Օրվա լրահոսը

Գորիս-Երեւան ավտոճանապարհը շատ վաղուց այսքան լավ վիճակում չի եղել․ Նիկոլ Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ֆեյսբուքյան գրառումը Կհամարձակվեմ պնդել, որ Գորիս-Երեւան ավտոճանապարհը շատ վաղուց այսքան լավ վիճակում չի եղել։ Եվ դեռ մի շարք տեղամասերում շին աշխատանքները չեն ավարտվել։ Շատ շուտով կավարտենք Շամբ-Նորավան հատվածի նորոգումը եւ նույնը վստահ կասենք նաեւ Կապան-Երեւան ավտոճանապարհի մասին։

«Անընդհատ մեզ առաջարկում են այսպես ասած Աղդամի (Ակնայի) այլընտրանքը, բայց մենք դա չենք ընդունում հենց նրա համար, որ հարցը միայն հումանիտար ճանապարհով չսահմանափակվի»․ Լիաննա Պետրոսյան

Լիաննա Պետրոսյանը 2008-ից հետո տեղափոխվել էր Հադրութ և նույն թվականին արդեն նշանակվել Հադրութի հայրենագիտական թանգարանի տնօրեն, որից հետո 2014-ից նշանակվել էր «Դիզակ» թերթի խմբագիր։ 2020-ի պատերազմի պատճառով Հադրութից տեղափոխվել է Երևան և այժմ ժամանակավոր բնակվում է այստեղ։ 2021-ից երեք համախոհ ընկերներով հիմնադրել են «Դիզակ ԱՐՏ» մշակութային երիտասարդական կենտրոնը։

Հաստատվել են Երևանի ավագանու ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերի հերթական համարները

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը օգոստոսի 19-ի արտահերթ նիստում հաստատեց 2023 թվականի սեպտեմբերի 17-ին նշանակված Երևանի ավագանու ընտրություններին գրանցված 13 կուսակցությունների և 1 դաշինքի հերթական համարները։ Նիստին ներկա կուսակցությունների և դաշինքի լիազոր ներկայացուցիչները մասնակցեցին քվեաթերթիկում իրենց հերթական համարների վիճակահանությանը։ Ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերի հերթական համարները այսպիսին են․ «Հանրային ձայն» կուսակցություն 1 «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն 2 «Արդար Հայաստան»

Արայիկ Հարությունյանը և Արմեն Գրիգորյանը ներկայացուցչական չվերթով մեկնել են Կապան

Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանն Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի հետ Կապանի օրվա առիթով ներկայացուցչական չվերթով Երևանի «Զվարթնոց» օդանավակայանից մեկնել է Կապան: «Սյունիք» օդանավակայանում Արայիկ Հարությունյանին և Արմեն Գրիգորյանին դիմավորել են Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը և պաշտոնատար այլ անձինք: Բարձրաստիճան պաշտոնյաները շրջել են «Սյունիք» օդանավակայանում և ծանոթացել ստեղծված պայմաններին: Վարչապետի աշխատակազմի ղեկավարը և Անվտանգության խորհրդի

Երեկվա նյութն ամենածանր հանցագործությունը չէր, որը տեղի է ունեցել Հայաստանում՝ երեխայի նկատմամբ՝  փորձագետը երեխայի նկատմամբ սարսափազդու բռնության դեպքի մասին

Երեկվա նյութն ամենածանր հանցագործությունը չէր, որը տեղի է ունեցել Հայաստանում՝ երեխայի նկատմամբ, պարզապես այդ նյութը տեսանելի է և զգացմունքային շատ մեծ ազդեցություն ունեցավ , որովհետև մեկ այլ բան է, երբ որևէ  հաղորդագրությամբ կարդում ես, թե տեղի է ունեցել  սեռական հանցագործություն երեխայի նկատմամբ, կամ երեխայի վրա բնական կարիքներ են հոգացել, այլ բան է, երբ դու դա տեսնում ես:

