Օրվա լրահոսը

Հայաստանի ոչ պարենային ապրանքների շուկայում մեկ տարվա ընթացքում արձանագրված գնաճը կազմել է 9 տոկոս. «Ժողովուրդ»

Թանկացել են նաեւ ապակե ամանեղենը, ճաշասպասքը եւ տնային կահ-կարասին, կենցաղային եւ այգեգործական գործիքները:

Սյունիքի մարզպետը ռուսական կողմին անվտանգային ու սահմանային խնդիրների լուծման հարցում ավելի գործուն մասնակցության առաջարկներ արեց

Ս․Կոպիրկինի խոսքերով Ռուսաստանն անում է ամեն ինչ, որպեսզի այս ցավոտ խնդիրը լուծվի քաղաքական-դիվանագիտական ճանապարհով, ու ընդգծեց Սյունիքի հատուկ ռազմավարական դերը։ Դիվանագետը գնահատեց մարզի տնտեսական մեծ ներուժը եւս, որում այսօր ներկայություն ունի նաեւ ռուսական կապիտալը։

Խնդրում ենք տեսանյութերում պատկերված անձանց և/կամ տեղանքը ճանաչողներին կապ հաստատել Սիրանուշ Սահակյանի կամ  Արտակ Զեյնալյանի հետ

Այս հաղորդագրությանը կից ներկայացնում ենք տեսանյութեր, որոնցում նկարահանված զինվորների և տեղանքի հատկանիշները թույլ են տալիս նրանց կամ տեղանքին ծանոթ անձանց պարզորոշ ճանաչել վերջիններիս:

Այս տարվա մայիսին, ապրիլի համեմատ, բենզինի եւ դիզելային վառելիքի գներն աճել են 3 եւ 5.4 տոկոսով. «Ժողովուրդ»

Բենզինի ներկրմամբ եւ վաճառքով զբաղվող տնտեսվարողների խոսքերով՝ թանկացման պատճառը դոլարի փոխարժեքի բարձր լինելն է, որը ազդեցություն է ունենում ներմուծվող ապրանքների գների վրա:

Սիրելի՛ շրջանավարտներ, ձեր ուժն ու եռանդը ծառայեցրե՛ք հայրենիքի բարօրությանը, մեր պետության կայացմանն ու արժանապատիվ ապագային. Վահրամ Դումանյան

Դուք արդեն ապացուցել եք, որ միասնաբար կարող ենք դիմակայել ժամանակի մարտահրավերներին՝ հաղթահարելով և ապահովելով կրթության շարունակականությունը համավարակի ու պատերազմի պայմաններում: Թող ձեր համառությունն ու միասնականությունը միայն հաղթանակներ կերտեն:

Չխաբվելու հնարքները

Վերջին շաբաթվա ընթացքում, բացի Փաշինյանին կամ Քոչարյանին անիծողներից, փողոցում ինձ սկսել են ավելի շատ հանդիպել մարդիկ, որոնք չեն ուզում իրենց ձայնը տալ այս երկուսին, եւ դա անշուշտ, դրական երեւույթ է. նշված գործիչներից ցանկացած մեկի հաղթանակն ընտրություններում կխորացնի հասարակության պառակտումն ու անկայունությունը: Բայց կա նաեւ վատ լուր. մարդիկ կարծում են, որ մնացած 24 կուսակցություններն ու դաշինքները

ԲՀԿ-ի համար ենթադրյալ ընտրակաշառք առաջարկելու դեպքով դատախազությունը գործողություններ է իրականացնում. «Հայկական ժամանակ»

Համացանցում տեսանյութ տարածվեց, որտեղ երեւում էր, թե ինչպես են երկու կանայք ԲՀԿ-ին ձայն տալու համար ընտրակաշառք առաջարկում քաղաքացիներին: Նրանք ԲՀԿ-ին ընտրելու դիմաց խոստանում են մարել վարկերը, ուսանողների վարձը տալ, եթե ունեն բնակարանային խնդիր, լուծել այդ խնդիրները: ՀԺ-ն դատախազությունից հետաքրքրվեց, թե տարածված տեսանյութին ի՞նչ ընթացք է տրվել: Ի պատասխան՝ ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը պատասխանեց,

