Օրվա լրահոսը

Թադևոս Ավետիսյան. Եկան իշխանության ամեն չորրորդ քաղաքացին էր աղքատ, հեռանում են՝ ամեն երրորդն է աղքատ

«Հայաստան» դաշինքի նշանակետն է՝ առաջին տարում ապահովել առնվազն 500 մլն ԱՄՆ դոլարի ներդրում, իսկ 5 տարում՝ առնվազն 3 միլիարդ դոլարի։

«Մենք կողմ ենք սահմանների սահմանազատմանը, բաց լեգիտիմ սահմանների». Վահե Գասպարյան

Վահե Գասպարյանի վստահեցմամբ՝ իրենց համար լեգիտիմ սահմաններ են Առաջին Հանրապետության սահմանները:

«Առանձնակի բարձր եմ գնահատում կատարվածը, քանի որ աշխատանքները տեղի են ունեցել Հայաստանի համար շատ բարդ ժամանակահատվածում». վերաբացվել է Անատոլ Ֆրանսի անվան ֆրանսիական կրթահամալիրը

Ֆրանսիական բաժնի աշակերտները ստանում են միջազգայնորեն ընդունված Բակալորեա դիպլոմը։ Հայկական բաժնում իրականացվում է ավագ դպրոցի կրթական ծրագիր։

Եվ անվտանգություն, և խնայողություն. Երևանի տրանսպորտային թունելների լուսավորությունն արդիականացվել է

Տարիներ շարունակ մի շարք թունելներում լուսավորությունը միացվում էր մասամբ: Այժմ արդեն դրանք 24 ժամ լիարժեքորեն լուսավորված են:

«Ասել, որ ադրբեջանական բանակը հաղթանակ է տարել՝ չի կարելի, սա մարտական ոչ ոքի է». ռազմական փորձագետ Կոնստանտին Սիվկովի ուշագրավ վերլուծությունը

Հայաստանը մի շարք ուժեղ կողմեր է ունեցել, օրինակ, հակաօդային պաշտպանությունն է ուժեղ եղել, թույլ չի տվել, որ Ադրբեջանը գործի դնի ավիացիան, որը նրանք ունեին: Ադրբեջանական բանակի առաջխաղացման տեմպերը, ըստ փորձագետի, շատ ցածր են եղել: Հարավ-արեւմտյան հատվածում լեռնային շրջաններում օրում 1 կմ առաջ գալով՝ 1 ամսում մոտ 40 կմ կարողացավ խորանալ:

Օրինագիծը կքննարկվի 24-ժամյա ռեժիմով. փորձ է արվում ներդնել շարժական կապի լայնաշերտ 5G տեխնոլոգիաները

Ռադիոհաճախականությունների ընդհանուր 60 ՄՀց հատվածների տրամադրման դեպքում կապահովի առնվազն 1 500 000 000 դրամի միանվագ (տրամադրման մասով) եւ 1 008 000 000 դրամ տարեկան (օգտագործման մասով) ՀՀ պետական բյուջեի լրացուցիչ մուտք:

Նոր դրախտ` ըստ կուսակցությունների նախընտրական ծրագրերի

Բուհերը դարձնել նորարարության կենտրոններ, ապահովել հայության ազգային եւ հոգևոր անվտանգությունը, ստեղծել կրիպտոտնտեսության հարթակներ

Կենտրոնամետ դեմոկրատների միջազգային միությունն իր սատարումն է հայտնում ՀՀԿ-ին

ՀՀԿ-ն, ունի այս բոլոր նպատակները իրականացնելու փորձ, անվտանգությունը վերականգնելու և հայ ժողովրդի բարեկեցությունն ապահովելու կամք և կարողություն:

Առաջարկել էին որդեգրել երեխային 1.200.000 դրամ գումարի դիմաց. 5 անձի մեղադրանք է առաջադրվել նորածնի առուվաճառքի փորձի գործով