Նիկոլ Փաշինյանն այցելել է Գորիս, Քարաշեն և Ակներ

Օգոստոսի 19-ին շարունակվել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի այցը Սյունիքի մարզ: Վարչապետը նախ այցելել է Գորիս, որտեղ ծանոթացել է Կառավարության ֆինանսավորմամբ և սուբվենցիոն ծրագրերով համայնքներում իրականացված և ընթացքում գտնվող ծրագրերին: Գորիս համայնքի «Ավանգարդ 5-րդ թաղամասի մոտեցման 1067 մետր ճանապարհների հիմնանորոգման աշխատանքներն ավարտվել են։ 2022 թ.-ին մեկնարկած սուբվենցիայի ծրագրի ընդհանուր արժեքը  194 մլն դրամ է, որի 45%

Նորահայտ խաչքար՝ Սարսանգի ջրամբարի մոտակայքում

Նորահայտ խաչքար․ գտնվում է Սարսանգի ջրամբարից շուրջ 700մ հարավ-արևմուտք: Հուշարձանին անմիջականորեն մոտ բնակավայր չկա: Շրջակա բնակավայրերից հեռավորությունը կազմում է՝ Մեծ շենից ուղիղ գծով 4,6կմ հարավ-արևմուտք, Մեհմանայից՝ 4,9կմ հարավ, Դրմբոնից՝ 6,3կմ հյուսիս-արևմուտք: Մարտակերտ տանող մայրուղու աջ կողմում է՝ ճանապարհից 50մ հեռավորության վրա: Դատելով հուշարձանի տեղակայվածությունից (նկատի ունենալով նաև խաչքարին մերձ գտնվող սալաքարի առկայությունը)՝ կարելի է ենթադրել,

Ադրբեջանական դիրքերից պարբերաբար թիրախավորվում են ցորենի դաշտին մոտեցող մարդիկ՝ զրկվելով իրենց հացի միակ աղբյուրը՝ ցորենը հավաքելու հնարավորությունից․ պետնախարար

Արցախի պետնախարար Գուրգեն Ներսիսյանի ֆեյսբուքյան գրառումը Ադրբեջանը ոչ միայն ութ ամսից ավելի է՝ շրջափակման մեջ է պահում Արցախի ժողովրդին և զրկում նրանց Հայաստանի Հանրապետության հետ կապից, այլև ռազմական ուժի կիրառմամբ կամ դրա սպառնալիքով անընդհատ խոչընդոտներ է ստեղծում քաղաքացիական բնակչության կողմից իրենց առօրյա խնդիրները լուծելու հարցում: Արդեն տևական օրեր է, Արցախի Հանրապետության Ասկերանի շրջանի Սարուշեն համայնքի

Ավարտվել է ըստ ՔՊ-ի հայցի ընդդեմ «168 Ժամ» ՍՊԸ-ի դատական գործերի քննությունը․ փաստաբան

Փաստաբան Արամազդ Կիվիրյանի ֆեյսբուքյան գրառումը ՀՀ վարչական դատարանում, դատավոր Աղասի Դարբինյանի նախագահությամբ ավարտվեցին թվով երկու դատական գործերի քննությունը, ըստ ՔՊ-ի հայցի ընդդեմ «168 Ժամ» ՍՊԸ-ի՝ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի 40.1 հոդվածով նախատեսված կարգով «168 Ժամ» ՍՊԸ-ին վարչական պատասխանատվության ենթարկելու պահանջի մասին: Նշված գործերով ՔՊ-ն դիմել էր ՀՀ վարչական դատարան՝ փաստարկելով, որ «168 Ժամ» ՍՊԸ-ի

Իշխանություններին քննադատելուց հետո Անդրանիկ սարկավագ Մանուկյանի համերգները չեղարկվել են․ 168.am

168.am-ի հետ զրույցում «Սասուն» ազգային երգի-պարի համույթի գեղարվեստական ղեկավար Անդրանիկ սարկավագ Մանուկյանն ասաց, որ իշխանություններին քննադատելուց հետո իր 5-6 համերգները չեղարկվել են։ «Համերգ էի դրել Ջերմուկում՝ ծիրանի փառատոնի ժամանակ, այսինքն՝ ես էլ համար ունեի ու պետք է ելույթ ունենայի, սակայն փառատոնից մեկ շաբաթ առաջ զանգահարեցին ու ասացին, որ իմ համարը հանում են։ Բայց մինչ այդ