«Իմ ձեռագիրը չէ թաքնվել սոցցանցերի հետևում ու հայհոյանքներով հարցեր լուծել»․ Մարտուն Գրիգորյան

Aravot.am-ը Շիրակի մարզում «Պատիվ ունեմ» դաշինքի  նախընտրական շտաբը գլխավորող Մարտուն Գրիգորյանից, որը նաև ներառված է համամասնական ցուցակի 8-րդ կետում,  հետաքրքրվեց՝  ի՞նչը ստիպեց վերադառնալ քաղաքականություն,  երբ երեք տարի շարունակ նախկին պատգամավորը գտնվում էր Ռուսաստանի Դաշնությունում ու զբաղվում բիզնեսով։ Հիշեցնենք , որ նա 11 տարի շարունակ եղել է Ազգային ժողովի պատգամավոր։ «2018 թվականի Ազգային ժողովի ընտրությունների նախաշեմին

Զարուհի Փոստանջյանի գործով դատական հաջորդ նիստը կկայանա օգոստոսի 20-ին

Երեւանի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում դատավոր Ռ. Պապոյանի նախագահությամբ կայացավ «Երկիր Ծիրանի» կուսակցության նախագահ Զարուհի Փոստանջյանի վերաբերյալ առաջին դատական նիստը: Տիկին Փոստանջյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2021 թ. մարտի 15-ին Աջափնյակ վարչական շրջանում տեղադրված Սողոմոն Թեհլիրյանի արձանի մոտ հասարակության բազմաթիվ անդամների ներկայությամբ ունեցած ելույթի ընթացքում հետպատերազմյան իրադրությամբ պայմանավորված, հասարակության

Գերիների նկատմամբ ցանկացած տեսակի հետապնդում կամ դատավարություն միջազգային իրավունքի կոպիտ խախտում է.  Արման Թաթոյան

Երեկ՝ հունիսի 2-ին Ադրբեջանում տեղի ունեցավ հայկական կողմի գերիներ Լյուդվիկ Մկրտչյանի և Ալյոշա Խոսրովյանի իրավունքները կոպիտ խախտող, միջազգային իրավունքն ամբողջությամբ ոտնահարող քրեական գործով դատական նիստը: Ավելին, Ադրբեջանի Պետական անվտանգության ծառայությունը և Գլխավոր դատախազությունը հայտարարություն տարածեցին հայտարարություն. «Հադրութի հյուսիս-արևմտյան շրջանից ադրբեջանցի զինվորականների ու քաղաքացիական անձանց դեմ դիվերսիա, ահաբեկչություն և այլ հանցագործություններ իրականացրած ընդհանուր առմամբ 14 հայ

«Չէր կարող հասնել Սյունիք, գնալ Արցախ՝ առանց Շուռնուխ մտնելու»․ Շուռնուխի վարչական ղեկավար

Կաթողիկոսը սուղ ժամանակ ուներ, բայց մոտ մեկ ժամ անցկացրեց շուռնուխցիների հետ

ՀՔԾ է հրավիրվել նախկինում Սյունիքի մարզպետարանի աշխատակազմի ղեկավար, այժմ «Հայաստան» դաշինքի նախընտրական շտաբի մարզային աշխատանքների համակարգողը

Այսօր ՀՀ հատուկ քննչական ծառայություն է հրավիրվել նախկինում Սյունիքի մարզպետարանի աշխատակազմի ղեկավար, այժմ «Հայաստան» դաշինքի նախընտրական շտաբի մարզային աշխատանքների համակարգող Ռուդոլֆ Սարգսյանը: Վերջինս հարցաքննության է հրավիրվել մի քրեական գործով , որը հարուցվել է դեռեւս 2020 թվականի մարտ ամսին եւ , որը վերաբերում է 2017 թվականին Սյունիքի նախկին  մարզպետ , այժմ «Հայաստան» դաշինքի առաջնորդներից Վահե Հակոբյանի

