Օրվա լրահոսը

Համաշխարհային բանկը պատրաստ է աջակցել կառավարությանը` իր նոր ռազմավարության իրականացման գործում

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է ՀԲ տարածաշրջանային տնօրենին և ՀԲ հայաստանյան գրասենյակի նորանշանակ ղեկավարին Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Համաշխարհային բանկի (ՀԲ) Հարավային Կովկասի տարածաշրջանային տնօրեն Սեբաստիան Մոլինեուսին և ՀԲ հայաստանյան գրասենյակի նորանշանակ ղեկավար Կարոլին Գեգինատ: Հանդիպման սկզբում փոխվարչապետը ողջունելով հյուրերին՝ շնորհավորել է Կարոլին Գեգինատին նշանակման կապակցությամբ և արդյունավետ աշխատանք մաղթել՝ վստահեցնելով, որ ՀՀ կառավարությունը

10 տարվա ազատազրկում՝ Գյումրիում իր մեկ տարեկան երեխային սպանած մորը

Այսօր Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ջոն Հայրապետյանը 10 ազատազրկման դատապարտեց իր մեկ տարեկան դստեր սպանության մեջ մեղադրվող 22-ամյա Անի Մինասյանին։ Հիշեցնենք, որ նա երկու տարի առաջ՝ 2019 թվականի օգոստոսի 30-ին, կպչուն ժապավենով կապել էր իր մեկ տարեկան երեխայի ձեռքերն ու ոտքերը, նրա բերանին կիսաշրջազգեստ փաթաթել ու մութն ընկնելուն պես՝ ժամը 22․00-24․00-ի սահմաններում նրան

Նիկոլ Փաշինյանն ու Իգոր Խովաևը քննարկել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ուղիները

Նիկոլ Փաշինյանը ընդունել է ԵԱՀԿ ՄԽ ռուսաստանցի համանախագահ Իգոր Խովաևին

Հայաստանի համար կարեւոր է, որ ռուս խաղաղապահների ժամկետը չավարտվի Արցախում նրանց գտնվելու ժամկետի ավարտով. Արտակ Զաքարյան

«Հայաստանը պետք է վերականգնի իր նշանակությունն ու դերը ղարաբաղյան կարգավորման գործընթացում»,- «Հայելի» մամուլի ակումբում կայացած ասուլիսում, այսօր նման կարծիք հայտնեց ՀՀԿ խորհրդի անդամ, պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը՝ հիշեցնելով Ադրբեջանի ներկայացուցչի վերջին հայտարարությունը՝ ռուս խաղաղապահների ներկայությունն Արցախում ապահովող լրացուցիչ իրավական եւ քաղաքական մեխանիզմների քննարկումների հետ կապված: Այդ քննարկումները, ըստ բանախոսի, Բաքուն եւ Մոսկվան անցկացնում են

Զբոսաշրջիկի նկատմամբ բռնաբարության փորձ կատարելու համար երիտասարդին մեղադրանք է առաջադրվել

Քրեական գործը՝ մեղադրական եզրակացությունը հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ, ուղարկվել է դատավարական ղեկավարում իրականացնող դատախազին:

Օրենքով արգելված եղանակով որս կատարելու համար նախատեսված ձայնարձակիչ սարքի տեղադրման դեպք է հայտնաբերվել

Տեսչական մարմինը «էլիտար որսի» սիրահարներին զգուշացնում է՝ անվերապահորեն հետևել օրենքով սահմանված որսի կանոններին

«Հայաստանը Համաշխարհային բանկի հուսալի գործընկերն է եւ լավագույն երկրներից է՝ վարկային պորտֆելի կատարողականի առումով»

Անդրադարձ է եղել Հայաստանի Հանրապետության հետ Համաշխարհային բանկի ռազմավարության առաջնահերթություններին եւ ընթացիկ ծրագրերին` ուղղված պետական հատվածի, հանրային ֆինանսների կառավարման ոլորտի, ինչպես նաեւ հարկային եւ մաքսային վարչարարության բարելավումներին:

Աշխատանքի ընդունելու համար դպրոցի տնօրենը կաշառք է պահանջել ու ստացել. ոստիկանության բացահայտումը

Որպես կաշառք պահանջել է 1500 դոլարին համարժեք 716 հազար դրամ, որից 1000 դոլարին համարժեք 478 հազար դրամը կինը տնօրենին է փոխանցել իրենց պայմանավորվածության մասին տեղեկացված, նույն դպրոցի ուսումնական աշխատանքների գծով փոխտնօրենի միջոցով, իսկ 500 դոլարին համարժեք 238 հազար դրամն անձամբ տվել է տնօրենին:

Քննարկվել են պատերազմի արդյունքում տեղահանված միայնակ տարեցների կարիքները

Պաշտպանն ընդգծել է մեծահասակների կյանքի որակի բարելավման ուղղությամբ «Հանգանակի» կողմից իրականացվող աջակցության ծրագրերի և տարեցների նկատմամբ ցուցաբերվող հոգատար վերաբերմունքի կարևորությունը

Պետական բյուջեից ապահովագրական ընկերություններին անհիմն փոխանցվել է շուրջ 12.500.000 դրամի ապահովագրավճար. ԱԱԾ

352 անձ աշխատանքից ազատվելուց և սահմանված 6 ամիսը լրանալուց հետո շարունակել է մնալ շահառուների ցուցակում

ՀՅԴ Արցախի Երիտասարդական միության անդամը հետմահու պարգևատրվել է «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանով

2020թ. պատերազմի ժամանակ Արցախի Հանրապետության սահմանը պաշտպանելիս ցուցաբերած արիության, խիզախության և բացառիկ քաջության համար հետմահու «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանով պարգևատրվել է կուսակցական, ՀՅԴ ԱԵՄ-ի անդամ, ՀՄԸՄ Արցախի միավորի վարչության անդամ Արտակ Իշխանյանը: Հավերժ փա՛ռք, հայրենիքի պաշտպանության համար իր կյանքը զոհած հավատարիմ ընկերոջը: ՀՅԴ Արցախի Երիտասարդական միություն

«ՔՊ-ին ինքնասպանության տանելու միջոցով փորձում են Հայաստանի դերը Հարավային Կովկասում տարբեր առումներով նվազեցնել». Արտակ Զաքարյան

Ընդդիմության հիմնական խնդիրն, ըստ բանախոսի, միասնական դիրքորոշմամբ հանրային իմունիտետի բարձրացումն է

Նախորդ տարվա համեմատ՝ Արցախում առաջին դասարանցիների թիվը նվազել է շուրջ 20%-ով

Այս տարի էլ Արցախի տարբեր դպրոցներում թափուր հաստիքներ կան

«Ֆիզգորոդոկ»-ում շինարարության իրականացման շուրջ առաջացած խնդրի վերաբերյալ հարուցվել է քրեական գործ. Գոռ Աբրահամյան

Դատախազությունը կապահովի գործով հետևողական և պատշաճ դատավարական հսկողություն՝ օբյեկտիվ, բազմակողմանի և լրիվ քննություն իրականացնելու, դրա շրջանակներում բոլոր հանգամանքները բացահայտելու և իրավական գնահատականներ տալու նպատակով:

Արկադի Բալյանն ազատվել է արտակարգ իրավիճակների նախարարի տեղակալի պաշտոնից

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ ՈՐՈՇՈՒՄ 6 Սեպտեմբերի 2021, 943 – Ա ԱՐԿԱԴԻ ԲԱԼՅԱՆԻՆ ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐԻ ՏԵՂԱԿԱԼԻ ՊԱՇՏՈՆԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝ Արկադի Բալյանին ազատել արտակարգ իրավիճակների նախարարի տեղակալի պաշտոնից: Նիկոլ Փաշինյան

«Արդեն իսկ 1682 աղբամուղ է փակվել՝ բազմաբնակարանների աղբամուղերի 46%-ը». քաղաքապետը հանձնարարել է հետևողականորեն շարունակել գործընթացը

Մայրաքաղաքի հյուսիսային և հարավային մուտքերն իրար կապող ճանապարհն ամբողջությամբ նախատեսվում է շահագործման հանձնել մինչև այս տարեվերջ:

Արդեն վաճառվել է Ռոնալդուի անունով $ 45 միլիոնի մարզաշապիկ

Պորտուգալացի Կրիշտիանու Ռոնալդուն, որն ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում «Յուվենտուսից» տեղափոխվել է «Մանչեսթեր Յունայթեդ», սակայն դեռ չի հասցրել մտնել խաղադաշտ, արդեն ֆինանսական լուրջ մուտքեր է ապահովում ինչպես նոր ակումբի, այնպես էլ ակումբի տեխնիկական հովանավոր Adidas-ի համար: AS գործակալության փոխանցմամբ, արդեն վաճառվել է հարձակվողի անունով $ 45 միլիոնի մարզաշապիկ, որի 10 տոկոսը կստանա ակումբը, մնացածը՝ Adidas-ը: Աշոտ