Հայաստան են ներմուծվել մանկական քաղցկեղի անորակ դեղամիջոցներ, որոնք կողմնակի ազդեցություն են ունենում․ «Հետք»

Բրիտանական «Հետաքննական լրագրության բյուրոն» (The Bureau of Investigative Journalism) 2023 թվականի հունվարին մանկական քաղցկեղի բուժման համար օգտագործվող դեղերի վերաբերյալ մի հետաքննություն էր հրապարակել, որում նշվում է նաև Հայաստանի մասին: Հետաքննությունը բացահայտել էր, որ աշխարհի ավելի քան 90 երկիր ասպարագինազա (asparaginase) դեղանյութ պարունակող անորակ դեղամիջոց է ներմուծվել։ Ասպարագինազան մանկական քաղցկեղի ամենատարածված տեսակի՝ սուր լիմֆոբլաստային լեյկեմիայի բուժման

Այս պայմաններում ցանկություն եք հայտնում կամ դեռ ակնկալում որ մեր երկրի անվտանգային համակարգը լինի՞ լիարժեք․ Գեղամ Մանուկյան

Լուսանկարում Նիկոլի նախկին օգնական, հիմա արդեն մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը հետեւում է ՀՀ Զինված ուժերում ատեստացիայի ընթացքին։ Պատկերացրեցի՞ք։

ԿԽՄԿ-ն կոչ է անում հնարավոր դարձնել հրատապ անհրաժեշտ հումանիտար մատակարարումների վերսկսումը

Դեղորայքի վերջին մատակարարումը տեղի է ունեցել հուլիսի 7-ին, իսկ սննդամթերքի վերջին մատակարարումը տեղի է ունեցել հունիսի 14-ին:

Մարդիկ, որոնք պնդում են, թե Արցախն Ադրբեջանի մաս է, կպնդեի՞ն արդյոք նույնը հակառակ նշանով․ Սուրեն Սահակյան

Եթե Արցախն ուժեղ լիներ (օրինակ՝ տարածքում տեղակայված լիներ միջուկային զենք կամ Ադրբեջանի խաղաղասերները որոշեին, որ իրենց բանակ պետք չի ու հաղթեին ընտրություններում)։ Իսկ եթե չէ, ապա ի՞նչ փաստարկ կմեջբերեն։

Որոշվեց Երևանի ավագանու ընտրությունների քվեաթերթիկում հերթականությունը

Երևանի ավագանու ընտրություններին գրանցված կուսակցությունների ու դաշինքի ներկայացուցիչները մասնակցեցին իրենց քվեաթերթիկների հերթական համարների վիճակահանությանը։

Մինչ Երեւանից ժամանող ինքնաթիռը վայրէջք կկատարեր Սյունիք օդանավակայանում՝ ըստ ականատեսների, կրակահերթի ձայներ են լսվել

Օդանավակայանի անվտանգության աշխատակիցները շենքից տարհանել են դիմավորողներին։

«Անկեղծ ասած` չէի էլ ուզում լինել պլատֆորմի համակարգողը, դա ինձ համար բեռ է»․ Գայանե Աբրահամյանը՝ Հովսեփ Խուրշուդյանի հայտարարության մասին․ «Հրապարակ»

Եթե ես պաշտոն ցանկանայի, կունենայի: Ունեցել եմ առաջարկներ, օրինակ՝ դառնալ օմբուդսմեն: Այնպես որ, ինձ համար կարեւորն արդարության վերականգնումն է, սակայն մարդը չի ընդունում դա եւ շարունակում է խեղաթյուրել փաստերը, մեծ հաշվով, բայց դա էլ իր խնդիրն է:

Ադրբեջանի խորհրդարանի պաշտպանության կոմիտեի նախագահ․ «Կապանի օդանավակայանը կունենա Ստեփանակերտի օդանավակայանի ճակատագիրը։ Այն կմնա որպես թանգարանային նմուշ»

