Օրվա լրահոսը
Վ. Սարգսյանի անվան ռազմական համալսարանի համազորային ֆակուլտետն անվանակոչվել է Գուրգեն Դալիբալթայանի անունով
Հունիսի 5-ին, ականավոր ռազմական գործիչ, Հայաստանի ազգային հերոս, գեներալ-գնդապետ Գուրգեն Դալիբալթայանի ծննդյան օրը, ՀՀ ՊՆ Վ. Սարգսյանի անվան ռազմական համալսարանի համազորային ֆակուլտետն անվանակոչվել է երջանկահիշատակ զինվորականի անունով։ Արարողության ընթացքում ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Վաղարշակ Հարությունյանը նշել է, որ համազորային ֆակուլտետն այսուհետ կրելու է մի մարդու անուն, ով մեծ դերակատարում է ունեցել Արցախյան առաջին պատերազմում հաղթանակի
Արցախից տեղահանված քաղաքացիները կարող են մասնակցել ՀՀ-ում արտահերթ ընտրություններին
Տիգրան Կյուրեղյանը (2000-2005թթ. ԼՂՀ 3-րդ գումարման ԱԺ պատգամավոր) 44-օրյա պատերազմից հետո ընտանիքի հետ Քաշաթաղի Բերձոր քաղաքից տեղափոխվել է Հրազդան քաղաք։ Արտահերթ ընտրություններին ընդառաջ, մայիսի 31-ին պարոն Կյուրեղյանը դիմել է Հրազդանի անձնագրային բաժին, եւ խնդրել իրեն եւ իր ընտանիքին ներառել ընտրողների ցուցակում, սակայն սկզբում նրան մերժել են, ասելով՝ հնարավոր չէ։ «Առավոտ»-ի հետ զրույցում պարոն Կյուրեղյանը պատմեց,
«Քոչարյանի տղեն որտե՞ղ է եղել պատերազմի ընթացքում». Նիկոլ Փաշինյան
«Կան ուժեր, որոնք ուզում են ընտրությունների արդյունքներ ստանան»
Ռազմական ավիացիոն համալսարանի շրջանավարտներին հանձնվել են խորհրդանշական սպայական դաշույնները
Հունիսի 5-ին ՀՀ ՊՆ Արմենակ Խանփերյանցի անվան ռազմական ավիացիոն համալսարանում տեղի է ունեցել 2020-2021 ուսումնական տարվա շրջանավարտների ավարտական հանդիսավոր արարողությունը: Բակալավրի կրթական ծրագրով ուսուցում ստացած կուրսանտներն ու մեկամյա սպայական դասընթացների ունկնդիրները հրաժեշտ են տվել համալսարանի դրոշին ու երդվել անձնվիրաբար ծառայել հայրենիքին: Շրջանավարտներին հանձնվել են ավարտական փաստաթղթերն ու խորհրդանշական սպայական դաշույնները: Ռազմաուսումնական հաստատությունն ավարտելու կապակցությամբ ապագա
Ստեղծել պետություն, որը աշխարհին կներկայանա որպես «Նորարար ազգ-սթարթափ պետություն» ցանցային կազմակերպվածք․ «Ազգային-ժողովրդավարական բևեռի նախընտրական ծրագիրը»
«Ազգային-ժողովրդավարական բևեռ» համահայկական կուսակցության նախընտրական (հակաճգնաժամային-անցումային) ծրագիրը (2021 թ. ՀՀ ԱԺ արտահերթ ընտրություններ)․ ժամկետ՝ մինչև 2 տարի ՀԻՄՆԱԿԱՆ ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՆՊԱՏԱԿ Երեք տասնամյակ մեր ազգի ու պետականության դեմ գործած կիսագաղութային ու կեղեքիչ պետական համակարգի փոխարեն ստեղծել ինքնիշխան, ժողովրդավարական և կենսունակ ազգային պետություն, որը պետք է ինքնավերակերտվի և աշխարհին ներկայանա որպես «Նորարար ազգ-սթարթափ պետություն» ցանցային կազմակերպվածք։ ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ
«Օնիկ Գասպարյանը դեռ Շուշիի համար է պատասխան տալու». Նիկոլ Փաշինյան
«Դրանց հոխորտալուն մի նայեք, դրանք վախեցած են շան նման»
«Հանրապետականն ապագա կապիտուլյանտին ժառանգել է Ազատ ու Անկախ Արցախ, մարտունակ բանակ, Վիեննայի եւ Սանկտ Պետերբուրգի հայանպաստ օրակարգ, որը նա մսխել է»․ Էդուարդ Շարմազանով
