Օրվա լրահոսը
Վերսկսվել են «Արևիք» ազգային պարկին հարակից Շվանիձոր բնակավայրում հրդեհաշիջման աշխատանքները
Առկա էր մոտ 12 ծխացող օջախ։
Շիրակի մարզում վթարի հետևանքով 6 տուժածներից երկուսը գտնվում են վերակենդանացման բաժանմունքում
Շիրակի մարզում օգոստոսի 14-ին տեղի ունեցած վթարի հետևանքով 6 տուժած շարունակում է բուժումը հանրապետության տարբեր բժշկական կենտրոններում: Նրանցից 2-ը գտնվում են վերակենդանացման բաժանմունքում, բժիշկների գնահատմամբ վերջիններիս առողջական վիճակը ծանր է: Մյուս տուժածների առողջական վիճակը գնահատվում է բավարար կամ միջին ծանրության: Նրանք բուժումը շարունակում են տարբեր բաժանմունքներում: ՀՀ առողջապահության նախարարություն
Առաջին անգամ կայացել են Երևան-Կապան, Կապան-Երևան օդանավով թռիչքները
Կապան-Երևան չվերթի օդանավում ուղևորների մեջ են նաև Սյունիքի մարզպետի տեղակալն ու խորհրդականը։
«Ադրբեջանցի դատավորը պետք է որոշի՞, որ ինչ-որ մի մարմնում որևէ հայ աշխատող ենթարկվել է խտրականության: Իրականությունից կտրված տեսլական»․ Լավրովին վերագրվող առաջարկի մասին. JAMnews
Մեկ այլ կարևոր հարց՝ իսկ խաղաղապահ ուժեր լինելո՞ւ են, թե՞ չեն լինելու
Ոստիկանության նախկին պետի կնոջ վերաբերյալ գործն ուղարկվել է դատարան
Զբաղեցնելով ՀՀ ոստիկանության պետի պաշտոնը, խախտելով օրենքի համապատասխան պահանջը, այն է՝ ոստիկանության ծառայողին արգելվում է համատեղ ծառայել մերձավոր ազգակցությամբ կամ խնամիությամբ կապված անձանց հետ, իր կնոջը՝ Ս.Գ.-ին, նշանակել է ՀՀ ոստիկանության պետի ավագ ռեֆերենտ:
Ակնկալում եմ, որ դատարանը կպարտադրի իշխանություններին հիմնավորել իմ՝ Հայաստան մուտք գործելու արգելքը․ Մուրադ Փափազյան
Եթե Հայաստանի արդարադատությունը ցույց տա այս խնդիրը լուծելու իր անկարողությունը, ես Հայաստանի կառավարության դեմ պատրաստվում եմ դատական հայց ներկայացնել Մարդու իրավունքների եվրոպական դատարանում։
Ստեղծել մոլորակը փրկելու մեխանիզմ: Ընդամենը մի քանի տարի ունենք գործելու համար. Էգոն Չոլաքյան
CERN-ի և NASA-ի գիտնական Էգոն Չոլաքյանի հրատապ կոչը մարդկությանը. Մենք ընդամենը մի քանի տարի ունենք գործելու համար Երկրի շերտերի անոմալ ապակայունացումը, կլիմայական աղետների պատճառ դառնալուց հետո հայտնի ֆիզիկոս Էգոն Չոլաքյանը աննախադեպ կոչով է դիմել բոլոր մարդկանց, գիտնականներին և համաշխարհային առաջնորդներին. Հրատապ և ցնցող տեսաուղերձում Էգոն Չոլաքյանը՝ CERN-ի մասնիկների ֆիզիկոսը և Սպիտակ տան դաշնային լոբբիստը, բացահայտեց
Բակերի բարեկարգումը քաղաքապետի պարտադիր լիազորությունների շարքում է․ Դավիթ Խաժակյանը պատասխանում է Սարհատ Պետրոսյանին
Քանի որ պարոն Պետրոսյանը ներկայանում է նաև որպես քաղաքային պլանավորող, կարծում եմ վատ չէր լինի, եթե նա ծանոթանար Երևանի ՏԻՄ օրենքին, որտեղ բակերի բարեկարգումը քաղաքապետի պարտադիր լիազորությունների շարքում է։
Կամուրջը ժամանակավորապես փակ է երթևեկության համար
Կամուրջը հնարավոր է շրջանցել Մրգավետ-Բյուրավան-Նշավան-Արևշատ ճանապարհով։
Խոսեք Արցախի մասին, օգտագործեք ձեր ձայնը՝ անմարդկային շրջափակումը վերացնելու համար
Սուրեն Շահիջանյանի խոր, իմաստուն ձայնը, Արմեն Գյուզելիմյանի հրաշալի դաշնամուրը և Պետո Պողոսյանի անհավատալիորեն գեղեցիկ նկարները մեզ պատմում են Արցախում այսօր կատարվող անիրական իրականությունը։ Տարածեք այս երգ-պատմությունը, լսեք Կոմիտաս, խոսեք Արցախի մասին, օգտագործեք Ձեր անհատական ձայնը՝ անմարդկային շրջափակումը վերացնելու համար։ Արցախի խաղաղության փառատոն
Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել Խնածախի հայկական դիրքերի ուղղությամբ
Օգոստոսի 21-ին՝ ժամը 06:10-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները հրաձգային զենքերից կրակ են բացել Խնածախի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ: ՀՀ պաշտպանության նախարարություն
Չեմ կարծում, որ սյունեցիները երկրորդային են համարում իրենց համար կենսական համարվող խնդիրները և կարևորում երրորդական բնույթի հարցերի լուծումը․ Տիգրան Աբրահամյան
Գորիս-Շուռնուխ-Կապան ճանապարհը հանձնելուց հետո խոստացված նոր` «այլընտրանքային»` Տաթև-Աղվանի-Կապան ճանապարհն ամեն տարի վերանորոգում-հիմնանորոգումից հետո իր գործառույթն ամբողջովին չի կատարում, Տաթևի ճանապարհի այլընտրանքային ճանապարհը Սիսիանից ոչ մի կերպ չեն կարողանում ավարտել` անընդհատ առաջ եկող նոր խնդիրներով, որոնք անընդհատ կրկնվելու են նույնիսկ դրա պաշտոնական բացումից հետո, իսկ Կապանի օդանավակայանի ու դրա փիառ փուչիկի մասին շատ խոսվեց:
Խարդախությամբ հարցազրույց են ստացել, որը կեղծվել և օգտագործվել է հակահայկական տրամադրություններ հրահրելու համար․ Ինգա Զարաֆյանի դիմումը
Ձեր ուշադրությունն եմ հրավիրում այն փաստի վրա, որ փաստացի Նատալյա Խոխլովան և ռուսական «Բլոկնոտ» պարբերականը իրականում կատարել են Հայաստանում Ադրբեջանի օտարերկրյա գործակալների դերը։
Արցախի ՊՆ․ Ադրբեջանական զինուժը Մարտակերտի, Ասկերանի, Մարտունու և Շուշիի շրջաններում խախտել է հրադադարը
Հրադադարի խախտման դեպքերի մասին հաղորդվել է ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը։
Սուրեն Սահակյանին 5 օրվա ընթացքում 3 անգամ բերման են ենթարկել վրան տեղադրելու համար
Որպես նորամուծություն բերման չենթարկեցին Վահագն Մինասյանին։
Ո՞վ է 65-ամյա Քաջարանի 101-ամյա գանձը (ֆոտոշարք)
Արշալույս Թադեւոսյանը 2-րդ համաշխարհային պատերազմում գնդացրորդ է եղել
Նախարարի, մարզպետի ու համայնքապետի հարվածները դիպուկ էին, իսկ ԶՊՄԿ-ի գլխավոր տնօրենը վրիպեց (ֆոտոշարք)
Օգոստոսի 20-ին Քաջարանում հանդիսավորությամբ նշվեց քաղաքի հիմնադրման 65-րդ տարեդարձը։ Տոնակատարության միջոցառումների հագեցած ծրագրի ընթացքում նաեւ պուրակներ եւ խաղահրապարակներ բացվեցին։ Քաջարանի Շիրվանզադեի փողոցի խաղահրապարակի ժապավենը կտրելուց հետո Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը, ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը, Քաջարանի համայնքի ղեկավար Մանվել Փարամազյանը եւ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի տնօրեն Ռոման Խուդոլին իրենց ուժերը փորձեցին ֆուտբոլի 11
Գառնու տաճարի մոտակայքում ավտոմեքենան գլորվել է ձորը․ կա զոհ
Օգոստոսի 20-ին, ժամը 15։44-ին Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գառնու տաճարի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ: Դեպքի վայր են մեկնել Գառնու կամավորական հրշեջ-փրկարարական հենակետից մեկ մարտական հաշվարկ և ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը: Պարզվել է, որ Գառնու տաճարի մոտակայքում «VAZ» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ա. Մ.