Երեխայի հայրը և տատը, տեղեկանալով կատարվածի մասին, հետ են վերցրել երեխային

«Իրական եմ համարում նաեւ «Հայաստան» դաշինքի հետ կոալիցիայի ստեղծումը»․ Արսեն Բաբայան

Այս իշխանությանը հեռացնելու համար բոլոր տրամաբանված գործողություններին դիմելու ենք

«Մեր ամոթն է, որ էդ բանը դեռ քայլում է ու ճղճղում». Աղվան Վարդանյանը` Նիկոլ Փաշինյանի մասին

Ռոբերտ Քոչարյանի էմիածնեցի համակիր Ալվարդ Գասպարյանը հանրահավաքի էր եկել 400 տարվա պատմություն ունեցող ընտանեկան Ավետարանով ու երդվեց:

Սխալմամբ զանգահարելու շուրջ խոսակցությունը վերաճել է լեզվակռվի, Եղեգնաձորի բնակիչը բութ առարկայով հարվածել է, ինչ առաջացրել է իր բարեկամի մահը

Եղեգնաձորի բնակչին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 2-րդ մասի 14-րդ կետով, իսկ որպես խափանման միջոց նրա նկատմամբ ընտրվել է կալանավորումը:

Բակո Սահակյանը դրական է գնահատել խաղաղապահների աշխատանքն Արցախում

Սահակյանը նշել է, որ խաղաղապահներն արդյունավետ կերպով արձագանքում են ցանկացած խնդրահարույց իրավիճակի, ինչի հաշվին նրանց հաջողվել է վստահելի հարաբերություններ ձևավորել տեղի բնակիչների հետ:

«Մեկ-մեկ, որ մենակ եմ մնում, ասում եմ`այ տղա, էս ի՞նչ արեցիր». Ռոբերտ Քոչարյան

Գնալ ընտրությունների եւ էքսպերիմենտներ չանել, թե «սա սիմպատիչնի տղա է, հիմա էլ սրան ընտրենք», քանի որ դրա ոչ ժամանակը, ոչ իրավունքը չունենք:

«Հենց իր թիմում հրաշալի գիտեն իր անհավասարակշիռ վիճակը»․ Արսեն Բաբայանը՝ գաղտնազերծված զրույցի մասին

Եթե ես դա գիտեմ, բնականաբար, ինքն էլ գիտի, եւ իր այդ ագրեսիան, ատելությունը, վիրավորական արտահայտությունները նաեւ սրա հետեւանքն են

ԵԽԽՎ զեկուցողը ողջունել է գերիների վերադարձը եւ 100 հազար ականների քարտեզներն Ադրբեջանին հանձնումը

Չնայած դեռ գերության մեջ պահվող բազմաթիվ հայեր կան ու չնայած Աղդամից բացի այլ ականապատ շրջաններ կան, այսօր մենք կարող ենք ողջունել կողմերին, որոնք տարբեր միջազգային խաղացողների աջակցությամբ և օժանդակությամբ աշխատեցին միասին:

Կութի գյուղապետ. «Մի կովը ադրբեջանցիներից փախավ ու հետ եկավ»

Թշնամին նստել է մեր արոտներում:

Վանի Սուրբ Թովմաս լքված հայկական վանքն ախոռի է վերածվել

Չնայած թուրքական իշխանություններին ուղղված բազմաթիվ կոչերին, վանական համալիրը բարեկարգելու և պահպանելու համար դեռևս ոչ միջոցներ չեն ձեռնարկվել:

«Համաձայն չեմ այն մարդկանց հետ, որ մտածում են՝ ռինգի մի խաղացողին մյուսով ենք փոխելու, եւ Հայաստանը հիմա էլ ուրիշ վեկտորում է գլադիատորություն անելու»

«Քաղաքացու որոշում» (ՔՈ) կուսակցության գործադիր մարմնի անդամ Միքայել Նահապետյանի համոզմամբ՝ ոչ թե սխալ ռազմավարական դաշնակից ենք ընտրել, այլ խնդիրն այն է, թե մենք ինչ ենք ակնկալում նրանից: «Քաղաքացու որոշում» (ՔՈ) կուսակցության գործադիր մարմնի անդամ Միքայել Նահապետյանը «Առավոտի» հետ զրույցում վստահեցրեց՝ տարածաշրջանում առկա խոշոր պետության գոյությունն անտեսել ուղղակի հնարավոր չէ: Մեր դիտարկմանը՝ քաղաքական շատ ուժեր կան,

