Օրվա լրահոսը
Արարատ Միրզոյանը հրաժեշտի հանդիպում է ունեցել Անդրեա Վիկտորինի հետ. անդրադարձ է կատարվել տարածաշրջանային անվտանգության ու կայունության հարցերին
Օգոստոսի 20-ին ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինին՝ Հայաստանում վերջինիս դիվանագիտական առաքելության ավարտի կապակցությամբ: Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել տարածաշրջանային անվտանգության ու կայունության հարցերի: Նախարար Միրզոյանը մասնավորապես ընդգծել է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում ժամ առ ժամ խորացող մարդասիրական ճգնաժամի
Մարիան լույս աշխարհ է բերել իր չքնաղ զույգ դուստրերին․ հանուն բոլոր-բոլոր երեխաների՝ կանխե՛ք այս ցեղասպանությունը․ ԱՀ ՄԻՊ
Արցախի մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանի ֆեյսբուքյան գրառումը Երեկ Մարիան մեզ մոտ էր. շատ մտահոգված իր սպասվող երկվորյակների ապագայով՝ ասում էր, որ աշխարհը պետք է իմանա, թե ինչ է այստեղ կատարվում, մարդիկ պետք է գիտակցեն, որ սա ցեղասպանություն է, իրական ցեղասպանություն… Ասաց՝ ուզում եմ խոսել, ուզում եմ դիմել հայտնի, լսելի մարդկանց, որ խոսեն, իմ փոխարեն խոսեն,
Ստեփանակերտի շուկա կհանվի լրացուցիչ ծավալի մսամթերք
Վերջին օրերին ձեռնարկված կազմակերպչական աշխատանքների շնորհիվ վաղվանից Ստեփանակերտ քաղաքի շուկա կհանվի լրացուցիչ ծավալի մսամթերք՝ տավարի և խոզի մսի 1 կիլոգրամի առավելագույն արժեքը 4.000 դրամով, որը կփորձենք պահպանել որոշակի ժամանակահատված: Վաճառքը կիրականացվի Ստեփանակերտի մսամթերքի վաճառակետերում, որտեղ սպեկուլյատիվ գնումները բացառելու համար ներկա կգտնվեն ոստիկանության, պետական եկամուտների կոմիտեի և պետական տեսչությունների կառավարման կոմիտեի աշխատակիցները: Միջոցներ են ձեռնարկվում նաև
Հենրիխ Մխիթարյան. «Ինտերը» շատ ուժեղ կիսապաշտպանություն ունի»
Իտալիայի «A» սերիայի առաջնության մեկնարկային տուրում «Ինտերը» սեփական հարկի տակ 2:0 հաշվով առավելության է հասել «Մոնցայի» նկատմամբ եւ առայժմ այն չորս ակումբներից մեկն է, որ մեկնարկել է հաղթանակով: Հանդիպումից հետո «Ինտերի» կիսապաշտպան, Հայաստանի ազգային հավաքականի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանը շփվել է լրագրողների հետ եւ գնահատական տվել իր թիմի կիսապաշտպանական գծին: «Մեր թիմը շատ ուժեղ է
Արսեն Զախարյանը «Ռեալ Սոսիեդադի» հետ վեց տարվա պայմանագիր ստորագրեց
Եվ այսպես, Մոսկվայի «Դինամոյի» 20-ամյա հարձակողական ոճի կիսապաշտպան, մեր հայրենակից Արսեն Զախարյանը վեց տարով պայմանագիր ստորագրեց Իսպանիայի լավագույն ֆուտբոլային ակումբներից մեկի՝ «Ռեալ Սոսիեդադի» հետ եւ պաշտոնապես դարձավ այդ ակումբի ֆուտբոլիստ: Նոր ակումբում Զախարյանը կրելու է 12 համարի մարզաշապիկը: Զախարյանի տրանսֆերը բավականաչափ խոչընդոտներով ընթացավ եւ կողմերից յուրաքանչյուրը ստիպված եղավ որոշակի զիջումների գնալ: Ավելին, երբ ֆուտբոլիստը «Բալթիկայի»
«Իմ հրաժարականի որոշումը հեշտ չի տրվել, շատ կարեւոր սկզբունքային պայմաններ կան, որոնց բացակայությունը անիմաստ էր դարձնում այդ ծառայությունը». Արտակ Ապիտոնյան
