Օրվա լրահոսը
Փաշինյանը և Գիժերմո Անդրադան քննարկել են Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար ճգնաժամին, ԼՂ բնակչությանն էթնիկ զտման ենթարկելու Ադրբեջանի քաղաքականությանը վերաբերող հարցեր
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Արգենտինայի Սենատի և Պատգամավորների պալատի անդամներից բաղկացած խորհրդարանական պատվիրակությանը, որը ղեկավարում է Հայաստան-Արգենտինա բարեկամական խմբի նախագահ Գիժերմո Անդրադան: Վարչապետը ողջունել է պատվիրակության այցը Հայաստան և կարևորել հայ-արգենտինական հարաբերությունների շարունակական զարգացումը: Վարչապետը գոհունակությամբ է նշել Արգենտինայի Սենատում Հայաստանի համար զգայուն հարցերի վերաբերյալ սկզբունքային դիրքորոշումների արտահայտումը, ինչը տեղի է ունենում նաև բարեկամական
«Ինքն ուզում է ցույց տալ, թե իբր եկեղեցու հակառակությունը շահադիտական է». Միքայել սրբազանը՝ Փաշինյանի հայտարարության մասին
Բայց իրականում ուղղակի ուզում է վնասել եկեղեցուն
Ողջունում ենք Եվրոպական միության կայուն ներկայությունը տարածաշրջանում և մեր աջակցությունը հայտնում Հայաստանում ԵՄ քաղաքացիական նոր առաքելության ծավալմանը. Սլովենիայի ԱԺ նախագահ
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հայտարարությունը Հարգելիʹ գործընկերներ Հարգելիʹ տիկին Զուպանչիչ, Քիչ առաջ ավարտվեց մեր հանդիպումը Սլովենիայի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ տիկին Զուպանչիչի հետ։ Ինձ համար մեծ պատիվ է հյուրընկալել գործընկերոջս և նրա գլխավորած պատվիրակությանն Ազգային ժողովում։ Մեր ընդլայնված կազմով հանդիպմանը քննարկել ենք հայ-սլովենական համագործակցությանն առնչվող մի շարք կարևոր հարցեր: Հայաստանը բարձր է գնահատում Սլովենիայի հետ
Եթե վարչապետը եկել է ԱԺ, կադաստրի կոմիտեի ղեկավարը պիտի գար ու գար. Գևորգ Պապոյան
Իսկ ինչու՞ պարոն Թովմասյանը չկա, եթե փոխվարչապետը, վարչապետը եկել են Ազգային Ժողով, էս անվտանգային իրավիճակում, ինձ թվում է կադաստրի կոմիտեի ղեկավարը պիտի գար ու գար: Հաջորդ անգամ, խնդրում եմ պատշաճ ներկայացվածություն ապահովել կադաստրի կոմիտեից բյուջեի քննարկումների ժամանակ:
Հիքմեթ Հաջիևի հետ մասնակցելով պանելային քննարկմանը Արմեն Գրիգորյանը շեշտել է Ադրբեջանի կառուցողական դիրքորոշման անհրաժեշտությունը՝ կոչ անելով զերծ մնալ առավելապաշտական նկրտումներից
Մայիսի 30-ին ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը Սլովակիայի մայրաքաղաք Բրատիսլավայում՝ «GLOBSEC 2023 Bratislava Forum»-ի շրջանակներում, Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևի հետ մասնակցել է պանելային քննարկման, որի ընթացքում ներկայացրել է հայկական կողմի դիրքորոշումը՝ հայ-ադրբեջանական բանակցությունների վերաբերյալ: ԱԽ քարտուղարը մասնավորապես անդրադարձել է Լեռնային Ղարաբաղի ժողովրդի անվտանգության և իրավունքների վերաբերյալ միջազգային մեխանիզմի, հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման և սահմանային
