Օրվա լրահոսը

18-27 տարեկան իգական սեռի անձինք կամավոր հիմունքներով պարտադիր զինվորական ծառայություն կանցնեն․ քննարկվում է կառավարության նախագիծը

Իգական սեռի այն ներկայացուցիչները, որոնք կանցնեն վեցամսյա ծառայություն, կլինեն պահեստազորում, ամրագրում կստանան եւ անհրաժեշտության դեպքում կզորակոչվեն։

Միջնորդ պետությունները եւ կառույցներն առնվազն հարցեր պետք է ունենան Ադրբեջանի նախագահին. «Հայաստանի Հանրապետություն»

Նախորդ բանակցային փուլերում ձեռք բերված պայմանավորվածություններից չբխող հայտարարություններ հնչեցնելուց հետո Ալիեւն անցավ իր ավանդական՝ ուժի կիրառման սպառնալիքին՝ ակնարկելով, թե Բերձորից հայկական բնակավայրերը երեւում են, եւ հայկական կողմը պետք է այն լավ իմանա, թե բա՝ բանակցային սեղանին իրենց դիրքերն «ուժեղ» են: Վերոնշյալ բոլոր հայտարարությունները, թերեւս, առաջին հերթին ներքին՝ ադրբեջանական սպառման էին՝ սեփական հասարակությանը կրկին համոզելու, թե

Ռուսական ընտանեկան սկանդալ Գյումրիում․ 6 հոգի բերման են ենթարկվել․ համացանցում հայտնված աղմկոտ տեսանյութի հետքերով

Կինը, որն, ի դեպ, իրոք հղի է, վրդովված փորձել է զանգահարել ոստիկանություն, սակայն ամուսինը ձեռքից վերցրել է հեռախոսը՝ ասելով՝ ես ինքս կզանգահարեմ։

Ucom-ում գործում է ռոումինգի նոր՝ սկսած 2.99 Դ/ՄԲ սակագինը 65-ից ավելի երկրներում

«Յուքոմ» ընկերության շարժական կապի ձայնային ծառայության բաժանորդներն այսուհետ կարող են օգտվել 1 ՄԲ-ն սկսած 2,99 դրամ սակագնից 65-ից ավելի եվրոպական ու հայտնի ծովափնյա երկրներում ճամփորդելիս, մասնավորապես՝ Հունաստանում, Կիպրոսում, Իտալիայում, Իսպանիայում, Մոնտենեգրոյում, Եգիպտոսում և Վրաստանում՝ համապատասխան օպերատորների ցանցին միանալիս։ Սակագնից օգտվելու համար պարզապես անհրաժեշտ է ակտիվացնել նոր՝ «Ինտերնետ ռոումինգում 8 ԳԲ» փաթեթն ընդամենը 24500 դրամով՝ հավաքելով

«Այս իրավիճակում Երևանի ընտրություններից խոսելը ժամանակավրեպ ու ինչ-որ առումով ծիծաղելի է»․ Անդրանիկ Թևանյան

Անդրանիկ Թևանյանը վստահեցրեց՝ «Մայր Հայաստան» շարժումը ձևավորել են ոչ թե իշխանության գալու նպատակով, այլ իշխանափոխության հայտ են ներկայացնում։

Անթույլատրելի է, որ միջազգային հանրությունը, առաջին հերթին ՌԴ-ն, առանց կոշտ արձագանքի թողնեն Բաքվի սպառնալիքները. ԱՀ ԱԳՆ

Ադրբեջանի հայտարարություններն ընդամենը կեղծ խոսույթ են և ծխածածկույթ, որոնց ետևում թաքնված է Արցախն էթնիկ զտման ենթարկելու Բաքվի իրական մտադրությունը. ԱՀ ԱԳՆ

Ռուբեն Գալչյան. Անկլավների հանձնման դեպքում դեպի Իրան այլընտրանքային ճանապարհներ չկան. «Իրավունք»

