Օրվա լրահոսը

Արարատ Միրզոյանը հանդիպել է Հայաստանում հավատարմագրված ԵՄ և անդամ երկրների դեսպանների հետ

«Տեղյակ եք Հայաստանի և ԵՄ հարաբերությունների շուրջ վերջին զարգացումներից․ մոտ տաս օր առաջ Բրյուսելում մենք ընդունեցինք ՀՀ–ԵՄ գործընկերության նոր՝ ռազմավարական օրակարգը։ Սա բավականին հագեցած փաստաթուղթ է, որը նախ և առաջ ամրագրում է երկկողմ հարաբերություններում ձեռք բերված հաջողությունները, ինչպես նաև ուրվագծում է այն ուղղությունները, որոնց շրջանակներում մենք մտադիր ենք հետագայում խորացնել մեր հարաբերությունները», – ընդգծել է նախարար Միրզոյանը։

Պահանջվեց ավելի քան 2 տարի և ՍԴ 2 որոշում, որ զուտ փորձեն ապահովել անձի՝ դատավորի լսված լինելու իրավունքը. Դավիթ Հարությունյան

Դատավոր Դավիթ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Պահանջվեց ավելի քան 2 տարի և Սահմանադրական դատարանի 2 որոշում, որ զուտ փորձեն ապահովվել (ի թիվս այլոց) անձի՝ դատավորի լսված լինելու և գործի հրապարակային քննության իրավունքը՝ վերսկսելով տարիներ առաջ ավարտված կարգապահական վարույթի քննությունը: Բարձրագույն դատական խորհուրդը այսօր որոշել է․ «Սահմանադրական դատարանի 21.05.2024 թ. թիվ ՍԴՈ-1729 և 29.07.2025

Թե ով կլինի կոնսոլիդացիայի կենտրոնում, կորոշի հասարակությունը». Սուրեն Սուրենյանց. «Ա1+»

Պետք է ամեն ինչ արվի, որ Գյումրիի մոդելը կիրառվի նաև համապետական ընտրություններին․ Սուրեն Սուրենյանց

ՀՀ քննչական կոմիտե. Բացահայտվել է ԱԺ նախկին պատգամավոր Մ․Հ․-ի նկատմամբ բռնություն գործադրած անձանց ինքնությունը

Որոշումներ են կայացվել նշված անձանց դատարան ներկայացնելու հիմքով ձերբակալելու մասին։
Քրեական վարույթի նախաքննությունը շարունակվում է։

Ռուբեն Վարդանյանը խնդրել է գործին կցել մի շարք փաստաթղթեր և ծանոթանալ քրեական գործի 15 հատորներին

Մյուս խնդրանքը՝ այդ հատորներում հիշատակված վկաներին դատարան կանչելու մասին, մերժվել է։

Քննարկվել է Հայաստանի համար նախատեսվող նոր ծրագրի մշակմանն առնչվող հարցերի լայն շրջանակ

Դեկտեմբերի 12-ին ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ Ռուբեն Սիմոնյանն   ընդունել է  Համաշխարհային բանկի (ՀԲ)  Հայաստանի  աճի և  աշխատատեղերի  զարգացման նոր քաղաքականության գործառնության առաքելության ներկայացուցիչներին:

Քանի որ հրահանգը տրվել է ՀՀ իշխանություններից, հանցավոր գործողություններ պետք է վերագրվեն ոչ թե ԼՂՀ վարչակազմին, այլ՝ հիմնական դերակատարներին. Սիրանուշ Սահակյան

Միանշանակ կայացնելու են մեղադրական ակտեր, իսկ հանրային պաշտպանները փորձում են փրկել իրենց հեղինակությունն ու փարատել այն կասկածներն ու մեղադրանքները, որ գրպանային ծառայություններ են մատուցել. Սահակյան

Մարիամ Մկրտչյանը եւ Արամ Հակոբյանը՝ Ղազախստանի գավաթի հաղթողներ

Ալմաթիում այսօր ավարտված շախմատի «Kazakhstan Chess Cup 2025» մրցաշարի 11-րդ մրցափուլում Հայաստանի ներկայացուցիչներ, կանանց միջազգային վարպետ Մարիամ Մկրտչյանը եւ գրոսմայստեր Արամ Հակոբյանը հերթական հաղթանակը տարան եւ 11 հնարավորից վաստակելով 7,5-ական միավոր՝ անհասանելի դարձան մրցակիցների համար եւ նվաճեցին հաղթողի կոչումը։ Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

«Նիկոլ Փաշինյանի՝ Գերմանիայում հնչեցրած առաջարկն Ադրբեջանին վտանգավոր է ու խիստ հակահայկական»․ Գագիկ Համբարյան

