Օրվա լրահոսը
Պարապած զինվորների դեպքում ճանճ չի անցնի մեր սահմանով․ Գագիկ Ծառուկյան
Սյունիքի անվտանգությունից մինչեւ վարկերի մարում․ ԲՀԿ–ի ծրագիրը
«Օրենքով գող» Մարսոյի՝ Մարզպետունի Պետրոսյանի գերեզմանի դիմաց տեղի ունեցած կրակոցների հետևանքով սպանվել է 34-ամյա քաղաքացի․ Shamshyan.com
Այսօր՝ հունիսի 13-ին, կրակոցներ են հնչել Արարատի մարզում: Ժամը 19:15-ի սահմաններում, «Վեդի» բժշկական կենտրոնից ոստիկանության Արարատի բաժին ահազանգ է ստացվել, որ հրազենային վնավածքներով իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի, ով կարճ ժամանակ անց՝ գիտակցության չգալով, մահացել է: Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը Արարատ քաղաքի բնակիչ, 34-ամյա Արմեն Հովհաննիսյանն է: Ոստիկաններն ու քննիչները ձեռնարկած
Ռոխլինը բացահայտում է. Ինչպե՞ս էր 90-ականներին զենք գալիս Հայաստան
1999թ. ապրիլին ԱՊՀ պետությունների ղեկավարների գագաթնաժողովի կուլուարներում Ադրբեջանի նախագահ Հեյդար Ալիևը մոտեցել է Ելցինին և հարցրել. «Բորիս Նիկոլաևիչ, ինչպե՞ս է ընթանում հայկական սպառազինության գործով քննությունը»: Ելցինը պատասխանել է. «Հեյդար, հասկանո՞ւմ ես, երբ կարծում էի, որ ամեն ինչ արդեն մոռացված է: Ավելի լավ է ուրիշ բանից խոսենք»:
«Հանուն պետության ինքը պիտի գնա»․ հրապարակվել է Դիանա Գասպարյանի ու Սուրեն Պապիկյանի հեռախոսազրույցը․ Դիանա Գասպարյանը հրաժարվել է մեկնաբանություն տալուց
Համացանցում տարածվում է ՀՀ Տարածքային կառավարման և զարգացման նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Սուրեն Պապիկյանի և Էջմիածնի քաղաքապետ Դիանա Գասպարյանի հեռախոսազրույցը։ Հեռախոսազրույցում Դիանա Գասպարյանը դժգոհում է վարչապետի պաշտոնակատարից, իսկ Սուրեն Պապիկյանը Դիանա Գասպարյանին հորդորում է հանգստություն պահպանել։ Սկանդալային ձայնագրության վերաբերյալ Էջմիածնի քաղաքապետ Դիանա Գասպարյանից մեկնաբանություն է խնդրել Irakanum.am կայքը, որի՝ հեռախոսազրույցի վերաբերյալ հարցը լսելուց հետո Դիանա Գասպարյանն ասել
Ինչպե՞ս հայրենադարձել գերիներին․ Սամվել Բաբայանի պատասխանը՝ նրանց հարազատներին
Պատերազմի ավարտից հետո Խծաբերդի հատվածում գերի ընկածների հարազատներն այսօր Գյումրիում «Ազատական» կուսակցության համամասնական ցուցակը գլխավորող Արցախի պաշտպանության նախկին նախարար Սամվել Բաբայանից հարցրեցին, թե ինչպես պետք է լուծվի տղաների հայրենադարձման հարցը։ Նրան նաև հարցրեցին, թե ով պիտի պատասխան տա, որ տղաներին տարան Խծաբերդ ու հայտնվեցին Բաքվի բանտերում։ Սամվել Բաբայանն ասաց․«Ես չեմ կարող ասել, զինվորականները պետք է
Պատգամավորության թեկնածուների ցուցակում ընդգրկված Արմավիրի նախկին քաղաքապետը կալանավորվել է․ Գոռ Աբրահամյան
Գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանի ֆեյսբուքյան գրառումը Դատարանը բավարարել է Արմավիրի նախկին քաղաքապետ, 2021 թ․ հունիսի 20-ին կայանալիք ԱԺ արտահերթ ընտրություններին մասնակցող դաշինքի պատգամավորության թեկնածուների ցուցակում ընդգրկված Ռ․ Խ․-ի և Ջանֆիդա գյուղի բնակիչ Գ․ Պ․-ի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ վարույթն իրականացնող մարմնի միջնորդությունները, նրանք կալանավորվել են։ Հիշեցնեմ, որ հունիսի 10-ին ՀՀ ոստիկանության
Լեւոն Զուրաբյանի կարծիքով Հայաստանում քաղաքացիական պատերազմը կարող է կանխել միայն իրենց կուսակցությունը
Այսօր «Հայ ազգային կոնգրես» կուսակցության ներկայացուցիչները Վանաձորի Շառլ Ազնավուրի անվան մշակույթի պալատում հանդիպեցին իրենց համակիրների հետ: Կուսակցության փոխնախագահ Լեւոն Զուրաբյանը վանաձորցիների հետ հանդիպման ընթացքում ասաց, որ իր համար զարմանալի է այն, որ դեռ կան մարդիկ, որոնք շարունակում են հավատալ Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդն այնքան երախտապարտ է Նիկոլ Փաշինյանին՝ ռոբասերժական այդ ճորտատիրական կարգերից նրանց ազատելու համար, որ
«Պատիվ ունեմ» դաշինքը դիտորդներին է փոխանցել իր պաստառները վնասելու վերաբերյալ փաստերը
Արագածոտնի մարզ Նիկոլ Փաշինյանի այցելության օրը վանդալիզմի է ենթարկվել նաեւ «Պատիվ ունեմ» դաշինքի մեծ պաստառը:
«Իսկ միգուցե Ալիևն իր սրտի թեկնածուին ժե՞ստ է արել». Արթուր Վանեցյան
Արմավիրի մարզում նախընտրական քարոզարշավ իրականացնելիս «Պատիվ ունեմ» դաշինքի առաջնորդ Արթուր Վանեցյանը հայտարարել է․ «…Իսկ միգուցե՞ Ալիևն իր սրտի թեկնածուին ժեստ է արել, գերիներին այս նախընտրական փուլում տվել է, որպեսզի դրա սրընթաց անկում ապրող վարկանիշը բարձրացնի»։ «ՊԱՏԻՎ ՈՒՆԵՄ» ԴԱՇԻՆՔ
«ՀՀ-ի բյուջեում 90 միլիոն դոլար չգտնվեց, որ Արցախի օդը պաշտպանվեր, բայց միլիոնավոր դոլարներ գտնվեցին պարգևավճարների համա՞ր»․ հարց՝ Սամվել Բաբայանին
Այսօր Գյումրիում «Ազատական» կուսակցության համամասնական ցուցակը գլխավորող Արցախի պաշտպանության նախկին նախարար Սամվել Բաբայանը կրկնեց բազմիցս արտահայտած իր այն միտքը, որ մենք բանակ չունենք, այն 20 տարի «լափել են»։ «Մենք պիտի պատրաստվենք բանակ ունենանք։ Հենց այդ բանակն ունենանք, մեր խնդիրները լուծվելու են, այսինքն՝ ոչ թե պատերազմ, այդ ադրբեջանցին պիտի տեսնի, որ հայերը նորից ոտքի են կանգնել,
«Երբ թշնամին մոտեցել ու շրջափակել է տղերքին, տղերքից մեկը գրպանից հանել է նռնակն ու ասել՝ բոլորիդ հետս կտանեմ»․ Կարեն Հովհաննիսյան
Ռազմական փորձագետ Կարեն Հովհաննիսյանի ֆեյսբուքյան գրառումը Սյունիքի երեկվա միջադեպի հետ կապված գիտեք ի՞նչն է փրկել տղերքին։ Նռնակն է փրկել, տղերքից մեկի մոտ նռնակ է եղել, ու երբ թշնամին 10 հոգով մոտեցել ու շրջափակել է տղերքին, որ գերի վերցնի, տղերքից մեկը գրպանից հանել է նռնակն ու ասել՝ բոլորիդ հետս կտանեմ, այդ ընթացքում ընկերն արդեն հասցրել կապ
Վեդու բժշկական կենտրոնի պաշտոնական էջով իրականացվում է «Քաղաքացիական պայմանագրի» քարոզարշավ․ ԸՎԿ
