Օրվա լրահոսը

Դատարանը պարտավորեցրել է ոստիկանությանը՝ փոխհատուցել 100.000 դրամ Գայանե Առուստամյանին պատճառված ոչ նյութական վնասի համար. ՀՔԱՎ

Առուստամյանի նկատմամբ արձանագրվել են ենթադրյալ խոշտանգման դեպքեր, որոնք ուղեկցվել են հոգեբանական ծանր ապրումներով։

Արցախում ականազերծման պլանի 80%-ը կատարվել է

Ռուս խաղաղապահներն իրականացրել են Արցախի ականազերծման պլանի 80 տոկոսը: Այս մասին ասվում է խաղաղապահների տելեգրամյան ալիքում տարածված հաղորդագրության մեջ: Կից տեսանյութում երևում է, թե ինչպես են ռուս զինվորականներն ականազերծման աշխատանքներ կատարում Մարտունու շրջանի Մաճկալաշեն գյուղում: Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդգծեց Հայաստանի և Արցախի առջև ծառացած ներկայիս մարտահրավերների շուտափույթ հաղթահարման կարևորությունը

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Եվրոպական հանձնաժողովի հարևանության և ընդլայնման հարցերով հանձնակատարին

«Դեմիրճյանի նման մարդուն ինքը սպանեց, օրինականությունի՞ց են խոսում…Զատիկյանների ընտանիքը ոչնչացրեցիր, Քոչարյան». Փաշինյանի աջակիցների ցույցը ՍԴ-ի մոտ

Փաշինյանի աջակիցները սկսեցին «ամոթ, ամոթ» վանկարկումներով դիմավորել դիմումատու քաղաքական ուժերի ներկայացուցիչներին: Մասնավորապես դիմում էին Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Արամ Վարդեւանյանին, թե «ջահել տղա ես, չե՞ս ամաչում, «օտ ի դո» դրան պաշտպանում ես» եւ այլն: Փոխարենը՝ ջերմագին ողջունեցին ու ծափահարեցին փաստաբան Տիգրան Եգորյանին. «Աղչի, էս Եգորյանը չի՞, Եգորյան ջան, դուխո՜վ»:

Լիբիայի փողոցներում անարգել են Թուրքիայի դրոշը

Անցյալ տարի Լիբիայում գեներալ Խալիֆա Հաֆթարի գլխավորած Լիբիայի ազգային բանակի ուժերը զորավարժության ժամանակ որպես պայմանական հակառակորդի դրոշ և թշնամական խորհրդանիշ օգտագործել էին Թուրքիայի դրոշը:

Որոտանի գյուղապետը ձերբակալվել է

Որոտանի գյուղապետի աշխատասենյակում և բնակարանում, որի ընթացքում բնակարանից հայտնաբերվել են զենք, զինամթերք, որոնց ձեռքբերման և պահելու օրինականությունը ստուգվում է:

«Ոչ ոք Հայրենիք չէ, բայց մենք բոլորս ենք այն… Հայրենիքը, ընկերնե՛ր, հավերժ արարք է». Արգենտինայի Հանրապետության Անկախության օրվա տոնակատարություն Երևանում

1810 թվականի Մայիսյան հեղափոխությամբ սկսված քաղաքական գործընթացով հաստատվեց Արգենտինայի ժողովրդի ազատ և անկախ դառնալու կամքը:

Մանկատներում հաշմանդամություն ունեցող երեխաներին ինքնուրույն կյանքի հմտություններ չեն սովորեցնում, 18 տարեկանից հետո բնակվում են մանկատներում. ՄԻՊ

Տարիներ շարունակ պետությունը չի ձեռնարկել նրանց ինքնուրույն կյանք վարելու հմտություններ սովորեցնելուն ուղղված միջոցներ

Սպորտը մեծ ծավալով կվերադառնա ՄՀՀ

Առավել եւս, որ համալիրի բասկետբոլային դահլիճը արդեն կահավորվում է բարձրորակ մարզագույքով:

Նիկոլ Փաշինյանը հանդիպել է արտախորհրդարանական շուրջ մեկ տասնյակ քաղաքական ուժերի ղեկավարներին