«Հայաստանն ունի՞ այլընտրանքային ճանապարհներ, որոնցով վատագույն տարբերակի իրականացման, այն է՝ անկլավների հանձնման դեպքում կկարողանա կապվել Վրաստանի եւ Իրանի հետ: Հարցի պատասխանը «Իրավունքը» փորձել է ստանալ հայտնի քարտեզագետ Ռուբեն Գալչյանից, որը փաստեց. «Ոչ, դեպի Իրան նման ճանապարհներ չկան: Երասխից սարերով բարձրացող մայրուղու համար այլընտրանքային ճանապարհ չկա: Առկա են որոշ գյուղամիջյան ճանապարհներ, որոնք շրջանցում են այդ հատվածը,

Երբ պետության ղեկավարն ասում է, որ պետության սահմաններն ամորֆ են, դա լավագույն նվերն է ագրեսիվ հարեւանի համար գնալ գործողությունների. Տաթևիկ Հայրապետյան. «Հայաստանի Հանրապետություն»

Ողբերգությունն այն է, որ այսօր կա գեթ մեկ հայ, որը պատմության եւ մերօրյա զարգացումներից դասեր չքաղելով՝ հավատում է թուրքի կամ կովկասյան թաթարի հետ խաղաղ համագոյակցությանը։

«Գրանցված տնտեսական աճը բարեփոխումների արդյունքն է: Տնտեսական իրավիճակը և կառավարման մեթոդը թույլ են տալիս հավատալ, որ տարեցտարի ունենալու ենք ավելի բարձր տնտեսական աճ»

2014 թվականի մայիսի 29-ին Ղազախստանում կնքվել է ԵԱՏՄ կազմավորման մասին համաձայնագիրը: Շուրջ 9 տարի առաջ ՀՀ-ի կայացրած որոշման հիման վրա երկրի տնտեսական գործունեության շրջանակներում առնվազն վերջին տարիներին առկա են զգալի ձեռքբերումներ: Նշվել է ԱԺ տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի՝ մայիսի 29-ի նիստում: «Վերջերս Մոսկվայում կայացած Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստում եւս մեկ անգամ

Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը, թե իբր ՊԲ ստորաբաժանումները կրակ են բացել Ասկերանի, Շուշիի և Քարվաճառի շրջանների օկուպացված տարածքներում ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, հերթական ապատեղեկատվությունն է. ԱՀ ՊՆ

Ադրբեջանի ՊՆ տարածած հաղորդագրությունն այն մասին, թե իբր ՊԲ ստորաբաժանումները մայիսի 29-ի լույս 30-ի գիշերը կրակ են բացել Արցախի Հանրապետության Ասկերանի, Շուշիի և Քարվաճառի շրջանների օկուպացված տարածքներում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, հերթական ապատեղեկատվությունն է։ ԱՀ ՊՆ մամուլի ծառայություն  

Կա հանրային տրամադրություն՝ ստորագրելու: Թե՛ 50 հազար, թե՛ 300 հազար ստորագրությունները, և թե՛ հանրաքվեում դրական արդյունքը ռեալ եմ համարում. Արամ Օրբելյան. «Հրապարակ»

Արցախի ինքնորոշման մերժումը քրեականացնող օրենքի նախագծի ընդունման պահանջով ստորագրահավաք կհայտարարվի

Ստացվում է՝ արցախահայության ներկայացուցիչների հետ Ադրբեջանի պատկերացրած երկխոսությունը ուղղակի Արցախի ոչնչացումն է. «Փաստ»

Զարմանալի է, թե ինչպե՞ս են ՀՀ իշխանությունները պատկերացնում, որ Բաքուն որևէ կերպ կարող է Ստեփանակերտի հետ նստել միևնույն սեղանի շուրջ։ Ալիևն արդեն հայտարարում է, թե շփումները շարունակելու համար Արցախի ներկայացուցիչներին երրորդ հրավերը չի ուղարկվելու. «կա՛մ իրենք կգան գլխիկոր, կա՛մ իրադարձություններն այլ կերպ կդասավորվեն»։ Երբ Հայաստանը հայտարարում է, թե ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, նույն ժամանակ

Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը, թե իբր ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, ապատեղեկատվություն է. ՀՀ ՊՆ

Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունն այն մասին, թե իբր մայիսի 29-ին և լույս 30-ի գիշերը ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել սահմանագոտու հյուսիսարևելյան և արևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, ապատեղեկատվություն է: ՀՀ պաշտպանության նախարարություն

«Նեպտուն» համալիրի ավտոկայանատեղիում մի քանի կրակոցով սպանել են 18-ամյա տղայի. Shamshyan.com

Shamshyan.com. Երեկ՝ մայիսի 29-ին, մարտաֆիլմ հիշեցնող սպանություն է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 23։20-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Մալաթիայի բաժին ահազանգ է ստացվել, որ Շահումյան 4 փողոցում, «Նեպտուն» համալիրի ավտոկայանատեղիում  կրակոցներ են հնչել և դի կա։ Ոստիկաներն ու քննիչները դեպքի վայրում հայտնաբերել են երիտասարդ տղայի դի, կրակված պարկուճներ ու գնդակ, արնանման հետքեր։ Դեպքի վայրում

Կփոխվի զանգվածը, կփոխվի առաջնորդը

Պատկերացրեք այսպիսի մի վիճակ՝ 680 հազար հոգի ասում է, որ 120 հազար մարդու ճակատագիրն իրեն չի հետաքրքրում, ասում է, որ իրեն առանձնապես չի հուզում այն փաստը, որ իր հայրենակիցները կարող են սպանվել կամ արտաքսվել, որ իր՝ այդ մեծամասնության, կյանքն ու բարեկեցությունն ավելի կարեւոր է, քան փոքրամասնությանը: Այդ 680 հազարանոց զանգվածն ունի առաջնորդ, որը մարմնավորում է

Ծակծկոց, թմրածություն, ցավ․ դաստակային թունելի համախտանիշը՝ «համակարգչային դարաշրջանի» խնդիր

Նախաբազկից դաստակով դեպի ձեռքի ափն անցնող փոքրիկ ճեղքաձև տարածությունը կոչվում է կարպալ (դաստակային) թունել։ Երբ մարդը շատ ժամանակ է անցկացնում՝ աշխատելով, օրինակ, համակարգչային մկնիկով, կամ այլ կրկնվող գործողություններ է իրականացնում, որոնք անընդհատ լարում են դաստակը, ապա կարող է այտուց կամ գրգռվածություն առաջանալ այդ թունելում՝ միջնակ նյարդի ճնշման հետևանքով՝ առաջացնելով այնպիսի վիճակ, որը հայտնի է որպես

Վարկային փուչիկը մի օր կարող է պայթել ու բավականին ցավոտ կերպով, երկրին թողնելով բազմաթիվ կիսակառույցներ և կիսասեփականատերեր․ «Փաստ»

Իսկ, ընդհանուր առմամբ, պետք է իսկապես Նիկոլ Փաշինյան լինել՝ Հայաստանը նման վիճակի հասցնելու, Արցախն ու Արցախի հայությանը թշնամու ողորմածությանը թողնելու և հայտարարելու համար, թե մարդիկ լավատեսություն ունեն Հայաստանի ապագայի նկատմամբ: Այո, փաշինյանական այդ «լավատեսությունից» ՀՀ յուրաքանչյուր երկրորդ բնակչի սիրտը ճաքում է:

Ի՞նչ է կատարվում Գյումրիում․ պարեկների մասնակցությամբ գոռգոռոց, իրարանցում ու խառնաշփոթ

