Օրվա լրահոսը

Մեկ միլիոն բնակչության դեպքերի թվով Վրաստանն աշխարհում 25-րդն է, Հայաստանը՝ 33-րդը

JAMnews. Վրաստանը մեկ միլիոն բնակչության դեպքերի թվով աշխարհում 25-րդն է, Հայաստանը՝ 33-րդը, Ադրբեջանը՝ 84-րդը

«Գրել եմ այն մասին, ինչ 2050-ին է տեղի ունենում»

Հարցազրույց երիտասարդ արձակագիր Աշոտ Ստեփանյանի հետ – Վերջին շրջանում ձեր ստեղծագործությունները հաճախ հանդիպում ենք «Գրանիշ», «Գրէ» պարբերականներում։ Ձեր գործերում մարդն է, որը գտնվում է ծայրահեղ հոգեկան, ֆիզիկական հոգեվիճակներում։ Օրինակ՝ «Խրամատի խրտվիլակը», «Շիզոֆրենիա» եւ մասնագետների ու ընթերցողների շրջանում տարաբնույթ խոսակցությունների տեղիք տված «Երեւանում սատանա կա» երկերը։ Ի՞նչն է այդ ժանրում ձեզ այդպես ձգում։ – Իմ ստեղծագործություններում

Նիկոլ Փաշինյան․ «Միջազգային կառույցների ակտիվությունը մեծացնում է լավատեսությունը, որ գերեվարված անձանց վերադարձնելու հարցում կունենանք կոնկրետ արդյունքներ»

Նիկոլ Փաշինյանն այսօր կառավարության նիստում ասաց՝ ԵՄ-ի հայտարարության մեջ ասվում է՝ Ադրբեջանը պետք է վերադարձնի բոլոր գերեվարված անձանց՝ անկախ այդ անձանց գերեվարվելու կոնկրետ հանգամանքներից:

«Արայիկ Հարությունյան-Նիկոլ Փաշինյան զույգը փորձում է ամեն կերպ պատերազմի խայտառակ արդյունքների մեղքը բարդել ուրիշի վրա՝ բանակ, հասարակություն, ընդդիմություն». «168 ժամ»

Պատերազմի կանխատեսելի հետևանքներն ու Արայիկ Հարությունյանի՝ Աննա Հակոբյանին դռան հետևում սպասելու գինը

Քերոբյանը նախարարությունում իրականացվող օպտիմալացման մասին․ «Վարչության գործառույթների մի մասը պատվիրակելու ենք բանկերին»

Էկոնոմիկայի նախարարն ասում է՝ եթե ինչ-որ մարդ անում է աշխատանք, որն այլեւս պետք չէ կամ կարելի անել թվային ձեւով կամ արդիական ձեւով, ապա այդ արդիականացումը պետք է արվի:

ԵՄ-ը կոչ է արել վերադարձնել ռազմագերիներին ՝ անկախ նրանից, թե ինչ հանգամանքներում են նրանք ձերբակալվել

ԵՄ-ն այնուամենայնիվ ընդգծել է, որ անհրաժեշտ է վերսկսել ջանքերը երկու երկրների միջև վստահության կառուցման ուղղությամբ և առաջընթաց գրանցել կայուն խաղաղության հարցում: «Դրա համար անհրաժեշտ է զերծ մնալ թշնամական և վիրավորական հռետորաբանությունից, հնարավորինս շուտ ավարտին հասցնել ռազմագերիների և այլ պահվող անձանց վերադարձը, անկախ նրանց ձերբակալման հանգամանքներից, և համագործակցել այլ կարևոր հարցերի շուրջ, ինչպիսին է ականազերծումը»,- ասվում է փաստաթղթում:

«Օտարամոլության պարտադրանքն է, որ կեղծ ազատության շղարշով է պարուրված»

Հարցազրույց Արցախի Ազգային ժողովի պատգամավոր Մետաքսե Հակոբյանի հետ – Տիկին Հակոբյան, երբ խոսվում է կրթության ոլորտի մասին, հայացքներս ուղղում ենք դպրոց ու տեսնում ենք, որ շատ բան է փոխվել՝ թե դեպի լավը, թե վատը: Կարծում եմ՝ հնարավոր չէ բոլոր խնդիրներին անդրադառնալ: Կասե՞ք որն է այն առաջնային ամենահրատապ խնդիրը, որից պետք է սկսել կրթական ոլորտի բարեփոխումը։

