Օրվա լրահոսը

Մարդիկ հաճախ հայտնվում են անելանելի իրավիճակում Հարկադիր կատարումն ապահովող ծառայության ոչ պատշաճ ծանուցման պատճառով. ՄԻՊ

Հաշվի առնելով, որ հարկադիր կատարողի կայացրած որոշումները կատարողական վարույթի կողմերին ուղարկվում են ոչ թե պատվիրված փոստով, այլ փոստային առաքմամբ, այդ որոշումների մասին անձանց պատշաճ ծանուցման ապահովումը պետական վերահսկողության բացակայության պայմաններում էլ ավելի խնդրահարույց է դառնում:

Համաշխարհային բանկի ներկայացուցիչներն ընդգծել են՝ ՀՀ կառավարության ծրագրում առանցքային տեղ է հատկացված կրթությանը․ դա համահունչ է ՀԲ հիմնական հանձնառություններին

ՀԲ աջակցության ծրագրերով հիմնվել են 136 նախակրթարաններ, որոնց թվում՝ 127 նախակրթարան ՀՀ մարզերում, 9-ը՝ Երևան քաղաքում, հիմնանորոգվել են 13 ավագ դպրոցներ (10՝ մարզերում, 3-ը՝ Երևանում)

Եռամսյա նոր հավաքներ կմենարկեն. խուսափելը առաջացնելու է քրեաիրավական հետևանքներ

Հավաքներին մասնակցությունը, օրացուցային հաշվարկով, կներառվի քաղաքացու զինվորական ծառայության կամ աշխատանքային ընդհանուր ստաժում:

ԵՄ-ն լայն սպեկտր է նշել՝ տուրիզմից մինչեւ գյուղատնտեսություն և բնակարանաշինություն. ԱլԳ ծրագրի շրջանակներում ՀՀ-ին տրամադրված 2,6 մլրդ եվրոյի մասով հստակություն չկա. «Հրապարակ»

Արեւելյան գործընկերության ծրագրի շրջանակներում Հայաստանին տրամադրված ԵՄ 2,6 մլրդ եվրոյի մասով ոչ մի հստակություն չկա։

Շուրջ 221,08 գրամ «կոկաին» է տեղափոխել Հայաստան. Ֆրանսիայի քաղաքացին կալանավորվել է

ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնտեսական անվտանգության և կոռուպցիայի հակազդման դեպարտամենտի աշխատակիցների կողմից իրականացված օպերատիվ հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ Ֆրանսիայի Հանրապետության քաղաքացին ՀՀ-ում իրացնելու նպատակով ապօրինի ձեռք է բերել առանձնապես խոշոր չափերով՝ շուրջ 221,08 գրամ «Կոկաին» տեսակի թմրամիջոց, որը 2021 թվականի սեպտեմբերի 3-ին, քողարկված ձևով պահելով իր մոտ, Նիցա-Փարիզ-Երևան ավիաչվերթով մաքսանենգությամբ տեղափոխել է Հայաստանի

Քաշաթաղի շրջանում թուրք-ադրբեջանական զորավարժությունների անցկացումը սադրանք է, ՀՀ իշխանությունը պետք է հանդես գա համապատասխան արձագանքով. Տիգրան Աբրահամյան

Արցախից բռնազավթված տարածքներում զորքերի ցանկացած կուտակում, տեղաշարժեր, արդեն իսկ վտանգավոր բնույթ է կրում, եթե հաշվի առնենք, որ դրանք տեղի են ունենում Գորիս-Կապան ճանապարհի կամ Սև լճի հարակից հատվածներում, ապա խնդիրն առավել սուր ընթացք է ստանում։

Լիպարիտ Սիմոնյան. Հարկ եմ համարում հորդորել պաշտպանին զերծ մնալ զոհված կամ անհայտ կորած զինվորների ծնողներին թիրախավորելուց

Զոհված և անհայտ կորած զինծառայողների ծնողներին որևէ մեկը կամ որևէ քննչական մարմին չի հրամցրել, չի հորդորել և չի ուղղորդել, կատարել որևէ անձի դեմ որևէ գործողություն. Լիպարիտ Սիմոնյան

Այդպիսի հիմարություն էս 30 տարվա մեջ մեր երկրում ոչ ոք չի ասել, որ, ցավոք, մենք օրենք ունենք. Արա Ղազարյանը՝ Կարեն Անդրեասյանի մասին. «Հրապարակ»

Արա Ղազարյանի կարծիքով՝ Կարեն Անդրեասյանը պետք է ներողություն խնդրի դատական համակարգից։