ՀՀԿ գործադիր մարմնի անդամ, ԱԺ նախկին փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան գրառում է կատարել, որում մասնավորապես ասել է․ «Այսօր կապիտուլյանտ հողատուն հերթական անգամ ստել է, թե ստացել է «վատ բանակցային ժառանգություն»։ Դեռեւս 2020-ի հոկտեմբերի 14-ին հրապարակավ ասել եմ՝ Հանրապետականն ապագա կապիտուլյանտին ժառանգել է Ազատ ու Անկախ Արցախ, մարտունակ բանակ, Վիեննայի եւ Սանկտ Պետերբուրգի հայանպաստ օրակարգ, որը
Փաշինյանը խոստովանեց՝ իր նոր կետը չէր երաշխավորում «կատաստրոֆա եւ աղետից» խուսափում, բաց ինքը պատրաստ էր ամենածանր պայմաններն ընդունել
Ադրբեջանը մերժել է կարգավորման բոլոր առաջարկները, քանի որ տեսել է, թե Հայաստանում ինչ է տեղի ունեցել եւ հասկացել է, որ տասը տարի հետո Հայաստանն ավելի խոցելի է դառնալու. այսօր Աբովյան քաղաքում հայտարարեց Նիկոլ Փաշինյանը` անդրադառնալով Արցախի հարցի կարգավորման գործընթացին: Նիկոլ Փաշինյանն ասաց, որ 2016-ի հունվարին տեղի է ունեցել մի բան, որը առանցքային է. «Միջնորդները Հայաստանին
Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում
Հանրապետության տարածքում` Հունիսի 5-ի ցերեկը, 6-10-ը կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ։ Քամին՝ հարավ-արևմտյան՝ 5-10 մ/վ, ամպրոպի ժամանակ առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ: Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի: Երևան քաղաքում՝ Հունիսի 5-ի ցերեկը և 6-10-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և
Մեկնարկել է «100 տուն Արցախում» ծրագիրը, որի նպատակը Ասկերանի շրջանում նոր բնակավայրի կառուցումն է
Այսօր կայացել է «100 տուն Արցախում» ծրագրի մեկնարկը: Մամուլի ասուլիսի ընթացքում Հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրեն Հովհաննես Մովսիսյանը նշել է՝ մեկնարկում է մեծ և կարևոր նախագիծ, որի նպատակը Ասկերանի շրջանում նոր բնակավայրի կառուցումն է ՝ Արցախից տեղահանված ընտանիքներին նոր տներով ապահովելու նպատակով։ Շինարարության ամբողջ ընթացքը նաեւ կցուցադրվի Հանրային հեռուստաընկերությամբ՝ որպես բաց հաշվետվություն՝ ցույց տալու համար նախագծի
Պատմական հնավայր հանդիսացող խաչքարերի դաշտում տեղադրվել է Պահապան Խաչը՝ 15 մետր բարձրությամբ․ Գնել Սանոսյան
Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանի ֆեյսբուքյան գրառումը Հունիսի 4-ին Աստղաձոր համայնքի արեւմտյան եզրին տեղադրվեց Պահապան Խաչը, որն ունի 15 մետր բարձրություն և վեր է խոյանում պատմական հնավայր հանդիսացող վաղ միջնադարյան խաչքարերի դաշտում: Պահապան Խաչը օրհնվեց Հայ Առաքելական եկեղեցու Գեղարքունյաց թեմի առաջնորդական տեղապահ Տեր Պարթեւ վարդապետ Բարսեղյանի ձեռամբ: Օրհնության կարգից հետո Գեղարքունյաց թեմի առաջնորդական տեղապահը հնչեցրեց ոգեկոչման
«OMNIC»-ը և «Հայփոստը» համաձայնության են եկել Հայաստանի տարածքում փոստամատներ տեղադրելու շուրջ