«Ես նույնիսկ պատրաստ եմ եղել շարունակել աշխատել, բայց պայմաններով, որ մեր դիվանագիտական գործունեությունն ունենալու է ուղղվածություն, արդյունք եւ այլն: Պայմաններից մեկը եղել է, որ ԱԳՆ-ի թիկունքում տեղի չունենան պայմանավորվածություններ։ Երկրորդ պայմանը՝ ներքաղաքական պայքարում չի կարելի արտաքին քաղաքական մեր կռվանները թուլացնել, այս կամ այն արշավի ժամանակ հնչեցնել բաներ, որոնք թուլացնում են մեր բանակցային դիրքերը»:
Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ Օգոստոսի 20-25-ին Երևանում, Արարատյան դաշտում, Արագածոտնի, Կոտայքի, Վայոց ձորի նախալեռնային հատվածում, Սյունիքի և Տավուշի հովիտներում բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակը կպահպանվի։ Երևան քաղաքում՝ Oգոստոսի 20-ի, 21-22-ին, 25-ին երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ։ Օգոստոսի 23-24-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Օգոստոսի 20-25-ին՝ երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում 15-18մ/վրկ արագությամբ։
«ՌԴ-ից հրաժարվելիս պետք է քայլերը հաշվարկված լինեն, երբ որ թռնում ես մի կետից, պետք է հաշվարկես՝ ուր ես թռնում, դու ունե՞ս տեղ, որտեղ ոտքդ կարող ես դնել». Ապիտոնյան
ՌԴ-ի դերի հետ կապված մի բան պետք է հստակ հասկանալ՝ ՌԴ-ն ոչ միայն Հայաստանի դաշնակիցն է, այլեւ արդեն Ադրբեջանի դաշնակիցն է, հետեւաբար մտածել մինչպատերազմական ստերեոտիպերով կարծում եմ սխալ է: Մյուս կողմից՝ ՌԴ-ն չի գնալու այս ռեգիոնից: Շատ միամիտ է կարծել, որ Ռուսաստանը այս տարածաշրջանից գնում է: ՌԴ-ն այսօր ներկայություն չունի Վրաստանում, բայց գնացե՞լ է Վրաստանից, իհարկե, ոչ: Նույն կերպ շարունակելու է մնալ: Այսինքն, պետք չի ընկնել ծայրահեղ սկզբունքայնության հետեւից: Պետք է լինել շատ պրագմատիկ:
Բժիշկներին հաջողվել է վերականգնել հրազենային վնասվածք ստացած երիտասարդի սրտի աշխատանքը, սակայն նրա վիճակը ծայրահեղ ծանր է
Այսօր՝ օգոստոսի 20-ին, առավոտյան 07:50-ին կրծքավանդակի հատվածում հրազենային վնասվածքով՝ ծայրահեղ ծանր վիճակում, հեմոռագիկ շոկ, տրավմատիկ շոկ ախտորոշմամբ Սպիտակի ԲԿ է բերվել 21 տարեկան տղամարդ: Տուժածն անմիջապես տեղափոխվել է վիրահատարան: Այդ ընթացքում գրանցվել է սրտի կանգ: Իրականացված վերակենդանացման միջոցառումների արդյունքում բժիշկներին հաջողվել է վերականգնել սրտի աշխատանքը: Կատարվել է թորակոտոմիա, թոքի հեռացում: Տուժածի մարմնից հեռացվել են փամփուշտն
«Ներքաղաքական քննարկումներում ասել, հետո խոսքից հրաժարվելը Հայաստանում կարծես ընդունված է, բայց միջազգային հարաբերություններում ասված զիջումները «fait accompli» են». Ապիտոնյան
«Տեսեք, հայտարարել են Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը ներառյալ Արցախը, Ադրբեջանի ներկայացուցիչը ՄԱԿ-ում ասում է՝ դե, արդեն հայտարարել եք, հետեւաբար…Այսինքն, նույնիսկ երբ որեւէ բան ստորագրված չի, միայն հայտարարություն է, դա արդեն օգտագործելու փաստ է: Եվ Ադրբեջանի ներկայացուցիչը եւ մի քանի այլ երկրներ ասում էին՝ դե, քանի որ հայտարարել եք, հետեւաբար եկեք տեր կանգնեք»:
Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել Վերին Շորժայի հայկական դիրքերի ուղղությամբ
Օգոստոսի 19-ին՝ ժամը 23:00-23:25-ն ընկած ժամանակահատվածում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները հրաձգային զենքերից կրակ են բացել Վերին Շորժայի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ: ՀՀ ՊՆ
Մի՞թե իշխող ուժը հավատում է, որ Ալիևը հարգելու է հայերի իրավունքներն ու անվտանգությունը
Ինքորոշման իրավունքի մասին խոսելու լավագույն պահն է
Նվիրված երաժշտությանը
Ֆանտաստիկայի, ֆենթեզի ժանրի հայտնի դեմքերից Ուրսուլա Լե Գուինի (1929-2018 թթ.) առաջին տպագիր, նաև ինչ-որ առումով միակ ռեալիստական այս պատումը «Պատմվածքներ Օրսինիայի մասին» շարքից է։ Բովանդակությունը՝ ուղու ընտրանք․ կենցաղ կամ արվեստ, 31 տարի ապրած Ֆրանց Շուբերտի, հազար-հազարների ապրածի ընդհանրացված երևակմամբ՝ պայմանական անձանցով, տեղանուններով։ Թարգմանել եմ ռուսերենից, ծույլիկների համար լատիներենի, հունարենի, գերմաներենի ծանուցումները փոխադրել տեքստ․ An die
Համահայկական խաղերը նաև վկայությունն են մեր ժողովրդի հավաքական կամքի ու ներուժի տոկունության․ Վահագն Խաչատուրյան
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը մասնակցել է Համահայկական 8-րդ ամառային խաղերի փակման արարողությանը: Միջոցառման ընթացքում նախագահը մրցանակներ է հանձնել՝ «Համահայկական խաղերի գեղեցկուհի», «Լավագույն պատվիրակություն», «Արդարացի խաղ», «Համահայկական խաղերի հայտնություն», «Մարզական ոգի և արիություն», «Լավագույն քաղաք՝ արտերկրի և Հայաստանի Հանրապետության» անվանակարգերում հաղթողներին։ Համահայկական խաղերի գեղեցկուհի մրցույթում հաղթող է ճանաչվել ԱՄՆ Բևերլի Հիլզ քաղաքի բասկետբոլիստուհի Աննա Ասլանյանը։ Լավագույն
Արցախը պահելու մեխանիզմն այն է, որ Արցախը պետք է կառավարվի Արցախից
Արցախում ինչ-որ բան է կատարվում, ու մտածող Երևանը խիստ անհանգիստ է։ Այդ ինչ-որ բանը սահմանին չէ, Ադրբեջանի զորքից չէ։ Ռ. Վարդանյանի երեկվա խոսքը և բնորոշումը՝ ուղղված նախագահ Ա. Հարությունյանին՝ «Դուք չկարողացաք դառնալ ո´չ առաջնորդ, ո´չ գլխավոր հրամանատար», հուշում է նոր պրոցեսի ու շատ վտանգավոր խնդրի մասին։ Ի տարբերություն Հայաստանի, Արցախում գրեթե 100 տոկոսը հասկանում են,
ԱՄՆ-ում Ս. Ղևոնդյաց մայր տաճարի հովանու ներքո մեկնարկել է «Փոքրիկ հրեշտակներ» շաբաթօրյա դպրոցի 2023-24 ուս. տարին
Ժամանակակից աշխարհում մարդու կարևորագույն և մշտական կապիտալը եղել և մնում է գիտելիքը։ Վերջինիս կարևորության գիտակցումն այսօր անվիճելիորեն առկա է ողջ հասարակության, հատկապես հայ իրականության մեջ՝ լինի դա հայրենիքում, թե նրա սահմաններից դուրս։ ԱՄՆ Արևմտյան թեմի առաջնորդանիստ Ս. Ղևոնդյաց մայր տաճարի հովանու ներքո գործող «Փոքրիկ հրեշտակներ» շաբաթօրյա դպրոցն արդեն 23 տարի պատվով ստանձնում է այդ պատասխանատու
Համահայկական ամառային 8-րդ խաղերին ընդհանուր առմամբ մեդալներ են նվաճել 15 պետությունների 48 քաղաքներ