Սահմանամերձ Ոսկեվան գյուղի երեխաներն այսուհետ մարզվելու հնարավորություն կունենան
«Տավուշ» միջազգային հայրենակցական միության նախաձեռնությամբ` Ոսկեվանում բացվել է ուժային մարզաձևերի ակումբ
Գայանե Թերզյանի մահը մեծ կորուստ է հայկական մամուլի, լրագրողական հանրության համար
Հայաստանի Ժուռնալիստների միությունը սգում է Գայանե Թերզյանի մահը 2023 թվականի մայիսի 29-ին, երկարատև հիվանդությունից հետո կյանքից անժամանակ հեռացել է լրագրող, Հայաստանի Ժուռնալիստների միության, Երևանի մամուլի ակումբի, Լրագրողների միջազգային ասոցիացիայի անդամ Գայանե Թերզյանը։ Գայանե Թերզյանը հայկական մամուլի ամենալուսավոր ու նվիրյալ ներկայացուցիչներից էր, որն անուրանալի ավանդ է ունեցել լրագրողների մի քանի սերունդների կրթության ու պատրաստման գործում։ Շուրջ
Հայաստանում ավտոմեքենաների ներմուծման ու վաճառքի կամ արտահանման կեղծ գործարքների շարան է բացահայտվել. Բադասյան
Իրավաբանական անձանց միջոցով ֆիզիկական անձն աճուրդով գնում է մեքենա, բայց իրավաբանական անձը, իրականում հանդես գալով որպես միջնորդ, ձևակերպում է այդ մեքենան որպես սեփական ներմուծում, և վճարված ԱԱՀ–ն բնականաբար ընկնում է արդեն ընդհանուր կարգավորումների դաշտ
Մայր Աթոռում կազմակերպվեց «Աստվածաշնչի գիտելիքի վիկտորինա» ծրագրի համաբանակային եզրափակիչ փուլը
Մայիսի 30-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ, Հայաստանի Աստվածաշնչային ընկերությունը ՀՀ ԶՈւ հոգևոր առաջնորդության հետ համատեղ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի «Գարեգին Ա» կրթական կենտրոնում կազմակերպեց «Աստվածաշնչի գիտելիքի վիկտորինա» ծրագրի համաբանակային եզրափակիչ փուլը։ Միջոցառմանն իրենց մասնակցությունը բերեցին ՀՀ ԶՈւ տարբեր զորամասերի զինծառայողները, ովքեր հաղթահարել էին մրցույթի առաջին փուլը։ Վիտորինան բացվեց Տերունական
Շրջափակման հետևանքով Արցախում 1360 քաղաքացի զրկվել է վիրահատվելու միջոցով առողջական խնդիրների լուծման հնարավորությունից
Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի շրջափակման շրջափակման 170-րդ օր Համաձայն Արցախի կառավարության թիվ 68 տեղեկագրի՝ 30.05.2023թ. դրությամբ Արցախի բոլոր բուժհաստատություններում պլանային վիրահատությունների դադարեցման պատճառով մոտ 1,360 քաղաքացի զրկվել է վիրահատվելու միջոցով առողջական խնդիրների լուծման հնարավորությունից՝ վերջին 4 օրվա ընթացքում աճելով շուրջ 20 դեպքով։ Մինչ այսօր Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ և ուղեկցությամբ Արցախից Հայաստան է տեղափոխվել
«Պատրաստ եմ սեղմել ցանկացած ուժեղ ձեռք, որն իր գործողություններով կհանգեցնի Հայաստանի հզորացմանը». 13 օր նստացույց արած եզդի իրավապաշտպանը համախմբման կոչ է անում. Sputnik Արմենիա
Sputnik Արմենիա. «Նեմեսիս» գործողության հերոսների հուշարձանի մոտ հանուն շրջափակված Արցախի նստացույց անող եզդի իրավապաշտպան Այսեր Իսայանն այսօր դադարեցրեց նստացույցն ու հանդես եկավ հայտարարությամբ։ «Արցախում մեծ կալանավայր է ձևավորվել կույր, խուլ ու համար աշխարհի թողտվությամբ։ Մենք կարող ենք համախմբվել հանուն Արցախի ու շրջափակման մեջ գտնվող 120.000 արցախցիների»,- Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց Իսայանը։ Նրա խոսքով` հուժկու
