Օրվա լրահոսը
«Կարևոր է զերծ մնալ մաքսիմալիստական դիրքորոշումներից և ձգտել երկխոսության: Խուսափել քայլերից, որոնք կարող են վտանգել խաղաղության գործընթացը»
Բաքվի և նախկին ԼՂԻՄ-ում ապրող հայերի միջև երկխոսությունը՝ նրանց իրավունքների և անվտանգության շուրջ, այժմ չափազանց կարևոր է։
«Ունենք շատ պայմանագրային զինծառայողներ, որոնց միայն անունն է պայմանագրային»․ Սուրեն Պապիկյան
«Խոսքը գլխաքանակի մասին չէ, խոսքն այն մասին է, որ մենք ուզում ենք ունենալ մարտական պատրաստվածությամբ կին զինծառայողներ, մարտիկներ»։
«Ալիեւը փորձում է համախոհներ գնել Արցախում, ինչպիսիք արդեն ունի Երեւանում». թուրքագետ
Նա ցանկանում է Արցախում տեսնել այնպիսի մարդկանց, որոնք հայտարարել են կամ հայտարարում են, որ պետք է ուղիղ բանակցել ադրբեջանցիների հետ, երկխոսել, շահագործման հանձնել բնական պաշարներն ու ջրային ռեսուրսները, այսինքն` Ադրբեջանն ուզում է ունենալ «ֆավորիտ» գործիչ, որը կփորձի քիչ թե շատ փոխել իրականությունն Արցախում հօգուտ Ադրբեջանի:
Մեկ այլ դեպքով էլ Իրանից ժամանած քաղաքացու ծխախոտի տուփերում «մեթադոն» է հայտնաբերվել
Պետական եկամուտների կոմիտեի Հարավային մաքսատուն-վարչության Մեղրիի մաքսային կետ-բաժինը շարունակում է անընդմեջ պայքարն Ագարակ պետական սահմանի անցման կետով ապրանքների ապօրինի ներմուծման և արտահանման դեպքերի բացահայտման ուղղությամբ։ Վերջին շաբաթվա ընթացքում բացահայտվել են նաև ծխախոտային արտադրանքի հետ կապված մի շարք իրավախախտումներ։ Այսպես, Հայաստանից Իրան մեկնող ավտոբուսի հատակի մեջ, նախապես պատրաստված թաքստոցից, մաքսավորները հայտնաբերել են 1000 տուփ «HEETS» ապրանքանիշի
«2023-ին Հայաստանում զբոսաշրջության առումով կլինի ռեկորդային տարի․ հիմա 1 զբոսաշրջիկը ծախսում է 1200 դոլար»․ Վահան Քերոբյան
Էկոնոմիկայի նախարարն ասում է՝ լինում են դեպքեր, երբ նույնիսկ լավ հիմնավորված ծրագիրը ֆիննախը չի ֆինանսավորում՝ հաշվի առնելով առաջնահերթություններն ու բյուջետային սահմանափակումները
Ներկայացել է ոստիկանություն և հայտնել, որ 7 անգամ կրակել է և սպանել 18-ամյա երիտասարդին. կասկածյալը ձերբակալվել է
Մայիսի 29-ին, ժամը 23.30-ին, ոստիկանության Մալաթիայի բաժին է ներկայացել 26-ամյա մի երիտասարդ և հայտնել, որ ժամը 23.20-ին Իսակովի պողոտայում «Մակարով» ատրճանակով յոթ անգամ կրակել և սպանել է Դավիթ Թամարյանին, հայտնում է ՀՀ ոստիկանությունը: Ժամը 23:30-ին շտապօգնության ենթակայանից է ահազանգ ստացվել, որ կանչով մեկնել են Իսակովի պողոտայի 42/9 հասցե, որտեղ հայտնաբերել են տղամարդու դիակ՝ հրազենային վնասվածքներով:
«Երկաթուղու վերականգնումը, նախնական հաշվարկներով, կարող է 2-3 տարի տևել»․ Մհեր Գրիգորյան
