Օրվա լրահոսը
Մայիսը Հայկական ժառանգութեան ամիս Թորոնթոյի մէջ
Օնթարիօ Նահանգի Խորհրդարանէն ներս Երկուշաբթի, 29 Մայիս 2023-ին, երեկոյան ժամը 5:00ին, տեղի ունեցաւ Մայիս ամիսը «Հայկական Ժառանգութեան Ամիս» փառաաշուք յիշատակումը: Հանդիսաւոր ձեռնարկին ներկայ էին Օնթարիօ նահանգի Վարչապետ Տակ Ֆօրտ, Նախարարաներ, Երեսփոխաններ, Գանատայի մօտ Հայաստանի Հանրապետութեան լիազօր դեսպան Ազնուազարմ տիկին Անահիտ Յարութիւնեան, Թորոնթոյի հայ համայնքի կրօնական, քաղաքացիական առաջնորդներ, Միսիսակա, Քամպրիճ, եւ Սանթ- Քաթրինզ շրջաններու Հայ գաղութի ներկայացուցիչներ
Գործադիրը հաստատեց պաշտոնաթող վարչապետի գրասենյակի 3 աշխատակիցների վարձատրությունը՝ 14,8 մլն, տարածքի վարձակալությունն էլ՝ 15,8 մլն
Պաշտոնաթող վարչապետի աշխատակիցները կստանան 274 հազարից մինչեւ կես միլիոն դրամ աշխատավարձ
Երևանի մետրոպոլիտենում կցուցադրվեն խնամքի հաստատություններում բնակվող երեխաների ձեռքի աշխատանքները
Հունիսի 1-ից 15-ը Երևանի մետրոպոլիտենի «Երիտասարդական» և «Հանրապետության հրապարակ» կայարաններում կցուցադրվեն Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ենթակայությամբ գործող խնամքի հաստատություններում բնակվող երեխաների ձեռքի աշխատանքները։ Երեխաների միջազգային օրվան նվիրված ցուցահանդեսին ներկայացված է ավելի քան 70 նկար՝ պատրաստված Երևանի «Զատիկ» երեխաների աջակցության կենտրոնի, Գավառի մանկատան, Խարբերդի մասնագիտացված մանկատան, Գյումրու երեխաների տան, Երևանի Աջափնյակ համայնքի երեխաների սոցիալական հոգածության,
«Խաղաղության» յուրահատուկ դարաշրջան. մոտեցել ենք հայ-ադրբեջանական պատերազմի ճակատագրական փուլին
Հայ-ադրբեջանական պատերազմը հասել է մի հանգրվանի, որտեղ վերջապես որոշվելու է՝ Արցախը կմնա՞ հայկական, թե՞ ոչ, կշարունակի՞ գոյատեւել հայոց պետականությունը, կգոյատեւի՞, արդյոք, Հայաստան երկիրը, պետությունը եւ պետականությունը: Ստեղծված իրավիճակը, որում, ցավոք, հայտնվել է հայ ժողովուրդն այսօր, իրոք այսպիսին է: Ուզում եմ հերթական անգամ հիշեցնել, որ կարծես բավական չէր մինչեւ 44-օրյա պատերազմը մեր թույլ տված ռազմավարական, մարտավարական
Ադրբեջանի գործողություններից նաև երեխաներ են տուժում՝ զրկվել են կրթություն ստանալու իրավունքից. Անահիտ Մանասյանը՝ Փոլ Գավանին
Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն ու ԵԽԽՎ իռլանդացի պատգամավոր Փոլ Գավանը քննարկել են Լաչինի միջանցքի շրջափակման հետևանքով մարդու իրավունքների խախտումներին վերաբերելի հարցեր: Այսօր՝ մայիսի 31-ին, տեղի ունեցած հանդիպման ժամանակ Պաշտպանը նշել է, որ ստեղծված իրավիճակն Արցախում խոցելի է դարձրել մարդու իրավունքների պաշտպանությունը: Անահիտ Մանասյանը հատուկ ընդգծել է, որ ադրբեջանական գործողություններից նաև երեխաներ են տուժում՝ փաստացի
