Օրվա լրահոսը

Փոքրիկ Կարոն՝ միջանցքի բացմանը սպասելիս

Արցախի հանրային հեռուստատեսություն – Ավագներից ոչ պակաս անհամբեր՝ Արցախում շատ երեխաներ են սպասում միջանցքի բացմանը: Նրանցից ոմանց համար դա ոչ թե քաղցրավենիք ունենալու, այլ անհրաժեշտ դեղերը ստանալու հնարավորության հետ է ասոցացվում: Հայաստանում բնակվող ծանոթ-բարեկամներին տեսնել ևս ցանկանում է փոքրիկ Կարոն, բայց մինչ այդ պարտադիր է Երևանում գտնվող իր բժիշկներին այցելելը:

Ո՞վ արժանացավ «Կապան» բարձրագույն մեդալի․ պարգեւատրվեց նաեւ Եվրոպայի չեմպիոն Լեւոն Աղասյանը (ֆոտոշարք)

Ի՞նչ տոն՝ առանց պարգեւների–ասում է Կապանի համայնքապետ Գեւորգ Փարսյանը

«Ասել, որ միջազգային հանրությունում ոչ մեկը չի պաշտպանում ինքնորոշման իրավունքը, ոչ միայն խաբեություն է, հատուկ մանիպուլյացիա է». Արտակ Ապիտոնյան

«Եթե բանակցությունները վարվում են սպառնալիքի ուժի ներքո, դրանք բանակցություններ չեն: Ավելին՝ այդ բանակցությունները միջազգային իրավունքի տեսանկյունից առոչինչ են, հետեւաբար պետք է հստակ ասել՝ դա սպառնալիքի՞ ուժի ներքո է, թե՞ սպառնալիքի ուժի ներքո չէ»:

Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել Ախպրաձորի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ․ ՊՆ

ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ օգոստոսի 19-ին՝ ժամը 15:25-16:10-ն ընկած ժամանակահատվածում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել Ախպրաձորի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ: Ապա զգուշացրել․ ԶԼՄ հարգելի՛ գործընկերներ, եւս մեկ անգամ հորդորում ենք զինված ուժերի, առաջնագծի հետ որևէ առնչություն չունեցող, ինքնահռչակ «ռազմական փորձագետների» չճշտված, ոչ ստույգ և ապատեղեկատվություն հանդիսացող ու հանրության շրջանում խուճապային տրամադրություններ

«Կապանը կապում է, շատ հաճախ կապկպում է մեր սիրտն ու հոգին ու ընդմիշտ պահում իր մոտ»․ Ռոբերտ Ղուկասյան (ֆոտոշարք)

Բացվեց նաեւ  Սյունիքի մարզի հինգ քաղաքային եւ երկու գյուղական համայնքները խորհրդանշող հարթաքանդակը

Նախագահ Տեր-Պետրոսյանը ողջույններ է հղում իր առողջությամբ հետաքրքրվողներին․ Արման Մուսինյան

ՀԱԿ մամուլի խոսնակ Արման Մուսինյանի ֆեյսբուքյան գրառումը Սոցցանցերում և լրագրողական շրջանակներում լուրեր են տարածվում Նախագահ Տեր-Պետրոսյանի առողջական վիճակի վերաբերյալ: Տեղեկացնում եմ, որ այդ լուրերը չեն համապատասխանում իրականությանը: Նախագահը ողջույններ է հղում իր առողջությամբ հետաքրքրվողներին:

«ՄԱԿ-ի ԱԽ-ին դիմելը բավականին ուշացած գործընթաց է, պետք էր վաղ դիմել, երբ դեռեւս վերահսկողություն կար Բերձորի միջանցքի վրա». Արտակ Ապիտոնյան

«ՄԱԿ-ում պատժամիջոցների մասին ոչ ոք չխոսեց, նույնիսկ լավագույն արդյունքը կարող է լինել ինչ-որ մի բանաձեւ, որը բարոյական ճնշում է»:

Հելեն Դադայանի եղբայր․ «Խաղաղապահ ուժերի հրամանատարն ասել է, որ սպասենք. եթե ԿԽՄԿ-ն պատասխան չտա, իրենք կփորձեն աճյունը տեղափոխել»․ «Արցախպրես»