Այս շաբաթ հնարավոր է կայանա Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի փոխվարչապետերի մակարդակով եռակողմ խմբի հանդիպումը։
«Նույն օրում նախագահը, վարչապետը և ԱԳՆ-ն իրավիճակի և զարգացումների վերաբերյալ տարբեր բաներ են ասում, իրարամերժ գնահատականներ տալիս»
Աղետի հեղինակները Նույն օրում նախագահը, վարչապետը և ԱԳՆ-ն իրավիճակի և զարգացումների վերաբերյալ տարբեր բաներ են ասում, իրարամերժ գնահատականներ տալիս։ Նման պետությունը չի կարող որևէ հաջողություն ունենալ։ Այն միայն կարող է սպասել աղետին։ Նախագահ. «Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը ճանաչելը շատ կարևոր հայտարարություն էր։ Հայտնում եմ իմ աջակցությունը Ձեզ և կառավարությանը այն քաղաքականության վերաբերյալ, որը միտված է տարածաշրջանում
«Ստորագրությունը պետք է կանխվի․ դա հետո դամոկլյան սրի պես կախվելու է ամբողջ ժողովրդի ճակատագրի վրա»․ Ձյունիկ Աղաջանյան
Ըստ Ձյունիկ Աղաջանյանի՝ իշխանափոխությունն այն պահանջված պայմանն է, որից հետո կարող է փոփոխություն տեղի ունենալ։
Հայ դիզայներները Թբիլիսիում մասնակցել են միջազգային Metrica fashion show նորաձևության փառատոն
Հայ դիզայներները Թբիլիսիում մասնակցել են միջազգային մասշտաբային Metrica fashion show նորաձևության փառատոնին, որը կազմակերպել էր Fashion Fusion Foundation-ը։ 🇦🇲 Միջոցառմանը Հայաստանը ներկայացել է 4 ապրանքանիշով՝ 🪡 SEDA MANUKYAN by ATEX FASHION (Սեդա Մանուկյան), 🪡 SHUSHANI (Շուշան Հարությունյան), 🪡 MM MARGARITA MAGAKYAN (Մարգարիտա Մագակյան), 🪡 THEMIS (Նելլի Ագաբաբյան)։ 🌐 Ընդհանուր առմամբ՝ փառատոնին ներկայացվել է ավելի քան
«Զինվորականն ինքը պետք է այնպիսի կյանք ապրի, որ որեւէ մեկը չկարողանա իրեն վարկաբեկել»․ Անդրանիկ Քոչարյանը Գեղամ Մանուկյանին
«Մենք ունենք այդպիսի զինվորականներ, որոնք փառահեղ անցյալ ունեն, բայց նաեւ անկումներ են ունեցել»։
Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում
Հանրապետության տարածքում` Մայիսի 30-ի ցերեկը, հունիսի 1-4-ին գիշերը և կեսօրից հետո առանձին շրջաններում, մայիսի 31-ին շրջանների մեծ մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ։ Առավոտյան ժամերին առանձին հատվածներում հնարավոր է նաև մառախուղ։ Քամին՝ հարավարևմտյան 3-6 մ/վրկ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վրկ արագությամբ: Օդի ջերմաստիճանը հունիսի 2-3-ին
ՀՀ-ի ՀՆԱ-ի իրական աճը 4-րդ ամենաբարձր ցուցանիշն է աշխարհում․ օտարերկրյա ուղղակի ներդրումների ծավալը մեջ առաջին անգամ կազմել է 1 մլրդ դոլար․ Քերոբյան