Լեգիտիմ խորհրդարանը ժողովրդավարության երաշխիք չէ

Գերմանացի իրավաբան եւ քաղաքագետ Կարլ Շմիդտն իր աշխատություններում փորձում էր ապացուցել, որ պառլամենտարիզմն ու ժողովրդավարությունը բացարձակապես տարբեր բաներ են: Պառլամենտարիզմն ազատական հայեցակարգի տարր է. այն ենթադրում է, որ կրթված, զարգացած եւ բարեկեցության որոշակի մակարդակ ունեցող մարդիկ հավաքվում են եւ ազատ ու առարկայական բանավեճում քննարկում են, որոշումներ են ընդունում պետության համար կարեւոր այս կամ այն խնդրի

«Նման երկարաժամկետ վարձակալությունը ստիպում է ենթադրել, որ պատրիարքարանը երբեք չի վերստանալու այդ կալվածքը. մի նոր վեճի առաջ ենք կանգնած Սփյուռքում»

Իսրայելի ֆիզիկական անձանց, ընկերություններին կամ կառավարությանը ցանկացած հայկական գույքի վաճառք կամ վարձակալություն արժանանում է պաղեստինցիների դատապարտմանը, որոնք նման գործարքները դիտարկում են որպես Իսրայելի ներկայության ընդլայնում բռնագրավված տարածքներում։ Ինձ ասացին, որ Պաղեստինի ինքնավարությունը պաշտոնական բողոքի նամակ է հղել Հայոց պատրիարքարանին`այս կալվածքի վարձակալության վերաբերյալ: Սակայն, հայր Երեցյանը հերքեց նման հաղորդագրության ստացումը։

Իսկ ի՞նչ եղավ Հայաստանի տարածքից Ադրբեջանի զորքերի հեռացման հարցը, թե՞ իշխանություններն արդեն դրա հետ էլ են համակերպվել. «Փաստ»

Սակայն հակառակորդի զինված ուժերը ոչ միայն չեն հեռացել ՀՀ ինքնիշխան տարածքից, այլև անցել են պարբերական սադրանքների գործելակերպի, որի արդյունքում տուժում են սահմանամերձ համայնքների բնակիչները և հրաձգությունների հետևանքով զինվորներ են զոհվում ու վիրավորվում։ Այնինչ, ադրբեջանական կողմի սանձարձակ գործողությունների ֆոնին ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն, առանց առկա իրադրությունը վերլուծելու, հայտարարում է, թե Հայաստանը պատրաստ է սահմանազատմանը և սահմանագծմանը, և սպասում է Ադրբեջանի արձագանքին։

Հայաստանում շաքարավազի շուկան դարձյալ քաոսային վիճակում է. «Ժողովուրդ»

Շաքարավազի ոչ միայն գինն է բարձր, այլեւ խանութներ կան՝ շաքարավազ չկա

Ադրբեջանի նախագահի ելույթներն այնպիսին են, որ ակնհայտորեն հասնում են ֆաշիզմի. ՄԻՊ

Մենք այս անգամ էլ առանձնացրել ենք Ադրբեջանի նախագահի՝ 2021թ. օգոստոսի 26-ին Աբշերոն և օգոստոսի 31-ին Շուշի այցերի հրապարակային ելույթների այն հատվածները, որոնք գեներացնում են հայատյացություն ու թշնամանք։ Հայերեն ու անգլերեն տարբերակներով ուղարկել ենք ՀՀ Ազգային ժողով, գործադիր իշխանության ու իրավապահ մարմինների, ինչպես նաև ՀԿ-ներին՝ իրենց գործունեության մեջ օգտագործելու նպատակով: ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի ուսումնասիրությունները 

«Մոռացված պատերազմի մոռացված զոհերը»

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Եվրոպական Ժողովրդական կուսակցության Քաղաքական համաժողովին ելույթիս հիմնական մասը նվիրված էր Արցախյան վերջին պատերազմի արդյունքում մեր ռազմագերիների ճակատագրին, որոնք անուշադրության են մատնվել թե Հայաստանի գործող հրոսակախմբի, թե միջազգային ու եվրոպական ատյանների կողմից։ Ելույթս վերնագրել էի «Մոռացված պատերազմի մոռացված զոհերը»։ Ներկայացրել եմ առկա իրավիճակը, Ադրբեջանի շարունակվող ագրեսիան Հայաստանի

«Ենթակառուցվածքների զարգացումը Հայաստանի կառավարության առաջնահերթություններից է». Սուրեն Պապիկյան