ԶՊՄԿ-ի գլխավոր տնօրեն Ռոման Խուդոլին՝ Քաջարանի պատվավոր քաղաքացի (ֆոտոշարք)
Քաջարանում էին կառավարության անդամներ ու պատգամավորներ
«Վստահում եմ Մեսրոպ Առաքելյանին եւ Մանե Թանդիլյանին, իրենք ունեն սկզբունքներ». Ռուբեն Վարդանյան
Ես կիսում եմ իրենց այն սկզբունքը, որ Արցախն ու Հայաստանը մեկ հայկական աշխարհ են
Այս միացումը պետք է մեծ հույս առաջացնի ժողովրդի մեջ. «Բացում» քաղաքական նախաձեռնության անդամ
Հանուն Արցախի՝ միաժամանակ ցույցեր են տեղի ունենում աշխարհի խոշոր քաղաքներում
Հրդեհ Կողբացի փողոցում․ բնակարանում հայտնաբերվել է քաղաքացու դի
Օգոստոսի 20-ին, ժամը 16։58-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Կողբացու փողոցի թիվ 1 շենքի բնակարաններից մեկից ծուխ է նկատվում։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ, մեկ ավտոսանդուղք, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ և հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ խմբերը: Հրդեհը
Գազալցակայանում տեղի է ունեցել պայթյուն՝ հրդեհի բռնկմամբ
Օգոստոսի 20-ին, ժամը 18։34-ին Արմավիրի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Դալարիկ գյուղի խաչմերուկում՝ գազալցակայանում, տեղի է ունեցել պայթյուն՝ հրդեհի բռնկմամբ։ Հրդեհի բարդության «Թիվ 2» կանչով դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ։ Ըստ նախնական տվյալների՝ պայթյունը տեղի է ունեցել գազալցակայանի կոմպրեսորային հանգույցում․ տուժածներ
Ադրբեջանի ՊՆ տարածած հաղորդագրությունը հերթական ապատեղեկատվությունն է
Ադրբեջանի ՊՆ տարածած հաղորդագրությունն այն մասին, թե իբր ՊԲ ստորաբաժանումներն օգոստոսի 20-ին ժամը 15։15-ի սահմաններում փորձել են Քաշաթաղի շրջանում իրականացնել ամրաշինական աշխատանքներ, որոնք իբր թե խափանվել են ադրբեջանական կողմի գործողությունների արդյունքում, հերթական ապատեղեկատվությունն է։ ԱՀ ՊՆ մամուլի ծառայություն
«Նորք» ֆուտբոլային ակումբը եզակիներից է, որտեղ պատանիները ֆուտբոլով են զբաղվում անվճար. Մեսրոպ Առաքելյան
«Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանի ֆեյսբուքյան գրառումը Վերջերս հանդիպեցի «Նորք» ֆուտբոլային ակումբի պատանի ֆուտբոլիստների հետ։ 100-ից ավելի պատանիներ գրեթե ամեն օր զբաղվում են ֆուտբոլով՝ կարևորելով առողջ ապրելակերպը, կամքը, սպորտային հաջողությունները։ Ակումբի հիմնադրման գաղափարը եղել է իմը, և արդեն երկու տարի է՝ ակումբի թիմերը մասնակցում են Հայաստանի պատանեկան առաջնություններին, իսկ առաջիկա օրերին մեկնարկող առաջնությանը կմասնակցի