Քաղաքագետ Գագիկ Համբարյանը, անդրադառնալով Համբուրգում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից Ադրբեջանին համատեղ ճանապարհային քարտեզ ընդունելու մասին արված առաջարկին, համաձայն որի՝ փակելու են արցախցիների՝ Արցախ վերադառնալու թեման, Ադրբեջանն էլ իր հերթին վերջ է դնելու «Արևմտյան Ադրբեջան» անհասկանալի տերմինաբանության օգտագործմանը, այն  համարեց վտանգավոր ու խիստ հակահայկական։ «Նիկոլ Փաշինյանը շատ վտանգավոր ու հակահայկական հայտարարություն արեց։ Եթե Նիկոլ Փաշինյանն

Միհրան Հակոբյանի ծեծի ենթարկելու դեպքով 4 ձերբակալված անձ կա. ՆԳՆ

ՆԳՆ քրեական ոստիկանության ծառայողները, իրականացնելով օպերատիվ-հետախուզական ծավալուն միջոցառումներ և համագործակցելով Քննչական կոմիտեի գործընկերների հետ, այսօր ձերբակալել են 4 անձանց, որոնք կասկածվում են դեկտեմբերի 8-ին մոլերից մեկի հարակից ավտոկայանատեղիում կատարված հանցագործության մեջ։ Նրանք կներկայացվեն Քննչական կոմիտե:   ՆԳՆ խոսնակ Նարեկ Սարգսյան

Վաղաժամկետ դադարել են թիվ 30 ԸԸՀ-ի երկուական անդամի, թիվ 27 ԸԸՀ-ի մեկական անդամի եւ թիվ 34 ԸԸՀ-ի մեկական անդամի լիազորությունները

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը դեկտեմբերի 12-ին գումարել է արտահերթ նիստ՝ ատեստավորումը չանցած Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի անդամների լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու եւ ԿԸՀ 2022 թվականի դեկտեմբերի 2-ի թիվ 89-ա որոշման մեջ փոփոխություն կատարելու օրակարգով։ ԸԸՀ անդամների ատեստավորման երկրորդ փուլն ամփոփելուց հետո թվով 4 ԸԸՀ անդամների լիազորությունները վաղաժամ դադարել են՝ պաշտոնին չհամապատասխանելու հիմքով պայմանավորված։ Այսպիսով, վաղաժամկետ դադարել են թիվ

«Այն, որ ճնշման է ենթարկվում պաշտպանական կողմի նախաձեռնությամբ ներգրավված փորձագետը, խնդրահարույց է կողմերի մրցակցության սկզբունքի տեսակետից»

Քաղաքական իրավունքների հայկական կենտրոնը տարածել է հայտարարություն՝ վարույթում մասնագիտական կարծիք հայտնած փորձագետի հետապնդման վերաբերյալ։

Եկեղեցում տեր հայր է, դրսում՝ փարաջեն հանած սովորական քեռի, հոպար. Տեր Վրթանեսը՝ իշխանության «շրջիկ» քահանայի մասին

Իր նկարագիրն էլ մոտ է այն մյուս տիրադավ եպիսկոպոսներին. Տեր Վրթանես

Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Կաթողիկոսին այցելեց Լիբանանի նախկին վարչապետ Թամմամ Սալամը

Երկար տարիներէ ի վեր մօտէն ծանօթ ըլլալով իրարու, Հայրապետն ու նախկին վարչապետը Լիբանանի ու Միջին Արեւելքի առնչուած շարք մը հարցերու շուրջ իրենց անկեղծ տեսակէտերն ու մտահոգութիւնները բաժնեցին։

ԵՄ խորհուրդը հաստատել է «Գլոբալ դարպասներ»-ի 2026 թ. նախագծերի ցանկը

Դեկտեմբերի 10-ին Եվրոպական միության խորհուրդը հաստատեց «Գլոբալ դարպասներ»-ի (Global Gateway) 2026 թվականի առաջատար նախագծերի ցանկը, որն այժմ ներառում է 256 նախաձեռնություն։ Այդ նախագծերն իրականացվում են թվային տեխնոլոգիաների, կլիմայի եւ էներգետիկայի, տրանսպորտի, առողջապահության, կրթության եւ հետազոտությունների ոլորտներում ամբողջ աշխարհում, այդ թվում՝ Հայաստանում, Վրաստանում, Մոլդովայում եւ Ուկրաինայում։ Ի տարբերություն նախորդ տարիների, 2026 թվականի ցանկում նոր առաջատար նախագծեր

Խաղաղությունը պարզապես պատերազմի բացակայությունը չէ։ Այն պահանջում է շարունակական ջանքեր. Վահագն Խաչատուրյան

Վահագն Խաչատուրյանը ելույթ է ունեցել Թուրքմենստանի մշտական չեզոքության 30-ամյակին նվիրված միջոցառմանը