Արայիկ Հարությունյանը նշանակվել է «Ակադեմիական քաղաքի» հոգաբարձուների խորհրդի նախագահ
Նիկոլ Փաշինյանի մայիսի 30-ի որոշմամբ հաստատվել է հոգաբարձուների խորհրդի ամբողջ կազմը։ Հոգաբարձուների խորհրդում են ՀՀ ԿԳՄՍ, արդարադատության, տարածքային կառավարման և ենթակառուցվածքների, ֆինանսների նախարարները, կադաստրի կոմիտեի և քաղաքաշինության կոմիտեի ղեկավարները։ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ Ո Ր Ո Շ Ո Ւ Մ N 579-Ա «ԱԿԱԴԵՄԻԱԿԱՆ ՔԱՂԱՔ» ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՀՈԳԱԲԱՐՁՈՒՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ Հիմք ընդունվելով «Հիմնադրամների մասին» Հայաստանի Հանրապետության
Մեր արբանյակից ինչո՞վ կուրախացնեք, արդարացրե՞լ են այն ներդրումները, որ կատարվել են. Արթուր Խաչատրյանը՝ ԲՏԱ նախարարին
Հայկական արբանյակի թողարկումից հետո նորմալ ընթանում են աշխատանքները կառավարման կենտրոնի ու ընդունիչ կայանի ուղղությամբ: Կառավարման կենտրոնն արդեն լիարժեք կահավորված է, բայց պաշտոնապես դեռ չի բացվել։
Որոշում է կայացվել դադարեցնել Սոթքի հանքի շահագործումը և անձնակազմին ուղարկել հարկադիր պարապուրդի
Սոթքի բաց հանքում հետագա աշխատանքը անհնարին է դարձել. բացահանքի աշխատանքը դադարեցվել է՝ պարբերական հրետակոծությունների հետևանքով
Կառավարությունը կենսաթոշակային ֆոնդերի լիազորություններում փոփոխություններ է նախատեսում
Էկոնոմիկայի նախարարն ասում է՝ կենսաթոշակային ֆոնդերն իրավունք չունեն ուղիղ ներդրումներ անել ընկերություններում, եթե նախարարության եւ ԿԲ-ի առաջարկը հաստատվի, ապա ֆոնդերը հնարավորություն կունենան ուղիղ ներդրումներ անել
Սյունիքում ավտոբուսը գետն ընկնելու դեպքով՝ վարորդի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելու միջնորդություն է ներկայացվել
Ուխտավայրի դպրոցի աշակերտներին և ուսուցչական կոլեկտիվի անդամներին դեպի Կապան քաղաք տեղափոխելիս, ուշադիր չհետևելով առջևում տիրող ճանապարհատրանսպորտային իրադրության զարգացմանը, չընտրելով երթևեկության համապատասխան անվտանգ ու սահուն ռեժիմ, իրականացրել է իր վարած տրանսպորտային միջոցի ընթացքի ոչ պատշաճ և վտանգավոր կառավարում՝ ստեղծելով վթարային իրադրություն
Քրեական ոստիկանության ստորաբաժանումները կձեւավորվեն բաց մրցույթով, ինչպես պարեկային ոստիկանությունը․ կառավարության նախագիծը
Եթե պարեկային ոստիկանությունում կարող են աշխատանքի անցնել միջնակարգ կրթության պայմաններում, ապա քրեական ոստիկանությունում հնարավոր է աշխատանքի անցնել բացառապես բակալավրի աստիճան ունենալու դեպքում։
Թալինում հիմնադրվել է շուրջ 8 հեկտար տարածք զբաղեցնող արևային կայան