«Արցախպրես» – Գյումրի-Երևան ավտոճանապարհին ավտովթարի զոհ դարձած Արցախի Ճարտար քաղաքի բնակչուհի Հելեն Դադայանի հարազատներն այսօր հավաքվել են Ստեփանակերտի ԿԽՄԿ գրասենյակի առաջ՝ պահանջելով աղջկա աճյունը տեղափոխել հայրենիք։ «Արդեն մոտ մեկ շաբաթ է` Հելենի աճյունը Գորիսի դիահերձարանում է։ Տևական ժամանակ է` ԿԽՄԿ-ն ձգձգում է պատասխանը։ Հիմա եկել ենք այստեղ` խնդրելու, որպեսզի կատարեն իրենց գործը, իսկ թե ինչու

Ալբերտ Բազեյան․ «Ցավոք, Երեւանի ավագանու ընտրություններում ընդդիմադիր ուժերը չկարողացան միավորվել, գտնել մեկին, որի շուրջ կարող էին համախմբվել»

Սեպտեմբերի 17-ին կայանալիք Երեւան քաղաքի ավագանու ընտրության ընթացքում իշխանության կողմից լծակների կիրառում եւ կեղծիքներ կատարելու հնարավորության դեմ պայքարելու նպատակով ստեղծվող խմբի մասնակից «Կամավորականների, աշխարհազորայինների եւ պահեստազորի զինվորականների միավորում» կառույցի  համակարգող Ալբերտ Բազեյանն Aravot.am-ին ասաց․ «Երեւանի ավագանու ընտրության ընթացքը, ցավոք սրտի, դարձել է տարանջատիչ գործոն, որովհետեւ 13 քաղաքական կուսակցություններ եւ մեկ դաշինք հայտ են ներկայացրել։ Ընդդիմադիր

Մենք շատ կարևոր ծրագիր ենք սկսել՝ հանրապետության խոշորացված համայնքներում մարզական կենտրոններ ստեղծել․ Նիկոլ Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկա է գտնվել «ՀՀ վարչապետի գավաթ» լողի սիրողական մրցաշարի պարգևատրման արարողությանը: Մրցաշարն անցկացվել է Սևանա լճում՝ Գեղարքունիքի մարզի Ճամբարակ համայնքի Շողակաթ (նախկին Շորժա) բնակավայրին հարակից լողափնյա տարածքում՝ երկու տարիքային խմբով. 1-ին տարիքային խումբ՝ 18-ից 40 տարեկան կանայք և տղամարդիկ, 2-րդ տարիքային խումբ՝ 41 տարեկանից բարձր տարիքի կանայք և տղամարդիկ: Կանայք մրցել են

Երեւանի ավագանու ընտրությունը հնարավորություն է ինչ-որ չափով զսպումների եւ հակակշիռների համակարգ ստեղծելու․ «Առերեսում»

Եթե մենք ուզում ենք, որ ոչ միայն Երեւանում, այլ երկրում լինի զսպումների եւ հակակշիռների մեխանիզմ՝ շատ կարեւոր է, շատ լավ ու բարեհաջող կլիներ ողջ երկրի համար, եթե Երեւանի քաղաքապետը եւ ավագանին լիներ այլ քաղաքական ուժից կամ ուժերի դաշինքից։

Դուք քանդում եք պետական ինստիտուտները․ Ռուբեն Վարդանյանի ուղերձը` Հակոբավանքից

Հասարակական-քաղաքական գործիչ, «Արցախի անվտանգության և զարգացման ճակատ» հանրային շարժման համակարգող Ռուբեն Վարդանյանի ուղերձը` Հակոբավանքից Հավատ միմյանց նկատմամբ, հավատ ազգային ու մարդկային արժեքների նկատմամբ, հաղթելու զգացողություն. սրանք են, որ իրական առաջնորդը պիտի տա ժողովրդին։

Ինչպես է Երևանի Կենտրոն վարչական շրջանի թաղապետն ափսեները կոտրում հավանաբար իր ընկերոջ գլխին․ Shamshyan.com

Օրեր առաջ Երևանում Պուշկինի 38 հասցեում գործող Yassou ռեստորանային համալիրում «փարթի» է իրականացվել, որը կապված է եղել այդ ռեստորանային համալիրի 1 տարվա հետ։ Տիկտոկյան օգտատերերից մեկը տեսանյութ էր տարածել, որում երևում է, թե ինչպես է Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Սամվել Ղուկասյանը «Մակարենա» երաժշտության տակ ափսեներ կոտրում։ Նշված ռեստորանային համալիրը պատկանում է դիզայներ, երգչուհի

