Օրվա լրահոսը

Գյումրու թատրոնը մենադրամայով Երեւան է գալիս

Դերասանուհի Հասմիկ Սուվարյանի եւ ռեժիսոր Ռաֆայել Ասատրյանի «Հասմիկը» կներկայացվի Տիկնիկային թատրոնում Գյումրու Վ. Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնի գեղարվեստական ղեկավար Լյուդվիգ Հարությունյանը «Առավոտի» հետ զրույցում նշեց, որ հունիսի 14-ին Հովհ. Թումանյանի անվան տիկնիկային թատրոնում՝ «Արմմոնոյի» շրջանակում կներկայացնեն իրենց թատրոնի մենաներկայացումը, որ «Հասմիկ» է կոչվում, դերասանուհին Հասմիկ Սուվարյանն է, ռեժիսորը Ռաֆայել Ասատրյանը, պիեսը Աստղիկ Սիմոնյանինն է:

Թիկնազորը «պատնեշել» էր Ծառուկյանին

Գագիկ Ծառուկյանը Սյունիքի մարզում նախընտրական հանդիպում ունեցավ միայն մարզկենտրոն Կապանում։

Փաշինյանը խոստում տվեց. «2022 թվականից ծնված ամեն 3-րդ եւ հաջորդ երեխային ամիսը վճարել 50 հազար դրամ նպաստ՝ մինչեւ առնվազն 4 տարեկանը»

Նա ասաց, որ այս ծրագիրը որոշակի ժամկետով է լինելու, հավանաբար մինչեւ 2025 թվականը, որ արդյունքները տեսնեն: Ու եթե 2022-ից մինչեւ 2025-ին ընտանիքը հասցնի 3 երեխա ունենա, երեքն էլ կլինեն շահառու ու 4 տարի պետությունից ամսական կստանան 150 հազար դրամ:

Բաքվի դատարանը Վիգեն Էուլջեքջյանին դատապարտեց 20 տարվա ազատազրկման

Ըստ դատավճռի՝ Էուլջեքջյանը 5 տարի կանցկացնի բանտում, մնացած մասը՝ խիստ ռեժիմով ուղղիչ հաստատությունում:

«Եթե ՀՀ-ն նոր պատերազմի ներուժ ունենար, Սյունիքի մարզ Ադրբեջանի ներխուժումը կարող էր վերածվել պատերազմի»․ Մարուքյան

Բոլոր նրանք, ովքեր կասեն, թե ընտրություններից հետո կարող են նոր պատերազմ սկսել կամ պատերազմով ադրբեջանցիներին հանել մեր տարածքից, կամ արկածախնդիր են, կամ ստախոս

Տեղեկատվությունը, թե Ucom ընկերության աշխատակիցներին, իբր, ստիպում են ընտրել քաղաքական այս կամ այն ուժին, հերյուրանք է ու չի համապատասխանում իրականությանը

Մամուլում՝ առանց աղբյուրի և հեղինակի մատնանշման տեղ գտած տեղեկատվությունն առ այն, թե Ucom ընկերության աշխատակիցներին, իբր, ստիպում են ընտրել քաղաքական այս կամ այն ուժին, հերյուրանք է ու չի համապատասխանում իրականությանը։ Ucom ընկերության աշխատակիցները Ընկերության հիմնադրման առաջին իսկ օրվանից աշխատում են այնպիսի աշխատանքային միջավայրում, որտեղ բացառված է դավանանքի, քաղաքական հայացքների կամ հասարակական կազմակերպությունների անդամակցության հետ կապված

Այսօր իրար սիրելու անհրաժեշտությունն օրհասական է

Սիրելի հայ ժողովուրդ, քրիստոնեական գաղափարների առաջին հորիզոնականում իրար սիրելու եւ հարգելու աստվածային պատվիրանը միշտ կենդանի է, միշտ խոսուն: Հայ ժողովրդի ծանր օրերին ականատես Խրիմյան Հայրիկ կաթողիկոսն ասում էր, որ մարդկային հարաբերությունները աստվածայինի հետ ներդաշնակելու համար անհրաժեշտ է, որպեսզի իրար շատ սիրենք, որովհետեւ եթե ճշմարիտ ավետարանական սիրով սիրենք իրար, էլ մեզ ոչինչ չի պակասի: Ավետարանական բոլոր

«Օլիգարխներից մեկը մահացավ, հույս ունենք հիվանդության պատճառով, ոչ թե այլ միջամտությունների». Փաշինյանը ճամպրուկով կառավարության շենք փող տանելու մասին

Նա հիշեցրեց, որ ժամանակին ասել էր, որ ճամպրուկներով կառավարության շենքեր փող են տարել. «Ինձ ասում էին՝ բա որտեղի՞ց, այսօր քրգործեր կան, որոնք այդ մասին վկայում են: Կոնկրետ շատ հայտնի նախկին օլիգարխներ դրա մասին ցուցմունք են տվել: Նրանցից մեկը մահացավ, հույս ունենք հիվանդության պատճառով, ոչ թե այլ միջամտությունների, բայց այդ ամեն ինչը պետք է հետաքննվի»:

Կառավարությունը պետք է հրատապ դիմի ՄԻԵԴ Ադրբեջանի ԶՈւ-ին ՀՀ գյուղերի հարևանությունից և համայնքների միջև ճանապարհներից անհապաղ հեռացնելու նպատակով. ՄԻՊ

Նույնը վերաբերում է նաև ադրբեջանական դրոշներին ու ցուցանակներին, նրանց զինված ուժերի ցանկացած տեխնիկայի:

«Մարդու՝ գերությունից ազատվելը չպետք է շահարկվի»․ Էդմոն Մարուքյան

Ադրբեջանը շարունակում է հայ ռազմագերիների փոխանակման դիմաց տարատեսակ նախապայմաններ դնել

Հարցերը, որոնք բարձրացրել եք, մեր ուշադրության ներքո են. ԿԽՄԿ նախագահը պատասխանել է ՀՀ նախագահի նամակին

Պետեր Մաուրերը մասնավորապես ասել է, որ 2020 թվականի սեպտեմբերին սկսված ռազմական գործողությունների առաջին իսկ օրերից կազմակերպությունը հանդես է եկել մարդասիրական օգնությամբ և պատրաստակամությունը հայտնել հետագա գործունեությունը ծավալել՝ միջազգային հանրության կողմից ԿԽՄԿ-ին տրամադրած մարդասիրական մանդատի շրջանակում:

Հիշո՞ւմ եք Աբրահամ Լինքոլնի հայտնի պատմությունը, երբ նրան տվեցին կապիտանի կոչում

Աշխատող-գործատու փոխհարաբերությունների մասին ՀՀ աշխատանքային օրենսգրքի 17-րդ հոդվածի համաձայն՝ աշխատողը սահմանված տարիքի հասած գործունակ քաղաքացին է, որն աշխատանքային պայմանագրի հիման վրա գործատուի օգտին կատարում է որոշակի աշխատանք` ըստ որոշակի մասնագիտության, որակավորման կամ պաշտոնի: Ինչպես նաեւ աշխատող են համարվում ծնողներից մեկի կամ որդեգրողի կամ հոգաբարձուի գրավոր համաձայնությամբ աշխատանքային պայմանագրով աշխատող տասնչորսից մինչեւ տասնվեց տարեկան անձինք։ Օրենսգրքի

Պահն օրհասական է, մարտահրավերները` բազմաշերտ ու վտանգավոր. ՀՀ նախկին վարչապետ Կարեն Կարապետյանի հայտարարությունը

Դա կարող է ապահովել Ռոբերտ Քոչարյանը։ Պետական պաշտոններ զբաղեցնելու ընթացքում, ինչպես նաև մրցակցային ու բազմամշակույթ գործարար միջավայրում կուտակած փորձի և ղեկավարին անհրաժեշտ անհատական ու կառավարչական հատկանիշների համադրությունը նրան թույլ են տալիս պրոֆեսիոնալ թիմ ձևավորելով երկիրը հանել ճգնաժամից և տանել դեպի բարեկեցիկ ապագա։

«Հանել ու մխել այնտեղ, որտեղ պետք է». Փաշինյանը այնթապցիներին ցուցադրեց մուրճը

Փաշինյանը, ցուցադրելով մուրճը, ասաց, որ թավշյա հեղափոխությունից հետո լիքը մարդիկ, որոնք ծվարած էին տարբեր տեղերում, իրենց դրսեւորել են ու հիմա ի՞նչ պիտի անեն՝ թավշյա մանդատը փոխարինեն պողպատե մանդատով:

Գալա համերգին հանդես եկավ Արամ Խաչատրյանի դիրիժորական փայտիկով. Խաչատրյանի անվան միջազգային մրցույթում հաղթող է ճանաչվել ճապոնացի դիրիժոր Դաիչի Դեգուչին

Լոնդոնի երաժշտության թագավորական քոլեջի պրոֆեսոր, դիրիժոր Փիթեր Սթարքը նշեց, որ Երևանում անցկացվեց երաժշտությամբ պարուրված ֆանտաստիկ շաբաթ։ Նրա համոզմամբ՝ յուրաքանչյուր դիրիժոր պետք է հիշի այս մրցույթը և պատասխանատվությամբ վերաբերվի հետագա գործունեությանը։

Օրենքով գողի որդիներն ու իրենց ընկերը պարզաբանումներ ստանալու նպատակով հանդիպել են 34-ամյա տղամարդու և նրա ընկերների հետ. փոխհրաձգության հետևանքով տղամարդը մահացել է

Հրազենային վնասվածքներով հիվանդանոց է տեղափոխվել 1982թ. ծնված տղամարդ, որը 34-ամյա տղամարդու ընկերներից մեկն է, տեղափոխվել է Էրեբունի բժշկական կենտրոն՝ վիրահատության:

ԱԻՆ-ն անցյալ շաբաթ գրանցել է 613 դեպք, արձանագրվել է մահվան 5 դեպք

Արձանագրվել է թունավորման 10 դեպք:

Կասեցվել է «Ֆլայ Արմենիա էյրվեյզ» ՍՊԸ-ի օդանավ շահագործողի վկայականը

ՀՀ ազգային անվտանգության ծառայությունում նշված դեպքի հետ կապված քննությունը շարունակվում է:

Ընտրական հանցագործությունները՝ ՀՀ քրեական օրենսգրքով

Հանցագործություն է համարվում նաև ցանկացած անձի կողմից բարեգործության հետ միաժամանակ նախընտրական քարոզչություն իրականացնելը

«Հայաստանն այլընտրանք է թուրք-ադրբեջանական ուղիներին, և իրանցիները չեն ցանկանում, որ այս այլընտրանքը կորչի կամ վտանգվի». արևելյան դիվանագիտություն առանձնահատկությունները. Jam-news

«Արտաշատ-Մեղրի ավտոճանապարհը, ըստ տարբեր գնահատումների, միջինը մեկ ու կես միլիարդ դոլար է արժենալու։ Ակնհայտ է, որ այս պահին Իրանը որևէ հնարավորություն չունի նույնիսկ մի քանի հարյուր միլիոն գումար ներդնել այս ծրագրում։ Այս խոսքերն ուղղված էին Հայաստանում որոշակի համակրանք շահելուն և Հայաստանի և Ադրբեջանի միջև հավասարակշռվածությունը պահելուն»

Արմավիրի մարզի 147 ընտրողի 9 մլն դրամ ընտրակաշառք տալու փորձի համար 2 անձ կալանավորվել է, ևս 8-ն ունեն կասկածյալի կարգավիճակ

Ռ. Խ.-ն նախնական համաձայնություն է ձեռք բերել Ջանֆիդա գյուղի բնակիչ Գ. Պ.-ի հետ` կայանալիք արտահերթ ընտրություններին դաշինքի օգտին կողմ քվեարկելու նպատակով ՀՀ Արմավիրի մարզի առնվազն 147 ընտրողների գումարի տեսքով ընտրակաշառք տալու վերաբերյալ: Այնուհետև, պայմանավորվածության համաձայն, 2021 թվականի հունիսի 10-ին` ժամը 16:30-ի սահմաններում, իր ավտոմեքենայով գնացել է Ջանֆիդա գյուղում գտնվող՝ Գ. Պ.-ի բնակության վայր` ընտրակաշառքի առարկա հանդիսացող 9.000.000 ՀՀ դրամը նրան փոխանցելու

Պռոշյան գյուղի մոտակայքում ավտովթարի հետևանքով կան վիրավորներ

«Lancia» մակնիշի ավտոմեքենան գլխիվայր շրջվել է, գազի բալոնը դուրս է թռել, տեղի է ունեցել գազի արտահոսք։

Ըստ ԱԺԲ-ի՝ Սյունիքի այլընտրանքը թիվ 25 քվեաթերթիկն է

Մինչեւ հանդիպումը, կուսակցության ներկայացուցիչները ասուլիս էին տվել

«Այս ընտրությունները ամենաճակատագրական ընտրություններն են»․ Իշխան Սաղաթելյան

«Ես վստահ եմ, որ դուք և բոլոր քաղաքացիները, որոնք այստեղ չեն, գիտակցում են, որ որոշելու են ստեղծված իրավիճակի ելքը և համատեղ ուժերով հունիսի 20 – ին  քշելու ենք չարիքի կառավարությանը և սկիզբ կդնենք ուժեղ և հզոր Հայաստանի կերտմանը»։

Պարապած զինվորների դեպքում ճանճ չի անցնի մեր սահմանով․ Գագիկ Ծառուկյան

Սյունիքի անվտանգությունից մինչեւ վարկերի մարում․ ԲՀԿ–ի ծրագիրը

«Օրենքով գող» Մարսոյի՝ Մարզպետունի Պետրոսյանի գերեզմանի դիմաց տեղի ունեցած կրակոցների հետևանքով սպանվել է 34-ամյա քաղաքացի․ Shamshyan.com

Այսօր՝ հունիսի 13-ին, կրակոցներ են հնչել Արարատի մարզում: Ժամը 19:15-ի սահմաններում, «Վեդի» բժշկական կենտրոնից ոստիկանության Արարատի բաժին ահազանգ է ստացվել, որ հրազենային վնավածքներով իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի, ով կարճ ժամանակ անց՝ գիտակցության չգալով, մահացել է: Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը Արարատ քաղաքի բնակիչ, 34-ամյա Արմեն Հովհաննիսյանն է: Ոստիկաններն ու քննիչները ձեռնարկած

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031