Վարչական ռեսուրսի հերթական ակնհայտ չարաշահումը. Վեդու բժշկական կենտրոնի պաշտոնական էջով իրականացվում է «Քաղաքացիական պայմանագրի» քարոզարշավ։ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎԵՐԱՀՍԿՄԱՆ ԿՈՄԻՏԵ
Անհրաժեշտ է դադարեցնել հանրային տիրույթում փոխադարձ վիրավորանքի ու հայհոյանքի օրակարգի անհեռատես զարգացումն ու բացահայտ խրախուսումը. Արման Թաթոյան
Նախընտրական քարոզարշավի մասնակից քաղաքական ուժերի վիրավորանք ու հայհոյանք պարունակող բառապաշարը մարդկանց մոտ ստանում է խիստ մտահոգիչ տարածում: Մասնավորապես, այդպիսի բառապաշար օգտագործող քաղաքական ուժերի և նրանց ղեկավարների հռետորաբանությունը արագ տարածվում է յուրաքանչյուրի կողմնակիցների ու հակառակ կարծիք ունեցողների շրջանում: Մտահոգիչ զարգացում են ստանում նաև վիրավորանք ու ատելություն պարունակող խիստ դատապարտելի հոլովակները քաղաքական հակառակորդ տարբեր ուժերի մասին: Տպավորություն
«Եթե Ադրբեջանը մտնի ԵԱՏՄ, Հայաստանն այդտեղ ի՞նչ է անելու, պիտի դուրս գա»․ Սամվել Բաբայան
«Ազատական» կուսակցության համամասնական ցուցակը գլխավորող Արցախի պաշտպանության նախկին նախարար Սամվել Բաբայանն այսօր Գյումրու Տեքստիլագործների ակումբում հանդիպեց համակիրների հետ՝ ընտրելով հարցուպատասխանի ֆորմատը։ Նա ասաց, որ փողոցներ չեն գնում, միտինգներ չեն անում, մարդկանց չեն հավաքում, որովհետև իմաստ չկա։ Հասարակության մեջ կան կուտակված հարցեր, որոնց հետ հանդիպելով պիտի պատասխանել։ Մասնակիցներից մեկը՝ անկուսակցական Ցոլակ Մարտիրոսյանը միանգամից մի քանի հարց
Նիկոլ Փաշինյան. «Նախընտրական քարոզարշավի միմոսներին մենք վռնդելու ենք գիտական էլիտայից»
Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Հայաստանում ձևավորվելու է նոր գիտական էլիտա
«Եթե հնարավոր էր քարտեզների դիմաց գերիներ վերադարձնել, ինչո՞ւ այս ութ ամսում չեն արել»․ Սերժ Սարգսյան
Գեղարքունիքի մարզում հունիսի 13-ին «Պատիվ ունեմ» դաշինքի՝ քաղաքացիների հետ նախընտրական հանդիպման ժամանակ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն ասել է․ «Բա եթե հնարավոր էր քարտեզների դիմաց գերիներ վերադարձնել, ինչո՞ւ այս ութ ամսում չեն արել, պահել են, որ նախընտրական շոու անե՞ն, այսինքն՝ իրար պաս տալով Ալիևի հետ խաղո՞ւմ են»։ «ՊԱՏԻՎ ՈՒՆԵՄ» ԴԱՇԻՆՔ
Արա Պապյան. «Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը քրեական պատասխանատվության տարրեր է պարունակում»
Հայ 15 գերիների վերադարձը ոչ միայն լուսավոր կետ հանդիսացավ այս անզիջում ու միմյանց ոչնչացնող քարոզարշավում, այլեւ թարմացրեց ընդհանրապես գերիների վերադարձման, փոխանակման պայմանների թեման: Մի քանի օր առաջ «Դեբատ» բանավիճային ակումբում Aravot.am-ը Հովիկ Աղազարյանին հարց էր ուղղվել, թե ինքը կհամաձայնե՞ր իր որդուն փոխանակել Ադրբեջանում գերության մեջ գտնվող տղաների հետ, ինչին ի պատասխան իմքայլական պատգամավորը ասել էր