Հայաստանը պատրաստվում է սադրիչ գործողությունների, ինչպիսին Կապանի օդանավակայանի բացումն է։ Հայաստանը Ադրբեջանի հետ նման համաձայնություն չունի

Քամու հետևանքով Երևան, Գյումրի և Տաշիր քաղաքներում վնասվել են շինությունների տանիքներ, ծառեր, ավտոմեքենաներ և արտաքին լուսավորման սյուներ

Փրկարարներն իրականացրել են վնասված ծառերի մասնատման, հեռացման, թիթեղների և արտաքին լուսավորման սյուների ամրացման և ապամոնտաժման աշխատանքներ:

Գուրգեն Ներսիսյան․ Վերջին շաբաթների ընթացքում միայն Ստեփանակերտում աջակցություն է ցուցաբերվել ավելի քան 2.500 ընտանիքի

Շրջաններում փորձ է արվում գյուղական համայնքների բնակիչներին ալյուր տրամադրելով՝ հացի փռերի հնարավորությունն առավելապես ուղղել քաղաքային համայնքների բնակիչների կարիքների բավարարմանը:

Արցախի ԱԳ նախարար․ Ինչ-որ հանդիպումներ, հատկապես առանց միջազգային միջնորդների, առանց երրորդ կողմի ներկայության, Ադրբեջանի տարածքում, անհնար են

Արցախյան կողմը ռուսական խաղաղապահների միջոցով պարբերաբար փոխանցում է հանդիպումների մասին առաջարկներ, որոնք անտեսվում են ադրբեջանական կողմից։

Փոխնախարարի կինը 2020 թվականին ձեռք է բերել նոր մեքենա, սակայն ամուսինը որևէ տրանսպորտային միջոց չի հայտարարագրել․ «Ժողովուրդ»

Նշենք, որ Սարգսյանը չունի աշխատանքային լուրջ ձեռքբերումներ. հիմնականում աշխատել է որոշ հասարակական կազմակերպություններում։ Մինչ նախարարի տեղակալ դառնալը՝ 2020 թվականին, տարբեր ծրագրերի շրջանակներում աշխատել է «Իրազեկ քաղաքացիների միավորում» խորհրդատվական ՀԿ-ում՝ որպես հետազոտող, խորհրդատու, սոցիոլոգ, վիճակագիր։

Ստանիսլավ Տարասով․ «Ղարաբաղյան անկլավի հարցը լուծելը` մեխանիկորեն, ճնշումների, պատերազմի միջոցով, Ալիեւի մոտ չի ստացվելու»․ «Հրապարակ»

Երեւանն ասում է՝ «Արեւմուտքը մեզ կօգնի»։ Սա կործանարար բանաձեւ է՝ դիլետանտների համար նախատեսված։ Բայց հայերը կարողանում են ժամանակ շահել, թույլ չեն տալիս Ալիեւին պատերազմում տարած հաղթանակը կոնվերտացնել եւ խաղաղության պայմանագիրն իր պայմաններով ստորագրել։ Իսկ պահն այսպիսին է՝ ուկրաինական իրադարձություններում ճգնաժամ է, շատ բարդ իրավիճակ, Թուրքիան սկսում է կորցնել իր հովանավորներին, Հայաստանն էլ ընտրում է գործընկերների, աշխատում է Արեւմուտքի հետ` հեռանալով Ռուսաստանից։ Իմ կարծիքով, սխալ է թույլ տալիս։

Միրա Անտոնյան․ Մենք գործ ունենք , ցավոք սրտի, հերթական ցնցող արարքի, բայց ոչ հազվագյուտ հանդիպող երևույթի հետ

Երեխաները կառույցների ուշադրության կենտրոնում հայտնվել են հոր կողմից սեռական բնույթի արարքների ահազանգով, սակայն մոր կողմից իրենց հանդեպ դաժան վերաբերմունքի վերաբերյալ նշաններ չկային, ոչ էլ՝ երեխաների կողմից նշումներ։ Որքան ինձ է հայտնի է, որևէ մասնագետ/ կառույց մոր վարքագծում չի նկատել որեւէ նման նշան։