Անցած տարի ՀՆԱ-ի իրական աճը կազմել է 12․6%, որը, ըստ արժույթի միջազգային հիմնադրամի տվյալների, 4-րդ ամենաբարձր ցուցանիշն է աշխարհում, այս տարվա առաջին եռամսյակում էլ աճի տեմպը պահպանվում է, կազմելով 12․2%: Այս մասին այսօր ԱԺ-ում տնտեսական հարցերի եւ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի հանձնաժողովների համատեղ նիստում՝ էկոնոմիկայի նախարարության 2022 թվականի բյուջեի կատարման մասին տարեկան հաշվետվության ժամանակ, ասաց
ԵՄ-ն տուգանել է «Մետա» ընկերությանը անձնական տվյալների պաշտպանության կանոնակարգը խախտելու համար
«Ինֆորմացիայի ազատության կենտրոն» ՀԿ-ի նախագահ Շուշան Դոյդոյանի ֆեյսբուքյան գրառումը Եվրամիությունը տուգանել է «Մետա» ընկերությանը ռեկորդային 1,3 միլիարդ եվրոյի չափով անձնական տվյալների պաշտպանության ընդհանուր կանոնակարգը (GDPR) խախտելու համար և հրահանգել է դադարեցնել մարդկանց անձնական տվյալների փոխանցումը Ատլանտյան օվկիանոսից այն կողմ մինչև այս տարվա հոկտեմբեր։ Սա երբևէ նշանակված ամենաբարձր տուգանքն է, որը գերազանցում է 2021 թ.-ին Ամազոն
«Տրանսպորտային հաղորդակցության մասին միշտ պատրաստ ենք խոսել, միջանցքների մասին՝ ոչ, դա կարմիր գիծ է, չի քննարկվելու»․ Մհեր Գրիգորյան
ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն այսօր լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձել է Մոսկվայում Ադրբեջանի նախագահի՝ «միջանցքի» վերաբերյալ հնչեցրած հայտարարություններին։ «Եթե դուք զգացիք, միշտ եղել է մի եզր, երբ ընկալումների տեսանկյունից շատ դեպքերում հայտարարվել է «միջանցք»՝ որպես տրանսպորտային միջանցք, ինչը միջազգային պրակտիկայում ընդունված տերմին է։ Բայց նաեւ շատ դեպքերում էլ ընդգծվել է «միջանցք», ես կարծում եմ, այլ վերաբերմունք
Ադրբեջանի ԶՈւ-ն խախտել է հրադադարը` կիրառելով հրաձգային զենք և ականանետ. ԱՀ ՊՆ
Մայիսի 30-ին Ադրբեջանի ԶՈւ-ն շփման գծի հյուսիսային և արևելյան ուղղությամբ խախտել է հրադադարը` կիրառելով հրաձգային զենք և ականանետ։ Ժամը 11։40- ի սահմաններում ադրբեջանական կողմը նախնական տվյալներով 60 մմ տրամաչափի ականանետից 7 ական է արձակել ՊԲ դիրքերից մեկի ուղղությամբ։ Հայկական կողմը կորուստներ չունի։ Հրադադարի խախտման մասին հաղորդվել է ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը։ Մայիսի 30-ի ժամը 13։00-ի
«Արդեն 1․5 տարի է՝ Զինված ուժերի բարեփոխումների հայեցակարգի մասին եք խոսում եւ տակը լեգոյի նման հատիկ-հատիկ դրվագներ եք ավելացնում»․ Գեղամ Մանուկյան
«Շատ բան կարելի էր այս տարիներին չանել եւ բանակի հեղինակությունը շատ ավելի բարձրացնել»։
Ադրբեջանի ԱԳՆ-ն Հայաստանին կոչ է արել չմիջամտել «Ղարաբաղի էթնիկ հայերի» հետ իրենց երկխոսությանը