Նիկոլ Փաշինյան. Պատրաստ ենք Ադրբեջանի թիկունքում գտնվող բոլոր ականապատ դաշտերի քարտեզները տալ
Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ ընտրություններից անմիջապես հետո Լեռնային Ղարաբաղի հարցի համապարփակ կարգավորման բանակցությունները վերսկսվելու են
«Սրանով կարելի է հանել նրանց, ում պետք է հանել, կարելի է մեխել այնտեղ, որտեղ պետք է մեխել». Փաշինյանին մուրճ են նվիրել
«Կարելի է կառուցել այնտեղ, որտեղ պետք է կառուցել, և կարելի է ջարդել այնտեղ, որտեղ պետք է ջարդել»
«Այս տարածաշրջանում առանց մարտունակ բանակի հնարավոր չէ նորմալ ապրել». Սերժ Սարգսյան
Հունիսի 13-ին Գեղարքունիքում քաղաքացիների հետ նախընտրական հանդիպման ժամանակ Սերժ Սարգսյանն ասել է․ «Այս տարածաշրջանում առանց մարտունակ բանակի, առանց լուրջ անվտանգության համակարգի հնարավոր չէ նորմալ ապրել ու զարգանալ»։ «ՊԱՏԻՎ ՈՒՆԵՄ» ԴԱՇԻՆՔ
ԿԸՀ-ն չի հերքում, որ Նիկոլ Փաշինյանն ատելության խոսք է տարածում, բայց այն քարոզչություն է բնութագրում
ԿԸՀ-ն չքննարկեց Նիկոլ Փաշինյանի գրանցումն անվավեր ճանաչելու դիմումը։
Սերժ Սարգսյանն այցելել է Գավառի Սբ. Աստվածածին եկեղեցի
«Պատիվ ունեմ» դաշինքի թիմակիցների հետ ՀՀԿ նախագահ, ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Գեղարքունիքում նախընտրական հանդիպումների ավարտից հետո այցելել է Գավառի Սբ. Աստվածածին եկեղեցի, մոմ վառել և աղոթել մեր Հայրենիքի արժանապատիվ խաղաղության, գերիների շուտափույթ վերադարձի և Հայաստանի ու Արցախի անվտանգ և հզոր ապագայի համար: «Պատիվ ունեմ» դաշինք
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը իշխանություն լինելով ընդդիմություն է մնացել, նրանք ընդդիմություն են եղել հայոց պետականաշինությանը». Սեյրան Օհանյան
«Մերժեք այս իշխանությանը, և ձեր ձայնը տվեք փորձառու, վճռական մեր թիմին, որին ասում եմ չեմպիոնների թիմ, քանի որ թիմի անդամներից ամեն մեկն իր ոլորտում ապացուցել է, որ փորձառու է»։
Ընտրողների հետ հանդիպմանը Նիկոլ Փաշինյանը ներկայացել է մուրճով․ Նաիրա Զոհրաբյանը դիմել է դիտորդական առաքելության ղեկավար Յոհան Մերֆիին
ՀՀ Ազգային ժողովի անկախ պատգամավոր, Ընտրությունների վերահսկման կոմիտեի ներկայացուցիչ Նաիրա Զոհրաբյանը նամակով դիմել է ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդական առաքելության ղեկավար Յոհան Մերֆիին «Հարգելի՛ պարոն Մերֆի, ՔՊ կուսակցության վարչապետի թեկնածու, ՀՀ վարչապետի ժ/պ Նիկոլ Փաշինյանը շարունակում է իր քարոզարշավի ընթացքում օգտագործել անընդունելի բառամթերք՝ ատելության, բռնության խոսք, հասարակությանը պառակտելու և տարբեր խմբերին միմյանց դեմ հրահրելու կոչեր: Այսօր Կոտայքի մարզի
Սերժ Սարգսյանն ու Արթուր Վանեցյանը հանդիպումներ են ունեցել Արմավիրի մարզում և Գեղարքունիքում