«Մենք սա դիտարկում ենք որպես, այսպես ասած, մեր հանրային կյանքի, քաղաքական կյանքի, տնտեսական կյանքի օրակարգային հարցերի քննարկման հարթակ ու եթե կարելի է այսպես ասել՝ մտագրոհի տեղ, որտեղ կարող ենք բոլոր հնարավոր հարցերը քննարկել»

Հայաստանը բարելավել է դիրքը թրաֆիքինգի դեմ պայքարում. հրապարակվել է ԱՄՆ պետքարտուղարության զեկույցը թրաֆիքինգի վերաբերյալ

Զեկույցում նշվում է, որ կառավարությունը զոհերի պաշտպանության նպատակով 2020 թ.-ին հատկացրել է 40.2 միլիոն ՀՀ դրամ կամ 78.060 ԱՄՆ դոլար, որը ավելացում է 2019թ․-ի 19 միլիոն դրամի կամ 36.890 ԱՄՆ դոլարի համեմատ:

«Ցանկանում ենք մասնակից լինել Հայաստանի ժողովրդավարական ինստիտուտների զարգացմանն ու տնտեսության վերականգնմանը». Փաշինյանն ընդունել է ԵՄ Հարևանության և ընդլայնման հարցերով հանձնակատարին

«Մեր երկրում մի շատ կարևոր ինստիտուտ է կայացել` դա ընտրությունների ինստիտուտն է, ինչը նաև Եվրամիության աջակցությամբ է տեղի ունեցել»

Որոտանում ընտրակաշառք տալու և ստանալու դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել. դատախազություն

ՀՀ գլխավոր դատախազությունից քննչական ենթակայության կարգով քրեական գործն ուղարկվել է ՀՀ ՀՔԾ

Քաջարանի քաղաքապետը ձերբակալված է

Սյունիքի մարզի Քաջարանի քաղաքապետ Մանվել Փարամազյանը ձերբակալվել է, գտնվում է ԱԱԾ մեկուսարանում։ Այս մասին Aravot.am-ին տեղեկացրեց «Հայաստան» դաշինքի անդամ, իրավապաշտպան Ռոբերտ Հայրապետյանը։ Նրա խոսքով` ենթադրելի է, որ Փարամազյանն ունի կասկածյալի կարգավիճակ, նա հարցաքննվել է։ Հիշեցնենք, որ երեկ ԱԱԾ-ն խուզարկել էր քաղաքապետի բնակարանը, մեքենան, ապա տարել բաժին։ Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Թոմաս Բախը ժամանել է Տոկիո եւ երեք օրով ինքնամեկուսացվել

Ճապոնիայի մայրաքաղաքում եւ հարակից վարչատարածքներում օլիմպիական մրցաշարերին հանդիսականների ներկայություն չի թույլատրվի:

Անահիտ Ավանեսյան․ «Մինչեւ սեպտեմբեր կներկայացվի նոր սահմանափակումների փաթեթ»

Առողջապահության նախարարի պաշտոնակատարի վստահեցմամբ՝ կարանտինը եւս վեց ամսով կերկարաձգվի

Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

Առանձին շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ

Ադրբեջանին անցած գետերի ակունքները ռազմավարական նշանակություն ունեն եւ դեռեւս պարզ չէ՝ ինչպես է այդ հարցը լուծվելու. Հրաչյա Շահինյան

Բաղրամյանի շրջանում, որն Արարատյան դաշտավայրում է, ստորգետնյա ջրերի մակարդակն իջել էր 15 մետրով

Անահիտ Ավանեսյան․ «Չեմ բացառում, որ Հայաստանում էլ կա քովիդի դելտա շտամը»

Առողջապահության նախարարի պաշտոնակատարը հորդորում է ակտիվ մասնակցել պատվաստմանը, նա վստահեցրեց՝ բարձր տարիքի անձինք պատվաստումներն ավելի մեղմ են տանում:

Ռուսաստանը պատրաստ է խորհրդատվական աջակցություն ցուցաբերել սահմանագծման և սահմանազատման հարցում. Զախարովա

Ռուսաստանը չի համարում, որ երկու երկրների սահմանին ստեղծված իրավիճակն ուղղակիորեն կապված է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հետ, այլ ավելի շուտ սահմանների իրավական ձևակերպման բացակայության արդյունք է: «Ընդհանուր ֆոնը, անկասկած, ավելի է խորացնում կողմերի միջև փոխադարձ վստահության պակասը, դա իսկապես այդպես է»,- ասել է Զախարովան:

«Ամոթ, ամո՜թ», «արի հետս տանեմ կռիվ». ՍԴ-ի դիմաց քաղաքացիները պիտակավորեցին միմյանց

Սահմանադրական դատարանի դիմաց այսօր իրավիճակը փոքր ինչ լարվեց։ Նախ, արտահերթ ընտրությունների արդյունքները պաշտպանող քաղաքացիները «ամոթ, ամոթ» գոռացին ընդմիջմանը դատարանից դուրս եկած` ՀՀԿ անդամներ Մարգարիտ Եսայանի, Կարինե Աճեմյանի, «Հայաստան» դաշինքի ներկայացուցիչներ Արամ Վարդեւանյանի ու նրա գործընկերների, «Զարթոնք» կուսակցության անդամների հասցեին։ «Ի՞նչ ա, արա, արի հետս տանեմ քեզ կռիվ»,-բղավեց տղամարդկանցից մեկը, մեկն էլ մյուսներին «Քոչարյանի շներ» անվանեց։

Եվրոպայի ամենամեծ մոլում հայկական «DANZ» ակնոցների վաճառասրահ է բացվել

Հայկական արտադրության «DANZ» ակնոցների գարնանային հավաքածուն վաճառքի ռեկորդ է գրանցել. ընկերությունն արձանագրել է ստեղծումից ի վեր ամենամեծ պահանջարկը: Այս մայիսին, ընկերության ստեղծումից ի վեր, ամենաշատ ակնոցներն են վաճառվել: «DANZ» ապրանքանիշը ներկայացված է Ամերիկայի Միացյալ Նահանգներում, Ռուսաստանում, Հայաստանում, ինչպես նաև առցանց հարթակներում: Հաշվի առնելով աճող պահանջարկը, հուլիսին ընկերությունը «DANZ»-ի երկու նոր, մեծ վաճառասրահներ բացեց. Եվրոպայի ամենամեծ

«Ես Ձեզ կառաջարկեի՝ այսօր գնաք, ապրեք Բերձորում, կգնա՞ք». Քաշաթաղից տեղահանված բնակիչը վրդովվեց լրագրողի հարցից

«Վերադարձ Քաշաթաղ» ՀԿ նախագահ Ազատ Եղոյանն ասաց՝ իրենց խնդիրներով զբաղվող հանձնաժողով ստեղծվել է, սակայն հարցի լուծումը ձգձգվում է: Ուստի կարծում են, որ խնդիրը կլուծվի, եթե լինի ՀՀ կառավարության որոշում:

Գնահատման և թեստավորման կենտրոնը հրապարակել է միասնական քննությունների երկրորդ փուլի մի շարք առարկաների արդյունքները

Հանրապետական ընդունող հանձնաժողովը հիմնական մրցույթի արդյունքները կհաստատի մինչև հուլիսի 18-ը

Անահիտ Ավանեսյանը՝ պատվաստման մասին հավաստագրի՝ ԵՄ-ի ճանաչման մասին

Առողջապահության նախարարի պաշտոնակատարն ասում է՝ ԵՄ առանձին երկրներ իրենք էլ այդ գործընթացը պիտի անցնեն, նա վստահ է, որ առաջիկայում այդ փոխճանաչումների գործընթացն ակտիվ կերպով կընթանա եւ հավելվածների փոխճանաչում կլինի

Հայաստանը հանձնառու է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանը բացառապես խաղաղ ճանապարհով՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում. Մհեր Գրիգորյան

Որպես առաջնահերթ գերակայություն՝ կարևորել ենք Ադրբեջանում պահվող ռազմագերիների և քաղաքացիական անձանց՝ միջազգային մարդասիրական իրավունքի ուժով առանց նախապայմանների և անհապաղ վերադարձը, ինչը նաև ամրագրված է 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության մեջ:

«Եթե ՍԴ-ն անվավեր ճանաչի ընտրությունների արդյունքները, դատավորների հանդեպ քրեական հետապնդում պետք է սկսվի»․ սահմանադրագետ

Եթե ՍԴ-ն կասկածի տակ դնի ընտրությունները, ապա խաչ կքաշի իր՝ որպես պետական ինստիտուտի ճակատագրի վրա, դատավորներն էլ խաչ կքաշեն իրենց մասնագիտական գործունեության վրա

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031