«OMNIC» միջազգային ընկերությունը և «Հայփոստը» համաձայնության են եկել Հայաստանի Հանրապետության տարածքում փոստամատների (լոքեր) տեղադրման մասին։ Սանկտ Պետերբուրգի 2021 թ․ միջազգային տնտեսական համաժողովի ընթացքում «OMNIC» ՍՊԸ կառավարող գործընկեր Արթուր Գրիգորյանցը և Հայփոստի գլխավոր տնօրեն Հայկ Կարապետյանը համապատասխան հուշագիր են ստորագրել։ Ռազմավարական գործընկերությամբ ենթադրվում է ստեղծել փոստամատների միջազգային բաց ցանց՝ էլեկտրոնային առևտրի ծանրոցները փոստային բաժանմունքներում, բնակելի շենքերի
Ինչո՞ւ «Մեղրին պայթեց Երեւանի կենտրոնում». բացատրում է Նիկոլ Փաշինյանը` մեղադրելով Ռոբերտ Քոչարյանին
Նա եզրակացրեց, որ այս ամենի պատճառն այն էր, որ 1998-ին Ռոբերտ Քոչարյանն ապօրինի էր ընտրվել ՀՀ նախագահ, ընտրություններն էլ կեղծվել էին
Այժմ մարմինները գտնվում են Մարտունու դիահերձարանում և պահվում են համապատասխան սառնարանային պայմաններում. պարզաբանել են Աբովյանի «Դատաբժշկական գիտագործնական կենտրոնից»
Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն այսօր այցելել է Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի «Դատաբժշկական գիտագործնական կենտրոն»։ Նիկոլ Փաշինյանը շրջայց է կատարել կենտրոնում, ծանոթացել աշխատանքային պայմաններին։ Առողջապահության նախարարի պաշտոնակատար Անահիտ Ավանեսյանը ներկայացրել է Աբովյանում և Հայաստանի մյուս քաղաքներում դատաբժշկական գիտագործնական կենտրոնների արդիականացման ուղղությամբ կատարվող աշխատանքները։ Զեկուցվել է, մասնավորապես, սառնարանային կարողությունների հզորացման, լաբորատոր հնարավորությունների ապահովման և դատաբժշկական անհրաժեշտ չափանիշներին
«Բանակը մեր մաշկն է, պետք է օգնենք, որ մեր մաշկը միշտ լինի ողորկ ու ամուր». Ալեքսան Մինասյան
«Վերելքը», համագործակցելով ՀՀ զինված ուժերի եւ ԱՏԱՆ-ի հետ, մշտապես կատարելու է հերթափոխ ՀՀ սահմաններում
«Լույսի ճրագ»-ը տեսանյութ է հրապարակել, թե ինչպես են տեղափոխում զոհված զինծառայողների դիերը
«Լույսի ճրագ» ՀԿ-ի ֆեյսբուքյան էջում տեսանյութ է հրապարակվել, թե ինչպես են զոհված զինծառայողների դիերը մեքենայից առանց պատգարակի տեղափոխում Առողջապահության նախարարության դատաբժշկական փորձագիտական կենտրոնի Աբովյանի մասնաճյուղ։ Հիշեցնենք՝ հենց այդ մասնաճյուղից էին տարածվել լուսանկարները, թե ինչպիսի նվաստացուցիչ պայմաններում են պահվում զոհված զինծառայողների դիերն ու մասունքները։
Դիտավորությամբ վնասել ու ոչնչացրել են «Հայաստան» դաշինքի՝ Ծաղկահովիտ և Սառնաղբյուր համայնքներում տեղակայված պաստառները
«Հայաստան» դաշինքի կենտրոնական շտաբի պաշտոնական ներկայացուցիչ Արամ Վարդևանյանի հայտարարությունը Տեղեկություններ ենք ստացել, որ հունիսի 4-ի գիշերը մի խումբ անձինք դիտավորությամբ վնասել ու ոչնչացրել են Արագածոտնի մարզի Ծաղկահովիտ համայնքում և Շիրակի մարզի Սառնաղբյուր համայնքում տեղակայված «Հայաստան» դաշինքի շտաբերի պաստառները: Հետաքրքիր զուգադիպությամբ Ծաղկահովիտ համայնքում տեղի ունեցածին նախորդել էր այս իշխանության մարզպետի այցը հենց այդ համայնք: Նշված դեպքերի
Աբովյանում Նիկոլ Փաշինյանը «թավշե մանդատը պողպատե մանդատով փոխելու լիազորություն» խնդրեց
«Բոլոր երեխաների առաջ նույնպիսի պարտավորություն ունեմ, ինչպես իմ Արփիի առաջ»
«Հարձակվել են լրագրողների վրա, հեռախոս առևանգել․ էս ֆոնին պաշտոնական քարոզարշավի ժամանակ պատրաստ լինենք վատթարագույն սցենարների»․ Նաիրա Զոհրաբյան
