Օրվա լրահոսը

ՀԱԷԿ-ի թիվ 2 էներգաբլոկը ամենամյա պլանային նախազգուշական վերանորոգման է կանգնել

Էներգաբլոկի գործարկումը նախատեսվում է ս/թ հուլիսի 18-ին

Առաջարկվող օրենսդրական փոփոխություններն էլ ավելի են ծանրաբեռնում դատավարական գործընթացը. փաստաբան

Առաջարկվող փոփոխություններով գլոբալ խնդիրներ չեն կարգավորվում, դրանք քաղաքացիական դատավարության բարեփոխումներին չեն նպաստում՝ փոխարենը որոշակի փոփոխություններն էլ ավելի կծանրաբեռնեն ողջ դատավարական գործընթացը:

Կրակոցներով կրթահամալիրի պատուհանների ապակիները վնասած պատանին հայտնաբերվել է

Մայիսի 3-ին ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն զանգած քաղաքացին հայտնել էր, որ Բաբաջանյան փողոցի կրթահամալիրի պատուհանին կրակոցի հետքեր կան: Մեկնել է ոստիկանության Մալաթիայի բաժնի օպերատիվ խումբը: Պարզվել է, որ ապրիլի 15-ից մայիսի 3-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը օդաճնշիչ ատրճանակով դիտավորությամբ վնասել է կրթահամալիրի պատուհանների ապակիները՝ պատճառելով 200 000 դրամի վնաս: Նախաձեռնվել է քրեական վարույթ: ՆԳՆ

«Հայաստանը որեւէ տարածքային պահանջ չունի Ադրբեջանից». Ալեն Սիմոնյան

Իսկ տարածաշրջանում խաղաղության հաստատումն անհնար է առանց Թուրքիայի

Հակառակ դեպքում հիմնավոր է պնդումը, որ կանանց ներգրավման միջոցով զինված ուժերը լուծում է միայն թվաքանակի խնդիր. ՀՔԱՎ

ՀՀ զինված ուժերն ունե՞ն անհրաժեշտ պատրաստություն կանանց զինվորական ծառայության մեջ ներգրավելու համար

«Ի՞նչ սկզբունքներ են մոտեցել, եթե մեզ համար կարմիր գիծ է Արցախի ադրբեջանականացումը, իսկ Ալիեւը չի համակերպվում դրա հետ». Թագուհի Թովմասյանը՝ ստորագրահավաքի եւ վաշինգթոնյան բանակցությունների մասին

«Նիկոլ Փաշինյանի վարած պարտվողական քաղաքականությունը, Արցախն Ադրբեջանի կազմում տեղավորելու ձգտումները հասարակության մոտ ըմբռնում չունեն: Չկա մեկ մարդ, ով համաձայն լինի, որ Արցախը մնա Ադրբեջանի կազմում»,- սա ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանը հասկացել է երեկ՝ մի քանի ժամ փողոցում կանգնելով եւ ստորագրահավաք իրականացնելով https://www.aravot.am/2023/05/04/1339194/: Հիշեցնենք, Բերձորում Ադրբեջանի կողմից ապօրինի

TCG Anadolu. Թուրքիայի «երկար ձեռքը» ծովերում ու օվկիանոսներում. Հայկ Գաբրիելյան

TCG Anadolu-ն կգործի նաև Ատլանտյան ու Հնդկական օվկիանոսներում (այն ունակ է, առանց հավելյալ լիցքավորման, Թուրքիայից հասնել մինչև Ճապոնիա կամ Ավստրալիա)։

Չավուշօղլուն և Բայրամովը քննարկել են Վաշինգթոնում տեղի ունեցած հայ-ադրբեջանական բանակցությունները

Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի իր գործընկեր Ջեյհուն Բայրամովի հետ: Այս մասին հայտնում է Ադրբեջանի ԱԳՆ-ն: Զրույցի ընթացքում կողմերը մտքեր են փոխանակել երկու երկրների միջև երկկողմ և բազմակողմ հարաբերությունների և տարածաշրջանում ընթացիկ իրավիճակի վերաբերյալ: Նախարարներն անդրադարձել են նաև մայիսի 1-4-ը Վաշինգթոնում Հայաստանի և Ադրբեջանի միջև տեղի ունեցած բանակցություններին:   Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

«Հայաստանում սխալ պատասխանից հետո Գերմանիայում հաստատվել է, որ այդ փոքրիկ մասունքը Արայիկ Բաղդասարյանինն է»