Արցախում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 3 դեպք

Արցախի Հանրապետությունում, ընդհանուր առմամբ, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 2664 դեպք: Կատարվել է 23 860 թեստավորում:

«Ամենալավ բանը, որ արել ենք, այն է, որ ժողովրդին վերադարձրել ենք արժանապատիվ ապրելու զգացողությունը». Հակոբ Ասլանյան. «Հրապարակ»

Իսկ, Ձեր կարծիքով, ինչո՞ւ ադրբեջանցիներն արագացրին պատերազմը, նրանք հասկացան, որ եթե եւս մի քանի տարի անցնի, Հայաստանն այն ուժգնությամբ, որ այսօր թռիչք է կատարում իր պաշտպանական եւ բոլոր բնագավառներում, չէր կարողանալու անել այն, ինչ որ եղավ

Ալիևը մտահոգություն է հայտնել ԱՄՆ պետքարտուղարին Բայդենի հայտարարության կապակցությամբ

Ալիևը պետքարտուղարին է փոխանցել Բաքվի դիրքորոշումը հետպատերազմական շրջանում տարածաշրջանում իրավիճակի վերաբերյալ՝ նշելով, որ «Բաքուն աշխատանքներ է տանում հայերի կողմից ավերված ադրբեջանական տարածքների վերականգնման ուղղությամբ»:

««Ուսապարկերին» ու նվիրվածներին էլ առանձնապես չեն գնահատում». «Հրապարակ»

Անգամ սեփական կարծիք ունեցող յուրայիններին հազար պիտակ կպցրին՝ դավաճան հռչակեցին, ամոթանք տվեցին, թե՝ ինչու չեք մանդատը վայր դնում, որ մի հերթական հլուհնազանդ «ուսապարկի» համար տեղ բացեք

Հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 656 նոր դեպք, արձանագրվել է մահվան 16 դեպք

Ապրիլի 29-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 215528 դեպք, որոնցից 197171-ն` առողջացած, 4087-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 13257 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 979060 թեստավորում: Այսպիսով` երեկ կատարվել է 4284 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 656 նոր դեպք: Ունենք 882 առողջացած և 16 մահվան դեպք:

Սուրիկ Խաչատրյանի որդու նկատմամբ դատահոգեբուժական փորձաքննություն է նշանակվել. «Հայկական ժամանակ»

Տիգրան Խաչատրյանը հետախուզվում էր 2018 թ. օգոստոսի 28-ից՝ կեղծ փաստաթղթերի օգտագործմամբ զինվորական ծառայությունից խուսափելու և կեղծ փաստաթղթերով Գորիսի պետական համալսարանի պատմաիրավագիտական ֆակուլտետ ընդունվելու համար:

«ԱԳՆ-ին զուգահեռ ասիմետրիկ միջազգային կապեր ունեցող ռեսուրս է, դրանից հրաժարվելը շատ մեծ շռայլություն կլինի հայաստանյան քաղաքական դաշտի համար». «Փաստ»

Որտեղ որ ԱԳՆ-ի ձեռքերը չեն հասնում, այդտեղ օգնության կարող է հասնել ասիմետրիկ միջազգային համագործակցությունը։

Քաղաքացին մահացել է, բայց 2 օր անց ստացել է «պրոթեզի կոշիկներ». արձանագրվել է 67 դեպք, երբ աջակցող միջոցները ստանալիս, շահառուները բացակայել են ՀՀ տարածքից․ «Ժողովուրդ»

ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության կողմից լսողական սարքեր եւ հաշմանդամի սայլակներ տրամադրելու գործընթացում որոշ անհամապատասխանություններ են հայտնաբերվել:

Մխիթար Զաքարյան. ԱԺ ընդունած նախագծից հետո ժողովուրդն ու բիզնեսն իրենց վրա կզգան բացասական հետևանքները, և բողոքի ձայն կբարձրանա. «168 ժամ»