Արշակ Սադոյան․ «Երեւանի ավագանու ընտրությունը պետք է դառնա ՔՊ-ին մերժելու հանրաքվե»

Սեպտեմբերի 17-ին կայանալիք Երեւան քաղաքի ավագանու ընտրություններին մասնակցելու է 13 կուսակցություն եւ 1 կուսակցությունների դաշինք։ Հանրության մեջ մտահոգություն կա, որ իշխող կուսակցությունը, օգտագործելով իր ձեռքի տակ եղած բոլոր գործիքակազմերը, կխոչընդոտի արդար ընտրությունների կազմակերպմանը, հնարավոր բոլոր միջոցներով կեղծելով արդյունքները՝ կապահովի իր «հաղթանակը» եւ կվերարտադրվի նաեւ մայրաքաղաքում։ Այս հնարավոր զարգացումները կանխելու նպատակով ստեղծվել է Երեւանի ավագանու ընտրություններին

Թող Կարմիր խաչն աշխատի աշխարհի իրավունքներով․ Հելեն Դադայանի հարազատները պահանջում են Հելենի աճյունը տեղափոխել Արցախ

Լանջիկի մոտ ողբերգական վթարից մահացած 21-ամյա Հելեն Դադայանի մայրը, հարազատները բողոքի ակցիա են անցկացրել Ստեփանակերտում Կարմիր Խաչի գրասենյակի դիմաց: Հարազատները պահանջում են Արցախ տեղափոխել Հելենի աճյունը: Հելեն Դադայանի մայրն էլ, դիմելով ԱՀ ԱԺ նախագահին, ՀՀ վարչապետին, Ադրբեջանի, Ռուսաստանի, ԱՄՆ նախագահներին ու միջազգային հանրությանն ու մարդասիրական կառույցներին, ասում է․ «Աղաչում եմ, պաղատում եմ՝ վերջ տվեք բլոկադային,

Ադրբեջանը կրակի տակ է պահում Սարուշեն համայնքի միակ ցորենի արտը՝ բնակիչներին զրկելով հաց ունենալու հնարավորությունից․ Էդմոն Մարուքյան

ՀՀ հատուկ հանձնարարություներով դեսպան Էդմոն Մարուքյանի թվիթերյան գրառումը Ադրբեջանի զինված ուժերը կրակի տակ են պահում Լեռնային Ղարաբաղի Սարուշեն համայնքի միակ ցորենի արտը՝ բնակիչներին զրկելով հաց ունենալու հնարավորությունից։ Այսինքն Ադրբեջանը մի կողմից թույլ չի տալիս Հայաստանից ուղարկվող հումանիտար ապրանքները՝ ալյուրը և այլ առաջնահերթ սնունդը մուտք գործի Լեռնային Ղարաբաղ, մյուս կողմից կրակում է խաղաղ գյուղացիների վրա՝ իրենց

Ըմբիշ Սուրեն Աղաջանյանը հաղթել է ադրբեջանցի մրցակցին

Հորդանանի մայրաքաղաք Ամմանում հունահռոմեական ոճի Մ20 տարեկան ըմբիշների աշխարհի առաջնությանը ըմբիշ Սուրեն Աղաջանյանը հաղթել է ադրբեջանցի մրցակցին և դուրս եկել աշխարհի առաջնության կիսաեզրափակիչ։ Աղաջանյանը 9։0 հաշվով հաղթել է իսպանացի մրցակցին, ապա ադրբեջանցի Իլկին Գուրբանովին, ապա 9:0 հաշվով հաղթել է Եվրոպայի գործող չեմպիոն վրացի Անրի Խոզռեվաիձեին։

Մանկական պոռնոգրաֆիա ստեղծած և իրացրած կնոջ նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել

Դատախազն Ա.Ա.-ի նկատմամբ հարուցել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 196-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ, 4-րդ և 6-րդ կետերով (անչափահասի նկատմամբ առանձին դաժանությամբ ֆիզիկական ուժեղ ցավ կամ հոգեկան ուժեղ տառապանք պատճառելը), 198-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով (սեքսուալ բնույթի բռնի գործողություններ, որոնք կատարվել են 12-ից 14 տարին չլրացած անձի նկատմամբ՝ վերընթաց ազգականի կամ