Արարատի մարզում երեկ Նիկոլ Փաշինյանը այցելություն էր կազմակերպել, որտեղ խոչընդոտվել է լրագրողների աշխատանքը և ազատ տեղաշարժը: Tert.am-ի լրագրող Անի Գևորգյանը ներկայացրել է մանրամասներ, թե ինչպես են նկարահանման ժամանակ խլել նրա բջջային հեռախոսը: «Ոստիկանների ներկայությամբ մի շրջիկ ցուցարար կին ինձ ապտակեց և խլեց հեռախոսս, դա մենք հրապարակել ենք, իմքայլական մարզային հեղինակությունները այդ կնոջ ձեռքից էլ իմ
Դիմակայության հայկական պատ-4. «1998-ին վերջնական հաղթանակն ու խաղաղությունն այնքան մոտ էր երեւում»
Սկիզբը՝ «Առավոտի» 28.05.2021 համարում «Առավոտի» զրուցակիցն է ԳԽ եւ ԱԺ նախկին պատգամավոր, 2003-2007թթ. ՀՀ նախագահի խորհրդական Սեյրան Ավագյանը – Երկիրը, երկու անմիջական հարեւանների կողմից շրջափակման պայմաններում, նախագահի հայտնի ելույթները ի՞նչ նպատակ կարող էին հետապնդել: -1994 թվականի զինադադարի կնքումից հետո Ադրբեջանը եւ Թուրքիան շրջափակեցին Հայաստանը: Ինչպես հայտնի է, շրջափակումը թշնամական վերաբերմունքի դրսեւորում եւ պատերազմական գործողության ձեւ
«Դուք հնարավորություն ունեք մեր միջոցով ներքաղաքական և ներազգային համերաշխությունը վերականգնելու»․ Էդմոն Մարուքյան
ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի ֆեյսբուքյան ուղիղ եթերը «Մեր ուղերձն ուղղված է ժողովրդին, ոչ թե քաղաքական ուժերին. Դուք ունեք հնարավորություն այս ընտրություններում մեր միջոցով ներքաղաքական և ներազգային համերաշխությունը վերականգնելու»։
12-ամսյա գնաճը 5.9% է. ձեթը թանկացել է 84.4%-ով, շաքարավազը՝ 43.3%-ով
Հայաստանի սպառողական շուկայում 12-ամսյա գնաճը՝ 2021 թվականի մայիսին, 2020 թվականի մայիսի նկատմամբ, կազմել է 5.9%։ Երեկ վիճակագրական կոմիտեն հրապարակել է այս տարվա առաջին հինգ ամիսների սպառողական գների ինդեքսը։ Ըստ այդմ, այս տարվա մայիսին, ապրիլի նկատմամբ, գրանցվել է 0.4% գնանկում, սակայն այս տարվա առաջին հինգ ամիսներին նախորդ տարվա նույն ժամականահատվածի համեմատ, գնաճը կազմել է 5.5%։ Սննդամթերքի
Արցախում կորոնավիրուսային հիվանդության նոր դեպք չի հաստատվել
Հունիսի 4-ին կատարվել է 30 թեստավորում, որի արդյունքում Արցախում կորոնավիրուսային հիվանդության դեպք չի հաստատվել։ Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 16 վարակակիր, իսկ թեթև ձևերը ամբուլատոր բուժում են ստանում տնային պայմաններում: Արցախում 2021 թվականի ընթացքում կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է 8032 քաղաքացու հետազոտություն, որից 871-ի մոտ արձանագրվել է դրական թեստի պատասխան։ Արցախի
Դիպուկահարի 44-ամյա կյանքը` 44-օրյա պատերազմին…
«Ամեն օր զանգել-խոսել է, ասել է՝ ամեն ինչ լավ է, վատ էլ լիներ, Իգորը էնպիսի բնավորություն ուներ, որ երբեք չէր ասի` վատ է: Ասել էր` ձեզ լավ պահեք: Վերջին անգամ զանգել է հոկտեմբերի 14-ին` Հադրութից… Հոկտեմբերի 15-ից հետո էլ զանգ չենք ստացել…»,-ասում է Գրիշա հայրիկը, ու հետո արցունքոտ աչքերով պատմում այն ծանր, ահավոր ծանր ու
Անցկացվել է Հայաստանի համար աննախադեպ` թմրամիջոցների միջազգային վերահսկելի մատակարարում միջոցառումը․ ՊԵԿ
