Օրվա լրահոսը
«Ցավոք, ազգայինը օգտագործվել է պոպուլիստական նպատակներով». Մենուա Սողոմոնյան
Հայաստանում կրթության վիճակի, վերափոխման հնարավորությունների, ազգային գաղափարների և միասնականության մասին զրուցել ենք միջազգային հարաբերությունների մասնագետ, ԵՊՀ դոցենտ, պատմական գիտությունների թեկնածու, «5165» շարժման հիմնադիր անդամ Մենուա Սողոմոնյանի հետ: -Պարոն Սողոմոնյան, Հայաստանի կրթական համակարգում ի՞նչ խնդիրներ կան, ո՞րն է զարգացման Ձեր տեսլականը: -Սա կարևորագույն հարցերից մեկն է, քանի որ կրթությունը բազմաթիվ խնդրահարույց հարցերի պատասխանն ու նաև բազմաթիվ
«Որոշում եմ կայացրել Երևանի ավագանու անդամի իմ լիազորությունները դադարեցնելու մասին»
Երեւանի ավագանու նիստում «Իմ քայլը» անդամ Աննա Ջավախյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնում է. «Սիրելի երևանցիներ, այսօր որոշում եմ կայացրել Երևանի ավագանու անդամի իմ լիազորությունները դադարեցնելու մասին։ Պատճառներն անձնական են, խնդրում եմ հարգել որոշումս։ Ուզում եմ շնորհակալություն հայտնել ավագանու իմ գործընկերներին և Երևանի քաղաքապետին համատեղ աշխատանքի համար՝ ի շահ և բարօրություն մեր սիրելի քաղաքի։ Ինձ համար
«Ուզում եմ հիշեցնել, որ Հիտլերին հաղթել են Ստալինը, Չերչիլը եւ Ռուզվելտը». Աշոտյանը՝ Սարգսյան-Քոչարյան հարաբերությունների, խնդիրների ու ընդհանուր նպատակի մասին
Հարցին՝ ի՞նչն էր խանգարում ձեզ դաշինք կազմել Ռոբերտ Քոչարյանի հետ՝ հատկապես, որ Ռոբերտ Քոչարյանի իշխանության օրոք ՀՀԿ-ն եղել է նրա քաղաքական հենարանը, Քոչարյանի հետ հավանական դաշինքով կմասնակցեն ՀՅԴ-ն, որի հետ ժամանակին կոալիցիա եք կազմել, Վահե Հակոբյանը, որը ձեր օրոք մարզպետ է եղել, ի՞նչն էր խանգարում հենց նրա հետ դաշինք կազմել, կա՞ դեռեւս Ռոբերտ Քոչարյան-Սերժ Սարգսյան:
«Հայ Հնդկական Բարեկամություն» ՀԿ-ն դատապարտում է Երեւանում Մահաթմա Գանդիի արձանի պղծումը
Խորը վշտով տեղեկացանք, որ վերջերս անհայտ անձանց կողմից պղծվել է Հնդկաստանի անկախության շարժման առաջնորդ, միջազգային խաղաղության սիմվոլ եւ ջատագով, աշխարհահռչակ Մահաթմա Գանդիի արձանը, որը գտնվում է Երեւանի Բուենոս Այրեսի այգում։ Ցավոք սրտի արձանի պղծումը հետեւանք է այն անհիմն հակաքարոզչության, որը վերջին օրերին տարածվում էր որոշ շրջանակների կողմից։ Նման անպատվաբեր քայլերը արջի ծառայություն են մատուցում մեր
«Նիկոլի գլխավորությամբ ընտրությունների գնալը նշանակում է վերջնականապես ընդունել Հայաստանի ոչ ժողովրդավար իրականությունը և Նիկոլի խաղի կանոնները, որոնք անբարոյական են». Միքայել Մինասյան
«Ես չեմ մասնակցելու ընտրություններին, քանի որ գիտեմ, որ դա կարող է, մեղմ ասած, նեղացնել հականիկոլական իրական պայքարի մարտիկներին», ասում է Միքայել Մինասյանը:
«2018-ին ՀՀԿ-ին պարզապես չթողեցին խորհրդարան…Դա նման է մի մաստակի, որը կպել է կոշիկին, ամեն անգամ ճպճպում է ու ոչ մի ձեւ պոկ չի գալիս». Աշոտյանը՝ իմքայլականներին
Եկեք դրսեւորենք քաղաքական հիգիենայի տարրական կանոն, չզլանանք, կռանանք եւ պոկենք կոշիկից այդ ծամոնը, նետենք աղբամանը եւ հասկանանք, որ նման անհամ, ժամկետանց մաստակներով Հայաստանի քաղաքական ապագան որոշվել չի կարող:
Թաթոյանը Ֆրանսիայի խորհրդարանական պատվիրակությանը ներկայացրել է ադրբեջանական կողմի պատերազմական հանցագործություններն ու գերիների վերադարձի հրատապությունը
Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն այսօր ընդունել է Ֆրանսիայի Հանրապետության խորհրդարանական պատվիրակությանը։ Ֆրանսիայի ԱԺ Հայաստան-Ֆրանսիա բարեկամության խմբի փոխնախագահ Գի Տեսիեի գլխավորած պատվիրակության կազմում են եղել սենատոր, Ֆրանսիայի Սենատի Հայաստան-Ֆրանսիա բարեկամության խմբի փոխնախագահ Վալերի Բուայեն, Ֆրանսիայի ԱԺ Հայաստան-Ֆրանսիա բարեկամության խմբի փոխնախագահ Ժան-Պիեր Կյուբերտաֆոնը, պատգամավորներ Մարգրիտ Դըպրե-Օդըբեր և Քսավիե Բրըտոնը: Արման Թաթոյանը ներկայացրել է 2020 թվականի նոյեմբեր-դեկտեմբեր
«Խնդիրը վստահաբար Վանեցյանը չէր, խնդիրն այն մարդն էր, ով առ այսօր տալիս է հակաազգային հրահանգներ իրավապահ համակարգին». Աշոտյան
Հարցին՝ ՀՀԿ-ում բոլո՞րն են միակամ եղել այս որոշմանը՝ Աշոտյանը պատասխանեց. «ՀՀԿ-ն շատ բազմակարծիք կուսակցություն է, ուսապարկերի կուսակցություն չէ, կլոունների կուսակցություն չէ, ՀՀԿ-ում մնացած, պայքարի թոհուբոհով անցած մարդիկ ունեն աշխարհայացք, սկզբունքներ, մոտեցումներ, քաղաքական գնահատականներ տալու համար փորձ եւ մտավոր կարողություններ: Ըստ այդմ, կայացրել է այսպիսի որոշում՝ բազմակարծիք լինելով հանդերձ»:
ՀՀԿ-ն արձանագրել է՝ «գործող դավադիր վարչակազմի հակասահմանադրական, հակաօրինական, միահեծան եւ ռեպրեսիվ գործողությունները»
Քիչ առաջ ավարտվեց ՀՀԿ Գործադիր մարմնի հերթական նիստը, որը վարում էր ՀՀԿ նախագահ, ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը։ Նիստի ընթացքում քննարկվել են ներքաղաքական կյանքին վերաբերող մի շարք հարցեր, ինչպես նաեւ Հայաստանի եւ Արցախի շահերին առնչվող տարածաշրջանային զարգացումներ։ Կարծիքներ են փոխանակվել հնարավոր արտահերթ խորհրդարանական ընտրությունների հանդեպ Հանրապետականի վերաբերմունքի, մասնակցության նպատակահարմարության եւ ձեւաչափերի վերաբերյալ։ Արդյունքում հաշվի առնելով
Արա Այվազյանը կարևորել է հայ-ֆրանսիական բարեկամության օրակարգը հետևողականորեն առաջ մղելու գործում ֆրանսիացի խորհրդարանականների ունեցած մեծ ավանդը
ԱԳ նախարարի պաշտոնակատար Արա Այվազյանի հանդիպումը Ֆրանսիայի Ազգային ժողովի պատգամավորների հետ Ապրիլի 29-ին ԱԳ նախարարի պաշտոնակատար Արա Այվազյանն ընդունեց Ֆրանսիայի Ազգային ժողովի պատգամավորներ Գի Տեսիեին, Ֆրանսուա Պուպոնիին, Վալերի Բուայեին, Մարգրիտ Դըպրե-Օդըբերին և Քսավիե Բրետոնին: Արա Այվազյանը գոհունակություն հայտնեց հայ ժողովրդին ցուցաբերվող զորակցության և հայ-ֆրանսիական բարեկամության օրակարգը հետևողականորեն առաջ մղելու գործում ֆրանսիացի խորհրդարանականների ունեցած մեծ ավանդի
ՀՀԿ-ն ընտրությունների կմասնակցի «Հայրենիք» կուսակցության հետ դաշինքով. Արմեն Աշոտյան