Արևաշատ Թալինում հիմնադրվել է 5 Մվտ հզորությամբ արևային ֆոտովոլտային կայան։ Շուրջ 8 հեկտար տարածքում գործող «Թալին 2» կայանը ապահովում է տարեկան 10 մլն կՎտ էլեկտրաէներգիա, որը տրամադրվում է Հայաստանի էլեկտրական ցանցերին։ «Թալին 2»-ը հիմնադրել է Կարապետ Օհանյանն իր ընկերների հետ: Վերջինս պատմում է, որ երբ 4 ընկերներով ընտրում էին տեղանքը, տեղեկացան, որ Գեղարքունիքի մարզից հետո
Մտադիր են ՀՀ-ում ներկայացուցչություն բացել. Քաղաքաշինության կոմիտեում ընդունել են ռուսաստանյան մետաղագործական «Новосталь-М» ընկերության պատվիրակությանը
Քաղաքաշինության կոմիտեում մայիսի 29-ին հյուրընկալել են ռուսաստանյան «Новосталь-М» մետաղագործական խոշոր ընկերության պատվիրակությանը: Հանդիպմանը կոմիտեի պատասխանատուներից բացի ներկա են եղել նաև Հայաստանի շինարարների միության ներկայացուցիչները: Քննարկվել է Հայաստանի շինարարության ոլորտում ընկերության ներգրավմանն առնչվող հարցերի լայն շրջանակ: Ընկերության սեփականատեր Իվան Դեմչենկոն տեղեկացրել է, որ շինարարական պողպատից իրենց արտադրատեսակները, ամրանները ներկայացված են աշխարհի ավելի քան 70 երկրում: Հայաստանյան
Կարեն Թամազյանը՝ ՊԵԿ նախագահի տեղակալ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ Ո Ր Ո Շ Ո Ւ Մ N 580 – Ա ԿԱՐԵՆ ԹԱՄԱԶՅԱՆԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀԻ ՏԵՂԱԿԱԼ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 4-րդ մասով՝ Կարեն Թամազյանին նշանակել Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ: ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ Ն. ՓԱՇԻՆՅԱՆ Երևան
Ջանքեր կգործադրենք աջակցելու ձեր երկրին` դուրս գալու այս դժվարին իրավիճակից. Արգենտինայի սենատոր
2007 թվականին ընդունել ենք Հայոց ցեղասպանությունը ճանաչող օրենք, որով նախատեսված է գործողություն, հարգանք եւ մարդկանց իրավունքների պաշտպանություն: Արգենտինայի Հանրապետությունում ունենք մեծ հայկական համայնք, որն ինտեգրված է մեր հասարակությունում: Մենք` որպես օրենսդիր մարմնի ներկայացուցիչներ, պետք է ջանքեր գործադրենք, որպեսզի կարողանանք աջակցել ձեր երկրին` դուրս գալու այս դժվարին իրավիճակից: Ցանկանում ենք զարգացնել դիվանագիտական, տնտեսական կապերը. ասել է
Վաչագան Ղազարյանը («Սերժի Վաչո») չի ընդունում իրեն առաջադրված նոր մեղադրանքը
Պաշտպանական կողմը պատրաստվում է բողոքարկել կալանքը որպես խափանման միջոց կիրառելու որոշումը
Սլովենիայի ԱԺ նախագահ հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
Հայաստանում է Սլովենիայի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Ուրշկա Կլակոչար Զուպանչիչի գլխավորած պատվիրակությունը: ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանի, ՀՀ ԱԺ Հայաստան-Սլովենիա բարեկամական խմբի ղեկավար Սեյրան Օհանյանի եւ խմբի անդամ Մարիամ Պողոսյանի ուղեկցությամբ բարձրաստիճան հյուրերը մայիսի 30-ին այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր: Պատվիրակության անդամները ծաղկեպսակ ու ծաղիկներ են դրել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող անմար կրակի մոտ,