«Ուստի, լավ կլիներ, եթե հայկական կողմը տարածաշրջանում խաղաղություն հաստատելու ջանքերին խոչընդոտելու և կեղծ հայտարարություններով հանդես գալու փոխարեն, ոչ թե բառերով, այլ գործողություններով հարգեր մեր երկրի, այդ թվում՝ Ադրբեջանի Ղարաբաղ շրջանի տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը»,- ասվում է գերատեսչության հայտարարության մեջ:
Արձագանք կլինի՞ Ադրբեջանի կողմից Հայրենական պատերազմում զոհվածներին նվիրված հուշարձանի ոչնչացմանը, թե՞ բավարարվեք կողմերին ուղղված զսպվածության կոչով. Ալեն Սիմոնյան
Երկակի ստանդարտներ, հիմարություն և ագահություն, իսկ հետո` դեմքի զարմացած արտահայտություն
«2 տարի առաջ Փաշինյանը գնաց գործարանի ժապավեն կտրեց, երկու ամիս հետո էդ գործարանն իզով-թոզով կորավ»․ Արթուր Խաչատրյան
ԱԺ-ում էկոնոմիկայի նախարարության բյուջեի կատարողականի քննարկման ժամանակ՝ ընդդիմադիր պատգամավորի դիտարկմանն ի պատասխան՝ ՔՊ-ական պատգամավորն ասաց՝ նախկինում սաունայի, ռեստորանի բացմանը նախագահներն էին գնում, հիմա 100 կիլոմետրանոց ճանապարհի բացմանը վարչապետը չի գնում
Խախտվել է «ՍՊՍ Սիգարոն» ընկերության հեղինակային իրավունքը
Կեղծվել է ընկերության կողմից արտոնագրված գյուտը «ՍՊՍ Սիգարոն» ընկերությունը աշխարհում հայտնի է իր գյուտերով և նորարարական գաղափարներով: Համաշխարհային ծխախոտային արդյունաբերության ոլորտում ընկերությունը բազմաթիվ նորամուծությունների հեղինակ է: Այդ մասին են վկայում արտոնագրված «Ֆիլտրով սիգարետ» գյուտը (ՀՀ արտոնագիր № 2881), «Սիգարետի փաթեթ» գյուտը (ՀՀ արտոնագիր № 653 Y, միջազգային գրանցում № PCT/IB2022/054893), «Ծխախոտի հատիկ» արդյունաբերական դիզայնը (արտոնագիր
Oգնությունը զինվորի տարրական պահանջները հոգալու համար էր։ Եվ հանկարծ լսում ենք, որ այդ գումարը պարգեւավճար է դառնում ոչ մի գործ չանող երեսփոխանների համար. Արթուր Հովհաննիսյան. «Հրապարակ»
Մայիսի 10-ին Գերմանիայի Քյոլն քաղաքում սփյուռքի գործերով գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանի հանդիպումը տեղի հայ համայնքի հետ մեծ աղմուկ առաջացրեց: Նրանից հետաքրքրվել էին, թե ուր են գնացել պատերազմի ժամանակ իրենց հանգանակած գումարները: Հարց տված անձին ոստիկանները հեռացրել էին։ Մենք տեղեկացանք, որ նա գերմանաբնակ Արթուր Հովհաննիսյանն է, ում մի քանի հարց ենք ուղղել։ – Տեղեկացանք, որ ոստիկանության
Ինչո՞ւ են կանայք ավելի լավ կրակում․ ըստ Սուրեն Պապիկյանի՝ «կրծքավանդակով ու փորով շնչելու տարբերությունն է, տղամարդիկ շնչում են կրծքավանդակով»
«Ինչքան գնացել եմ կրակային, շատ դեպքերում ես նկատել եմ, որ կանայք շատ ավելի լավ են կրակում, քան տղամարդիկ»։
Անօդաչու թռչող սարքերը Մոսկվայում հարվածել են երկու բնակելի շենքի