Կապանի օդանավակայանի դեպքում նույնպե՞ս «մանդատ չունեն»

Օրերս վարչապետ Փաշինյանը օդանավով ուղեւորվել էր Սյունիք եւ վայրէջք էր կատարել Կապանի օդանավակայանում, որից հետո հայտարարվեց, որ մյուս շաբաթ իրականացվելու են Երեւան-Կապան կանոնավոր չվերթերը: Դրանից մեկ օր անց «անհայտ անձը» (ըստ Հայաստանի ԱԱԾ-ի) կրակել է Կապանի օդանավակայանի շենքի վրա: Պարզ է, որ խոսքն իրականում ինչ-որ խելագարի մասին չէ, որը, չգիտես ինչու, որոշել է կրակ բացել

Հայաստանում վերջին երեք տարիների ընթացքում աճել է ինքնասպանություն կատարած անձանց թիվը․ «Ժողովուրդ»

2021 թվականին ինքնասպանություն գործած անձանց թիվը կազմել է 281 մարդ, 2022-ին՝ 312 մարդ, 2023-ին՝ արդեն 302 մարդ։

Սոցիալիստական ինտերնացիոնալը Ադրբեջանի կառավարությանը հորդորում է անհապաղ բացել Լաչինի միջանցքը

Հայտարարություն  Սոցիալիստական ինտերնացիոնալը` Լեռնային Ղարաբաղում հումանիտար ճգնաժամի վերաբերյալ  ՀՅ Դաշնակցության արտաքին քարտուղարությունը ստացել է Լեռնային Ղարաբաղում հումանիտար ճգնաժամի վերաբերյալ Սոցիալիստական ինտերնացիոնալի հայտարարությունը, որն ամբողջությամբ թարգմանաբար ներկայացնում ենք ստորև։ Սոցիալիստական ինտերնացիոնալը խորապես մտահոգված է Լեռնային Ղարաբաղում ահագնացող հումանիտար ճգնաժամով։ Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի շարունակական շրջափակումը պատճառ է հանդիսացել անտանելի իրավիճակի և մի քանի ամիս ձգվող շրջափակման։

Փաշինյանը Սյունիքի մարզում ծանոթացել է տարբեր համայնքներում իրականացվող ծրագրերի ընթացքին

Սյունիքի մարզ այցի շրջանակում վարչապետ Նիկոլ Փաշինյանը ծանոթացել է Կառավարության ֆինանսավորմամբ և սուբվենցիոն ծրագրերով համայնքներում իրականացված և ընթացքում գտնվող ծրագրերին: Նիկոլ Փաշինյանի առաջին կանգառը եղել է Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատում։ Կառավարության ղեկավարին դիմավորել և ուղեկցել է  ԱՊՄԿ գլխավոր տնօրեն Ալեքսանդր Բելյաևը, ով ծանոթացրել է տեխնոլոգիական գործընթացներին և ներկայացրել արտադրական ծավալներն ու առաջիկա ծրագրերը: Վարչապետն առանձնակի կարևորել

ՀՀ-ն գործում է ինքնիշխանության հայեցակարգին և քաղաքացիական ավիացիայի ոլորտի միջազգային օրենքներին համապատասխան. Քաղաքացիական ավիացիայի կոմիտե

Դեռ Խորհրդային ժամանակներից Յակ-40 ինքնաթիռներով Կապանի օդանավակայան օրական 10-ից ավել չվերթ է իրականացվել։ Այն ժամանակ թռիչքների մոտեցման և վայրէջքի, ինչպես նաև վերթիռի սխեմաները մասամբ անցել են Ադրբեջանի Խորհրդային Սոցիալիստական Հանրապետության օդային տարածքով։ Սակայն այն բանից հետո, երբ 2020 թվականին վերաբացվեց Կապանի «Սյունիք» օդանավակայանը, ներդրվեցին ժամանակակից  նոր օդային սխեմաներ՝ համաձայն որի մոտեցումները, վերթիռներն ու վայրէջքները իրականացվում

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031