«Որդիների Կանչ»-ը 2 օր է ուշքի չի գալիս այս լուրից… Ցավով և սրտի մեծ կսկիծով տեղեկացանք, որ մեր Տիկին Գոհարի՝ ում ոստիկանները ոտք ու ձեռք արած տարան Եռաբլուրից, որդու ԴՆԹ-ում կա համընկում… Եկար ու ձիգ 3 տարիներ…ԴՆԹ-ի մի քանի փորձեր.. Հայաստանում սխալ պատասխանից հետո Գերմանիայում հաստատվել է, որ այդ փոքրիկ մասունքը հենց Տիկին Գոհարի տղա՝

«Գրիգորի Խաչատուրովը խանգարում է իշխանությունների պլանին․ կարող էր ազդեցություն ունենալ, որ տավուշյան սահմանագիծը խախտվի»․Միհրան Պողոսյան

Փաստաբանն ասաց՝ պնդում են, որ Գրիգորի Խաչատուրովին առնչվող գործը քննվի դռնբաց նիստում։

Հովհաննես Բաչկովը հաղթել է առաջին մենամարտում ու հաջորդում հանդիպելու է թուրք բռնցքամարտիկի հետ

Հովհաննես Բաչկովի հաջորդ մրցակիցը թուրք Կագան Կանլին է։

Վստահված անձինք վստահելի՞ են. ՀՔԱՎ

Ընտրական օրենսգիրքը սահմանում է, որ «Վստահված անձ չեն կարող լինել դատավորները, դատախազները, քննչական մարմիններում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձինք, ոստիկանությունում, ազգային անվտանգության ծառայությունում, դատական ակտերի հարկադիր կատարման ծառայությունում, քրեակատարողական ծառայությունում, պրոբացիայի ծառայությունում, փրկարար ծառայությունում ծառայողները, զինծառայողները, դիտորդները, թեկնածուները, ընտրական հանձնաժողովների անդամները»: Սակայն ԸՕ-ն որևէ կերպ չի կարգավորում, թե ինչպես պիտի բացառվի այս խմբերի անձանց որպես վստահված

«Նեմեսիսի» արձանը չպետք է Թուրքիայում ընկալվի որպես ՀՀ արտաքին քաղաքականության դրսեւորում». Ալեն Սիմոնյան

Հայաստանը պատրաստ է խաղաղության եւ հարաբերությունների կարգավորման՝ առանց նախապայմանների

3 անձ ձերբակալվել է Ճամբարակում խուլիգանության, պարեկների նկատմամբ բռնություն կիրառելու կասկածանքով 

 2023թ. մայիսի 5-ին՝ ժամը 04:00-ին, ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Գեղարքունիքի մարզի գումարտակից զեկուցագիր է ստացվել այն մասին, որ «Ճամբարակ» տեղամասում իրականացվող ծառայության ընթացքում 2023թ․ մայիսի 4-ին՝ ժամը 22:30-ի սահմաններում, Ճամբարակ քաղաքի Սեպտեմբերի 21 փողոցում նկատել են, որ «Տոյոտա Ռավ-4» մակնիշի ավտոմեքենան կանգնել է հետիոտնային անցման վրա, և զգուշացրել են հեռացնել այն։ Դրանից հետո, ստուգելու

Մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան Արարատում, Գյումրիում, Հրազդանում, Վանաձորում

Արարատ, Գյումրի, Հրազդան և Վանաձոր քաղաքների մթնոլորտային օդում փոշու պարունակությունը. ապրիլի 24-30-ը Մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան Արարատում ապրիլի 26-30-ը, Գյումրիում՝ ապրիլի 26-ին և 30-ին, Հրազդանում ապրիլի 27-ին, 28-ին և 30-ին, Վանաձորում՝ ապրիլի 24-26-ը, 28-30-ը։ Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն

«Եթե ինձ պաշտոնանկ անեն՝ ընդդիմությունը թեկնածու չի առաջադրի». Թագուհի Թովմասյան

«Վլադիմիր Վարդանյանը պարզ ասաց՝ քվեարկեք մեր թեկնածուի օգտին, դա ձեր ապագայի համար շատ լավ կլինի»

Շարունակվում են Սուրեն Պապիկյանի անակնկալ ստուգայցերը ՊՆ զորամասեր

Մայիսի 5-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն անակնկալ ստուգայցով եղել է ՊՆ N զորամասում: Պաշտպանության նախարարը շրջել է զորամասում, հետևել օրվա կարգացուցակով նախատեսված ուսումնական մարտավարամասնագիտական պարապմունքների ընթացքին, զրուցել ժամկետային զինծառայողների հետ, հետաքրքրվել ծառայությամբ: Պաշտպանության նախարարը հորդորել է զինծառայողներին ամենայն պատասխանատվությամբ մոտենալ ուսումնական գործընթացին, սերտել առավելագույնը՝ մշտական ծառայության վայրերում կրտսեր հրամանատարի պարտականությունները պատշաճ կատարելու համար: Նախարար