Հայկ Սարգսյանը «առևանգել է իրեն հարց ուղղել փորձող «Հրապարակ» օրաթերթի լրագրող Անուշ Դաշտենցի բջջային հեռախոսը, որը վերադարձրել է միայն որոշ ժամանակ անց»

Այսօր իշխանության ներկայացուցչի կողմից արձանագրվել է լրագրողի մասնագիտական աշխատանքը խոչընդոտելու հերթական աղաղակող դեպքը. իշխող «Իմ քայլը» խմբակցության մականունավոր պատգամավոր Հայկ Սարգսյանը առևանգել է իրեն հարց ուղղել փորձող «Հրապարակ» օրաթերթի լրագրող Անուշ Դաշտենցի բջջային հեռախոսը, որը վերադարձրել է միայն որոշ ժամանակ անց: Հայաստանի ժուռնալիստների միությունը խստորեն դատապարտում է տեղի ունեցածը` կատարվածը գնահատելով որպես խոսքի ազատության ու

«Հայաստան» դաշինքի ներկայացուցիչների նկատմամբ ապօրինի քրեական գործեր կարելու շքերթը շարունակվում է»

Իրավաբան Ռոբերտ Հայրապետյանը ֆեյսբուքայն էջում գրում է. «Հերթն այս անգամ «Հայաստան» դաշինքի ներկայացուցիչ, «Վերածնվող Հայաստան»  կուսակցության վարչության անդամ, Սիսիանի համայնքապետ Արթուր Սարգսյանինն է։ ՀՀ Ոստիկանության Սյունիքի մարզային վարչությունը, ամենայն հավանականությամբ ինչ-որ պատճառներից դրդված, որոշել է նոր ռեկորդներ սահմանել քրեադատավարական նորմերի այլասերման գործում։ Բանն այն է, որ հայտնի կեղծ օգտատերերից մեկը, որին մինչև հիմա ԱԱԾ-ն բացահայտել

Հայոց Եկեղեցին և եկեղեցականները հանապազօրյա իրենց աղոթքով սյունեցիների կողքին են. Ամենայն Հայոց Կաթողիկոսը մեկնեց Սյունիք և Արցախ

Հունիսի 3-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը հայրապետական քառօրյա այցով մեկնեց Սյունիքի մարզ և Արցախի Հանրապետություն։ Այցի ընթացքում Նորին Սրբությանն ուղեկցում են հատուկ հանձնարարություններով հայրապետական նվիրակ Տ․ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, Մայր Աթոռի դիվանապետ Տ․ Արշակ եպիսկոպոս Խաչատրյանը, Մայր Աթոռի վանական խորհրդի ատենապետ և լուսարարապետ Տ․ Մուշեղ եպիսկոպոս Բաբայանը, Գևորգյան հոգևոր ճեմարանի

Համաշխարհային փոստային միությունը չեղարկել է Ադրբեջանի կողմից թողարկված հայատյացություն քարոզող փոստային նամականիշները

Համաշխարհային փոստային միության (ՀՖՄ) միջազգային բյուրոն որոշում է կայացրել իրենց տվյալների շտեմարանում չգրանցել Ադրբեջանի կողմից թողարկված «Ադրբեջան 2020» փոստային նամականիշները, քանի որ նշյալ նամականիշները հակասում են Միության Կոնվենցիայի և Վարքի կանոնների համապատասխան դրույթներին։ Միությունը խնդրել է Ադրբեջանին վերանայել այդ նամականիշների թողարկումը։ 2020 թ․ Արցախի դեմ սանձազերծված ռազմական ագրեսիայից հետո Ադրբեջանի տրանսպորտի, կապի և բարձր տեխնոլոգիաների