Վահան Կոստանյանը Բենիլյուքսի ԱԳՆ-ների քաղաքական տնօրենների հետ քննարկել է տարածաշրջանային զարգացումներին առնչվող հարցեր

Դեկտեմբերի 11-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը հանդիպել է Բենիլյուքսի՝ Բելգիայի, Նիդեռլանդների և Լյուքսեմբուրգի ԱԳ նախարարությունների քաղաքական տնօրենների հետ: Հանդիպման ընթացքում գոհունակությամբ ընդգծվել է Հայաստանի և Բենիլյուքսի երկրների միջև առկա քաղաքական երկխոսության բարձր մակարդակը, անդրադարձ է կատարվել բազմոլորտ համագործակցության զարգացման հեռանկարներին: Հայաստանի ժողովրդավարության դիմակայունության հետագա ամրապնդման համատեքստում անդրադարձ է կատարվել խառնածին սպառնալիքներին արդյունավետ հակազդելու

Անիի, Արթիկի, Ախուրյանի, Աշոցքի, Ապարանի տարածաշրջաններում թույլ ձյուն է տեղում

Մասիսի տարածաշրջանում մառախուղ է, տեսանելիությունը՝ 50-60 մետր։

Հայաստանը պատրաստ է աշխատել ավելի անվտանգ և կայուն ապագայի համար․ Համբարձում Մաթևոսյան

ՄԱԿ-ի Շրջակա միջավայրի ասամբլեայի 7-րդ նստաշրջանի (UNEA-7) շրջանակում Շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանը մասնակցել է «Կայուն լուծումների առաջմղում՝ դիմակայուն մոլորակի համար» խորագրով բարձր մակարդակի քննարկմանը, որի ընթացքում ներկայացրել է Հայաստանի Հանրապետության Ազգային հայտարարությունը և հանդես եկել ելույթով։ Իր խոսքում ընդգծել է, որ շրջակա միջավայրի պահպանությունը, կլիմայի փոփոխության ազդեցությունների մեղմացումը և երկրի դիմակայունության բարձրացումը Հայաստանի համար

Զոդում իրականացնելիս դիզվառելիքի երկաթե գլանատակառում տեղի է ունեցել պայթյուն՝ հրդեհի բռնկմամբ. մեկ անձ հոսպիտալացվել է

Դեկտեմբերի 12-ին, ժամը 14։53-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Արմավիրի մարզի Նորապատ գյուղի նախկին անասնագոմերի տարածքում, զոդման աշխատանքներ իրականացնելիս, դիզվառելիքի երկաթե գլանատակառում (40 տ, դատարկ) տեղի է ունեցել պայթյուն՝ հրդեհի բռնկմամբ: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։ Մեկ քաղաքացի հոսպիտալացվել է բժշկական կենտրոն։ Հրդեհը

Մի քանի հակափաստարկ՝ հիմնվելով Արժույթի միջազգային հիմնադրամի ու Համաշխարհային բանկի պաշտոնական զեկույցների վրա. Լիլիթ Ղարաջյան

Ու սա ոչ թե Նարեկ Կարապետյանն է ասում, այլ IMF-ն ու Համաշխարհային բանկը իրենց պաշտոնական զեկույցներում։

Կարո՞ղ է, ըստ Արուսյակի, նրանք էլ են մանիպուլացնում:

Փաշինյանի առաջին ֆունդամենտալ սխալն այն է, որ ասում է՝ այս երկու հարցերն իրար հետ փակենք. Մարուքյան

Այս հարցերը խառնելը, չհասկանալ այս հարցերի տարբերությունը, հղի է նոր պատերազմներով, նոր զոհերով։

Երևանի դպրոցներում, որոշ բացառություններով, արգելվել է էլեկտրոնային սարքավորումների օգտագործումը

Երևանի քաղաքապետի նախաձեռնությամբ՝ Երևանի համայնքային 151 դպրոցներից 143-ում սմարթֆոնների և էլեկտրոնային այլ սարքերի օգտագործումն արգելվել է: Դրանց արգելումն ամրագրված է կրթական հաստատությունների ներքին կարգապահական կանոններում: Այսպիսի նախաձեռնությունները շատ երկրներում արդեն վաղուց ապացուցել են իրենց արդյունավետությունը։ Հետազոտությունները ցույց են տվել, որ դասի ընթացքում հեռախոսների սահմանափակումը միջինում 6–14%-ով բարձրացնում է աշակերտների առաջադիմությունը: Բացի դրանից, միայն հեռախոսի առկայությունը,

