խմբակցության ղեկավար, կուսակցության քաղաքական խորհրդի անդամ Դավիթ Մանուկյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Հարգելի՛ հայրենակիցներ, Ինչպես արդեն տեղյակ եք, սեպտեմբերի 17-ին կայանալու են Երևանի ավագանու ընտրությունները, որին մասնակցելու է նաև մեր թիմը՝ «Ապրելու Երկիր» կուսակցությունը, Մանե Թանդիլյանի գլխավորությամբ։ Ես հիմա չեմ ցանկանում անդրադառնալ երևանյան խնդիրներին, քանի որ մեր թիմը հերթով ներկայացնում

«Ռուբեն Վարդանյանի հայտարարությունը ինչ-որ մի հատ սպարապետի կամ ինչ-որ համազգային լիդերի հասցեին չի, որ փոթորկվել են». Նաիրա Զոհրաբյան

Արցախի ժողովուրդը նստել է Նիկոլ-Արայիկ դուետի կոկորդին: Տպավորություն ունեմ, որ այդ մարդիկ ասում են՝ լավ, դուք ինչի՞ չեք մեռնում կամ ինչի՞ չեք հանձնվում, ինչի՞ եք համառում, որ մենք փակենք ձեր հարցը, համարենք ձեր հարցը փակված:

Ձեռքին եղած փակ հովանոցը նետել է շուրջ 13,5 մետր հեռավորության վրա գտնվող ՀՀ վարչապետի ուղղությամբ․ 2-5 տարվա ազատազրկում է սպառնում․ «Հետք»

Նարինե Ասատրյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել երկրից բացակայելու արգելքը։ Գործը մակագրվել է դատավոր Միքայել Գրիգորյանին։

«Եթե վաղը Արայիկ Հարությունյանը վեր կենա ու ասի՝ գնացինք բոլորս կռվելու, իր հետեւից գնալո՞ւ են՝ ուրեմն ինքը դարձել է այդ առաջնորդը». Թեւան Պողոսյան

«Այսօր կարող եք խոսել արցախցիների հետ ու եթե մարդիկ ձեր հարցադրումներին այլ պատասխան կտան Արայիկ Հարությունյանի առաջնորդ լինելու մասին, ուրեմն Ռուբեն Վարդանյանն է սխալ, բայց ունենք այն, ինչ ունենք»:

«Վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Կապան խոշորացված համայնքի ղեկավարը կարո՞ղ են գնալ նույն համայնքի կազմում գտնվող Ճակատեն բնակավայր». Էդգար Ղազարյան

«Նիկոլ Փաշինյանը Սյունիք այցի ժամանակ գնաց Կապան համայնք, որտեղ քաղաքապետն էլ գլուխը կախ դիմավորեց: Կապան համայնքը խոշորացված համայնք է, որը կազմված է մի քանի բնակավայրերից, այդ թվում՝ Ճակատեն գյուղից: Հիմա համայնքի ղեկավարը Կապան խոշորացված համայնքի կենտրոնից չի կարող գնալ իր ղեկավարած համայնքի կազմի մեջ մտնող Ճակատեն գյուղ: Նիկոլ Փաշինյանը, որ վարչապետ է, չի կարող գնալ:

Ամերիկյան կողմը ԱԽ անդամ երկրներին հորդորում է ձեռնպահ մնալ որևէ բանաձևի նախագիծ ներկայացնելու քայլերից

Ինչպես «Առավոտը» տեղեկացավ ԱԳՆ–ին մոտ կանգնած աղբյուրներից, ՄԱԿ Անվտանգության խորհրդի քննարկումներից հետո ամերիկյան կողմը ԱԽ անդամ երկրներին հորդորում է ձեռնպահ մնալ որևէ բանաձևի նախագիծ ներկայացնելու քայլերից: Լուսանկարում՝ ՄԱԿ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչ Լինդա Թոմաս-Գրինֆիլդը

Գնում էր մեքենա գնելու. գյուղապետը՝ Բավրայում տրանսգենդերի սպանության մեջ կասկածվողի ձերբակալության մասին

Մենք էլ շվարած նստել ենք, չգիտենք՝ ինչ կապ կարող էր այս խելոք, աշխատող տղան դրա հետ կապ ունենալ. գյուղապետ

Բենզալցակայանի աշխատանքը դադարեցվել է. խախտումները կարող էին վտանգ ներկայացնել մարդկանց կյանքի համար

ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը  սույն թվականի օգոստոսի 21-ին ամբողջությամբ դադարեցրեց Երևանի Կենտրոն վարչական շրջանի Եզնիկ Կողբացու և Արամի փողոցների խաչմերուկ հասցեում շահագործվող բենզալցակայանի աշխատանքը։ Մինչ այդ՝  օգոստոսի 3-ին ՔՏՀԱ տեսչական մարմնի  ղեկավարի հանձնարարագրի հիման վրա հրդեհային անվտանգության մասնագետները հրդեհատեխնիկական հետազոտություն էին իրականացրել վերոնշյալ հասցեում շահագործվող բենզալցակայանում։ Հետազոտության արդյունքում հայտնաբերվել էին հրդեհային

Գները, որոնք «նշանակվում են» ապրանքների վրա, գերշահույթ են ապահովում. տնտեսագետ

ՀՀ վիճակագիրները 500 ապրանքատեսակի մեջ գնանկում են արձանագրում՝ չներկայացնելով, սակայն, որ միջին վիճակագրական քաղաքացին օգտվում է ընդամենը 11 տեսակի ապրանքամթերքից՝ հացից, կաթնամթերքից, մսամթերքից և այլն: Գները, որոնք «նշանակվում են» Հայաստանում ապրանքների վրա, գերշահույթ են ապահովում:

ՄԱԿ Անվտանգության խորհրդի հրատապ նիստի ձևաչափը քննարկում է, այն չի ենթադրում ուղղակիորեն փաստաթղթի (բանաձևի կամ հայտարարության) ընդունում. ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ

ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակի պատասխաններն լրատվամիջոցներից ստացված հարցերի Օգոստոսի 16-ին կայացավ ՄԱԿ Անվտանգության խորհրդի հրատապ նիստ Լեռնային Ղարաբաղում ստեղծված մարդասիրական իրավիճակի առնչությամբ: Երկրներն արտահայտեցին իրենց դիրքորոշումները, բայց դա որևէ փաստաթղթով չարձանագրվեց։ Ինչո՞ւ որևէ որոշում չընդունվեց։ Հայաստանը չէ՞ր ներկայացրել նման փաստաթուղթ։ Ինչպես արդեն նշել ենք, մենք բարձր ենք գնահատում ինչպես այս և ՄԱԿ ԱԽ նախորդ՝ դեկտեմբերին

Հայկական հրուշակեղենը կարտահանվի Եվրամիության երկրներ

Եվրոպական հանձնաժողովի որոշումը կայացվել է Հայաստանում սննդամթերքի անվտանգության ոլորտի գործառույթների, ինչպես նաև իրականացվող վերահսկողության արդյունքների հիման վրա:

Դատարանը թույլատրեց, որ Մուրադ Փափազյանը տեսակապի միջոցով մասնակցի իր գործով դատական նիստերին

«Մենք կարծում ենք, որ Արցախին եւ Հայաստանին առնչվող հարցերի վերաբերյալ հայրենասիրական գաղափարախոսությունն է հիմք ծառայել, որպեսզի Մուրադ Փափազյանի մուտքը ՀՀ արգելվի»։

«Դոն Պիպոյի» ստեղծված հանցավոր կազմակերպությանը մասնակցելու և զենքի գործադրմամբ խուլիգանություն կատարելու գործով ևս 3 մասնակիցների վերաբերյալ նախաքննությունն ավարտվել է

 ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում ավարտվել է զենքի գործադրմամբ խուլիգանության և հանցավոր կազմակերպությանը մասնակցելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթից ևս երեք անձի վերաբերյալ նախաքննությունը: Նախաքննության ընթացքում իրականացված քննչական և վարութային մեծածավալ գործողությունների արդյունքում պարզվել և հիմնավորվել է, որ Արմավիրի մարզի Վաղարշապատ քաղաքի բնակիչ, «Դոն Պիպո» մականվամբ հայտնի Ա.Ա.-ն, հակառակորդ համարվող անձանց

Մեկնարկել են ՀՀ վարչապետի հովանու ներքո անցկացվող բանակային խաղերը

Օգոստոսի 21-ին Մ. Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանում տեղի է ունեցել ՀՀ վարչապետի հովանու ներքո ուժային կառույցների միջև առաջին անգամ անցկացվող բանակային խաղերի բացման հանդիսավոր արարողությունը։ Միջոցառմանը ներկա էին ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ, պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանը, ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, ուժային գերատեսչությունների ներկայացուցիչներն ու պաշտոնատար այլ անձինք: Հաջողություն և ազնիվ մրցապայքար