ՀՀ փոխվարչապետ Սուրեն Պապիկյանն ընդունել է ՎԶԵԲ տարածաշրջանային տնօրեն Կատարինա Բյորլին Հանսենին   Սեպտեմբերի 6-ին ՀՀ փոխվարչապետ Սուրեն Պապիկյանը հանդիպել է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) Կովկասի, Մոլդովայի և Բելառուսի տարածաշրջանային ղեկավար, տնօրեն Կատարինա Բյորլին Հանսենին: Վերջինիս ուղեկցում էր ՎԶԵԲ-ի երևանյան գրասենյակի ղեկավար Դմիտրի Գվինդաձեն: Փոխվարչապետը կարևորել է ՎԶԵԲ-ի հետ ՀՀ կառավարության սերտ համագործակցությունը՝

Միացյալ Թագավորությունն աջակցում է ԵԱՀԿ ՄԽ համանախագահության ջանքերին. Ուենդի Մորթն

ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հեռախոսազրույցը ՄԹ Եվրոպական հարևանության և Ամերիկայի հարցերով նախարար Ուենդի Մորթնի հետ Սեպտեմբերի 6-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Միացյալ Թագավորության (ՄԹ) Խորհրդարանական փոխպետքարտուղար, Եվրոպական հարևանության և Ամերիկայի հարցերով նախարար Ուենդի Մորթնի հետ։ Ընդունելով գործընկերոջ շնորհավորանքներն ԱԳ նախարարի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ` Արարատ Միրզոյանը հայտնել է հայկական կողմի պատրաստակամությունը համատեղ

Արշակ Կարապետյանը շնորհակալություն է հայտնել գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովին և հաջողություն է մաղթել հետագա գործունեության մեջ

Արշակ Կարապետյանն ընդունել է գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովին Սեպտեմբերի 6-ին ՀՀ պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանն ընդունել է գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովին, որն ավարտում է իր առաքելությունը՝ որպես Արցախի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախմբի հրամանատար։ Արշակ Կարապետյանը շնորհակալություն է հայտնել գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովին՝ Արցախում խաղաղության պահպանման գործում ներդրած ջանքերի համար և հաջողություն մաղթել հետագա գործունեության մեջ։ Հանդիպմանը, որին

Կոմկուսի նախաձեռնությամբ ՀՀ գրեթե բոլոր շրջաններում տեղադրվել են մեծ պաստառներ՝ Ստեփան Շահումյանի, մարշալ Բաղրամյանի պատկերներով

Հայաստանի Կոմունիստական կուսակցության նախաձեռնությամբ, Հայաստանի գրեթե բոլոր շրջաններում տեղադրվել են մեծ պաստառներ՝ Ստեփան Շահումյանի, մարշալ Բաղրամյանի պատկերներով և հայ-ռուսական բարեկամության թեմայով։ Հայաստանի Կոմունիստական Կուսակցություն

«Բալասանյան դաշինքը» ևս կմասնակցի Գյումրու ՏԻՄ ընտրություններին․ ո՞վ կգլխավորի այն

Այսօր առաջադրումների հինգերորդ օր է, սակայն  Գյումրու ՏԻՄ ընտրություններին պաշտոնապես մասնակցելու հայտ դեռ ոչ մի կուսակցություն կամ դաշինք չի ներկայացրել։ Քաղաքապետի ու  ավագանու  անդամների թեկնածուների անունները հայտնի են զուտ շրջանառվող լուրերի մակարդակով։ Ինչպես տեղեկացրել ենք, Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը հրաժարվում է մասնակցել  ընտրություններին, իշխող կուսակցությունը բազմիցս հորդորել  է  նրան առաջադրվել , չթողնել քաղաքի ղեկը, շարունակել

Ադրբեջանն ու Թուրքիան Լաչինում զորավարժություններ են սկսել

Սեպտեմբերի 6-ին Լաչինում սկսվել են Ադրբեջանի և Թուրքիայի զինված ուժերի համատեղ մարտավարական զորավարժությունները: Այս մասին հայտնում է Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը: «Զորավարժությունների հիմնական նպատակն է կատարելագործել ռազմական գործակցությունը ռազմական գործողություններ իրականացնելիս, զարգացնել հրամանատարների՝ որոշումներ կայացնելու և ստորաբաժանումները կառավարելու հմտությունները: Հատուկ ուշադրություն է դարձվել բարդ ռելիեֆի պայմաններում ժամանակակից ռազմատեխնիկայի և այլ ռազմական միջոցների կիրառման հմտությունների բարելավմանը»,- ասվում