Արշակ Գասպարյանն ազատվել է ՊԵԿ նախագահի տեղակալի ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնից

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ ՈՐՈՇՈՒՄ 6 Սեպտեմբերի 2021, 944 – Ա ԱՐՇԱԿ ԳԱՍՊԱՐՅԱՆԻՆ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀԻ ՏԵՂԱԿԱԼԻ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐԻ ՊԱՇՏՈՆԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 4-րդ մասով՝ Արշակ Գասպարյանին ազատել պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալի ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնից: Նիկոլ Փաշինյան

Լիլիթ Գալստյան. Հայաստանը շարունակում է սուզվել, անկասելիորեն սուզվել, վերջանալ

Ինքնակործան անհոգության մեջ, մեզ չի միացնում, չի անհանգստացնում մեր կորուստների խորությունն ու ապագայի մասին տագնապը

Բռնցքամարտի Հայաստանի չեմպիոնները որոշվել են

Առաջնության արդյունքներով տղամարդկանց ազգային հավաքականի նորանշանակ գլխավոր մարզիչ Կարեն Աղամալյանը կձեւավորի Հայաստանի ընտրանու կազմը, որը կնախապատրաստվի հոկտեմբերի 24-ին Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում մեկնարկող աշխարհի տղամարդկանց առաջնությանը:

Խաղաղապահ բրիգադի գումարտակի հրամանատարի անունով դասասենյակ՝ Երևանի համար 157 դպրոցում

Հուշարձան-խաչքարի մոտ էլ հարգանքի տուրք է մատուցվել 44-օրյա պատերազմում զոհվածների հիշատակին:

Քննարկվել են ՀՀ-ում Արցախի մշտական ներկայացուցչության կողմից իրականացվող աշխատանքները

Արթուր Թովմասյանը ընդգծել է Արցախի Հանրապետության տարբեր կառույցների հետ մշտական ու ակտիվ փոխգործակցության կարևորությունն ու արդյունավետությունը։

ԵԱՀԿ ՄԽ ռուսաստանցի համանախագահի հետ հանդիպմանը Արարատ Միրզոյանը շեշտել է առաջնահերթ հումանիտար խնդիրների հասցեագրման հրատապությունը

ԱԳ նախարարն ընդգծել է Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների և քաղաքացիական պատանդների շուտափույթ և անվերապահ հայրենադարձման անհրաժեշտությունը։

Պատերազմի ընթացքում բոլոր առանցքային քաղաքական իրադարձությունները՝ ԻՔՄ քրոնիկոնում

Շուտով կլրանա արցախյան 44-օրյա պատերազմի տարելիցը: Արցախի ու Հայաստանի դեմ Ադրբեջանի սանձազերծած պատերազմը շրջադարձային նշանակություն ունեցավ Ղարաբաղյան հիմնահարցի կարգավորման գործընթացի վրա, ինչպես նաև փոխեց ստատուս-քվոն և ուժերի հարաբերակցությունը տարածաշրջանում: «Իրազեկ քաղաքացիների միավորումը» ի մի է բերել պատերազմի 44 օրերի ընթացքում պատերազմի վերաբերյալ միջազգային արձագանքն ու քաղաքական հայտարարությունները: Քրոնիկոնում ներկայացված են պատերազմի ընթացքում բոլոր առանցքային քաղաքական

Ռուսերենի ուսուցիչներ, մանկական հոգեբաններ. ռուս կամավորները կժամանեն Սյունիքի սահմանամերձ գյուղեր

Սկզբնական շրջանում Հայաստան կժամանեն հինգ կամավորներ և կմնան Ագարակում ու Եղվարդում, հետագայում ծրագիրը կշարունակվի Դավիթբեկում:

«Գառնի» պատմամշակութային արգելոցում հարսանիքը չի եղել ԿԳՄՍՆ համաձայնությամբ

Ուսումնասիրվում են խնդրին առնչվող մանրամասները, և համապատասխան միջոցառումներ կձեռնարկվեն ՊՈԱԿ-ի կողմից վերոնշյալ կարգի պահանջների և նախարարության հանձնարարականները շրջանցելու, ինչպես նաև հետագայում նմանօրինակ դեպքերը բացառելու ուղղությամբ:

Լրահոս

Օրացույց
Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930