Ազոտի երկօքսիդի պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան Նոր Նորքում, Շենգավիթում, Արաբկիրում

Երևանում մթնոլորտային օդի որակը. ապրիլի 27-մայիսի 3-ը (2023թ.) Փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան Կենտրոն վարչական շրջանում գրեթե ամբողջ շաբաթվա ընթացքում, Նոր Նորքում՝ ապրիլի 28-30-ը, Արաբկիրում՝ ապրիլի 29-ին, Շենգավիթում՝ չի գերազանցել։ Ազոտի երկօքսիդի պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան Նոր Նորքում մայիսի 1-ին, Շենգավիթում՝ ապրիլի 27-30-ը, Արաբկիրում՝ մայիսի 3-ին։ Ծծմբի երկօքսիդի պարունակությունը չի գերազանցել

Զեղչի դեպքում ո՞ր գնից է իրականացվում ապրանքի գնի նվազեցումը

Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը մի շարք որոշումներում և եզրակացություններում անդրադարձել է այն հարցին, թե զեղչի դեպքում որ գնից է իրականացվում ապրանքի գնի նվազեցումը՝ արձանագրելով հետևյալը. ապրանքի վաճառքի կամ ծառայության մատուցման միջին գինն ակցիայի մեկնարկի պահին նախորդող մեկ ամսվա ընթացքում ապրանքի վաճառքի կամ ծառայության մատուցման գների միջին թվաբանականն է. եթե ապրանքի վաճառքի կամ ծառայության մատուցման համար ակցիայի

Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

Հանրապետության տարածքում` Մայիսի 5-ի ցերեկը, 6-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մայիսի 6-ի երեկոյան առանձին շրջաններում, 7-10-ին ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ։ Քամին՝ արևմտյան 3-5 մ/վրկ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վրկ արագությամբ: Օդի ջերմաստիճանը մայիսի 5-6-ին աստիճանաբար կբարձրանա 5-6 աստիճանով,

Կստեղծվի պետական ընկերություն, որտեղ ադապտիվ սպորտի կենտրոն կգործի. նախագիծը ներկայացվել է հանրային քննարկման

ԿԳՄՍ նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել «Երևան» պետական փակ բաժնետիրական ընկերություն հիմնադրելու և ընկերությանն անժամկետ, անհատույց օգտագործելու իրավունքով գույք հանձնելու մասին նախագիծը: Նախագծի նպատակն է պետական հոգածության ներքո նպաստել և օժանդակել Հայաստանի Հանրապետության հավաքականների 18 տարեկանից բարձր թեկնածու մարզիկների մարզումների շարունակականությանը և հնարավորություն ընձեռել սահմանափակ կարողություններով անձանց զբաղվելու ադապտիվ սպորտով: Ըստ նախագծի հիմնավորման՝ ընկերության հիմնումը

«Ծնողին տվել են երեք ձեռք, ասել են՝ այդ երեք ձեռքը ձեր որդին է՝ տարեք՝ հուղարկավորեք». Թագուհի Թովմասյան

Թագուհի Թովմասյանը կարծում է, որ իր այդ վերաբերմունքով ՀՀ կառավարությունը պարզապես ցանկանում է փակել այդ էջը՝ ծնողներին ասելով՝ հարմարվեք այս ամենի հետ

5 անձի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ 16 քաղաքացու ապօրինի միգրացիան կազմակերպելու համար 

2023 թվականի ապրիլի 28-ին հսկող դատախազը հաստատել է Հայաստանի Հանրապետության 16 քաղաքացիների ապօրինի միգրացիան կազմակերպելու վերաբերյալ քրեական վարույթի մեղադրական եզրակացությունը և վարույթի նյութերի հետ հանձնել է դատարան: Ազգային անվտանգության ծառայության քննչական գլխավոր վարչությունում 2022 թվականի հունիսի 20-ին նախաձեռնված վարույթով՝ 5 անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 470-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով

Պահպանելով մի քանի պարզ կանոն կխուսափեք հնարավոր զեղծարարություններից. Հայաստանի բանկերի միություն