Նրա խոսքով՝ չնայած անշնորհակալ գործ է «անգրագետ, վատ կրթություն ստացած, աշխատանքային փորձ չունեցող մարդկանց տրամաբանություն կամ տնտեսագիտություն սովորեցնել», բայց պետք է հասկանան, որ այդ ընդունած արտոնությունների շահառուն Հայաստանն է, երկրի Համախառն ներքին արդյունքը և ՀՀ քաղաքացին ու տնտեսվարողը։

«Ամերիկամետներն» աշխուժացել են

2017 թվականի քարոզարշավի ժամանակ Լեւոն Տեր-Պետրոսյանը «Կենտրոնի» եթերում, վերլուծելով քաղաքական ուժերի նախընտրական ծրագրերի «ղարաբաղյան մասը», «Ելք» դաշինքի մասին ասել էր, որ, ըստ վերջինիս, խնդիրը կլուծվի այն ժամանակ, երբ Ադրբեջանը ճանաչի Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը: ՀԱԿ առաջնորդը նշել է, որ այդ նախապայմանով խնդիրը երբեք չի լուծվի, որովհետեւ Ադրբեջանը երբեք չի ճանաչի այդ իրավունքը. անգամ եթե աշխարհի

ՎՏԲ-Հայաստան Բանկը բարելավում է ֆիզիկական անձանց վարկերի գնման պայմանները

ՎՏԲ-Հայաստան Բանկը, պարբերաբար բարելավելով իր կողմից առաջարկվող պրոդուկտների պայմաններն, այս անգամ իջեցրել է ֆիզիկական անձանց վարկերի գնման  տարեկան տոկոսադրույքը և միջնորդավճարը: Վերաֆինանսավորման նոր ծրագրի շրջանակներում ՎՏԲ-Հայաստան Բանկն առաջարկում է` գրանցված եկամուտ և դրական վարկային պատմություն ունեցող ֆիզիկական անձ հաճախորդներին, շահավետ պայմաններով այլ բանկերում կամ վարկային կազմակերպությունում գործող վարկերի գնում։ Հաճախորդը ստանում է վարկ` այլ բանկում

Արթուր Հովհաննիսյան. Փորձագետներն իրենց կարծիքները ուղարկում են եվրոպացի գործընկերներին, նրանց մոլորության մեջ գցում. «Հայկական ժամանակ»

Այսինքն` մենք չենք կարող որեւէ համեմատական տանել նախկինում տեղի ունեցող երեւույթների հետ, երբ դպրոցներից երեխաներին փուչիկներով իրենց ծնողների հետ բերում էին հրապարակներ, որ ցույց տան, թե ունեն ժողովրդի վստահությունը:

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է

Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհները։

Լարիսա Ալավերդյան. «Ես և ամուսինս ևս ԱԱԾ-ից հրավեր ենք ստացել». «Փաստ»

Ապօրինի զենք-զինամթերք ձեռք բերելու, պահելու ինչ-որ գործով որպես վկաներ ենք կանչվել: Նշված չէ գործի համարը, նշված չէ նաև, թե ովքեր են մեղադրյալները, որ մենք էլ վկա ենք: Մենք կանչված ենք եղել ամսի 19-ին, բայց հրավերը ավելի ուշ՝ ամսի 23-ին ենք ստացել:

44-օրյա պատերազմի ընթացքում Ադրբեջանի կողմից մարդու իրավունքների աղաղակող խախտման եւ ոչ մի դեպք Freedom House-ը «չի արձանագրել». Արմեն Աշոտյան

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Այսօր հրապարակվել է Freedom House-ի անցումային երկրների վերաբերյալ Nations in Transit-2021 զեկույցը, որի վերաբերյալ ներկայացնեմ մի քանի կարևոր հետևություններ․ 1․ Freedom House-ը բոլոր դեպքերում կողմնակալ կառույց է և սպասարկում է տրանսնացիոնալ լիբերալ շրջանակների շահերը, և սա է պատճառը, որ շատ իրողություններ, 2020թ-ին Հայաստանում տեղի ունեցած արտակարգ