Քիչ առաջ ՀՀԿ ԳՄ նիստից հետո ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը հրատապ ասուլիս էր հրավիրել: Աշոտյանը հայտարարեց, որ նիստի ընթացքում քննարկել են ներքաղաքական կյանքին վերաբերող մի շարք հարցեր, այդ թվում՝ ՀՀ-ին եւ Արցախի շահերին առնչվող տարածաշրջանային զարգացումների մասին: Առաջիկա արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցելու վերաբերյալ հարցի քննարկումից հետո եկել են եզրակացության. «Հաշվի առնելով կապիտուլյանտին իշխանությունից հեռացնելու կենսական
Լեւոն Արոնյանը New In Chess Classic մրցաշարի կիսաեզրափակչում է
Լեւոն Արոնյանը, որ New In Chess Classic առցանց մրցաշարում դեռ Հայաստանի դրոշի ներքո է հանդես գալիս, քառորդ եզրափակչում 2:0 ընդհանուր հաշվով հաղթեց ամերիկացի Ուեսլի Սոյին ու անցավ կիսաեզրափակիչ: Այստեղ նրա մրցակիցը աշխարհի գործող չեմպիոն Մագնուս Կարլսենն է: Մյուս զույգը կազմել են Շախրիյար Մամեդյարովը եւ Հիկարու Նակամուրան: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
«Կինեմատոգրաֆիայի մասին» օրենքի նախագիծը ստացավ դրական եզրակացություն
ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի ապրիլի 29-ի հերթական նիստում առաջին ընթերցմամբ քննարկեց ԱԺ պատգամավորներ Մխիթար Հայրապետյանի, Աննա Կոստանյանի, Արթուր Մանուկյանի, Արման Եղոյանի հեղինակած «Կինեմատոգրաֆիայի մասին», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում լրացումներ կատարելու մասին», «ՀՀ հարկային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենսդրական փաթեթը: Հանձնաժողովի նախագահ Մխիթար Հայրապետյանը տեղեկացրեց, որ վերոնշյալ
Կարեն Գիլոյան. «Երբ տեսա, որ Հովհաննես Բաչկովը եւ Կորյուն Սողոմոնյանը տարբեր դահլիճներում են մարզվում, ավելի խայտառակ բան ուղղակի չէի կարող պատկերացնել»
Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահի ընտրությունից հետո ԿԳՄՍ սպորտի ոլորտը համակարգող փոխնախարար Կարեն Գիլոյանը իր լրագրող գործընկերների հետ զրույցում ասաց. «Ինքներդ տեսաք, թե Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի համաժողովը եւ նախագահի ընտրությունն ինչպես անցկացվեց ու գնահատականը, սիրելի գործընկերներ, դուք պետք է տաք: Կարեւոր է, որ հայկական բռնցքամարտը պառակտված եւ ծնկած վիճակում լինելու իրավունք պարզապես չուներ: Հայկական բռնցքամարտը այնպիսի
Նկատելով ՀՀ ԶՈՒ առաջապահ դիրքերի զինծառայողներին, քաղաքացիական հագուստով անձինք շտապ հեռացել են դեպի Ալիբեյլի բնակավայր՝ թողնելով խողովակները միջդիրքային տարածքում
Հակառակորդի աշխատանքները դադարեցվել են:
Արծվիկ Մինասյան․ «Ակնհայտ երեւում է՝ ինչպես է ոստիկանը կանխամտածված առաջինը հարվածներ հասցնում Հայկ Հեքիմյանին»
Այսօր դատախազության մոտ բողոքի ցույցի ավարտից հետո ՀՅԴ ԳՄ անդամ Արծվիկ Մինասյանը լրագրողների հետ ճեպազրույցում ասաց՝ ունենք քաղբանտարկյալներ Սյունիքի ցույցի շրջանակներում, դատախազության մոտ տեղի ունեցած դեպքերի պատճառով երկու քաղաքացի կալանավորված է։ «Վստահեցնում եմ՝ հարուցված քրեական գործը իրավական առումով բացարձակ անհիմն է, իրավունքի ծաղր, եւ շուտով, այն անձինք, ովքեր ներգրավված են այս գործընթացում, կրելու են ամենախիստ պատասխանատվությունը,