Ծանր բյուջետային տարվա կեսից աշխատավարձի նման կասկածելի բարձրացումը ընտրակաշառք լինել-չլինելու հարցը պատշաճ գնահատելու նպատակով կատարվել է պատգամավորական հարցում

«Ընտրությունների վերահսկման կոմիտեի» կողմից համացանցի մշտադիտարկման արդյունքում հայտնաբերվել է «Վանաձորի բժշկական կենտրոն» ՓԲԸ տնօրեն, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավորի թեկնածու Վահագն Մկրտչյանի գրառումն այն մասին, որ նույն կուսակցության պատգամավորի երկու այլ թեկնածուների (մարզպետի և առողջապահության նախարարի պաշտոնակատարի) օժանդակությամբ, հունիս ամսից 10-20%-ով բարձրացվել է Բժշկական կենտրոնի շուրջ 370 աշխատակցի աշխատավարձ։ Ծանր բյուջետային տարվա կեսից աշխատավարձի նման կասկածելի

Վայոց Ձորի մարզպետի տեղակալը կարևորեց ցանկացած քաղաքական գործընթացի, առավել ևս Աժ ընտրությունների օրենքով սահմանված կարգով իրականացումը

ՀՀ Վայոց ձորի մարզպետի տեղակալ Նանե Ասատրյանն ընդունել է ԵԱՀԿ դիտորդական առաքելության ներկայացուցիչներին

Արթուր Դավթյանը և Իգոր Կրասնովը ստորագրել են ՀՀ և ՌԴ գլխավոր դատախազությունների 2021-2025թթ. համագործակցության առաջնահերթ ուղղությունների վերաբերյալ հուշագիր

Սանկտ Պետերբուրգում կայացել է ՀՀ և ՌԴ գլխավոր դատախազների  հանդիպումը Այսօր Սանկտ Պետերբուրգում կայացել է ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի հանդիպումը Ռուսաստանի Դաշնության գլխավոր դատախազ Իգոր Կրասնովի հետ, որը երրորդն էր ընթացիկ տարվա ընթացքում: Քննարկվել են ՀՀ և ՌԴ գլխավոր դատախազությունների միջև ձևավորված ամուր գործընկերային հարաբերությունների զարգացմանը, քրեական գործերով իրավական փոխօգնության, հանձնման ոլորտներում, ինչպես նաև

Հայաստանն ընտրվել է Զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության գործադիր խորհրդի անդամ՝ 2021-2025թթ. համար

Հայաստանն ընտրվել է Զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության գործադիր խորհրդի անդամ՝ 2021-2025թթ․ ժամանակահատվածի համար։ Կազմակերպության՝ Եվրոպայի հարցերով հանձնաժողովի 67-րդ հանդիպումը տեղի կունենա 2022թ․ Երևանում։

Հայ խաղաղապահները Կոսովոյում վարժանքներ են անցկացրել

Կոսովոյում խաղաղապահ առաքելություն իրականացնող հայկական զորախմբի զինծառայողները վարժանքներ են անցկացրել իրենց պահպանությանը վստահված ռազմական օդանավակայանի տարածքում։ Վարժանքներին մասնակցել են նաև Հունաստանի և Խորվաթիայի զինված ուժերի զինծառայողներ, քաղաքացիական պաշտպանության ստորաբաժանումներ: Վերադաս հրամանատարությունը բարձր է գնահատել վարժանքների արդյունքները, հայկական զորախմբի արհեստավարժությունն ու նախաձեռնողականությունը: ՀՀ ՊՆ Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն

«Շիրակ» օդանավակայանի աշխատանքները ժամանակավորապես կդադարեցվեն. իրականացվելու են շինարարական աշխատանքներ