«Պատիվ ունեմ» դաշինքը Հանրապետության մարզերում և մայրաքաղաքում հունիսի 13-ին շարունակում է նախընտրական քարոզարշավը: Դաշինքի ցուցակը գլխավորող, «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը և ՀՀԿ նախագահ, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը դաշինքի թիմակիցների հետ տարբեր ուղղություններով զուգահեռաբար հանդիպումներ են ունեցել Արմավիրի մարզում և Գեղարքունիքում: Դաշինքի ցուցակի երկրորդ համար, Երևանի նախկին քաղաքապետ Տարոն Մարգարյանը մայրաքաղաքի տարբեր վարչական շրջաններում բակային
Կոմբինատի ձեր սեփականությունը մասնավորեցվել է․ Արա Պապյան
Կուսակցության ներկայացուցիչները հանդիպելու են նաեւ ընտրողների հետ
ԵԱՀԿ գործող նախագահը ողջունել է հայ գերիների վերադարձը
15 հայ ձերբակալվածների վերադարձը Հայաստան և Հայաստանի կողմից Ադրբեջանին տեղեկատվության փոխանցումը, որը կնպաստի ականազերծման կարևոր գործին, վստահության կառուցման ողջունելի միջոցառումներ են: Այս մասին հայտարարել է ԵԱՀԿ գործող նախագահ, Շվեդիայի արտգործնախարար Անն Լինդեն: «Այս կարևոր քայլերը կողմերին ավելի մոտ կդարձնեն երկխոսությանը, կայունությանը և համապարփակ կարգավորմանը»,- ասել է Լինդեն: Նա շնորհակալություն է հայտնել Վրաստանի և ԱՄՆ կառավարություններին՝
Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում
Հանրապետության տարածքում` Հունիսի 13-ի կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ։ Հունիսի 14-18-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ հարավ-արևմտյան՝ 5-10 մ/վ, ամպրոպի ժամանակ առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ: Օդի ջերմաստիճանը հունիսի 14-16-ը՝ ցերեկը, աստիճանաբար կբարձրանա 3-6 աստիճանով։ Երևան քաղաքում՝ Հունիսի 13-ի երեկոյան ժամերին
Եռակողմ ծուղակի մեջ
Հարցազրույցի սկիզբը՝ այստեղ։ Լեւոն Սարգսյան – Նվաստացուցիչ համաձայնագրով մեր երկրի սահմանները փոքրանում են, իսկ կախյալությունը` մեծանում: Ինչո՞վ է ավարտվելու այս ամենը: Դուք Ձեր բանաստեղծություններից մեկով կարծես պատասխանում եք այդ հարցին` հայը իր պետականությունը դժվարությամբ կերտում է, Սիզիփոսի պես հերթական անգամ այն վար գլորելու համար: Ցավով պետք է ասեմ, որ այս անգամ պետականությունից բացի վտանգված է
Մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչները առանձնազրույցներ են ունեցել Ադրբեջանում գերությունից ազատ արձակված 15 անձանց հետ․ ՄԻՊ
Մարդու իրավունքների պաշտպանի հանձնարարությամբ Պաշտպանի ներկայացուցիչներն առանձնազրույցներ են ունեցել Ադրբեջանում գերությունից ազատ արձակված և Հայաստան վերադարձած 15 անձանց հետ։ Իրականացվել է նրանց առողջական վիճակի ուսումնասիրություն: Այցի արդյունքներով կձեռնարկվեն անհրաժեշտ գործողություններ: ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆԻ ԳՐԱՍԵՆՅԱԿ


















