«Մրգենի»-ի տնօրենի և պահեստապետի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է կալանքը, փաստացի սեփականատիրոջ՝ Միհրան Պողոսյանի, նկատմամբ հայտարարվել է հետախուզում. ԱԱԾ
Ի լրումն առանձնապես խոշոր չափերով թմրամիջոց իրացնելու և առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցի մաքսանենգություն կատարելու վերաբերյալ 2023 թվականի մայիսի 17-ի հրապարակման. ՀՀ ազգային անվտանգության ծառայության քննչական գլխավոր վարչությունում 2023 թվականի մայիսի 13-ին նախաձեռնված և իրականացվող թիվ 58221423 քրեական վարույթի նախաքննության ընթացքում կատարված լայնածավալ քննչական և վարութային այլ գործողությունների արդյունքում ձեռք բերված փաստական տվյալների հիման վրա
Հայաստանն աշխարհում ունի ընդամենը երկու առեւտրային ներկայացուցիչ՝ ԱՀԿ-ում եւ Իրանում
Ընդդիմադիր պատգամավորը նկատում է՝ հիմնական առեւտրային գործընկեր երկրում չունենալ ներկայացուցիչ, որտեղ այդքան շատ խնդիրներ ենք ունենում, ճիշտ չէ։
Ամփոփվել է «100 գաղափար Հայաստանի համար» մրցույթը
Ամփոփվել է 2023 թվականի «100 գաղափար Հայաստանի համար» նորարարական նախագծերի և գիտատեխնիկական մշակումների հանրապետական երիտասարդական մրցույթը. տեղի է ունեցել հաղթողների պարգևատրման արարողությունը: Միջոցառմանը ներկա են եղել ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը, Բարձր տեխնոլոգիաների արդյունաբերության նախարարի տեղակալ Ավետ Պողոսյանը, Պաշտպանության նախարարի տեղակալ Արման Սարգսյանը, Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանը, ՀՀ շրջակա միջավայրի
Հնգամյա ծրագրով այսօր արդեն կարող ենք խոսել Դոնի Ռոստովի և Երևանի միջև նոր նախագծերի իրականացման հնարավորության մասին. Ալեքսեյ Լոգվինենկո
Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ, քաղաքապետի պաշտոնակատար Լևոն Հովհաննիսյանը հյուրընկալել է պաշտոնական այցով Երևանում գտնվող Դոնի Ռոստովի վարչակազմի ղեկավար, քաղաքապետ Ալեքսեյ Լոգվինենկոյին: Հանդիպմանը մասնակցել են Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Արմեն Գալջյանը, «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Միքայել Մանրիկյանը և «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը: Լևոն Հովհաննիսյանը, կարևորելով կապերի ընդլայնումը և քաղաքների միջև առկա համագործակցության 2021-2025թթ.
ՀՀ-ում խոշոր ներդրումային ծրագրերից մեկից իսրայելական ընկերությունը հետքայլ է արել, Գյումրու չոր նավահանգիստն, ըստ Քերոբյանի, հաջողությամբ առաջ կգնա
Էկոնոմիկայի նախարարի տեղեկացմամբ՝ չոր նավահանգստի ծրագրի վերլուծության համար հայտարարված մրցույթի հաղթողը հայտնի է, առաջիկայում այդ ծրագրում ներդրումների արդյունավետության մասին ընկերությունն իր վերլուծությունը կներկայացնի
«Ոչ երանի ՀՀ-ի ապագա իշխանություններին․ նրանք կամիկաձեներ են լինելու»․ Մանուկ Սուքիասյան
Ըստ «Մայր Հայաստան» ժողովրդական շարժման նախաձեռնող խմբի անդամ Նաիրա Մելիքյանի՝ այս իրավիճակում դեռ հարց է՝ Երևանի ավագանու ընտրություններ կկազմակերպվե՞ն։


















