Գյումրու «Շիրակ» օդանավակայանում սույն թվականի հուլիսի 15-ից սեպտեմբերի 15-ն ընկած ժամանակահատվածում իրականացվելու են պլանային վերանորոգման աշխատանքներ, մասնավորապես, իրականացվելու է վազքուղու ամբողջական նորոգում: Նշենք, որ օդանավակայանի վազքուղին վերջին անգամ կապիտալ նորոգվել էր 2007թ.-ին: Շինարարական աշխատանքների ընթացքում ժամանակավորապես կդադարեցվեն օդանավակայանի աշխատանքները, որի մասին Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպության (ICAO) պահանջների համաձայն նախապես տեղեկացվել է համապատասխան ավիացիոն մարմիններին: Մամուլում

«Ձեռագրերը չեն այրվում». Սամվել Ֆարմանյանը հրապարակել է արխիվային փաստաթուղթ

ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Սամվել Ֆարմանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Ձեռագրերը չեն այրվում… Իմ անձնական մե՜ծ արխիվից է: Նախագահ Սերժ Սարգսյանի ձեռագիրն է: Ավելացված բառերն էլ Շուշիի մասին են… Կարդացեք: Հ.Գ. Պատմությունը դեռ գրվելու է: Լույսն ու ստվերը իրարից դեռ զատվելու են…»:

«Այս ժամանակավոր իշխանությունը և իրենց սպասարկող իրավապահները թող վստահ լինեն, որ կամայականություններն անպատիժ չեն մնալու». Արամ Վարդևանյան

«Հայաստան» դաշինքի կենտրոնական շտաբի պաշտոնական ներկայացուցիչ Արամ Վարդևանյանի հայտարարությունը Հարգելի գործընկերներ, Նախընտրական շրջանում կողմերի հավասարության և օրինականության պահպանման պարտականությունը պարտավոր է ապահովել իշխանությունը։ Սակայն, վերոնշյալ պարտականությունը իրավապահների, հատկապես՝  ՀՔԾ-ի կողմից փորձ է արվում ճնշումների և քաղաքական հետապնդումների գործադրմամբ տապալել մայիսի 10-ին մեկնարկած արտահերթ ընտրությունների գործընթացը:  Նախ, մայիսի 20-ին «Հայաստան» դաշինքի նախընտրական կենտրոնական շտաբի պետ՝ Արմեն

Մակրոնն Ալիևին վեց օր ուշացումով է շնորհավորական նամակ հղել և կարևորել է ամուր խաղաղության համար պայմանների ստեղծումը

Պաշտոնական Փարիզը նպատակադրված է ամրապնդել երկկողմ հարաբերությունները Բաքվի հետ և պատրաստ է աջակցել Հայաստանի և Ադրբեջանի միջև ամուր խաղաղության ամրապնդմանը: Այդ մասին ասվում է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին վեց օր ուշացումով ուղղված նամակում՝ կապված այդ երկրի Հանրապետության օրվա հետ, որը նշվում է մայիսի 28-ին: «2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության ստորագրումից վեց

«Վնասվածքները բազմաթիվ են». ոստիկանական բաժանմունքում խոշտանգման դեպքի մասին ահազանգում է փաստաբանը. Ա1+

Ոստիկանությունը, սովետական միլիցիայի կանոններով, բռնությունից զատ ոչինչ չի կարողանում անել

«Ռեկտորն աչքի է ընկնում իր տնայնագործությամբ». Վանաձորի համալսարանի դասախոս

Ռուստամ Սահակյանն ընդհանրապես գաղափար չունի բուհական, ակադեմիական միջավայրի մասին

ԼՂ-ում ռուս խաղաղապահների դերը դժվար է գերագնահատել. Զախարովա

Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների դերը դժվար է գերագնահատել: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան: «Տեղի են ունենում խորհրդակցություններ, բանակցություններ արտգործնախարարների հետ: Արտոգործնախարարությունների հետ ու նաև դեսպանատների գծով մենք համագործակցում ենք բառացիորեն ամեն օր: Արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարների հետ հեռախոսազրույցների մասին հաղորդագրություններ, և՛ Ռուսաստան-Ադրբեջան գծով, և՛ Հայաստանի գծով, հրապարակվում են պարբերաբար… մեր

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031