Անկարգություններ Երևանում․ լեհ 17 երկրպագու է ձերբակալվել

Դեկտեմբրի 12-ին ժամը 00․27-ին ոստիկանությունն ահազանգ է ստացել, որ «Վերնիսաժի» մոտ լեհ ֆուտբոլասերները «կոտրում են ամեն ինչ»։ «ՀՈԳՎ Կենտրոնական բաժնից մեկնած հերթապահ խմբի և ոստիկանության գվարդաիայի ծառայողները Խանջյան փողոցից հասարակության հանդեպ բացահայտ անհարգալից վերաբերունք դրսևորելու և խուլիգանություն կատարելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածով ձերբակալվել և ոստիկանություն տեղափոխել Լեհաստանի Հանրապետության 17 քաղաքացի։ Կազմված փաստաթղթերը փոխանցվել են քննչական

Հայաստանի իշխանությունը խիստ վախեցած է 2026 թվականի ընտրություններից․ Երվանդ Բոզոյան

Քաղաքական հիմնական խաղացողները սեփական օրակարգով էլ հանդես չեն գալիս, որպեսզի հասարակությունն այդ օրակարգը ընդունի

«Ադրբեջանական կողմը լուրջ ջանքեր է ներդնում ՀՀ տարածքում գտնվող իսլամական մշակութային ժառանգության բռնայուրացման և այն՝ թյուրքա-ադրբեջանական ներկայացնելու ուղղությամբ»

2025 թվականի դեկտեմբերի 5-ին Բաքվում կայացավ «Մշակութային ժառանգությունը և վերադարձի իրավունքը» միջազգային կոնֆերանսը, որի մասնակիցներին ուղղված ուղերձով հանդես եկավ Իլհամ Ալիևը: Ուղերձի առանցքային միտքն այն է, որ իբր Հայաստանը երկարատև տարիների ընթացքում պարբերաբար ոչնչացրել է ադրբեջանցիների նյութական և ոչ նյութական մշակութային ժառանգությունը՝ հատկապես սրբավայրերը, գերեզմանները: Նշվեց, որ ադրբեջանական կողմի համար առաձնահատուկ կարևոր է այս իրադարձություններին

Շնորհակալ ենք Հայաստանի կողքին լինելու և շարունակական աջակցության համար. դեսպան Խաչատրյանը՝Ժան-Նոել Բարոյին

Ֆրանսիայում ՀՀ դեսպան Արման Խաչատրյանի ֆեյսբուքյան գրառումը Ֆրանսիայի Եվրոպայի և արտաքին գործերի նախարարությունում կազմակերպված ընդունելությանը նախարար Ժան-Նոել Բարոյի հետ։ Շնորհակալ ենք Հայաստանի կողքին լինելու և շարունակական աջակցության համար։

Գեղարքունիքի մարզպետը և ՀՀ-ում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի խորհրդականը քննարկել են առաջիկա ծրագրերը

Դեկտեմբերի 12-ին Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը ընդունեց Հայաստանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի քաղաքական և գործառնական խորհրդական Ավետիք Փաշայանին։ Հանդիպման ընթացքում Ավետիք Փաշայանը ներկայացրեց Գեղարքունիքում ԿԽՄԿ կողմից 2025 թվականին իրականացված առողջապահական և միկրոտնտեսական աջակցությունների ծրագրերի ընթացքն ու արդյունքները, ինչպես նաև 2026 թվականին սահմանամերձ ու թիրախային համայնքներում նախատեսվող աշխատանքները։ 2025 թվականի հիմնական ծրագրերը հաջողությամբ ավարտվել են, իսկ

«ՀՀ-ն հինգ ամիս ժամկետ ունի՝ ապրելու եւ չապրելու միջեւ ընտրություն կատարելու համար»․ Նաիրի Սարգսյան

Աղքատությունը մարդկանց գլուխներում չէ, ինչպես Նիկոլ Փաշինյանն է հայտարարում, աղքատությունը կառավարությունում է նստած

Եվրոպայի խորհրդի լրագրողների անվտանգության հարթակն ահազանգել է Հայաստանում լրագրողների կալանավորման մասին և պահանջել պարզաբանումներ

Այսօր Եվրոպայի խորհրդի լրագրողների անվտանգության հարթակը ահազանգել է antifake.am-ի փոդքասթերներ Վազգեն Սաղաթելյանի և Նարեկ Սամսոնյանի կալանավորման և լրատվականի գույքի առգրավման մասին՝ հղում կատարելով Քաղաքական իրավունքների հայկական կենտրոնի (ՔԻՀԿ) հայտարարությանը։ Ահազանգն առաջին աստիճանի է (Level 1), ինչը նշանակում է մեդիայի ազատության նկատմամբ ամենակոպիտ միջամտության առկայություն։ Ահազանգում մասնավորապես նշվել է. «2025թ. նոյեմբերի 13-ին Ազգային անվտանգության ծառայության (ԱԱԾ)

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031