Ադրբեջանի ՊՆ-ն փորձում է հիմնավորել հացահատիկի բերքահավաքը խափանելու նպատակով իր ստորաբաժանումների կողմից պարբերաբար բացվող կրակը

Ադրբեջանի ՊՆ տարածած հաղորդագրությունն այն մասին, թե իբր ՊԲ ստորաբաժանումները ժամը 16:00-ի սահմաններում ամրաշինական աշխատանքներ են կատարել Ասկերանի շրջանում, ինչն իբր թե կանխվել է ադրբեջանական ԶՈւ գործողությունների արդյունքում, հերթական ապատեղեկատվությունն է։ Ակնհայտ է, որ վերջին շրջանում շարունակաբար կեղծ լուրեր տարածելով և գյուղատնտեսական աշխատանքները ներկայացնելով որպես շփման գծի ինժեներական կահավորում, Ադրբեջանի ՊՆ-ն փորձում է հիմնավորել հացահատիկի

Ադրբեջանը հրաժարվում է ԿԽՄԿ-ի միջոցով Հելենի մարմինը տեղափոխել հայրենիք․ ՀՀ ԱԳՆ խոսնակ

ՀՀ ԱԳՆ խոսնակ Անի Բադալյանի թվիթերյան (X) գրառումը Հելենը եղել է Լեռնային Ղարաբաղի բնակիչ, սովորել է Հայաստանում։ Նա մահացել է 5 օր առաջ՝ սարսափելի ավտովթարից: Ադրբեջանը հրաժարվում է ԿԽՄԿ-ի միջոցով նրա մարմինը տեղափոխել հայրենիք՝ հուղարկավորելու համար։ Այժմ Հելենի մարմինը «սպասում է։ Հ․Գ․ Արցախի բնակիչ Հելեն Դադայանը մահացել էր Գյումրի-Երևան ավտոճանապարհին տեղի ունեցած ողբերգական ավտովթարից։

Երևանի «Սարգսաշեն» նորակառույց թաղամասի մոտակայքում բախվել են ավտոմեքենաներ․ վարորդը մահացել է

Օգոստոսի 19-ին, ժամը 13:35-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի «Սարգսաշեն» նորակառույց թաղամասի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ՝ բախվել են ավտոմեքենաներ․ կան տուժածներ։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ բախվել են «Opel» (վարորդ՝ Կ․ Ա․) և «BMW» (վարորդ՝ Հ․ Ա․)

«Թաքուն… Անխոս» երգի երևանյան պրեմիերան Ալեքսանդր Սպենդիարյանի տուն-թանգարանում

Ալեքսանդր Սպենդիարյանի տուն-թանգարանի դահլիճում օգոստոսի 18-ին վերստին դասականության տոնահանդես էր. կայացավ «Թաքուն… Անխոս» երգի երևանյան պրեմիերան և հանդիպում երգի խոսքի հեղինակի՝ բժիշկ, ազգային հասարակական գործիչ, բարերար, բանաստեղծ, հրապարակախոս, Նյու Յորքի գիտությունների ակադեմիայի պատվավոր անդամ Յակոբ Այնթապլեանի հետ, որը հանդես եկավ նաև «Հայոց լեզուն և հայրենատիրությունը» թեմայով բանախոսությամբ: Թանգարանի տնօրեն Մարինե Օթարյանը ողջունեց ունկնդիրների՝ աշխատանքային շաբաթվա

«Սա մի հնարավորություն է, որ կարողանանք Երեւանի մակարդակով ընդդիմանալ երկիրը կործանող այս ընթացքին»․ «Առերեսում»

Քանի որ տապալվել է Երեւանի քաղաքային կառավարումը եւ տապալվել է երկրի կառավարումը, ուստի միանշանակ է, որ այս հնարավորությունը՝ ընտրության յուրաքանչյուր մասնակից, պետք է օգտագործի այս երկու խնդիրները լուծելու համար։

Քննարկվել են երեխաների նկատմամբ համացանցում տարածված բռնության դեպքի առնչությամբ մինչ այժմ իրականացված և նախատեսվող գործողությունները