Ադրբեջանը շարունակում է ժամանակակից սպառազինության և ռազմատեխնիկայի ձեռքբերումը. Հասանով
Հասանովը նշել է, որ մոտ 650 մլրդ դոլար է հատկացվել երկրի պաշտպանունակության բարձրացմանը և ազգային անվտանգության ամրապնդմանը, ինչը հնարավորություն կտա բանակի բարեփոխումների շրջանակում ձեռքբերել նոր սպառազինություն և ռազմատեխնիկա:
Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում
Հանրապետության տարածքում` Հունիսի 1-ի ցերեկը, 2-5-ին առանձին շրջաններում, 6-ին շրջանների զգալի մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ։ Քամին՝ հարավարևմտյան 2-5 մ/վրկ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վրկ արագությամբ: Օդի ջերմաստիճանը հունիսի 1-3-ին աստիճանաբար կբարձրանա 2-4 ասիճանով։ Երևան քաղաքում՝ Հունիսի 1-5-ին քաղաքի առանձին հատվածներում երեկոյան ժամերին հնարավոր
«Բոլշոյում» 150 տարի անց Վերդիի գլուխգործոցի իրականացման հեղինակները հայերն են
Մոսկվայի «Բոլշոյ» թատրոնում 150 տարվա ընդմիջումից հետո մայիսի 26-ին կայացավ Վերդիի «Լուիզա Միլլեր» օպերայի պրեմիերան, բեմադրող ռեժիսորն է Գեորգի Իսահակյանը, բեմադրող դիրիժորը՝ Էդուարդ Թոփչյանը։ Գարնան սկզբին Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյանը մեզ տեղեկացրել էր Հայաստանից իր երկարատեւ բացակայության մասին՝ շուրջ 4 ամիս, տեղեկացրել էր, որ հյուրախաղերով հանդես է գալու
«Որ դուք փոքր էիք, հեռախոս չկար, ի՞նչ խաղեր էիք խաղում». փոքրիկի հարցը՝ Մանե Թանդիլյանին
«Ապրելու Երկիր» կուսակցության նախագահը պատասխանում է լրագրողների հարցերին
Դուբայի տները չհայտարարագրած նախկին պաշտոնյաների մասին հոդվածից հետո փողերի լվացման հատկանիշներով քրեական վարույթ է սկսվել. «Հետք»
«Հետք». Քննչական կոմիտեն քրեական վարույթ է նախաձեռնել «Հետքի» հրապարակման հիման վրա, որում անդրադարձել էինք նախկին բարձրաստիճան 4 պաշտոնյաների եւ նրանց հարազատների կողմից Դուբայում ձեռք բերված, սակայն չհայտարարագրված անշարժ գույքին: Խոսքը Երեւանի նախկին քաղաքապետ, տրանսպորտի եւ կապի նախկին նախարար Գագիկ Բեգլարյանի, նրա եղբոր՝ նախկին պատգամավոր (մինչ այդ էլ եղել է քաղաքաշինության փոխնախարար, ապա՝ Քաղշինպետկոմի նախագահի տեղակալ)
Հարկատուները խարդախություններ էին անում՝ փաստաթղթերի կեղծմամբ գումարն այլ հաշիվներին էին փոխանցում»․ գործադիրը հարկային օրենսգրքում փոփոխություն կատարեց
Սահմանվեց, թե որ դեպքերում հարկային մարմին ներկայացված՝ իր բանկային հաշվից տարբերվող այլ հաշվին կարող է փոխանցում լինել
Վանկուվերի հայկական համայնքը դատապարտում է Արցախն Ադրբեջանի կազմում ներառելու ցանկացած փորձ
Հրաժարվել հակասահմանադրական և հակահայ բոլոր գործողություններից:
Մարդկային պատմությունից դեպի վեպ