«Եթե այս իրավիճակում ինչ-որ մեկն ուզենա պաշտոն ստանձնել, կա՛մ անխելք է, կա՛մ սեփական օրակարգն ունի». Ռուբեն Վարդանյան
Հարցը ոչ թե պաշտոնի, այլ պայքարի պատրաստ լինելու մեջ է
Այսօր Արցախն արդեն գտնվում է քաոսի շեմին և ցանկացած պահի հնարավոր է սկսվի անկառավարելի քաոս․ Արշավիր Ղարամյան
Գեներալ-լեյտենանտ Արշավիր Ղարամյանի ֆեյսբուքյան գրառումը Սիրելի արցախցիներ, եկել է սթափվելու և գիտակից գտնվելու պահը՝ լինել զգոն, խոհեմ և չտրվել ավելորդ հույզերին ու էմոցիաներին… Ընդամենը մեկ օր առաջ նախազգուշացրել էի, որ Արցախը գտնվում է քաոսի նախաշեմին, իսկ այսօր Արցախն արդեն գտնվում է քաոսի շեմին և ցանկացած պահի հնարավոր է սկսվի անկառավարելի քաոս, որն էլ հղի է
Արարատ Միրզոյանը հրաժեշտի հանդիպում է ունեցել Անդրեա Վիկտորինի հետ. անդրադարձ է կատարվել տարածաշրջանային անվտանգության ու կայունության հարցերին
Օգոստոսի 20-ին ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինին՝ Հայաստանում վերջինիս դիվանագիտական առաքելության ավարտի կապակցությամբ: Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել տարածաշրջանային անվտանգության ու կայունության հարցերի: Նախարար Միրզոյանը մասնավորապես ընդգծել է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում ժամ առ ժամ խորացող մարդասիրական ճգնաժամի
Մարիան լույս աշխարհ է բերել իր չքնաղ զույգ դուստրերին․ հանուն բոլոր-բոլոր երեխաների՝ կանխե՛ք այս ցեղասպանությունը․ ԱՀ ՄԻՊ
Արցախի մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանի ֆեյսբուքյան գրառումը Երեկ Մարիան մեզ մոտ էր. շատ մտահոգված իր սպասվող երկվորյակների ապագայով՝ ասում էր, որ աշխարհը պետք է իմանա, թե ինչ է այստեղ կատարվում, մարդիկ պետք է գիտակցեն, որ սա ցեղասպանություն է, իրական ցեղասպանություն… Ասաց՝ ուզում եմ խոսել, ուզում եմ դիմել հայտնի, լսելի մարդկանց, որ խոսեն, իմ փոխարեն խոսեն,
Ստեփանակերտի շուկա կհանվի լրացուցիչ ծավալի մսամթերք
Վերջին օրերին ձեռնարկված կազմակերպչական աշխատանքների շնորհիվ վաղվանից Ստեփանակերտ քաղաքի շուկա կհանվի լրացուցիչ ծավալի մսամթերք՝ տավարի և խոզի մսի 1 կիլոգրամի առավելագույն արժեքը 4.000 դրամով, որը կփորձենք պահպանել որոշակի ժամանակահատված: Վաճառքը կիրականացվի Ստեփանակերտի մսամթերքի վաճառակետերում, որտեղ սպեկուլյատիվ գնումները բացառելու համար ներկա կգտնվեն ոստիկանության, պետական եկամուտների կոմիտեի և պետական տեսչությունների կառավարման կոմիտեի աշխատակիցները: Միջոցներ են ձեռնարկվում նաև


















