Նիկոլ Փաշինյանը և Միխայիլ Միշուստինը քննարկել են պատերազմից հետո Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակը
Կազանում կայացել է Նիկոլ Փաշինյանի և Միխայիլ Միշուստինի հանդիպումը
Հովհաննես Հովսեփյանն ընտրվեց Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ
ԿԳՄՍ նախարարությունում այսօր կայացավ Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի համաժողովը, որը պետք է ընտրեր կազմակերպության նոր նախագահ: Սակայն որպեսզի ընտրության կազմակերպումը լիներ լեգիտիմ, պատվիրակները պետք է կանոնադրությունում որոշ փոփոխություններ կատարեին՝ դրանք համապատասխանեցնելով ՀՀ սահմանադրությանը եւ ԱԻԲԱ-ի սահմանադրության փոփոխված պահանջներին: Համաժողովի աշխատանքին եւ ընտրության կազմակերպման ընթացքին հետեւելու համար Երեւան էին ժամանել ԱԻԲԱ-ի երկու ներկայացուցիչներ: Նախագահ ընտրվելու հայտ ներկայացրած
Լավրովը կայցելի Երևան և Բաքու
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը մայիսի 5-6-ը աշխատանքային այցով կլինի Երևանում, իսկ մայիսի 10-11-ը՝ Բաքվում: Այս մասին այսօր տեղի ունեցած ճեպազրույցում հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան: «Նախատեսված են բանակցություններ Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարությունների հետ, շփումների ընթացքում ենթադրվում է քննարկել երկկողմ և տարածաշրջանային համագործակցության հարցերի լայն շրջանակ, ինչպես նաև միջազգային թատերաբեմում գործակցության հարցեր: Առաջնահերթ
Արծվիկ Մինասյան․ «Չի հաջողվելու մեր պայքարը կոտրել»
Այս պահին դատախազության շենքի մոտ ՀՅԴ ներկայացուցիչներն ու նրանց աջակիցները բողոքի ցույց են անում։ Հենց այսօր ՀՅԴ որոշ ներկայացուցիչներ հրավիրվել էին Երեւան քաղաքի քննչական վարչություն՝ հարցաքննության։ Փաստաբան Բենիկ Գալստյանը ավելի վաղ ֆեյսբուքում գրառում էր կատարել, նշելով՝ Երեւան քաղաքի քննչական վարչությունը հարցաքննության է կանչել դաշնակցական 5 գործիչների։ Նրա խոսքով՝ դա արվել է այն բանից հետո, երբ ՀՅԴ
Բնակելի շենքերում հակահիգիենիկ, հրդեհավտանգ պայմաններում գործող, երեխաների հանդեպ բռնությունը չբացառող զարգացման կենտրոնների գործունեությունը կդադարեցվի
Նախարարությունը ստանում է բազմաթիվ ահազանգներ զարգացման կենտրոններում բազմապիսի խախտումների վերաբերյալ, օրինակ, որ դրանք գործում են բնակելի շենքերում, չունեն մանկավարժական համապատասխան որակավորում ունեցող անձնակազմ, նյութատեխնիկական հագեցվածության բավարար պայմաններ:
Սա սադրանք է հայ-հնդկական դարավոր բարեկամության դեմ. ԱԳՆ-ն դատապարտում է վանդալիզմը Մահաթմա Գանդիի հուշարձանի նկատմամբ
Հուշարձանների պահպանման խնդիրը բոլորիս պարտավորություն է, և վանդալիզմի ու պղծման ցանկացած նման արարք ոտնձգություն է համամարդկային արժեքների դեմ, որի իրականացնողները պետք է ենթարկվեն պատասխանատվության օրենքի շրջանակներում:
«Վարչապետն ազնիվ է, բայց իր քթից հեռու չի տեսնում»․ Իջևանյան ու գավառյան տրամադրություններ