Նախընտրական պաստառը պոկել ու պատռել էր Մուշ թաղամասի 51-ամյա բնակչուհին

Նա հրավիրվել է ոստիկանություն և խոստովանել:

Ադրբեջանն արգելում է Եվրո 2020-ի այն մեկնաբանների մուտքն իր տարածք, ովքեր ինչ-որ ժամանակ եղել են Արցախում

Մեկնաբանը նաեւ ավելացրել է, որ Ադրբեջանից իրեն զանգահարել են 2009-ին Ղարաբաղ այցելության առնչությամբ եւ հինգ րոպե անց ինքը ՈՒԵՖԱ-ից հավատարմագրումը մերժելու նամակ է ստացել:

«Մենք բոլոր ջանքերը գործադրել ենք, որ իշխանությունը պահենք». Նիկոլ Փաշինյան

Արեւշատ համայնքում Փաշինյանը հայտարարեց. «Վերջին 7 ամսում մենք շատ դժվար եւ դաժան իրադարձությունների միջով ենք անցել: Չեմ թաքցնում, մենք երբեմն եզրին ենք եղել: Շատ ծանր է եղել մեր վիճակը՝ ամենատարբեր պատճառներով»:

Նիկոլ Փաշինյանը շարունակում է հանիրավի մեղադրանքներ հնչեցնել Հայոց Եկեղեցու հասցեին․ Մայր Աթոռի արձագանքը

Հայոց Եկեղեցին, հակառակ ամեն տեսակ խոչընդոտի և իշխանությունների կեցվածքի, շարունակելու է անշեղորեն իրականացնել հոգեփրկչական և ազգապահպան իր առաքելությունը հայ ժողովրդի կյանքում. Մայր աթոռ

Կիրառվել է հայցի ապահովման միջոց

Մայրը երեխայի հետ Հոլանդիայից Հայաստան է վերադարձել 2020թ. մայիսի 9-ին հոր կողմից բռնություն է գործադրվել ընտանիքում երեխայի եւ վերջինիս մոր նկատմամբ: Մայրը Հոլանդիայից երեխայի հետ վերադարձել են Հայաստան: Երեխայի եւ նրա մոր շահերը ներկայացնող փաստաբան Գայանե Գրիգորյանը «Առավոտին» ներկայացրեց այս գործով ԴԱՀԿ-ի կողմից արգելանք կիրառելու որոշումը, իր առարկությունները, նաեւ ՄԻՊ-ին, իրավապահներին ուղղված իր բողոքները: Քանի

«Երեխաներն այրում են մեր քարոզչական թերթիկները․ երեխաներ են, պատկերացնո՞ւմ եք»․ Մարուքյան

Վերցրել էին ԼՀԿ-ի գլխարկը եւ այրում էին։ Դա տարածում էին սոցցանցերում

Հորդորում են չեղարկել. ԱՄՆ առաջատար կոնգրեսականներ ու սենատորներ մտահոգություններ են հայտնել 907 Բանաձևի կասեցման վերաբերյալ

«Երբ կասեցրեցինք այն, մենք նրանց համար կանաչ լույս վառեցինք Ադրբեջանի համար»

Սյունիքի համայնքապետերը, եթե չեն մտածում հայրենիքի մասին՝ թող մտածեն իրենց ապագայի մասին․ Արա Պապյան

Երկուսն էլ փորձում են համոզել, թե կարող են ավելի լավ քծնել Կրեմլին ու բարեկեցություն ապահովել Հայաստանի համար։ Սա մոլորություն է, Մոսկվան արցունքների չի հավատում ու առաջնորդվում է իր շահերով, նրա համար կարեւորը դաշնակիցներն են:

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031