Քիչ առաջ տելեգրամյան մի քանի ալիքներ տեսանյութ հրապարակեցին, որտեղ պարեկների մասնակցությամբ իրարանցում է, հրմշտոց, լսվում են գոռգոռոցներ։ Տելեգրամյան ալիքները հայտնում են, որ միջադեպը Գյումրիում է, սակայն անհասկանալի է, թե ով ում է հետ այդպես անզիջում վիճաբանում ու քաղաքի որ հատվածում։ Միջադեպը երեկոյան ժամի է ու տեսանյութից կռահելի չէ, թե քաղաքի որ հատվածում է տեղի ունենում։

Խորհրդանշական մրցանակը բաժին հասավ Aravot.am-ի լրագրողին

Երեւանում մեկնարկած Միլանի մանկապատանեկան ակադեմիայի ճամբարի առիթով հրավիրված մամուլի ասուլիսում ճամբարի համակարգող եւ  կազմակերպիչ Լուկա Ադամեսին, որն առաջին անգամ է Հայաստանում, ասաց, որ հազվադեպ է լինում, որ ճամբարն անցկացվում է նման հիասքանչ վայրում։ «Ֆուտբոլի ակադեմիան եւ մարզադաշտերը բարձրակարգ են։ Մեր հիմնական նպատակն է, որ մասնակիցներին խաղալու հնարավորություն տանք, որի միջոցով նրանք կսովորեն եւ նոր ընկերներ

Վարչապետի շարասյան ղեկավարի փաստաբանը պահանջել է Սոնա Մնացականյանի հորը հեռացնել դատական նիստերի դահլիճից. «Ազատություն» ռ/կ

Վարչապետի շարասյան մեքենայի հարվածից մահացած հղի կնոջ գործով դատական նիստին վկաներից մեկը՝ պետական պահպանության աշխատակիցը, ըստ երկու կողմերի փաստաբանների, հակասական ցուցմունքներ տվեց։ Վկայի ցուցմունքը ոչ արժանահավատ դիտարկեց տուժող կողմի փաստաբան Րաֆֆի Ասլանյանը։ Մեղադրյալ մայորի՝ Արամ Նավասարդյանի փաստաբան Ռուբեն Բալոյանն էլ ասաց՝ իր տպավորությամբ քննիչն ի սկզբանե իր վստահորդի դեմ ցուցմունք է վերցրել։ Վթարից մահացած Սոնա

Տեր Անդրեաս քահանա Թավադյանն այցելել է Արցախում եռյակ տղաներ լույս աշխարհ բերած մայրիկին

Առողջապահության նախարարության հոգևոր պատասխանատու արժանապատիվ Տեր Անդրեաս քահանա Թավադյանն այսօր այցելել է Ստեփանակերտի «Մոր և մանկան առողջության պահպանման կենտրոն»` իր շնորհավորանքն ու օրհնությունը բերելու օրերս Արցախում եռյակ տղաներ լույս աշխարհ բերած մայրիկին: Տեր Հայրն ընդգծեց, որ երեխայի ծնունդն ընտանիքում օրհնություն է, իսկ այս դեպքում` եռակի օրհնություն: Տեր Անդրեասը Նոր Կտակարան նվիրեց երեխաների մորը` մաղթելով առողջություն

Անառակաբարո գործողություններ կատարողը ներգրավվել է որպես մեղադրյալ

Սեփական սեռական պահանջմունքների բավարարման շարժառիթով և ակնհայտ տասնչորս տարին չլրացած Ն. Ջ.-ի մոտ անառողջ սեռական հետաքրքրություն առաջացնելու  դիտավորությամբ՝  Գ. Ս.-ն 2023թ. մայիսի 04-ից մինչև մայիսի 16-ն ընկած ժամանակահատվածում Ստեփանակերտ քաղաքի Իվանյան 2-րդ նրբանցքի և Հեքիմյան փողոցի տարածքում վերջինիս նկատմամբ պարբերաբար կատարել է անառակաբարո գործողություններ: Փաստի առթիվ 16.05.23թ. ԱՀ ոստիկանության Ստեփանակերտի քաղաքային վարչության կողմից հարուցվել է