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության նախաձեռնությամբ այսօր կայացել է միջգերատեսչական հրատապ հանդիպում՝ երեխաների նկատմամբ համացանցում տարածված բռնության դեպքի առնչությամբ։ Հանդիպումը կայացել է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին այս պահին փոխարինող Աննա Ժամակոչյանի նախագահությամբ՝ ԱՍՀ նախարարի տեղակալների, Գեղարքունիքի մարզպետի, Քննչական կոմիտեի նախագահի տեղակալի, ՀՀ գլխավոր դատախազության, Ներքին գործերի, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների, Առողջապահության, Կրթության, գիտության, մշակույթի

Արայիկ Հարությունյանը հանդիպել է Արցախյան 3-րդ պատերազմում զոհված եւ անհետ կորած զինծառայողների հարազատների հետ

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը օգոստոսի 19-ին հանդիպել է Արցախյան 3-րդ պատերազմում զոհված եւ անհետ կորած զինծառայողների հարազատների միության մի խումբ անդամների հետ: Նախագահը ներկայացրել է Արցախի ապաշրջափակման ուղղությամբ իշխանությունների կողմից ձեռնարկվող քայլերը, խոսել հնարավոր զարգացումներից: Երկրի ղեկավարը պատասխանել է հանդիպման մասնակիցների հարցերին, որոնք վերաբերում էին արտաքին ու ներքին հարթակներում տեղի ունեցած վերջին իրադարձություններին և

Կոչ ենք անում ՄԱԿ-ի ԱԽ մշտական անդամներին՝ վճռական գործողություններ ձեռնարկել՝ նպաստելու Լաչինի միջանցքի անհապաղ բացմանը․ հայտարարություն

Հայտարարություն «ԲԱՑՈւՄ» քաղաքացիական նախաձեռնության անունից ՄԱԿ-ի ԱԽ նիստի վերաբերյալ Բերձորի/Լաչինի միջանցքի և Արցախում (Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում) հումանիտար ճգնաժամի հետ կապված վերջին զարգացումների լույսի ներքո՝ ԲԱՑՈւՄ քաղաքացիական նախաձեռնությունը հաստատակամորեն հայտարարում է իր դիրքորոշումը. Մենք համերաշխ ենք նրանց հետ, ովքեր գիտակցել են Բերձորի/Լաչինի միջանցքի վերաբացման հրատապ անհրաժեշտությունը, որը փրկօղակ է Արցախի հայ ժողովրդին մարդասիրական օգնության առաքման համար։

Այս շրջափակումը ցեղասպանական է իր նպատակադրմամբ, այն է՝ ոչնչացնել Արցախի հայ բնակչությանը․ Լեմկինի ինստիտուտ

Լեմկինի անվան ցեղասպանության կանխարգելման ինստիտուտը հաղորդագրություն է տարածել, որում նշված է, որ ինստիտուտը վշտացած է 40-ամյա բնակիչ Կ. Հովհաննիսյանի մահվան լուրից, ով 2023 թվականի օգոստոսի 15-ին սովից մահացել էր Արցախի ադրբեջանական շրջափակման հետևանքով, ինչի մասին վկայում է Արցախի Հանրապետության դատաբժշկի եզրակացությունը: «Արցախի շրջափակումը, որը շարունակվում է 2022 թվականի դեկտեմբերի 12-ից, աճող թերսնուցման, վիժումների և բժշկական

Սառնակունք-Սպանդարյան ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ․ կա զոհ

Օգոստոսի 19-ին, ժամը 11:26-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Սառնակունք-Սպանդարյան ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ․ կա տոժած: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Երևան-Սիսիան ավտոճանապարհի 149-րդ կմ-ին «Toyota» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Մ․ Ս․) դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի

Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ Օգոստոսի 19-24-ին Երևանում, Արարատյան դաշտում, Արագածոտնի, Կոտայքի, Վայոց ձորի նախալեռնային հատվածում, Սյունիքի և Տավուշի հովիտներում բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակը կպահպանվի։ Երևան քաղաքում՝ Oգոստոսի 19-ի, 20-22-ին երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ։ Օգոստոսի 23-24-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Օգոստոսի 19-24-ին՝ երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում 15-18մ/վրկ արագությամբ։ Հանրապետության

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031