«Հանցավոր սեր» վեպի էպիկենտրոնում հաստատուն կանգնած է մարդն իր հոգեւոր անսահման տարածությամբ՝ մի նոր տիեզերք տիեզերքի մեջ: Եվ մարդ-սեր ներդաշնակության պատկերումն էլ միտված է ավելի ամբողջական ներկայացնելու մարդուն՝ մոլորակի ամենաբարձր արժեքին: Հենց մարդուն է տրված կյանք արարելու տաժանակիր վա յելքը, ինչպեսեւ՝ այդ նույն կյանքը կործանման տանելու մոլորությունը»,- գրականագետ, խմբագիր, բ.գ.թ. Արմեն Ավանեսյանն այսպես է բնորոշում
Կանենք ամեն-ինչ ձեր բաժին հայրենիքը ամեն գնով պահելու համար. Արթուր Թովմասյանի ուղերձը Երեխաների իրավունքների պաշտպանության օրվա առթիվ
Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանը շնորհավորական ուղերձ է հղել Երեխաների իրավունքների պաշտպանության օրվա առթիվ Իմ սիրելի փոքրիկ բարեկամներ, Ի սրտե շնորհավորում եմ ձեզ ամենալուսավոր տոնի՝ Երեխաների իրավունքների պաշտպանության միջազգային օրվա առթիվ: Այսօր դուք այն դիմավորում եք անասելի ծանր պայմաններում, երբ ձեր հայրենիքը վտանգված է, ու մեծերի մտահոգություններն ու հոգսերը կամա-ակամա փոխանցվում են ձեզ:
«Հրամանագիրն անօրինական է». Պարգև Օհանյանը հայցադիմում է ներկայացրել Վարչական դատարան՝ ընդդեմ ՀՀ կառավարության եւ ՀՀ նախագահի. «Հրապարակ»
Ինչո՞ւ է 16 տարի անց նախկին դատավորը որոշել վերակենդանացնել այս մոռացված գործը
Հավելավճար ստանալու, պաշտոնին «արժանի» լինելու կամ պաշտոնի առաջխաղացման համար ոստիկանության ծառայողները ատեստավորում կանցնեն
«Կասկածելի» վարկային պատմություն ունեցող ծառայողները ենթակա չեն լինի ատեստավորման․ կառավարությունը հաստատեց ատեստավորման կարգը
«Հավատում էր, որ կրթությունը կարող է փոխել կյանքը». շարունակվում է Սոնա Մնացականյանի անվան կրթաթոշակային ծրագիրը
Սոնա Մնացականյանը հավատում էր, որ կրթությունը կարող է փոխել կյանքը, և յուրաքանչյուրն արժանի է այդ հնարավորությանը։
Ինչո՞ւ էր Քըլըչդարօղլուն ներկայացրել Ադրբեջանը շրջանցող քարտեզ
Սկիզբը՝ այստեղ: «Եղբա՛յր, Ադրբեջանից ի՞նչ ես ուզում», թուրքական նախագահական ընտրություններում ընդդիմության միասնական թեկնածուին հարց էին ուղղում թուրքական իշխանությունները «Թուրքերի ուղին անցնում է Շուշիով, Ջաբրայիլով եւ Զանգեզուրով՝ հին թյուրքական երկիր, որտեղ նահատակների արյուն է թափվել»,- սա Թուրքիայի արտգործնախարար Մեւլութ Չավուշօղլուի խոսքն է երկրում նախագահական ընտրությունների երկրորդ փուլից մի քանի օր առաջ: Չավուշօղլուն քննադատել էր Թուրքիայի նախագահ
Վարդապետյանն այցելել է Բաթումում ՀՀ գլխավոր հյուպատոսություն
Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը, Վրաստան կատարած այցի շրջանակում մայիսի 30-ին Վրաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Աշոտ Սմբատյանի ուղեկցությամբ այցելել է Բաթումում ՀՀ գլխավոր հյուպատոսություն։ Գլխավոր դատախազը հանդիպել է Բաթումում ՀՀ գլխավոր հյուպատոս Նարինե Մաթոսյանին և աշխատակազմին, ծանոթել Հյուպատոսության գործունեությանը: ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅՈՒՆ
Այն, որ Վաշինգտոնում անտեսում են Ադրբեջանի սաստկացող ագրեսիան ու դրական լույսի ներքո արձագանքում ադրբեջանական թաքնված շանտաժին, բացարձակ անթույլատրելի է և հղի ծանր հետևանքներով. Տիգրան Աբրահամյան
ԱՄՆ պետքարտուղարությունն արձագանքելով Ալիևի հայտարարությանը ոչ թե անդրադարձել է արցախցիների ֆիզիկական գոյության սպառնալիքներին կամ հարցերը ուժի կիրառման միջոցով լուծելու վերաբերյալ ռիսկերին, այլ ողջունել Ալիևի պատրաստակամությունը` համաներում հայտարարելու Արցախի իշխանություններին:
Քարոզչական գործի՞ք, թե՞ իրական աճ. JAMnews
«Թող իրենք հատ-հատ ներկայացնեն, թե որ ոլորտում ինչպիսի բարձր եկամտաբեր աշխատատեղեր ստեղծվեցին, ովքեր էին այդ ներդրումները ստացող կամ կատարող սուբյեկտները և ինչպիսի հետագիծ են ստեղծել դրանք»:
Ալավերդի-Սանահին-Սարահարթ ճանապարհահատվածում կգործեն երթևեկության սահմանափակումներ
«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը տեղեկացնում է, որ հիմնանորոգման աշխատանքներով պայմանավորված՝ Ալավերդի-Սանահին-Սարահարթ ճանապարհահատվածում կատարվում է ժայռային հանույթ, քարաթափում։ Ուստի շինարարության հետ կապված՝ առաջիկա երկու ամիսների ընթացքում նշված ճանապարհահատվածում կգործեն երթևեկության որոշակի սահմանափակումներ։ Ճանապարհը երթևեկության համար բաց կլինի հետևյալ ժամերին՝ 00-08.45 00-14.00 00-18.30 Մյուս ժամերին ճանապարհը երթևեկության համար կբացվի կես ժամը մեկ պարբերականությամբ։ Պատճառվող անհարմարության համար հայցում ենք
Նոր քրեական վարույթ Սյունիքի տարածաշրջանային պետական քոլեջի տնօրենի դեմ
Վերահսկող դատախազի որոշմամբ` նախկին գործը կարճվել է
Մարգարայում զգուշավոր լավատեսությամբ են խոսում հայ-թուրքական սահմանի հնարավոր բացման մասին. JAMnews
JAMnews. Մարգարայում զգուշավոր լավատեսությամբ են խոսում հայ-թուրքական սահմանի հնարավոր բացման մասին: Ասում են՝ ինչքան դրական բան կա սահմանի բացման մեջ, այնքան էլ՝ բացասական: Մեծամասնությունը մտահոգ էր և հրաժարվում էր խոսել հոդվածի հեղինակի հետ։ «Թուրքերի հետ խնդիր չենք ունեցել, բայց որ սահմանը բացվեց, ի՞նչ իմանանք, ինչ կլինի» Սահմանի բացման դրական կողմը համարում են հենց այն, որ
Նախկինում Ալիեւը բողոքում էր, որ իրեն փակ դռների հետեւում ստիպում են ճանաչել ԼՂ անկախությւնը, հիմա՝ փակել է ավտոճանապարհը եւ արցախցիներին ստիպում է ադրբեջանական անձնագիր ստանալ. «Ժողովուրդ»
Ղարաբաղի հարցում ժողովրդավարության մակարդակի մասին խոսում է մի մարդ, որ 2008 թվականի թավշյա հեղափոխությունից հետո իշխանության գալով՝ խոստացել էր. «Որեւէ մեկը չմտածի, թե ես ձեզնից թաքուն որեւէ թուղթ կստորագրեմ կամ որեւէ գործողություն կանեմ: Երբ տեսնեմ, որ կա տարբերակ, որի շուրջ իսկապես կարելի է խոսել, ես կգամ եւ կկանգնեմ այստեղ, բոլոր մանրամասնություններով կներկայացնեմ ձեզ, եւ դուք