«Ազատություն». Մոսկվայում անօդաչու թռչող սարքերը հարվածել են երկու բնակելի շենքերի, Պրոֆսոյուզնայա և Ատլասովա փողոցներում: «Այսօր վաղ առավոտյան անօդաչու թռչող սարքի հարձակման հետևանքով մի քանի շենքում ոչ զգալի վնասներ են եղել, դեպքի վայրերում են քաղաքի բոլոր արտակարգ ծառայությունները: Այս պահին ոչ ոք լուրջ չի տուժել»,- գրել է Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը Թելեգրամի իր ալիքում։ Նյութն ամբողջությամբ՝
«Ինչո՞ւ կանայք պետք է ծառայեն՝ ռեսուրսի խնդի՞ր ունենք, մոդայի՞կ է, ի՞նչ խնդիր է լուծում սա»․ Անդրանիկ Քոչարյանը Սուրեն Պապիկյանին
«Շատ կարեւոր է, որ ՀՀ իգական սեռի քաղաքացիներն իրենց զգան լիիրավ եւ հավասար տղամարդկանց հետ, այդ թվում՝ հայրենիքը պաշտպանելիս»։
Համաթուրանական ծրագիրը դարձեալ վերադարձած է «հաղորդուղիներու ապաշրջափակում» խորագիրին տակ. «Ազդակ»
Թուրքիա-Նախիջեւան-Սիւնիք-Ազրպէյճան- Կեդրոնական Ասիա ցամաքային կապը դարաւոր ծրագիր է: 1918-ի մայիսեան հերոսամարտերը կասեցուցին համաթուրանական ծրագիրի իրականացումը
Ներկայացնում է որպես «փրկություն»: Ցանկացած թուղթ, որը կստորագրվի, կդառնա ևս մի հանգրվան մեր ոչնչացման ճանապարհին. Սրբուհի Ստամբոլցյան. «Իրավունք»
«Իրավունքը» զրուցել է երգչուհի, երգահան, հեղինակ-կատարող, վոկալի մասնագետ Սրբուհի Ստամբոլցյանի հետ: — «Մենք բոլորս ապրում ենք մի վայրում, որի կադաստրի վկայականը չունենք»: Ի՞նչ վերաբերմունք ունեք Նիկոլի կողմից հնչեցրած այս խոսքերի վերաբերյալ: — Շատերն ասում են՝ փորձել է ժողովրդական լեզվով արտահայտվել, բայց շատ վտանգավոր բան է ասել: Ստացվում է, որ մեզ «ինչ-որ մեկը» պիտի բարաթ տա,
«Բոլորը լիդեր են ման գալիս, բայց լիդերը կծնվի գործընթացների ժամանակ, և այդ լիդերին կընտրեք դուք»․ Ստեփան Դանիելյան
Ստեփան Դանիելյանի համոզմամբ՝ երբ երկիրը գոյաբանական խնդրի առաջ է, դա արդեն կուսակցությունների խնդիր չէ, այլ լայն հանրային համախմբում է պահանջում։
«Կարմիր խաչի օգնությամբ բացել ենք այն հողերը, որոնք 15-20 տարի փակ են եղել»․ աջակցության ծրագրեր Սյունիքում
44-օրյա պատերազմից հետո 50 հեկտար հողատարածք կորցրած Ուժանիս համայնքում դաշտերի մելիորացիայի ծրագիր է իրականացվում։
Ջրանջատում Երևանի Արաբկիր և Կենտրոն վարչական շրջաններում
«Վեոլիա ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. մայիսի 31-ին ժամը 10:00-ից մինչև հունիսի 1-ը ժամը 22:00-ն կդադարեցվի Երևանի հետևյալ տարածքների ջրամատակարարումը. Արաբկիր վարչական շրջանի` Կասյան, Արաբկիր 38, Երզնկյան, Աբգար Թագավորի, Այգեձորի փողոցների, Կալենցի փողոցի և նրբանցքների, Հ. Հակոբյան 1-8 շենքերի՝ իրենց կոտորակներով, Կոմիտասի 1-11 շենքերի՝ իրենց կոտորակներով, Գյուլբենկյան


















