Առաջարկվում է կատարելագործել ԱԱՀ վերադարձի մեխանիզմը

ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովն ապրիլի 28-ին հրավիրած նիստում առաջին ընթերցմամբ քննարկեց Կառավարության հեղինակած «ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը: ՀՀ ՊԵԿ նախագահ Էդվարդ Հովհաննիսյանի հավաստմամբ՝ առաջարկի նպատակն է կատարելագործել ԱԱՀ վերադարձի մեխանիզմը: Նախագծով մասնավորապես առաջարկվում է ԱԱՀ-ի փոխհատուցվող գումարների վերադարձը կատարել յուրաքանչյուր հաշվետու ամսվա արդյունքներով, կիրառել մեկ միասնական մոտեցում

«Երբ Արայիկը coffee break էր անում». Նաիրա Զոհրաբյան

ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Հոկտեմբերի սկզբին մեր զոհերի պաշտոնական թիվը չէր անցնում 600-ը։ Հիմա հազարներ է, 3600 անհետ կորած ու հարյուրավոր ռազմագերիներ։ Արցախի նախագահի աթոռին նստած մարդը, ով պատերազմի օրերին «կոֆե բրեյք» էր անում առաջնագծում, հայտարարում է, որ իր համար հոկտեմբերի առաջին օրերին պատերազմի ելքը պարզ էր։ Սա զարհուրելի

Արմեն Գրիգորյանը Տաջիկստանի ԱԽ քարտուղարին առաջարկեց սկսել երկկողմ աշխատանքներ համագործակցության պլանների փաստաթղթի մշակման նպատակով

Դուշանբեում անցնող ՀԱՊԿ անդամ պետությունների ԱԽ քարտուղարների կոմիտեի նիստի շրջանակներում կայացավ ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանի և Տաջիկստանի ԱԽ քարտուղար Նասրուլլո Մախմուդզոդայի հանդիպումը: Հանդիպման մեկնարկին Արմեն Գրիգորյանը շնորհակալություն հայտնեց Նասրուլլո Մախմուդզոդային հայկական պատվիրակության ջերմ ընդունելության և ՀԱՊԿ անվտանգության խորհուրդների քարտուղարների կոմիտեի նիստը բարձր մակարդակով կազմակերպելու համար: Կողմերը ընդգծեցին այն հանգամանքը, որ սա առաջին երկկողմ պաշտոնական

«Նիկոլ Փաշինյանը եւ Ռոբերտ Քոչարյանը նույն թիմից են… Առիթ լինի, ես կպատմեմ իմ, Փաշինյանի եւ Արարատ Միրզոյանի վեճը՝ ապրիլի 23-ի օրը». Շահեն Հարությունյան

Իհարկե, Ռուսաստանն ունի բազմապիսի թեկնածուներ Հայաստանում: Իրենց պատկերացումներով լավագույն թեկնածուն Ռոբերտ Քոչարյանն է: Բայց կարեւոր է նշել Արեւմուտքի դերակատարությունը: Եթե Արեւմուտքը, ԱՄՆ-ն մասնակցություն չունենա, Ռոբերտը կվերադառնա իշխանության: Ի վերջո` այստեղ Քոչարյանի անձը չի կարեւոր, այլ՝ ռուսական հերթական վերարտադրումն է լինելու Հայաստանում՝ թե՛ Ռոբերտ Քոչարյանի, թե՛ Նիկոլ Փաշինյանի, թե՛ մեկ այլ մարդու տեսքով:

Նախատեսվում է կանոնակարգել վարորդների աշխատանքի ժամանակահատվածները

ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովն ապրիլի 28-ի նիստում քննարկեց «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» օրենքում եւ կից փաթեթում նախատեսվող փոփոխությունն ու լրացումները, որոնք նախաձեռնել է Կառավարությունը: ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանի խոսքով` առաջարկվում է սահմանել վարորդների օրական ու շաբաթական հանգստի եւ աշխատանքի ժամանակահատվածները: Նախատեսվում է նաեւ թվային տախոգրաֆի համակարգը կիրառել ընդհանուր օգտագործման

ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը` կարևոր նշաձող է Հայաստան-ԵՄ հարաբերություններում

ՀՀ-ԵՄ Մուտքի արտոնագրերի դյուրացման հարցերով համատեղ կոմիտեի 6-րդ նիստի վերաբերյալ

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031