Ասում են՝ արտահանման ծավալներն աճել են 70 տոկոսով: Դա ֆանտաստիկայի ժանրից է. Արմեն Պողոսյան. «Փաստ»
Սպառողների միության նախագահ Արմեն Պողոսյանը տնտեսական աճի հրապարակված թիվը հեքիաթ է համարում: «Ո՞վ չգիտի, որ այդ 12,6 տոկոս աճի մեջ մեր ներդրումը, մեր արժանիքը չկա, այն մեզանից անկախ պատճառներով է եղել: Գնաճի մասով թվերը ևս վստահություն չեն ներշնչում, որովհետև առաջին անհրաժեշտության ապրանքային խմբերում ունենք տվյալներ, երբ գնաճը բավականին մեծ չափերի է հասնում»,- «Փաստի» հետ զրույցում
6 ամիս Ադրբեջանի կողմից Արցախը պաշարելն իրենց համար նորմա՞լ է: Սա սարսափելի հայտարարություն է. Դավիթ Բաբայանը՝ ԱՄՆ Պետդեպի հայտարարության մասին. «168 ժամ»
Արցախի Հանրապետության նախագահի խորհրդական, հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցիչ, ԱԳ նախկին նախարար Դավիթ Բաբայանի բնորոշմամբ՝ ԱՄՆ Պետդեպի արձագանքը՝ ի պատասխան արցախցիների «համաներման» վերաբերյալ Ադրբեջանի նախագահի հայտարարության, օրինականացնում է Ալիևի գործողությունները։ «Սա սարսափելի, շատ վատ հայտարարություն է։ Ցավալին այն է, որ նման հայտարարություն անելով՝ ոտնահարում են մեր պետականաշինության հիմքերը։ Այսինքն՝ մենք, որ տասնամյակներ շարունակ պայքարում ենք ժողովրդավարության և
Մի պահ հիշեք՝ Արցախում արդեն շուրջ 6 ամիս շարունակվող շրջափակման պայմաններում 30 հազար երեխա է ապրում․ Ռուբեն Վարդանյան
Ես՝ Ռուբեն Վարդանյանս, պատասխանատու եմ, որ այս երեխաները շարունակեն մեծանալ այստեղ, կրթություն ստանան, գտնեն իրենց երջանկությունը, ստեղծեն ընտանիքներ և կյանք տան հայության նոր սերունդների
Հունիսի 1-ի առթիվ Կարեն Վարդանյանը 115 մլն դրամ է հատկացրել Երևանի ծնողազուրկ երեխաներին
Երևան քաղաքում հաշվառված է մինչև 18 տարեկան միակողմանի և երկկողմանի ծնողազուրկ երեխա ունեցող 461 նպաստառու ընտանիք: Բարերար Կարեն Վարդանյանը հունիսի 1-ի՝ երեխաների պաշտպանության միջազգային օրվա առթիվ, մայրաքաղաքում հաշվառված ծնողազուրկ երեխա ունեցող բոլոր ընտանիքներին միանվագ տրամադրել է 250 հազարական դրամ ֆինանսական աջակցություն: Ծրագրի ընդհանուր բյուջեն կազմել է 115 մլն դրամ:
Պատրանքնե՞ր, թե՞ արկածախնդրություն
Մոլորությունը, թե իբր միջազգային հարաբերություններում խնդիրները հնարավոր է լուծել իրավական ճանապարհով, բավականին երկար պատմություն ունի: Օրինակ, Վուդրո Վիլսոնը, որը վերջերս բավականին հաճախ է վկայակոչվում ժամանակակից հայկական քաղաքական խոսույթում, մինչեւ ԱՄՆ նախագահ դառնալը բազմաթիվ պատմագիտական եւ քաղաքագիտական աշխատությունների հեղինակ էր եւ կյանքի վերջում միայն փորձում էր իր գաղափարները կյանքի կոչել գործնական քաղաքականության մեջ: Ըստ նրա՝ միջազգային


















