Իջևանցի Անդրանիկ Խաչիկյանը, որը 40 տարի ապրել է Ռուսաստանի Դաշնության Սանկտ Պետերբուրգ քաղաքում ու մեկ տարի է՝ ինչ տեղափոխվել է հայրենի քաղաք, Aravot.am-ի հետ զրույցում իր մտահոգությունը հայտնեց, որ ստեղծարար հայ ժողովուրդը արտադրողից վերածվել է սպառողի։ Մեր զրուցակիցը Ռուսաստանի Դաշնության հյուսիսային մայրաքաղաքում զբաղվել է գարեջրագործությամբ։ Ակտիվորեն հետևելով Հայաստանում տեղի ունեցող քաղաքական գործընթացներին՝ Անդրանիկ Խաչիկյանը եկել
Գյումրիում ստեղծվել է տեխնիկական մեծ հագեցվածությամբ ֆրանսերենի դասարան
«Ստեփան Գիշյան» բարեգործական հիմնադրամի և «Կայուն զարգացման հիմնադրամ»-ի համագործակցության արդյունքում ստեղծված դասասենյակը հագեցված է մուլտիմեդիայի բոլոր հնարավորություններով՝ ինտերակտիվ դասեր կազմակերպելու համար: Աշակերտները ֆրանսերեն կսովորեն նոր մեթոդներով՝ խաղերով, երգերով ու ֆիլմերով։ «Այս ծրագրի համար ձեռք է բերվել անհրաժեշտ տեխնիկա, պրոյեկտոր, համակարգիչ, հեռուստացույց, երկկողմանի գրատախտակ… Մի խոսքով ամեն անհրաժեշտ պարագա, որպեսզի դասապրոցեսը էլ ավելի հետաքրքիր լինի և
Կապուտան գյուղի դաշտում հայտնաբերվել է մարդու գանգ. պարզվում են հանգամանքները
Հարակից տարածքում՝ մոտ 40 սմ խորության վրա, հայտնաբերվել է հողի շերտով պատված, տեղ-տեղ քայքայված տղամարդու դիակ, որի որովայնից վերև գտնվող հատվածը բացակայում է:
«Զարթոնքում» մշակել են հայի կերպարը. 11 հատկանիշ, թե ինչպիսին պետք է լինի հայը
Հայ մարդը պետք է խորապես տիրապետի հայերենին, ճանաչի այն երկիրը, որտեղ ապրում է, իմանա սեփական պատմությունն`արարչագործությունից ի վեր, քրիստոնեական եւ ազգային ավանդույթների կրողը լինի, լինի նորարար, աշխատասեր եւ ուսումնատենչ, ռազմարվեստում հմտություններ ունենա, ծանոթ լինի քրիստոնեական դավանաբանությանը, ապրի եւ ստեղծագործի Հայաստանում, ունենա հստակ պատկերացում աշխարհաքաղաքական իրավիճակի մասին եւ բավարար հմտություններ` աշխարհաքաղաքական սպառնալիքներին դիմագրավելու համար, ունենա կամք եւ դիմադրողականություն`ապազգային երեւույթները մերժելու համար, ունենա սեր`առ հայրենիք
Նիկոլ Փաշինյանը մասնակցել է ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստի նեղ կազմով հանդիպմանը
Քննարկման առարկա են դարձել ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստի օրակարգում ընդգրկված մի շարք հարցեր:
«Իմ քայլից» Հակոբ Ասլանյանը «դեռ չի ճանաչում» նույն խմբակցությունից Թագուհի Ղազարյանին»
Եթե այդպես եք գտնում, այդ հարցն իրեն տվեք, դուք հիմա իմ աշխատասենյակում եք
Կորոնավիրուսի պատվաստումը կդառնա պարտադի՞ր. Հանս Կլյուգեն կոչ է անում այն դարձնել պլանային
ԱՀԿ պաշտոնյան վստահեցնում է, որ վիրուսը նախկինի պես ընդունակ է ավերածություններ անել, եթե համատարած պատվաստում չլինի
Արարատ Միրզոյանը եւ ֆրանսիացի գործընկերները պայմանավորվածություն ձեռք բերեցին համատեղ ջանքեր գործադրել Արցախի անվտանգության եւ արցախահայերի ինքնորոշման իրավունքը պաշտպանելու ուղղությամբ
Քննարկվեցին նաև հայ գերիների վերադարձի, Մինսկի խմբի շրջանակներում բանակցությունների վերսկսման և դրանում Ֆրանսիայի կարեւոր դերի վերաբերյալ հարցեր


















