Հաշվի առնելով, որ ֆինանսական համակարգում պարբերաբար ակտիվանում են ֆինանսական զեղծարարության տարբեր դեպքերը, ևս մեկ անգամ հորդորում ենք զգոն լինել և պահպանել բանկային տվյալների օգտագործման անվտանգության կանոնները: ՀԻՇԵՔ՝ առևտրային բանկերն անում են առավելագույնն իրենց հաճախորդների հաշիվների ու քարտերի անվտանգությունն ապահովելու համար: Սակայն այդ հարցում առավելագույն արդյունքի ապահովումն առաջին հերթին կախված է հաճախորդից։ Պահպանելով մի քանի պարզ

«Տարածվում են կեղծ տեղեկություններ, որոնք առնչություն չունեն «Գազպրոմ Արմենիա»-ի հետ»

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն զգուշացնում է, որ սոցիալական ցանցերի միջոցով տարածվում են հերթական կեղծ տեղեկությունները, որոնք իրականությանը չեն համապատասխանում և որևէ առնչություն չունեն «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի հետ։ «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ

Ցնցված եմ Սերբիայում մարդկային կյանքեր խլած ողբերգական միջադեպերի մասին լուրերից. Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական նամակ է հղել Սերբիայի Հանրապետության նախագահ Ալեքսանդր Վուչիչին՝ Բելգրադի Վլադիսլավ Ռիբնիկար դպրոցում և Մլադենովացում տեղի ունեցած ողբերգական միջադեպերի կապակցությամբ։ Նամակում ասված է. «Ձերդ Գերազանցություն, Խորապես ցնցված եմ Բելգրադի Վլադիսլավ Ռիբնիկար դպրոցում, ինչպես նաև Մլադենովացում բազմաթիվ մարդկային կյանքեր խլած ողբերգական միջադեպերի մասին լուրերից: Այս ծանր պահին hայ ժողովրդի և անձամբ իմ  անունից անկեղծ վշտակցություն ու

Պուտին-Փաշինյան հանդիպման որոշ ծրագրեր քննարկվում են. Պեսկով

Կախված նրանից, թե այդ քննարկումներն ինչ ավարտ կունենան, մենք կանենք համապատասխան հայտարարություն»,- ասել է Պեսկովը:

ՍՊԸ-ի հիմնադրի ազգականը հափշտակել է մատակարարումների դիմաց Թուրքմենստանից փոխանցված գումարը. նախաքննությունն ավարտվել է

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում իրականացված քննչական և վարութային մեծածավալ գործողությունների արդյունքում բացահայտվել է ՍՊ ընկերության հիմնադրի բարեկամի կողմից ընկերության 3.003,890.851,76 դրամ գումարը հափշտակելու դեպքը: Քննությամբ ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ ՍՊ ընկերության հիմնադրի մորաքրոջ որդին՝ Ռ.Ա.-ն, 1990-ական թվականներից աշխատել է այդ ընկերությունում։ Այն զբաղվել է արդյունաբերական սարքավորումների, նյութերի,

Արդյո՞ք մեծ տերությունները ձախողել են արհեստական բանականության կառավարումը, և եկել է փոքր պետությունների գործելու ժամանակը. Արմեն Սարգսյան

Արհեստական բանականության (ԱԲ) համակարգերի մշակման վերջին մրցավազքն ապացուցում է, որ մարդկությանը խիստ անհրաժեշտ է մեծացնել արհեստական բանականության մասին իրազեկվածության մակարդակն ու սահմանել դրան վերաբերող հստակ կանոնակարգեր և կիրառման մեխանիզմներ։ Այս մասին Newsweek պարբերականում հրապարակված սյունակում գրում է Հայաստանի չորրորդ նախագահ Արմեն Սարգսյանը։ Նա նշում է, որ վերջերս հրապարակված բաց նամակը, որը վեցամսյա մորատորիումի կոչ էր անում արհեստական բանականության

«Չկա Գրիգորի Խաչատուրովի դեմ տրված որևէ ցուցմունք ոչ փողերի լվացման հետ կապված, ոչ էլ ընդհանրապես»․ Միհրան Պողոսյան

Փաստաբան Հակոբ Ենոքյանը վստահեցրեց՝ Գրիգորի Խաչատուրովի կալանքի տակ գտնվելու ժամկետում որևէ տեղեկություն, ապացույց, նոր փաստական տվյալ, որը կարող էր վկայել, որ դրանց վրա կարող էր նա ներգործել, չի ստացվել։ Չեն կատարվել գործողություններ, որոնց վրա հավանական ներգործության անհրաժեշտություն լիներ։

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031