«Իսրայելը Ադրբեջանի հետ ունի սերտ կապեր`ռազմական, տնտեսական, բայց դա չի նշանակում, որ Իսրայելի քաղաքացիներն, ընդհանուր առմամբ, ադրբեջանամետ դիրքորոշում ունեն»

Aravot.am-ի զրուցակիցն է Իսրայելի հայ համայնքի ներկայացուցիչ Մարինա Կոզլիները -Օրերս Իսրայելի հայ համայնքի ներկայացուցիչները ցույց էին կազմակերպել Իսրայելի ԱԳ նախարարության շենքի մոտ, նաեւ դիմում հղեցին Իսրայելի ԱԳ նախարարին` օգտագործել Ադրբեջանի վրա ազդեցությունը և գործնական լինել Բերձորի միջանցքը բացելու, Արցախում հումանիտար աղետը կանխելու հարցում։ Ի՞նչ արձագանք եք ստացել։ -Վերջին տարիների ընթացքում մենք հանրահավաքներ և ցույցեր ենք

Սևանա լճի մակարդակը իջել է ևս 1սմ-ով

Սևանա լճի հիդրոլոգիական ռեժիմը օգոստոսի 14-20-ը (2023թ․) ☑️ Սևանա լճի մակարդակը օգոստոսի 14-20-ն ընկած ժամանակահատվածում իջել է 1սմ-ով և կազմել` 1900.44մ (20.08.23թ.), որն անցյալ տարվա նույն օրվա մակարդակից ցածր է 16սմ-ով, իսկ 2023 թվականի հունվարի 1-ի մակարդակից բարձր է 16սմ-ով։ ☑️ Ոռոգման նպատակով Սևանա լճից իրականացված ջրառի ծավալը օգոստոսի 14-20-ը ներառյալ ընկած ժամանակահատվածում կազմել է

Մեծ Մասրիկի տարրական դպրոցի տնօրենին մեղադրանք է ներկայացվել չարաշահումների դեպքով. նախաքննությունն ավարտվել է

 ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչությունում ավարտվել է  «Մեծ Մասրիկ գյուղի տարրական դպրոց» ՊՈԱԿ-ի տնօրենի կողմից չարաշահումներ կատարելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը: Վարույթի շրջանակներում իրականացված քննչական և վարութային գործողությունների արդյունքում պարզվել և հիմնավորվել է, որ «Մեծ Մասրիկ գյուղի տարրական դպրոց» ՊՈԱԿ-ի տնօրենը, 2008 թվականի ապրիլից զբաղեցնելով հիշյալ պաշտոնը, իր լիազորություններն օգտագործելով, իրեն

«Օգոստոսի 24-ը պատահական օր չէ․ ՌԴ-ի հետ մեզ կապող պորտալարը, ուզում ենք, թե՝ ոչ, կտրվելու է մոտակա շաբաթներին»․ Վահե Գասպարյան

Ըստ Վահե Գասպարյանի՝ Արևմուտքը չեզոքացնում է բոլոր արտաքին վտանգներն իր ուժերի չափով։

Սփյուռքահայերի «սեւ ցուցակ» չպետք է լինի. Հակոբ Տեր-Խաչատուրյան

Շարունակելու ենք հետամուտ լինել, որպեսզի սփյուռքահայ մեր հայրենակիցների ոտնահարված իրավունքները վերականգնվեն։

Էդգար Ղազարյան. «Կապանի օդանավակայանի վրա կրակելով՝ Ադրբեջանը ցույց էր տալիս, թե ինչպես կարող է նվաստացնել Հայաստանի իշխանություններին»

Ու տարօրինակն այն է, որ Հայաստանի ԱԱԾ-ն հայտարարություն է տարածում, թե պատրաստ ենք համագործակցել Ադրբեջանի անվտանգության ծառայության հետ՝ բացահայտելու համար այդ միջադեպը: Ծիծաղելու բան: Իսկ քեզ ո՞վ է ասել, որ Ադրբեջանի ԱԱԾ-ն ուզում է այդ միջադեպը բացահայտել, որ դու էլ պիտի հետը համագործակցես, որ նա բացահայտի: Այսինքն, այնքան եք բթացել, որ չե՞ք հասկանում, որ այդ միջադեպի հեղինակը Ադրբեջանի ԱԱԾ-ն է:

Արմավիրի մարզի բնակիչը ձերբակալվել է Երևանում 28-ամյա երիտասարդի սպանության  կասկածանքով 

Խոստովանել է, որ սպանությունը կատարել է ինքը, որից հետո բնակարանը հրկիզել է և  փորձել է Բավրա սահմանային անցակետով հատել ՀՀ պետական սահմանը:

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031