Վարչապետի աշխատակազմի ղեկավար, Համահայկական ամառային 8-րդ խաղերի կազմակերպման և անցկացման կազմկոմիտեի նախագահ Արայիկ Հարությունյանն օգոստոսի 19-ին ներկա է գտնվել Համահայկական 8-րդ խաղերի փակման հանդիսավոր արարողությանը, որը տեղի է ունեցել Գառնիի տաճարում: Միջոցառմանը ներկա են եղել նաև ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը, Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի նախագահ Իշխան Զաքարյանը, կառավարական կազմկոմիտեի անդամներ, ՀԽՀԿ ներկայացուցիչներ, մարզիկներ, պատվիրակությունների անդամներ։
Հայաստանում առաջին անգամ արհեստական ձյան համակարգ է տեղադրվում․ Վահան Քերոբյան
ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանի Ֆեյսբուքյան գրառումը Չնախատեսված կանգ առա Եղիպատրուշ գյուղի Մայլեռ լեռնադահուկային ավանում, որտեղ արդեն 28 կմ դահուկային ուղի կա, և Հայաստանում առաջին անգամ արհեստական ձյան համակարգ է տեղադրվում։
«Ո՞վ ասաց, որ այս բանակցությունների արդյունքում կրկին չենք հանգելու պատերազմի, կներեք, իսկ պատերազմն ավարտվե՞լ է». Արտակ Ապիտոնյան
Մեր մոտ պատերազմը շարունակվում է, չի ավարտվել: Եվ մարդիկ ինչքան շուտ հասկանան, որ այս պատերազմը չի ավարտվել, շարունակվում է, ուղղակի այսօր ռազմական գործողությունների ինտենսիվությունը պակաս է, այնքան ավելի արագ մեր հասարակությունը կարող է պատրաստվել դրան: Պետք չի կեղծ սպասումներ գեներացնել, որ ահա, հիմա սա է լինելու: Չի՛ լինելու դա: Խաղաղության համար պետք է ունենալ խաղաղությունը պարտադրելու բավարար ուժ կամ բավարար աջակցություն այլ երկրներից:
Իր անչափահաս դստեր նկատմամբ դաժան վերաբերմունք ցուցաբերած կինը կալանավորվել է․ նա իրեն մեղավոր է ճանաչել
ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչությունում իրականացված քննչական և վարութային անհետաձգելի գործողությունների արդյունքում պարզվել են անչափահաս երեխաների մոր` Ա.Ա.-ի կողմից Գավառ քաղաքի իրենց բնակարանում իր երեխայի նկատմամբ Ֆիզիկական ուժեղ ցավ, հոգեկան ուժեղ տառապանք պատճառելու, սեքսուալ բնույթի բռնի գործողություններ կատարելու, ինչպես նաև՝ իր մյուս անչափահաս երեխաներին պոռնկագրական բնույթի նյութեր պատրաստելու հետ կապված գործողություններ կատարելուն հակելու
«Դուք չկարողացաք դառնալ ո՛չ առաջնորդ, ո՛չ գլխավոր հրամանատար». Ռուբեն Վարդանյանը՝ Արայիկ Հարությունյանին
Արայիկ Հարությունյան, դուք միայն հավատում եք, որ փողով և պաշտոնով կարելի է ամեն ինչին իշխել: Դուք սխալվում եք, Արայիկ, դուք սխալվում եք և զրկել է խոսքի արժեքը. Շաբաթվա սկզբին դուք հայտարարեցիք, թե հրաժարական եք տալու ու ձեզ պետք չէ համոզել, քանի որ այդ որոշումը կայացրել եք: Դա առաջին անգամը չէր:
Փոքրիկ Կարոն՝ միջանցքի բացմանը սպասելիս
Արցախի հանրային հեռուստատեսություն – Ավագներից ոչ պակաս անհամբեր՝ Արցախում շատ երեխաներ են սպասում միջանցքի բացմանը: Նրանցից ոմանց համար դա ոչ թե քաղցրավենիք ունենալու, այլ անհրաժեշտ դեղերը ստանալու հնարավորության հետ է ասոցացվում: Հայաստանում բնակվող ծանոթ-բարեկամներին տեսնել ևս ցանկանում է փոքրիկ Կարոն, բայց մինչ այդ պարտադիր է Երևանում գտնվող իր բժիշկներին այցելելը:
Ո՞վ արժանացավ «Կապան» բարձրագույն մեդալի․ պարգեւատրվեց նաեւ Եվրոպայի չեմպիոն Լեւոն Աղասյանը (ֆոտոշարք)
Ի՞նչ տոն՝ առանց պարգեւների–ասում է Կապանի համայնքապետ Գեւորգ Փարսյանը
«Ասել, որ միջազգային հանրությունում ոչ մեկը չի պաշտպանում ինքնորոշման իրավունքը, ոչ միայն խաբեություն է, հատուկ մանիպուլյացիա է». Արտակ Ապիտոնյան
«Եթե բանակցությունները վարվում են սպառնալիքի ուժի ներքո, դրանք բանակցություններ չեն: Ավելին՝ այդ բանակցությունները միջազգային իրավունքի տեսանկյունից առոչինչ են, հետեւաբար պետք է հստակ ասել՝ դա սպառնալիքի՞ ուժի ներքո է, թե՞ սպառնալիքի ուժի ներքո չէ»:
Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել Ախպրաձորի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ․ ՊՆ
ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ օգոստոսի 19-ին՝ ժամը 15:25-16:10-ն ընկած ժամանակահատվածում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել Ախպրաձորի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ: Ապա զգուշացրել․ ԶԼՄ հարգելի՛ գործընկերներ, եւս մեկ անգամ հորդորում ենք զինված ուժերի, առաջնագծի հետ որևէ առնչություն չունեցող, ինքնահռչակ «ռազմական փորձագետների» չճշտված, ոչ ստույգ և ապատեղեկատվություն հանդիսացող ու հանրության շրջանում խուճապային տրամադրություններ
«Կապանը կապում է, շատ հաճախ կապկպում է մեր սիրտն ու հոգին ու ընդմիշտ պահում իր մոտ»․ Ռոբերտ Ղուկասյան (ֆոտոշարք)
Բացվեց նաեւ Սյունիքի մարզի հինգ քաղաքային եւ երկու գյուղական համայնքները խորհրդանշող հարթաքանդակը
Նախագահ Տեր-Պետրոսյանը ողջույններ է հղում իր առողջությամբ հետաքրքրվողներին․ Արման Մուսինյան
ՀԱԿ մամուլի խոսնակ Արման Մուսինյանի ֆեյսբուքյան գրառումը Սոցցանցերում և լրագրողական շրջանակներում լուրեր են տարածվում Նախագահ Տեր-Պետրոսյանի առողջական վիճակի վերաբերյալ: Տեղեկացնում եմ, որ այդ լուրերը չեն համապատասխանում իրականությանը: Նախագահը ողջույններ է հղում իր առողջությամբ հետաքրքրվողներին:
«ՄԱԿ-ի ԱԽ-ին դիմելը բավականին ուշացած գործընթաց է, պետք էր վաղ դիմել, երբ դեռեւս վերահսկողություն կար Բերձորի միջանցքի վրա». Արտակ Ապիտոնյան
«ՄԱԿ-ում պատժամիջոցների մասին ոչ ոք չխոսեց, նույնիսկ լավագույն արդյունքը կարող է լինել ինչ-որ մի բանաձեւ, որը բարոյական ճնշում է»:
Հելեն Դադայանի եղբայր․ «Խաղաղապահ ուժերի հրամանատարն ասել է, որ սպասենք. եթե ԿԽՄԿ-ն պատասխան չտա, իրենք կփորձեն աճյունը տեղափոխել»․ «Արցախպրես»
«Արցախպրես» – Գյումրի-Երևան ավտոճանապարհին ավտովթարի զոհ դարձած Արցախի Ճարտար քաղաքի բնակչուհի Հելեն Դադայանի հարազատներն այսօր հավաքվել են Ստեփանակերտի ԿԽՄԿ գրասենյակի առաջ՝ պահանջելով աղջկա աճյունը տեղափոխել հայրենիք։ «Արդեն մոտ մեկ շաբաթ է` Հելենի աճյունը Գորիսի դիահերձարանում է։ Տևական ժամանակ է` ԿԽՄԿ-ն ձգձգում է պատասխանը։ Հիմա եկել ենք այստեղ` խնդրելու, որպեսզի կատարեն իրենց գործը, իսկ թե ինչու


















