Հադրութի շրջանում hայտնաբերվել է ևս 1 աճյուն

Հադրութի շրջանում այսօր իրականացված որոնողական աշխատանքների արդյունքում` հայտնաբերել  է  ևս մեկ աճյուն: Նրա ինքնությունը կհաստատվի ՀՀ-ում՝ դատաբժշկական փորձաքննությունից հետո: Հիշեցնենք, որ զինադադարից հետո` անցած 10 ամիսների ընթացքում, Արցախի գրավյալ տարածքներում իրականացված որոնումների արդյունքում փրկարարական ջոկատները հայտնաբերել և տարհանել են ընդհանուր 1657 աճյուն, որոնց թվում նաև քաղաքացիական անձինք են: Որոնումների առաջիկա ուղղությունների և արդյունքների մասին ԱԻ

Արայիկ Հարությունյանն ու Իգոր Խովաևը քննարկել են ղարաբաղյան հակամարտությանն առնչվող հարցեր

Նախագահ Արայիկ Հարությունյանը հանդիպել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուսաստանցի համանախագահ Իգոր Խովաևին Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը սեպտեմբերի 6-ին Երևանում հանդիպել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուսաստանցի համանախագահ Իգոր Խովաևին: Երկրի ղեկավարը հաջողություն է մաղթել ռուսաստանցի համանախագահին նոր պաշտոնում նշանակվելու կապակցությամբ և ընդգծել, որ Արցախը շարունակում է հավատարիմ մնալ ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափում բանակցային գործընթացը շարունակելու

Վախճանվել է ֆրանսիացի դերասան Ժան-Պոլ Բելմոնդոն

«Վերջին ամիսներին նա սուր հոգնածություն ուներ: Նա մահացել է խաղաղ` Փարիզի իր տանը»,- ասել է փաստաբանը:

ԵԱԶԲ-ն կարևորում է ՀՀ հետ գործընկերությունը և մտադիր է էլ ավելի ընդլայնել գործունեությունը մեր երկրում

Վարչապետը և Եվրասիական զարգացման բանկի վարչության նախագահը քննարկել են համագործակցության զարգացման հարցեր Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ընդունել է Եվրասիական զարգացման բանկի (ԵԱԶԲ) վարչության նախագահ Նիկոլայ Պոդգուզովին և նրա գլխավորած պատվիրակությանը: Վարչապետը կարևորել է ԵԱԶԲ-ՀՀ գործընկերության զարգացումը՝ նշելով, որ արտահերթ խորհրդարանական ընտրություններից հետո ՀՀ կառավարությունը հավակնոտ ծրագրեր է նախանշել և դրանց իրականացման գործում կարևորում է միջազգային

Պատերազմից հետո ունենք 44 զոհ, որոնցից 9-ը թշնամու փամփուշտից, մնացածը՝ անհասկանալի պայմաններում, սա սարսափելի թիվ է. Նինա Կարապետյանց

Խաղաղ պայմաններում զոհված զինծառայողի հայրը 8 տարի է չի կարողանում բացահայտել՝ ով է սպանել որդուն:

Արարատ Միրզոյանն ու ՀՀ-ում Չինաստանի դեսպանը կարևորել են ԵԱՏՄ-ի և «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախաձեռնության միջև համադրման գաղափարը

ՀՀ Արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն ընդունել է Չինաստանի դեսպանին Սեպտեմբերի 6-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ընդունել է ՀՀ-ում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության (ՉԺՀ) դեսպան Ֆան Յունին: Նախարար Միրզոյանն ու դեսպան Ֆան Յունն անդրադարձ են կատարել հայ-չինական բազմադարյա բարեկամական կապերի վրա հիմնված հարաբերություններին և վերահաստատել են երկու երկրների պատրաստակամությունը՝ համատեղ քայլեր ձեռնարկելու փոխադարձ հարգանքի և

«Արամ Բաբայանը, Մխիթար Սարգսյանը կնքել են «Մուշ» ՍՊԸ-ի՝ իրենց բաժնեմասի առուվաճառքի պայմանագիր, որով որպես գնորդ հանդիսացել է Գագիկ Խանդանյանը». մանրամասներ Գագիկ Խանդանյանի գործով ԲԴԽ նիստից

Ի պատասխան Գագիկ Խանդանյանի պաշտպանների հարցին՝ ի՞նչն է արգելում օրենքը՝ բաժնեմաս ձեռք բերե՞լը, թե՞ մասնակցությունը, Նարեկ Համբարձումյանը պատասխանեց. «Բաժնեմաս ձեռք բերելն արդեն նշանակում է մասնակցություն: Օրենսդրությամբ չկա արգելող նորմ, որը կարգելի բաժնեմաս ձեռք բերելը, միևնույն ժամանակ ասում է, եթե հանրային պաշտոն ես ստանձնում, քո ունեցած բաժնեմասը տուր հավատարմագրային կառավարման»:

Լրահոս

Օրացույց
Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930