Հորդորում ենք շուկայում սահմանված գներից թանկ վաճառվող ապրանք հայտնաբերելու դեպքում այդ մասին անհապաղ հաղորդել ԱՀ պետական տեսչությունների կոմիտեին. Գուրգեն Ներսիսյան

 Արցախի պետական նախարար Գուրգեն Ներսիսյանը գրում է. «Այսօր տեղի է ունեցել հումանիտար ապրանքների մատակարարման, տեղական գյուղատնտեսական մթերքի իրացման, շուկայում մանրածախ ու մեծածախ գների վերահսկման, տեղական արտադրողին աջակցելու հարցերի շուրջ հերթական խորհրդակցությունը: Ոլորտների պատասխանատուները ներկայացրել են իրենց զեկույցները, վերջին շրջանում կատարված աշխատանքները, դրանց ընթացքում ի հայտ բերված թերություններն ու կատարելագործման ենթակա ուղղությունները: Քննարկման արդյունքներով որոշվել է առավելագույնս

Նաիրա Մելիքյան․ «Ներսի թշնամին օրերս նաեւ հայտարարել է, թե Սյունիքում մեծացած սերունդները չեն իմացել, որ այնտեղ ադրբեջանցիներ են ապրել»

44-օրյա պատերազմում նահատակված Հայկ Մելիքյանի մայրը՝ Նաիրա Մելիքյանը, «Հայելի» ակումբում խոսելով Հայաստանի իշխանությունների կողմից Արցախը Ադրբեջանի կազմում ճանաչելու եւ երեկ Լաչինում Արցախին եւ Հայաստանին ուղղված Ալիեւի սպառնալից հայտարարությունների մասին, հիշեցրեց․ «Տեսեք ուր հասանք։ Ներսի թշնամին օրերս նաեւ հայտարարել է, թե Սյունիքում մեծացած սերունդները չեն իմացել, որ այնտեղ ադրբեջանցիներ են ապրել։ Այսինքն, այդպես անցավ, այսպես ասած,

Արա Ֆիդանյանը՝ քաղաքացուն «Նիկոլը բոլորինս է» համոզող ոստիկանի մասին

Որքան անհրաժեշտ է ռեսուրս, ծախսում ենք. Ֆիդանյանը՝ Փաշինյանին ավտոբուսներով ոստիկանների ուղեկցելու մասին

Արարատ Միրզոյան. «Խիստ կարևոր է Ադրբեջանի կողմից իր պարտավորությունների կատարումը»

Արարատ Միրզոյանի հանդիպումն Արգենտինայի խորհրդարանական պատվիրակության հետ Մայիսի 29-ին ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հանդիպել է Արգենտինայի Սենատի և Պատգամավորների պալատի անդամներից բաղկացած խորհրդարանական պատվիրակության հետ, որը ղեկավարում էր Հայաստան-Արգենտինա բարեկամական խմբի նախագահ Գիժերմո Անդրադան: Զրուցակիցները գոհունակությամբ արձանագրել են երկու երկրների միջև ակտիվացող փոխգործակցությունը և պատրաստակամություն հայտնել նպաստել քաղաքական երկխոսության խորացման դրական դինամիկային: Երկուստեք

Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանի կազմում ճանաչելը ողբերգություն է. Արձինբա

Aliq.media. Վրաստանից չվերահսկվող Աբխազիայի արտաքին գործերի դե ֆակտո նախարար Ինալ Արձինբան ողբերգություն է որակել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը, ըստ որի՝ Հայաստանը պատրաստ է Լեռնային Ղարաբաղը ճանաչել որպես Ադրբեջանի տարածք։ Ըստ դե ֆակտո ԱԳ նախարարի՝ ընդամենը մի քանի տարի առաջ չէին կարող պատկերացնել, որ Հայաստանի վարչապետը նման բան կասի։ «Ավելին, 1992 թվականին Հայաստանի Գերագույն խորհուրդն

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031