Պետական եկամուտների կոմիտեի մաքսանենգության դեմ պայքարի վարչությունը շարունակում է պայքարը թմրամիջոցների և հոգեմետ նյութերի միջազգային ապօրինի շրջանառության դեմ: ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչության աշխատակիցները, արևմտյան մաքսատուն-վարչության աշխատակիցների հետ համատեղ, «ՀայՓոստ» ընկերության փոստի փոխանակման և տեսակավորման կենտրոնի մաքսային հսկողության գոտում, մաքսային զննման են ենթարկել Հայաստանի Հանրապետությունից Վրաստան արտահանվող միջազգային փոստային առաքանին: Զննման արդյունքում հայտնաբերվել է 137.85
Ռուս սահմանապահների բանակցություններից հետո Լաչինի միջանցքում գտնվող արտերը բնակիչները կհնձեն
Խոտհարքները կարող են հրդեհի պատճառ դառնալ
Առաջին դեմքերի բանավեճի ձևաչափը կազմակերպվել է ծայրահեղ անարդարացի սկզբունքով․ հայտարարություն
Հանրային Հեռուստատեսության և ԱԺԻ (NDI) նախաձեռնած առաջին դեմքերի բանավեճի ձևաչափը կազմակերպվել է ծայրահեղ անարդարացի սկզբունքով։ Ըստ էության, հրապարակային քաղաքական պատվեր է իջեցվել, որ Նիկոլ Փաշինյանը պետք է բանավիճի նախորդ ղեկավարների հետ և կազմակերպիչները գտել են միակ սկզբունքը, որի համաձայն դա հնարավոր կլիներ կազմակերպել՝ քողարկելով ակնհայտ քաղաքական շարժառիթները։ Նախընտրական ցուցակների առաջին համարների բանավեճը անց է կացվելու
«Երաժշտարվեստում ինձ համար ժանրային սահմանափակումներ չկան»
Հարցազրույց կիթառահար Լեւոն Սիմոնյանի հետ – Դուք կոմպոզիտոր Երվանդ Երզնկյանի ղեկավարած Հանրային ռադիոյի եւ հեռուստատեսության էստրադային-սիմֆոնիկ եւ Արմեն Հյուսնունցի՝ Հայաստանի պետական ջազ նվագախմբերի երաժիշտ եք։ Ձեզ հանդիպում ենք նաեւ տարբեր բենդերի կազմում՝ շոու-բիզնեսի որոշ ներկայացուցիչների ելույթներին։ Վերջերս էլ համացանցում հանդիպեցինք սեփական ստեղծագործության մեկնաբանմամբ ձեր հոլովակին։ Դա շարունակակա՞ն է լինելու… – Սեփական գործիքային ստեղծագործություններով հանդես գալը
Անսահման մեծ է Վիլեն Գալստյանի վաստակը հայկական բալետային արվեստի զարգացման գործում. ԿԳՄՍՆ
Խորը վշտով հայտնում ենք, որ կյանքի 80-րդ տարում մահացել է ՀԽՍՀ ժողովրդական արտիստ, բալետի արտիստ, Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային-ակադեմիական թատրոնի գլխավոր բալետմայստեր Վիլեն Շմավոնի Գալստյանը: Անսահման մեծ է նշանավոր արտիստի վաստակը հայկական բալետային արվեստի զարգացման գործում: Աշխարհի բոլոր հեղինակավոր բեմերում հանդես է եկել Վ. Գալստյանը՝ մշտապես բարձր պահելով հայի անունն ու հայկական
Արմեն Սարգսյանը հանդիպել է Ղազախստանի արդյունաբերության և ենթակառուցվածքների նախարար Բեյբութ Աթամկուլովի հետ
Աշխատանքային այցով Ղազախստանի Հանրապետությունում գտնվող՝ Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպել է Ղազախստանի արդյունաբերության և ենթակառուցվածքների նախարար Բեյբութ Աթամկուլովի հետ: Քննարկվել է երկու երկրների միջև առևտրատնտեսական, արդյունաբերական համագործակցությանն առնչվող հարցերի լայն շրջանակ: Նշվել է, որ երկկողմ հարաբերությունները տնտեսապես ավելի ամրապնդելու, առկա ներուժը լիարժեք իրացնելու առումով անելիքները շատ են, անհրաժեշտ է աշխատել հստակ ծրագրերի մշակման ուղղությամբ:


















































